030.0324.281210
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՄԻ ՇԱՐՔ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 7-րդ կետը, ղեկավարվելով «Միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39.1-րդ հոդվածի 1-ին մասով և հաշվի առնելով 2008 թվականի օգոստոսի 12-ին Ժնևի վեհաժողովում ընդունված ակտերը` որոշում եմ.
Դադարեցնել հետևյալ միջազգային պայմանագրերի վավերացման ընթացակարգերը`
1) 1999 թվականի սեպտեմբերի 15-ին Պեկինում ստորագրված «Փոստային վճարումների ծառայությունների մասին» համաձայնագիր և 1999 թվականի դեկտեմբերի 1-ին Բեռնում ստորագրված «Փոստային վճարումների ծառայությունների մասին» համաձայնագրի կանոնակարգ.
2) 1999 թվականի սեպտեմբերի 15-ին Պեկինում ստորագրված` Համաշխարհային փոստային միության ընդհանուր կանոնակարգ.
3) 1999 թվականի սեպտեմբերի 15-ին Պեկինում ստորագրված` Համաշխարհային փոստային կոնվենցիա և դրա եզրափակիչ արձանագրություն (կից Նամակագրական թղթակցության կանոնակարգով, Փոստային ծանրոցների կանոնակարգով և դրանց եզրափակիչ արձանագրությամբ)
28 դեկտեմբերի 2010 թվականի
ՆՀ-324-Ա