041.0702.021298
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
2 դեկտեմբերի 1998 թվականի թիվ 702
1988 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ 10-ԱՄՅԱ ՏԱՐԵԼԻՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
1988 թվականի դեկտեմբերի 7-ին Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժի 10-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների կապակցությամբ:
1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` նշված միջոցառումներին մասնակցող պատվիրակությունների անդամներին տրամադրել Հայաստանի Հանրապետության մուտքի-ելքի անվճար արտոնագիր:
2. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` 1998 թվականի դեկտեմբերի 6-ին ժամը 9-ին (Մոսկվայի ժամանակով) ապահովել ինքնաթիռի հատուկ չվերթեր Մոսկվա-Երևան և դեկտեմբերի 8-ին ժամը 12-ին` Երևան-Մոսկվա երթուղիներով, ինչպես նաև հյուրերի ընդունումը, ճանապարհումը պաշտոնական պատվիրակությունների սրահում (անվճար)` Հայաստանի Հանրապետության ուղեկցող խմբերի մասնակցությամբ:
3. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության` ապահովել հյուրերի անվտանգությունը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում:
4. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությանը` Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում պատվիրակություններին ապահովել համապատասխան տրանսպորտային միջոցներով: