Համաձայնեցված է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ
_____________ Տ. Դավթյան _______________ Գ. Խաչատրյան
6 դեկտեմբերի 2010 թվականի N 23
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
i
«ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 39-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ԿԵՏԻ ԵՎ 94-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ
«Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 39-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` «մինչև 17-ը ներառյալ նստատեղ ունեցող միկրոավտոբուսներով Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնելու դեպքում տվյալ ամսվա համար հաշվարկված և վճարման ենթակա հաստատագրված վճարի չափը չի կարող պակաս լինել տվյալ երթուղու սպասարկման համար անհրաժեշտ միկրոավտոբուսների (առանց պահուստային տրանսպորտային միջոցի) քանակին համապատասխան նույն հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով հաշվարկված հաստատագրված վճարի ընդհանուր գումարից:
Եթե միկրոավտոբուսների քանակը, որոնց վերաբերյալ վճարողի կողմից սահմանված կարգով նախապես ներկայացվել են հայտարարություններ, պակաս է կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնելու համար տվյալ երթուղու սպասարկման համար անհրաժեշտ միկրոավտոբուսների (առանց պահուստային տրանսպորտային միջոցի) քանակից, ապա տվյալ ամսվա համար հաստատագրված վճարի չափը որոշվում է տվյալ երթուղու սպասարկման համար անհրաժեշտ միկրոավտոբուսների (ներառյալ` պահուստային տրանսպորտային միջոցների) քանակով` սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով:»:
Օրենքի 94-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` Օրենքի 94-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետում նշված` հաստատագրված վճարի մեծության չհիմնավորված լինելու դեպքում հարկային տեսչության մարմինն այն հաշվարկում է` հիմք ընդունելով ելակետային տվյալների և համապատասխան ուղղիչ գործակիցների փաստացի մեծությունը:
Օրենքի 94-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` Օրենքի 94-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետում նշված` հաստատագրված վճարի մեծության չհիմնավորված լինելու դեպքում հարկային տեսչության մարմինն այն հաշվարկում է` հիմք ընդունելով ելակետային տվյալների և համապատասխան ուղղիչ գործակիցների փաստացի մեծությունը:
Օրենքի 94-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` Օրենքի 94-րդ հոդվածի 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերով սահմանված խախտումների դեպքում վճարողից գանձվում է տուգանք` պակաս հաշվարկված կամ չհաշվարկված հաստատագրված վճարի 50 տոկոսի չափով, իսկ հարկային տեսչության մարմնի կողմից խախտումն արձանագրվելուց հետո մեկ տարվա ընթացքում, նույն գործունեության տեսակի գծով նույն խախտումն արձանագրելու դեպքում տուգանք` պակաս հաշվարկված կամ չհաշվարկված հաստատագրված վճարի գումարի չափով:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածով պաշտոնապես պարզաբանում եմ.
Մինչև 17-ը ներառյալ նստատեղ ունեցող միկրոավտոբուսներով կանոնավոր ուղևորափոխադրումների մասով Օրենքի 94-րդ հոդվածի 1-ին կետի «ա» կամ «բ» ենթակետերով սահմանված խախտումներ արձանագրելու դեպքերում հաստատագրված վճարի չափը հաշվարկվում է նույն հոդվածի 2-րդ կամ 3-րդ կետերի համաձայն, բայց ոչ պակաս Օրենքի 39-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն որոշվող հաստատագրված վճարի չափից: Օրենքի 94-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված տուգանքը կիրառվում է նշված կարգով որոշվող պակաս հաշվարկված կամ չհաշվարկված հաստատագրված վճարի չափի նկատմամբ: