041.0001.060111
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
6 հունվարի 2011 թվականի N 1-Ա
Օ. ԴՈՒՐՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան`
1. Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Օհան Դուրյանի մահվան կապակցությամբ ստեղծել կառավարական հանձնաժողով` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Օ. Դուրյանի թաղման հետ կապված ծախսերի փոխհատուցման վերաբերյալ առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած հաշվետվության հիման վրա:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 6-ԻՆ
Հավելված
ՀՀ վարչապետի
2011 թվականի հունվարի 6-ի
N 1-Ա որոշման
ԿԱԶՄ
ՕՀԱՆ ԴՈՒՐՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Հ. Պողոսյան - ՀՀ մշակույթի նախարար (հանձնաժողովի նախագահ)
Հ Դարբինյան - ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ
Հ. Բեգլարյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ
Կ. Արեյան - Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)
Ս. Աֆյան - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի
տեղակալ
Ս. Մուրադյան - ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական վարչության
գլխավոր մասնագետ
Գ. Մանասյան - «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» ՊՈԱԿ-ի տնօրեն
(համաձայնությամբ)
Դ. Ղազարյան - «Հայաստանի երաժշտական ընկերություն» հասարակական
կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)
Ա. Սարյան - երաժշտագետ (համաձայնությամբ)
Վ. Բալյան - կոմպոզիտոր (համաձայնությամբ)
Ն. Դուրյան - Օ. Դուրյանի որդին (համաձայնությամբ)