ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
ՕՐԵՆՔԸ
 
Ընդունված է Ազգային ժողովի կողմից 
14 հոկտեմբերի 1998թ.
 
           i 
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ՄԱՍԻՆ
 
 
  
Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55 հոդվածի 4-րդ կետով նախատեսված` կառավարության կազմավորման և հրաժարականի հետ կապված գործընթացները:
 
| Հոդված 1. | Կառավարության կազմավորումը | 
 
Կառավարությունը կազմավորում է Հանրապետության Նախագահը` կառավարության հրաժարականի դեպքում` քսանօրյա ժամկետում:
Կառավարությունը համարվում է կազմավորված, եթե նշանակվել են կառավարության բոլոր անդամները:
 
         i 
| Հոդված 2. | Կառավարության հրաժարականը | 
  
 
      
Կառավարությունը հրաժարական է տալիս Ազգային ժողովի կողմից կառավարությանն անվստահություն հայտնելու, Հանրապետության Նախագահի կողմից վարչապետի հրաժարականն ընդունելու կամ վարչապետին ազատելու դեպքերում:
Հրաժարական տված կառավարության անդամները շարունակում են իրենց գործունեությունը մինչև իրենց պաշտոններում նոր նշանակումներ կատարվելը կամ նոր կառավարության կազմավորվելը:
 
 
| Հայաստանի ՀանրապետությանՆախագահ
 | Ռ. Քոչարյան | 
| Երևան
 9 նոյեմբերի 1998 թ.
 ՀՕ-256
 |