040.1746.120111
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
30 դեկտեմբերի 2010 թվականի N 1746-Ա
«ՀԱՅՍԵՅՍՄՇԻՆ ԵՎ ԿՊ ԳՀԻ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 4-Ի N 308-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ և 22-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին`
i
1) որպես «Հայսեյսմշին և ԿՊ ԳՀԻ» բաց բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասի կառավարման մարմին (այսուհետ` կառավարման մարմին)` ընդունել ընկերության կանոնադրական կապիտալի 20 տոկոսը կազմող բաժնետոմսերի սեփականատերերի առաջարկը` իրենց պատկանող` մեկ դրամ անվանական արժեքով 286763 սովորական (հասարակ) բաժնետոմսերի մասով ընկերության առանձնացման ձևով վերակազմակերպման, այնուհետև նոր ստեղծված ընկերության` Հայաստանի Հանրապետության կառավարությանը պատկանող բաժնետոմսերի 80 տոկոսը, «Հայսեյսմշին և ԿՊ ԳՀԻ» բաց բաժնետիրական ընկերության կոլեկտիվին պատկանող բաժնետոմսերի 15.13 տոկոս բաժնետոմսերով փոխանակման վերաբերյալ առաջարկը, որի արդյունքում «Հայսեյսմշին և ԿՊ ԳՀԻ» բաց բաժնետիրական ընկերության ակտիվների, պարտավորությունների ու սեփական կապիտալի 15.13 տոկոսին համարժեք մասը կփոխանցվի նոր ստեղծված ընկերությանը.
2) սույն կետի 1-ին ենթակետի պահանջների կատարումն ապահովելու նպատակով նոր ընկերությանը փոխանցվող ակտիվների 20 տոկոսի կազմում ներառել սույն որոշման հավելվածով սահմանված հատակագծով 9500 քառ. մետր հողը և 4893.5 քառ. անշարժ գույքը.
3) որպես փոխանցվող գույքի գնահատման արժեք` ընդունել սույն որոշումն ուժի մեջ մտնելուն հաջորդող 30 օրացուցային օրվա ընթացքում իրականացված գնահատման արդյունքները.
4) փոխանցվող այլ ակտիվների կազմը որոշելիս` ղեկավարվել ընկերության ընդհանուր ժողովի որոշմամբ.
5) փոխանցվող պարտավորությունների և սեփական կապիտալի կազմի բաշխումն իրականացնել համամասնորեն.
6) «Հայսեյսմշին և ԿՊ ԳՀԻ» բաց բաժնետիրական ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշման արդյունքներով` մինչև 10 տոկոս պլանավորված առանձնացում ցանկացող բաժնետերերի կողմից դրամական տեսքով հետգնում ցանկանալու դեպքում իրականացնել դրամական հատուցմամբ հետգնում` օրենքով սահմանված կարգով և ժամկետներում.
7) ձեռնարկել համապատասխան միջոցներ` օրենքով սահմանված կարգով` սույն կետի 1-ին ենթակետում նշված գործառույթներից բխող այլ միջոցառումների իրականացման, մասնավորապես, գործընթացի ավարտից հետո ընկերությունը փակ բաժնետիրական ընկերության վերակազմակերպելու համար:
(1-ին կետը փոփ. 17.10.13 թիվ 1139-Ա որոշում)
i
2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի ապրիլի 4-ի «Բաժնետոմսերի հետգնման մասին» N 308-Ա որոշումը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 12-ԻՆ