040.01693.201210
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
16 դեկտեմբերի 2010 թվականի N 1693-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԲԱՐԵՓՈԽՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
(2-րդ մաս)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԲԱՐԵՓՈԽՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ (2010-2020 ԹԹ)
(2-րդ մաս)
3.3.7 Չափագիտության ազգային ինստիտուտի բարեփոխումը
Չափագիտության ոլորտում հարկավոր է տարբերակել հետևյալ սուբյեկտներին.
. Չափագիտության ազգային ինստիտուտ, որը, որպես կանոն, պետական կազմակերպություն է: Այս ինստիտուտը կարող է այլ ինստիտուտների փոխանցել (պատվիրակել) չափագիտական որոշ առաջադրանքներ: Այս դեպքում համակարգը կոչվում է չափագիտության բաշխված համակարգ:
. Ստուգաճշտման լաբորատորիաներ, որոնք հիմնականում մասնավոր են:
. Օրենսդրական չափագիտության համապատասխանության գնահատման մարմիններ, որոնց մեծ մասը դեռևս պետական կազմակերպություններ են:
. Չափագիտական վերահսկողության պետական մարմիններ:
Քանի որ ներկայիս Չափագիտության ազգային ինստիտուտը, չնայած իր անվանմանը, ունի օրենսդրական չափագիտության ոլորտում համապատասխանության գնահատման գործառույթներ և կարողություններ, ապա առկա տարբերակները հետևյալն են`
. ՈՒնենալ երկու մարմիններ` վերանվանելով գործող ինստիտուտը, որը կզբաղվի օրենսդրական (իրավական) չափագիտությամբ, և ստեղծել նոր Չափագիտության ազգային ինստիտուտ,
. Բարեփոխել գործող ինստիտուտն այնպես, որ այն միաժամանակ կատարի թե՛ Չափագիտության ազգային ինստիտուտի և թե՛ օրենսդրական չափագիտության մասով համապատասխանության գնահատման մարմնի դեր:
Նոր «Չափագիտության ազգային ինստիտուտի» հիմնադրման դեպքում միակ տրամաբանական կազմակերպաիրավական ձևը պետական ոչ առևտրային կազմակերպությունն (ՊՈԱԿ) է: Գործող ինստիտուտի բարեփոխման դեպքում այն պետք է մնա փակ բաժնետիրական ընկերություն: Այս դեպքում բարեփոխված չափագիտության ազգային ինստիտուտը կարող է պատվիրակել գիտական չափագիտության աշխատանքները այլ կազմակերպություններին, որոնք պետք է ունենան բավարար ինքնավարություն, և դրա բյուջեն ու կառուցվածքը պետք է համապատասխանեն միջազգային չափագիտական կազմակերպությունների առաջարկություններին:
Չափագիտական վերահսկողության պետական մարմինը ՀՀ էկոնոմիկայի նախարարության Շուկայի և սպառողների շահերի պաշտպանության պետական տեսչությունն է: Վերջինիս կարգավիճակը փոփոխելու անհրաժեշտություն չկա:
._____________________________________________________________________.
|Չափագիտության | «Կողմ» փաստարկ | «Դեմ» փաստարկ |
|կազմակերպման ձևը | | |
|______________________|_________________________|____________________|
|ա) Երկու մարմին` |. Արդյունաբերական |. Փոքր պետության |
|չափագիտության ազգային |չափագիտության բնագավառում|համար ոչ բնորոշ |
|ինստիտուտ և |առավել արագ առաջընթացի |լուծում: |
|համապատասխանության |հնարավորություն | |
|գնահատման մարմին` |. Պակասում է պետական | |
|օրենսդրական |բյուջեի բեռը, քանի որ | |
|չափագիտության ոլորտում|համապատասխանության | |
| |գնահատման մարմինը կլինի | |
| |ինքնաֆինանսավորվող | |
|______________________|_________________________|____________________|
|ա1) Երկու մարմին` |. Արդյունաբերական |. Փոքր պետության |
|չափագիտության ազգային |չափագիտության բնագավառում|համար ոչ բնորոշ |
|ինստիտուտ` |առավել արագ առաջընթացի |լուծում: |
|համապատասխանության |հնարավորություն. | |
|գնահատման մարմին` |. Գիտական չափագիտության | |
|օրենսդրական |ոլորտում առանձին | |
|չափագիտության ոլորտում|կարողությունների | |
| |զարգացման | |
| |հնարավորություն. | |
| |. Պետական բյուջեի բեռի | |
| |թեթևացում, քանի որ | |
| |համապատասխանության | |
| |գնահատման մարմինը կլինի | |
| |ինքնաֆինանսավորվող | |
|______________________|_________________________|____________________|
|բ) Մեկ մարմին` |. Ամենաընդունված |. Կադրային |
|Չափագիտության ազգային |տարբերակն է նման չափի և |քաղաքականության |
|ինստիտուտ, որի կազմում|տնտեսությամբ |կտրուկ |
|կգործի օրենսդրական |պետությունների համար |փոփոխությունների |
|չափագիտության | |անհրաժեշտություն |
|համապատասխանության | |. Արդյունաբերական |
|գնահատման մարմինը | |չափագիտության |
| | |զարգացումը |
| | |դանդաղեցնելու վտանգ`|
|______________________|_________________________|____________________|
|բ1) Մեկ մարմին` |. Արդյունաբերական |. Կպահանջվի գործող |
|Չափագիտության ազգային |չափագիտության մեջ առավել |չափագիտության |
|ինստիտուտ, որը |արագ առաջընթացի |ազգային ինստիտուտի |
|ներառում է նաև |հնարավորություն. |ամբողջական լուծարում|
|օրենսդրական |. Գիտական չափագիտության | |
|չափագիտության |առանձին կարողությունների | |
|համապատասխանության |զարգացման | |
|գնահատման մարմինը |հնարավորություն. | |
| |. Պետական բյուջեի բեռի | |
| |թեթևացում, քանի որ | |
| |համապատասխանության | |
| |գնահատման մարմինը կլինի | |
| |ինքնաֆինանսավորվող | |
._____________________________________________________________________.
Ներկայացված ա, ա1, բ, բ1 տարբերակները արագընթաց զարգացման ներուժ պարունակող տարբերակներ են: Տարբերակ բ1-ը, որը ենթադրում է գործող ինստիտուտի լուծարում, նպատակահարմար չէ, քանի որ կարող է հանգեցնել օրենսդրական չափագիտության գործունեության շարունակականության խափանմանը: Ընտրվել է տարբերակ բ-ն, ներկայացվում է 4-րդ գլխում:
3.3.8 Հավատարմագրման ազգային մարմնի բարեփոխումը
Ազգային հավատարմագրման մարմինը պետք է ստեղծվի որպես առանձին իրավաբանական անձ: ՀՀ էկոնոմիկայի և արտակարգ իրավիճակների նախարարությունները պետք է դադարեցնեն հավատարմագրման գործունեությունը: Օրենսդրության մեջ պետք է կատարել անհրաժեշտ փոփոխություններ, որպեսզի երկրում համապատասխանության գնահատման մարմիններին հավատարմագրման ծառայություններ մատուցի միայն նորաստեղծվելիք հավատարմագրման մարմնի կողմից:
Հաշվի առնելով Հայաստանի շուկայի ծավալները և հավատարմագրման ենթակա մարմինների հետագա պոտենցիալ քանակը` առաջարկվում է ձևավորել նոր Հավատարմագրման ազգային մարմին, որպես` պետական ոչ առևտրային կազմակերպություն: Այս մոտեցման դրական կողմերից է նաև այն, որ կապահովվի պետական բյուջեի հաշվին կառույցի ֆինանսական կայունությունը և հնարավորություն կա հավատարմագրման վճարների աստիճանական բարձրացման: Այնուհանդերձ, քանի դեռ օրենքով չի սահմանափակվել նախարարությունների կողմից հավատարմագրման գործունեությունը, հավատարմագրման որոշումների վրա քաղաքական ազդեցության ռիսկ կա:
3.3.9 Սննդամթերքի, անասնակերի և կենդանիների առողջության ազգային հենակետային լաբորատորիաների բարեփոխումը
Սանիտարական և բուսասանիտարական միջոցառումների ոլորտում իրավական մոտարկման գործընթացի արդյունքում կառավարության կողմից կնշանակվեն սննդամթերքի, անասնակերի և կենդանիների առողջության ազգային հենակետային լաբորատորիաներ` համաձայն թիվ 882/2004 (ԵՄ) կանոնակարգի: Դրա անհրաժեշտությունը արդեն իսկ առկա է Հայաստանից ԵՄ արտահանման ժամանակ (օրինակ` ձուկ և ձկնամթերք): Նշանակված հենակետային լաբորատորիաները կստանձնեն մասնավոր և պետական լաբորատորիաների համակարգման և գիտելիքներ փոխանցման գործառույթներ: Հենակետային լաբորատորիաները պետք է ստանան համապատասխան բավարար բյուջետային աջակցություն և պետք է ինտեգրվեն չափագիտության ազգային համակարգում` իրենց համապատասխան ոլորտում հենակետային չափումներ իրականացնելու նպատակով:
Այս լաբորատորիաների ներկայում ունեն տարբեր կազմակերպաիրավական կարգավիճակ` փակ բաժնետիրական ընկերություններ կամ պետական ոչ առևտրային կազմակերպություններ: Այս իրավիճակը խնդրահարույց է, քանի որ պոտենցիալ հենակետային լաբորատորիաները շուկայում մրցում են պետական և մասնավոր լաբորատորիաների հետ: Անարդար մրցակցությունը ստեղծում է շահերի բախում և թուլացնում է փորձարկման արդյունքների որակը: Առանձին դեպքերում իրավական կարգավիճակի փոփոխության կարիք կա` դրանք պետական բաժնետիրական ընկերությունից վերափոխելով պետական ոչ առևտրային կազմակերպության: Կառավարության կողմից պետական ոչ առևտրային կազմակերպությանը տրվող սուբսիդիաները կերաշխավորեն այդ լաբորատորիաների գործունեության կայունությունը և կվերացնեն դրանց առևտրայնացման միտումները: Իրավակազմակերպչական ձևերի և գործառույթների փոփոխության վերաբերյալ որոշումները կկայացվեն յուրաքանչյուր դեպքի համար առանձին-առանձին` հիմք ընդունելով կարիքների և բացերի գնահատումները, ինչպես ներկայացվում է 4-րդ գլխի 4.4.1 կետում:
Որակի ենթակառուցվածքի բարեփոխման էությունը
4.1 Նպատակները
Որակի ենթակառուցվածքի բարեփոխումների համար կան երկու հիմնական դրդապատճառներ` խթանել Հայաստանի արտահանման ներուժը զարգացած շուկաներ, և պայմաններ ստեղծել ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շուկաներում Հայաստանի արտադրողների մրցունակության բարձրացման համար:
Այս համատեքստում, բարեփոխումներն առանցքային նշանակություն կունենան ԵՄ-Հայաստան Խոր և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունների մեկնարկի և հաջող իրականացման համար: Բարեփոխումները հիմք կհանդիսանան ԵՀՔ գործողությունների ծրագրով առաջարկվող` ԵՄ-ի հետ Համապատասխանության գնահատման և արդյունաբերական արտադրանքի ընդունման համաձայնագրի շուրջ բանակցությունների համար:
Որակի ենթակառուցվածքի համակարգի բարեփոխումները կնպաստեն Հայաստանում`
. տնտեսվարող սուբյեկտների վարչական ծանր բեռի կրճատմանը, որը պայմանավորվում է տեխնիկական կանոնակարգերով, հնացած ստանդարտներով և պարտադիր սերտիֆիկացման պահանջներով, որոնց գոյությունը չի հիմնավորվում Առևտրի համաշխարհային կազմակերպության ԱՏԽ համաձայնագրի պահանջների տեսանկյունից,
. սպառողների շահերի պաշտպանության մակարդակը բարձրացմանը` միջազգային լավագույն փորձի ներդրման և արտադրանքի անվտանգության և սպառողների պաշտպանության վերաբերյալ ՀՀ օրենսդրությունը ԵՄ օրենսդրությանը մոտարկելու միջոցով:
Այսպիսով, որակի ենթակառուցվածքի բարեփոխման ռազմավարության նպատակը տեխնիկական կանոնակարգերի, ստանդարտացման, չափագիտության, հավատարմագրման, փորձարկման, տեխնիկական հսկողության, սերտիֆիկացման և շուկայի վերահսկողության ազգային ընթացակարգերի արդիականացումն է` վերոնշյալ ներքին և արտաքին բնույթի խնդիրներին լավագույնս ծառայելու համար:
4.2 Որակի ենթակառուցվածքի առաքելությունը
Պատմականորեն, որակի ենթակառուցվածքը ստեղծվել է գործարար համայնքի կողմից գործարարության համար: Ժամանակակից կյանքում որակի ենթակառուցվածքի ծառայություններից օգտվողների կամ շահառուների շրջանակը գնալով ընդլայնվում է` ներառելով նաև պետությունը: Հայաստանի նման երկրներում, ուր որակի ենթակառուցվածքի հիմնադիրը հանդիսանում է պետությունը, այսօր նույնպես ձգտում են որակի ենթակառուցվածքը առավելագույնս ծառայեցնել գործարարության կարիքներին: Այսպիսով, Հայաստանի որակի ենթակառուցվածքի առաքելությունը հաճախորդներին որակյալ ծառայություններ մատուցելն է: Հայաստանի որակի ենթակառուցվածքը պետք է համապատասխանի ազգային տնտեսության առանձնահատկություններին: Ընդ որում, որքան բարձր է տնտեսական աճը, այնքան մեծ է որակի ենթակառուցվածքի ծառայությունների պահանջարկը:
Հայաստանի տնտեսության ծավալներն ունեն օբյեկտիվ սահմանափակումներ, ինչն անդրադառնում է նաև մեր որակի ենթակառուցվածքի վրա: Ակնհայտ է, որ որակի ենթակառուցվածքը սահմանափակվում է ներքին շուկայում առկա, պահանջարկ վայելող որոշակի կոնկրետ ծառայություններով և կարողություններով: Այնուհանդերձ, որակի ենթակառուցվածքը և մատուցվող ծառայությունները պետք է ունենան բարձր որակ, հիմնավորված գին և լինեն միջազգայնորեն ընդունելի` ծառայելով պետության և տնտեսվարողների կարիքներին, նպաստելով երկրում բարեկեցության աճին:
4.3 Բարեփոխման ռազմավարության ընտրությունը
4.3.1 ՈՒղղությունները
Որակի ենթակառուցվածքի բարեփոխումն իրականացվելու է երեք ուղղությամբ.
ա) ՈՒղղություն 1. Ստանդարտացում, չափագիտություն և հավատարմագրում
Սրանք որակի ենթակառուցվածքի առանցքային ոլորտներն են: Ինստիտուտները կվերակազմակերպվեն, կհզորացվեն դրանց կարողությունները: Ինստիտուտները կինտեգրվեն միջազգային համակարգին և աջակցություն կստանան միջազգային ճանաչում ստանալու հարցում: Այդ բնագավառներում լիովին կներդրվեն միջազգային և եվրոպական ստանդարտները և գործելակերպերը:
բ) ՈՒղղություն 2. Տեխնիկական կանոնակարգում և շուկայի վերահսկողություն
Տեխնիկական կանոնակարգերի և շուկայի վերահսկողության միջոցով պետությունը փոխգործակցում է որակի ենթակառուցվածքի հետ: Տեխնիկական կանոնակարգերը աստիճանաբար կմոտարկվեն ԵՄ-ի տեխնիկական կանոնակարգերին, չնայած առաջնությունը կտրվի ԽՀԱԱՀ-ի որոշված արդյունաբերական ոլորտների կանոնակարգերին: Գործող տեխնիկական կանոնակարգերին բնորոշ բյուրոկրատական քաշքշուկը կնվազի համապատասխան օրենսդրության վերանայմանը զուգահեռ: Շուկայի վերահսկողությունը, մասնավորապես ոչ պարենային ապրանքների մասով, կորդեգրի եվրոպական պահանջները և գործելակերպերը:
գ) ՈՒղղություն 3. Փորձարկում, տեխնիկական հսկողություն և սերտիֆիկացում
Փորձարկումը, տեխնիկական հսկողությունը և սերտիֆիկացումը անմիջականորեն ծառայում են որակի ենթակառուցվածքի շահառուներին: Լաբորատորիաների, տեխնիկական հսկողության ու սերտիֆիկացման մարմինների կողմից տրված սերտիֆիկատները հիմք կհանդիսանան տեղական և միջազգային շուկաներում արտադրանքի մուտքի համար: Պետությունը աստիճանաբար կզարգացնի ժամանակակից լաբորատորիաներ և տեխնիկական հսկողության ու սերտիֆիկացման իրավասու մարմիններ և կաջակցի դրանց հավատարմագրմանը և ճանաչմանը Հայաստանում և արտերկրում: Առաջնությունը կտրվի ԽՀԱԱՀ-ի որոշարկված արդյունաբերական ոլորտներում գործող մարմիններին:
Բարեփոխման ռազմավարության բոլոր երեք ուղղություններով խնդիր է դրված ձևավորել և զարգացնել որակի ապահովմանը և անվտանգության վերահսկմանն առնչվող կրթության և վերապատրաստման կարողություններ:
4.3.2 Փուլեր, թիրախներ և մոնիտորինգային ցուցանիշներ
ա) 1-ին ուղղություն. Ստանդարտացում, չափագիտություն և հավատարմագրում.
1-ին ուղղության` ստանդարտացման, չափագիտության և հավատարմագրման բարեփոխումը բաղկացած է զարգացման երեք փուլերից.
. փուլ 1` «Վերակազմավորում» (2010-2011 թ.թ.),
. փուլ 2` «Ինստիտուցիոնալ և կարողությունների հզորացում» (2012-2016 թ.թ.),
. փուլ 3` «Ձևավորված կարողությունների միջազգային ճանաչում» (2016-2020 թ.թ.):
Այս փուլերը հիմնվում են որակի ենթակառուցվածքի ստեղծման կամ բարեփոխման նպատակով միջամտության ընդհանուր տրամաբանության քայլերի վրա (Գծապատկեր 1): Սույն ռազմավարությունը, մասնավորապես` ստանդարտացման, չափագիտության և հավատարմագրման ոլորտների բարեփոխումը հետամուտ է ոլորտների կատարելագործման նպատակին` մինչև որոշակի միջազգային ճանաչում ստանալը: Այն համապատասխանում է միջամտության ընդհանուր տրամաբանությանը` մոտավորապես 10 տարում ապահովել որակի ենթակառուցվածքի ընթացքը 1-4 քայլերով: Այս բարեփոխման բարեհաջող իրականացման դեպքում նոր ռազմավարության կարիք կզգացվի, որը նպատակաուղղված կլինի որակի ենթակառուցվածքի լիակատար զարգացմանը և լիարժեք միջազգային ճանաչման հարցերին:
ՈՒղղություն 1-ի (Ստանդարտացում, չափագիտություն և հավատարմագրում) շրջանակներում, ըստ փուլերի, սահմանվում են հետևյալ առանցքային թիրախները.
. Փուլ 1-ի` «Վերակազմավորման» շրջանակներում.
- Որակի ազգային խորհրդի հիմնում` ռազմավարության ընդունումից անմիջապես հետո,
- հորիզոնական օրենսդրության փաթեթի նախագծի ներկայացում ՀՀ Ազգային ժողով 2011 թ-ի վերջին,
- ինստիտուտների վերակազմավորում (նորերի հիմնում) մինչև 2011 թ.-ի հուլիս ամիս,
- համապատասխանության գնահատման մասով 17000 սերիայի բոլոր ԻՍՕ ստանդարտների ընդունում մինչև 2011 թ.-ի վերջ:
Գծապատկեր 1. Որակի ենթակառուցվածքի ռազմավարության տրամաբանությունը
Ինստիտուտների Ինստիտուցիոնալ և կարողությունների հզորացում
հիմնում
.____________________. ._______________.
|Անդամակցություն միջ.| |Միջազգային |
|կազմակերպություններ | |ճանաչում |
.____________________. ._______________.
.____________________________________________________.
Քայլ 1 | Քայլ 2 | Քայլ 3 | Քայլ 4 | Քայլ 5 |
.____________________________________________________.
Ինստիտուտների Գործուն Միջազգային Միջազգային Առավել լայն
համապատասխա- ինստիտուտներ ինտեգրում ճանաչում ճանաչում
նեցում
1-ին ուղղության համար առաջարկվող ռազմավարությունը.
Ստանդարտացում, չափագիտություն և հավատարմագրում
201 202
._____________________________________________________________.
._____________________________________________________________.
Փուլ 1. Վերակազմավորում
._________. Փուլ 2. Ինստիտուցիոնալ և
._________. կարողությունների հզորացում
201
.___________________________.
.___________________________. Փուլ 3. Միջազգային ճանաչում
2012 .________________________.
.________________________.
201 202
- միջազգային մարմիններին (ԻԵԿ, ՕՉՄԿ, Չափումների կոնվենցիա, ԼՀՄՀ, ՀՄՖ) անդամակցության նպատակով դիմումների ներկայացում` սկսած 2011-ից, ամենաուշը` մինչև 2012 թ.-ի վերջ
- Չափագիտության ազգային ինստիտուտին լաբորատորիաների համար նոր տարածքների հատկացում` ամենաուշը մինչև 2013 թ.-ի վերջ
- կապերի և գործընկերության հաստատում ստանդարտացման ու հավատարմագրման եվրոպական կազմակերպությունների հետ (ՍԵՆԷԼԵԿ, ՀԵՍԻ և ՀԵՀ)` սկսած 2011 թ., ամենաուշը մինչև 2014 թ.-ի վերջ:
. Փուլ 3-ի` «Միջազգային ճանաչման» շրջանակներում.
. Չափագիտության ոլորտում փոխադարձ ընդունման ու ճանաչման մասին` ՕՉՄԿ-ի և ԿՉՄԿ-ի կողմից սահմանված միջազգային պայմանավորվածությունների ստորագրում ամենաուշը` մինչև 2016 թ.-ը:
Մոնիտորինգային ցուցանիշները
._____________________________________________________________________.
| |Ընթացիկ |2012 թ. |2016 թ. |2020 թ. |
| |վիճակը |Միջանկյալ |Միջանկյալ |Վերջնական |
| |2010 թ. |գնահատման |գնահատման |գնահատման |
| |(մայիս) |արժեք |արժեք |արժեք |
|_________________________|________|__________|___________|___________|
|Ազգային տնտեսության | 701 |առնվազն |առնվազն 70%|մոտ 100% |
|համապատասխան ոլորտների | |30% | | |
|համար, որպես հայկական | | | | |
|ստանդարտ ընդունված ԻՍՕ | | | | |
|ստանդարտների քանակը * | | | | |
|_________________________|________|__________|___________|___________|
|Ազգային տնտեսության | 309 |առնվազն |առնվազն 50%|մոտ 100% |
|համապատասխան ոլորտների | |20% | | |
|համար, որպես հայկական | | | | |
|ստանդարտ ընդունված ԻԷԿ | | | | |
|ստանդարտների քանակը ** | | | | |
|_________________________|________|__________|___________|___________|
|Որպես հայկական ստանդարտ | 110 |ընդունվել |մոտ 100% | |
|ընդունված եվրոպական | |է ԽՀԱԱՀ-ի | | |
|ստանդարտների քանակը *** | |մասով | | |
|_________________________|________|գերակա |___________|___________|
|Որպես հայկական ստանդարտ | - |ստանդարտ- |մոտ 100% | |
|ընդունված, ներդաշնակեցված| |ների 70%-ը| | |
|եվրոպական ստանդարտների | | | | |
|քանակը | | | | |
|_________________________|________|__________|___________|___________|
|ՈՒժը կորցրած, հնացած |17,500 |այդ |Այդ | |
|ստանդարտների քանակը |ստանդարտ|ստանդարտ- |ստանդարտ- | |
| |պետք է |ների 50%-ը|ների 100%-ը| |
| |չեղյալ | | | |
| |համարել | | | |
|_________________________|________|__________|___________|___________|
|Կատարված ստուգաճշտումների| 0 | - |տարեկան |տարեկան |
|քանակը | | |առնվազն 20 |առնվազն |
| | | |ստուգա- |100 |
| | | |ճշտում |ստուգա- |
| | | | |ճշտում |
|_________________________|________|__________|___________|___________|
|Ազգային ստանդարտների այն | 0 | - |առնվազն 2 |առնվազն 5 |
|լաբորատորիաների քանակը, | | |լաբորատորիա|լաբորատորիա|
|որոնց ստուգաճշտման | | | | |
|սերտիֆիկատները ճանաչվում | | | | |
|են արտասահմանում | | | | |
|(միջազգայնորեն ընդունված | | | | |
|հավատարմագրման կամ ԿՉՄԿ | | | | |
|ԲՃՀ-ի միջոցով) | | | | |
|_________________________|________|__________|___________|___________|
|Միջազգային ստանդարտների | 0 | - |առնվազն` 50|առնվազն` 80|
|համաձայն հավատարմագրված | | | | |
|համապատասխանության | | | | |
|գնահատման մարմինների | | | | |
|քանակը | | | | |
._____________________________________________________________________.
* Համաձայն ԻՍՕ-ի (http://www.iso.org/iso/iso_catalogue.htm)` ամեն տարի ընդունվում են ավելի քան 18 000 ԻՍՕ ստանդարտներ և հրապարակվում մոտ 1100 նոր ԻՍՕ ստանդարտներ:
** Համաձայն ԻԷԿ-ի (http://www.iec.ch/news_centre/iec_figures/)` մինչև 2009 թ. վերջը հրապարակված ԻԷԿ ստանդարտների քանակը 5520 է, որոնցից 366-ը հրապարակվել է 2009 թ.:
*** ԽՀԱԱՀ գերակա ոլորտների համար եվրոպական ստանդարտների ցանկը, որը պետք է կազմվի Ստանդարտների ազգային ինստիտուտի կողմից մինչև 2010 թ. վերջը:
1-ին ուղղության` ստանդարտացման, չափագիտության և հավատարմագրման ոլորտների բարեփոխման շրջանակում ձեռնարկվող միջոցառումների գլխավոր դերակատարը ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն է` որպես քաղաքականություն մշակող, ինչպես նաև համապատասխան հաստատությունները` Ստանդարտների ազգային ինստիտուտը, Չափագիտության ազգային ինստիտուտը և Հավատարմագրման ազգային մարմինը:
բ) 2-րդ ուղղություն. Տեխնիկական կանոնակարգում և շուկայի վերահսկողություն
Տեխնիկական կանոնակարգում և շուկայի վերահսկողություն ուղղության բարեփոխումը սկսվում է ՀՀ հորիզոնական օրենսդրությունը եվրոպական համընդհանուր օրենսդրությանը մոտարկելով, որին կհաջորդի ոլորտային օրենսդրության աստիճանական համապատասխանեցումը ԵՄ օրենսդրությանը:
Այս ուղղության համար առանձնացվում են հետևյալ 4 փուլերը.
. փուլ 1` «Տեխնիկական կանոնակարգերի ու շուկայի վերահսկողության հորիզոնական օրենսդրության վերանայում»,
. փուլ 2` «ԽՀԱԱՀ գերակա ոլորտներում` ՀՀ ոլորտային օրենսդրության վերանայում»,
. փուլ 3` «ԵՄ ներդաշնակեցված ոլորտներում ՀՀ ոլորտային օրենսդրության վերանայում, բացառությամբ ԽՀԱԱՀ-ում ընդգրկված ոլորտների»,
. փուլ 4` «ԵՄ չներդաշնակեցված ոլորտներում ՀՀ ոլորտային օրենսդրության վերանայում»:
Այս բոլոր փուլերի համար սահմանվում են հետևյալ թիրախները.
- Ազգային օրենսդրությունը ԵՄ համընդհանուր օրենսդրությանը մոտարկելու ազգային ծրագրի մշակում, փուլի սկզբում,
- Շահագրգիռ կողմերի (գործարար համայնք և սպառողներ) մասնակցությամբ մոնիտորինգային խմբերի ստեղծում ՀՀ ԷՆ համակարգմամբ, մինչև փուլի սկիզբը,
- Համապատասխան օրենսդրական փոփոխությունների փաթեթների ներկայացում ՀՀ ԱԺ, մինչև յուրաքանչյուր փուլի առաջին տարվա ավարտը,
- շուկայի վերահսկողության բնագավառի ընթացակարգերի բարելավում, փուլի սկզբից մեկ տարվա ընթացքում:
Բյուրոկրատական քաշքշուկի («կարմիր ժապավեն») նվազեցումն օրենսդրությունում ենթադրում է ներդաշնակեցում, պարզեցում, ինչպես նաև` հնացած կանոնակարգերի և օրենքների վերացում և նոր վարչական պահանջների ներդրում: Պետք է չեղյալ հայտարարել արտադրանքի նախաշուկայական վերահսկողության կամ սահմանային ստուգման տարբեր ձևերը, բացառությամբ այն ձևերի, որոնք բխում են միջազգայնորեն ընդունելի փորձից:
Այս ռազմավարությունը չի սահմանում, սակայն չի բացառում, առկա պետական տեսչությունների (շուկայի վերահսկողության մարմինների) վերակազմավորումը: Պատճառն այն է, որ թիվ 765/2008 (ԵՀ) կանոնակարգը ԵՄ անդամ պետությունների կողմից շուկայի վերահսկողության մասով ընդհանուր խնդիրների վերաբերյալ նվազագույն պահանջներ է սահմանում: Կանոնակարգն, այնուամենայնիվ, չի սահմանում շուկայի վերահսկողություն իրականացնող մարմիններին ներկայացվող կազմակերպական պահանջները: Հետևաբար, եվրոպական մոդելին հետևելիս, Հայաստանը պետք է ներդնի շուկայի վերահսկողության համակարգի աշխատանքի պարբերական վերանայման և գնահատման համակարգ: Եթե գնահատմամբ պարզվի, որ անհրաժեշտ են ինստիտուցիոնալ վերակազմավորում և հզորացում, ապա պետք է իրականացնել անհրաժեշտ վերակազմավորումը:
Մինչև 2011 թվականի վերջ կստեղծվի շուկայի վերահսկողություն իրականացնող մարմինների աշխատանքը համակարգող մշտական մեխանիզմ: Դա պետք է իրականացվի Հայաստանում Տեսչական բարեփոխումների հայեցակարգի համաձայն: Նույն ժամկետում շուկայի վերահսկողություն իրականացնող յուրաքանչյուր մարմին պետք է մշակի և սահմանի մաքսային մարմինների հետ համագործակցություն և տեղեկատվության փոխանակման ընթացակարգեր:
Բարեփոխումների մոնիտորինգի համար սահմանվում են հետևյալ ցուցանիշները.
. վերանայված և փոփոխված օրենքների և տեխնիկական կանոնակարգերի քանակը,
. շուկայի վերահսկողության արշավների քանակը,
. շուկայում հայտնաբերված, պահանջներին չհամապատասխանող արտադրանքի քանակը,
. արտադրողների, նրանց ներկայացուցիչների կամ ներմուծողների կողմից ձեռնարկվող ուղղիչ կամ կանխարգելիչ միջոցառումների քանակը,
. ԵՄ արտահանվող ապրանքախմբերի քանակը:
Վերը նշված բոլոր ցուցանիշները ժամանակի ընթացքում պետք է աճեն:
2-րդ ուղղության` Տեխնիկական կանոնակարգման ու շուկայի վերահսկողության բարեփոխման միջոցառումներն իրականացնող հիմնական սուբյեկտներն են.
. ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը` որպես համակարգող գերատեսչություն,
. տեխնիկական կանոնակարգեր մշակող նախարարությունները, մասնավորապես` ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը, ՀՀ բնապահպանության նախարարությունը, ՀՀ առողջապահության նախարարությունը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, ՀՀ քաղաքաշինության նախարարությունը և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը,
. ոչ պարենային արտադրանքի շուկայի վերահսկողության համար պատասխանատու պետական տեսչությունը, ինչպես նաև` մաքսային մարմինները:
գ) 3-րդ ուղղություն. Փորձարկում, տեխնիկական հսկողություն և սերտիֆիկացում
3-րդ ուղղության, այն է` փորձարկման, տեխնիկական հսկողության և սերտիֆիկացման բարեփոխումն իր բնույթով տարբերվում է մյուս ոլորտներից: Պատճառն այն է, որ փորձարկման լաբորատորիաների և տեխնիկական հսկողության ու հավատարմագրման մարմինների մեծ մասն աշխատում է մասնավոր հատվածում: Հետևաբար, Կառավարությունը կստեղծի պայմաններ մասնավոր հատվածի զարգացման համար: Այս ուղղությամբ առաջին բարեփոխումը կլինի ներկայիս հավատարմագրման համակարգից սահուն անցումը ԻՍՕ ստանդարտներին համապատասխանեցված հավատարմագրմանը, որպեսզի համապատասխանության գնահատման մարմինների աշխատանքը ոչ թե խաթարվի, այլ բարելավվի:
Բացի այդ, Կառավարությունը կիրականացնի մասնավոր ձեռնարկատերերին խրախուսման քաղաքականություն, որպեսզի վերջիններս ներդնեն ԻՍՕ/ԻԷԿ 9001-ի, ԻՍՕ 14001-ի և այլ ստանդարտների համաձայն կառավարման համակարգեր: Առաջնությունը կտրվի համապատասխանության գնահատման այն մարմիններին ու ընկերություններին, որոնք գործում են ԽՀԱԱՀ-ի գերակա ոլորտներում: ԽՀԱԱՀ-ի նպատակներից ելնելով` համապատասխանության գնահատման պոտենցիալ մարմինները պետք է հավատարմագրվեն արտասահմանյան որևէ ճանաչված մարմնի կողմից, քանի դեռ ՀՀ Հավատարմագրման ազգային մարմինը միջազգային ճանաչում չունի: Վերջապես, Կառավարությունը կխրախուսի համապատասխանության գնահատման մարմինների ասոցիացիաների ձևավորմանը: Այս ասոցիացիաներին հնարավորություն կտրվի մասնակցել քաղաքականությունների մշակմանը, ինչպես նաև, ըստ անհրաժեշտության, ստանդարտացման, չափագիտության և հավատարմագրման գործընթացներին:
Պետք է հասնել հետևյալ երեք առանցքային թիրախներին.
. կազմել դրամաշնորհային ծրագիր մինչև 2012 թ. վերջը կառավարման միջազգային ստանդարտների և հավատարմագրման ներդրման համար,
. մինչև 2013 թ. վերջը ընտրել դրամաշնորհային ծրագրի շահառուների առաջին խումբը,
. մինչև 2016 թ. վերջը ընտրել դրամաշնորհային ծրագրի շահառուների երկրորդ խումբը:
Բարեփոխման մոնիտորինգի համար կօգտագործվեն հետևյալ ցուցանիշները.
. ԻՍՕ/ԻԷԿ 9001 ստանդարտի համաձայն սերտիֆիկացված կառավարման համակարգեր ունեցող ընկերությունների քանակ,
. ԻՍՕ 14001 ստանդարտի համաձայն սերտիֆիկացված շրջակա միջավայրի կառավարման համակարգեր ունեցող ընկերությունների քանակ,
. ԻՍՕ 22000 ստանդարտի համաձայն սերտիֆիկացված սննդի անվտանգության կառավարման համակարգեր ունեցող ընկերությունների քանակ,
. ԻՍՕ/ԻԷԿ 27001 ստանդարտի համաձայն սերտիֆիկացված տեղեկատվության անվտանգության կառավարման համակարգեր ունեցող ընկերությունների քանակ,
. հավատարմագրված համապատասխանության գնահատման մարմինների քանակ,
. միջազգայնորեն ճանաչված հավատարմագրում ստացած համապատասխանության գնահատման մարմինների քանակ,
. համապատասխանության գնահատման մարմինների ասոցիացիաների քանակ:
Վերը նշված ցուցանիշների ցանկը կլրացվի ԻՍՕ-ի և ԻԷԿ-ի կողմից նոր ոլորտային կառավարման ստանդարտներ ընդունման դեպքում: Բոլոր ցուցանիշները պետք է ունենան աճման միտում: 3-րդ ուղղության բարեփոխման միջոցառումների իրականացման հիմնական պատասխանատուն ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն է:
4.3.3 Ժամանակացույց և հենանիշներ
Բարեփոխումը նախատեսվում է իրականացնել մինչև 2020 թվականը: Ստորև ներկայացվում է ըստ տարիների ակնկալվող զարգացումները և առաջընթացը:
. Մինչև 2011 թ.
Կստեղծվի ռազմավարության իրականացման մոնիտորինգի և համակարգման մեխանիզմ, որը կիրականացվի Որակի ազգային խորհրդի ձևավորման միջոցով:
Բարեփոխման ռազմավարության հաստատումից հետո, կարճ ժամանակ անց, կներկայացվի նոր հորիզոնական օրենսդրության փաթեթը` ներկայում գործող «Ստանդարտացման մասին» ՀՀ օրենքը, «Համապատասխանության գնահատման մասին» ՀՀ օրենքը և «Չափումների միասնականության ապահովման մասին» ՀՀ օրենքը փոխարինելու նպատակով: Փաթեթը կներմուծի հետևյալ նոր դրույթները` ինչպես կազմակերպել ու իրականացնել ազգային ստանդարտացումը, ինչպես մշակել տեխնիկական կանոնակարգերը, ինչպես կատարել արտադրանքի համապատասխանության գնահատում կանոնակարգվող բնագավառում և վերահսկել այն շուկայի վերահսկողության միջոցով, ինչպես կազմակերպել ու իրականացնել համապատասխանության գնահատման մարմինների հավատարմագրումը ԻՍՕ ստանդարտի համաձայն և ինչպես կազմակերպել չափագիտությունը, համեմատության ու տեխնիկական հսկողության միջոցով ապահովել չափումների հետագծելիությունը և կատարել չափման միջոցների համապատասխանության գնահատման ու չափածրարված ապրանքների չափագիտական վերահսկողությունը: Նոր օրենսդրությունը հիմնված կլինի ԱՀԿ ԱՏԽ համաձայնագրի և եվրոպական պահանջների (ԵՀ թիվ 98/34/ դիրեկտիվ, ԵՀ թիվ 765/2008 կանոնակարգ, Եվրախորհրդարանի և Եվրոպական խորհրդի թիվ 768/2008 որոշում, Եվրոպական նոր մոտեցման դիրեկտիվներ, ԵՀ թիվ 2001/95/ դիրեկտիվ, ԵՏՀ թիվ 85/374/ դիրեկտիվ և այլն) վրա, ինչպես նաև միջազգային ստանդարտների և միջազգային կազմակերպությունների առաջարկությունների վրա:
Նոր օրենսդրության կապահովի կանոնակարգերի պարզեցում: Ստանդարտների, չափագիտության և հավատարմագրման ազգային մարմինների գործունեությունը կսահմանափակվի այն ծառայություններով, որոնք սովորաբար մատուցվում են նմանատիպ կազմակերպությունների կողմից: Պետք է երաշխավորվի այս երեք մարմինների լիարժեք համապատասխանությունը միջազգային պահանջներին` բացառելով ապագայում հնարավոր թերացումները: Այսպիսով, մի շարք կարգավորող գործառույթներ կվերացվեն` թեթևացնելով բիզնեսի բեռը:
2011 թվականի կեսերից կսկսվի ԻՍՕ 17000 սերիայի ստանդարտների վրա հիմնված հավատարմագրման նոր կանոններին անցնելու գործընթացը: Այն կտևի մինչև ներկայումս տրված հավատարմագրման վկայագրերի ժամկետի ավարտը` սերտիֆիկացման ու փորձարկման աշխատանքների խափանումներից խուսափելու համար:
Հավատարմագրման մասով համապատասխանության գնահատման թեկնածու մարմինների աշխատակիցներին ներկայում ներկայացվող Ստանդարտների ազգային ինստիտուտում վերապատրաստում անցնելու պահանջը կվերացվի: Փոխարենը, համապատասխանության գնահատման մարմիններին հնարավորություն կտրվի մրցութային հիմունքներով ընտրել ուսուցում իրականացնող:
. Մինչև 2012 թ.
Ներկայիս Ստանդարտների ազգային ինստիտուտը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության Չափագիտության ազգային ինստիտուտը և Հավատարմագրման գործակալությունը կվերակազմավորվեն, կհաստատվի նոր կառուցվածք, մրցութային կարգով կընտրվի նոր ղեկավարություն, և մինչև 2011 թվականի տարեվերջ նոր մարմինները կսկսեն գործել իրենց նոր կառուցվածքով` իրականացնելով իրենց նոր գործառույթները: Կադրերի ընտրությունը կիրականացվի հեղինակավոր խորհրդատվական ընկերությունների և միջազգային փորձագետների մասնակցությամբ ձևավորված ընտրական հանձնաժողովի կողմից:
Անդամակցության դիմումներ կներկայացվեն միջազգային մարմիններին (ԻԷԿ, ՕՉՄԿ, Չափումների կոնվենցիա, ԼՀՄՀ, ՀՄՖ) և կընդլայնվի եվրոպական մարմինների հետ գործընկերությունը:
Շուկայի և սպառողի շահերի պաշտպանության պետական տեսչությունը նույնպես կվերակառուցվի տեսչական բարեփոխումների ներքո, առաջընթաց կապրի և իր ընթացակարգերում կներմուծի շուկայի վերահսկողության մասով ԵՄ հիմնական պահանջները: Այս ոլորտի օրենսդրության մոտարկմանը զուգահեռ` մինչև 2018 թ կշարունակվի կարողությունների հզորացումը` ԵՄ գործելակերպին լիովին համահունչ գործելու նպատակով:
. Մինչև 2013 թ.
Կավարտվի ՀՀ օրենսդրության վերանայումը ԽՀԱԱՀ գերակա արդյունաբերական ոլորտներում: Վերանայումը երկու նպատակ կունենա` նվազեցնել բյուրոկրատական քաշքշուկը և հնարավոր դարձնել մոտարկումը եվրոպական օրենսդրությանը: Օրենսդրության պարզեցման երկրորդ և հաջորդող փուլերը մասնավորապես ուղղված կլինեն չափազանց շատ սերտիֆիկատների, արտոնագրերի և գրանցումների նվազեցմանը: Անհրաժեշտության դեպքում կմշակվեն փոփոխություններ` համապատասխան օրենքներում և կանոնակարգերում, և դրանք կներկայացվեն ընդունման: Կընդունվեն նաև եվրոպական ստանդարտները ԽՀԱԱՀ գերակա արդյունաբերական ոլորտներում: Մաքսային մարմինը կստանձնի ԽՀԱԱՀ-ում ներառված արտադրանքի ծագման սերտիֆիկատների տրամադրման պատասխանատվությունը:
. Մինչև 2015 թ.
Խորհրդային ժամանակներից մնացած հնացած ստանդարտները կկորցնեն իրենց ուժը, իսկ միջազգային ու եվրոպական ստանդարտների ընդունման գործընթացը կշարունակվի:
Միջազգային մարմիններին անդամակցելու դիմումները ամենայն հավանականությամբ կարժանանա դրական եզրակացության, և Հայաստանի որակի ենթակառուցվածքը լիարժեքորեն կկապվի միջազգային համակարգին: Առաջիկա տարիներին անդամակցությունն առանցքային կլինի` սերտիֆիկացման, չափագիտության և հավատարմագրման զարգացումը միջազգային ուղու վրա դնելու համար: Բացի այդ, Հայաստանի ստանդարտացումն ու հավատարմագրումը կդառնան եվրոպական ստանդարտների ու հավատարմագրման կազմակերպությունների աշխատանքների մաս:
Ելնելով ԽՀԱԱՀ-ի շուրջ բանակցություններից` կառավարությունը կաջակցի ԽՀԱԱՀ ոլորտներում գործող համապատասխանության գնահատման մարմինների զարգացմանը` դրանց նյութական բազան բարելավելու, միջազգային ու եվրոպական ստանդարտներ կիրառելու և միջազգային ճանաչում ունեցող հավատարմագրման մարմիններից հավատարմագրում ստանալու նպատակով:
. Մինչև 2016 թ.
Չափագիտության ազգային ինստիտուտի լաբորատորիան կստանա հավատարմագրում իրենց կողմից մատուցվող ստուգաճշտման ծառայությունների մասով: Այս նպատակը պայմանավորված է մինչև 2013 թվականը Չափագիտության ազգային ինստիտուտին համապատասխան տարածք և ժամանակակից սարքավորումներ հատկացնելու խնդիրների բարեհաջող լուծմամբ: Միջազգային ճանաչման փուլը կարող է սկսվել միայն այն դեպքում, եթե չափագիտությունը բավականաչափ հզորանա` հիմնական պահանջները բավարարելու համար:
Կավարտվի ազգային ոլորտային օրենսդրության վերանայումը ԵՄ ԽՀԱԱՀ ներդաշնակեցված ոլորտներից բացի` այլ համաձայնեցված ոլորտների մասով, և վարչական բեռի նոր թեթևացում կկատարվի:
. Մինչև 2018 թ.
Կավարտվի ԵՄ ոչ ներդաշնակեցված ոլորտներին համապատասխան ազգային ոլորտային օրենսդրության վերանայումը և կիրականացվի վարչական բեռի չորրորդ ու վերջնական թեթևացումը: Ստանդարտների ազգային ինստիտուտը աստիճանաբար կանցնի միջազգային ու եվրոպական ստանդարտների ընդունմանը և կկարողանա այդ գործընթացը իրականացնել ընդունելի կարգով:
Հավատարմագրման մարմինը պետք է նպատակադրվի հավատարմագրման վկայագրերի միջազգային ճանաչմանը հասնելուն, ինչը չափազանց կարևոր է առևտրի տեսանկյունից, մասնավորապես` լաբորատորիաների և արտադրանքը սերտիֆիկացնող մարմինների համար: Դա հնարավոր է ՀԵՀ հավատարմագրման բազմակողմ պայմանավորվածության հիման վրա, որը և առաջարկվում է:
. Մինչև 2020 թ.
Հավատարմագրման ծառայությունները լիովին կճանաչվեն, և չափագիտական սերտիֆիկատների առաջին ճանաչումը ևս իրականություն կդառնա: Համապատասխանության գնահատման մարմինները, այդ թվում` ԽՀԱԱՀ ոլորտներում գործող մարմինները, կարող են արտասահմանյան հավատարմագրերը փոխարինել ազգայինով: Բարեփոխումը կավարտվի, որակի ենթակառուցվածքը լիովին կհամապատասխանի միջազգային և ԵՄ պահանջներին` ի վիճակի լինելով մատուցել էական և բարձրորակ ծառայություններ սպառողներին:
4.3.4 Ռիսկեր, ենթադրություններ և հաջողության գործոններ
Առաջարկվող ռազմավարությունը հիմնվում է հետևյալ ենթադրությունների վրա.
. ՀՀ կառավարությունը կշարունակի քաղաքական աջակցություն տրամադրել ռազմավարության իրականացման ողջ գործընթացի ընթացքում,
. ՀՀ կառավարությունը կմոբիլիզացնի անհրաժեշտ ռեսուրսներ, ներառյալ դոնորների աջակցությունը,
. բազմազան և միջազգային ճանաչում ունեցող որակի ենթակառույցների ծառայությունների նկատմամբ տնտեսվարող սուբյեկտների պահանջարկը գնալով կաճի:
Բարեփոխման գործում Որակի ազգային խորհրդի և շահագրգիռ կողմերի ներգրավումը կօգնի նվազագույնի հասցնել ռիսկերը:
Ռազմավարության հաջողությունը կախված կլինի հետևյալ գործոններից.
. որակի ենթակառուցվածքի շրջանակներում քաղաքական ազդեցության և պոտենցիալ շահերի բախման բացառում,
. բարեփոխված հաստատությունների անկախություն և կայունություն (դրանք պետք է ունենան սեփական գործառնական ծախսերը հոգալու և որակյալ աշխատակիցներ ներգրավելու հնարավորություն և կարողություններ),
. համապատասխան գիտելիքների, հմտությունների ուսուցման և վերապատրաստման ներքին համակարգի կարողությունների առկայություն,
. որակի ազգային ենթակառուցվածքի ծառայություններից սպառողների օգտվելու պատրաստակամություն,
. բարեփոխմանը ոչ կառավարական և մասնավոր հատվածների կողմից աջակցություն:
4.4 Որակի ենթակառուցվածքի նոր ինստիտուցիոնալ կառուցվածքը
4.4.1 Ինստիտուցիոնալ բարեփոխման հաջորդականությունը
Հայաստանյան որակի ենթակառուցվածքի նոր ինստիտուցիոնալ կառուցվածքը կկայանա քայլ առ քայլ` երեք ու կես տարվա ընթացքում (Գծապատկեր 3):
Բարեփոխումը կսկսվի 2010 թվականին ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներքին վերակազմակերպումից, որի նպատակն է հզորացնել վերջինիս` քաղաքականություն մշակողի և համակարգողի ունակություններն ու կարողությունները: Կձևավորվի Որակի ազգային խորհուրդը և կսահմանվի դրա իրավասությունների շրջանակը` որպես բարեփոխման հարցերով վերադաս խորհրդատվական մարմին: Կսկսվեն նաև ստանդարտացման, չափագիտության և հավատարմագրման ոլորտների բարեփոխման նախապատրաստական աշխատանքները:
Գծապատկեր 3
.____________________________________________________________.
|Տարի| Պետական հատվածում վերակազմակերպման հաջորդականություն |
| |_______________________________________________________.
|____| ._________________.
|2010| |Էկոնոմիկայի |
| | |նախարարություն |
| | |(ներքին |
| | |վերակազմակերպում)|
| | ._________________.
| | .______________________________________________.
|____| ._______________. .__________.|.______________. ._____________.
|2011| |Ազգային | |ՉԱԻ |||Հավատարմագրման| |Շուկայի և |
| | |ստանդարտիզացման| |Վերակառու-|||մարմին | |սպառողների |
| | |ինստիտուտ | |ցում |||(իրավական | |իրավունքների |
| | |(իրավական | | |||կարգավիճակի | |պաշտպանության|
| | |կարգավիճակի | | |||ձեռքբերում) | |պետական |
| | |փոխում) | | ||| | |տեսչություն |
| | | | | ||| | |(ներքին վերա-|
| | | | | ||| | |կազմակերպում)|
| | ._______________. .__________.|.______________. ._____________.
| | |
|____| ._____________________________________________________________.
|2012| |ԽՀԱԱՀ առաջնայնության ոլորտներում տեխնիկական կանոնակարգեր |
| | |մշակող նախարարություններ և դրանց մարմիններ |
| | |(նախարարություններ - հնարավոր ներքին վերակազմակերպում, |
| | |հենակետային լաբորատորիաներ - իրավական կարգավիճակի փոփոխում. |
| | |շուկայի վերահսկողության մարմին - ներքին վերակազմակերպում). |
| | ._____________________________________________________________.
| | |
|____| ._____________________________________________________________.
|2013| |Տեխնիկական կանոնակարգեր մշակող այլ նախարարություններ և դրանց|
| | |մարմիններ (նախարարություններ. հնարավոր ներքին |
| | |վերակազմակերպում, Հենակետային լաբորատորիաներ - իրավական |
| | |կարգավիճակի փոփոխում. շուկայի վերահսկողության մարմին - ներքին|
| | |վերակազմակերպում) |
.____. ._____________________________________________________________.
2011 թվականին Ստանդարտների ազգային մարմինը, Չափագիտության ազգային ինստիտուտը և հավատարմագրման մարմինը բարեփոխվելու են և ձեռք են բերելու նոր իրավական կարգավիճակ ու կառավարման կառուցվածք, ինչով դրանց գործառույթները կհամապատասխանեցվեն միջազգային պահանջներին: Տեխնիկական կանոնակարգեր մշակող նախարարությունների համակարգում կիրականացվի կարիքների և բացերի գնահատում:
2012 թվականին վերակազմակերպումը կընդգրկի ՀՀ գյուղատնտեսության նախարարության, ՀՀ առողջապահության նախարարության, ՀՀ քաղաքաշինության նախարարության և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կառույցները: Ըստ անհրաժեշտության, կփոփոխվեն պոտենցիալ հենակետային լաբորատորիաների շահագործման իրավական կարգավիճակը և կանոնները` դրանք վերափոխելով պետական ոչ առևտրային կազմակերպության: Այս լաբորատորիաների գործունեությունը կախված չի լինի առևտրային գործունեությունից ստացված եկամուտներից: Անհրաժեշտության դեպքում կարդիականացվի շուկայի վերահսկողության մարմինների կառուցվածքը և կբարելավվեն կապերը մաքսային մարմինների հետ:
Վերակազմակերպման հաջորդ և վերջին տարում նույն գործընթացում կընդգրկվեն տեխնիկական կանոնակարգեր մշակող նախարարությունները, մասնավորապես` ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը, ՀՀ բնապահպանության նախարարությունը և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:
4.4.2 Որակի ենթակառուցվածքի հիմնական հատվածի կազմակերպումը
Բարեփոխումը կնպատակաուղղվի առանցքային սուբյեկտների` քաղաքականություն մշակողների և համակարգողների, ստանդարտների ազգային մարմնի, չափագիտության ազգային ինստիտուտի, հավատարմագրման գործակալության կազմակերպմանը, ինչը պատկերված է Գծապատկեր 4-ում:
Գծապատկեր 4
.________________________________________________.
| Որակի ենթակառուցվածքի նախատեսվող կազմակերպումը |
.________________________________________________.
.______________.
.__|Կառավարություն|
| .______________. ______ Քաղաքականության
.______________. | | մշակում և
|Որակի-խորհուրդ| | | բյուջետային
|Մրցունակության|_. | աջակցություն
|խորհուրդ | |
.______________. .______________. ______ Վարչական
|Էկոնոմիկայի | ենթակայություն
|նախարարություն|
.______________. ______ խորհրդատվություն
| |
._____________________________|_______________________.
| | ._____________|________________. |
.____________. .______________. .________________.._____________.
|Ստանդարտների| |Չափագիտության | |Հավատարմագրման ||Շուկայի և |
|ազգային | |ազգային | |հայաստանյան ||սպառողների |
|ինստիտուտ | |ինստիտուտ | |կազմակերպություն||իրավունքների |
| | | | | ||պաշտպանության|
| | | | | ||պետական |
| | | | | ||տեսչություն |
|____________| |______________| |________________||_____________|
| ասոցիացիա | | ՓԲԸ | |պետական ||Նախարարության|
| | | | |ոչ առևտրային ||կազմում |
| | | | |կազմակերպություն|| |
.____________. .______________. .________________.._____________.
Լավագույն դեպքում այս վերակազմակերպումը կիրականանա 2011 թվականին: Գործնականում, ցանկալի կազմակերպում ունենալու համար պետք է բավարարել որոշ նախապայմաններ: Այդ նախապայմաններն են`
. պետական բյուջեից ֆինանսավորումը պետք է բավարար լինի բարեփոխված համակարգը ֆինանսապես կայուն դարձնելու համար,
. Չափագիտության ազգային ինստիտուտը պետք է լինի ձևավորված և գործուն:
Պայմանավորված օբյեկտիվ պատճառներով` այս նախապայմանները կարող են չկատարվել 2011 թ. ընթացքում: Հետևաբար առաջարկվում է անցումային մոտեցում (Գծապատկեր 5):
Գծապատկեր 5
.________________________________________________.
| Որակի կառուցվածքի անցումային կազմակերպումը |
.________________________________________________.
.______________.
.__|Կառավարություն|
| .______________. ______ Քաղաքականության
.______________. | | մշակում և
|Որակի-խորհուրդ| | | բյուջետային
|Մրցունակության|_. | աջակցություն
|խորհուրդ | |
.______________. .______________. ______ Վարչական
._|Էկոնոմիկայի | ենթակայություն
._____________. | |նախարարություն|
|Չափագիտության| | .______________. ______ խորհրդատվություն
._|սերտիֆիկացման| | |
| |մարմին | | | ______ Պետության
| ._____________. | | սեփականությունը
|_____________________. | հանդիսացող
| ._____________. | ընկերության
| |Ապրանքների | | հսկողություն
._|սերտիֆիկացման| |
|մարմին | |
._____________. |
._____________________________________________________.
.____________. .______________. .________________.._____________.
|Ստանդարտների| |Չափագիտություն| |Հավատարմագրման ||Շուկայի և |
|ազգային | |ազգային | |հայաստանյան ||սպառողների |
|ինստիտուտ | |ինստիտուտ | |կազմակերպություն||իրավունքների |
| | | | | ||պետական |
| | | | | ||տեսչություն |
|____________| |______________| |________________||_____________|
| ասոցիացիա | | ՓԲԸ | |պետական ||Նախարարության|
| | | | |ոչ առևտրային ||կազմում |
| | | | |կազմակերպություն|| |
.____________. .______________. .________________.._____________.
Քանի որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության բյուջեն կարող է զգալիորեն չավելանալ, և ելնելով համակարգի ֆինանսական կայունությունն ապահովելու նպատակից` ներկայիս Ստանդարտների ազգային ինստիտուտի արտադրանքի փորձարկման և սերտիֆիկացման աշխատանքները ժամանակավորապես կպահպանվեն ՀՀ էկոնոմիկայի նախարարության համակարգում: Այս երկու աշխատանքները կփոխանցվեն մի նոր մարմնի, որը կստեղծվի որպես պետական փակ բաժնետիրական ընկերություն և կգործի ներկայիս Ստանդարտների ազգային ինստիտուտից անկախ: Նոր Ստանդարտների ազգային ինստիտուտը կֆինանսավորվի գործող համակարգում փորձարկումից և սերտիֆիկացումից առաջացած եկամուտներից: Քանի որ նման կառուցվածքը, ակնհայտորեն, շահերի բախում կառաջացնի նախարարության համակարգի ներսում, ապա դրա կառավարումը կփոխանցվի որևէ անկախ սուբյեկտի` կոնցեսիայի իրավունքով: Հենց որ բարեփոխված Ստանդարտների ազգային ինստիտուտը հասնի ֆինանսական կայունության, այն կմասնավորեցվի: Սեփականաշնորհումից ստացված հասույթը կօգտագործվի նույն նպատակով:
Ֆինանսական կայունություն նշանակում է, որ ստանդարտների ինստիտուտը կարող է կայուն կերպով գործել օրենսդրությամբ սահմանված աշխատանքների համար պետական բյուջեից տրվող ֆինանսավորման, անդամավճարների, ստանդարտների վաճառքի, դասընթացների ու մատուցված ստանդարտացման ծառայություններից ստացված եկամուտների հաշվին:
Նոր Ստանդարտների ազգային ինստիտուտի ֆինանսական գործունեությունը պետք է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից վերահսկվի տարեկան կտրվածքով:
Բարեփոխված հիմնական հաստատությունների վարչական կարողությունը նույնպես կարող է փոփոխվել: Հիմնական աշխատանքներում ներգրավված մասնագիտական աշխատակիցների քանակը կփոփոխվի հետևյալ կերպ.
Աշխատակազմի քանակի փոփոխությունը
._____________________________________________________________________.
|Գործառույթ/ |2010 |2011|2012|2014|2015|2017|2018|2019|2020|
|հաստատություն |(ընթա| | | | | | | | |
| |ցիկ) | | | | | | | | |
|_______________________|_____|____|____|____|____|____|____|____|____|
|Քաղաքականության մշակում| 4 | 7 | 7 | 7 | 7 | 7 | 7 | 7 | 7 |
|և համակարգում/ ՀՀ ԷՆ | | | | | | | | | |
|_______________________|_____|____|____|____|____|____|____|____|____|
|Ստանդարտացում/ ՍԱԻ | 20 | 25 | 25 | 25 | 25 | 25 | 25 | 25 | 25 |
|_______________________|_____|____|____|____|____|____|____|____|____|
|Սերտիֆիկացում/ | 50 | 20*| | | | | | | |
|արտադրանքի և | | | | | | | | | |
|համակարգերի | | | | | | | | | |
|համապատասխանության | | | | | | | | | |
|գնահատման մարմին | | | | | | | | | |
|_______________________|_____|____|____|____|____|____|____|____|____|
|Փորձարկում /արտադրանքի | 17 | 17*| | | | | | | |
|և համակարգերի | | | | | | | | | |
|համապատասխանության | | | | | | | | | |
|գնահատման մարմին | | | | | | | | | |
|_______________________|_____|____|____|____|____|____|____|____|____|
|Ազգային ստանդարտներ և | - | 16 | 16 | 20 | 20 | 25 | 25 | 30 | 30 |
|ստուգաճշտում/ԱԳԼ և ՉԱԻ| | | | | | | | | |
|_______________________|_____|____|____|____|____|____|____|____|____|
|Չափման միջոցների | 144 | 50*| | | | | | | |
|համապատասխանության | | | | | | | | | |
|գնահատման մարմին | | | | | | | | | |
|_______________________|_____|____|____|____|____|____|____|____|____|
|Հավատարմագրում/ ՀԱՄ | 7 | 5 | 5 | 5 | 6 | 6 | 6 | 7 | 7 |
|_______________________|_____|____|____|____|____|____|____|____|____|
|Շուկայի |41** | | | | | | | | |
|վերահսկողություն/ ՇՍՇՊ | | | | | | | | | |
|պետական տեսչություն | | | | | | | | | |
._____________________________________________________________________.
* քանի դեռ գործում է
** անձնակազմի հարցերը կքննարկվեն տեսչական բարեփոխումների շրջանակում
4.4.3 ՀՀ էկոնոմիկայի նախարարության գործառույթները որպես քաղաքականություն մշակող և համակարգող
Ստանդարտների և տեխնիկական կանոնակարգերի ոլորտներում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը պետք է զարգացնի հետևյալ կարողությունները.
. տեխնիկական կանոնակարգերի և ազգային ստանդարտացման մասով պետական քաղաքականության մշակում,
. տեխնիկական կանոնակարգեր մշակող նախարարությունների աշխատանքի համակարգում,
. տեխնիկական կանոնակարգման և ստանդարտների բնագավառներում նախարարությունների և մասնագիտացված մարմինների կարիքների համար ուղեցույցերի մշակում,
. նախարարության իրավասության ներքո տեխնիկական կանոնակարգերի մշակում, այդ թվում` ազդեցության գնահատումների իրականացում,
. այն ստանդարտների ցանկի հրատարակում, որոնք նախատեսում են արդյունաբերական արտադրանքի համապատասխանությունը օրենսդրությանը,
. Կառավարության անունից համագործակցություն Ստանդարտների ազգային ինստիտուտի հետ և պետական բյուջեից տրամադրվող համապատասխան ֆինանսավորման ապահովում,
. միջազգային, եվրոպական և ազգային ստանդարտների ընդունման հայտերի մշակում և դրանց շուրջ բանակցություններ Ստանդարտների ազգային ինստիտուտի հետ,
. տեխնիկական կանոնակարգերի և ստանդարտների ոլորտներում այլ երկրների հետ համագործակցության ապահովում:
Շուկայի վերահսկողության մասով` ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը պետք է.
. ստեղծի հաղորդակցության և համակարգման մեխանիզմներ շուկայի վերահսկողության մարմինների, մաքսային մարմնի և նախարարությունների միջև,
. ապահովի շուկայի վերահսկողության համապատասխան ընթացակարգերի ստեղծումը,
. երաշխավորի, որ շուկայի վերահսկողության մարմիններին տրվեն լիազորություններ, միջոցներ և գիտելիքներ,
. ապահովի շուկայի վերահսկողության ծրագրերի առկայությունը,
. վերանայի և գնահատի շուկայի վերահսկողության միջոցառումների իրականացումը,
. իրականացնի շուկայի վերահսկողության բնագավառում համագործակցություն այլ երկրների հետ:
Չափագիտության և հավատարմագրման բնագավառների մասով` ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը պետք է.
. մշակի պետական քաղաքականություն չափագիտության ոլորտում,
. վերահսկի Չափագիտության ազգային ինստիտուտի աշխատանքը և ապահովի պետական բյուջեից համապատասխան ֆինանսավորում,
. մշակի չափման միջոցների համար տեխնիկական կանոնակարգեր և հաստատի օրենսդրական չափագիտական վերահսկողության ենթակա չափման միջոցների ստուգաչափման պարբերականությունը,
. համագործակցի հավատարմագրման ազգային մարմնի հետ, ապահովի վերջինիս պետական բյուջեից համապատասխան ֆինանսավորում, ինչպես նաև իրականացնի կատարողականի պարբերական մոնիտորինգ,
. խրախուսի հավատարմագրումը պարտադիր համապատասխանության գնահատման ոլորտներում,
. նշանակի կարգավորվող ոլորտներում գործող համապատասխանության գնահատման մարմիններ, հավատարմագրման ազգային մարմին ներկայացնի հայտեր համապատասխանության գնահատման մարմինների տեխնիկական իրավազորության նախնական և պարբերական գնահատման նպատակով,
. հրապարակի և թարմացնի նշանակված համապատասխանության գնահատման մարմինների ցանկը,
. իրականացնի կանոնակարգող համագործակցություն այլ երկրների հետ` չափագիտության, հավատարմագրման և համապատասխանության գնահատման ոլորտներում:
Փորձարկման, տեխնիկական հսկողության և սերտիֆիկացման մասով` ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը պետք է.
. իրականացնի համապատասխանության գնահատման մարմինների զարգացման և գործունեության մոնիտորինգ,
. խրախուսի որակի ապահովման կիրառումը կանոնակարգվող և ոչ կանոնակարգվող ոլորտներում,
. իրականացնի իրազեկման բարձրացման և այլ աշխատանքներ, որոնք նպաստում են որակի ստանդարտների ներդրմանը, հատկապես կարևորելով փոքր և միջին կազմակերպություններին ուղղված գործունեությունը,
. համագործակցի ոչ կառավարական և մասնավոր հատվածների հետ:
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը պետք է աջակցի տեխնիկական կանոնակարգերի և շուկայի վերահսկողության հարցերով երկու մշտական գործող միջգերատեսչական աշխատանքային խմբերի աշխատանքներին: Այն նաև պետք է պարբերաբար տեղեկատվություն ներկայացնի Որակի ազգային խորհուրդ և աջակցի դրա աշխատանքներին:
---------------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում