Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԲԱՐԵՓՈԽՄԱՆ Ռ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԲԱՐԵՓՈԽՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ (3- ...

 

 

040.01693.201210

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 դեկտեմբերի 2010 թվականի N 1693-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԲԱՐԵՓՈԽՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

(3-րդ մաս)

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԲԱՐԵՓՈԽՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ (2010-2020 ԹԹ)

(3-րդ մաս)

 

4.4.4 Բարեփոխված ստանդարտների ազգային մարմնի բնութագիրը և գործունեության համառոտ նկարագիրը

 

Ստանդարտների ազգային ինստիտուտը կհանդիսանա որպես երկրի ստանդարտների ազգային մարմին: Այն կշարունակի իրականացնել իր աշխատանքները ազգային ստանդարտացման ոլորտում և կներկայացնի երկիրը միջազգային կառույցներում: Մարմնի կազմավորումը համապատասխանեցվելու է ստանդարտների միջազգային և եվրոպական կազմակերպությունների առաջարկություններին:

Ստանդարտացման գործընթացը կիրականացվի միջազգային ստանդարտների և առաջարկությունների համաձայն և ստանդարտացման հարցերով շահագրգիռ կողմերի պարտադիր մասնակցությամբ: Ստանդարտացման մասին նոր օրենքի հիման վրա կորոշվի և կհիմնադրվի Ստանդարտների ազգային ինստիտուտը` որպես ասոցիացիա: Նոր և հատուկ իրավակազմակերպչական կարգավիճակը հնարավորություն կտա շահագրգիռ կողմերին (կառավարություն, իրավաբանական և ֆիզիկական անձինք) անդամակցել այդ կազմակերպությանը և ներկայացված լինել դրա կառավարման բարձրագույն մարմնում` Գլխավոր ասամբլեայում: Այդ մարմնի կազմակերպական կառուցվածքը պետք է առնվազն ներառի հետևյալ ստորաբաժինները.

 

Գծապատկեր 6

 

.__________________________.        ՈՒղղորդել ստանդարտացման գործընթացը

|Գլխավոր ասամբլեա          |______  և  ստանդարտացման մարմնի զարգացումը

|(շահագրգիռ կողմեր)        |

.__________________________.

.__________________________.        Իրականացնել Գլխավոր ասամբլեայի

|Կառավարման խորհուրդ       |        կողմից տրված հրահանգները և

|(ընտրված Գլխավոր          |______  վերահսկել ստանդարտացման մարմնի

|ասամբլեայի կողմից)        |        աշխատանքները

.__________________________.

.__________________________.

|Տնօրեն                    |        Ներկայացնել ստանդարտացման մարմինը

|(աշխատում է լրիվ հաստիքով,|______  և  ամենօրյա կտրվածքով ղեկավարել

|ընտրվել է մրցույթով       |        այդ մարմնի աշխատանքները

|Կառավարման խորհրդի կողմից)|

.__________________________.

.__________________________.        Իրականացնել ստանդարտացման

|Տեխնիկական անձնակազմ      |______  աշխատանքներ և  ղեկավարել

|(աշխատում է լրիվ հաստիքով)|        տեխնիկական կոմիտեները

.__________________________.

.__________________________.

|Տեխնիկական կոմիտեներ      |______  Մշակել հայկական ստանդարտներ

|(շահագրգիռ կողմեր)        |

.__________________________.

 

Ստանդարտացման մարմնի ֆինանսավորման աղբյուրները կլինեն հետևյալը.

. պետական բյուջե` ստանդարտացման մասին օրենքով նախատեսված գործունեության տեսակների համար տրամադրվող ուղղակի բյուջետային աջակցություն,

. անդամության վճարներ,

. ծրագրերից եկող եկամուտներ/Հայաստանի ստանդարտների մշակման պայմանագրեր, այդ թվում` միջազգային և եվրոպական ստանդարտները` որպես ազգային ստանդարտներ ընդունելը,

. ստանդարտների և ստանդարտացման փաստաթղթերի վաճառքից ստացվող եկամուտներ,

. Հայաստանի օրենքներով և ԻՍՕ-ի էթիկայի կանոններով թույլատրվող գործունեության այլ տեսակներից ստացվող եկամուտներ:

 

Գլխավոր ասամբլեան կարող է որոշում կայացնել Հայաստանի ստանդարտների հետ համապատասխանության գնահատման կամավոր սերտիֆիկացման սխեմա ստեղծելու մասին: Այս միջոցառումը կարող է բերել հավելյալ եկամուտ, որը կստացվի սերտիֆիկացման մարմիններին տրված սերտիֆիկացման համապատասխան նշանն օգտագործելու թույլտվությունից:

Ստանդարտացման մարմինը պետք է մշակի բիզնես պլան և իրականացնի անդամակցության վճարների և ստանդարտների գների սահմանման համապատասխան քաղաքականություն: Ինչպես ցույց է տալիս միջազգային փորձը, մեկնարկային ժամանակահատվածում ֆինանսավորման հիմնական աղբյուրը պետք է լինի պետական բյուջեն: Աջակցությունը պետական բյուջեից ժամանակի ընթացքում կնվազի մինչև ստանդարտների մարմինը հասնի միջազգային գործունեության համար պահանջվող ծախսերին համարժեք կայուն մակարդակի:

Տեխնիկական կանոնակարգեր մշակող նախարարությունների միջոցով` կառավարությունը կշարունակի հանդիսանալ ստանդարտացման մարմնի ծառայությունների հիմնական սպառողը: Նախարարությունները պետք է պայմանագրեր կնքեն ստանդարտացման մարմնի հետ և վճարեն հայկական ստանդարտների մշակման և միջազգային և եվրոպական ստանդարտների` որպես ազգային ստանդարտներ, ընդունման համար:

Ստանդարտացման մարմինը պետք է փորձի պահպանել Ստանդարտների ազգային ինստիտուտի գործող ուսումնական կենտրոնները և ընդլայնել դրա ծառայությունները:

 

4.4.5 Բարեփոխված չափագիտության ազգային ինստիտուտի բնութագիրը և գործունեության համառոտ նկարագիրը

 

ՉԱԻ-ը կգործի Չափումների կոնվենցիայով ստեղծված ինստիտուտների, ինչպես նաև` ԿՈՈՄԵՏ և ԵՎՐՈՄԵՏ կազմակերպությունների նման տարածաշրջանային կազմակերպությունների առաջարկություններին համապատասխան: Մասնավորապես, պետք է հետևել ԵՎՐՈՄԵՏ-ի «ԵՎՐՈՄԵՏ և չափագիտության ազգային ինստիտուտի գործունեությունը» թիվ 10 ուղեցույցին: ՈՒղեցույցի համաձայն` ինստիտուտի հիմնական աշխատանքը պետք է լինի ազգային էտալոնների ստեղծումը և պահպանումը, Միավորների համակարգին միջազգայնորեն ճանաչված հետագծելիության ապահովումը, ազգային կարիքների համար ազգային էտալոնների կայունության պահպանումը և չափագիտության փորձ և գիտելիք տրամադրելը ազգային օգտագործողներին ստուգաճշտման ծառայությունների, վերապատրաստման և խորհրդատվության միջոցով:

Չափագիտության ազգային ինստիտուտի կանոնադրությամբ կերաշխավորվի ՉԱԻ-ի ինքնավարությունը` ֆինանսական և գործառնական հարցերում: Այն խորհրդատվություն կստանա չափագիտության ոլորտի շահագրգիռ կողմերից կազմված Չափագիտության խորհրդի կողմից: ՉԱԻ-ը չափագիտության մասին օրենքով լիազորվում է նշանակել ազգային հենակետային լաբորատորիաներ` որպես չափագիտության ազգային համակարգում առաջնային չափումներ իրականացնողներ:

Չափագիտության ազգային ինստիտուտի ֆինանսավորման հիմնական աղբյուրներն են.

. պետական բյուջեն,

. ծառայություններից ստացված եկամուտներ /ստուգաճշտում, խորհրդատվություն, վերապատրաստում և այլն/

. դրամաշնորհներ և ծրագրեր:

Չափագիտության ազգային ինստիտուտը կունենա կառավարման հետևյալ կառուցվածքը.

 

Գծապատկեր 7

 

._________________.

|Ազգային          |         _____ Հաստատել Չափագիտության ազգային

|չափագիտության    |               ինստիտուտի Կանոնադրությունը

|գործադիր մարմին  |

._________________.               ՈՒղղորդել արդյունաբերական

|    ._____________.       և  գիտական չափագիտության

|    |Չափագիտության| _____ բնագավառների զարգացումը,

|____|խորհուրդ     |       ինստիտուտի աշխատանքները և

|    ._____________.       և  հնարավոր ռեֆերանս և

|                          ստուգաճշտման լաբորատորիաների

|                          համակարգի զարգացումը

._________________.

|Չափագիտության    |         _____ Ներկայացնել չափագիտության

|ազգային          |               ազգային ինստիտուտը և  ամենօրյա

|ինստիտուտի տնօրեն|               կտրվածքով ղեկավարել դրա

|(աշխատում է լրիվ |               գործունեությունը:

|հաստիքով, ընտրվել|

|է մրցույթով`     |

|Գործադիր մարմնի  |

|կողմից)          |

._________________.

|

.________________________________________.

|                                        |

.______________.                       .______________.

|Լաբորատորիաներ|     Պահպանել ազգային  |Ազգային       |     Իրականացնել

|և  տեխնիկական |     էտալոնները և      |հենակետային   |____ ռեֆերանս

|անձնակազմ     |____ իրականացնել       |լաբորատորիաներ|     չափումներ

|(աշխատում է   |     ստուգաճշտում      .______________.

|լրիվ հաստիքով)|

.______________.

 

4.4.6 Բարեփոխված հավատարմագրման ազգային մարմնի բնութագիրը և գործունեության համառոտ նկարագիրը

 

ՀՀ կառավարությունը կհիմնադրի նոր պետական ոչ առևտրային կազմակերպություն, որի լիազոր մարմինը կհանդիսանա ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը: Այս կազմակերպությունը կհանդիսանա երկրի հավատարմագրման ազգային մարմինը: Այն կներկայացնի երկիրը հավատարմագրման միջազգային համագործակցությունում: Կազմակերպությունը կստեղծվի համաձայն ԻՍՕ/ԻԷԿ 17011 ստանդարտի պահանջների: Այն կունենա կառավարման հետևյալ կառուցվածքը.

 

Գծապատկեր 8

 

.________________.

|Հավատարմագրման  |                         _____ ՈՒղղորդել

|խորհուրդ        |                               հավատարմագրման

|(հավատարմագրման |                               գործընթացը և

|շահագրգիռ       |_____________.                 հավատարմագրման մարմնի

|կողմեր)         |     ._________________.       զարգացումը

.________________.     |Բողոքարկման      |

.________________.     |կոմիտե (ստեղծվել | _____ Վերանայել տնօրենի

|Տնօրեն (աշխատում|  .__|է Հավատարմագրման |       որոշումների դեմ

|է լրիվ հաստիքով,|  |  |խորհրդի որոշմամբ)|       բողոքարկման գործերը

|նշանակվել է     |__.  ._________________.

|մրցութային      |                         _____ Ներկայացնել

|հիմունքներով    |                               հավատարմագրման մարմինը

|էկոնոմիկայի     |                               և  ամենօրյա կտրվածքով

|նախարարի կողմից`|                               ղեկավարել դրա

|Հավատարմագրման  |                               գործունեությունը.

|խորհրդի առաջարկի|                               Ընդունել

|հիման վրա)      |                               հավատարմագրման

.________________.                               վերաբերյալ որոշումներ

|           .______________.

|           |Հավատարմագրման|       _____ Ձեռնարկել

|___________|տեխնիկական    |             հավատարմագրման մասով

|           |կոմիտե        |             տեխնիկական

|           .______________.             միջոցառումներ

.________________.         |

|Աշխատակազմ (լրիվ|         |               _____ Ղեկավարել

|հաստիքով        |         |                     հավատարմագրման

|աշխատակիցներ)   |         |                     գործընթացը

.________________.         |                     Գործել որպես գնահատող

.________________.         |

|Գնահատողների և  |         |               _____ Իրականացնել

|փորձագետների    |_________.                     համապատասխանության

|խումբ           |                               գնահատման մարմինների

.________________.                               գնահատումներ

 

Հավատարմագրման մասին նոր օրենքը կսահմանի Հավատարմագրման ազգային մարմնում որոշումների կայացման անկախության մեխանիզմներ: Պետք է առավելագույնս երաշխավորվի Հավատարմագրման ազգային մարմնի անկախությունը նաև իր հիմնադրից` ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:

Հավատարմագրման ազգային մարմնի ֆինանսավորման հիմնական աղբյուրներն են.

. պետական բյուջեն

. ծառայություններից ստացվող եկամուտները

. դրամաշնորհները և ծրագրերը:

Հավատարմագրման ազգային մարմինը պետք է մշակի բիզնես պլան և իրականացնի հավատարմագրման վճարների սահմանման համապատասխան քաղաքականություն: 2010 թ. իրականացվելիք շուկայի ուսումնասիրությունը կօգնի սահուն անցում կատարել դեպի վճարովի հավատարմագրման ծառայությունների մատուցմանը: Ինչպես ցույց է տալիս միջազգային փորձը, մեկնարկային փուլում ֆինանսավորման հիմնական աղբյուրը կլինի պետական բյուջեն:

 

4.5 Ժամանակավոր լուծումներ առաջիկայում միջազգայնորեն ճանաչված ծառայությունների կարիքն ունեցողների համար

 

Հայաստանի որակի ենթակառուցվածքի արդիականացումը երկարատև գործընթաց է: Հետևաբար, տնտեսվարող սուբյեկտները և այլ հաճախորդները, որոնք մոտ ապագայում որակի ենթակառուցվածքի միջազգայնորեն ճանաչված ծառայությունների կարիք կունենան, պետք է այդ ծառայությունները ստանան արտերկրից:

Անհրաժեշտ է բարելավել որակի խնդիրների մասին իրազեկվածությունը տնտեսվարող սուբյեկտների և այլ սպառողների շրջանակներում: Նրանք պետք է կարողանան ճիշտ դատել, թե որ ծառայություններն են վստահելի և որ փորձարկման եզրակացությունները և սերտիֆիկատները կարող են ճանաչվել երկրի ներսում և արտասահմանում: Հիմնական կանոնը, որին պետք է հետևել, այն է, որ համապատասխանության գնահատման մարմնի (փորձարկման լաբորատորիայի, վերահսկողության մարմնի կամ սերտիֆիկացման մարմնի) կամ ստուգաճշտման լաբորատորիայի եզրակացությունները և սերտիֆիկատները արժանահավատորեն կընդունվեն այն դեպքում, եթե տվյալ մարմինը կամ լաբորատորիան հավատարմագրված է ծառայության համապատասխան ոլորտի մասով հավատարմագրման մարմինների փոխադարձ ճանաչման համաձայնագրերի կողմ հանդիսացող հավատարմագրման ազգային մարմնի կողմից` համապատասխան միջազգային ստանդարտի համաձայն:

Հայաստանի համապատասխանության գնահատման մարմինները, որոնք անմիջապես հետամուտ կլինեն իրենց ծառայությունների միջազգային ճանաչմանը, նույնպես պետք է ձգտեն միջազգային հավատարմագրման` նմանատիպ հավատարմագրման մարմնի կողմից: Քանի որ առաջիկայում հավատարմագրման ազգային մարմնի և չափագիտության ազգային ինստիտուտի ծառայությունները կարող են միջազգայնորեն ճանաչված չլինել, ապա այս մարմինները չպետք է ապակողմնորոշեն իրենց հաճախորդներին և ազնվորեն տեղեկացնեն իրենց ծառայությունների իրական օգտակարության մասին:

 

4.6 Բարեփոխման համար կանխատեսվող ծախսերը և միջազգային դոնորներից ակնկալվող տեխնիկական աջակցությունը

 

Մեծ ներդրումների կարիք կա չափագիտության ոլորտում: Ըստ միջազգային փորձագետների գնահատումների, չափագիտության ազգային ինստիտուտը ժամանակակից լաբորատոր հարմարությունների կարիք ունեն: Այդ պայմանները պետք է ստեղծել բարեփոխված Չափագիտության ազգային ինստիտուտի տարածքում: Նոր շենք հիմնելու պարագայում ներդրումների չափը կարող է հասնել մինչև 1.4-1.9 մլրդ դրամ կամ 3-4 մլն եվրոյի: Չափագիտության բոլոր գործառույթների իրականացման համար օգտագործվող սարքավորումները, որոշ բացառություններով, պետք է փոխարինել նորերով: Սարքավորումների ձեռքբերման համար կատարվող ներդրումը պետք է մանրակրկտորեն պլանավորել` պատշաճորեն հաշվի առնելով առկա կարիքները:

Զգալի ներդրումների կարիք ունեն փորձարկման լաբորատորիաները: Որոշ բացառություններով դրանց հարմարությունները և սարքավորումները գտնվում են նույնքան վատ պայմաններում, ինչպես չափագիտության դեպքում է: Ներդրումների մասով որոշումները պետք է հիմնված լինեն հետագա վերլուծությունների և առաջնահերթությունների որոշման վրա: Հենակետային լաբորատորիաների լիարժեք բարելավումը կարժենա մոտավորապես նույնքան, որքան Չափագիտության ազգային ինստիտուտի համար նախատեսված գումարն է:

Ստանդարտացման, հավատարմագրման և ՀՀ Էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության մարմնի համար պետք են ՏՏ սարքավորումներ, տեղեկատվական համակարգեր և տվյալների հենքեր: Այս ներդրումների ընդհանուր գումարը գնահատվում է մոտավորապես 1 մլն եվրո:

Պետական բյուջեով պետք է ապահովել անդամակցության վճարները և փորձագետների մասնակցությունը միջազգային և եվրոպական կազմակերպություններում, մասնավորապես` ԻԷԿ, ԼՀՄՀ, ՀՄՖ, ՕՉՄԿ, Չափումների կոնվենցիա, ՍԵՆԷԼԵԿ և ՀԵՀ: Գումարի չափը կախված կլինի հայաստանյան մարմինների կողմից ընտրվող անդամակցության տեսակից:

Որակի ապահովման քաղաքականության առաջխաղացումը մասնավոր հատվածում պետք է իրականացնել հավատարմագրման և որակի կառավարման դրամաշնորհային ծրագրով, որ կազմում է 0.9-1.4 մլրդ դրամ կամ 2-3 մլն. եվրո:

Տեխնիկական աջակցության մասով գնահատված կարիքների պատկերը հետևյալն է.

 

._______________________________________________________________.

|Ոլորտ           |Օրենս-|Ինստի- |Կարո- |Իրա- |  Ներդրումներ     |

|                |դրական|տուցիո-|ղութ- |զեկ- |__________________|

|                |մոտար-|նալ    |յուն- |ման  |Հարմա-|Սարքա-| ՏՏ |

|                |կում  |հզորա- |ների  |բարձ-|րու-  |վորում|    |

|                |      |ցում   |հզորա-|րա-  |թյուն-|      |    |

|                |      |       |ցում  |ցում |ներ   |      |    |

|________________|______|_______|______|_____|______|______|____|

|Ստանդարտացում   |  Այո |  Այո  |  Այո | Այո |  Ոչ  |  Ոչ  |Այո |

|________________|______|_______|______|_____|______|______|____|

|Չափագիտություն  |  Այո |  Այո  |  Այո | Այո |  Այո |  Այո |Այո |

|________________|______|_______|______|_____|______|______|____|

|Հավատարմագրում  |  Այո |  Այո  |  Այո | Այո |  Ոչ  |  Ոչ  |Այո |

|________________|______|_______|______|_____|______|______|____|

|Տեխնիկական      |  Այո |  Ոչ   |  Այո | Այո |  Ոչ  |  Ոչ  |Ոչ  |

|կանոնակարգեր    |      |       |      |     |      |      |    |

|________________|______|_______|______|_____|______|______|____|

|Շուկայի         |  Այո |  Այո  |  Այո | Այո |  Ոչ  |  Ոչ  |Այո |

|վերահսկողություն|      |       |      |     |      |      |    |

|________________|______|_______|______|_____|______|______|____|

|Փորձարկում,     |  Ոչ  |  Ոչ   |  Այո | Այո |  Այո |  Այո |Այո |

|տեխնիկական      |      |       |      |     |      |      |    |

|հսկողություն,   |      |       |      |     |      |      |    |

|սերտիֆիկացում   |      |       |      |     |      |      |    |

._______________________________________________________________.

 

Որակի ենթակառուցվածքի բոլոր բնագավառներում առկա է գիտելիքների փոխանցման և իրազեկման բարձրացման անհրաժեշտություն բարեփոխման իրականացման ողջ ընթացքում:

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, ինչպես և ներգրավված ինստիտուտները գնահատում են որակի ենթակառուցվածքի բարեփոխման նախապատրաստման և նախագծման համար տրամադրված աջակցությունը: Հարկավոր է արտաքին աջակցությունը նպատակաուղղել թիրախային ինստիտուտների կարողությունների հզորացման նախագծերի:

 

4.7 Կապը Հայաստանում ընթացող տեսչական բարեփոխման հետ

 

Որակի ենթակառուցվածքի բարեփոխումը ենթադրում է ոչ պարենային ապրանքների շուկայի վերահսկողություն: Այդ իսկ պատճառով բարեփոխման միջոցառումները պետք է համաձայնեցվեն 2009 թ. ապրիլին սկսված տեսչական բարեփոխման հետ: Քանի որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը ստանձնել է այս երկու բարեփոխումները համակարգողի դերը, ապա նպաստավոր միջավայր է ստեղծվել բարեփոխման համապատասխան միջոցառումները ուղղորդելու և ներդաշնակորեն փոխհամալրելու համար:

Տեսչական բարեփոխման նպատակը Հայաստանում պետական վերահսկողության գործընթացի արդյունավետության բարձրացումն է, մինչդեռ սույն ռազմավարության նպատակը ոչ պարենային ապրանքների վերահսկողությունը եվրոպական կանոնների ու պահանջների հետ համապատասխանեցնելն է:

Սույն բարեփոխման ռազմավարությամբ նախատեսվող շուկայի վերահսկողության ԵՄ մոդելի ներդրումը կծառայի տեսչական բարեփոխման նպատակներին:

Քանի որ ԵՄ հետ ԽՀԱԱՀ գործընթացը կխթանի Հայաստանում բարեփոխումները նաև այլ ոլորտներում, ապա պետք է հետևել փոխհամալրման նմանատիպ մոտեցմանը` այդ ոլորտներում որակի հարցերին վերաբերող խնդիրներ ծագելու դեպքում:

 

Բարեփոխումների կառավարում, մոնիտորինգ և գնահատում

 

Որակի ենթակառուցվածքի բարեփոխումը կղեկավարվի ՀՀ էկոնոմիկայի նախարարության համապատասխան ստորաբաժանման կողմից: Կպահանջվեն երեք նոր աշխատակիցներ, որոնցից յուրաքանչյուրը կվերահսկի բարեփոխման մեկ ուղղությունը:

Որակի ենթակառուցվածքի բարեփոխման ռազմավարության իրականացումը պետք է հիմնավորվի մանրամասն գործողությունների ծրագրերով: Նախընտրելի կլինի, եթե յուրաքանչյուր գործողությունների ծրագիր ընդգրկի երկամյա ժամանակահատված: Մոնիտորինգի նպատակով պետք է ներկայացնել պարբերական` եռամսյակային հաշվետվություններ, ինչպես նաև` վերջնական հաշվետվություն:

Մոնիտորինգային արդյունքները կներկայացվեն Որակի ազգային խորհրդի նիստերի ընթացքում: Խորհրդի անդամությունը պետք է լինի այնպիսին, որ բոլոր շահագրգիռ կողմերը` պետական մարմիններ, որակի ենթակառուցվածքի ինստիտուտներ, գործարարներ, սպառողներ, գիտության և հետազոտությունների ոլորտ, հավասարակշիռ ներկայացված լինեն: Որակի ազգային խորհրդի նիստերն անհրաժեշտ է անցկացնել եռամսյակային կամ առնվազն` կիսամյակային կտրվածքով:

Որակի ազգային խորհուրդը կկատարի հետևյալ աշխատանքները.

. որակի հարցերի վերաբերյալ խորհրդատվության տրամադրում կառավարությանը,

. որակին վերաբերող ազգային ուղեցույցերի և ծրագրերի ձևակերպում և ներկայացում կառավարությանը,

. որակի ենթակառուցվածքի արդյունավետ գործունեությունն ապահովող միջոցառումների առաջարկում կառավարությանը,

. երկրում որակի քաղաքականության լիարժեք որդեգրման և Հայաստանի որակի ենթակառուցվածքի միջազգային ինտեգրման խրախուսում,

. երկխոսության, ինչպես նաև հետադարձ կապի ապահովում պետության և շահագրգիռ կողմերի միջև,

. որակի ենթակառուցվածքի արդիականացման գործընթացի և այս բարեփոխման իրականացման միառժամանակյա ընթացքի ապահովում,

. որակի ենթակառուցվածքի բարեփոխման գործողությունների ծրագրերի և հաշվետվությունների քննարկում և հաստատում:

 

Առաջարկվում է բարեփոխման ընթացքի անկախ գնահատում կատարել 2012 թ., 2016 թ. և 2020 թ. սկզբում: Գնահատման արդյունքները պետք է արձանագրվեն և ներկայացվեն նաև Որակի ազգային խորհրդին:

 

4. Եզրակացություն

 

Սույն ռազմավարությունը երկար տարիների մտորումների արդյունք է և դրսևորում է միջազգային լավագույն գործելակերպը ընդունելու և նախկին համակարգն անցյալում թողնելու ՀՀ կառավարության պատրաստակամությունը:

Ռազմավարությունը վերաբերում է ազգային կարողությունների հզորացմանը և Հայաստանի որակի ենթակառուցվածքի ինտեգրմանը միջազգային համակարգին: Թեև չի ակնկալվում արագ պտուղներ, սակայն ռազմավարության հետևողական իրականացումը կապահովի երկրի տնտեսական զարգացման և միջազգային ինտեգրման անհրաժեշտ հիմքերը:

Ռազմավարության շահառուները բազմաթիվ և գործունեության առումով բազմաբնույթ սուբյեկտներ են: Ընդ որում, նախատեսվում է, որ որակի ենթակառուցվածքի սուբյեկտները և շահագրգիռ կողմերը ևս կմասնակցեն և կստանձնեն բարեփոխումներն իրականացնողի դերը:

Առաջարկվող բարեփոխումը կառաջնորդի Հայաստանի որակի ենթակառուցվածքը դեպի զարգացման էապես ավելի բարձր մակարդակ: Առանց բարեփոխված որակի ենթակառուցվածքի մեր երկիրը չի կարող բարգավաճել: ՈՒստի ՀՀ կառավարությունը պարտավորվում է աջակցել երկրում որակի ենթակառուցվածքի բարեփոխումներին: Սույն բարեփոխումների առաջընթացը օբյեկտիվ նախապայմաններ են նաև ԽՀԱԱՀ-ի շուրջ ԵՄ հետ բանակցությունների մեկնարկի և դրա արդյունավետ իրականացման համար:

Կա միայն մեկ ուղի, որով ստանդարտացումը, չափագիտությունը, հավատարմագրումը, փորձարկումը, տեխնիկական հսկողությունը, սերտիֆիկացումը, տեխնիկական կանոնակարգերը և շուկայի վերահսկողությունը պետք է առաջ շարժվեն, և այդ ուղին հստակորեն տանում է դեպի միջազգային և եվրոպական ստանդարտներ ու գործելակերպեր:

 

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԲԱՐԵՓՈԽՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

 

                2010 թ. հուլ.- 2012 թ. հունվ. - 2015 թ.     2016 թ. հունվ.-

                2011 թ. դեկտ.  դեկտ.                        2020 թ. դեկտ.

                   Փուլ 1.     Փուլ 2.                       Փուլ 3.

                ՌԵ-ի վերակազ-  Ինստիտուցիոնալ զարգացում և   Կայացած        

                մակերպում      կարողությունների հզորացում    հզորությունների

                                                             միջազգային

                                                             ճանաչում

1-ին          ._________________________________________________________.

ուղղություն.  ._________________________________________________________

Ստանդարտացում |  X  .    X    X    X    X  X       X   X .  X .  X_.    X_.

Չափագիտություն.___|_|____|____|____|____|__|_______|_____|____|____|____  |

Հավատարմագրում 2011 |2012|2013|2014|2015|  |   2016| 2017|2018|2019|2020  |

| |    |    |    .__. |  |       |     |    |    ._____.|

01/07/2010        | |    | 31/12/2012 | |  |       |     |    ._________.||

._________. |    | ԽՀԱԱՀ-ի    | |  |       |     .___ 31/12/2016|||

31/12/2010   .______. .__. առաջնային  | |30/06/2015._____.    Միջազգա-  |||

Նոր          |31/12/2011   եվրոպական  | |Հավատար-  31/12/2015 յին       |||

հորիզոնական  |ՌԵ հաստա-    ստանդարտ-  | |մագրման   Չափագիտու- ստանդարտ- |||

օրենսդրության|տություն-    ներն       | |վկայագրե- թյան       ների      |||

նախագիծ  .___.ները վերա-   ընդունվել  | |րի        ազգային    ավելի քան |||

|    կազմակերպվել են         | |ճանաչումը լաբորատո-  80%-ը     |||

31/12/2010    են և             .______. |          րիաները    ընդունվել |||

Որակի         գործում են   31/12/2013  31/12/2014  հավատարմա- են        |||

խորհուրդը                  Հնացած      Անդամակ-    գրվել են             |||

ստեղծվել է                 ԳՕՍՏ        ցությունը       .________________.||

ստանդարտ-   միջազգային 31/12/2017 31/12/2018 _.|

ները        կազմակեր-  Հավատարմա- Միջազգա-     |

չեղյալ      պություն-  գրման      յին          |

են          ներին      սերտիֆի-   ստանդարտ-    |

համարվել               կատների    ների         |

ճանաչումը  «սովորու-    |

հավատարմա- թային»       |

գրման      ընդունու-    |

երկու      մը           |

ծառայութ-  սկսվում է    |

յունների                |

համար                   |

.______________________.

                                            31/12/2020    31/12/2020       

                                            Չափագիտության Հավատարմագրման    

                                            միջազգային    այլ

                                            ճանաչումը     ծառայությունների

                                            առաջնային     հավատարմագրման

                                            ոլորտներում   սերտիֆիկատների   

                                                          ճանաչումը

                        

                               2013 թ.                   

                               հունվ. -                  

                               2015 թ.                   

                    2011 թ.    դեկտ.                     

                    հունվ.-    Ոչ-ԽՀԱԱՀ-ի` Jan 2016 -    

            2010 թ. 2012 թ.    ոլորտ-      Dec 2017      

            հուլ.-  դեկտ.      ների        Ոլորտային     

            2010 թ. ԽՀԱԱՀ-ի    օրենսդրու-  օրենսդրու-    

            դեկտ.   ոլորտ-     թյան        թյան          

            Նոր     ների       վերանայում  վերանայում    

            հորիզո- օրենսդրու- ԵՄ ներդաշ-  ԵՄ ոչ         

            նական   թյան       նակեցման    ներդաշնակեցված

            շրջանակ վերանայում ոլորտներում բնագավառում

.____________________________________.

2-րդ          ._________________________________________________________.

ուղղություն.  |  X .  X .  X . X  .      X  .      X _. X      |    |   |

Տեխնիկական    .____|____|____|____|_________|_________|_________________.

կանոնակարգեր   2011|2012|2013|2014|2015 2016|2017 2018| |  2019 2020

Շուկայի            |.___..___.    |         |         | .______.31/12/2020

վերահսկողություն   ||    |        |         |         |        |

._______.|  Երկրորդ  Շուկայի    Երրորդ   Չորրորդ    ԵՄ-ին

01/07/2010 |   .____.  կարմիր   վերահսկո-  կարմիր   կարմիր     ամբող-

|Շուկայի    ժապավենը ղության    ժապավենը ժապավենը   ջությամբ

Առաջին ____.վերահսկո-  կտրվել է համապատաս- կտրվել է կտրվել է   համապատաս-

կարմիր      ղության  31/12/2012 խանեցված 31/12/2015 31/12/2017 խանեցված

ժապավենը    հիմնական            համակարգ                       շուկայի  

կտրվել է    ԵՄ                  ԽՀԱԱՀ-ի                        վերահսկո-

31/12/10 թ. կանոնները           ոլորտների                      ղության  

            ներմուծված          համար                          համակարգ

            են                  31/12/2013                     2018

            31/12/2011

            

3-րդ          ._______________________________________________________.

ուղղություն.  |  |    2011 թ. հուլ. - 2015 թ. |   |    |    |     |   |

Փորձարկում    |  |    հուն.                   |   |    |    |     |   |

Տեխնիկական    |  |    Անցում ազգային          |   |    |    |     |   |

զննում,       |  |    հավատարմագրման` համաձայն|   |    |    |     |   |

Սերտիֆիկացում |  |  X համաձայն ԻՍՕ ստանդարտին |   |    |    |  X  |   |

(ապրանքների,  ._____|__________________________________________|______.

անձանց և       2011 |  2012 2013 2014|2015  2016 2017 2018 2019|  2020

կառավարման          |                |                         |

համակարգերի)     Սերտիֆիկացումը  ԽՀԱԱՀ-ի ոլորտներում           | 31/12/2020

      01/07/2010 առանձնացվել է   ընտրված ՀԳՄ-երը     Ազգային համակարգի

                 ՍԱԻ-ից          հավատարմագրվել են   ներսում ԽՀԱԱՀ-ի

                 30/06/11        ճանաչված մարմնի     ոլորտներում

                                 կողմից              գործող ՀԳՄ

                                 30/06/2014          վերահավատարմագրումը

                                                     30/06/2019

 

---------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
16.12.2010
N 1693-Ն
Որոշում