Սեղմել Esc փակելու համար:
ՀՈՂԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՈՂԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.1725.301210

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 դեկտեմբերի 2010 թվականի N 1725-Ն

 

ՀՈՂԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Արտավազի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող հողերից` համաձայն հավելվածի, փոխադրել`

1) 36.96 հեկտար` արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` շշալցման գործարանի և օժանդակ կառույցների շինարարության համար, այդ թվում`

ա. իրավաբանական անձի սեփականությունը հանդիսացող` գյուղատնտեսական նշանակության վարելահողերից` 8.29 հեկտար,

բ. համայնքի սեփականությունը հանդիսացող` գյուղատնտեսական նշանակության հողերից` 25.82 հեկտար, որից` 8.45 հեկտար վարելահող, 4.55 հեկտար խոտհարք, 8.88 հեկտար արոտավայր, 3.94 հեկտար այլ հողատեսք, էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերից` 2.85 հեկտար.

2) համայնքի սեփականությունը հանդիսացող` գյուղատնտեսական նշանակության հողերից` 5 հեկտար, այդ թվում` 2.09 հեկտար վարելահող, 2.91 հեկտար այլ հողատեսքեր` բնակավայրերի հողերի կատեգորիա` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բնակելի կառուցապատման համար:

2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Արտավազի գյուղական համայնքի ղեկավարին`

1) ապահովել իրավաբանական անձի հողամասի նպատակային նշանակության փոփոխման պահին առկա կադաստրային արժեքների տարբերության գանձումը, եթե հողամասի նպատակային նշանակության փոփոխումից հետո դրա կադաստրային արժեքն ավելի բարձր է, քան` մինչև փոփոխումը.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 19-ի N 29-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Արտավազի գյուղական համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագծում կատարել սույն որոշման 1-ին կետում նշված փոփոխությունները:

3. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետին`

1) իրականացնել հսկողություն սույն որոշման 2-րդ կետի կատարման նկատմամբ.

2) սույն որոշման 1-ին կետում նշված հողամասերը 3 տարվա ընթացքում նպատակային նշանակությամբ չօգտագործվելու դեպքում` սահմանված կարգով ներկայացնել սույն որոշումն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2010 թվականի դեկտեմբերի 23-ի

N 1725-Ն որոշման

 

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱՐՏԱՎԱԶԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

 

__________________________

ԻՐՏԵԿ - սխեման չի բերվում

 

 

pin
ՀՀ կառավարություն
23.12.2010
N 1725-Ն
Որոշում