ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ
23 դեկտեմբերի 2010 թվականի N 50
5. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՈՒՄ ՀԱԿԱԿԱՐԿՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզում հակակարկտային համակարգի ստեղծման հայեցակարգին` համաձայն հավելվածի:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2010 թ. դեկտեմբերի 23-ի
նիստի N 50 արձանագրային որոշման
ՀԱՅԵՑԱԿԱՐԳ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՈՒՄ ՀԱԿԱԿԱՐԿՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՏԵՂԾՄԱՆ
I. ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄԸ
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզը գտնվում է հանրապետության հյուսիս-արևմտյան մասում` Ախուրյան գետի վերին և միջին հոսանքի ավազանում: Արևմուտքում նա սահմանակից է Թուրքիային, հյուսիսում հարում է Վրաստանի սահմանին, արևելքում Ջավախքի լեռնաշղթայով բաժանվում է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզից, իսկ հարավ-արևելքում հարում է Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզին: Շիրակի տարածաշրջանի միջին բարձրության լեռնաշղթան լայնական ուղղությամբ մարզը բաժանում է երկու մասի: Լեռնաշղթայից հյուսիս տարածվում է բարձրադիր, Աշոցքի ոչ մեծ գոգավորությունը, իսկ դեպի հարավ տարածվում է Շիրակի ընդարձակ սարահարթը, որն աստիճանաբար ձուլվում է Արագածի հյուսիս-արևմտյան լանջերին: Շիրակի մարզի տարածքը կազմում է 268.1 հազ. հեկտար, որից գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են շուրջ 229.7 հազ. հեկտար: Շիրակի մարզը գտնվում է չոր կլիմայական լայնություններում:
2. Հանրապետության կլիման ձևավորվում է տարբեր օդային զանգվածներից, որոնց թվում գլխավոր դերը պատկանում է բարեխառն լայնությունների զանգվածներին, հատկապես նրանց հետ են կապված հանրապետության սահմանները թափանցող խոնավության հիմնական պաշարները: Կլիմայի ձևավորմանը նպաստում են նաև արևադարձային օդային զանգվածները: Ձմռանը նրանք թափանցում են հարավից և արևմուտքից` առաջացնելով ջերմաստիճանի բարձրացումներ: Ամռանն այդպիսի օդային զանգվածներ առաջանում են նաև պարզ և չոր եղանակի պայմաններում: Շիրակի մարզը հիմնականում գտնվում է անբավարար խոնավության գոտում: Հողերը հիմնականում շագանակագույն և սևահողեր են, ինչպես նաև լեռնամարգագետնային, համարվում են գյուղական հիմնական հողատարածքներ, որտեղ մշակվում են հացահատիկ, կարտոֆիլ, բանջարեղեն, ճակնդեղ, կերային մշակաբույսեր և այլն: Մարզում ձմեռը խստաշունչ է` սառնամանիքները հասնում են մինչ -46 oC-ի: Շիրակի գոգավորությունում կուտակվում է նաև սառն ու ծանր օդը: Ամռանն ընդհանուր առմամբ տաք է` ամսական միջին ջերմաստիճանը 17 oC-ի մինչ 20 oC է, իսկ երբեմն հասնում է 30 oC-35 oC-ի: Վաղ գարնանը ցուրտ է, իսկ ամռանը բավականին զով` օդի միջին ջերմաստիճանը շուրջ 17 oC: Տաք ժամանակաշրջանը մեծ չէ` մինչև 100 օր, վեգետացիոն շրջանը տևում է հինգ-վեց ամիս, որը բավարար է կերային մշակաբույսերի, արմատապալարապտուղների, գարու, ցորենի, վարսակի հասունացման համար:
3. Կլիմայի առաջացման բաղկացուցիչ մասն է քամին, որի ռեժիմի և մթնոլորտային տեղապտույտի ֆոնի ճշգրտումը կարևոր է մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության աշխատանքների կազմակերպման և հակակարկտային կայանքների ճիշտ տեղաբաշխման համար: Շիրակի մարզում քամիների տեղապտույտը հիմնականում կապված է ռելիեֆի լոկալ առանձնահատկություններից ու ճառագայթաակտիվության (ռադիացիայի) պայմաններից: Տարվա տաք ժամանակահատվածում (ապրիլ-հոկտեմբեր) գերակայում են հյուսիսային քամիները: Շիրակի հարթավայրը բաց է հյուսիսային օդային հոսքերի համար, որի արդյունքում տարվա բոլոր եղանակներին առկա են հյուսիսային քամիները: Քամու ամսական միջին արագությունն ամառվա ամիսներին ավելի մեծ է, քան ձմռանը: Գյումրիի սարահարթում դիտվում են ֆիոններ, որոնք սարերից իջնող տաք և չոր քամիներ են: Սույն հայեցակարգի հավելված 1-ի աղյուսակ 1-ից-10-ում ներկայացված են Շիրակի մարզի վերաբերյալ կլիմայական տվյալներ:
4. Մարզը համարվում է կարկտավտանգավոր տարածաշրջան: Նախկինում Ախուրյանի շրջանում գործող հակակարկտային ռադիոլոկացիոն կայանի բազմամյա դիտարկումների տվյալների համաձայն կարկտային օրերի թիվը կազմում է 20-25 օր: Ըստ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության տվյալների Շիրակի մարզում կարկտահարության հասցրած տարեկան միջին վնասները կազմում են շուրջ 3 մլրդ դրամ` համաձայն սույն հայեցակարգի հավելված 1-ի աղյուսակ N 11-ի:
5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում մթնոլորտային վտանգավոր երևույթների վրա ակտիվ ներգործության համակարգ ստեղծելու ծրագիրը հաստատելու և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից գումար հատկացնելու մասին» N 1253-Ն և 2009 թվականի նոյեմբերի 12-ի «2010-2011 թվականներին Հայաստանի Հանրապետության տարածքում հակակարկտային համակարգի զարգացման միջոցառումները հաստատելու և «Մթնոլորտային վտանգավոր երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով գույք հանձնելու մասին» N 1520-Ն որոշումներով հաստատված ծրագրերից դուրս Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզում տեղադրվել է թվով 27 «Զենիթ» անվանմամբ հակակարկտային կայանքներ, որոնք գտնվում են հանրապետությունում գործող հակակարկտային ռադիոլոկացիոն համակարգից դուրս: Դեռևս 2009 թվականի ապրիլի 8-ին Հայաստանի Հանրապետության վարչապետի N 287-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովն ուսումնասիրել էր Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզում տեղադրված հակակարկտային կայանքների աշխատանքը: Միջգերատեսչական հանձնաժողովը գտել է, որ կայանքների աշխատանքի սկզբունքը, մեթոդն ու տեխնոլոգիան, տեխնիկական վիճակը չեն համապատասխանում հանրապետությունում գործող մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության համակարգին ներկայացվող պահանջներին և նշված կայանքները չեն կարող ընդգրկվել հանրապետական ընդհանուր հակակարկտային ցանցի մեջ: Ինչպես ցույց է տալիս միջազգային փորձը և ուսումնասիրությունները` մթնոլորտային երևույթների վրա կամայական ներգործությունը կարող է բերել անցանկալի, վնասակար հետևանքների` ստեղծելով էկոլոգիապես անբարենպաստ, աղետալի ու վտանգավոր իրադրություն բնակչության և տնտեսության համար:
II. ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ԱՌԱՐԿԱՆ, ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ
6. Հայեցակարգի հիմնական նպատակը`
1) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզում մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության համակարգի ստեղծումն է.
2) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզում տեղադրված թվով 27 «Զենիթ» կայանքների վերակառուցումը և ձևափոխումն է ըստ գործող տեխնոլոգիայի, հանգույցների արդիականացումը, ինչպես նաև ընդգրկումն ընդհանուր ցանցում:
7. Հայեցակարգի նպատակներին հասնելու համար պետք է իրականացվեն հետևյալ գործառույթները`
1) մթնոլորտային երևույթների ռադիոլոկացիոն դիտարկումներ.
2) կարկտավտանգավոր պրոցեսների վրա ակտիվ ներգործության աշխատանքների կազմակերպում ինտենսիվ գյուղատնտեսության վարման շրջաններում.
3) մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության համակարգի գործունեության համար պահանջվող ֆինանսական և տեխնիկական միջոցների ապահովում.
4) մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության մեթոդների կատարելագործման և նոր մեթոդների ներդրման նպատակով գիտափորձարարական աշխատանքների կատարում.
5) համակարգի գործունեության համար անհրաժեշտ մասնագետների պատրաստում և համալրում.
6) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզում տեղադրված թվով 27 «Զենիթ» կայանքները հանրապետությունում գործող հակակարկտային համակարգի աշխատանքային սկզբունքներին համապատասխանեցնելու նպատակով անհրաժեշտ ուսումնասիրությունների կատարում, եզրակացությունների ներկայացում Հայաստանի Հանրապետության վարչապետին և պահանջվող ֆինանսական միջոցների որոշում:
III. ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՎ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԸ
7. Ինչպես հանրապետության այլ մարզերում, այնպես էլ Շիրակի մարզում գյուղատնտեսական մշակաբույսերի պաշտպանությունը կարկտահարությունից նախատեսվում է կազմակերպել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության «Մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից կենտրոնացված կարգով կառավարվող մեթոդով ու տեխնոլոգիայով` հեղուկացված գազով գործող հեռակառավարվող ռադիոմոդեմային գազագեներատորային համակարգերի և ռեագենտային գեներատորների հետ համատեղ, որը հնարավոր է արդյունավետ իրականացնել միայն հակակարկտային ռադիոլոկացիոն կայանի առկայության դեպքում: Հայեցակարգը նախատեսվում է իրականացնել 2012-2015 թթ. ընթացքում:
8. Հակակարկտային ռադիոլոկացիոն կայանի ձեռքբերումից ու տեղադրումից հետո անհրաժեշտ է առաջնահերթ տեղադրել 25 գազագեներատորային և 6 ռեագենտային կայանքներ` առաջին պաշտպանական գոտու Ախուրյանի և Անիի տարածաշրջանների սահմանամերձ տարածքներում, որոնք հնարավորություն կտան պաշտպանելու 2000-2500 հա տարածք: Երկու-երեք տարվա գիտափորձարարական աշխատանքներ կատարելուց հետո կորոշվի 2-րդ և 3-րդ պաշտպանական գոտիներում տեղադրվող հակակարկտային կայանքների տեղերը, տիպը և քանակը: Վերը նշված աշխատանքների կատարումը հնարավորություն կընձեռի Շիրակի մարզի պաշտպանվող տարածքներում նվազագույնի հասցնել գյուղատնտեսական մշակաբույսերի վնասները կարկտահարությունից:
9. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզում տեղադրված թվով 27 «Զենիթ» կայանքների վերակառուցման, ձևափոխման և այլ անհրաժեշտ ֆինանսական ծախսերը կուսումնասիրվեն 2011 թվականի ընթացքում ու կներկայացվեն Հայաստանի Հանրապետության Վարչապետին 2012 թվականի առաջին կիսամյակում: Նշված աշխատանքները կսկսվեն ըստ ֆինանսական միջոցների հատկացման ժամանակացույցի:
IV. ՀԱԿԱԿԱՐԿՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ
10. Հանրապետությունում կարկտահարության հետևանքով պատճառած վնասների համակարգված և միասնական հաշվառումը գրեթե բացակայում է: Հայաստանի Հանրապետության համայնքների և մարզպետարանների կողմից Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը ներկայացված տվյալներով` վերջին 4-5 տարիների ընթացքում, հանրապետությունում կարկտահարության հետևանքով տարեկան ոչնչանում է հանրապետությունում արտադրվող գյուղատնտեսական արտադրանքի 4-5 տոկոսը, որը կազմում է շուրջ 15-20 մլրդ դրամ:
11. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզում կարկտահարության պատճառած տարեկան միջին վնասները մեծ ծավալների են հասնում, որտեղ ոչնչանում է գյուղատնտեսական արտադրանքի 7-8 տոկոսը, որը գնահատվում է շուրջ 3 մլրդ դրամ: Հակակարկտային համակարգի ստեղծմամբ և համալիր ներդրմամբ հնարավորություն կընձեռվի պաշտպանվող տարածքներում այդ կորուստները նվազեցնել մինչև 70 տոկոսով:
12. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզում ստեղծվելիք հակակարկտային համակարգի աշխատանքները ճշգրիտ և արդյունավետ կազմակերպելու նպատակով առաջնահերթ և պարտադիր պայման է համարվում հակակարկտային ռադիոլոկացիոն կայանի ձեռքբերումն ու տեղադրումը, ինչպես նաև կենտրոնի ստեղծումը, ծառայողական ու տնտեսական նպատակների համար շենք-շինությունների և կոմունիկացիաների կառուցումը:
13. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզում հակակարկտային համակարգի ստեղծման հայեցակարգի իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական ծախսերը` համաձայն սույն հայեցակարգի հավելված 2-ի, նախնական հաշվարկներով կազմում են 980 մլն դրամ, որից կապիտալ ծախսերը` շուրջ 900 մլն դրամ (ռադիոլոկացիոն համակարգ 1 հատ, հակակարկտային կայանքներ 31 հատ, որից 25-ը գազագեներատորային, շենք-շինություններ, տրանսպորտային միջոցներ, հատուկ սարքեր, սարքավորումներ և այլն):
14. Շիրակի մարզում տեղադրված թվով 27 «Զենիթ» հակակարկտային կայանքները վերակառուցումից և ձևափոխությունից հետո պաշտպանության տակ կվերցնեն շուրջ 2200 հեկտար գյուղատնտեսական մշակաբույսերով զբաղեցրած տարածք:
Հավելված-1
Հայաստանի Հանրապետության
Շիրակի մարզում հակակարկտային
համակարգի ստեղծման հայեցակարգի
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԿԼԻՄԱՅԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ ԵՎ ԿԱՐԿՏԱՀԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍՑՐԱԾ ՎՆԱՍՆԵՐԸ
Արևափայլի տևողությունը (ժամերը)
Աղյուսակ 1
.____________________________________________________________.
|Ամիս |I | II|III|IV | V | VI|VII|VIII|IX | X|XI |XII|տարի|
|_______|__|___|___|___|___|___|___|____|___|___|___|___|____|
|Գյումրի|85|104|158|190|248|304|347|342 |275|222|128|90 |2493|
.____________________________________________________________.
Օդի ամսական և տարեկան միջին ջերմաստիճանները
Աղյուսակ 2
._____________________________________________________________________.
|Ամիս |I | II |III |IV | V | VI |VII |VIII| IX | X |XI | XII|տարի|
|_______|____|____|____|___|____|____|____|____|____|___|___|____|____|
|Գյումրի|-9.7|-7.3|-1.3|5.9|11.9|16.0|19.7|20.2|15.7|9.5|2.2|-4.9|6.5 |
|_______|____|____|____|___|____|____|____|____|____|___|___|____|____|
|Ամասիա |-9.5|-7.9|-3.4|3.2| 8.8|12.4|15.8|16.1|12.3|6.9|0.2|-6.2|4.1 |
|_______|____|____|____|___|____|____|____|____|____|___|___|____|____|
|Մարալիկ|-8.7|-7.1|-2.6|5.2|10.1|13.3|17.1|17.9|13.9|8.3|1.4|-5.1|5.3 |
._____________________________________________________________________.
Տեղումների միջին քանակը (մմ)
Աղյուսակ. 3
._____________________________________________________________________.
|Ամիս |I | II |III |IV | V | VI |VII |VIII| IX | X |XI | XII|տարի|
|_______|____|____|____|___|____|____|____|____|____|___|___|____|____|
|Բավրա | 23| 31| 47| 85| 132| 110| 81| 59| 44| 59| 38| 39| 748|
|_______|____|____|____|___|____|____|____|____|____|___|___|____|____|
|Ամասիա | 19| 31| 37| 68| 118| 92| 62| 50| 37| 43| 31| 31| 619|
|_______|____|____|____|___|____|____|____|____|____|___|___|____|____|
|Գյումրի| 21| 23| 2.7| 51| 89| 72| 45| 37| 30| 34| 25| 23| 477|
|_______|____|____|____|___|____|____|____|____|____|___|___|____|____|
._____________________________________________________________________.
Ամպրոպային օրերի միջին թիվը
Աղյուսակ 4
._____________________________________________________________________.
|Ամիս | I | II |III |IV | V | VI |VII|VIII| IX | X | XI | XII|տարի|
|_______|____|____|____|___|____|____|___|____|____|___|____|____|____|
|Ամասիա | |0.08| 0.2| 4| 14| 16| 10| 10| 6| 2|0.08| | 62|
|_______|____|____|____|___|____|____|___|____|____|___|____|____|____|
|Գյումրի| | | 0.2| 5| 16| 16| 10| 9| 6| 3|0.4 |0.04| 66|
|_______|____|____|____|___|____|____|___|____|____|___|____|____|____|
|Արթիկ | |0.05| 0.3| 4| 12| 14| 8| 8| 6| 2|0.2 | | 54|
._____________________________________________________________________.
Քամու ուղղությունների և անդորրի կրկնությունն ըստ եղանակների (%)
Աղյուսակ 5
._____________________________________________________________________.
| |հյու-|հյուսիս|արևելք |հարավ- |հարավ|հարավ-|արև- |հյու-|անդորր|
| |սիս- | - | |արևելք | |արև- |մուտք|սիս- | |
| | |արևելք | | | |մուտք | |արև- | |
| | | | | | | | |մուտք| |
|_______|_____|_______|_______|_______|_____|______|_____|_____|______|
|Ձմեռ | 21 | 13 | 8 | 16 | 8 | 16 | 14 | 13 | 81 |
|_______|_____|_______|_______|_______|_____|______|_____|_____|______|
|Գարուն | 21 | 30 | 13 | 3 | 8 | 11 | 8 | 7 | 49 |
|_______|_____|_______|_______|_______|_____|______|_____|_____|______|
|Ամառ | 17 | 53 | 17 | 2 | 2 | 4 | 3 | 4 | 30 |
|_______|_____|_______|_______|_______|_____|______|_____|_____|______|
|Աշուն | 18 | 37 | 9 | 2 | 5 | 11 | 8 | 8 | 55 |
._____________________________________________________________________.
Քամու ուղղությունների և անդորրի կրկնությունն ըստ օրվա ժամերի (%)
(հուլիս ամիս)
Աղյուսակ 6
._____________________________________________________________________.
|ժամեր |հյու-|հյուսիս|արևելք |հարավ- |հարավ|հարավ-|արև- |հյու-|անդորր|
| |սիս- | - | |արևելք | |արև- |մուտք|սիս- | |
| | |արևելք | | | |մուտք | |արև- | |
| | | | | | | | |մուտք| |
|_______|_____|_______|_______|_______|_____|______|_____|_____|______|
|1 | 24 | 66 | 7 | 0 | 0 | 1 | 1 | 1 | 32 |
|_______|_____|_______|_______|_______|_____|______|_____|_____|______|
|7 | 20 | 51 | 20 | 1 | 1 | 4 | 1 | 2 | 35 |
|_______|_____|_______|_______|_______|_____|______|_____|_____|______|
|13 | 17 | 33 | 26 | 4 | 5 | 6 | 3 | 6 | 26 |
|_______|_____|_______|_______|_______|_____|______|_____|_____|______|
|19 | 19 | 59 | 16 | 0 | 1 | 0 | 1 | 4 | 11 |
._____________________________________________________________________.
Քամու ամսական և տարեկան միջին արագությունները (մ/վրկ)
Աղյուսակ 7
._____________________________________________________.
| I |II |III|IV | V |VI |VII|VIII|IX | X |XI |XII|տարի|
|___|___|___|___|___|___|___|____|___|___|___|___|____|
|0.5|1.2|2.0|2.6|2.2|2.5|3.2| 3.1|2.5|1.4|1.1|0.6| 1.9|
._____________________________________________________.
ՈՒժեղ քամիներով օրերի միջին թիվը (>15 մ/վրկ)
Աղյուսակ 8
.______________________________________________________________.
| | I |II |III|IV | V |VI |VII|VIII|IX | X |XI |XII|տարի|
|________|___|___|___|___|___|___|___|____|___|___|___|___|____|
|Ամասիա |1.0|1.4|2.2|1.0|0.8|0.9|1.0| 1.0|0.5|0.5|0.6|0.2| 11 |
|________|___|___|___|___|___|___|___|____|___|___|___|___|____|
|Գյումրի |1.4|1.8|3.6|4.5|4.3|5.1|6.8| 7.1|4.3|2.2|0.8|1.1| 43 |
.______________________________________________________________.
Կարկտային օրերի միջին թիվը
Աղյուսակ 9
._____________________________________________________________________.
|Ամիս | I | II |III |IV | V | VI |VII |VIII| IX | X | XI | XII|տարի|
|_______|___|____|____|___|____|____|____|____|____|___|____|____|____|
|Ամասիա | | | |0.2| 0.9| 1.4|0.2 |0.4 | 0.3| | | | |
|_______|___|____|____|___|____|____|____|____|____|___|____|____|____|
|Գյումրի| | |0.02|0.8| 2.2| 1.7|0.8 |0.5 | 0.5|0.2|0.02|0.02| 6.8|
|_______|___|____|____|___|____|____|____|____|____|___|____|____|____|
|Արթիկ | | | |0.5| 1.2| 1.1|0.4 |0.2 | 0.4|0.1|0.08| | 4.0|
._____________________________________________________________________.
Կարկտային օրերի առավելագույն թիվը
Աղյուսակ 10
._____________________________________________________________________.
|Ամիս | I | II |III |IV | V | VI |VII |VIII| IX | X | XI | XII|տարի|
|_______|___|____|____|___|____|____|____|____|____|___|____|____|____|
|Ամասիա | | | | 1 | 3 | 4 | 1 | 3 | 1 | | | | 7 |
|_______|___|____|____|___|____|____|____|____|____|___|____|____|____|
|Գյումրի| | | 1 | 4 | 6 | 6 | 3 | 3 | 4 | 2 | 1 | 1 | 18 |
|_______|___|____|____|___|____|____|____|____|____|___|____|____|____|
|Արթիկ | | | | 2 | 4 | 5 | 2 | 1 | 2 | 1 | | | 9 |
._____________________________________________________________________.
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզում կարկտահարության հասցրած
վնասներն ըստ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության
նախարարության տվյալների
Աղյուսակ 11
._____________________________________________________________________.
|Տարի |Հացահատիկ|Կարտոֆիլ|Բանջարեղեն|Բազմամյա |Ընդհանուր|Ընդհանուր|
| |վնասը |վնասը. |Պտղատու |և միամյա|վնասը |գումարա- |
| |(հա) |(հա) |այգի վնասը|խոտա- |(հա) |յին վնասը|
| | | |(հա) |բույսեր | |(մլրդ դր)|
| | | | |վնասը | | |
| | | | |(հա) | | |
|_________|_________|________|__________|_________|_________|_________|
|2004 | 15964| 938| 146| 954| 18520| 5,036|
|_________|_________|________|__________|_________|_________|_________|
|2005 | 10814| 805| 131| 754| 12856| 2,2 |
| | | | | | | 26 |
|_________|_________|________|__________|_________|_________|_________|
|2007 | 4318| 360| -| 224| 4958| 1,781|
|_________|_________|________|__________|_________|_________|_________|
|2009 | -| 11197| -| 935| 12132| 2,914|
|_________|_________|________|__________|_________|_________|_________|
|Ընդհանուր| 30096| 13300| 277| 2667| 48486| 11,957|
|վնասը | | | | | | |
|_________|_________|________|__________|_________|_________|_________|
|Միջին | 7524| 3325| 70| 669| 12121| 2,989|
|տարեկան | | | | | | |
|վնասը | | | | | | |
._____________________________________________________________________.
Հավելված-2
Հայաստանի Հանրապետության
Շիրակի մարզում հակակարկտային
համակարգի ստեղծման հայեցակարգի
ԾԱԽՍԵՐԻ ՆԱԽԱՀԱՇԻՎ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՈՒՄ ՀԱԿԱԿԱՐԿՏԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՏԵՂԾՄԱՆ
(հազար դրամ)
._____________________________________________________________________.
|NN | Հոդվածների անվանումը | |
|___|_______________________________________________________|_________|
| 1 | 2 | 3 |
|___|_______________________________________________________|_________|
| |Ա. Ընթացիկ ծախսեր` ընդամենը, | 79590,0|
| |Այդ թվում` | |
|___|_______________________________________________________|_________|
|1. |Աշխատավարձ և դրան հավասարեցված վճարումներ (հայտարարում| 34560,0|
| |հաստիքների քանակը) | 40 |
|___|_______________________________________________________|_________|
|2. |Պարտադիր սոցիալական ապահովության վճարներ | 6800,0|
|___|_______________________________________________________|_________|
|3. |Գրասենյակային ապրանքների և նյութերի ձեռքբերում | 6000,0|
|___|_______________________________________________________|_________|
|4. |Գույքի և սարքավորումների, բոլոր տիպի կայանքների | 6300,0|
| |պահեստային հանգույցների ձեռքբերման ծախսեր | |
|___|_______________________________________________________|_________|
|5. |Փափուկ գույք և հանդերձանք | 3800,0|
|___|_______________________________________________________|_________|
|6. |Գործուղումներ և ծառայողական ուղևորություններ | 2900,0|
|___|_______________________________________________________|_________|
|7. |Սեփական տրանսպորտի պահպանման ծախսեր | 4900,0|
|___|_______________________________________________________|_________|
|8. |Կապի ծառայությունների վճար | 1200,0|
|___|_______________________________________________________|_________|
|9. |Էլեկտրաէներգիայի և ջեռուցման ծախսեր | 2280,0|
|___|_______________________________________________________|_________|
|10.|Ջրմուղ-կոյուղուց օգտվելու ծախսեր | 200,0|
|___|_______________________________________________________|_________|
|11.|Շենք-շինությունների պահպանման և վարձակալության ծախսեր | 1440,0|
|___|_______________________________________________________|_________|
|12.|Գույքահարկ | 60,0|
|___|_______________________________________________________|_________|
|13.|Այլ ծախսեր` ընդամենը, | 9150,0|
|___|_______________________________________________________|_________|
| |Այդ թվում` | |
|___|_______________________________________________________|_________|
| |հեղուկացված գազ | 6250,0|
|___|_______________________________________________________|_________|
| |ռեագենտներ | 2100,0|
|___|_______________________________________________________|_________|
| |Այլ նյութերի, հանգույցների ձեռքբերման ծախսեր | 800,0|
|___|_______________________________________________________|_________|
| |Բ. Կապիտալ ծախսեր` ընդամենը |900.500,0|
| |Այդ թվում` | |
|___|_______________________________________________________|_________|
|1. |Գազագեներատորային հակակարկտային կայանքների ձեռքբերում, |220,000,0|
| |կառուցում, տեղադրում, մոնտաժում (հայտարարում քանակը) | 25 |
|___|_______________________________________________________|_________|
|2. |Ռեագենտային գեներատորային հակակարկտային կայանքների | 30.000,0|
| |ձեռքբերում, կառուցում, տեղադրում և մոնտաժում | 6 |
| |(հայտարարում քանակը) | |
|___|_______________________________________________________|_________|
|3. |Հեռակառավարվող կենտրոնական համակարգի ձեռքբերում և | 7000,0|
| |մոնտաժում | |
|___|_______________________________________________________|_________|
|4. |Տրանսպորտային միջոցների ձեռքբերման ծախսեր | 12000,0|
|___|_______________________________________________________|_________|
|5. |Ակտիվ ներգործության հատուկ սարքերի, սարքավորումների | 11500,0|
| |ձեռքբերման ծախսեր | |
|___|_______________________________________________________|_________|
|6. |Մարզի հակակարկտային կենտրոնի բազայի կառուցման ծախսեր |140.000,0|
|___|_______________________________________________________|_________|
|7. |Ռադիոլոկատորի` հակակարկտային ռադիոլոկացիոն կայանի |480.000,0|
| |ձեռքբերում, տեղադրում և մոնտաժում | |
|___|_______________________________________________________|_________|
| |Ընդամենը` ծախսեր (Ա+Բ) |980.090,0|
._____________________________________________________________________.
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզում տեղադրված թվով 27 «Զենիթ» հակակարկտային կայանքների վերակառուցման և ձևափոխման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները հայտնի կլինեն 2011 թվականին կատարվելիք ուսումնասիրության արդյունքում ֆինանսական հաշվարկները կազմելուց հետո: