040.0736.261198
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«26» նոյեմբերի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
26 նոյեմբերի 1998 թվականի թիվ 736
i
ԱՌԱՆՁԻՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԵԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16 հոդվածի 2-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Տարեկետում տալ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի հետևյալ աշխատողներին
Ռոբերտ Նորայրի Թադևոսյան (ծնվ. 1973 թ. Խորհրդային համայնք)
Դավիթ Ալեքսանդրի Մովսեսյան (ծնվ. 1973 թ. Կենտրոնական համայնք)
Ֆադեյ Աշոտի Չարչօղլյան (ծնվ. 1973 թ. Արաբկիրի համայնք)
Արթուր Սերգեյի Պետրոսյան (ծնվ. 1973 թ. Կենտրոնական համայնք)
Միքայել Լևոնի Սուքիասյան (ծնվ. 1973 թ. Կենտրոնական համայնք)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի նոյեմբերի 26-ից: