Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «Ա...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԱԳՐՈԱՌՈՂՋԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ՋԵՐՄՈՒԿ ...

 

 

040.0739.261198

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«26» նոյեմբերի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 նոյեմբերի 1998 թվականի թիվ 739

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԱԳՐՈԱՌՈՂՋԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ՋԵՐՄՈՒԿԻ ԱՌՈՂՋԱՐԱՆԸ (ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՌՈՂՋԱՐԱՆ) (ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏ) ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Ագրոառողջարան» պետական ձեռնարկության Ջերմուկի առողջարանը (Վայոց ձորի մարզպետարանի առողջարան) (անավարտ շինարարության օբյեկտ) մասնավորեցնել միջազգային մրցույթով:

2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Ագրոառողջարան» պետական ձեռնարկության Ջերմուկի առողջարանը (Վայոց ձորի մարզպետարանի առողջարան) (անավարտ շինարարության օբյեկտ) միջազգային մրցույթով մասնավորեցնելու նպատակով ստեղծել մրցութային հանձնաժողով և հաստատել դրա կազմը (կցվում է):

3. Մրցութային հանձնաժողովին`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել տեղեկություններ անավարտ շինարարության օբյեկտի, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ.

բ) մրցութային առաջարկները հստակեցնելու նպատակով մրցույթի տեղեկագրի հրապարակումից հետո ուղղակի բանակցություններ վարել մրցույթի հավանական մասնակիցների հետ.

գ) երկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:

4. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող անավարտ շինարարության օբյեկտի համար առաջարկվող գինը.

շինարարական աշխատանքներն սկսելու և ավարտելու ժամկետները.

օբյեկտի շահագործման ժամկետը:

5. Սահմանել, որ անավարտ շինարարության օբյեկտի շինարարությունն ավարտվում է սահմանված կարգով հաստատված նախագծի ժամկետներին համապատասխան:

6. Մրցույթի մասնակիցը պարտավոր է կատարել մրցութային առաջարկում նշված պարտավորությունները` համաձայն իր ներկայացրած գործարար ծրագրի և սեփականաշնորհման պայմանագրի նախագծի: Մրցույթի մասնակցի կողմից ներկայացվող գործարար ծրագիրը և սեփականաշնորհման պայմանագրի նախագիծը, որոնք ենթակա են քննարկման մրցութային հանձնաժողովի և գնորդի կողմից, պետք է կցված լինեն մրցութային առաջարկին, որում դրա մասին պետք է լինի հստակ ծանուցում:

7. Մրցույթի հաղթողն անավարտ շինարարության օբյեկտի վաճառքի գումարը պետք է վճարի Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարության կողմից մրցույթի արձանագրության պատճենն իրեն ուղարկվելու օրվանից երեք ամսվա ընթացքում:

8. Վճարումները կատարվում են Հայաստանի Հանրապետության արժույթով:

9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի նոյեմբերի 26-ից:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ

ՆՈՅԵՄԲԵՐԻ 26-Ի ԹԻՎ 739 ՈՐՈՇՄԱՄԲ

 

Կ Ա Զ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԱԳՐՈԱՌՈՂՋԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ՋԵՐՄՈՒԿԻ ԱՌՈՂՋԱՐԱՆԻ (ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՌՈՂՋԱՐԱՆ) (ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏ) ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

   Պ. Ղալթաղչյան          - ՀՀ սեփականաշնորհման նախարար

                            (հանձնաժողովի նախագահ)

 

   Մ. Միքայելյան          - ՀՀ Էներգետիկայի նախարար

 

   Ֆ. Փիրումյան           - ՀՀ քաղաքաշինության նախարար

 

   Դ. Զադոյան             - ՀՀ տարածքային կառավարման և  օպերատիվ

                            հարցերի նախարար

 

   Ա. Ասլիկյան            - ՀՀ ֆինանսների և  էկոնոմիկայի նախարարի

                            առաջին տեղակալ

 

   Մ. Ձավարյան            - ՀՀ արդյունաբերության և  առևտրի  նախարարի

                            առաջին տեղակալ

 

   Պ. Մանուկյան           - ՀՀ Վայոց ձորի մարզպետ

 

 

pin
ՀՀ կառավարություն
26.11.1998
N 739
Որոշում