040.0743.261198
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«26» նոյեմբերի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
26 նոյեմբերի 1998 թվականի թիվ 743
ԵՂԵԳՆԱՁՈՐ-ԱՅՐՈՒՄ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀԻ ԵՂԵԳՆԱՁՈՐ-ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՏՎԱԾԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Եղեգնաձոր-Այրում միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Եղեգնաձոր-Մարտունի հատվածի տեխնիկական նախագիծը` 8 գործարկման տեղամասով` 29790,1 մլն. դրամ (58757,7 հազ. ԱՄՆ-ի դոլարին համարժեք` 1998 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ) նախնական արժեքով և հիմնական տեխնիկատնտեսական ցուցանիշներով (ցուցանիշները կցվում է):
2. Պատվիրատուին` իրականացնել Եղեգնաձոր-Մարտունի ավտոճանապարհի 1-ին, 5,6,7 և 8-րդ գործարկման տեղամասերի աշխատանքային նախագծերը ըստ առաջնահերթության` շինարարական աշխատանքների զուգահեռ կատարումն ապահովելու համար:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի նոյեմբերի 26-ից:
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ
ՆՈՅԵՄԲԵՐԻ 26-Ի ԹԻՎ 743 ՈՐՈՇՄԱՄԲ
ԵՂԵԳՆԱՁՈՐ-ԱՅՐՈՒՄ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀԻ ԵՂԵԳՆԱՁՈՐ-ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՏՎԱԾԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ
_________________________________________________________________________
Թիվ թիվ Անվանումը Չափման Ցուցանիշը
ը/կ միավորը
_________________________________________________________________________
1 2 3 4
_________________________________________________________________________
1. Ճանապարհի տեխնիկական կարգը - II
2. Ճանապարհի ծրագծի երկարությունը կմ 71,81
այդ թվում գործարկման
տեղամասերի երկարությունը`
I կմ 10,2
II կմ 8,8
III կմ 7,36
IV կմ 5,3
V կմ 17,57
VI կմ 7,00
VII կմ 8,03
VIII կմ 7,55
3. Ծրագծի երկարացման գործակիցը - 1,38
4. Երկայնական առավելագույն թեքությունը % 70
5. Հորիզոնական կորերին նվազագույն մ 125
շառավիղը
6. Սերպանտինների նվազագույն շառավիղը մ 30
7. Ուղղաձիգ կորերի նվազագույն շառավիղը
գոգավոր մ 2500
ուռուցիկ մ 3000
8. Շարժման շերտերի քանակը շերտ 2
9. Երթևեկելի մասի լայնությունը մ 7,2
10. Հողային պաստառի լայնությունը մ 13,8
11. Ճանապարհային պատվածքը տեսակը ասֆալտ-
բետոն
12. Կառուցման նախնական արժեքը մլն դրամ 29790,1
(1998 թվականի նոյեմբերի 1-ի __________ ________
դրությամբ) այդ թվում` ըստ հազ. ԱՄՆ-ի 58757,7
գործարկման տեղամասերի` դոլար
I 281646
_______
5555,5
II 1509,1
_______
2976,5
III 2764,3
_______
5452,4
IV 5776,0
_______
11392,4
V 12087,9
________
23841,9
VI 1589,7
________
3135,5
VII 1855,6
_______
3660,0
VIII 1390,9
_______
2743,4
13. Մեկ կիլոմետրի նախնական միջին մլն դրամ 414,85
արժեքը ________ ______
հազ.ԱՄՆ-ի 818,24
դոլար
.Ղ|