040.0754.271198
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«27» նոյեմբերի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
27 նոյեմբերի 1998 թվականի թիվ 754
ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՐԱԳԱԾԻ (ԱՊԱՐԱՆԻ ՇՐՋ.) ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Արագածոտնի մարզի Արագածի (Ապարանի շրջ.) գյուղական համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության քվեարկության երկրորդ փուլի նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի միասնական հիմնադրամին հատկացնել 31059 դրամ Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին :
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովին Արագածոտնի մարզի Արագածի (Ապարանի շրջ.) համայնքային և տեղամասային ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը կատարել նախահաշիվներին համապատասխան` համաձայն թիվ թիվ 1 և 2 հավելվածների:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998` թվականի նոյեմբերի 27-ից:
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ
ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի ԹԻՎ 754 ՈՐՈՇՄԱՆ
Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶ ԱՐԱԳԱԾԻ (ԱՊԱՐԱՆԻ ՇՐՋ.) ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ
____________________________________________________________________
ԹԻՎ ԹԻՎ Ծախսերը Գումարը
Ը/Կ (դրամ)
___________________________________________________________________
1. Համայնքային ընտրական հանձնաժողովի
նախագահի և քարտուղարի աշխատավարձի
(2մարդ x 8000 դրամ x 0,5 ամիս) 8000
2. Տրանսպորտային ծախսեր 2500
3. Փոստ, հեռախոս, հեռագիր 1500
4. Գործուղման ծախսեր 4500
5. Գրասենյակային ծախսեր 1500
____________________________________________________________
Ընդամենը 18000
Ընտրական քվեաթերթիկների տպագրության
ծախսերը (1853 ընտրող x 3 դրամ) 5559
____________________________________________________________
Ընդամենը 23559
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ
ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի ԹԻՎ 754 ՈՐՈՇՄԱՆ
Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ
ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶ ԱՐԱԳԱԾԻ (ԱՊԱՐԱՆԻ ՇՐՋ.) ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ
____________________________________________________________________
ԹԻՎ ԹԻՎ Ծախսերը Գումարը
Ը/Կ (դրամ)
___________________________________________________________________
1. Տեղամասային ընտրական հանձնաժողովի
նախագահի աշխատավարձի
(5 ամիս x 8000 դրամ) 4000
2. Տրանսպորտային ծախսեր 2500
3. Փոստ, հեռախոս, հեռագիր 500
4. Գրասենյակային ծախսեր 500
____________________________________________________________
Ընդամենը 75000