Սեղմել Esc փակելու համար:
ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ Շ ...

 

 

031.0198.141210

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2004 թվականի մայիսի 20-ի «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում Հանրապետության Նախագահի մրցանակներ հիմնելու մասին» ՆԿ-113-Ն կարգադրությունը և հաշվի առնելով 2010 թվականի հանրապետական ստուգատեսների արդյունքները` որոշում եմ.

1) 2010 թվականի «Լավագույն քաղաքային մարզական համայնք» մրցանակը շնորհել`

 

1-ին տեղ` Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքային համայնքին,

2-րդ տեղ` Սյունիքի մարզի Քաջարան քաղաքային համայնքին,

3-րդ տեղ` Արագածոտնի մարզի Ապարան քաղաքային համայնքին.

 

2) 2010 թվականի «Լավագույն գյուղական մարզական համայնք» մրցանակը շնորհել`

 

1-ին տեղ` Արմավիրի մարզի Փարաքար գյուղական համայնքին,

2-րդ տեղ` Տավուշի մարզի Աչաջուր գյուղական համայնքին,

3-րդ տեղ` Վայող ձորի մարզի Արենի գյուղական համայնքին.

 

3) 2010 թվականի «Լավագույն մարզական բակ» մրցանակը շնորհել`

 

1-ին տեղ` Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Շիրակի փողոցի 2-րդ և 4-րդ շենքերի բակին,

2-րդ տեղ` Լոռու մարզի Ախթալա քաղաքի Սարահարթ թաղամասի բակին,

3-րդ տեղ` Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Իսահակյան թաղամասի 1/1-ին և 1/2-րդ շենքերի բակին:

 

14 դեկտեմբերի 2010 թվականի

ՆԿ-198-Ա

 

 

pin
ՀՀ Նախագահ
14.12.2010
N ՆԿ-198-Ա
Կարգադրություն