040.0776.051298
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«05» դեկտեմբերի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
5 դեկտեմբերի 1998 թվականի թիվ 776
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՂԶԼՋՈՒՂԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ ՊԱՇՏՈՆԱՆԿ ԱՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՉԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32 հոդվածի 9-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Չընդունել Սյունիքի մարզի Ղզլջուղի գյուղական համայնքի ավագանու առաջարկությունը համայնքի ղեկավար Մարիետա Հարությունյանին պաշտոնանկ անելու վերաբերյալ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի դեկտեմբերի 5-ից: