Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

031.0207.291210

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2000 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի շնորհակալագրերի մասին» ՆՀ-764 հրամանագիրը` որոշում եմ.

Հայաստանի Հանրապետությունում ազգային փոքրամասնությունների ազգային-մշակութային միությունների գործունեությունը համակարգող խորհրդի կազմում երկարամյա, արդյունավետ աշխատանքի և միջհամայնքային համագործակցությանը նպաստելու համար Հայաստանի Հանրապետության Նախագահի շնորհակալագրով պարգևատրել`

 

    Յուրի Իվանի Յակովենկոյին          «Ռոսիա» հասարակական կազմակերպության

                                      նախագահ

 

    Իվան Յակովի Սեմյոնովին            Հայաստանի Հանրապետության ռուսաստանցի

                                      հայրենակիցների օգնության և

                                      աջակցության հիմնադրամի գործադիր

                                      տնօրեն

 

    Իրինա Կոնստանտինի Գասպարյանին     «Հայաստանի ասորական

                                      կազմակերպությունների «Խայադթա»

                                      ֆեդերացիա» իրավաբանական անձանց

                                      միության նախագահ

 

    Սիաբանդ Խուդոյի Բաքոյանին         Եզդիների ազգային միության

                                      վարչության անդամ

 

    Ռոմանիա Նիկոլայի Յավիրին          «Հայաստանի ուկրաինացիների

                                      «Ուկրաինա» ֆեդերացիա» հասարակական

                                      կազմակերպության նախագահ

 

    Կնյազ Համիդի Հասանովին            «Հայաստանի քրդական ազգային

                                      խորհուրդ» հասարակական

                                      կազմակերպության նախագահ

 

    Էդուարդ Դմիտրիի Պոլատովին         Հայաստանի հույների «Պատրիդա»

                                      հասարակական կազմակերպության նախագահ

 

    Սվետլանա Նիկոլայի Նամչևաձեին      «Վրացական  «Իվերիա» համայնք»

                                      բարեգործական հասարակական

                                      կազմակերպության նախագահ

 

    Գալինա Ալեքսանդրի Գավրիլովիչին    Հայաստանի «Երևանի  բելառուսների

                                      «Բելառուս»  համայնք» հասարակական

                                      կազմակերպության փոխնախագահ

 

    Գրիգորի Եֆիմի Բուրշտեյնին         Հայաստանի հրեական կրոնական

                                      համայնքի նախագահ

 

    Ռիմա Պյոտրի Վարժապետյանին         «Հայաստանի հրեական համայնք»

                                      հասարակական կազմակերպության նախագահ

 

    Վիկտոր Հենրիխի Վուխրերին          Գերմանացիների «Տնտոնիա»

                                      մշակութային հասարակական

                                      կազմակերպության նախագահ

 

Ալլա Բրոնիսլավի Կուզմինսկայային  «Լեհերի համագործակցության «Պոլոնիա»

բարեգործական միություն» հասարակական

կազմակերպության նախագահ:

 

29 դեկտեմբերի 2010 թվականի

ՆԿ-207-Ա

 

 

pin
ՀՀ Նախագահ
29.12.2010
N ՆԿ-207-Ա
Կարգադրություն