Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԿԵՆՏՐՈՆ ԵՎ ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ Հ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԿԵՆՏՐՈՆ ԵՎ ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ Պ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

N ԱԽ-7-Ո-19

2007 թ.

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԿԵՆՏՐՈՆ ԵՎ ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ Պ. ՕՀԱՆՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ

 

ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ`

 

    նախագահությամբ                        Հ. Մանուկյանի

 

    մասնակցությամբ ԱԽ անդամներ            Վ. Աբելյանի, Ս. Անտոնյանի,

                                          Մ. Մարտիրոսյանի, Լ. Մեհրաբյանի

                                          Հ. Մովսեսյանի, Տ. Պետրոսյանի,

                                          Մ. Սիմոնյանի, Ն. Տավարացյանի

 

    մասնակցությամբ դատավոր                Պ. Օհանյանի

 

    փաստաբան                              Հ. Ալումյանի

 

    քարտուղարությամբ                      Մ. Հարթենյանի

 

2007 թվականի հոկտեմբերի 12-ին քաղաք Երևանում` դռնբաց նիստում, քննարկելով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր Պ. Օհանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Կարգապահական վարույթ հարուցելու առիթը.

Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի (այսուհետ` Կարգապահական հանձնաժողով) 04.09.2007 թվականի թիվ Կ-2-16/07 որոշմամբ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր Պ. Օհանյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթ են հանդիսացել Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովին ներկայացված` ՀՀ առաջին ատյանի ութ դատարաններում դատական պրակտիկայի ուսումնասիրման և ամփոփման արդյունքները:

 

2. Կարգապահական հանձնաժողովի եզրակացությունը.

Կարգապահական հանձնաժողովը Արդարադատության խորհրդին է ներկայացրել եզրակացություն` կարգապահական պատասխանատվության հիմք հանդիսացող ներքոհիշյալ խախտումների վերաբերյալ, որոնք հանձնաժողովը գնահատել է որպես նյութական և դատավարական նորմերի ակնհայտ և կոպիտ խախտումներ:

1) Թիվ 1-301/06 թ. քրեական գործ.

31.10.2006 թվականի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի (այսուհետ նաև` դատարան) դատավճռով Հովհաննես Սպարտակի Հովհաննիսյանը (ծնված 1969 թ., նախկինում դատապարտված` 29.07.1999 թ. ՌԴ Մոսկվայի մարզի Շելկովեկի շրջանի դատարանի կողմից ՌԴ քրեական օրենսգրքի 161-րդ հոդվածի 2-րդ մասով` 4 տարի ազատազրկման, դատվածությունը չմարված) մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-177 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 112-րդ հոդվածի 1-ին մասով: ՀՀ քրեական օրենսգրքի 34-177 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով դատապարտվել է ազատազրկման 2 տարի ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով դատապարտվել է ազատազրկման 3 տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կարգով պատիժները մասնակի գումարելու միջոցով վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` 4 տարի ժամկետով:

Քրեական գործում առկա` դատահոգեբուժական փորձաքննության և դատանարկոլոգիական փորձաքննության թիվ 118 եզրակացության համաձայն` Հովհաննես Հովհաննիսյանը տառապում է «Ալկոհոլիզմ» հիվանդությամբ, ուստի հարկադիր բուժման կարիք ունի, որի համար հակացուցումներ չկան:

Դատարանը (նախագահող դատավոր` Պ. Օհանյան) ամբաստանյալի նկատմամբ հարկադիր բուժում չի նշանակել:

Կարգապահական հանձնաժողովը, գտնելով, որ ՀՀ քրեական օրենսգրքի 97-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն` բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ դատարանը կարող է նշանակել այն անձի նկատմամբ, ով հանցանք է կատարել և ճանաչվել է ալկոհոլամոլությունից կամ թմրամոլությունից բուժման կարիք ունեցող, եզրակացրել է, որ սույն գործով Հովհաննես Հովհաննիսյանի նկատմամբ հարկադիր բուժում չնշանակելով` դատարանը խախտել է ՀՀ քրեական օրենսգրքի նշված հոդվածի պահանջը:

2) Թիվ 1-72/06 թ. քրեական գործ.

Աշոտ ՈՒստաբաշյանը Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի (նախագահող դատավոր` Պ. Օհանյան) 27.03.2006 թվականի դատավճռով ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով և 258-րդ հոդվածի 4-րդ մասով դատապարտվել է ազատազրկման 9 տարի ժամկետով:

ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի 13.06.2006 թվականի դատավճռով առաջին ատյանի դատարանի դատավճիռը փոփոխվել է պատժի մասով` պատիժ է նշանակվել ազատազրկում 6 տարի ժամկետով, քանի որ առաջին ատյանի դատարանը պատիժ նշանակելիս որպես ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանք է դիտել հանցանքը կատարելու ռեցիդիվը, սակայն հաշվի չի առել այն, որ նախկին հանցանքն ամբաստանյալը կատարած է եղել անչափահաս տարիքում: ՀՀ քրեական օրենսգրքի 22-րդ հոդվածի 4-րդ մասը ուղղակիորեն սահմանում է, որ այն հանցանքները, որոնք կատարվել են մինչև անձի 18 տարին լրանալը, ռեցիդիվը գնահատելիս հաշվի չեն առնվում:

Բացի այդ, Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը պատիժ նշանակելիս արձանագրել է իրականությանը չհամապատասխանող փաստ այն մասին, որ ամբաստանյալը նախկինում երկու անգամ դատապարտված է եղել: Որպես ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք չի գնահատել մի շարք հանգամանքներ, մասնավորապես այն, որ ամբաստանյալն ընդունել է իր մեղքը, զղջացել է իր կատարած արարքի համար, հանցանքը կատարելուն նպաստել է իր առողջական վիճակը («Անձի հիստերիկ խանգարում» ախտորոշմամբ հիվանդության պատճառով նրա զորակոչը հետաձգվել է 3 տարի ժամանակով և այլն):

Այսպիսով, կարգապահական հանձնաժողովը եզրակացրել է, որ դատավորը թույլ է տվել ՀՀ քրեական օրենսգրքի 22-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջի խախտում:

3) Թիվ 1-248/06 թ. քրեական գործ.

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի (նախագահող դատավոր` Պ. Օհանյան) 24.10.2006 թ. դատավճռով Գարիկ Գագիկի Խաչատրյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով և դատապարտվել ազատազրկման երկու տարի 10 ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 6-րդ մասի կիրառմամբ պատժի ժամկետին հաշվակցվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 06.03.2006 թվականի դատավճռով նշանակված պատժի կրած մասը:

Պատժի սկիզբը հաշվվել է 16.10.2005 թվականից:

08.12.2006 թ. Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան է մուտքագրվել ՀՀ ԱՆ «Աբովյան» ՔԿՀ պետի 01.12.2006 թ. թիվ 40/30-1987 գրությունը հետևյալ բովանդակությամբ. «24.10.2006 թ. ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ կետերով երկու տարի տասն ամիս ժամկետով Ձեր կողմից ազատազրկման է դատապարտվել Գարիկ Գագիկի Խաչատրյանը: Հայտնում ենք Ձեզ, որ Գ. Խաչատրյանը «Աբովյան» ՔԿՀ-ում է պահվում 16.10.2005 թ. և այդ ժամանակվանից մինչև 24.10.2006 թ. դատապարտվել է երեք անգամ`

1. 06.03.2006 թ. Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 34-177 հոդվածի 2-րդ մասով, 177-րդ հոդվածի 2-րդ մասով և 66-րդ, 67-րդ հոդվածների կիրառմամբ դատապարտվել է երկու տարի յոթ ամիս ժամկետով ազատազրկման:

2. 06.07.2006 թ. Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 34-177 հոդվածի 2-րդ մասով, 177-րդ հոդվածի 2-րդ մասով, 66-րդ հոդվածի կիրառմամբ դատապարտվել է ազատազրկման երկու տարի վեց ամիս ժամկետով, 67-րդ հոդվածի կիրառմամբ պատժաչափին գումարվել է 06.03.2006 թ. դատավճռով սահմանված պատժաչափից վեց ամիսը, և վերջնական թողնվել է կրելու երեք տարի ժամկետով ազատազրկում:

3. 21.07.2006 թ. Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասով դատապարտվել է ազատազրկման երեք տարի ժամկետով` պատժի մեջ հաշվակցելով նախորդ դատավճռով նշանակված պատիժը:

Հաշվի առնելով վերոգրյալը` խնդրվում է անդրադառնալ Ձեր կողմից կայացված դատավճռի եզրափակիչ մասին, քանի որ սահմանված պատժաչափի մեջ Դուք հաշվակցել եք 06.03.2006 թ. դատավճռով նշանակված պատժի կրած մասը` նկատի չունենալով այն հանգամանքը, որ 21.07.2006 թ. դատավճռով պատժաչափը սահմանված է երեք տարի ժամկետով ազատազրկում, իսկ 06.03.2006 թ. դատավճռով` երկու տարի յոթ ամիս ժամկետով ազատազրկում: Միաժամանակ հայտնվում է, որ դատապարտյալի ծննդյան վկայականի համաձայն` նրա անունը Գարեգին է, այլ ոչ թե Գարիկ, ինչպես նշված է 24.10.2006 թ. դատավճռում: Խնդրվում է ուղղում մտցնել դատավճռի մեջ և հայտնել մեզ»:

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը, հիմք ընդունելով ՀՀ ԱՆ «Աբովյան» ՔԿՀ պետի վերը նշված գրությունը, 26.12.2006 թ. որոշում է կայացրել դատական որոշման անհստակությունը լուծելու մասին, համաձայն որի` 24.10.2006 թ. դատավճռի եզրափակիչ մասում հստակեցվել է հաշվարկվող պատժաչափը` նշելով հետևյալը.

«Ամբաստանյալ Գարեգին Գագիկի Խաչատրյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ կետերով և պատիժ նշանակել ազատազրկում` երկու տարի տասն ամիս ժամկետով` պատժի ժամկետին հաշվակցելով Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի 21.07.2006 թ. դատավճռով նշանակված պատժի` երեք տարի ժամկետով ազատազրկման կրած մասը, վերջնական պատիժ սահմանելով երեք տարի ժամկետով ազատազրկում: Պատժի սկիզբը` 16.10.2005 թ.: Որոշումը բողոքարկման ենթակա չէ»:

Միաժամանակ, քրեական գործում առկա է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 06.03.2006 թ. թիվ 1-91/2006 թ. դատավճիռը, որի համաձայն` անչափահաս Գարիկ Խաչատրյանը հանցավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով, 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերով և ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կիրառմամբ դատապարտվել է ազատազրկման երկու տարի վեց ամիս ժամկետով, առանց տուգանքի: ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի կիրառմամբ մասնակիորեն գումարվել է ՀՀ Արարատի մարզի առաջին ատյանի դատարանի 18.11.2004 թ. դատավճռով նշանակված պատժի` մեկ տարի ժամկետով ազատազրկման 7 ամիս 7 օր չկրած մասից մեկ ամիս ժամկետով ազատազրկումը, և վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` երկու տարի յոթ ամիս ժամկետով, առանց տուգանքի, պատժի սկիզբը հաշվվել է 16.10.2005 թվականից:

Քրեական գործում առկա` 16.06.2006 թ. գրության (գ.թ.73) բովանդակությունից հետևում է, որ 16.06.2006 թ. դրությամբ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի (դատավոր` Ռ. Ներսիսյան) վարույթում է գտնվել թիվ 13102206 քրեական գործն ըստ մեղադրանքի Գարիկ Խաչատրյանի:

24.10.2006 թ. դատավճիռ կայացնելիս Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը ամբաստանյալ Գ. Խաչատրյանի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանք է դիտել հանցանքը կատարելու ռեցիդիվը, սակայն հաշվի չի առել, որ Գարեգին Խաչատրյանը ինչպես հանցանքների կատարման, այնպես էլ դատավճռի կայացման ժամանակ եղել է անչափահաս

(ծնվել է 14.12.1988 թ.): Կարգապահական հանձնաժողովը եզրակացրել է, որ դատարանը թույլ է տվել ՀՀ քրեական օրենսգրքի 22-րդ հոդվածի 4-րդ մասի խախտում: Վերջինիս համաձայն` այն հանցանքների համար դատվածությունը, որոնք կատարվել են մինչև անձի տասնութ տարին լրանալը, ռեցիդիվը գնահատելիս հաշվի չեն առնվում:

Բացի այդ, դատարանն ամբաստանյալ Գ. Խաչատրյանի նկատմամբ պատիժ նշանակելով, թույլ է տվել նյութական իրավունքի մեկ այլ խախտում, մասնավորապես` սխալ է մեկնաբանել ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 6-րդ մասի բովանդակությունը, այն է` դատարանը կիրառել է միայն ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 6-րդ մասի այն դրույթը, համաձայն որի` վերջնական պատժի ժամկետին հաշվակցվում է առաջին դատավճռով նշանակված պատժի կրած մասը, այնինչ նշված հոդվածի 6-րդ մասի բովանդակությունից հետևում է, որ դատարանը նախ պետք է հանցանքների համակցությամբ նշանակեր վերջնական պատիժ, այնուհետև հաշվակցեր առաջին դատավճռով նշանակված պատժի կրած մասը:

Կարգապահական հանձնաժողովը գտել է նաև, որ դատարանը, խախտելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 23-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջը, քրեական գործի լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննությունն ապահովելու համար անհրաժեշտ միջոցներ չի ձեռնարկել, մասնավորապես` պարզելու և քրեական գործին կցելու ամբաստանյալ Գ. Խաչատրյանի նախկին դատվածության մասին ամփոփ տեղեկատվություն, քանի որ Գ. Խաչատրյանի նկատմամբ 06.07.2006 թ. և 21.07.2006 թ. կայացվել են մեղադրական դատավճիռներ, որպիսի հանգամանքն ակնհայտորեն երևում է գործի նյութերից:

Կարգապահական հանձնաժողովն արձանագրել է նաև, որ դատական որոշման անհստակությունը լուծելու մասին դատարանի 26.12.2006 թվականի որոշմամբ թույլ է տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 3-րդ մասի և 438-րդ հոդվածի պահանջների խախտում, այն է` դատական որոշումն ի կատար ածելու հետ կապված հարցի քննարկմանը դատարանը մասնակից չի դարձրել դատախազին և դատապարտյալին, մինչդեռ նշված հոդվածների համաձայն` դատարանի կողմից քրեական գործեր և դատական որոշումներն ի կատար ածելու հետ կապված հարցեր քննելիս, ինչպես նաև դատական որոշման կատարման հետ կապված հարցերը դատական նիստում քննության ենթարկելիս դատախազի մասնակցությունը պարտադիր է: Միաժամանակ, նշված խախտումները հանգեցրել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 7-րդ հոդվածով ամրագրված օրինականության սկզբունքի խախտման:

Բացի այդ, դատարանի կողմից դատական նիստ չի հրավիրվել, չի կազմվել դատական նիստի արձանագրություն:

Որոշումը բողոքարկման ենթակա չլինելու դատարանի հետևությունը չի բխում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 427-րդ հոդվածի 1-ին մասի կարգավորումից, որի համաձայն` առաջին ատյանի դատարանի վերջնական որոշումն օրինական ուժի մեջ է մտնում վերաքննության կարգով բողոքարկման ժամկետն անցնելուց հետո, եթե այն բողոքարկված չի եղել:

4) Թիվ 1-143/07 թ. քրեական գործ.

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի (նախագահող դատավոր` Պ. Օհանյան) 18.07.2007 թ. դատավճռով Սամվել Պապիկյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ և 271-րդ հոդվածների 1-ին մասերով: ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով դատապարտվել է ազատազրկման 6 ամիս ժամկետով, որը ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ պայմանականորեն չի կիրառվել, և սահմանվել է փորձաշրջան` 1 տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 271-րդ հոդվածի 1-ին մասով պատիժ է նշանակվել տուգանք` 30.000 ՀՀ դրամի չափով:

Կարգապահական հանձնաժողովը գտել է, որ դատարանը թույլ է տվել նյութական իրավունքի նորմի խախտում` ամբաստանյալի նկատմամբ պատիժներ նշանակելով, չի կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կանոնները և հանցանքների համակցությամբ վերջնական պատիժ չի նշանակել, մինչդեռ համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի` հանցանքների համակցությամբ յուրաքանչյուր հանցագործության համար առանձին պատիժ (հիմնական և լրացուցիչ) նշանակելով` դատարանը վերջնական պատիժը որոշում է նվազ խիստ պատիժը ավելի խիստ պատժով կլանելու կամ նշանակված պատիժները լրիվ կամ մասնակիորեն գումարելու միջոցով:

5) Թիվ 1-41/07 թ. քրեական գործ.

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի (նախագահող դատավոր` Պ. Օհանյան) 15.02.2007 թ. դատավճռով Գագիկ Մելքոնյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել է տուգանքի 50.000 դրամի չափով (տուժողին պատճառվել է ծանր մարմնական վնասվածք):

Կարգապահական հանձնաժողովը գտել է, որ դատարանը թույլ է տվել նյութական իրավունքի նորմի խախտում, մասնավորապես` ամբաստանյալի նկատմամբ պատիժ նշանակելիս դատարանը քննության չի առել նրա նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված լրացուցիչ պատիժ նշանակելու հարցը:

Բացի այդ, թիվ 1-41/07 թ. քրեական գործով դատարանը քննության չի առել ամբաստանյալի գույքի վրա դրված արգելանքի հարցը (նախաքննության մարմնի 12.12.2006 թվականի որոշմամբ արգելանք է դրվել 70.000 ՀՀ դրամ արժողությամբ հեռուստացույցի վրա), որով դատարանը խախտել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի պահանջը:

Դատարանն ամբաստանյալ Գագիկ Մելքոնյանի նկատմամբ պատիժ նշանակելիս պատշաճ գնահատման չի արժանացրել արարքի բնույթը և հասարակական վտանգավորության աստիճանը, որով խախտել է ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածի պահանջները, համաձայն որի` հանցանք կատարած անձի նկատմամբ կիրառվող պատիժը և քրեաիրավական ներգործության այլ միջոցները պետք է լինեն արդարացի` համապատասխանեն հանցանքի ծանրությանը, դա կատարելու հանգամանքներին, հանցավորի անձնավորությանը, անհրաժեշտ և բավարար լինեն նրան ուղղելու և նոր հանցագործությունները կանխելու համար:

6) Թիվ 1-130/07 թ. քրեական գործ.

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի (նախագահող դատավոր` Պ. Օհանյան) 19.07.2007 թ. դատավճռով Էլո Թամոյանը հանցավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-355-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել է ազատազրկման վեց ամիս ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կարգով նշանակված պատիժը գումարելով ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի 13.02.2007 թվականի դատավճռով նշանակված պատժին` վերջնական պատիժ է սահմանվել ազատազրկում` երկու տարի վեց ամիս ժամկետով: Պատժի սկիզբը հաշվվել է 19.12.2006 թվականից:

Կարգապահական հանձնաժողովը եզրակացրել է, որ դատարանը թույլ է տվել նյութական իրավունքի նորմի խախտում, մասնավորապես` դատարանն ամբաստանյալի նկատմամբ վերջնական պատիժ պետք է սահմաներ ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի կանոններով դատավճիռների համակցությամբ, այլ ոչ թե ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կանոններով:

7) Թիվ 1-121/07 թ. քրեական գործ.

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի (նախագահող դատավոր` Պ. Օհանյան) 13.06.2007 թ. դատավճռով Քաջիկ Գրիգորյանը հանցավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 271-րդ հոդվածի 1-ին մասով, որոնցից 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառմամբ պատիժ է նշանակվել պատժի նվազագույն չափից ավելի ցածր` մեկ տարի ժամկետով ազատազրկում, 271-րդ հոդվածի 1-ին մասով` 50.000 ՀՀ դրամի չափով տուգանք: Պատժի սկիզբը հաշվվել է 15.12.2006 թվականից:

Դատարանը որպես ամբաստանյալ Ք. Գրիգորյանի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող բացառիկ հանգամանք է դիտել այն, որ վերջինս տառապում է «ՄԻԱՎ վարակ Բ-1 փուլ» հիվանդությամբ, ինչպես նաև հաշվի է առել պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքի բացակայությունը և գտել, որ հանցավորի նկատմամբ պետք է նշանակվի օրենքով նախատեսված պատժի նվազագույն չափից ավելի ցածր պատիժ:

Կարգապահական հանձնաժողովը եզրակացրել է, որ դատարանը թույլ է տվել նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտումներ, մասնավորապես` դատարանն ամբաստանյալի նկատմամբ վերջնական պատիժ չի նշանակել հանցանքների համակցությամբ, դրանով իսկ խախտել է ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի կանոնը:

Բացի այդ, դատարանը խախտել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետի պահանջը` չի լուծել հանցանքի կատարման մեջ մեղավոր ճանաչված ամբաստանյալի նկատմամբ գինեմոլությունից և թմրամոլությունից հարկադրական բուժում նշանակելու, նրա նկատմամբ խնամակալության նշանակման անհրաժեշտության հարցերը: Այնինչ, համաձայն քրեական գործում առկա դատանարկոլոգիական փորձաքննության թիվ 02/07-09.01.2007 թ. եզրակացության, Ք. Գրիգորյանի մոտ առկա են թմրամոլությանը բնորոշ մարմնական, նյարդային և հոգեկան ոլորտների փոփոխություններ, վերջինս տառապում է թմրամոլությամբ, ուստի հարկադիր բուժման կարիք ունի:

Կարգապահական հանձնաժողովը գտել է նաև, որ դատարանն ամբաստանյալ Ք. Գրիգորյանի պատժի սկիզբը պետք է հաշվեր նրան բերման ենթարկելու օրվանից` 14.12.2006 թվականից, այլ ոչ թե ձերբակալման մասին արձանագրություն կազմելու օրվանից` 15.12.2006 թվականից, քանի որ համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 173-րդ հոդվածի 3-րդ մասի` ձերբակալման տակ պահելու ժամկետը սկսվում է արգելանքի վերցնելու պահից:

8) Թիվ 1-47/07 թ. քրեական գործ.

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի (նախագահող դատավոր` Պ. Օհանյան) 10.11.2006 թ. որոշմամբ վարույթ է ընդունվել քրեական գործն ըստ մեղադրանքի Սերյոժա Հովակիմյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով և Լիանա Սահակյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: 14.11.2006 թ. կայացվել է քրեական գործը դատական քննության նշանակելու մասին որոշում, համաձայն որի` քրեական գործի դատական քննությունը նշանակվել է 04.12.2006 թվականին:

Կարգապահական հանձնաժողովը գտել է, որ դատարանը թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 293-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջների խախտում, համաձայն որի` դատական քննությունը պետք է նշանակվի դատական քննություն նշանակելու մասին որոշում կայացնելու պահից տասն օրվա ընթացքում:

9) Թիվ 1-43/07 թ. քրեական գործ.

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 02.03.2007 թվականի դատավճռով Հովիկ Սարգսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով և դատապարտվել է ազատազրկման երկու տարի ժամկետով` պատժի ժամկետը հաշվակցելով ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանի 14.09.2006 թվականի դատավճռով նշանակված պատժի ժամկետին` հինգ տարի ժամկետով ազատազրկմանը: Պատժի սկիզբը հաշվարկվել է 15.03.2006 թվականից: Խափանման միջոցը թողնվել է անփոփոխ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը: Քրեական գործով հանցանքը կատարվել է 2005 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին:

Դատավճռի նկարագրական մասում դատարանը նշել է, որ Հ. Սարգսյանը նախկինում եղել է հինգ անգամ դատապարտված, վերջինը` 14.09.2006 թ. ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ և 4-րդ կետերով` չորս տարի ժամկետով ազատազրկման: Մինչդեռ 14.09.2006 թվականի դատավճռով ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի կիրառմամբ Հ. Սարգսյանի նկատմամբ վերջնական պատիժ է սահմանվել ազատազրկում` հինգ տարի ժամկետով (հանցանքը կատարվել է 2005 թվականի օգոստոս-դեկտեմբեր ամիսներին):

Կարգապահական հանձնաժողովը գտել է, որ դատարանը թույլ է տվել նյութական իրավունքի նորմի` ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 6-րդ մասի կանոնների խախտում, մասնավորապես` դատարանը, ամբաստանյալ Հ. Սարգսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 6-րդ կետով պատիժ սահմանելով, պետք է լրիվ կամ մասնակի գումարեր 14.09.2006 թվականի դատավճռով նշանակված պատժի չկրած մասը, որից հետո հաշվակցեր նույն դատավճռով նշանակված պատժի կրած մասը:

Դատարանը դատավճռի եզրափակիչ մասում նշել է. «Խափանման միջոցը թողնել անփոփոխ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը», մինչդեռ նախաքննության մարմնի 13.10.2006 թվականի որոշմամբ մեղադրյալ Հ. Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց չի կիրառվել, քանի որ նա 13.03.2006 թվականից այլ քրեական գործով գտնվել է կալանքի տակ: Փաստորեն դատարանը քննության չի առել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետով նախատեսված հարցը, այն է` վերացվելու, փոխվելու կամ ընտրվելո՞ւ է, արդյոք խափանման միջոց և ինչպիսի միջոց:

Բացի այդ, նախաքննության ընթացքում տուժողի ներկայացուցիչը ներկայացրել է 75.000 ՀՀ դրամի քաղաքացիական հայց, սակայն դատարանը քննության չի առել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետով նախատեսված հարցը` քաղաքացիական հայցը ենթակա՞ է, արդյոք, բավարարման, ո՞ւմ օգտին և ի՞նչ չափով, ինչպես նաև պատճառված գույքային վնասը ենթակա՞ է, արդյոք, հատուցման, եթե քաղաքացիական հայց չի հարուցվել:

Միաժամանակ, նախաքննական մարմնի կողմից Հ. Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել 25.000-ական ՀՀ դրամ արժողության վերելակի մասեր գողանալու համար, մինչդեռ դատավճռում նշված է 250.000-ական ՀՀ դրամ:

Դատավճիռը ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ է ուղարկվել 27.03.2007 թվականին, ինչով խախտվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375-րդ հոդվածի պահանջը, համաձայն որի` դատավճիռը հրապարակվելուց ոչ ուշ, քան 5 օրում դրա պատճենը պետք է հանձնվի դատապարտվածին կամ արդարացվածին, նրա պաշտպանին և մեղադրողին, մինչդեռ դատավճիռը դատապարտվածին է ուղարկվել դատավճիռը կայացնելուց հետո 25 օր անց:

10) Թիվ 1-54/06 թ. քրեական գործ.

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի (նախագահող դատավոր` Պ. Օհանյան) 26.06.2006 թվականի դատավճռով Արթուր Սուրենի Ամիրխանյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 4-րդ մասով և 271-րդ հոդվածի 1-ին մասով: ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 4-րդ մասով պատիժ է նշանակվել տուգանք 80.000 ՀՀ դրամի չափով, ՀՀ քրեական օրենսգրքի 271-րդ հոդվածի 1-ին մասով տուգանք` 80.000 ՀՀ դրամի չափով:

ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածով սահմանված կարգով պատիժները լրիվ գումարելու միջոցով վերջնական պատիժ է նշանակվել նվազագույն աշխատավարձի հարյուրվաթսունապատիկի չափով տուգանք: Խափանման միջոցը` ստորագրություն չհեռանալու մասին, թողնվել է անփոփոխ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը: Իրեղեն ապացույց հանդիսացող 1.7 գրամ և 353.3 գրամ թմրամիջոցը և 235 մլ անհիդրիդը ոչնչացվել են: Ամբաստանյալի նկատմամբ նշանակվել է հարկադիր բուժում:

Ա. Ամիրխանյանի հետ միասին նույն դատավճռով դատապարտվել է ևս երկու անձ:

Սույն գործով հանցագործությունը կատարվել է 2005 թվականի սեպտեմբերի կեսերին և 2005 թվականի հոկտեմբերի 15-ին: Քրեական գործը դատարանը վարույթ է ընդունել 06.12.2005 թվականին: Մեղադրյալ Ա. Ամիրխանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված եղել ստորագրություն չհեռանալու մասին:

Գործի քննությունը նշանակվել է 19.12.2005 թվականին, սակայն Ա. Ամիրխանյանի չներկայանալու պատճառով դատական նիստը հետաձգվել է և նշանակվել է 30.01.2006 թվականին:

Ըստ գործում առկա տեղեկանքի (գ.թ. 141)` դատավոր Պ. Օհանյանը 30.12.2005 թ. մինչև 23.01.2006 թ. գտնվել է հերթական արձակուրդում: 30.01.2006 թ. դատական նիստը ևս հետաձգվել է Ա. Ամիրխանյանի չներկայանալու պատճառով:

Գործում առկա է նաև Երևանի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների 1-ին ատյանի դատարանի 22.03.2006 թվականի դատավճիռը, որով Ա. Ամիրխանյանը դատապարտվել է ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով` 5 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, առանց գույքի բռնագրավման, ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 4-րդ մասով` տուգանքի 100.000 ՀՀ դրամի չափով, ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով` ազատազրկման 6 ամիս ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 271-րդ հոդվածի 1-ին մասով` տուգանքի 100.000 ՀՀ դրամի չափով:

ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կիրառմամբ պատիժները մասնակի գումարելու միջոցով պատիժ է նշանակվել ազատազրկում` 5 տարի 9 ամիս ժամկետով, առանց գույքի բռնագրավման և տուգանք` նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով (հանցագործությունը կատարվել է 2005 թվականի մայիս-սեպտեմբեր ամիսներին):

ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի կիրառմամբ դատավճիռների համակցությամբ նոր դատավճռով նշանակված պատժին մասնակիորեն գումարվել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի դատարանի 13.12.2004 թվականի դատավճռով նշանակված 6 ամիս ազատազրկման պատժի չկրած մասը` 3 ամիս, և վերջնական պատիժ սահմանվել ազատազրկում` 6 տարի ժամկետով, առանց գույքի բռնագրավման և տուգանք` նվազագույն աշխատավարձի 150-ապատիկի չափով: Պատժի սկիզբը հաշվվել է 29.11.2005 թվականից:

Սույն գործով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 26.06.2006 թվականին կայացված դատավճռում և դատական նիստի արձանագրությունում նշված չեն Արթուր Ամիրխանյանի նախկին դատվածությունների մասին տեղեկություններ, մասնավորապես` այն, որ 13.12.2004 թվականի դատավճռով ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով դատապարտվել է ազատազրկման 6 ամիս ժամկետով, 70-րդ հոդվածի կիրառմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել, և սահմանվել է 1 տարի փորձաշրջան, ինչպես նաև չի նշվել 22.03.2006 թվականի դատավճռի մասին: Մինչդեռ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 370-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն, դատավճռի ներածական մասում ցույց են տրվում նաև ամբաստանյալի անձին վերաբերող այլ տեղեկություններ, որոնք նշանակություն ունեն գործի համար: Կարգապահական հանձնաժողովը գտնում է, որ դատարանը դատավճռի ներածական մասում պետք է նշեր ամբաստանյալի դատվածության մասին տեղեկություններ:

Դատավճռի պատճառաբանական մասում նշվել է, որ բացակայում են հանցանքը ծանրացնող հանգամանքները, մինչդեռ դատարանը որպես պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանք պետք է դիտեր ամբաստանյալ Ա. Ամիրխանյանի հանցագործության ռեցիդիվը (ՀՀ քրեական օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետ):

Բացի այդ, դատարանն Ա. Ամիրխանյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն վերջնական պատիժ պետք է նշանակեր հանցանքների համակցությամբ, քանի որ Ա. Ամիրխանյանը 22.03.2006 թվականի Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների 1-ին ատյանի դատարանի դատավճռով դատապարտվել է ազատազրկման և տուգանքի 2005 թվականի մայիս-սեպտեմբեր ամիսներին կատարած հանցագործության համար, իսկ սույն գործով դատապարտվել է 2005 թվականի սեպտեմբերին և հոկտեմբերի 15-ին կատարած հանցագործության համար, իսկ նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը` ստորագրություն չհեռանալու մասին, փոփոխեր և ընտրեր կալանք, քանի որ ամբաստանյալ Ա. Ամիրխանյանն արդեն իսկ գտնվում էր անազատության մեջ:

Դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո իրեղեն ապացույցները չեն ոչնչացվել, որպիսի հետևությունն արվել է համապատասխան ակտը գործում բացակայելու արդյունքում:

Դատարանը 30.06.2006 թվականի կայացրել է դատական որոշման անհստակությունը լուծելու մասին որոշում` նկատի ունենալով, որ դատավճռի եզրափակիչ մասում թույլ տրված վրիպակի հետևանքով հստակ չի որոշվել ամբաստանյալ Ա. Ամիրխանյանի նկատմամբ նշանակված պատժի չափը, մասնավորապես` ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջներից ելնելով` չի գումարվել նույն Ա. Ամիրխանյանի նկատմամբ Երևան քաղաքի Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի 22.03.2006 թվականի դատավճռով նշանակված պատիժը: Դատարանը, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 430-րդ հոդվածով, հստակ որոշել է Ա. Ամիրխանյանի նկատմամբ երկու դատավճիռներով հաշվարկվող պատիժների չափը և 26.06.2006 թվականին կայացված դատավճռով Ա. Ամիրխանյանի նկատմամբ նշանակված պատժին` 160.000 ՀՀ դրամ տուգանքին, ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 6-րդ մասի հիման վրա մասնակիորեն գումարել է Երևան քաղաքի Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի 22.03.2006 թվականի դատավճռով Ա. Ամիրխանյանի նկատմամբ որպես տուգանք նշանակված պատժից 40.000 ՀՀ դրամը (պատիժ է նշանակվել ազատազրկում` 6 տարի ժամանակով, առանց գույքի բռնագրավման և տուգանք` 150.000 ՀՀ դրամ): Ա. Ամիրխանյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` 6 տարի ժամանակով, առանց գույքի բռնագրավման և տուգանք` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

Կարգապահական հանձնաժողովը գտել է, որ դատարանը թույլ է տվել քրեադատավարական իրավունքի նորմերի խախտումներ: Այսպես` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 49-րդ գլուխը կարգավորում է դատական որոշումների կատարման հետ կապված իրավահարաբերությունները: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 430-րդ հոդվածի համաձայն` դատավճիռ կամ այլ դատական որոշում կայացրած դատարանն իրավունք ունի լուծել դրա ի կատար ածման ընթացքում ծագած կասկածները և անհստակությունները, մասնավորապես` հստակ որոշել հաշվարկվող պատժի չափը, եթե դատարանի դատավճռում այն սահմանված չէ, լուծել խափանման միջոցների, դատական ծախսերը վերաբաշխելու և իրեղեն ապացույցների ճակատագրի հարցը, եթե այն լուծված չի եղել կամ լուծված է եղել ոչ հստակ, մեկնաբանել իր որոշումների անհստակությունները:

Կարգապահական հանձնաժողովը եզրակացրել է, որ տվյալ դեպքում դատարանն իրավասու չէր կայացնելու դատական ակտի անհստակությունը լուծելու մասին հիշյալ որոշումը, քանի որ 26.06.2006 թվականի դատավճռով դատարանն ընդհանրապես չի անդրադարձել 22.03.2006 թվականի դատավճռով նշանակված պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 6-րդ կետով սահմանված կարգով վերջնական պատժի ժամկետին հաշվակցելու հարցին և դատավճռի ինչպես պատճառաբանական, այնպես էլ եզրափակիչ մասերում այդ մասին որևէ անդրադարձ չի արել: Հետևաբար, այդ փաստը չէր կարող դիտվել որպես վրիպակ, և դա չի բխում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 430-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներից:

Չնայած դրան` 30.06.2006 թվականին դատարանը չի հրավիրել դատական նիստ, չի ապահովել մեղադրողի, ինչպես նաև դատապարտյալի ներկայությունը, չի կազմել դատական նիստի արձանագրություն, որով խախտվել է նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 438-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը: Ընդ որում, քրեական գործի նյութերում բացակայում է 30.06.2006 թվականի որոշումը մեղադրողին, ինչպես նաև դատապարտյալին և նրա պատժի կրման վայրի վարչակազմին ուղարկելու մասին որևէ փաստաթուղթ (կից գրություն, փոստային անդորրագիր, առձեռն ստանալու մասին նշում և այլն):

30.06.2006 թվականի վերոհիշյալ որոշումը քրեական գործի նյութերին կարված և համարակալված չէ:

11) Թիվ 1-26/07 թ. քրեական գործ.

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի (նախագահող դատավոր` Պ. Օհանյան) 14.03.2007 թվականի դատավճռով Արտակ Սիրունյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և դատապարտվել ազատազրկման չորս տարի ժամանակով, ՀՀ քրեական օրենսգրքի 183-րդ հոդվածի 1-ին մասով երեք ամիս ժամկետով ազատազրկման, ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կարգով պատիժ է սահմանվել ազատազրկում չորս տարի երեք ամիս ժամանակով, ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի կարգով նշանակված պատժին մասնակի գումարվել է 19.08.2004 թվականի դատավճռով նշանակված պատժից երեք ամիս, և վերջնական պատիժ է սահմանվել ազատազրկում` չորս տարի վեց ամիս ժամկետով: Պատժի սկիզբը հաշվվել է 24.03.2006 թվականից: Քրեական գործով դատակոչված են եղել մեկ մեղադրյալ, երկու տուժող, ինը վկա:

Կարգապահական հանձնաժողովը գտել է, որ դատարանը թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի պահանջների խախտում, մասնավորապես` դատարանը, ամբաստանյալ Ա. Սիրունյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նշանակելով ազատազրկման ձևով պատիժ, չի անդրադարձել գույքի բռնագրավման հարցին, մինչդեռ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի սանկցիան որպես լրացուցիչ պատիժ է սահմանում նաև գույքի բռնագրավումը, իսկ դատարանն ընդհանրապես ինչպես դատավճռի պատճառաբանական, այնպես էլ եզրափակիչ մասերում չի անդրադարձել այդ հարցին:

Դատավճիռն ամբաստանյալին է ուղարկվել 03.04.2007 թվականին, այսինքն` այն կայացնելուց 20 օր հետո, որով խախտվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375-րդ հոդվածի պահանջը:

Բացի այդ, դատարանը թույլ է տվել քրեական գործը ողջամիտ ժամկետում քննելու վերաբերյալ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` կոնվենցիա) 6-րդ հոդվածի խախտում, որի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Վերը նշված քրեական գործը դատարանի վարույթում է գտնվել շուրջ ինը ամիս

(դատարանը այն վարույթ է ընդունել 28.06.2006 թ.), որի ընթացքում նախագահող դատավոր Պ. Օհանյանը երկու անգամ 25.07.2006 թ.-15.08.2006 թ. և 30.12.2006 թ.-24.01.2007 թ. գտնվել է հերթական արձակուրդում: Քրեական գործի դատական քննությունը նշանակվել է 19.07.2006 թվականին, որի ընթացքում դատարանը լսել է տուժողներին, այնուհետև վկաների ներկայությունը դատական նիստին ապահովելու համար նիստը հետաձգվել է և նշանակվել 01.09.2006 թվականին, ընդ որում, 01.09.2006 թվականի դատական նիստին վկաները չեն ներկայացել: Ընդ որում, 01.09.2006 թվականի դատական նիստի վկաներին, որոնք բնակվել են Երևան, Հրազդան և Մարտունի քաղաքներում, ծանուցագրերն ուղարկվել են 24.08.2006 թվականին:

01.09.2006 թվականին նշանակված դատական նիստը վկաների չներկայանալու պատճառով հետաձգվել և նշանակվել է 22.09.2006 թվականին, որի ժամանակ ներկայացել է մեկ վկա, վերջինիս հարցաքննել են, և որոշում է կայացվել վկաներին բերման ենթարկելու մասին: Դատական նիստը հետաձգվել է ու նշանակվել 09.10.2006 թվականին: Վկաներին 09.10.2006 թվականին բերման ենթարկելու մասին դատարանի 22.09.2006 թվականի որոշումը Հրազդանի, Մարտունու, Արաբկիրի և Աջափնյակի ոստիկանության բաժիններին է ուղարկվել 04.10.2006 թվականին, պատվիրված նամակով:

09.10.2006 թվականին նշանակված դատական նիստին վկաները չեն ներկայացել, և դատական նիստը հետաձգվել է 20.10.2006 թվականին: Այդ նիստին ներկայացել է երկու վկա, իսկ մյուսները չեն ներկայացել` անհայտ պատճառով: Ներկայացած վկաները հարցաքննվել են, որից հետո չներկայացած վկաների ներկայությունն ապահովելու համար դատական նիստը հետաձգվել է 20.11.2006 թվականին: Ընդ որում, դատական նիստի արձանագրության մեջ չի պատճառաբանվել, թե ինչու է դատական նիստը հետաձգվում մեկ ամիս ժամկետով:

20.11.2006 թվականին նշանակված դատական նիստին երկու վկաներն անհայտ պատճառով չեն ներկայացել, իսկ համաձայն ոստիկանության Հրազդանի բաժնի գրության` երկու վկաներ պարտավորվել են ներկայանալ, իսկ մյուս երկուսը բացակայում են հանրապետությունից: Դատական նիստը հետաձգվել է ու նշանակվել 12.12.2006 թվականին:

12.12.2006 թվականի դատական նիստին ներկայացել է մեկ վկա, մյուս վկան` Ս. Նասոյանը, ըստ ոստիկանության Հրազդանի բաժնի, բացակայում է բնակության վայրից, իսկ վկա Գ. Թորոսյանը խնդրել է հիմք ընդունել իր նախաքննական ցուցմունքները: 12.12.2006 թվականի դատական նիստին հարցաքննվել է ներկայացած վկան, որից հետո ամբաստանյալը միջնորդել է հետաձգել դատական նիստը` նշելով, որ ինքը կարող է ապահովել վկա Ս. Նասոյանի մասնակցությունը դատական նիստին: Դատական նիստը հետաձգվել է և նշանակվել 26.01.2007 թվականին, ընդ որում, դատական նիստի արձանագրության մեջ բացակայում է մեկ ամիս տասնչորս օր ժամանակով դատական նիստի հետաձգման պատճառների մասին նշումը:

26.01.2007 թվականի դատական նիստին վկա Ս. Նասոյանը դարձյալ չի ներկայացել, հրապարակվել են չներկայացած վկաների նախաքննական ցուցմունքները, որից հետո հարցաքննվել է ամբաստանյալը, հետազոտվել են գործում եղած ապացույցները, և դատարանն անցել է դատական վիճաբանությունների փուլին: Մեղադրողը միջնորդել է ճառին պատրաստվելու համար դատական նիստը հետաձգել, և դատարանի որոշմամբ դատական նիստը հետաձգվել է ու նշանակվել 21.02.2007 թվականին, որի ժամանակ մեղադրողը արտասանել է իր ճառը, այնուհետև ամբաստանյալը միջնորդել է ճառին պատրաստվելու համար դատական նիստը հետաձգել մի քանի օրով, և դատարանի որոշմամբ դատական նիստը հետաձգվել ու նշանակվել է 14.03.2007 թվականին, և նույն օրն էլ կայացվել է դատավճիռ:

Կարգապահական հանձնաժողովը, հաշվի առնելով գործի հանգամանքները, ինչպես նաև վերը նշված թերությունները, գտել է, որ դատարանը կարող էր ավելի սեղմ ժամկետում քննել սույն քրեական գործը և թույլ չտալ դատաքննության ժամկետի անհիմն ձգձգումներ:

12) Թիվ 1-139/07 թ. քրեական գործ.

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի (նախագահող դատավոր` Պ. Օհանյան) 08.06.2007 թ. դատավճռով Արա Սիմոնյանը հանցավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ և 271-րդ հոդվածների 1-ին մասերով, որոնցից ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով պատիժ է նշանակվել ազատազրկում` վեց ամիս ժամկետով, որը ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ պայմանականորեն չի կիրառվել` սահմանելով փորձաշրջան մեկ տարի ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 271-րդ հոդվածի 1-ին մասով պատիժ է նշանակվել տուգանք` 100.000 ՀՀ դրամի չափով:

Ա. Սիմոնյանը մեղադրվել է այն բանի համար, որ նա 2006 թվականի փետրվարին Երևանի Բագրատունյաց փողոցում գտնվող «Մայամի» հյուրանոցային համալիրում քննությամբ չպարզված Ալիկ անունով անձնավորությունից գործածելու ուղղակի դիտավորությամբ ձեռք է բերել, պահել և առանց բժշկի թույլտվության, կուլ տալու միջոցով գործածել է «Բուպրենորֆին» թմրամիջոց պարունակող «Սուբոտեքս» տեսակի դեղահաբ: Բացի այդ, 2006 թվականի օգոստոսի կեսերին, Բագրատունյաց փողոցի 1-ին նրբանցքի 13 հասցեում գտնվող իրենց շենքի բակում տեսնելով «Կանեփ» թմրամիջոցի բույսը, հետագայում գործածելու նպատակով հավաքել է մեկ թուփ, որը տանը չորացնելուց հետո ծխելու եղանակով գործածել է 2006 թվականի նոյեմբերի 15-ին: ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ և 271-րդ հոդվածների 1-ին մասերով առաջադրված մեղադրանքներում ամբաստանյալ Արա Սիմոնյանն իրեն մեղավոր է ճանաչել:

Դատարանն ապացուցված է համարել արարքները, որոնց կատարման մեջ մեղադրվում է ամբաստանյալը:

Կարգապահական հանձնաժողովը գտնում է, որ դատարանն ամբաստանյալի նկատմամբ դատավճիռ կայացնելիս վերջնական պատիժ պետք է կիրառեր ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կանոններով` հանցանքների համակցությամբ:

Ըստ դատական նիստի արձանագրության` ամբաստանյալ Ա. Սիմոնյանն իրեն լիովին մեղավոր է ճանաչել և օգտվելով իր իրավունքից` հրաժարվել է ցուցմունք տալուց: Մեղադրողը, նկատի ունենալով, որ ամբաստանյալն իրեն լիովին մեղավոր է ճանաչում, միջնորդել է վկաների մասով սահմանափակել ապացույցների հետազոտումը և անցնել գործում առկա մյուս ապացույցների հետազոտմանը: Դատարանի որոշմամբ մեղադրողի միջնորդությունը բավարարվել է, հրապարակվել և հետազոտվել են գործում եղած ապացույցները:

Կարգապահական հանձնաժողովը գտել է, որ դատական նիստի արձանագրության մեջ պետք է հստակ նշվեն այն ապացույցները, որոնք հետազոտվել են դատարանի կողմից, մինչդեռ սույն գործով ապացույցներն ամբողջությամբ չեն հետազոտվել, դատական նիստի արձանագրությամբ արձանագրվել է հետևյալը. «հրապարակվեցին և հետազոտվեցին գործում եղած ապացույցները»: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` մեղադրական դատավճիռը չի կարող հիմնված լինել ենթադրությունների վրա և կայացվում է միայն այն դեպքում, երբ հանցանքը կատարելու մեջ ամբաստանյալի մեղավորությունն ապացուցված է դատական քննության ընթացքում: Հանցանքը կատարելու մեջ ամբաստանյալի մեղավորությունը կարող է համարվել ապացուցված, եթե դատարանը, ղեկավարվելով անմեղության կանխավարկածով, հիմնվելով պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում դատական քննության ընթացքում գործի հանգամանքների հետազոտման արդյունքների վրա, դատաքննության ընթացքում հետազոտված հավաստի ապացույցների հիման վրա, ամբաստանյալի մեղավորության մասին չփարատվող բոլոր կասկածները նրա օգտին մեկնաբանելով, նույն օրենսգրքի 360-րդ հոդվածի առաջին մասի 1-4-րդ կետերում նշված հարցերին տալիս է հաստատող պատասխաններ:

Ամբաստանյալ Արա Սիմոնյանին ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքը հիմնավորված չէ, քանի որ ըստ քրեական գործի նյութերի` ամբաստանյալ Ա. Սիմոնյանը առանց իրացնելու նպատակի, իր օգտագործման համար է ապօրինի ձեռք բերել, ապա իր մոտ պահել և հետագայում օգտագործել թմրամիջոցը, և նրա սուբյեկտիվ մտահղացումն ուղղված է եղել ոչ թե թմրամիջոցն ապօրինի ձեռք բերելուն և պահելուն, այլ այն իր կողմից գործածելուն: Հետևաբար բացակայում են ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության սուբյեկտիվ կողմի հատկանիշները: Բացի այդ, ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքը հիմնավորող բավարար ապացույցներ քրեական գործում առկա չեն եղել, հետևաբար դատարանն ամբաստանյալ Ա. Սիմոնյանին ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում պետք է արդարացներ: Նշված խախտման հետևանքով դատարանը թույլ է տվել ՀՀ քրեական օրենսգրքի 5-րդ հոդվածով ամրագրված օրինականության սկզբունքի խախտում, համաձայն որի` արարքի հանցավորությունը, դրա պատժելիությունը և քրեաիրավական այլ հետևանքները որոշվում են միայն քրեական օրենքով:

13) Թիվ 1-35/07 թ. քրեական գործ.

Քրեական գործն ըստ մեղադրանքի Անդրանիկ Ասպատուրի Սարգսյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում ստացվել է 15.09.2006 թվականին և նույն օրը դատավոր Պ. Օհանյանի կողմից ընդունվել է վարույթ: 28.09.2006 թվականին որոշում է կայացվել դատական քննություն նշանակելու մասին, և գործի քննությունը նշանակվել է 06.10.2006 թվականին:

06.10.2006 թվականին դատական նիստը հետաձգվել է ամբաստանյալի չներկայանալու պատճառով և նշանակվել է 23.10.2006 թվականին: Դատական նիստի արձանագրության մեջ նշված է, որ ամբաստանյալը պատշաճ ձևով տեղեկացված է եղել դատական նիստի ժամանակի և վայրի մասին, սակայն գործում բացակայում է ծանուցագիրը պատշաճ ձևով ուղարկելու փաստը հաստատող որևէ ապացույց:

23.10.2006 թ. դատական նիստը հետաձգվել է ամբաստանյալի միջնորդությամբ` նրա պաշտպանի չներկայանալու պատճառով, գործի քննությունը նշանակվել է 13.11.2006 թվականին:

13.11.2006 թվականին տեղի է ունեցել դատական նիստ, այնուհետև գործի քննությունը հետաձգվել է և նշանակվել 27.11.2006 թվականին:

27.11.2006 թվականի դատական նիստը հետաձգվել է պաշտպանի չներկայանալու պատճառով և նշանակվել է 15.12.2006 թվականին:

15.12.2006 թվականի դատական նիստը հետաձգվել է պաշտպանի գրավոր միջնորդությամբ և նշանակվել է 29.01.2007 թվականին:

Ըստ գործում առկա տեղեկանքի` նախագահող դատավորը 30.12.2006 թ.- 24.01.2007 թ. գտնվել է հերթական արձակուրդում:

29.01.2007 թվականի դատական նիստին պաշտպանը չի ներկայացել: Մեղադրողը դատարանին է հայտնել իր տեսակետն այն մասին, որ դատավարությունը ընթանում է արդեն շուրջ վեց ամիս, և այդ ձգձգումը պայմանավորված է պաշտպանի չներկայանալով: Տուժողը ևս հայտնել է, որ պաշտպանի չներկայանալը միտումնավոր դատական նիստերը ձախողելու փորձեր են:

Դատարանը որոշել է ամբաստանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` ստորագրություն չհեռանալու մասին, փոխել և նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը:

Դատարանի որոշման պատճառաբանական մասում նշված է. «06.10.2006 թվականի դատական նիստը ամբաստանյալի չներկայանալու հետևանքով հետաձգվել է և նշանակվել է 23.10.2006 թվականին, սակայն այդ օրը ևս նիստը չի կայացել ամբաստանյալի պաշտպանի չներկայանալու պատճառով: 15.12.2006 թվականին նշանակված հերթական դատական նիստը հետաձգվել է և նշանակվել է 27.12.2006 թվականին` դատական նիստը հետաձգելու մասին պաշտպանի դիմումի համաձայն, իսկ 27.12.2006 թվականին նշանակված դատական նիստին ամբաստանյալը հայտարարել է, որ իր պաշտպանը չի կարող ներկայանալ դատական նիստին` հիվանդության պատճառով, ուստի դատական նիստը դարձյալ հետաձգվել է և նշանակվել է 29.01.2007 թվականին, սակայն ամբաստանյալի պաշտպանը կրկին չի ներկայացել` դատարանին անհայտ պատճառով:

Վերոգրյալը և քրեական գործով ձեռք բերված նյութերը դատարանին բավարար հիմք են տվել ենթադրելու և փաստելու, որ ամբաստանյալ Ա. Սարգսյանը տարբեր ճանապարհներով փորձում է խոչընդոտել դատարանում գործի քննությանը, կարող է խուսափել քրեական պատասխանատվությունից ու նշանակված պատիժը կրելուց և խոչընդոտել դատավճռի կատարմանը»:

Խափանման միջոցը փոխելիս դատարանը միաժամանակ նկատի է ունեցել այն, որ կատարված արարքի համար օրենքով նախատեսվում է ազատազրկում` 2-6 տարի ժամանակով, նախկինում գույքի բացահայտ հափշտակության համար ամբաստանյալը դատապարտված է եղել, և որոշումը կայացվել է` ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 134-138-րդ, 151-րդ, 313-րդ հոդվածներով: Այն ուղարկվել է կատարման, և Ա. Սարգսյանը 12.02.2007 թվականին տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ:

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 08.05.2007 թվականի դատավճռով Անդրանիկ Ասպատուրի Սարգսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` երկու տարի ժամկետով: Կիրառվել է ՀՀ ԱԺ 07.07.2006 թվականի «ՀՀ անկախության հռչակման 15-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշման 1-ին կետի «ա» ենթակետը, և ամբաստանյալն ազատվել է պատժից: Խափանման միջոցը վերացվել է, Ա. Սարգսյանն անհապաղ ազատ է արձակվել դատարանի դահլիճում:

Ա. Սարգսյանի պաշտպանի վերաքննիչ բողոքի հիման վրա` ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի 02.07.2007 թվականի դատավճռով Ա. Սարգսյանի պաշտպանի վերաքննիչ բողոքը մասնակիորեն բավարարվել է: Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 08.05.2007 թվականի դատավճիռը` ըստ մեղադրանքի Անդրանիկ Ասպատուրի Սարգսյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, բեկանվել է, նրա արարքը որակվել է ՀՀ քրեական օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասով: Կիրառվել է ՀՀ ԱԺ 07.07.2006 թվականի «ՀՀ անկախության հռչակման 15-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշման 6-րդ հոդվածի «ա» ենթակետը. քրեական գործի վարույթը կարճվել է, և ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել:

Կարգապահական հանձնաժողովը գտել է, որ սույն գործը քննելիս առաջին ատյանի դատարանը թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված օրինականության, անձի անձեռնմխելիության և մեղադրյալի պաշտպանության և դրա ապահովման սկզբունքների խախտում հետևյալ պատճառաբանությամբ.

Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի` ոչ ոք չի կարող կալանավորվել այլ կերպ, քան օրենքով սահմանված կարգով: Նույն օրենսգրքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` ոչ ոք չի կարող արգելանքի վերցվել և պահվել անազատության մեջ այլ կերպ, քան սույն օրենսգրքով նախատեսված հիմքերով և կարգով: Նույն օրենսգրքի 19-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` մեղադրյալի պաշտպանի կողմից իր դատավարական պարտականությունների ոչ բարեխիղճ իրականացումը չի կարող պատճառ հանդիսանալ մեղադրյալի իրավունքների սահմանափակման: Սակայն հարկ է նկատել, որ Ա. Սարգսյանը, փաստորեն, կալանավորվել է, այդ թվում նաև` իր պաշտպանի` դատական նիստին չներկայանալու պատճառաբանությամբ այն դեպքում, երբ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը ամբաստանյալի պաշտպանի չներկայանալու պատճառաբանությունը նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու հիմք կամ պայման չի նախատեսում: Ավելին` դատարանը դեռևս 25.09.2006 թվականին քրեական գործը դատական քննության նշանակելիս, ուսումնասիրելով գործում առկա նյութերը, պարզել է, որ խափանման միջոցը փոխելու կամ վերացնելու հիմքեր չկան:

14) Թիվ 1-125/06 թ. քրեական գործ.

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 31.05.2006 թ. դատավճռով (նախագահող դատավոր` Պ. Օհանյան) Վալերիկ Ամիրզադյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասով, 244-րդ հոդվածով, և ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասով նրա նկատմամբ պատիժ է նշանակվել տուգանք` 150.000 ՀՀ դրամի չափով` տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկելով` մեկ տարի ժամանակով, 244-րդ հոդվածով` ուղղիչ աշխատանքներ` մեկ տարի ժամկետով, հօգուտ պետության վաստակի 10 տոկոսի պահումով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածով սահմանված կարգով պատիժները գումարելու միջոցով վերջնական պատիժ է նշանակվել տուգանք` 150.000 ՀՀ դրամի չափով` տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկելով` մեկ տարի ժամանակով, և ուղղիչ աշխատանքներ` մեկ տարի ժամանակով, հօգուտ պետության վաստակի 10 տոկոսի պահումով:

Դատարանը նշել է. «Պատիժ նշանակելիս դատարանը հաշվի է առնում ինչպես կատարած արարքի բնույթն ու հասարակական վտանգավորության աստիճանը, այնպես էլ ամբաստանյալի անձը, այն, որ նախկինում դատապարտված չի եղել, որպես հանցանքը մեղմացնող հանգամանք, այն, որ խնամքին են երկու մանկահասակ երեխաները և ծանրացնող հանգամանքների բացակայությունը»:

Դատավճիռը տուժողի օրինական ներկայացուցչի կողմից բողոքարկվել է, և ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի 14.06.2006 թ. որոշմամբ դատավճիռը բեկանվել է, և «ՀՀ անկախության հռչակման 15-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշման 6-րդ կետի «ա» և «գ» ենթակետերի կիրառմամբ քրեական գործի վարույթը կարճվել է, քրեական հետապնդումը` դադարեցվել:

Կարգապահական հանձնաժողովը գտել է, որ սույն գործով դատարանը խախտել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի պահանջը, համաձայն որի` դատավճիռ կայացնելիս դատարանը լուծում է հետևյալ հարցը` ապացուցվա՞ծ է, արդյոք, ամբաստանյալի պատասխանատվությունը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքների առկայությունը:

Քրեական գործում որևէ պատշաճ ապացույց չկա այն մասին, որ ամբաստանյալն ունի երկու մանկահասակ երեխա, և նրանք գտնվում են ամբաստանյալի խնամքին:

15) Թիվ 1-225/06 թ. քրեական գործ.

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 26.12.2006 թվականի դատավճռով Արայիկ Սամվելի Սարգսյանը (ծնված 15.05.1988 թ., նախկինում 5 անգամ դատված, վերջինը` Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 26.10.2005 թ. դատավճռով (նախագահող դատավոր` Պ. Օհանյան) ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 66-րդ հոդվածի 4-րդ և 6-րդ մասերի կիրառմամբ դատապարտվել է ազատազրկման` 4 տարի 4 ամիս 23 օր ժամկետով) մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով և դատապարտվել է ազատազրկման 5 տարի ժամկետով` նշանակված պատժի ժամկետին հաշվակցելով Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 26.10.2005 թվականի դատավճռով նշանակված պատժի կրած մասը: Պատժի սկիզբը հաշվվել է 26.10.2005 թվականից:

Ըստ կարգապահական հանձնաժողովի եզրակացության` դատարանը, խախտելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի դրույթները, դատավճռում չի պատճառաբանել նշանակված պատժի ժամկետին Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 26.10.2005 թվականի դատավճռով նշանակված պատժի կրած մասը հաշվակցելու դատարանի որոշումը: Այդուհանդերձ, համաձայն գործի նյութերի, Ա. Սարգսյանը սույն գործով հանցանքը կատարել է նախքան առաջին գործով Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի կողմից 26.10.2005 թվականի դատավճիռ կայացնելը` 2004 թվականի հունիսի 15-ից մինչև 2005 թվականի մարտի 7-ն ընկած ժամանակահատվածում: Այսինքն` ենթադրվում է, որ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 26.12.2006 թվականի դատավճռում Ա. Սարգսյանի նկատմամբ նշանակված պատժի ժամկետին Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 26.10.2005 թվականի դատավճռով նշանակված պատժի կրած մասը հաշվակցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 6-րդ մասի կիրառմամբ: Սակայն դատարանի կողմից սխալ են մեկնաբանվել ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 6-րդ մասի դրույթները, որի արդյունքում Արայիկ Սամվելի Սարգսյանի նկատմամբ թույլ է տրվել նյութական իրավունքի նորմի ոչ ճիշտ կիրառում, այն է` չի կիրառվել ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ մասը:

ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 6-րդ մասի բովանդակությունից հետևում է, որ դատավճիռ կայացնելուց հետո, եթե պարզվի, որ դատապարտյալը մեղավոր է նաև մեկ այլ հանցանքի համար, որը նա կատարել է նախքան առաջին գործով դատավճիռ կայացնելը, ապա պատիժ է նշանակվում ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կանոններով, որից հետո միայն վերջնական պատժին հաշվակցվում է առաջին դատավճռով նշանակված պատժի կրած մասը:

Ըստ Կարգապահական հանձնաժողովի` նկատի ունենալով, որ Ա. Սարգսյանի կատարած հանցանքների համակցությունն ընդգրկել է ծանր հանցանքներ, ուստի, ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ մասի կիրառմամբ` նրա նկատմամբ պետք է վերջնական պատիժ նշանակվեր պատիժները լրիվ կամ մասնակիորեն գումարելու միջոցով, որից հետո միայն վերջնական պատժին հաշվակցվեր Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 26.10.2005 թվականի դատավճռով նշանակված պատժի կրած մասը` 1 տարի 2 ամիս ժամկետը:

Միևնույն ժամանակ, Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը 26.12.2006 թվականի դատավճռով Արայիկ Սամվելի Սարգսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով դատապարտելով ազատազրկման 5 տարի ժամկետով և նշանակված պատժի ժամկետին հաշվակցելով Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 26.10.2005 թվականի դատավճռով նշանակված պատժի կրած մասը, չի նշել նախկին դատավճռով նշանակված պատժից կրած և կրելու մնացած ժամկետները, իսկ պատժի սկիզբը հաշվել է 26.10.2005 թվականից: Այնինչ, Արայիկ Սամվելի Սարգսյանի նկատմամբ նշանակված պատժի սկիզբը պետք է հաշվվեր 2006 թվականի դեկտեմբերի 26-ից: Արդյունքում, թույլ տրված նյութական իրավունքի խախտման հետևանքով կատարվել է սխալ հաշվարկ, որն էականորեն ազդել է Ա. Սարգսյանի նկատմամբ նշանակված պատժաչափի վրա:

Բացի այդ, Ա. Սարգսյանի նկատմամբ պատիժ նշանակելիս, որպես պատասխանատվությունը մեղմացնող հանգամանք, դատարանը հաշվի է առել հանցանքը կատարելու պահին ամբաստանյալի անչափահաս լինելը, իսկ որպես պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանք` հանցանքը կատարելու ռեցիդիվը: Մինչդեռ, համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 22-րդ հոդվածի 4-րդ մասի` այն հանցանքների համար դատվածությունը, որոնք կատարվել են մինչև անձի տասնութ տարին լրանալը, ռեցիդիվը գնահատելիս հաշվի չեն առնվում:

Դատարանն ամբաստանյալի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասով պատիժ նշանակելիս չի քննարկել տվյալ հոդվածի սանկցիայով նախատեսված լրացուցիչ պատժի` գույքի բռնագրավման կիրառման նպատակահարմարության հարցը, որով խախտվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի պահանջը:

16) Թիվ 1-224/06 թ. քրեական գործ.

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի (նախագահող դատավոր` Պ. Օհանյան) 11.07.2006 թվականի դատավճռով Կարեն Ալբերտի Գրիգորյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել է ազատազրկման 1 (մեկ) տարի ժամկետով: Պատժի սկիզբը հաշվվել է 2006 թվականի ապրիլի 28-ից:

Կարեն Գրիգորյանը մեղադրվել է այն բանում, որ նա 2005 թվականի մարտի 25-ին` ժամը 18-ի սահմաններում, գտնվելով իր ծանոթ Գագիկ Գրիգորյանի բնակարանում, այնտեղից գաղտնի հափշտակել է 450.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ ոսկյա զարդեր: Կ. Գրիգորյանի նկատմամբ պատիժ նշանակելիս, որպես նրա պատասխանատվությունը ծանրացնող հանգամանք, դատարանը հաշվի է առել հանցանքը կատարելու ռեցիդիվը: Մինչդեռ, ըստ գործում առկա` Կ. Գրիգորյանի դատվածության մասին համապատասխան տեղեկանքի` 2005 թվականի մարտի 25-ի դրությամբ նրա դատվածությունը եղել է մարված: Համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին մասի` հանցագործությունների ռեցիդիվ է համարվում դիտավորությամբ հանցանք կատարելն այն անձի կողմից, ով դատվածություն ունի նախկինում դիտավորությամբ կատարած հանցանքի համար, իսկ համաձայն նույն օրենսգրքի 84-րդ հոդվածի 8-րդ մասի` դատվածությունը հանելը կամ մարելը վերացնում է դատվածության հետ կապված իրավական բոլոր հետևանքները:

Բացի այդ, ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասի սանկցիան նախատեսում է նաև այլընտրանքային պատժատեսակներ: Սակայն դատարանը չի պատճառաբանել, թե Կ. Գրիգորյանի նկատմամբ ինչու չէր կարող պատիժ նշանակվել տուգանքի կամ կալանքի ձևով` ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասի սանկցիայի շրջանակներում: Մինչդեռ, համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածի 3-րդ մասի` հանցագործության համար նախատեսված պատիժներից առավել խիստը նշանակվում է, եթե նվազ խիստ տեսակը չի կարող ապահովել պատժի նպատակը:

17) Թիվ 2-1826 քաղաքացիական գործ.

Հ. Մանուկյանը և Թ. Մանուկյանը հայցադիմում են ներկայացրել դատարան ընդդեմ Ա. Փահլևանյանի, Կ. Փահլևանյանի, Հ. Փահլևանյանի և Ա. Ավետիսյանի` տոկոսների բռնագանձման և ժառանգության վկայագիրն անվավեր ճանաչելու և ժառանգությունից զրկելու պահանջի մասին: Հայցադիմումով միաժամանակ խնդրել են որպես հայցի ապահովման միջոց արգելանք դնել Երևանի Պուշկինի փողոցի թիվ 66 տան վրա: Հայցադիմումը 15.05.2006 թվականին մուտքագրվել է դատարանում:

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը (նախագահող դատավոր` Պ. Օհանյան) հայցի ապահովման միջոց կիրառելու մասին որոշում է կայացրել 30.08.2006 թվականին, որով և ըստ կարգապահական հանձնաժողովի եզրակացության թույլ է տվել դատավարական ժամկետի խախտում: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 97-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդությունը քննարկվում է այն ստացվելու օրը, և կայացվում է որոշում: Դատարանը 06.09.2006 թվականին վճիռ է կայացրել և որոշել. «Բավարարել հայցվորների միջնորդությունը, որպես հայցի ապահովման միջոց արգելանք դնել Երևանի Պուշկինի փողոցի թիվ 66 տան վրա»:

Դատարանն արգելանք է դրել պատասխանողի ամբողջ գույքի վրա, որով խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 98-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջները, համաձայն որի` պատասխանողին պատկանող գույքի կամ դրամական միջոցների վրա կարող է արգելանք դրվել հայցագնի չափով:

 

----------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
Արդարադատության խորհուրդ
12.10.2007
N ԱԽ-7-Ո-19
Որոշում