030.0176.041298
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Ն. Ի. ՌԻԺԿՈՎԻՆ ՍՈՒՐԲ ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻ ՇՔԱՆՇԱՆՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժի 10-ամյա տարելիցի կապակցությամբ որոշում եմ.
1. 1988 թվականի դեկտեմբերի 7-ին Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքները վերացնելու, տուժածներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու և վերականգնողական աշխատանքների կազմակերպման գործում ներդրած մեծ ավանդի համար Նիկոլայ Իվանի Ռիժկովին պարգևատրել Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով:
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
4 դեկտեմբերի 1998թ.
ՆՀ-176