041.0068.020211
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
2 փետրվարի 2011 թվականի N 68-Ա
ՊԵՏԱԿԱՆ ՆԵՐՔԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը`
Ստեղծել պետական ներքին ֆինանսական հսկողության բարեփոխումները համակարգող հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2011 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-ԻՆ
Հավելված
ՀՀ վարչապետի
2011 թվականի փետրվարի 2-ի
N 68-Ա որոշման
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ՊԵՏԱԿԱՆ ՆԵՐՔԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Տ. Սարգսյան - ՀՀ վարչապետ (հանձնաժողովի նախագահ)
Ա. Գևորգյան - ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար
Վ. Գաբրիելյան - ՀՀ ֆինանսների նախարար
Տ. Դավթյան - ՀՀ էկոնոմիկայի նախարար
Դ. Սարգսյան - ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար
Կ. Բրուտյան - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական
ներքին ֆինանսական հսկողության և պետական գնումների
մեթոդաբանության վարչության պետ (հանձնաժողովի
քարտուղար)