Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ 2009 (2-ՐԴ ՄԱՍ)

 

 

Հավելված

ՀՀ վերահսկիչ պալատի խորհրդի

2010 թ. մարտի 30-ի թիվ 10/3

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏ

 

ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ 2009

(2-րդ մաս)

 

6. «Գիտատեխնիկական լրատվության հայկական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող բյուջետային ծրագրեր

Գիտատեխնիկական գրականության ձեռք բերման նպատակով ինստիտուտը ՌԴ ՕՕՕ «ԿԻՏ» և ՕՕՕ «Ինֆորմնաուկա» հրատարակչությունների հետ պայմանագրեր է կնքել` կատարելով 100% կանխավճար, սակայն փաստացի 6,000.0 հազ. դրամի գրականություն չի ստացել, որը ենթակա է վերականգնման:

7. «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման պետական աջակցության» ծրագիր

«Տեղեկատվական, հեռահաղորդակցության և բարձր տեխնոլոգիաների ոլորտում նորամուծությունների և հմտությունների զարգացման կենտրոն» ստեղծելու նպատակով կահույք և համակարգիչներ ձեռք բերելու դիմաց «ԱԹՀԳՕ քորփորեյշն» ՀԿ հայաստանյան մասնաճյուղին վճարվել է 20,000.0 հազ. դրամ, սակայն նշված ապրանքները ստուգման պահի դրությամբ չեն մատակարարվել: Գումարը ենթակա է վերականգնման:

8. ՀՀ էկոնոմիկայի նախարարության Հավատարմագրման գործակալություն

Խախտվել են «Համապատասխանության գնահատման մասին» ՀՀ օրենքի պահանջները.

Մասնավոր և պետական 20 սերտիֆիկացման մարմիններ հավատարմագրվել և գործել են առանց համապատասխան որակավորված աշխատակազմ ունենալու: Առանձին դեպքերում լաբորատորիաները գործել են նաև առանց անհրաժեշտ պայմաններ ունենալու: Այսպես, «Բույսերի կարանտինի և բույսերի պաշտպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի սահմանային հսկիչ կետերի լաբորատորիաները գործել են` փորձարկում իրականացնելու համար անհրաժեշտ պայմաններ չունենալով: «Ստանդարտացման և որակի ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ն հավատարմագրվել և գործել է առանց որակավորված փորձագետներ ունենալու` իրականացնելով անարժանահավատ և ձևական բնույթի լաբորատոր հետազոտություններ և սերտիֆիկացում:

Ընդ որում, Գործակալության կողմից կազմակերպությունների մոտ կատարված ուսումնասիրություններով նշված փաստերի կապակցությամբ որևէ խախտումներ չեն արձանագրվել:

9. «Ստանդարտացման ազգային ինստիտուտ» ՓԲԸ

Սերտիֆիկացման և լաբորատոր հետազոտությունների աշխատանքները կրել են ձևական բնույթ.

. Լաբորատոր հետազոտության արդյունքները հավաստի չեն և չեն համապատասխանում սահմանված նորմատիվներին, խախտվել են փորձարկման ժամկետները և առանձին ապրանքատեսակների մասով լաբորատոր արձանագրությունը տրամադրվել է մեկ օրվա ընթացքում: Այսպես. կոնյակի սերտիֆիկատ է տրվել մեկ օրում` պահանջվող 3 օրվա փոխարեն, «Արենի» գինու սերտիֆիկատը տրվել է մեկ օրում` 5 օրվա փոխարեն, մեկ օրում է տրվել նաև 41-ժամյա փորձարկման ենթակա ֆրանսիական հարդարաջրերի սերտիֆիկատը:

. Փորձարկման են ենթարկվել անհայտ ծագման և պիտանիության անորոշ ժամկետի արտադրության ապրանքատեսակներ: Այսպես, դրական եզրակացությամբ սերտիֆիկացվել են պիտանիության ժամկետ չունեցող Լիբանանից ներմուծված շոկոլադե կիսապատրաստուկները:

. Լաբորատոր հետազոտության դրական եզրակացություններ են տրվել նաև առանց համապատասխան հետազոտություններ կատարելու: Այսպես, բրազիլական «Պերդիգաո ագրոինդուստրիալ» ֆիրմայից ստացված սառեցված հավի թևերի փորձարկմամբ լաբորատոր դրական արձանագրություններ են տրվել նաև սառեցրած հավի քարաճիկին` առանց որոշելու ծանր մետաղների ու այլ տոքսիկ տարրերի առկայությունը: Առանց լաբորատոր փորձաքննության են սերտիֆիկացվել նաև «Արմ ֆարմ» ՍՊԸ-ի կողմից ներմուծված հարդարաջրերը:

. Սերտիֆիկատներ են տրվել նախքան ապրանքների ներմուծումը: Այսպես, դեռևս չներմուծված ապրանքները սերտիֆիկացման են ներկայացվել «Գյումրի հաց» և «Սպարտակ և որդիներ» ՍՊԸ-ների կողմից:

. Լիարժեք չեն իրականացվել նաև սննդամթերքի փորձարկումները: Առանձին դեպքերում սերտիֆիկատները տրվել են` առանց որոշելու սննդամթերքում սպիտակուցների, ճարպերի, վիտամինների և այլ հավելումների պարունակությունը` խախտելով «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի պարտադիր պահանջը:

Ինստիտուտի կողմից լիարժեք չի իրականացվել կադրերի մասնագիտացումն ու վերապատրաստումը, որի հետևանքով թե իր, և թե ոլորտում գործող մի շարք ընկերությունների («Նարեկ» ԳՀ ՓԲԸ, «Շինսերտիֆիկատ» ՍՊԸ, «Ռեդիկոմ» ՓԲԸ և այլն) փորձագետներ սերտիֆիկացման աշխատանքներն իրականացրել են առանց համապատասխան որակավորում ունենալու:

10. «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲԸ

«Չափումների միասնականության ապահովման մասին» ՀՀ օրենքի ոչ լիարժեք կիրարկման և անհրաժեշտ մեխանիզմների բացակայության հետևանքով ինստիտուտը լիարժեք չի իրականացրել իր գործառույթները:

Այսպես, ստուգաչափված չեն ՀՀ-ում գործող 242 գազալցակայանների կողմից հայտարարագրված շուրջ 515 գազալցման խողովակները, շահագործվող 1313 բենզալցակայանները, կշեռքների գերակշիռ մասը և այլն: Հսկողությունից դուրս է ազգաբնակչության էլեկտրամագնիսական ճառագայթային անվտանգությունը և այլն:

Անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել «Չափումների միասնականության ապահովման մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովելու ուղղությամբ, որի դեպքում ինստիտուտի կողմից միայն ստուգաչափման ծառայությունների մատուցման դիմաց տարեկան մուտքերը հնարավոր է ավելի քան կրկնապատկել (հաշվետու ժամանակաշրջանում փաստացի մուտքերը կազմել են շուրջ 250,000.0 հազ. դրամ):

11. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացված միջոցներ

Հաշվապահական հաշվառման կենտրոնի վերանորոգման նպատակով «Միհրշին» ՍՊԸ-ին ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացվել է 43,306.4 հազ. դրամ: Արձանագրվել է չկատարված աշխատանքների դիմաց 4,500.0 հազ. դրամի վճարում: Գումարը ենթակա է վերականգնման:

12. Հանդիպակաց ստուգումներ

«Բույսերի կարանտինի և բույսերի պաշտպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մոտ իրականացված հանդիպակաց ստուգմամբ արձանագրվել է, որ ՊՈԱԿ-ի կազմում գործող թվով 7 փորձարկման լաբորատորիաներից 6-ը մինչև հավատարմագրումը գործունեություն են իրականացրել` խախտելով ՀՀ օրենսդրության պահանջները: Լաբորատոր փորձարկման արձանագրությունների մի մասը տրամադրվել է առանց հիմնավորելու լաբորատոր փորձարկման իրականացումը: Ստուգայցերով արձանագրվել է, որ ՊՈԱԿ-ի սահմանային հսկիչ կետերի փորձարկման լաբորատորիաները չունեն անհրաժեշտ պայմաններ` արժանահավատ և նորմատիվ փաստաթղթերով սահմանված լաբորատոր փորձարկում իրականացնելու համար:

 

ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

._________________________________________________________________________.

|    ՀՀ կառավարությանը`                                                   |

|    1. Կանոնակարգել հանրապետության տարածքում գործող տնտեսավարող          |

|սուբյեկտների կողմից ֆիրմային անվանման մեջ «Հայ», «Հայաստան», «հայկական»  |

|բառերի և  դրանց թարգմանությունների օգտագործման դիմաց պետական տուրքի      |

|հաշվարկման, գանձման և  հսկողության խնդիրը:                               |

|    2. Հստակեցնել զբոսաշրջության ոլորտում ՀՀ էկոնոմիկայի նախարարության   |

|լիազորությունները` «Զբոսաշրջության և  զբոսաշրջային գործունեության մասին» |

|ՀՀ օրենքում օրենսդրական պահանջների պահպանման նկատմամբ, նրան հսկողություն |

|իրականացնելու հստակ լիազորություններ վերապահելու նպատակով.               |

|    3. Քննարկել «Չափումների միասնականության ապահովման մասին» ՀՀ օրենքում |

|և  չափագիտության ոլորտին վերաբերող ՀՀ կառավարության մի շարք որոշումներում|

|փոփոխություններ և  լրացումներ կատարելու նպատակահարմարությունը` հաշվի     |

|առնելով «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի և  չափագիտական           |

|վերահսկողություն իրականացնող մարմնի համագործակցության ակտիվացման,        |

|ստուգաչափման աշխատանքների արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունը:|

._________________________________________________________________________.

._________________________________________________________________________.

|     ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին`             |

|     Իրականացնել համապատասխան ստուգումներ և  ուսումնասիրություններ       |

|պարզելու`                                                                |

|    . Ա. Ի. Ալիխանյանի անվան «Երևանի  ֆիզիկայի ինստիտուտ» ՊՈԱԿ-ի կողմից  |

|ստացված դրամաշնորհների գումարներից շուրջ 356,1 մլն դրամի ծախսման         |

|օրինականությունը և  հարկային պարտավորությունների կատարումը:              |

|    . «Զբոսաշրջության զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ում` տարբեր|

|ծրագրերի իրականացմանը մասնակցած մասնավոր հատվածի և  միջազգային այլ       |

|ընկերությունների համաֆինանսավորման գումարներից շուրջ 250 մլն դրամը       |

|հաշվապահական հաշվառման փաստաթղթերով չձևակերպելու  փաստերը և  հարկային    |

|պարտավորությունների կատարումը:                                           |

|    ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը`                                       |

|    . Մշակել Նախարարության զբոսաշրջության և  տարածքային տնտեսական        |

|զարգացման վարչության կանոնադրությունը, բարձրացնել նրա պատասխանատվությունը|

|գործող հյուրանոցային տնտեսության օբյեկտները օրենսդրական դաշտ բերելու,    |

|պետական բյուջեի լրացուցիչ մուտքերն ապահովելու համար:                     |

|    . Արձանագրված խախտումներն ու թերությունները քննարկել Հայաստանի «Փոքր |

|և  միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի         |

|հոգաբարձուների խորհրդի նիստում, պատասխանատվության ենթարկել դրանք թույլ   |

|տված պաշտոնատար անձանց:                                                  |

|    Խստորեն վերահսկել երաշխավորություն ստանալու համար ՓՄՁ սուբյեկտների   |

|կողմից ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ տրամադրվող             |

|տեղեկատվությունը` բացառելով «ստվերային գործավարության» և  ֆինանսական ոչ  |

|հավաստի ցուցանիշների ընդունումը, ապահովել ստացված վարկային միջոցների     |

|ծախսման նպատակայնությունը և  գործարար ծրագրերի իրականացումը:             |

|    . Մշակել «Չափումների միասնականության ապահովման մասին» ՀՀ օրենքի      |

|կիրարկումն ապահովող մեխանիզմներ, ՀՀ կառավարությանն առաջարկություններ     |

|ներկայացնել ոլորտին առնչվող օրենսդրական դաշտը արդիականացնելու և          |

|կատարելագործելու ուղղությամբ:                                            |

|    . Բարձրացնել համապատասխանության հավաստման ոլորտում Նախարարությանը    |

|վերապահված լիազորությունների և  գործառույթների իրականացման               |

|արդյունավետությունը` հատուկ ուշադրություն դարձնելով ներկայացված          |

|փաստաթղթերի փորձաքննությանը, պարբերական դիտարկումներին ու ոլորտում գործող|

|լաբորատորիաների և  սերտիֆիկացման մարմինների կողմից պարտադիր պահանջների   |

|պահպանմանը:                                                              |

|    Միջոցներ ձեռնարկել «Ստանդարտացման ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի կողմից    |

|իրեն վերապահված ոլորտում աշխատանքների կազմակերպման վերաբերյալ արձանագրված|

|թերությունների ու խախտումների վերացման ուղղությամբ և  պատասխանատվության  |

|ենթարկել խախտումներ թույլ տված պաշտոնատար անձանց:                        |

._________________________________________________________________________.

 

Ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ

 

Ի պատասխան Վերահսկիչ պալատի արձանագրած խախտումների` ՀՀ էկոնոմիկայի նախարարի 02.02.2010 թ. թիվ 01/19/302-10 գրությամբ տեղեկացվել է.

1. «Զբոսաշրջության և տարածքային տնտեսական զարգացման վարչություն»

«Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը համաձայնեցվել է շահագրգիռ նախարարությունների հետ և ներկայացվել է ՀՀ կառավարության քննարկմանը: Փոփոխությունները կատարելուց հետո հնարավոր կլինի պետական բյուջե ապահովել շուրջ 50,000.0 հազ. դրամի մուտքեր:

2. «Գիտատեխնիկական լրատվության հայկական կենտրոն» ՊՈԱԿ

Չմատակարարված 6,700.0 հազ. դրամի գրականությունը վերականգնվել է ապրանքային տեսքով:

3. «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման պետական աջակցության» ծրագիր

ՀՀ էկոնոմիկայի նախարարության և «ԱԹՀԳՕ քորփորեյշն» ՀԿ հայաստանյան մասնաճյուղի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն` 20,000.0 հազ. դրամ գումարը վերականգնելու ուղղությամբ:

4. «Զբոսաշրջության զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ

15,654.0 հազ. դրամը վերականգնվել է «ՀՀ-ում զբոսաշրջության զարգացման 2009 թվականի ծրագրի» միջոցներից:

5. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

4,500.0 հազ. դրամի չկատարված աշխատանքները վերականգնվել են շինվերանորոգման աշխատանքների կատարման տեսքով:

 

2.6. ՀՀ ֆինանսների նախարարություն

 

Վերահսկողությամբ ընդգրկված ժամանակահատվածը` 2007 թվականի հունվարի 1-ից մինչև 2009 թվականի հունվարի 1-ը:

Վերահսկողության արդյունքում արձանագրվել է`

1. Առևտրային կազմակերպությունների կողմից ՀՀ պետական բյուջե փոխանցման ենթակա շահաբաժինների գծով պարտավորությունների կատարում

ՀՀ ֆինանսների նախարարության կողմից 50.0 և ավելի տոկոս պետական բաժնեմաս ունեցող ընկերություններից շահաբաժինների գանձման նկատմամբ վերահսկողությունը իրականացվել է ցածր արդյունավետությամբ: Շահաբաժինների գծով գոյացած աճողական ապառքը 01.01.2009 թ. դրությամբ կազմել է 4,981,589.3 հազ. դրամ:

2009 թվականի հունվարի 1-ի դրությամբ պետական բաժնեմաս ունեցող 1170 ընկերություններից իրականում հաշվառվել են 462-ը, այսինքն` անհրաժեշտ վերահսկողություն չի իրականացվել թվով 708 ընկերություններում ներդրած շուրջ 85,000,000.0 հազ. դրամ բաժնեմասի նկատմամբ, որն ամբողջությամբ դուրս է մնացել պետական կառավարման դաշտից:

2. Լիցենզավորման բնագավառում գործառույթների իրականացումը

Շահումով խաղերի և խաղատնային գործունեության լիցենզավորման մասով

Գործող առանձին խաղատներին և խաղասրահներին լիցենզիա է տրամադրվել կեղծ և ոչ հավաստի փաստաթղթերի հիման վրա:

Նախարարության կողմից չեն հաշվառվել փաստացի շահագործվող խաղային ապարատներն ու խաղասեղանները: Ընկերությունները լիցենզիա ստանալուց հետո հարկային մարմիններում փաստացի շահագործվող խաղային ապարատներն ու խաղասեղանները պակաս են հայտարարագրել` այդպիսով նվազեցնելով հարկային վճարումները: Արդյունքում, Նախարարությունում գրանցված 102 խաղասեղաններից հարկային մարմիններում հաշվառվել է ընդամենը 42-ը, իսկ գրանցված 2579 խաղային ապարատներից հարկային մարմիններում հաշվառվել է 2088-ը: Այսպես, Նախարարությունում գրանցված «Ջինո-Լենդ» ՍՊԸ-ի 6 խաղասեղաններից հարկային մարմիններում չեն հաշվառվել 2-ը, «Ագրոպրոմբիզնես» ՍՊԸ-ի 5 խաղասեղաններից հարկային մարմիններում հաշվառված չէր որևէ մեկը, իսկ «Փոքրիկ Քնարիկ» ՍՊԸ-ի 72 խաղային ապարատներից հաշվառված չէր 10-ը, «ՈՒմառ» ՍՊԸ-ի 80 խաղային ապարատներից հաշվառված չէր 15-ը1:

 

-------------------------------

1. Համաձայն գործող օրենքի յուրաքանչյուր խաղասեղանի համար նախատեսվում է ամսական 4,000.0 հազ. դրամ հաստատագրված վճար, իսկ խաղային ապարատի համար` 125.0 հազ. դրամ:

 

Բացի այդ, Նախարարության կողմից չի ուսումնասիրվել շահումով խաղերի և խաղատնային գործունեություն իրականացնողների կողմից ներկայացվող տարեկան հաշվետվությունները, չի վերահսկվել հասույթի մեջ շահումների նվազագույն չափի` 86 տոկոսի պահպանման պահանջը, չի ուսումնասիրվել և վերահսկվել գովազդային վիճակախաղերի կազմակերպման գործընթացը:

Ընտրանքային ստուգմամբ պարզվել է, որ «Երեք տուրիստ», «Վալկան», «Միրաժ», «Մինո», «Առնո», «Ջինո-Լենդ», «Ագրոպրոմբիզնես», «Եվրոսերվիս», և խաղային ապարատներ արտադրող «Ֆուլ հաուզ» ու «ՍՊ» ՍՊԸ-ներում առկա են հարկային պարտավորություններ առաջացնող համանման խախտումներ:

Այսպես, խաղասրահում շահումները չեն հաշվառվել և հարկային մարմիններին դրանց վերաբերյալ չեն ներկայացվել համապատասխան տեղեկություններ, շահումով խաղերի կազմակերպման գործունեությունից բացի տնտեսավարող սուբյեկտների կողմից իրականացվել է նաև շահույթ հետապնդող այլ գործունեություն, որը հաշվապահական հաշվառմամբ չի ընդգրկվել` խուսափելով հարկային պարտավորությունների կատարումից և այլն:

«Ագրոպրոմբիզնես» ՍՊԸ-ի կողմից օրենսդրությամբ սահմանված պահանջի խախտմամբ կազմակերպվել են նաև գովազդային վիճակախաղեր, որի համար ընկերության նկատմամբ պետք է կիրառվի տուգանք` իրացման շրջանառության 50%-ի կամ 70,000.0 հազ. դրամի չափով: «Երեք տուրիստ» ՍՊԸ-ի կողմից ՌԴ-ից ձեռք բերված 33 խաղային ապարատները ՀՀ մաքսային տարածք է ներմուծվել` խախտելով ՀՀ մաքսային օրենսգիրքը, որն առաջացնում է պատասխանատվություն ապրանքի մաքսային արժեքի չափով (շուրջ 23,000.0 հազ. դրամի չափով): Իսկ «Ֆուլ հաուզ» և «ՍՊ» ՍՊԸ-ների կողմից արտադրված թվով 459 խաղային ապարատները սերտիֆիկացման են ներկայացվել որպես արտասահմանյան ծագում ունեցող: Ընդ որում, արտադրական գործընթացը, պահանջվող նյութերի և կոմպլեկտավորող մասերի ձեռք բերումը կատարվել են հարկային օրենսդրության պահանջների խախտմամբ` առաջացրել են զգալի ծավալի չկատարված հարկային պարտավորություններ:

Առաջացած հարկային պարտավորությունների ուսումնասիրման և գանձման անհրաժեշտության մասին հայտնվել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:

3. ՀՀ պետական բյուջեից տրամադրված վարկերի, ինչպես նաև վարկային ծրագրերի շրջանակներում ՀՀ ֆինանսների նախարարության ու առևտրային բանկերի միջև կնքված պահանջի իրավունքի զիջման գծով պարտավորությունների վերաբերյալ

Նախարարության անհետևողականության պատճառով պետական վարկային ծրագրերի շրջանակներում տրամադրված վարկերից 12,004,004.1 հազ. դրամը կազմում են անհուսալի վարկային պարտավորությունները, որից միայն 6,780,000.0 հազ. դրամը բաժին է ընկնում «Հայգազարդ» ՓԲԸ-ին:

4. ՀՀ ֆինանսների նախարարության մետաղափորձական վերահսկողության տեսչություն

Տեսչությունը թանկարժեք մետաղներից պատրաստված ոսկերչական և այլ կենցաղային իրերի հարգի և հարգադրոշմի համապատասխանության, օրենսդրությամբ սահմանված պահանջների ու պայմանների պահպանման նկատմամբ հսկողությունն իրականացրել է ցածր արդյունավետությամբ:

Մանրածախ առքուվաճառք իրականացնող սուբյեկտների ստուգումները Տեսչության կողմից լիարժեք չեն իրականացվել և զգալի թվով տնտեսավարող սուբյեկտներ դուրս են մնացել հսկողության դաշտից: Մասնավորապես, ընտրանքային ստուգմամբ պարզվել է, որ «Պրիմգոլդ» ՍՊԸ-ում, «ՋԱՍԱ» ՓԲԸ-ում և «Անի Մարկոսյան» ԱՁ-ում ոսկերչական իրերը հարգադրոշմած չէին: Հարկ է նշել, որ նշված սուբյեկտները թաքցրել են իրացման իրական շրջանառությունն ու ներմուծված ապրանքների իրական ծավալները:

Այսպես.

 

._____________________________________________________________________.

|հ/հ|Ընկերության    |         Ներմուծում            |   Ծանոթություն  |

|   |անվանումը      |_______________________________|                 |

|   |               |    2007 թ     |   2008 թ      |                 |

|   |               |_______________|_______________|                 |

|   |               |տարեկան|միջին  |տարեկան|միջին  |                 |

|   |               |(կգ)   |ամսական|(կգ)   |ամսական|                 |

|   |               |       |(գրամ) |       |(գրամ) |                 |

|___|_______________|_______|_______|_______|_______|_________________|

|  1|«Պրիմգոլդ» ՍՊԸ |  2.4  |  200  |  6.5  |  542  |Ոսկյա իրերի վրա  |

|   |(«ՊՐԻՄԱԳՈԼԴ»)  |       |       |       |       |բացակայում են    |

|___|_______________|_______|_______|_______|_______|օրենքով սահմանված|

|  2|«ՋԱՍԱ» ՓԲԸ     |  6.3  |  525  |  5.2  |  433  |հարգադրոշմները և |

|   |(«ՄԵՐԿՈՒՐԻ»)   |       |       |       |       |տարբերանիշները   |

|___|_______________|_______|_______|_______|_______|                 |

|  3|Ա/Ձ «Անի       |  0.2  |   17  |   -   |   -   |                 |

|   |Մարկոսյան»     |       |       |       |       |                 |

|   |(«ՋԻԱՆԻ»)      |       |       |       |       |                 |

._____________________________________________________________________.

 

Թերի է իրականացվել հսկողությունը նաև պետական մարմինների, հիմնարկների և կազմակերպությունների հաշվեկշիռներում առկա թանկարժեք մետաղների, քարերի, դրանցից պատրաստված իրերի հաշվառման և պահպանման նկատմամբ:

Առաջացած հարկային պարտավորությունների ուսումնասիրման և գանձման անհրաժեշտության մասին հայտնվել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:

5.Նախարարության ներքին աուդիտի գնահատման և ֆինանսական վերահսկողության վարչություն

Վարչության կանոնադրությունը չի բխել ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորություններից, որի հետևանքով 2007-2008 թթ. ծրագրերում` օրենսդրության խախտմամբ ընդգրկվել են տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեների կատարման ստուգման հարցեր: Ընդ որում, 2007-2008 թթ. համայնքներում իրականացվել է 162 ստուգում, որից 31-ում արձանագրվել են մինչև 500 հազ. դրամի խախտումներ: Այսպես, Թումանյանի քաղաքապետարանի ստուգմամբ վերականգնման է առաջադրվել ընդամենը 190.0 հազ. դրամ, Մերձավանի գյուղապետարանի ստուգմամբ` 125.0 հազ. դրամ, Քարակերտի գյուղապետարանի ստուգմամբ` 128.0 հազ. դրամ և այլն:

Տարեկան ծրագրերը կազմելիս հաշվի չեն առնվել ստուգման ենթակա օբյեկտներում առկա ռիսկերը, անհրաժեշտ աշխատանք չի իրականացվել ներքին աուդիտի հնարավորությունների արդյունավետ օգտագործման ուղղությամբ: Արդյունքում ավելի քան 200 ստուգված օբյեկտներում արձանագրվել են 500.0 հազ. դրամը չգերազանցող խախտումներ: Այսպես, Երևան ՋՕԸ-ում հայտնաբերված խախտումը կազմում է ընդամենը 81.9 հազ. դրամ, «Որոտան-Արփա ջրառ» ՓԲԸ-ում` 90.6 հազ. դրամ, իսկ «Սևան-Հրազդան ջրառ» ՓԲԸ-ում` 223.6 հազ. դրամ:

Վարչությունը չի ապահովել ներքին աուդիտի համակարգի լիարժեք ներդրումը: Օրենսդրության պահանջը և Վարչության կանոնադրությամբ ամրագրված գործառույթները թերի են կատարվել: Համակարգը գործում է աուդիտի ենթակա մարմինների և կազմակերպությունների ընդամենը 60%-ում:

Բավարար հսկողություն չի իրականացվել 50 և ավելի տոկոս պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների նկատմամբ: Հաշվառված 462 ՓԲԸ-ներից հսկողությամբ ընդգրկվել են 50%-ը, իսկ շուրջ 700 ձեռնարկություն հաշվառումից առհասարակ դուրս են մնացել:

 

ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

._________________________________________________________________________.

|    ՀՀ կառավարությանը`                                                   |

|    . ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական       |

|ռեգիստրի գործակալության, ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի        |

|կառավարման վարչության և  պետական կառավարման համապատասխան մարմինների հետ  |

|համատեղ քննարկել վերջիններիս ենթակա բաժնետիրական ընկերությունները պատշաճ |

|հաշվառելու ու պետական կառավարման ոլորտ բերելու, նրանցում բաժնեմասերը     |

|տնօրինելու խնդիրը:                                                       |

|    - Խստացնել պահանջները բյուջետային վարկերի տրամադրման, ինչպես նաև  ՀՀ |

|ֆինանսների նախարարությանն անցած վարկային պարտավորությունների կատարման և  |

|վարկերի վերադարձելիության նկատմամբ:                                      |

|    Հստակեցնել նախարարության աշխատակազմի ներքին աուդիտի գնահատման և      |

|ֆինանսական վերահսկողության վարչության կողմից իրականացվող հսկողության     |

|շրջանակները` համապատասխանեցնելով ՀՀ օրենսդրության պահանջներին:           |

._________________________________________________________________________.

 

Ձեռնարկված միջոցառումներ

 

Վերահսկիչ պալատի արձանագրած խախտումներին ի պատասխան ՀՀ ֆինանսների նախարարի 25.12.09 թ. թիվ 1/1-8640 գրությամբ տեղեկացվել է`

1. Շահումով խաղերի և խաղատնային գործունեության լիցենզավորում

Խաղատան և շահումով խաղերի կազմակերպիչների նկատմամբ կիրառվել է տուգանք 17,400.0 հազ. դրամի չափով, որից 9,900.0 հազ. դրամը վերականգնվել է պետական բյուջե, մնացած գումարի մասով նյութերը ուղարկվել են դատարան: Փաստաթղթային ստուգման արդյունքում կիրառվել է նախազգուշացում (19 դեպք), լիցենզիայի գործողության կասեցում (35 դեպք), լիցենզիայի գործողության դադարեցում (7 դեպք):

Առանց սերիական համարների խաղային ապարատները սկսել են հաշվառվել` հատուկ պիտակների միջոցով:

2. Աուդիտորական գործունեության լիցենզավորում

Ստուգումների արդյունքում կիրառվել է 2,050.0 հազ. դրամի տուգանք, որից 1,352.0 հազ. դրամը վերականգնվել է պետական բյուջե, մնացած գումարի մասով նյութերը ուղարկվել են դատարան: Դադարեցվել է թվով 7 և կասեցվել է թվով 6 աուդիտորական կազմակերպության լիցենզիայի գործողությունը, հայտարարվել է 10 նախազգուշացում:

Մշակվել և շրջանառության մեջ է դրվել «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

3. Անհուսալի վարկային պարտավորություններ

12,004,004.1 հազ. դրամ անհուսալի վարկային պարտավորություններից 6,780,000.0 հազ. դրամը վերականգնվելու է «Հայգազարդ» ՓԲԸ-ից գույքի ընդունմամբ:

4. Մետաղափորձական վերահսկողության տեսչություն

Իրականացվել է թվով 65 ստուգում` կիրառելով 29,250.0 հազ. դրամի տուգանք, որը վերականգնվել է պետական բյուջե:

Բացի այդ, ի պատասխան Վերահսկիչ պալատի առաջարկությանը` ստուգումներ իրականացնել շահումով խաղերի և խաղատնային գործունեության ոլորտում, ինչպես նաև թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առքուվաճառքի բնագավառում ուսումնասիրություններով և հանդիպակաց ստուգումներով ընդգրկված տնտեսավարող սուբյեկտների մոտ, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 03.12.2009 թ. թիվ 31701/4-4 և 11.03.2010 թիվ 7174/4-4 գրություններով տեղեկացվել է հետևյալ կազմակերպություններում անցկացված ստուգումների արդյունքների մասին.

 

հազ. դրամ

.________________________________________________________.

|հ/հ|Կազմակերպության անվանումը |Ստուգմամբ   |Վերականգնվել|

|   |                          |հայտնաբերված|է պետական   |

|   |                          |գումար      |բյուջե      |

|___|__________________________|____________|____________|

| 1.|Ագրոպրոմբիզնես ՍՊԸ        |   1,364.3  |   1,364.3  |

|___|__________________________|____________|____________|

| 2.|«Երեք տուրիստ» ՍՊԸ        |   1,199.1  |   1,199.1  |

|___|__________________________|____________|____________|

| 3.|«Վալկան» ՍՊԸ              |   1,004.1  |   1,004.1  |

|___|__________________________|____________|____________|

| 4.|«Մինո» ՍՊԸ                |   1,117.5  |   1,117.5  |

|___|__________________________|____________|____________|

| 5.|«Առնո» ՍՊԸ                |   1,183.2  |   1,183.2  |

|___|__________________________|____________|____________|

| 6.|«Պրիմգոլդ» ՍՊԸ            |   1,018.0  |   1,018.0  |

|___|__________________________|____________|____________|

| 7.|«Ջասա» ՓԲԸ                |     835.0  |     835.0  |

|___|__________________________|____________|____________|

| 8.|«Անի Մարկոսյան ԱՁ         |  12,631.2  |դեռևս       |

|   |                          |            |գանձված չէ  |

|___|__________________________|_________________________|

| 9.|«Ֆուլ հաուզ» ՍՊԸ          |Ստուգումը կասեցված է:    |

|   |                          |Կատարվում են հանդիպակաց  |

|   |                          |ստուգումներ:             |

|___|__________________________|_________________________|

|10.|«ՍՊ» ՍՊԸ                  |   1,724.0  |   1,724.0  |

|___|__________________________|____________|____________|

|11.|«Եվրոսերվիս» ՍՊԸ          |   1,232.7  |   1,232.7  |

|___|__________________________|____________|____________|

|12.|«Միրաժ» ՍՊԸ               |     316.2  |     316.2  |

|___|__________________________|____________|____________|

|13.|«Ջինո-լենդ»               |  228,743.1 |գործը       |

|   |                          |            |գտնվում է   |

|   |                          |            |դատարանում  |

|______________________________|____________|____________|

|Ընդամենը                      |  252,368.4 |   10,994.1 |

.________________________________________________________.

 

2.7. ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

 

Վերահսկողությամբ ընդգրկված ժամանակահատվածը` 2008 թվականի հունվարի 1-ից մինչև 2009 թվականի հոկտեմբերի 1-ը:

Վերահսկողության արդյունքում արձանագրվել է`

1. «Բնական կերհանդակների (արոտների) բարելավում և ջրարբիացում» ծրագիր

2008 թ. ընթացքում իրականացրած 153,185.53 հազ. դրամի շինարարական աշխատանքները ստուգվել են ամբողջությամբ: Արձանագրվել է 11,643.6 հազ. դրամի ծավալային հավելագրում, որը ենթակա է վերականգնման (աղյուսակ 1):

 

Աղյուսակ 1

 

._____________________________________________________________________.

|հ/|Օբյեկտի անվանումը  |Շին. կազմակեր-|Պայմանագրա-|Հավելագրում|Հավելա-|

|հ |                   |պության       |յին գումարը|(հազ. դրամ)|գրման  |

|  |                   |անվանումը     |(հազ. դրամ)|           |տոկոսը |

|  |                   |              |           |           |պայմա- |

|  |                   |              |           |           |նագրա- |

|  |                   |              |           |           |յին գնի|

|  |                   |              |           |           |նկատ-  |

|  |                   |              |           |           |մամբ   |

|__|___________________|______________|___________|___________|_______|

| 1|Սպիտակասար         |«ՌԿԴ» ՍՊԸ     | 40,706.82 |      0    |   0%  |

|__|___________________|______________|___________|___________|_______|

| 2|Կարճաղբյուր        |«Արտաշես և    | 60,350.24 |  6,162.2  | 10.8% |

|  |(Նկար 2)           |Տաթևիկ»  ՍՊԸ  |           |           |       |

|__|___________________|______________|___________|___________|_______|

| 3|Գիժ սար-Նոյեմբերյան|«Բդոյան       |  8,241.28 |  1,694.0  | 20.5% |

|  |                   |եղբայրներ» ՍՊԸ|           |           |       |

|__|___________________|______________|___________|___________|_______|

| 4|Վարդենուտ (Նկար 1) |«ԿՈՄՈԴՈ» ՍՊԸ  | 30,414.90 |  2,340.7  |  7.6% |

|__|___________________|______________|___________|___________|_______|

| 5|Բազում և  Սևաբերդ  |«Բդոյան       | 13,472.29 |  1,446.7  | 10.7% |

|  |                   |եղբայրներ» ՍՊԸ|           |           |       |

|_____________________________________|___________|___________|_______|

|Ընդամենը                             | 153,185.53|  11,643.6 |  7.6% |

._____________________________________________________________________.

 

Հարկ է նշել, որ տվյալ ծրագրով ՀՀ վերահսկիչ պալատի կողմից նախորդ ստուգմամբ /2008 թվական/ արձանագրված ծավալագնային հավելագրման տեսակարար կշիռը ընդհանուր ծախսում կազմել է 17%, մինչդեռ նույն ցուցանիշը այս անգամ կազմել է 7.6%:

 

Նկար 1 (Վարդենուտ) Նկար 2 (Կարճաղբյուր)

 

------------------------------

ԻՐՏԵԿ - նկարները չեն բերվում

 

2. «Պատվաստուկների և հակահամաճարակային այլ միջոցառումների համար անհրաժեշտ պարագաների ձեռք բերում» ծրագիր

Ընտրանքային կարգով ստուգվել է «Հակադաբաղային Ա/Օ/Ասիա-1 տիպի բազմավալենտ, հեղուկ, սորբինացված» պատվաստանյութի ձեռք բերման և մատակարարման պրոցեսը:

Արձանագրվել է, որ 2008 թ.-ին «ԿԱՊԴԿ» ՊՀ-ի կողմից արտադրված «Հակադաբաղային /Ա-Իրան-2005/Օ-Վրաստան-2000/Ասիա-1/Վրաստան-2001/ տիպի բազմավալենտ, հեղուկ, սորբինացված» պատվաստանյութը Հայաստանի Հանրապետությունում գրանցված չի եղել, իսկ 2009 թ.-ին` գրանցվել է սահմանված կարգի խախտումներով:

Հաշվետու ժամանակաշրջանում, նշված պատվաստանյութերը Նախարարությանը մատակարարելու նպատակով «ԲԻՈ ՈՒնիվերսալ» ՍՊԸ-ին հատկացվել է 1,211,399.6 հազ. դրամ: Պետությանը մատակարարված պատվաստանյութերի գները խիստ չափազանցված են և իրատեսական չեն /աղյուսակներ 2 և 3/: Այլ հավասար պայմաններում, եթե գործարքը կատարվեր առավել շահավետ պայմաններում, այսինքն` պատվաստանյութերը ձեռք բերվեին անմիջապես արտադրող կազմակերպությունից, որի հնարավորությունը գործնականում, ի սկզբանե, եղել է, ապա նշված գումարները չէին ծախսվի ոչ խնայողաբար, նույնիսկ կտնտեսվեր 556,862.1 հազ. դրամի պետական բյուջեի միջոցներ: «ԲԻՈ ՈՒնիվերսալ» ՍՊԸ-ին հատկացված միջոցներից 556,862.1 հազ. դրամը ստուգմամբ արձանագրվել է որպես անարդյունավետ ծախս:

 

    2008 թվական                                             Աղյուսակ 2

 

._________________________________________________________________________.

|  Արտադրող    |Առևտրային    |Մրցույթի|ՀՀ   |Արտադրո- |Առևտրա-  |«ԲԻՈ     |

|              |միջնորդ      |հաղթող  |պետա-|ղից      |յին      |ՈՒնիվեր- |

|______________|_____________|(մատա-  |կան  |գնելու   |միջնորդից|սալ» ՍՊԸ-|

|Կազմա- |Մեկ   |Կազմա |Մեկ   |կարար)  |բյու-|դեպքում  |գնելու   |ին ՀՀ պետ|

|կերպ.  |դոզայի|կերպ. |դոզայի|        |ջեից |ՀՀ       |դեպքում  |բյուջեից |

|անվա-  |գործա-|անվա- |գործա-|        |վճա- |պետական  |ՀՀ       |վճարվել է|

|նում   |րանա- |նում  |րանա- |        |րած  |բյուջեից |պետական  |         |

|       |յին   |      |յին   |        |գու- |կվճարվեր |բյուջեից |         |

|       |գինը  |      |գինը  |        |մար  |         |կվճարվեր |         |

|       |մինչև |      |մինչև |        |մեկ  |         |         |         |

|       |Երևան |      |Երևան |        |դոզա-|         |         |         |

|       |      |      |      |        |յի   |         |         |         |

|       |      |      |      |        |համար|         |         |         |

|_______|______|______|______|________|_____|_________|_________|_________|

|«ԿԱՊԴԿ»|0,35 $|»Բիո- |0,47 $|»ԲԻՈ    |0,95$|1,868,800|1,868,800|1,868,800|

|ՊՀ     |      |պրոմ- |      |ՈՒնիվեր-|     |X 0,35=  |X 0,47=  |X 0,95 = |

|Ռուսաս-|      |Իմ-   |      |սալ» ՍՊԸ|     |654,080 $|878,336 $|1,775,360|

|տանի   |      |պեքս» |      |        |     |         |         |$        |

|Դաշնու-|      |ՍՊԸ,  |      |        |     |         |         |         |

|թյուն  |      |ՌԴ    |      |        |     |         |         |         |

._________________________________________________________________________.

 

    2009 թվական                                               Աղյուսակ 3

 

._________________________________________________________________________.

|  Արտադրող    |Առևտրային    |Մրցույթի|ՀՀ   |Արտադրո- |Առևտրա-  |«ԲԻՈ     |

|              |միջնորդ      |հաղթող  |պետա-|ղից      |յին      |ՈՒնիվեր- |

|______________|_____________|(մատա-  |կան  |գնելու   |միջնորդից|սալ» ՍՊԸ-|

|Կազմա- |Մեկ   |Կազմա |Մեկ   |կարար)  |բյու-|դեպքում  |գնելու   |ին ՀՀ պետ|

|կերպ.  |դոզայի|կերպ. |դոզայի|        |ջեից |ՀՀ       |դեպքում  |բյուջեից |

|անվա-  |գործա-|անվա- |գործա-|        |վճա- |պետական  |ՀՀ       |վճարվել է|

|նում   |րանա- |նում  |րանա- |        |րած  |բյուջեից |պետական  |         |

|       |յին   |      |յին   |        |գու- |կվճարվեր |բյուջեից |         |

|       |գինը  |      |գինը  |        |մար  |         |կվճարվեր |         |

|       |մինչև |      |մինչև |        |մեկ  |         |         |         |

|       |Երևան |      |Երևան |        |դոզա-|         |         |         |

|       |      |      |      |        |յի   |         |         |         |

|       |      |      |      |        |համար|         |         |         |

|_______|______|______|______|________|_____|_________|_________|_________|

|«ԿԱՊԴԿ»|0,35 $|»Պոկ- |0,45 $|»ԲԻՈ    |0,78$|1,923,700|1,923,700|1,923,700|

|ՊՀ     |      |րովի  |      |ՈՒնիվեր-|     |X 0,35=  |X 0,45=  |X 0,78 = |

|Ռուսաս-|      |կենսա-|      |սալ» ՍՊԸ|     |673,295 $|865,665 $|1,500,486|

|տանի   |      |պատ-  |      |        |     |         |         |$        |

|Դաշնու-|      |րաստ. |      |        |     |         |         |         |

|թյուն  |      |գործա-|      |        |     |         |         |         |

|       |      |րան»  |      |        |     |         |         |         |

|       |      |ԲԲԸ,  |      |        |     |         |         |         |

|       |      |ՌԴ    |      |        |     |         |         |         |

._________________________________________________________________________.

 

ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

._________________________________________________________________________.

|    ՀՀ կառավարությանը.                                                   |

|    1. Քննարկել ՀՀ կառավարության 2004 թ.-ի հունվարի 29-ի թիվ 59-Ն        |

|որոշմամբ հաստատված` «ՀՀ-ում գյուղատնտեսական կենդանիների համարակալման,    |

|հաշվառման և  գրանցման» կարգով նախատեսված միջոցառումները իրականացնելու    |

|նպատակով համապատասխան ֆինանսական միջոցներ հատկացնելու հարցը:             |

|    2. Քննարկել պատվաստանյութերի խմբաքանակների` անմիջապես արտադրող       |

|գործարանից ձեռքբերման խնդիրը:                                            |

._________________________________________________________________________.

 

Ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում իրականացված վերահսկողության ընթացքում ՀՀ վերահսկիչ պալատի կողմից արձանագրված խախտումները վերացնելու նպատակով 2009 թ.-ի դեկտեմբերի 23-ին նախարարության կողմից կազմված համապատասխան ժամանակացույցի համաձայն «Բնական կերհանդակների (արոտների) բարելավում և ջրարբիացում» ծրագրի շինարարական աշխատանքներում թույլ տրված 11,643.6 հազ. դրամի ծավալային հավելագրումը կվերականգնվի մինչև 2010 թ.-ի մայիսի 1-ը:

Արձանագրված այլ բնույթի խախտումների վերացման նպատակով ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից կազմվել է ևս մեկ ժամանակացույց, համաձայն որի նախարարության համապատասխան պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարվել է մինչև 2010 թ.-ի առաջին եռամսյակի ավարտը վերացնել ՀՀ վերահսկիչ պալատի կողմից արձանագրված իրավական և կանոնակարգային խախտումներն ու թերությունները:

 

2.8. ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

 

Վերահսկողությամբ ընդգրկված ժամանակահատվածը` 2008 թվականի հունվարի 1-ից մինչև 2010 թվականի հունվարի 1-ը:

Վերահսկողությամբ արձանագրվել է

1. Ավտոճանապարհների և տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգման աշխատանքներ

Հաշվետու ժամանակաշրջանից ընտրանքային կարգով ուսումնասիրվել է 15 կազմակերպության կողմից 16 շինարարական օբյեկտում 5,031,228.2 հազ. դրամ պայմանագրային արժեքով շինարարական աշխատանքը, որից ստուգվել է 972.041.4 հազ. դրամի աշխատանքը:

Արդյունքում արձանագրվել է 345,565.7 հազ. դրամի խախտում, որից 201,090.4 հազ. դրամը ենթակա է վերականգնման պետական բյուջե, 144,475.3 հազ. դրամն անարդյունավետ ծախս է, այդ թվում` 1,635.4 հազ. դրամն անորակ աշխատանքներ են, իսկ 123,038.1 հազ. դրամը` նախահաշվային թանկացում (մանրամասն տեղեկությունը ներկայացված է աղյուսակ 1-ում և աղյուսակ 2-ում): Մասնավորապես.

. «Հրազդանի ՃՇՇՁ» ԲԲԸ-ն 2008 թվականին «Ա/Ճ Հ-28 Ջրառատ-Մեղրաձոր-Հանքավան Կամուրջ կմ 24+300» շինարարական օբյեկտում իրականացրել է կամրջի վերանորոգման աշխատանքներ: Հատկացված գումարի չափը կազմել է 89,889.3 հազ. դրամ, որը ստուգվել է ամբողջությամբ: Արձանագրվել են հետևյալ խախտումները.

- Գնային հավելագրում 30,224.0 հազ. դրամ, որը ենթակա է վերականգնման պետական բյուջե: Պատվիրված նոր կամրջի կառուցման փոխարեն կատարվել է հին կամրջի վերանորոգում և աշխատանքները վճարվել են պայմանագրայինից բարձր գներով:

. «Վառմաշ» ՍՊԸ-ին

2008 թվականին ՀՃ «(Հ-31)-Կաթնառատ (Տաշիր) ավտոճանապարհի հիմնանորոգում» շինարարական օբյեկտի աշխատանքների համար հատկացվել է 195,004.0 հազ. դրամ, ստուգման ծավալը կազմել է 23,323.2 հազ. դրամ: Արձանագրվել է հետևյալ խախտումը.

- Ծավալային հավելագրում` 12,452.0 հազ. դրամ, որը ենթակա է վերականգնման պետական բյուջե: Կողնակների կառուցման ծավալները կրկնվել են նաև հողային աշխատանքների ծավալներում:

. «Վայքի ՃՇՇ» ՓԲԸ-ն`

ա) 2008 թվականին «Տ-9-38 Վայք-Ազատեկ ավտոճանապարհի հիմնանորոգում» շինարարական օբյեկտում իրականացրել է ճանապարհածածկի հիմնանորոգում, գաբիոնային շար և արգելափակոցների տեղադրում: Հատկացված գումարի չափը կազմել է 354,978.8 հազ. դրամ, իսկ ստուգման ծավալը` 43,081.0 հազ. դրամ: Արձանագրվել է հետևյալ խախտումը.

- Ծավալային հավելագրում 1,966.9 հազ. դրամ, որը ենթակա է վերականգնման պետական բյուջե: Գաբիոնային շարի աշխատանքները պակաս են կատարվել:

բ) 2009 թվականին «Տ-9-38 Վայք-Ազատեկ ավտոճանապարհի հիմնանորոգում» շինարարական օբյեկտում իրականացվել է ճանապարհածածկի հիմնանորոգում, գաբիոնային շար և արգելափակոցների տեղադրում: Հատկացված գումարի չափը կազմել է 99,387.0 հազ. դրամ, իսկ ստուգման ծավալը` 42,594.0 հազ. դրամ: Արձանագրվել է հետևյալ խախտումը.

- Ծավալային հավելագրում 4,134.3 հազ. դրամ, որը ենթակա է վերականգնման պետական բյուջե: Արգելափակոցները երկաթբետոնե սյուներով կառուցելու փոխարեն կառուցվել են մետաղական կանգնակներով, բացի այդ 1013 գծմ-ը նախատեսված 4 մմ հաստության փոխարեն տեղադրված է 3 մմ հաստությամբ:

. «ԱԱԲ Պրոեկտ» ՍՊԸ-ին`

ա) 2008 թվականին «Ա-Ճ Հ-21, ՊԽ Հ-17-Հոռոմ-Արթիկ-Ալագյազ հատված կմ 40+190-կմ52+466 հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգում» շինարարական օբյեկտի աշխատանքների համար հատկացվել է 626,210.2 հազ. դրամ, որից ստուգվել է 200,000.0 հազ. դրամը: Արձանագրվել է հետևյալ խախտումները.

- Ծավալային հավելագրում` 5,517.8 հազ. դրամ, որը ենթակա է վերականգնման պետական բյուջե: Ծածկի քանդման և կողնակների պատրաստման աշխատանքները պակաս են կատարվել:

- Գնային հավելագրում` 37,741.5 հազ. դրամ, որը ենթակա է վերականգնման պետական բյուջե: Շինարարության ընթացքում կատարվել են աշխատանքների ծավալների փոփոխություն` 30%-ի չափով: Չկատարված և դրանց դիմաց լրացուցիչ կատարված աշխատանքները գնահատել են որպես համարժեք, այնինչ չկատարված աշխատանքների նախահաշվային արժեքները 37,741.5 հազ. դրամով ավելի բարձր են դրանց փոխարեն կատարված աշխատանքների նախահաշվային արժեքներից:

բ) 2009 թվականին «Ա-Ճ Հ-21, ՊԽ Հ-17-Հոռոմ-Արթիկ-Ալագյազ հատված կմ 40+190-կմ52+466 (Արագած, միաշերտ ասֆալտաբետոն) հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգում» շինարարական օբյեկտում իրականացվել է ասֆալտբետոնե վերին շերտի կառուցում: Հատկացված գումարի չափը կազմել է 303,434.7 հազ. դրամ: Արձանագրվել է հետևյալ խախտումը.

- Անարդյունավետ ծախս` 13,856.0 հազ. դրամ: Նախագծային աշխատանքները երկու փուլով կատարելու հետևանքով ճանապարհածածկույթի թե ստորին և թե վերին ասֆալտբետոնե շերտերը նախագծվել են մանրահատիկ ասֆալտբետոնով, այնինչ համաձայն գործող Շինարարական Նորմերի և Կանոնների ստորին շերտը պետք է նախագծվեր խոշորահատիկ ասֆալտբետոնով, որի 1 տ գինը 1000.0 դրամով էժան է մանրահատիկ ասֆալտբետոնի գնից: Նշվածի արդյունքում աշխատանքների նախահաշվային արժեքը ավելի է հաշվարկվել 13,856.0 հազ. դրամով:

Բացի այդ, «Ա/ճ Մ-1, «Երևան-Գյումրի-Վրաստանի սահման կմ 78+900-կմ 81+950 ա/ճ-ի հիմնանորոգման աշխատանքներ» շինարարական օբյեկտի աշխատանքների իրականացման նպատակով հատկացվել է 180,614.1 հազ. դրամ: Արձանագրվել է հետևյալ խախտումը.

- Անարդյունավետ ծախս` (նախահաշվային թանկացում) 21,646.6 հազ. դրամ: Կասեցված գումարի շրջանակներում չկատարված աշխատանքների դիմաց պայմանագրային գինը նվազեցվել է 24,866.3 հազ. դրամով, այնինչ այդ աշխատանքների նախահաշվային արժեքը կազմում է 46,512.0 հազ. դրամ:

. «Ռուքոստրոյ» ՍՊԸ-ն 2008 թվականին «Սասունիկ-Երևան (Երևանին հարող 2 կմ հատված) ավտոճանապարհի հիմնանորոգում» շինարարական օբյեկտում իրականացրել է ճանապարհածածկի հիմնանորոգում և արգելափակոցների տեղադրում: Հատկացված գումարի չափը կազմել է 95,108.8 հազ. դրամ, իսկ ստուգման ծավալը` 13,494.2 հազ. դրամ: Արձանագրվել է հետևյալ խախտումը.

- Ծավալագնային հավելագրում` 5,484.0 հազ. դրամ, որը ենթակա է վերականգնման պետական բյուջե: Պակաս են կատարվել հողային աշխատանքների ծավալները, և արգելափակոցները երկաթբետոնե սյուներով կառուցելու փոխարեն կառուցվել են մետաղական կանգնակներով:

. «Կոտայքի ՃՇՇ» ՍՊԸ-ն 2008 թվականին «Արմավիր-Իսահակյան-Գյումրի կմ2+400-կմ9+425 ավտոճանապարհի հիմնանորոգում» շինարարական օբյեկտում իրականացրել է ճանապարհածածկի հիմնանորոգում և արգելափակոցների տեղադրում: Հատկացված գումարի չափը կազմել է 400,126.2 հազ. դրամ, իսկ ստուգման ծավալը` 8,761.1 հազ. դրամ: Արձանագրվել է հետևյալ խախտումը.

- Ծավալագնային հավելագրում` 1,500.0 հազ. դրամ, որը ենթակա է վերականգնման պետական բյուջե: Պակաս են կատարվել ջրթափանց գրունտներով լցովի կողնակների լրացման աշխատանքների ծավալները:

. «Ոսմար» ՍՊԸ-ն 2008 թվականին «Ա-Ճ Մ-2 Երևան-Գորիս-Մեղրի-Իրանի սահման կմ253+280-կմ260+000 միջպետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներ» շինարարական օբյեկտում իրականացրել է ճանապարհածածկի հիմնանորոգում և գաբիոնային շար: Հատկացված գումարի չափը կազմել է 364,384.4 հազ. դրամ, իսկ ստուգման ծավալը` 93,580.5 հազ. դրամ: Արձանագրվել է հետևյալ խախտումները.

- Անարդյունավետ ծախս` 5,945.7 հազ. դրամ: Նախագծով նախատեսված տեղում հողային աշխատանքներ չեն կատարվել այն պատճառաբանությամբ, որ այդ հատվածում հողային աշխատանքներ կատարելը բարդ է և կատարել են լրացուցիչ հողային աշխատանքներ չնախատեսված հատվածներում, ինչի արդյունքում բնահողի հանույթի ծավալը ավելացվել է 2,906 խմ-ով, գումարով 5,945.7 հազ. դրամ:

- Անարդյունավետ ծախս (անորակ աշխատանք)` 1,635.48 հազ. դրամ: Վերանորոգված ճանապարհը «կմ254+000-կմ254+300 հատվածում» շուրջ 60 մ երկարությամբ նստվածք է տվել: Դա հենց այն նույն հատվածն է, որը 09.03.09 թ.-ի ամբողջովին փլուզվեց:

. «Ավտոճանապարհային մեքենաներ» ՓԲԸ-ն 2008 թվականին «Երևան-Գյումրի-Վրաստանի սահման ավտոճանապարհից դեպի Արագածոտն 2.8կմ հատվածի հիմնանորոգում» շինարարական օբյեկտում իրականացրել է ճանապարհածածկի հիմնանորոգում և արգելափակոցների տեղադրում: Հատկացված գումարի չափը կազմել է 40,095.0 հազ. դրամ, իսկ ստուգման ծավալը կազմել է` 8,022.2 հազ. դրամ: Արձանագրվել է հետևյալ խախտումը.

- Գնային հավելագրում` 513.4 հազ. դրամ, որը ենթակա է վերականգնման պետական բյուջե: Արգելափակոցները երկաթբետոնե սյուներով կառուցելու փոխարեն կառուցվել են մետաղական կանգնակներով:

. «Սիսիանի ԲՈՒԱՏ» ՍՊԸ-ն 2009 թվականին «Ա/Ճ Մ-2, Երևան-Գորիս-Մեղրի-Իրանի սահման կմ173+850-կմ180+000 (գ. Գորհայքից դեպի գ. Սառնակունք) միջպետական ավտոճանապարհի հիմնանորոգում» շինարարական օբյեկտում իրականացրել է ճանապարհածածկի, հենապատի վերանորոգում և արգելափակոցների տեղադրում: Հատկացված գումարի չափը կազմել է 428,493.8 հազ. դրամ, որից ստուգվել է 92,089.6 հազ. դրամի աշխատանք: Արձանագրվել է հետևյալ խախտումները.

- Ծավալագնային հավելագրում` 10,384.2 հազ. դրամ, որը ենթակա է վերականգնման պետական բյուջե: Հենապատը կառուցվել է պատվիրված ծավալից պակաս ծավալով և արգելափակոցները երկաթբետոնե սյուներով կառուցելու փոխարեն կառուցվել են մետաղական կանգնակներով:

- Անարդյունավետ ծախս (նախահաշվային թանկացում)` 69,422.6 հազ. դրամ: Կասեցված գումարի շրջանակներում չկատարված աշխատանքները գնահատվել են 11,529.0 հազ. դրամ, սակայն այդ աշխատանքների նախահաշվային արժեքը կազմում է 80,951.6 հազ. դրամ:

- Պայմանագրային պարտավորությունների խախտում: Աշխատանքների առնվազն 75%-ը պետք է կատարվեր իր միջոցներով, այնինչ իր միջոցներով կատարվել է ընդամենը 34.3%-ը: Մնացած աշխատանքները կատարվել են ենթակապալառուների միջոցներով: Ընդ որում, ենթակապալառուների («Բարեր» ՍՊԸ, «Սերպանտինա» ՍՊԸ և «Սիսիանի ճանշին» ՍՊԸ) միջոցներով կատարված աշխատանքների համար «Սիսիանի ԲՈՒՏ» ՍՊԸ-ին վճարվել է 398,443.0 հազ. դրամ այն դեպքում, երբ այդ աշխատանքները ենթակապալառուները կատարել են 307,444.6 հազ. դրամով, կամ 90,998.4 հազ. դրամով էժան գներով:

. «Գորիսի ՃՇՇ» ԲԲԸ -ն 2009 թվականին «Ա/Ճ Մ-2, Երևան-Գորիս-Մեղրի-Իրանի սահման` կմ 244 սողանքային հատված միջպետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգում» շինարարական օբյեկտում իրականացրել է նոր կառուցվող շրջանցիկ ճանապարհի հողային աշխատանքներ և ինժեներական կառույցներ: Հատկացված գումարի չափը կազմել է 795,896.3 հազ. դրամ: Ստուգման ծավալը կազմել է 337,737.0 հազ. դրամ: Արձանագրվել է հետևյալ խախտումը.

- Ծավալային և գնային հավելագրում` 71,541.4 հազ. դրամ, որը ենթակա է վերականգնման պետական բյուջե: Հողային աշխատանքներից 30000 խմ-ը 3 կմ տեղափոխելու փոխարեն տեղափոխվել է 1 կմ, բարձր է հաշվարկվել հենապատի գինը, պակաս են կատարվել կամրջի բետոնացման աշխատանքները և 22,507.3 հազ. դրամի աշխատանքները պետք է կատարվեին չնախատեսված աշխատանքների և ժամանակավոր ծախսերի հաշվին, այնինչ վճարվել են որպես առանձին աշխատանք:

. «Կապանի ՃՇՇ» ՍՊԸ-ին 2009 թվականին «Մ2-Ագարակ-ՈՒժանիս (հատված Մ2-Ագարակ) /Կապան/» մարզային նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքների նպատակով 2009 թվականին հատկացվել է 192,420.0 հազ. դրամ, որից ստուգվել է 84,148.9 հազ. դրամը: Արձանագրվել է հետևյալ խախտումը.

- Ծավալագնային հավելագրում` 18,732.9 հազ. դրամ, որը ենթակա է վերականգնման պետական բյուջե: Արգելափակոցները երկաթբետոնե սյուներով կառուցելու փոխարեն կառուցվել են մետաղական կանգնակներով և 6606 գծմ մետաղակա արգելափակոցներից 5851 գծմ նախատեսված 4 մմ հաստության փոխարեն տեղադրվել են 3 մմ հաստությամբ:

. «Գավառի ՃՇՇ» ԲԲԸ-ն 2009 թվականին «Հ-199, Գավառ-Նորատուս հանրապետական նշանակության ճանապարհի հիմնանորոգում» շինարարական օբյեկտում իրականացրել է Ճանապարհի հիմնանորոգում, մայթերի և եզրաքարերի կառուցում: Հատկացված գումարի չափը կազմել է 308,181.9 հազ. դրամ, իսկ ստուգման ծավալը` 28,900.9 հազ. դրամ: Արձանագրվել է հետևյալ խախտումը.

- Ծավալային հավելագրում 898.0 հազ. դրամ, չեն կատարվել դիտահորերի բարձրացման աշխատանքները:

. «Արգիշտի-1» ՍՊԸ-ն 2009 թվականին «Ա/ճ Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման կմ0+000-կմ2+000 միջպետական նշանակության ա/ճ-ի հիմնանորոգում» շինարարական օբյեկտում իրականացրել է ճանապարհի հիմնանորոգում, մայթերի և եզրաքարերի կառուցում: Հատկացված գումարի չափը կազմել է 397,354.9 հազ. դրամի աշխատանքներ: Արձանագրվել է հետևյալ խախտումը.

- Անարդյունավետ ծախս (նախահաշվային թանկացում)` 13,584.7 հազ. դրամ: Կասեցված գումարի շրջանակներում պակաս կատարված աշխատանքների դիմաց պայմանագրային գինը նվազեցվել է 89,193.3 հազ. դրամով, այնինչ այդ աշխատանքների նախահաշվային արժեքը կազմում 102,778.0 հազ. դրամ:

. «Լոռիի ՃՇՇ» ՓԲԸ-ին 2009 թվականին Հ-169, /Մ-3/ - Ջրաշեն-Լեռնավան հանրապետական նշանակության ա/ճ-ի հիմնանորոգման նպատակով հատկացվել է 252,862.3 հազ. դրամ: Արձանագրվել է հետևյալ խախտումը.

- Անարդյունավետ ծախս (նախահաշվային թանկացում)` 10,274.0 հազ. դրամ: Կասեցված գումարի շրջանակներում պակաս կատարված աշխատանքների համար պայմանագրային գինը նվազեցվել է 62,073.86 հազ. դրամով, այնինչ այդ աշխատանքների նախահաշվային արժեքը կազմում է 72,348.0 հազ. դրամ:

. «Անիի ՃՇՇ» ՍՊԸ-ին 2009 թվականին Ա/ճ Մ-1, Երևան-Գյումրի-Վրաստամի սահման կմ 98+000-կմ99+300 միջպետական նշանակության ա/ճ-ի հիմնանորոգման նպատակով հատկացվել է 93920.3 հազ. դրամ: Արձանագրվել է հետևյալ խախտումը.

- Անարդյունավետ ծախս (նախահաշվային թանկացում)` 8,110.25 հազ. դրամ: Կասեցված 22,946.62 հազ. դրամի աշխատանքներ չկատարելու փոխարեն, առանց թույլատվության և համաձայնագրի, պակաս են կատարվել 34,275.23 հազ. դրամի աշխատանքներ, փոխարենը կատարել են համաձայնագրով չնախատեսված կողնակների պատրաստման աշխատանքներ` 11,328.62 հազ. դրամ պայմանագրային գումարով, որոնց նախահաշվային արժեքը կազմում է ընդամենը 3,218.4 հազ. դրամ:

 

    2008 թվական                                   Աղյուսակ 1, հազ. դրամ

 

._____________________________________________________________________.

|հ/հ|Կապալառու   |Հատկացված  |Ստուգված |       Արձանագրված խախտում    |

|   |            |գումարի    |ծավալ    |______________________________|

|   |            |չափը       |         |վերականգն-|Անարդյու-|Ընդամենը |

|   |            |           |         |ման ենթակա|նավետ    |         |

|   |            |           |         |գումար    |ծախս     |         |

|___|____________|___________|_________|__________|_________|_________|

| 1.|«Հրազդանի   |  89,889.31| 89,889.3|  30,224.0|         | 30,224.0|

|   |ՃՇՇՁ» ԲԲԸ   |           |         |          |         |         |

|___|____________|___________|_________|__________|_________|_________|

| 2.|«Վառմաշ» ՍՊԸ|  311,304.8| 23,323.2|  12,452.0|         | 12,452.0|

|___|____________|___________|_________|__________|_________|_________|

| 3.|«Վայքի ՃՇՇ» |  354,978.8| 43,081.0|   1,966.9|         |  1,966.9|

|   |ՓԲԸ         |           |         |          |         |         |

|___|____________|___________|_________|__________|_________|_________|

| 4.|«ԱԱԲ Պրոեկտ»|  626,210.2|200,000.0|  43,259.3|         | 43,259.3|

|   |ՍՊԸ         |           |         |          |         |         |

|___|____________|___________|_________|__________|_________|_________|

| 5.|«Ռուքոստրոյ»|   95,108.8| 13,494.2|   5,484.0|         |  5,484.0|

|   |ՍՊԸ         |           |         |          |         |         |

|___|____________|___________|_________|__________|_________|_________|

| 6.|«Կոտայքի    |  400,126.2|  8,761.1|   1,500.0|         |  1,500.0|

|   |ՃՇՇ» ՍՊԸ    |           |         |          |         |         |

|___|____________|___________|_________|__________|_________|_________|

| 7.|«Ոսմար» ՍՊԸ |  364,384.4|         |          |  7,581.1|  7,581.1|

|___|____________|___________|_________|__________|_________|_________|

| 8.|«Ավտոճանա-  |   40,095.0|  8,022.2|     513.4|         |    513.4|

|   |պարհային    |           |         |          |         |         |

|   |մեքենաներ»  |           |         |          |         |         |

|   |ՓԲԸ         |           |         |          |         |         |

|________________|___________|_________|__________|_________|_________|

|Ընդամենը        |2,282,097.5|386,571.0|  95,399.6|  7,581.1|102,980.7|

._____________________________________________________________________.

 

    2009 թվական                                   Աղյուսակ 2, հազ. դրամ

._____________________________________________________________________.

|հ/հ|Կապալառու   |Հատկացված  |Ստուգված |       Արձանագրված խախտում    |

|   |            |գումարի    |ծավալ    |______________________________|

|   |            |չափը       |         |վերականգն-|Անարդյու-|Ընդամենը |

|   |            |           |         |ման ենթակա|նավետ    |         |

|   |            |           |         |գումար    |ծախս     |         |

|___|____________|___________|_________|__________|_________|_________|

| 1.|«Սիսիանի    | 428,493.8 | 92,089.6|  10,384.2| 69,422.6| 79,806.8|

|   |ԲՈՒԱՏ» ՍՊԸ  |           |         |          |         |         |

|___|____________|___________|_________|__________|_________|_________|

| 2.|«ԱԱԲ Պրոեկտ»|  180,614.2|         |          | 35,502.6| 35,502.6|

|   |ՍՊԸ         |           |         |          |         |         |

|___|____________|___________|_________|__________|_________|_________|

| 3.|«Գորիսի ՃՇՇ»|  795,896.3|337,737.0|  71,541.4|         | 71,541.4|

|   |ԲԲԸ         |           |         |          |         |         |

|___|____________|___________|_________|__________|_________|_________|

| 4.|«Կապանի ՃՇՇ»|  192,420.0| 84,148.9|  18,732.9|         | 18,732.9|

|   |ՍՊԸ         |           |         |          |         |         |

|___|____________|___________|_________|__________|_________|_________|

| 5.|«Վայքի ՃՇՇ» |   99,387.0| 42,594.0|   4,134.3|         |  4,134.3|

|   |ՓԲԸ         |           |         |          |         |         |

|___|____________|___________|_________|__________|_________|_________|

| 6.|«Գավառի ՃՇՇ»|  308,181.9| 28,900.9|     898.0|         |    898.0|

|   |ԲԲԸ         |           |         |          |         |         |

|___|____________|___________|_________|__________|_________|_________|

| 7.|«Արգիշտի-1» |  397,354.9|         |          | 13,584.7| 13,584.7|

|   |ՍՊԸ         |           |         |          |         |         |

|___|____________|___________|_________|__________|_________|_________|

| 8.|«Լոռիի ՃՇՇ» |  252,862.3|         |          |   10,274|   10,274|

|   |ՓԲԸ         |           |         |          |         |         |

|___|____________|___________|_________|__________|_________|_________|

| 9.|«Անիի ՃՇՇ»  |   93,920.3|         |          |  8,110.2|  8,110.2|

|   |ՍՊԸ         |           |         |          |         |         |

|________________|___________|_________|__________|_________|_________|

|Ընդամենը        |2,749,130.7|585,470.4| 105,690.1|136,894.1|242,584.9|

._____________________________________________________________________.

 

-----------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ վերահսկիչ պալատ
30.03.2010
N 10/3
Որոշում