Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ 2009 (7-ՐԴ ՄԱՍ)

 

 

Հավելված

ՀՀ վերահսկիչ պալատի խորհրդի

2010 թ. մարտի 30-ի թիվ 10/3

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏ

 

ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ 2009

(7-րդ մաս)

 

2.29. Արմավիրի մարզպետարան

 

Վերահսկողությունն ընդգրկող ժամանակաշրջանը` 2007 թվականի հունվարի 1-ից մինչև 2009 թվականի հունվարի 1-ը:

Վերահսկողության արդյունքներով արձանագրվել է

1. Քաղաքաշինության բնագավառ

Շինարարության ընդհանուր ծավալը կազմում է 2,342,715.2 հազ. դրամ, օբյեկտների ընդհանուր քանակը կազմում է 38, որից ստուգվել են 22-ը: Հսկիչ չափագրումներով ընդգրկված աշխատանքների գումարը կազմել է 906,618.5 հազ դրամ:

Հսկիչ չափագրումների արդյունքում արձանագրված ծավալային հավելագրումները կազմել են 70,658.5 հազ. դրամ, պայմանագրով նախատեսված շին. աշխատանքների և փաստացի կատարված աշխատանքի չհաշվարկված, սակայն վճարված գնային տարբերությունները` 9,439.6 հազ. դրամ, անորակ կատարված աշխատանքը` 1,600.0 հազ. դրամ: Արդյունքում վերականգնման ենթակա ընդհանուր գումարը կազմում է 81,698.1 հազ. դրամ (մանրամասն տեղեկատվությունը ներկայացված է աղյուսակ 1-ում):

 

    Աղյուսակ 1                                                 հազ. դրամ

 

._____________________________________________________________________.

|  |Օբյեկտի         |Կապալառու  |Ծավալա- |Նախատեսված |Վերականգնված է  |

|  |անվանումը       |կազմակեր-  |յին     |և  փաստ.   |________________|

|  |                |պություն   |հավելա- |կատարված   |Գումա- |Աշխատան-|

|  |                |           |գրում   |աշխ. գնային|րով    |քով     |

|  |                |           |        |տարբերութ- |       |        |

|  |                |           |        |յուն       |       |        |

|__|________________|___________|________|___________|_______|________|

| 1|Մի շարք գյուղերի|Խաչատրյանի | 7,606.9|           |  757.5| 7,256.6|

|  |դպրոցներ        |Բիլդինգ    |        |           |       |        |

|  |                |Գրուպ      |        |           |       |        |

|__|________________|___________|________|___________|_______|________|

| 2|Շենիկ համայնքի  |Ջրհան ՊՓԲԸ |14,700.0|           |       |        |

|  |խորքային հոր    |           |        |           |       |        |

|__|________________|___________|________|___________|_______|________|

| 3|Բաղրամյան գյուղի|Միսակ Մեծ  | 6,087.3|           | 391.4 | 4,903.6|

|  |միջ. դպրոց      |ՍՊԸ        |        |           |       |        |

|__|________________|___________|________|___________|_______|________|

| 4|Վաղարշապատի թիվ |Կառուցապա- | 1,095.1|           |       | 1,095.1|

|  |12 դպրոցի տանիք |տում և     |        |           |       |        |

|  |                |սպասարկում |        |           |       |        |

|__|________________|___________|________|___________|_______|________|

| 5|Այգեկ գյուղի    |Արա և      | 6,144.1|           |       | 6,312.5|

|  |միջ. դպրոց      |Այծեմնիկ   |        |           |       |        |

|  |                |ԲԲԸ        |        |           |       |        |

|__|________________|___________|________|___________|_______|________|

| 6|Արտամետ գյուղի  |Տագատե ՍՊԸ |11,403.4|           |       |11267.6 |

|  |միջ. դպրոց      |           |        |           |       |        |

|__|________________|___________|________|___________|_______|________|

| 7|Խանջյան գյուղի  |Տագատե ՍՊԸ | 1,308.1|           |       | 1446.6 |

|  |մշակույթի տուն  |           |        |           |       |        |

|__|________________|___________|________|___________|_______|________|

| 8|Ջանֆիդա և       |Տագատե ՍՊԸ |3,658.20|           |       | 3,749.2|

|  |Մարգարա         |           |        |           |       |        |

|  |համայնքների     |           |        |           |       |        |

|  |տարածքում Արաքս |           |        |           |       |        |

|  |գետի ափերի      |           |        |           |       |        |

|  |ամրացում        |           |        |           |       |        |

|__|________________|___________|________|___________|_______|________|

| 9|Երվանդաշատ      |Տագատե ՍՊԸ |8,206.00|           |       | 8,528.5|

|  |համայնքի        |           |        |           |       |        |

|  |տարածքում Արաքս |           |        |           |       |        |

|  |գետի ափերի      |           |        |           |       |        |

|  |ամրացում        |           |        |           |       |        |

|__|________________|___________|________|___________|_______|________|

|10|Դալարիկի շենքերի|Լեռ-Նառ ՍՊԸ| 1,220.1|           |       | 1311.0 |

|  |տանիքներ        |           |        |           |       |        |

|__|________________|___________|________|___________|_______|________|

|11|Հանրապետության  |Լեգենդա ՍՊԸ| 2,063.8|           |       | 2013.0 |

|  |թիվ 1 շենքի     |           |        |           |       |        |

|  |ուժեղացում      |           |        |           |       |        |

|__|________________|___________|________|___________|_______|________|

|12|Ամասիա դպրոցի   |Միլաքս     | 1,410.8|  5,353.0  | 277.8 | 6,297.7|

|  |հիմնանորոգում   |Գրուպ ՍՊԸ  |        |           |       |        |

|__|________________|___________|________|___________|_______|________|

|13|Փշատավանի դպրոցի|Միլաքս     | 1,273.6|   604.8   |  53.1 | 1,635.8|

|  |հիմնանորոգում   |Գրուպ ՍՊԸ  |        |           |       |        |

|__|________________|___________|________|___________|_______|________|

|14|Գեղակերտի դպրոցի|Միլաքս     | 1,525.0|   935.6   |  90.9 | 2,397.0|

|  |հիմնանորոգում   |Գրուպ ՍՊԸ  |        |           |       |        |

|__|________________|___________|________|___________|_______|________|

|15|Ձերժինսկի գյուղի|Էրկագա     | 2,956.1| 4,146.2 * |2,881.6|  4297.4|

|  |դպրոց           |Աստղ ՍՊԸ   |        |           |       |        |

|__|________________|___________|________|___________|_______|________|

|  |Ընդամենը        |           |70,658.5| 11,039.6 *|4,452.3|62,611.6|

._____________________________________________________________________.

 

* Ներառված է Ձերժինսկի գյուղի դպրոցում 1,600.0 հազ. դրամի անորակ կատարված աշխատանքների գումարը:

2. 50 և ավելի տոկոս պետական մասնակցությամբ ընկերություններում պետական բաժնեմասի կառավարում

Իրացման ծավալը պակաս ցույց տալու հետևանքով 3 ընկերությունում չի հաշվարկվել և չի վճարվել 640.6 հազ. դրամի շահութաբաժին, որը ենթակա է վերականգնման պետական բյուջե:

Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում հիվանդների բուժման համար` 303.2 հազ. դրամ գումարի չափով անհրաժեշտ որոշ դեղամիջոցներ և բուժպարագաներ գնվել են հիվանդների կողմից: Գումարը ենթակա է վերականգնման պետական բյուջե:

3. Սոցիալական ծառայության տարածքային գործակալություններ

Սոցիալական ծառայության տարածքային գործակալությունների ընտրանքային ստուգումների արդյունքում արձանագրվել է նպաստառու ընտանիքների կողմից կենդանիների իրական թիվը թաքցնելու 14, հողերի իրական չափերը թաքցնելու 3, եկամուտների չափերը թաքցնելու 267, ընտանիքի կազմը սխալ ներկայացնելու 15 և ավտոմեքենա ունենալու փաստը թաքցնելու 3 դեպք, որի հետևանքով 46,032.0 հազ. դրամ ավելի նպաստ է վճարվել, որը ենթակա է վերականգնման:

4. Հանրակրթական ուսումնական հաստատություններ

Պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների աշակերտների համար 1,665.0 հազ. դրամի չափով ավելի գումար է ֆինանսավորվել, որը ենթակա է վերականգնման:

Դպրոցական համազգեստ գնելու նպատակով կատարվել է 2,449.0 հազ. դրամի ոչ նպատակային ծախս և 3,508.3 հազ. դրամի աշխատավարձի ավելի վճարում:

5. Մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս, մարզի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականության հողերի օգտագործում

Մարզպետարանը պատշաճ վերահսկողություն չի իրականացրել համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող պետական սեփականության հողերի օգտագործողներից համապատասխան վճարներ պետբյուջե վճարելու հարցում: Արդյունքում 2007 և 2008 թվականների համար Մեծամորի քաղաքապետարանին սխալմամբ վճարվել է 17,465.8 հազ. դրամ գույքահարկի և հողի հարկի գումար, որը ենթակա է վերականգնման պետբյուջե:

 

Արձանագրված խախտումներով վերականգնման ենթակա ընդհանուր գումարը կազմում է 147,804.7 հազ. դրամ:

 

Ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ

 

Վերահսկիչ պալատի արձանագրած խախտումներին ի պատասխան Արմավիրի մարզպետի 06.08.2009 թ. թիվ 2049, 30.11.2009 թ. թիվ 3300 և 25.02.2010 թ. թիվ 442 գրություններով տեղեկացվել է`

1. Շինարարական աշխատանքներում ծավալային հավելագրումների համար կապալառուների կողմից փոխանցվել է 4,452.3 հազ. դրամ և աշխատանքի տեսքով վերականգնվել է 62,611.6 հազ. դրամ (մանրամասն տեղեկատվությունը ներկայացված է աղյուսակ 1-ում):

2. 2007 թվականին հատկացված 14,700.0 հազ. դրամի շրջանակներում Բագարանի գյուղական համայնքում հորատվել էր խորքային հոր, մինչդեռ այն սխալմամբ նախատեսվել էր հորատել Շենիկի գյուղական համայնքում: Թերությունը վերացվել է ՀՀ կառավարության 17.12.2009 թ. թիվ 1461-Ն որոշմամբ:

3. 50 և ավելի տոկոս պետական մասնակցությամբ ընկերությունների կողմից 943.8 հազ. դրամ փոխանցվել է ՀՀ պետական բյուջե:

4. Հանրակրթական ուսումնական հաստատությունների մասով վերականգնվել է 1,665.0 հազ. դրամ, որից Քարակերտի թիվ 2 դպրոցի մասով` 580.9 հազ. դրամ, Հացիկի միջնակարգ դպրոցի մասով` 713.5 հազ. դրամ և Արմավիրի վարժարանի մասով` 370.6 հազ. դրամ:

5. Սոցիալական ծառայության տարածքային գործակալությունների կողմից ավելի վճարված 46,032.0 հազ. դրամ նպաստի գումարից 42,884.0 հազ. դրամը ՀՀ կառավարության 26.06.2009 թ. թիվ 723-Ն որոշմամբ համարվել է մարված, 342.0 հազ. դրամը վերադարձվել է ՀՀ պետական բյուջե, իսկ մնացած գումարը համարվել է մարված աջակցության խորհրդի կողմից:

6. Մեծամորի քաղաքապետարանին ավելի վճարված գումարը Արմավիրի մարզպետարանի կողմից առաջարկվել է նվազեցնել 2010 թ. բյուջեի նախագծով Մեծամոր քաղաքին տրվելիք դոտացիայից:

 

2.30. Արմավիրի մարզի համայնքներ

 

Վերահսկողությունն ընդգրկող ժամանակաշրջանը` 2007 թվականի հունվարի 1-ից` 2009 թվականի հունվարի 1-ը:

Վերահսկողության արդյունքում արձանագրվել է`

ք. Արմավիր

. Օրենսդրությամբ սահմանված ժամկետից հետո համայնքային սեփականություն հանդիսացող հողերի անհատույց օտարումից չի վճարվել 26,445.3 հազ. դրամ հողի կադաստրային արժեքը, որը ենթակա է վերականգնման համայնքի բյուջե:

. Չի հաշվարկվել և վճարվել 6,596.4 հազ. դրամ տեղական տուրք և 655.3 հազ. դրամ վարձավճար, որը ենթակա է վերականգնման համայնքի բյուջե:

. Համայնքի 2009 թ. դոտացիան 12,206.9 հազ. դրամով ավելի է հաշվարկվել, որը ենթակա է պակասեցման համայնքին հասանելիք 2009 թ. համահարթեցման դոտացիայից:

ք. Էջմիածին

. Չի հաշվարկվել և չի վճարվել 6,834.0 հազ. դրամ տեղական տուրք և 576.0 հազ. դրամ գույքի վարձավճար, որը ենթակա է վերականգնման համայնքի բյուջե:

. 15,835.7 հազ. դրամի կատարված շինարարական աշխատանքներում թույլ է տրվել ծավալային հավելագրում, որը կազմում է 1,652.0 հազ. դրամ: Գումարը ենթակա է վերականգնման համայնքի բյուջե:

. Համայնքի բյուջեի հաշվին գնված ավտոմեքենաների համար չի փոխանցվել 460.0 հազ. դրամի եկամտահարկի գումար, որը ենթակա է վերականգնման պետական բյուջե:

գ. Տալվորիկ

. Գյուղապետարանի գանձապահի որդուց 4,158.0 հազ. դրամի չափով «մեկ անձից» գնման ձևով ձեռք է բերվել գյուղգործիքներ, այդ թվում` դիզել 1,045.0 հազ. դրամ, գութան` 484.0 հազ. դրամ, լաֆետ` 462.0 հազ. դրամ, պլանիրովկա` 1,155.0 հազ. դրամ, շարքացան` 550.0 հազ. դրամ, գութան պերվեի` 462.0 հազ. դրամ և այլն: Հարկ է նշել, որ վերը նշված գույքը գնելուց հետո նույն բնակչին նշված գույքը տրվել է վարձակալության:

Նույն եղանակով այլ անձանցից ձեռք է բերվել ՄՏԶ-80 տրակտոր /1990 թ. արտադրության/` 3,102.0 հազ. դրամ, T-150 տրակտոր /1988 թ. արտադրության/` 5,126.0 հազ. դրամ, ինչպես նաև խոտի հակավորման սարքավորում /1990 թ. արտադրության/ 2,640.0 հազ. դրամ:

ա. տրակտոր

բ. խոտի հակավորման սարքավորում գ. լաֆետ

. 2007 թ. համայնքում օտարվել է 106.4 հա և 2008 թ-ին` 39.38 հա գյուղնշանակության հողեր: Դրանց հողի հարկի 2,081.9 հազ. դրամ գումարը տարեկան հաշվարկային ցուցանիշների մեջ չի հաշվառվել, որը ենթակա է վերականգնման համայնքի բյուջե:

. Մրցույթներ և աճուրդներ կազմակերպելու համար գանձված 380.0 հազ. դրամ գումարը չի մուտքագրվել դրամարկղ և գանձապետական համապատասխան հաշվին, որը ենթակա է վերականգնման համայնքի բյուջե:

. Հողի վարձավճարների գծով 2007-2008 թթ. ժամանակահատվածի համար չէր հաշվարկվել 1,316.0 հազ. դրամի տույժ, որը ենթակա է վերականգնման համայնքի բյուջե:

. 2007-2008 թթ. համայնքի բնակչությունից խորքային հորերի էլեկտրական հոսանքի համար հավաքագրվել է 964.0 հազ. դրամ, որից 856.0 հազ. դրամի վերաբերյալ բացակայում են ծախսը հիմնավորող փաստաթղթերը:

. Ստուգվող ժամանակահատվածում մեխանիզացիայի վարձակալության պարտքը կազմում է 1,070.0 հազ. դրամ, որը ենթակա է վերականգնման համայնքի բյուջե:

. Բացակայում էր 300.0 հազ. դրամի դիզ. վառելիքի ծախսը հիմնավորող փաստաթղթերը, որը ենթակա է վերականգնման համայնքի բյուջե:

. Շինարարության բնագավառում արձանագրվել է նախահաշվով ավելի հաշված գումար և ծավալային հավելագրում 8,063.3 հազ. դրամի չափով, որը ենթակա է վերականգնման համայնքի բյուջե: Հարուցվել է քրեական գործ:

գ. Նոր Կեսարիա

. Հողերի վարձակալությունից առաջացած ապառքների նկատմամբ չի հաշվարկվել 4,704.0 հազ. դրամ գումարի տույժեր, որը ենթակա է վերականգնման համայնքի բյուջե:

. 3,750.0 հազ. դրամի կատարված շինարարական աշխատանքներում թույլ է տրվել ծավալային հավելագրում 584.0 հազ դրամի, որը ենթակա է վերականգնման համայնքի բյուջե:

գ. Արևիկ

. Տեղական տուրքերից համայնքի բյուջե չի վճարվել 442.0 հազ. դրամ:

. 01.01.2009 թ.-ի դրությամբ հաշվարկվել է համայնքի բնակիչների խմելու և ոռոգման ջրի պարտք` 4,803.4 հազ. դրամ, որը ենթակա է վերականգնման:

. 13,400.0 հազ. դրամի կատարված շինարարական աշխատանքներում թույլ է տրվել ծավալային հավելագրում 1,333.2 հազ դրամի, որը ենթակա է վերականգնման համայնքի բյուջե:

գ. Քարակերտ

. Տեղական տուրքերի գծով համայնքի բյուջե չի վճարվել 600.0 հազ. դրամ:

. Հողերի օտարումից 5,936.1 հազ. դրամ չի մուտքագրվել գյուղապետարանի դրամարկղ և համապատասխան հաշվին, որը ենթակա է վերականգնման համայնքի բյուջե:

գ. Հայթաղ

. Համայնքի բյուջե պակաս է գանձվել 11,630.1 հազ.դրամի հողի հարկ, 130.0 հազ. դրամի տեղական տուրք, որը ենթակա է վերականգնման:

. Ստուգվող ժամանակահատվածում չի հաշվարկվել 1,265.9 հազ. դրամի չափով հողի վարձակալության գումարը:

. 2008 թ.-ի ընթացքում «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի շրջանակում նախատեսված ոռոգման համակարգերի աշխատանքները «Խոյ» ՋՕԸ-ի կողմից չեն կատարվել, որի համար փոխանցված 3,000.0 հազ. դրամ գումարը ենթակա է վերականգնման համայնքի բյուջե:

գ. Արգինա

. Հողի հարկի գծով համայնքի բյուջե պակաս է գանձվել 3,549.0 հազ. դրամ, որը ենթակա է վերականգնման համայնքի բյուջե:

. 01.01.2009 թ.-ի դրությամբ հողի վարձավճարների գծով պարտքը տույժերի հետ միասին կազմել է 4,907.0 հազ. դրամ, որը ենթակա է վերականգնման համայնքի բյուջե:

. 2008 թ.-ի ընթացքում «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի շրջանակում նախատեսված ոռոգման համակարգերի աշխատանքները «Թալին» ՋՕԸ-ի կողմից չեն կատարվել, որի համար փոխանցված 2,800.0 գումարը ենթակա է վերականգնման համայնքի բյուջե:

գ. Սարդարապատ

. Սարդարապատի գյուղապետարանի կողմից 2007-2008 թթ. ընթացքում աճուրդով օտարված 17.3 հա հողի դիմաց համայնքի բյուջե չի մուտքագրվել 34,548.6 հազ. դրամ, որը ենթակա է վերականգնման:

. Սարդարապատ գյուղական համայնքի խմելու ջրի թվով 4 հատ ջրամբարների, մետաղյա տարողությունների և ներքին ցանցի վերանորոգման համար «ՏՆԱ-Շին ԱՇՈՏ» ՍՊԸ-ին տրամադրվել է 20,000.0 հազ. դրամ, սակայն աշխատանքները կատարված չեն և գումարը ենթակա է վերականգնման:

գ. Փարաքար

. 2007 թվականին ուղղակի վաճառքով Երևան-Էջմիածին մայրուղուն անմիջապես կից գյուղապետի որոշումներով օտարվել է 930 քմ տարածք` 6,286 դրամով, այսինքն` 1 քմ վաճառվել է 6.7 դրամով, մասնավորապես.

. 24.07.07 թ. գյուղապետի թիվ 12 որոշմամբ Վ. Թորոսյանին է օտարվել 152 քմ հողատարածք, արժեքը` 1,027 դրամ:

. 24.07.07 թ. գյուղապետի թիվ 13 որոշմամբ Լ.Բարեղամյանին է օտարվել 168 քմ հողատարածք, արժեքը` 1,134 դրամ:

. 13.12.07 թ. գյուղապետի թիվ 16 որոշմամբ Ա. Ղազարյանին է օտարվել 90 քմ հողատարածք, արժեքը` 610 դրամ:

. 12.11.07 թ. գյուղապետի թիվ 3 որոշմամբ Ռ. Պապյանին է օտարվել 134 քմ հողատարածք, արժեքը` 905 դրամ

. 13.12.07 թ. գյուղապետի թիվ 15 որոշմամբ Գ. Հակոբյանին է օտարվել 386 քմ հողատարածք, արժեքը` 2,610 դրամ:

. Երևան - Էջմիածին մայրուղու հարակից տարածքում մայրաքաղաքային 10 հասցեում գտնվող կիսակառույց շինությունը օտարվել է Է. Մկրտչյանին գյուղապետի 05.12.07 թ. թիվ 14 որոշմամբ: Օտարման արդյունքում համայնքի բյուջե է մուտքագրվել 889.7 հազ. դրամ: Երեք ամիս անց, այն վերավաճառվել է Հ. Միրզախանյանին 15,500.0 հազ. դրամով, այսինքն` համայնքային սեփականություն հանդիսացող շինությունը օտարվել է շուկայականից գրեթե 17.5 անգամ ցածր գնով:

. Երևան-Էջմիածին մայրուղու աջ և ձախ կողմերի օբյեկտների համար չի հաշվարկվել և չի վճարվել 14,602.4 հազ. դրամի գույքահարկի գումար, որը ենթակա է վերականգնման:

. Չի հաշվարկվել և չի վճարվել 6,523.0 հազ. դրամի տեղական տուրք, որը ենթակա է վերականգնման:

գ. Մերձավան

. Համայնքում հողերի օտարման ժամանակ հողերի կատեգորիաների սխալ կիրառման հետևանքով որպես կադաստրային արժեք համայնքի բյուջե պակաս է վճարվել 45,712.6 հազ. դրամ:

գ. Մարգարա

. Համայնքի ավագանու որոշումներով «Արաքսի ավազան» և «Վինեկա» ՍՊԸ-ներին վարձակալական հիմունքներով տրամադրվել է 8 հա գյուղատնտեսական նշանակության հող` բացառապես գյուղմթերքների արտադրության նպատակով, սակայն 2007 թվականից այդ հողատարածքում իրականացվում են ավազաարդյունահանման աշխատանքներ: Վերահսկիչ պալատի խորհրդի որոշմամբ նյութերն ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն:

Մարզի տարբեր համայնքներում հողերի հետ կապված գործարքները կնքվել են անարդյունավետ պայմաններում: Առանձին օրինակները ներկայացված են հետևյալ աղյուսակում.

 

._____________________________________________________________________.

|Համայնքը |Սեփականատեր|Ընդա-|Ընդհանուր|  II գնորդ |II օտարման|I և  II |

|         |           |մենը |գումարը  |           |ընդհանուր |օտարում-|

|         |           |(հա) |/դրամ/   |           |գումարը   |ների    |

|         |           |     |         |           |/դրամ/    |միջև    |

|         |           |     |         |           |          |ընկած   |

|         |           |     |         |           |          |ժամանակա|

|         |           |     |         |           |          |հատվածը |

|_____________________________________________________________________|

|                         2007 թվական                                 |

|_____________________________________________________________________|

|Վանանդ   |Ավետիսյան  | 14  | 485,494 |Մանուկյան  | 4,000,003|1.5 ամիս|

|         |Աննա       |     |         |Ռոման      |          |        |

|_________|___________|_____|_________|___________|__________|________|

|Վանանդ   |Վարդևանյան | 20  | 708,750 |Մուրադյան  | 7,000,000|6.5 ամիս|

|         |Արայիկ     |     |         |Արթուր     |          |        |

|_____________________________________________________________________|

|                         2008 թվական                                 |

|_____________________________________________________________________|

|Հուշակերտ|Օսսեփյան   |  10 |354,375  |Մխիթարյան  | 3,900,000|  1 օր  |

|         |Գարաբետ-   |     |         |Սամվել     |          |        |

|         |Կարնիգ     |     |         |           |          |        |

|_________|___________|_____|_________|___________|__________|________|

|Բագարան  |Պողոսյան   |  40 |850,500  |Մահդեսսյան |21,000,000|  26 օր |

|         |Սամվել     |     |         |Կևորկ      |          |        |

|_________|___________|_____|_________|___________|__________|________|

|Արտամետ  |Ավետիսյան  |  60 |6,075,000|Օսսեփյան   |23,400,000|  5 օր  |

|         |Սամվել     |     |         |Գարաբետ-   |          |        |

|         |           |     |         |Կարնիգ     |          |        |

._____________________________________________________________________.

 

Այսպիսով, Արմավիրի մարզի համայնքներում արձանագրված խախտումների վերականգնման ենթակա գումարը կազմել է 192,991.1 հազ. դրամ, այդ թվում 180,011.2 հազ. դրամ` համայնքային բյուջե, իսկ 12,979.9 հազ. դրամ` պետական բյուջե (աղյուսակ 1):

 

    Աղյուսակ 1                                             հազ. դրամ

 

._______________________________________________________________________.

|Հ/|Համայնքի     | Վերականգնման ենթակա գումար | Վերականգնված գումարներ  |

|հ |անվանումը    |____________________________|_________________________|

|  |             |Ընդամենը |   Այդ թվում      |Ընդամենը| Այդ թվում      |

|  |             |         |__________________|        |________________|

|  |             |         |Համայնքի |Պետական |        |Համայնքի|Պետական|

|  |             |         |բյուջե   |բյուջե  |        |բյուջե  |բյուջե |

|__|_____________|_________|_________|________|________|________|_______|

| 1|ք. Արմավիր   | 45,903.8| 33,696.9|12,206.9| 6,883.2| 6,883.2|       |

|__|_____________|_________|_________|________|________|________|_______|

| 2|ք. Էջմիածին  | 9,522.0 | 9,062.0 | 460.0  | 9,522.0| 9,062.0| 460.0 |

|__|_____________|_________|_________|________|________|________|_______|

| 3|գ. Տալվորիկ  |14,067.2 | 14,067.2|        |  380.0 |  380.0 |       |

|__|_____________|_________|_________|________|________|________|_______|

| 4|գ. Նոր Կեսարի| 5,288.0 | 5,288.0 |        | 1,359.0| 1,359.0|       |

|__|_____________|_________|_________|________|________|________|_______|

| 5|գ. Արևիկ     | 6,578.6 | 6,578.6 |        | 3,457.3| 3,457.3|       |

|__|_____________|_________|_________|________|_________________________|

| 6|գ. Քարակերտ  | 6,536.1 | 6,536.1 |        |Հարուցվել է քրեական գործ |

|__|_____________|_________|_________|________|_________________________|

| 7|գ. Հայթաղ    | 16,072.0| 16,072.0|        |        |        |       |

|__|_____________|_________|_________|________|________|________|_______|

| 8|գ. Արգինա    | 11,331.4| 11,306.4|  25.0  |        |        |       |

|__|_____________|_________|_________|________|________|________|_______|

| 9|գ. Վանանադ   |   60.0  |   60.0  |        |  60.0  |  60.0  |       |

|__|_____________|_________|_________|________|________|________|_______|

|10|գ. Մյասնիկյան|  468.0  |  180.0  | 288.0  | 468.0  | 180.0  | 288.0 |

|__|_____________|_________|_________|________|________|________|_______|

|11|գ. Սարդարապատ| 54,548.6| 54,548.6|        |        |        |       |

|__|_____________|_________|_________|________|________|________|_______|

|12|գ. Փարաքար   | 21,125.4| 21,125.4|        |11,405.0|11,405.0|       |

|__|_____________|_________|_________|________|________|________|_______|

|13|գ. Նորակերտ  | 1,065.0 | 1,065.0 |        | 1,065.0| 1,065.0|       |

|__|_____________|_________|_________|________|________|________|_______|

|14|գ. Արգավանդ  |  425.0  |  425.0  |        |  150.0 |  150.0 |       |

|________________|_________|_________|________|________|________|_______|

|Ընդամենը        |192,991.1|180,011.2|12,979.9|34,749.1|34,001.1| 748.0 |

._______________________________________________________________________.

 

Առաջարկություններ

 

._________________________________________________________________________.

|    ՀՀ կառավարությանը                                                    |

|    Հաշվի առնելով համայնքների կողմից հողային պաշարների անարդյունավետ     |

|կառավարումը, քննարկել ՀՀ Հողային օրենսգրքում փոփոխություններ կատարելու   |

|հարցը, առաջարկելով աճուրդով օտարվող հողերի մեկնարկային գինը սահմանել հողի|

|կադաստրային արժեքի 100 տոկոսից ոչ պակաս:                                 |

._________________________________________________________________________.

 

Ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ

 

Արմավիրի մարզի համայնքների ղեկավարների համապատասխան գրություններով տեղեկացվել է, որ ՀՀ վերահսկիչ պալատի վերահսկողության ընթացքում արձանագրված խախտումներով վերականգնվել է 34,749.5 հազ.դրամ, որից համայնքային բյուջեներ` 34,001.5 հազ. դրամ և պետական բյուջե` 748.0 հազ. դրամ: Մասնավորապես.

ք. Արմավիր

. Համայնքի բյուջե վճարվել է 6,263.7 հազ. դրամ տեղական տուրք և 619.5 հազ. դրամ վարձավճար:

ք. Էջմիածին

. Համայնքի բյուջե վճարվել է 6,834.0 հազ. դրամ տեղական տուրք և 576.0 հազ. դրամ վարձավճար:

. Կապիտալ շինարարության և նորոգման աշխատանքների ընթացքում արձանագրված 1,652.0 հազ. դրամ խախտումների գումարը վերականգնվել է համայնքի բյուջե:

. Գնված ավտոմեքենաների եկամտահարկի 460.0 հազ. դրամը վճարվել է պետական բյուջե:

գ. Տալվորիկ

. Օտարված գյուղնշանակության հողերի 2,081.9 հազ. դրամի հողի հարկի գումարը չի վերականգնվել համայնքի բյուջե` հարուցվել է քրեական գործ:

. Մրցույթներ և աճուրդներ կազմակերպելու համար գանձված 380.0 հազ. դրամը մուտքագրվել է գանձապետական համապատասխան հաշվին:

գ. Նոր Կեսարիա

. Հողի վարձավճարների գծով տույժերի գումարից վճարվել է 1,359.0 հազ. դրամ:

գ. Արևիկ

. 442.0 հազ. դրամ տեղական տուրքի գումարը վճարվել է համայնքի բյուջե:

. Խմելու և ոռոգման ջրի պարտքի համար վճարվել է 3,015.3 հազ.դրամ:

գ. Քարակերտ

. Տեղական տուրքերի գծով համայնքի բյուջե չվճարված 600.0 հազ. դրամի և հողերի օտարումից համապատասխան հաշվին չմուտքագրված 5,936.1 հազ. դրամի մասով հարուցված է քրեական գործ:

գ. Վանանդ

. Աճուրդի մասնակցության վճարը` 60.0 հազ. դրամ վերականգնվել է ստուգման ընթացքում:

գ. Փարաքար

Վերականգնվել է 7,559.1 հազ. դրամի գույքահարկի և 3,845.9 հազ. դրամի տեղական տուրքի գումար` մնացած գումարների համար դատարանի կողմից կազմվել է վերականգնման ժամանակացույց:

 

2.31. ՀՀ դատախազություն

 

Վերահսկողությամբ ընդգրկվող ժամանակահատվածը` 2007 թվականի հունվարի 1-ից մինչև 2009 թվականի հունվարի 1-ը:

Վերահսկողության արդյունքներով արձանագրվել է`

1. Ներքին աուդիտ

2007 և 2008 թվականներին աուդիտորի հաստիքը թափուր լինելու պատճառով, Դատախազությունում ներքին աուդիտ չի իրականացվել: Չի պահպանվել «Գանձապետական համակարգի մասին» ՀՀ օրենքի պահանջը:

2. Գնումների գործընթացի նկատմամբ իրականացված համապատասխանության վերահսկողություն

Գնումները կատարվել են նույն ընկերություններից և նույն ժամանակահատվածում, բաժանվել են առանձին չափաբաժինների և իրականացվել են գնման առանձին ընթացակարգեր անցկացնելու եղանակով: Խախտվել է «Գնումների մասին» ՀՀ օրենքի պահանջները:

3. Շինարարական աշխատանքներ

Անտեսելով «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի պահանջները` նախագծեր մշակող կազմակերպությունների համար հեղինակային հսկողության գումարներ չեն նախատեսվել և պայմանագրեր չեն կնքվել:

Շինարարության որակի տեխնիկական հսկողությունն իրականացվել է ֆիզիկական անձանց միջոցով, մինչդեռ ըստ սահմանված կարգի այն պետք է կատարեն իրավաբանական անձինք:

Դատախազության 4 վարչական շենքերի նախագծա-նախահաշվային փաստաթղթերի փորձաքննությունը կատարվել է «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի կողմից 2008 թվականի ապրիլի 15-ից` 16-ն ընկած ժամանակահատվածում: Սակայն նախագծային աշխատանքների կատարման հանձնման-ընդունման արձանագրությունը ստորագրված է 2008 թվականի մայիսի 12-ին: Փորձաքննությունը պետք է անցկացվեր նախագծային աշխատանքների ավարտից հետո:

 

2.32. ՀՀ դատական դեպարտամենտ

 

Վերահսկողությամբ ընդգրկվող ժամանակահատվածը` 2007 թվականի հունվարի 1-ից մինչև 2009 թվականի հոկտեմբերի 1-ը:

Վերահսկողության արդյունքներով արձանագրվել է`

1. ՀՀ վճռաբեկ դատարանի և Դեպարտամենտի նոր շենքային համալիրի նախագծային աշխատանք

Շինարարական աշխատանքների նկատմամբ հեղինակային հսկողություն իրականացնելու նպատակով «Երևանի Ճարտարապետության և Շինարարության Պետական Համալսարան» ՊՈԱԿ-ին վճարվել է 3,236.9 հազ. դրամ, մինչդեռ շենքի շինարարությունը սկսված չէ: Գումարը ենթակա է վերականգնման:

2. Շինարարական աշխատանքներ

ՀՀ հարավային վարչական տարածքի քաղաքացիական ու քրեական դատարանների ժամանակավոր շենքային համալիրների շինվերանորոգման համար հատկացված 45,320.0 հազ. դրամ գումարից հսկիչ չափագրման է ենթարկվել 24,085.3 հազ. դրամի աշխատանքներ: Արձանագրվել է չկատարված աշխատանքների դիմաց վճարում` 1,764.4 հազ. դրամ, որը ենթակա է վերականգնման:

ՀՀ հյուսիսային վարչական տարածքի քաղաքացիական և քրեական դատարանների ժամանակավոր շենքային համալիրների շինվերանորոգման համար հատկացված 68,529.33 հազ. դրամ գումարից հսկիչ չափագրման է ենթարկվել 68,529.33 հազ. դրամի աշխատանք: Արձանագրվել է չկատարված աշխատանքների դիմաց վճարում` 988.6 հազ. դրամ, որը ենթակա է վերականգնման:

Երևան քաղաքի քաղաքացիական և քրեական դատարանների շենքային համալիրի շինվերանորոգման համար հատկացված 206,500.6 հազ. դրամ գումարից հսկիչ չափագրման է ենթարկվել 60,241.1 հազ. դրամի աշխատանքներ: Արձանագրվել է չկատարված աշխատանքների դիմաց վճարում` 988.0 հազ. դրամ, որը ենթակա է վերականգնման:

3. Պետական տուրք

2007-2008 թթ.-ներին և 2009 թ.-ի 9 ամիսների ընթացքում ՀՀ դատարանների կողմից ԴԱՀԿ ծառայությանն է ուղարկվել 12972 կատարողական թերթ` 724,612.7 հազ. դրամ ընդհանուր գումարով: ԴԱՀԿ-ի կողմից ՀՀ պետական բյուջե որպես տուրք փաստացի բռնագանձվել է 398,205.7 հազ. դրամ, կամ 54.9%-ը: Տվյալ ցուցանիշը նախկինում եղել է բավականին ցածր` մոտ 12-13%: Բացի այդ, 110,220.7 հազ.դրամ հարկադիր կատարման ենթակա գումարների բռնագանձումն անհնարին է համարվել, որը կազմում է ընդհանուրի 15%-ը:

4. Դատական համակարգի ֆինանսավորումը

ՀՀ դատարանների ֆինանսավորման հարցում առկա է օրենսդրական հակասություն` ՀՀ դատական օրենսգրքի և «Դատական ծառայության մասին» ՀՀ օրենքի միջև. մի դեպքում ֆինանսավորումը պետք է իրականացվի Դատական դեպարտամենտի միջոցով, իսկ մյուս դեպքում` ըստ առանձին Դատարանների:

 

ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

._________________________________________________________________________.

|    ՀՀ Ազգային ժողովին և  ՀՀ կառավարությանը                              |

|    ՀՀ դատարանների ֆինանսավորման գործընթացի մասին դրույթները կարգավորելու|

|նպատակով վերացնել ՀՀ օրենսդրությունում առկա հակասությունը, քանի որ ՀՀ    |

|դատական օրենսգրքով դատարանները ֆինանսավորվում են Դեպարտամենտի միջոցով,   |

|իսկ «Դատական ծառայության մասին» ՀՀ օրենքով` ըստ առանձին դատարանների:     |

._________________________________________________________________________.

 

Ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ

 

Վերահսկիչ պալատի արձանագրած խախտումներին ի պատասխան ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի 19.02.2010 թ. թիվ ԴԴ-1-ե-950 և 16.03.2010 թ. թիվ Ե-1676 գրություններով տեղեկացվել է.

. Հեղինակային հսկողության իրականացման համար վճարված 3,236.9 հազ. դրամն ամբողջությամբ վերականգնվել է պետական բյուջե:

ՀՀ հարավային վարչական տարածքի քաղաքացիական և քրեական դատարանների ժամանակավոր շենքային համալիրում չկատարված շինարարական աշխատանքների դիմաց վճարված 3,741.0 հազ. դրամից 3,505.3 հազ. դրամը վերականգնվել է աշխատանքով, իսկ 235.7 հազ. դրամը` պետական բյուջե:

 

2.33. ՀՀ սահմանադրական դատարան

 

Վերահսկողությամբ ընդգրկվող ժամանակահատվածը` 2007 թվականի հունվարի 1-ից մինչև 2009 թվականի հոկտեմբերի 1-ը:

Վերահսկողության արդյունքներով էական խախտումներ և թերություններ չեն արձանագրվել:

 

2.34. ՀՀ Լոռու մարզի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգի

վերականգնման ծրագիր

 

Վերահսկողությամբ ընդգրկված ժամանակահատվածը` 2006 թվականի հուլիսի 1-ից մինչև 2009 թվականի հուլիսի 1-ը:

Վերահսկողության արդյունքներով արձանագրվել է`

1.Ջրաչափերի դետալները չեն համապատասխանում մրցութային առաջարկում ներկայացված դետալների որակական, տեխնիկական պայմաններին` իտալական արտադրության դետալների փոխարեն մատակարարվել են չինական արտադրության դետալներ:

2. Խախտվել է պայմանագրով նախատեսված ապրանքների մատակարարման ժամկետները, չի պահվել ուշացման տույժ` 4,549 եվրո գումարի չափով: Նշված գումարը ենթակա է վերականգնման:

3. «Լոռի-ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի կողմից 04.02.08թ.-ին 141,923 եվրո գումարի չափով ձեռք բերված ջրաչափերի անհրաժեշտությունը տվյալ պահին հիմնավորված չէր, քանի որ դեռևս դրանից առաջ ձեռք բերված առաջին խմբաքանակի ջրաչափերից 30.05.09 թ.-ի դրությամբ տեղադրված էր 30,1 տոկոսը: Ջրաչափերը գտնվում էին պահեստում և ստուգման պահի դրությամբ տեղադրված չէին: 141,923 եվրո գումարի չափով ջրաչափերի ձեռք բերումը մինչև ստուգման ավարտը համարվում էր անարդյունավետ: Հատկանշական է նաև, որ բնակիչները պարտադրված չեն ջրաչափական հանգույցներ ձեռք բերել ընկերությունից, նրանք կարող են ձեռք բերել սահմանված չափանիշներին համապատասխանող այլ ջրաչափեր, ինչը ևս մեկ անգամ հարցականի տակ է դնում վարկային միջոցներով ձեռք բերված ջրաչափերի ամբողջական իրացումը:

4. Ստուգման պահի դրությամբ պահեստից բացակայում էր 218 հատ ջրաչափ` 2,288.4 հազ. դրամ արժեքով: Ջրաչափերը կամ դրանց արժեքը ենթակա է վերականգնման:

5. «Կարկոմավտո» ՍՊԸ-ի հետ կնքված ապրանքների մատակարարման պայմանագրի պահանջների չկատարման հետևանքով 15,056 եվրո տույժ չի հաշվարկվել և չի գանձվել: Գումարը ենթակա է վերականգնման:

 

Ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ

 

Վերահսկիչ պալատի արձանագրած խախտումներին ի պատասխան ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի 29.01.2010 թվականի թիվ 02-ԱԱ06/106 գրությամբ տեղեկացվել է.

. Վերականգնվել են պահեստից բացակայող 218 հատ ջրաչափերը` 2,288.4 հազ. դրամ արժեքով:

. Չհաշվարկված և չգանձված 15,056 եվրո տույժերը վերականգնվել են:

 

2.35. ՀՀ Շիրակի մարզի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգի

վերականգնման ծրագիր

 

Վերահսկողությամբ ընդգրկված ժամանակահատվածը` 2007 թվականի հունվարի 1-ից` 2009 թվականի հուլիսի 1-ը:

Վերահսկողության արդյունքներով արձանագրվել է`

1.31.9 մլն դրամի (67.1 հազ. եվրո) չափով իրականացվել է ավտոտնակների վերանորոգման աշխատանքներ: Սակայն շինարարական սխալ նախագծերի արդյունքում մեքենաները հնարավոր չէ կայանել: Ծախսը դիտվում է անարդյունավետ:

2. Ջրաչափերի դետալները չեն համապատասխանում մրցութային առաջարկում ներկայացված դետալների որակական, տեխնիկական պայմաններին` իտալական արտադրության դետալների փոխարեն մատակարարվել են չինական արտադրության դետալներ:

3. Մատակարարված ջրաչափերից «Արազեն» ՀՁ ՍՊԸ-ի կողմից հետ է վերցվել թվով 5000 ջրաչափ` ստուգաչափման անճշտության պատճառով, որոնք մինչև ստուգման ավարտը չէին վերադարձվել «Շիրակ-ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ին: Նշված ջրաչափերը ենթակա են վերադարձման:

4. Ջրաչափերի ձեռք բերման համար նախատեսված միջոցներից 1,636.9 հազ. դրամ գումարը օգտագործվել է ոչ նպատակային` ուղղվել է ընկերության ընթացիկ ծախսերի ֆինանսավորմանը: Գումարը ենթակա է վերականգնման:

5. «Շիրակ-ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի կողմից 04.02.2008թ.-ին 227.2 հազ. եվրո գումարի չափով ձեռք բերված ջրաչափերի անհրաժեշտությունը տվյալ պահին հիմնավորված չէր, քանի որ դեռևս դրանից առաջ ձեռք բերված առաջին խմբաքանակի ջրաչափերից 01.08.2009 թվականի դրությամբ տեղադրված էր 51,14 տոկոսը: Ջրաչափերը գտնվում էին պահեստում և ստուգման պահի դրությամբ տեղադրված չէին: 227.2 հազ. եվրո գումարի չափով ջրաչափերի ձեռք բերումը մինչև ստուգման ավարտը համարվում էր անարդյունավետ: Հատկանշական է նաև, որ բնակիչները պարտադրված չեն ջրաչափական հանգույցներ ձեռք բերել ընկերությունից, նրանք կարող են ձեռք բերել սահմանված չափանիշներին համապատասխանող այլ ջրաչափեր, ինչը ևս մեկ անգամ հարցականի տակ է դնում վարկային միջոցներով ձեռք բերված ջրաչափերի ամբողջական իրացումը:

6. Ստուգման պահի դրությամբ պահեստից բացակայում էր 689 հատ ջրաչափ` 7,579.0 հազ. դրամ արժեքով: Ջրաչափերը կամ դրանց արժեքը ենթակա է վերականգնման:

7. «Կարկոմավտո» ՍՊԸ-ի հետ կնքված ապրանքների մատակարարման պայմանագրի պահանջների չկատարման հետևանքով 10.3 հազ. եվրո տույժ չի հաշվարկվել և չի գանձվել: Գումարը ենթակա է վերականգնման:

 

Ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ

 

Վերահսկիչ պալատի արձանագրած խախտումներին ի պատասխան ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի 29.01.2010 թվականի թիվ 02-ԱԱ06/106 գրությամբ տեղեկացվել է.

. Պահեստից բացակայող 689 հատ ջրաչափի (7,579 հազ. դրամ արժեքով) մասով Ընկերությունը դիմել է դատարան:

. Ջրաչափերի ձեռք բերման համար նախատեսված միջոցներից ոչ նպատակային օգտագործված 1,636.9 հազ. դրամը վերականգնվել է:

. Պահեստում բացակայող 5000 հատ ջրաչափերը վերադարձվել են:

. Չհաշվարկված և չգանձված 10.3 հազ. եվրո տույժերը վերականգնվել են:

 

2.36. Ճապոնիայի կառավարության աջակցությամբ իրականացվող Համակցված

շոգեգազային ցիկլով էներգաբլոկի կառուցման ծրագիր

 

Վերահսկողությամբ ընդգրկված ժամանակահատվածը` Ծրագրի սկզբից մինչև 2009 թվականի նոյեմբերի 30-ը:

Վերահսկողության արդյունքներով արձանագրվել է`

1. Էապես տարբերվում են էներգաբլոկի կառուցման արժեքի գնահատականները կապալի պայմանագրի արժեքից: Փաստացի կնքված վարկային համաձայնագրով էներգաբլոկի կառուցման աշխատանքների համար նախատեսվել է 130,554.5 հազ. ԱՄՆ դոլար, սակայն կապալի պայմանագրի արժեքը ստորագրվել է 208,323.1 հազ. ԱՄՆ դոլարով, ինչի արդյունքում անհրաժեշտություն է առաջացել ներգրավելու լրացուցիչ վարկային միջոցներ (նախապես տրված վարկային միջոցների 66%-ի չափով):

2. Բացակայում է կապալի պայմանագրի մաս կազմող «Mitsui&Co.» Ltd և «GS Engineering and Construction Corp.» կոնսորցիումի համաձայնագիրը:

3. Հայաստան ներկրված մետաղական ամրանների (956,080 կգ քաշով) հարկազատման տեղեկանքներով որպես ծագման երկիր նշված է Իրանի Իսլամական Հանրապետությունը, սակայն իրականում դրանք արտադրված են Թուրքիայում:

4. Ստուգման պահի դրությամբ բացակայում էին 6,127,461.0 հազ. իեն ընդհանուր արժեքով առաքված ապրանքների մաքսազերծման (հարկազատման) փաստաթղթերը:

5. Կապալառուն «Երևան ՋԷԿ» ՓԲԸ-ին ներկայացրել է 40,763.5 հազ. դրամ ընդհանուր գումարով կոմունալ վճարների հաշիվներ` պահանջելով, որ վերջինս փոխհատուցի դրանք: Սակայն կապալի պայմանագրով ամրագրված է, որ փաստացի օգտագործած քանակությունների համար կոմունալ ծախսերի վճարումը պետք է կատարի կապալառուն:

 

ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ

 

._________________________________________________________________________.

|    «Երևանի  ՋԷԿ» ՓԲԸ-ին`                                                |

|     Չփոխհատուցել կապալառուի կողմից ներկայացված 40,763.5 հազ. դրամ       |

|ընդհանուր գումարով կոմունալ վճարների հաշիվները:                          |

._________________________________________________________________________.

 

2.37. Ճապոնիայի կառավարության աջակցությամբ իրականացվող

Էլեկտրահաղորդման գծերի և բաշխիչ ցանցերի վերականգնման ծրագիր

 

Վերահսկողությամբ ընդգրկված ժամանակահատվածը` 2006 թվականի ապրիլի 1-ից մինչև 2010 թվականի փետրվարի 1-ը:

Վերահսկողության արդյունքներով արձանագրվել է`

110 կՎ ենթակայանների վերականգնման աշխատանքների մասով`

1. «Էներգաինվեստ ԾԻԳ» ՊՀ-ի, «Հայկական Էլեկտրական ցանցերի» և կապալառուի միջև եռակողմ ստորագրված Հանձնման Ակտերը չեն հանդիսանում աշխատանքների ավարտման մասին կապալի պայմանագրով նախատեսված Վկայագրեր:

2. Շինարարական նախագծերով նախատեսված հողային աշխատանքների և հիմքերի կառուցման ծավալները տարբերվում են կապալի պայմանագրի գնային աղյուսակով սահմանված ծավալներից (54,471.5 հազ. իենով): Նշված աշխատանքների մասով պայմանագրի գումարը ենթակա է նվազեցման:

SCADA/Կապի համակարգի առաջին փուլի իրականացման աշխատանքների մասով`

3. 2010 թ. փետրվարի 1-ի դրությամբ Կապալառուն Պատվիրատուին չի ներկայացրել կապի ամբողջական նախագիծն այն դեպքում, երբ կապի պայմանագիրը նախատեսում է ընդամենը 4 ամիս այդ աշխատանքների համար:

 

ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

._________________________________________________________________________.

|    «Էներգաինվեստ ԾԻԳ» ՊՀ-ին`                                            |

|    Հողային աշխատանքների և  հիմքերի կառուցման ծավալների մասով կապալի     |

|պայմանագրի գումարը նվազեցնել 54,471.5 հազ. իենով (234,663.3 հազ. դրամ)`  |

|համապատասխանեցնելով այդ աշխատանքների իրականացման նախագծերին:             |

._________________________________________________________________________.

 

2.38. Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Հայաստանի

սոցիալական ներդրումների հիմնադրամի երրորդ ծրագիր

 

Վերահսկողությունն ընդգրկող ժամանակաշրջանը` 2006 թվականի հունվարի 1-ից` 2009 թվականի հունվարի 1-ը:

Վերահսկողության արդյունքում արձանագրվել է`

1. Հիմնանորոգման և շինարարական աշխատանքներ

Կապալառուների կողմից իրականացված հիմնանորոգման և շինարարության աշխատանքների գումարը առ 01.01.2009թ. դրությամբ` կազմում է 5,236,500.0 հազ. դրամ, որից չափագրված ծավալներ` 519,135.8 հազ. դրամ: Հիմնանորոգման և շինարարական աշխատանքները կատարվել են թվով 117 օբյեկտում, որից ընտրանքային կարգով ստուգվել է 19: Արձանագրվել է վերականգնման ենթակա 19,572.1 հազար դրամի խախտում (աղյուսակ 1):

 

     Աղյուսակ 1                                               հազ. դրամ

 

._____________________________________________________________________.

|  |Օբյեկտի անվանումը   |Կապալառու     |Պայմանագրա|Չափագրված|Ծավալային|

|  |                    |կազմակերպութ- |յին գումար|ծավալներ |հավելա-  |

|  |                    |յուն          |          |         |գրում    |

|__|____________________|______________|__________|_________|_________|

| 1|Այգաբացի դպրոց      |«Փարվանապրոմ» | 104,928.4| 45,325.0| 5,454.3 |

|  |                    |ՍՊԸ           |          |         |         |

|__|____________________|______________|__________|_________|_________|

| 2|Գյումրիի            |«Փարվանա» ԱԿ  | 108,001.2| 43,965.0| 4,683.0 |

|  |հաշմանդամների       |              |          |         |         |

|  |կենտրոն             |              |          |         |         |

|__|____________________|______________|__________|_________|_________|

| 3|Շիրակավանի դպրոց    |«Մարդակ» ՍՊԸ  | 73,596.2 | 27,819.0| 2,740.8 |

|__|____________________|______________|__________|_________|_________|

| 4|Երևանի  163 դպրոց   |«Գոհարիկ» ՍՊԸ | 54,108.7 | 36,905.7|  783.8  |

|__|____________________|______________|__________|_________|_________|

| 5|Մարտունու մշակույթի |«ՄԹ Մեյնկամ»  | 105,079.7| 56,736.8| 2,850.7 |

|  |տուն                |ՍՊԸ           |          |         |         |

|__|____________________|______________|__________|_________|_________|

| 6|ՀՀ մաշկ. և  սեռավ.  |«Արևիկ»  ՍՊԸ  | 25,798.1 | 13,019.4|  192.4  |

|  |բժշկագիտական շենք   |              |          |         |         |

|__|____________________|______________|__________|_________|_________|

| 7|Երևանի  թիվ 1       |«Կարեն-93» ՍՊԸ| 66,058.9 | 32,125.4|  397.6  |

|  |ինտերնատի մասնաշենք |              |          |         |         |

|__|____________________|______________|__________|_________|_________|

| 8|Երևանի  թիվ 36 դպրոց|«Վ և  Ա» ՍՊԸ  | 29,803.7 | 15,429.2|  542.8  |

|__|____________________|______________|__________|_________|_________|

| 9|ՈՒրցաձորի           |«ԻԳԼ ԱՍԱ» ՍՊԸ | 100,958.1| 47,623.0|  749.5  |

|  |համայնքային կենտրոն |              |          |         |         |

|__|____________________|______________|__________|_________|_________|

|10|Արարատի քաղաքային   |«Ա.Ռ.Մ.Է.     | 74,477.7 | 24,350.3|   84.0  |

|  |այգի                |ֆիրմա» ԱԿ     |          |         |         |

|__|____________________|______________|__________|_________|_________|

|11|Այգեպատի դպրոց      |«Սպառշինարդ»  | 45096,0  | 19,797.5|  842.4  |

|  |                    |ՍՊԸ           |          |         |         |

|__|____________________|______________|__________|_________|_________|

|12|Աբովյանի թիվ 4 դպրոց|«Վ. Վարդանյան»| 24,697.9 | 5,087.1 |   74.8  |

|  |                    |ՍՊԸ           |          |         |         |

|__|____________________|______________|__________|_________|_________|

|13|Նոր գեղիի           |«Բազալտշին» ԱԿ| 100,958.1| 47,623.0|  175.7  |

|  |համայնքային կենտրոն |              |          |         |         |

|__|____________________|______________|__________|_________|_________|

|  |Ընդամենը            |              |921,607.24|385,811.6|19,572.06|

._____________________________________________________________________.

 

2. Տեխնիկական հսկողություն

Որոշ դեպքերում տեխնիկական հսկիչների կողմից օբյեկտների ամենօրյա այցելությունը իրատեսական չէ և տեխնիկական հսկողություն կրում է ձևական բնույթ: Մասնավորապես, 2007 թ. հուլիսից մինչև 2008 թ. մարտ ամիսը «Դուրգաբշին» ՍՊԸ-ի մեկ տեխնիկական հսկիչի կողմից հսկողություն է իրականացվել Երևանում և տարբեր մարզերում գտնվող 12-ից 17 օբյեկտներում, իսկ «Արստակ-Իմպեկս» ՍՊԸ-ի մեկ տեխնիկական հսկիչի կողմից` 7-ից 14 օբյեկտներում:

3. Բանկային տոկոսներ

Ծրագրի շրջանակներում բանկերում բացված հաշիվների մնացորդից ստացված վրաեկ տոկոսները` 6,736.1 հազ. դրամ, Հիմնադրամի կողմից չէր փոխանցվել կենտրոնական գանձապետարանի համապատասխան հաշվին: Գումարը ենթակա է վերականգնման:

4. Նախագծահետազոտական աշխատանքների իրականացում

Նախագծերում պահպանված չեն պետական ստանդարտով սահմանված շինարարական գծագրերի մշակման միասնական կանոնները և նորմերը, գծագրերը մեծամասամբ կատարվել են գրաֆիկական թերություններով և բացթողումներով: Կապալառուի կողմից նախագծային կազմակերպության բանավոր թույլտվությամբ շինարարության ընթացքում նախագծերում կատարվել են էական փոփոխություններ առանց սահմանված կարգով վերանախագծման և համաձայնեցման: Մի շարք դեպքերում կապալառուների կողմից ներկայացված քանդման աշխատանքների միավոր գները մի քանի անգամ գերազանցում են վերանորոգման նմանատիպ աշխատանքների միավոր գներին:

5. Խորհրդատվական ծառայություն

Պայմանագրեր էին կնքվել երկու տեղական խորհրդատուների հետ, որոնց կատարված աշխատանքը չի ներառվել ՀՍՆՀ-3 ծրագրում: Արդյունքում ծրագրի շրջանակներում այդ աշխատանքների համար վճարված գումարը (3,654.7 հազ. դրամ), ըստ էության, օգտագործվել է ոչ նպատակային:

Վերահսկողությամբ արձանագրված խախտումներով վերականգնման ենթակա ընդհանուր գումարը կազմում է 26,308.2 հազ. դրամ:

 

Ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ

 

. ՀՀ պետական բյուջե չփոխանցված 6,736.1 հազ. դրամ բանկային տոկոսների գումարը փոխանցվել է ստուգման ընթացքում:

. ՀՀ վերահսկիչ պալատ հասցեագրված Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի գործադիր տնօրենի 26.10.2009 թ. թիվ 1319 գրությամբ շինարարական աշխատանքներում թույլ տրված 19,572.1 հազ. դրամ ծավալային հավելագրումներից «Գոհարիկ» ՍՊԸ-ի մասով վերականգնվել է 783.8 հազ. դրամ գումար, իսկ մնացած թվով 12 կազմակերպության մասով արձանագրված 18,788.3 հազ. դրամի խախտումը վերականգնվել է աշխատանքով:

 

2.39. ՀՀ արտաքին գործերի նախարարության (ընթացիկ հաշվետվությունը

պարունակում է «հույժ գաղտնի» տեղեկատվություն)

 

2.40. ՀՀ պաշտպանության նախարարություն (ընթացիկ հաշվետվությունը

պարունակում է «հույժ գաղտնի» տեղեկատվություն)

 

2.41. ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն

(ընթացիկ հաշվետվությունը պարունակում է «հույժ գաղտնի»

տեղեկատվություն)

 

2.42. ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության պետական պահպանության

վարչություն (ընթացիկ հաշվետվությունը պարունակում է «հույժ գաղտնի»

տեղեկատվություն)

 

3. Վերահսկիչ պալատի միջազգային հարաբերությունները

 

Միջազգային համագործակցության շրջանակներում Վերահսկիչ պալատը հաշվետու տարում շարունակել է իր ակտիվ գործունեությունը` ընդլայնվել և խորացվել են միջազգային կապերը, ինչպես նաև ստեղծվել են նոր հնարավորություններ` հետագա զարգացումների համար:

Արտաքին հարաբերություններում Վերահսկիչ պալատի տարբեր պատվիրակություններ և աշխատակիցներ համագործակցության խորացման, ուսուցման և վերապատրաստման նպատակով մասնակցել են հետևյալ միջոցառումներին.

. 2009 թ. հունվարի 25-29, Քաթար, ք.Դոհա, INTOSAI «Բնապահպանական աուդիտի աշխատանքային խումբ»:

. 2009 թ. մարտի 2-6, Լեհաստանի գերագույն վերահսկիչ պալատի նախագահի հրավերք, ՀՀ վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնական այցը Լեհաստան:

. 2009 թ. մարտի 29-ից` ապրիլի 1, ք. Փարիզ, Բարձրագույն վերահսկիչ մարմինների եվրոպական (EUROSAI) և արաբական (ARABOSAI) կազմակերպությունների 2-րդ համաժողով:

. 2009 թ. մայիսի 4-5, ք. Ֆրանկֆուրտ, Ճանապարհաշինարարության բնագավառում իրականացվող վերահսկողության ժամանակ կիրառվող հատուկ տեխնոլոգիաների ճանաչողական այց:

. 2009 թ. հուլիսի 6-8, ք. Հաագա, Նիդերլանդների Թագավորության Հաշվիչ դատարանի նախագահի հրավերք, ՀՀ վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնական այցը Հաագա:

. 2009 թ. հուլիսի 14-17, ք. Բոնն, Հայ-գերմանական միջկառավարական բանակցություններ (որտեղ քննարկվել են նաև ՀՀ ՎՊ-ին ցուցաբերվող բազմակողմանի օգնության մի շարք այլ ծրագրեր):

. 2009 թ. սեպտեմբերի 3-5, ք. Դուշանբե, ԱՊՀ բարձրագույն վերահսկիչ մարմինների ղեկավարների խորհրդի 9-րդ համագումար:

. 2009 թ. նոյեմբերի 29-ը, ք. Մոսկվա, «Առանցքային ազգային ցուցանիշներ» աշխատանքային խումբ:

1. Միջազգային կառույցների հետ տարվող աշխատանքներում նույնպես արձանագրվել են էական հաջողություններ: Այսպես.

Վերահսկիչ պալատի և Գերմանական տեխնիկական համագործակցության կազմակերպության (GTZ) հայաստանյան գրասենյակի միջև հարաբերությունները տեղափոխվել են որակապես նոր փուլ: Բոննում անցկացված հայ-գերմանական միջկառավարական բանակցությունների արդյունքում, այլևս Վերահսկիչ պալատի աջակցության շրջանակները հաջորդ տարիների համար ավելի են ընդլայնվելու: Դեկտեմբեր ամսին ՀՀ վերահսկիչ պալատի և ԳՏՀԸ գրասենյակի միջև կնքված համաձայնագրի համաձայն ճանապարհային շինարարության վերահսկողության բնագավառում ՀՀ վերահսկիչ պալատի աշխատանքներին աջակցելու նպատակով հատկացվել է GEORADAR հատուկ համակարգ` տեղակայված համապատասխան ավտոմեքենայում: Համակարգն, ըստ էության, բացահայտում է ճանապարհների կառուցման աշխատանքներում տեղի ունեցած գրեթե բոլոր խախտումներն ու թերությունները: Հայաստան է ժամանել նաև գերմանացի փորձագետ, ով պետք է վերապատրաստի հայ մասնագետներին` համակարգը հետագայում ինքնուրույն աշխատացնելու նպատակով:

2. Օտարերկրյա բարձրագույն վերահսկիչ մարմինների հետ համագործակցության մասով.

. Մարտի 2-6-ը ՀՀ վերահսկիչ պալատի նախագահի գլխավորած պատվիրակությունը Լեհաստանի գերագույն վերահսկիչ պալատի նախագահի հրավերով գտնվում էր Լեհաստանում: Լեհաստանի վերահսկիչ պալատի նախագահը 2008 թվականից մինչև 2011 թվականը հանդիսանում է ֆինանսական վերահսկողության գերագույն ատյանների եվրոպական կազմակերպության` EUROSAI նախագահը: Այցելության ընթացքում Հայաստանի և Լեհաստանի վերահսկիչ պալատների նախագահները համագործակցության շրջանակներում ստորագրեցին մտադրությունների արձանագրություն: Հանդիպման ընթացքում քննարկվեց նաև կոռուպցիայի դեմ պայքարի ընդհանուր մոդելը` EUROSAI շրջանակներում:

. Մարտի 29-ից` ապրիլի 1-ը Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում անցկացվեց Բարձրագույն վերահսկիչ մարմինների Եվրոպական (EUROSAI) և Արաբական (ARABOSAI) կազմակերպությունների II համաժողովը, որի աշխատանքներին մասնակցում էին եվրոպական 34 և արաբական 23 պետությունների ներկայացուցիչներ: Փարիզյան համաժողովի շրջանակներում քննարկվեցին համաշխարհային տնտեսական ճգնաժամի պայմաններում վերահսկիչ բարձրագույն մարմինների աշխատանքի առանձնահատկությունները:

Վերահսկիչ բարձրագույն մարմինների փարիզյան համաժողովի շրջանակներում ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը առանձնազրույց ունեցավ Ֆրանսիայի հաշվիչ պալատի նախագահ Ֆիլիպ Սեգանի հետ: Ֆիլիպ Սեգանը միաժամանակ նաև Եվրախորհրդի գլխավոր աուդիտորն է: Երկու նախագահները պայմանավորվեցին համագործակցության պայմանագիր ստորագրել մոտ ապագայում:

. Հուլիսի 6-8-ը ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը Հաագայում հանդիպել է Նիդերլանդների Թագավորության Հաշվիչ դատարանի նախագահի հետ: Կողմերն այցի ընթացքում ստորագրել են համագործակցության պայմանագիր: Կլինի տեխնիկական աջակցություն, իսկ ՀՀ հարկային և մաքսային, բնապահպանական, շինարարական ոլորտներում երկու երկրների բարձրագույն վերահսկիչ մարմինները կիրականացնեն համատեղ ստուգումներ:

. Սեպտեմբերի 29-ին Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում մեկնարկեց ԱՊՀ ֆինանսական վերահսկիչ բարձրագույն մարմինների ղեկավարների խորհրդի հերթական նստաշրջանը, որը նվիրված էր ֆինանսատնտեսական գլոբալ ճգնաժամի պայմաններում վերահսկիչ մարմինների դերին: Նստաշրջանի ավարտին խորհուրդն ընդհանուր բանաձև ընդունեց, որով որոշվեց` 10-րդ հոբելյանական նստաշրջանն անցկացնել Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում:

. Նոյեմբերի 19-ին ՀՀ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Լեհաստանի բարձրագույն վերահսկիչ պալատի, եվրոպական երկրների բարձրագույն վերահսկիչ մարմինների կազմակերպության նախագահ Յացեկ Յեժիերսկուն: Հանդիպումից հետո Լեհաստանի գերագույն ՎՊ-ի և Հայաստանի ՎՊ-ի միջև ստորագրվեց համագործակցության պայմանագիր, որը նախատեսում է փորձի փոխանակում արտաքին պետական վերահսկողության մեթոդաբանության և ընթացակարգերի ոլորտում, մասնագիտական ուսուցում և վերապատրաստում, համատեղ և զուգահեռ վերահսկողության, սեմինարների, կոնֆերանսների և խարհրդակցությունների անցկացում, արտաքին պետական վերահսկողությանն առնչվող ազգային օրենսդրությունների, մասնագիտական տեղեկատվության, ուղեցույցների և ձեռնարկների փոխանակում:

 

-----------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
ՀՀ վերահսկիչ պալատ
30.03.2010
N 10/3
Որոշում