Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԷՋՄԻԱԾՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԷՋՄԻԱԾՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.1776.090211

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 դեկտեմբերի 2010 թվականի N 1776-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԷՋՄԻԱԾՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության միջնորդությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը`

1) «Երկրագործության և բույսերի պաշտպանության գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքված անհատույց օգտագործման պայմանագրում կատարել համապատասխան փոփոխություն` Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի «Իսի-Լե-Մուլինո» N 1/1 հասցեում գտնվող` 58.9 քառ. մետր մակերեսով փայտյա տնակի մասով.

2) իր հաշվեկշռում հաշվառված` 58.9 քառ. մետր մակերեսով փայտյա տնակը նվիրաբերել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Էջմիածնի քաղաքային համայնքին` այն, որպես բնակելի տարածք, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Գառնիկ Զաքարյանին (անձնագրային տվյալները` AE 0324321, տրված` 048-ի կողմից) նվիրելու պայմանով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Էջմիածնի քաղաքային համայնքի ղեկավարի հետ համատեղ իրականացնել տարածքի նվիրաբերության պայմանագրի կնքումը և փայտյա տնակի հանձնման-ընդունման աշխատանքները:

3. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Էջմիածնի քաղաքային համայնքի ղեկավարին`

1) փայտյա տնակին հատկացված 206 քառ. մետր հողամասը, որպես անհատական բնակելի տան կառուցման և սպասարկման համար անհրաժեշտ հողատարածք, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրել Գառնիկ Զաքարյանին (անձնագրային տվյալները` AE 0324321, տրված` 048-ի կողմից).

2) սույն որոշման 2-րդ կետից և 3-րդ կետի 1-ին ենթակետից բխող համապատասխան պայմանագրերի նոտարական վավերացման ծախսերն ու գույքային իրավունքների պետական գրանցման աշխատանքներն իրականացնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Էջմիածնի քաղաքային համայնքի միջոցների հաշվին:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
30.12.2010
N 1776-Ա
Որոշում