050.0293.130111
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«13» 01 2011 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05011015
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ
ՈՐՈՇՈՒՄ
9 նոյեմբերի 2010 թվականի թիվ 293-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ 2010-2011 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ «ԹՈՐՈՍ ՌՈՍԼԻՆ-800», «ԱՐՏԱՇԱՏ-2200», «ԱՆԻ-1050», «ՄԻՍԱՔ ՄԵԾԱՐԵՆՑ-125», «ՎԻԵՆՆԱՅԻ ՄԽԻԹԱՐՅԱՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 200-ԱՄՅԱԿ» ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «է» կետը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. 2011 թվականի հունվարի 10-ից շրջանառության մեջ դնել «Թորոս Ռոսլին-800», «Արտաշատ-2200», «Անի-1050», «Միսաք Մեծարենց-125», «Վիեննայի Մխիթարյան միաբանության հիմնադրման 200-ամյակ» հուշադրամները:
2. Հաստատել սույն որոշման 1-ն կետով սահմանված հուշադրամների նկարագրությունը, որը հուշադրամների դիմերեսի և դարձերեսի ուրվագծերի հետ մեկտեղ ներկայացված է Հավելվածում (կցվում է):
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ
2010 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 12-ԻՆ
Հավելված
Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2010 թվականի նոյեմբերի 9-ի
թիվ 293-Ն որոշմամբ
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
1. «Թորոս Ռոսլին-800» հուշադրամի նկարագրությունը
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը թողարկել է Թորոս Ռոսլինի ծննդյան 800-ամյակին նվիրված հուշադրամ:
Հուշադրամի դիմերեսին պատկերված է Թորոս Ռոսլինի մանրանկարչությունից դրվագ: Հուշադրամի անվանական արժեքը` «ՏԱՍԸ ՀԱԶԱՐ ԴՐԱՄ» և «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ» մակագրությունները տեղադրված են ամբողջ շրջագծով: Հուշադրամի թողարկման տարեթիվը` «2011», տեղադրված է հուշադրամի վերևի ձախ հատվածում:
Հուշադրամի դարձերեսին պատկերված է Թորոս Ռոսլինի մանրանկարչությունից դրվագ: Կիսաշրջագծերով «ԹՈՐՈՍ ՌՈՍԼԻՆ» և «TOROS ROSLIN», իսկ ներքևի մասում` «800» մակագրություններն են:
Հուշադրամի ուրվագծերի հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը:
Հուշադրամը հատվել է Նիդերլանդների արքայական դրամահատարանում:
Հուշադրամի բնութագիրը
Անվանական արժեքը 10000 դրամ
Մետաղը ոսկի, 9000
Քաշը 8,6 գ
Տրամագիծը 22,00 մմ
Դրամաշուրթը ատամնավոր
Որակը պրուֆ
Տպաքանակը 1000 հատ
1.2 «Թորոս Ռոսլին-800» հուշադրամի դիմերեսի և դարձերեսի ուրվագծերը
------------
ԻՐՏԵԿ - ուրվագծերը չեն բերվում
2. «Արտաշատ-2200» հուշադրամի նկարագրությունը
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը թողարկել է Հայաստանի 4-րդ մայրաքաղաք` Արտաշատի 2200-ամյակին նվիրված հուշադրամ:
Հուշադրամի դիմերեսին պատկերված է Արտաշատ մայրաքաղաքի դիցուհին` Տիխվեն, աշտարակաձև թագով: Հուշադրամի անվանական արժեքը` «1000 ԴՐԱՄ», տեղադրված է ներքևի հատվածում, իսկ շրջագծով` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» մակագրությունն է և հուշադրամի թողարկման տարեթիվը` «2011»:
Հուշադրամի դարձերեսին հաղթության դիցուհի Նիկեի պատկերն է Արտախատա մետրոպոլիս հուներեն մակագրությունով: Հուշադրամը շրջագծով ձևավորված է քաղաքի պեղումների ժամանակ գտնված զարդաքանդակի գծագրությունով: Հուշադրամի ներքևի հատվածում մակագրված է «ԱՐՏԱՇԱՏ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ 2200»:
Հուշադրամի ուրվագծերի հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը:
Հուշադրամը հատվել է Նիդերլանդների արքայական դրամահատարանում:
Հուշադրամի բնութագիրը
Անվանական արժեքը 1000 դրամ
Մետաղը ոսկի 5850
Քաշը 15,6 գ
Չափսերը 26,00 մմ
Դրամաշուրթը հարթ
Որակը հատուկ
Տպաքանակը 1000 հատ
2.1 «Արտաշատ-2200» հուշադրամի դիմերեսի և դարձերեսի ուրվագծերը
------------
ԻՐՏԵԿ - ուրվագծերը չեն բերվում
3. «Անի-1050» հուշադրամի նկարագրությունը
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը թողարկել է Հայաստանի 12-րդ մայրաքաղաք` Անիի 1050-ամյակին նվիրված հուշադրամ:
Հուշադրամի դիմերեսին պատկերված է Անի քաղաքի դարպասներից մեկի վրա պահպանված քաղաքի զինանշանը` հովազի կենդանակերպ խորհրդանիշը: Հովազի քանդակից վեր պատկերված է շրջանավոր վարդյակ, որը խորհրդանշում է հավերժություն: Հուշադրամի անվանական արժեքը` «1000 ԴՐԱՄ», տեղադրված է ներքևի հատվածում, իսկ շրջագծով` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» մակագրությունն է և հուշադրամի թողարկման տարեթիվը` «2011»:
Հուշադրամի դարձերեսին պատկերված է Անիի Մայր տաճարը: Հուշադրամը շրջագծով ձևավորված է տաճարի արտաքին զարդաքանդակներից մեկի գծագրությունով: Հուշադրամի ներքևի հատվածում մակագրված է «ԱՆԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ 1050»:
Հուշադրամի ուրվագծերի հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը:
Հուշադրամը հատվել է Նիդերլանդների արքայական դրամահատարանում:
Հուշադրամի բնութագիրը
Անվանական արժեքը 1000 դրամ
Մետաղը ոսկի 5850
Քաշը 15,6 գ
Չափսերը 26,00 մմ
Դրամաշուրթը հարթ
Որակը հատուկ
Տպաքանակը 1000 հատ
3.1 «Անի-1050» հուշադրամի դիմերեսի և դարձերեսի ուրվագծերը
------------
ԻՐՏԵԿ - ուրվագծերը չեն բերվում
4. «Միսաք Մեծարենց-125» հուշադրամի նկարագրությունը
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը թողարկել է Միսաք Մեծարենցի ծննդյան 125-ամյակին նվիրված հուշադրամ:
Հուշադրամի դիմերեսին պատկերված են աստղեր, լուսին և փետրագրիչ. «Սիրերգ» բանաստեղծության մեկնաբանությունն է: Վերևի հատվածում տեղադրված է հուշադրամի թողարկման տարեթիվը` «2011»: Հուշադրամի եզրագծով «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ» մակագրությունն է, ներքևի մասում` հուշադրամի անվանական արժեքը` «10000 ԴՐԱՄ»:
Հուշադրամի դարձերեսին Մեծարենցի դիմանկարն է: Աջ հատվածում ուղղահայաց տեղադրված են «ՄԻՍԱՔ ՄԵԾԱՐԵՆՑ», «1886» և «1908» մակագրությունները:
Հուշադրամի ուրվագծերի հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը:
Հուշադրամը հատվել է Նիդերլանդների արքայական դրամահատարանում:
Հուշադրամի բնութագիրը
Անվանական արժեքը 10000 դրամ
Մետաղը ոսկի, 9000
Քաշը 8,6 գ
Տրամագիծը 22,00 մմ
Դրամաշուրթը ատամնավոր
Որակը պրուֆ
Տպաքանակը 1000 հատ
4.1 «Միսաք Մեծարենց-125» հուշադրամի դիմերեսի և դարձերեսի ուրվագծերը
------------
ԻՐՏԵԿ - ուրվագծերը չեն բերվում
5. «Վիեննայի Մխիթարյան միաբանության հիմնադրման 200-ամյակ» հուշադրամի նկարագրությունը
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը թողարկել է Վիեննայի Մխիթարյան միաբանության հիմնադրման 200-ամյակին նվիրված հուշադրամ:
Հուշադրամի դիմերեսին պատկերված են Միաբանությունում գտնվող գրապահոցը և 1775թ. մայիսի 30-ին կայսրուհի Մարիա Թերեզայի կողմից տրված հատուկ արտոնագիրը, որով ճանաչվում է Մխիթարյան միաբանության կրոնական կարգը: Հուշադրամի եզրագծով «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ» մակագրությունն է: Թողարկման տարեթիվը` «2011», տեղադրված է ձախ հատվածում, իսկ անվանական արժեքը` «1000 ԴՐԱՄ», տեղադրված է ներքևի աջ մասում:
Հուշադրամի դարձերեսին պատկերված է Վիեննայում գտնվող միաբանության շքամուտքը և միաբանության նշանը: Մեջտեղի մասում ուղղահայաց տեղադրված են «ՎԻԵՆՆԱՅԻ ՄԽԻԹԱՐՅԱՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ», իսկ վերևի աջ մասում` «200-ամյակ» մակագրությունները:
Հուշադրամի ուրվագծերի հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը:
Հուշադրամը հատվել է Նիդերլանդների արքայական դրամահատարանում:
Հուշադրամի բնութագիրը
Անվանական արժեքը 1000 դրամ
Մետաղը արծաթ, 9250
Քաշը 33,6 գ
Տրամագիծը 10,00 մմ
Դրամաշուրթը ատամնավոր
Որակը պրուֆ
Տպաքանակը 500 հատ
5.1 «Վիեննայի Մխիթարյան միաբանության հիմնադրման 200-ամյակ» հուշադրամի դիմերեսի և դարձերեսի ուրվագծերը
------------
ԻՐՏԵԿ - ուրվագծերը չեն բերվում