Սեղմել Esc փակելու համար:
«ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԻ ՎՐԱ ԱԿՏԻՎ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԻ ՎՐԱ ԱԿՏԻՎ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎ ...

 

 

040.0092.160211

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

20 հունվարի 2011 թվականի N 92-Ն

 

«ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԻ ՎՐԱ ԱԿՏԻՎ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 18-ի N 1253-Ն և 2009 թվականի նոյեմբերի 12-ի N 1520-Ն որոշումներին համապատասխան «Մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել`

1) Ճապոնիայի կառավարության գործընկերային հիմնադրամի միջոցներով Հայաստանի Հանրապետության Արարատի մարզում 2010 թվականին տեղակայված և շահագործման ենթակա հակակարկտային 28 կայանք` 240604000 դրամ ընդհանուր արժեքով` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի միջոցների հաշվին Հայաստանի Հանրապետության Արարատի և Արմավիրի մարզերում տեղակայված և շահագործման ենթակա` համապատասխանաբար 8 և 40 հակակարկտային գազագեներատորային կայանքները` 412128037 դրամ ընդհանուր արժեքով` համաձայն N 2 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված հակակարկտային կայանքների հանձնման-ընդունման աշխատանքների իրականացումը` համապատասխան պայմանագրերի և հանձնման-ընդունման ակտերի կնքման միջոցով:

i

3. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին, Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետին, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետին, Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետին, Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետին և Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին` մինչև 2011 թվականի նոյեմբերի 1-ը ուսումնասիրել ու Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության տարածքում մթնոլորտային վտանգավոր երևույթների վրա ակտիվ ներգործության համակարգի ստեղծման ծրագրով նախատեսված Արարատի հակակարկտային կենտրոնի, տարածաշրջանային հանգույցների, գործող և նոր ստեղծվող գեներատորային համակարգերի տեղադրման նպատակով հողահատկացում կատարելու վերաբերյալ:

(3-րդ կետը փոփ. 08.09.11 թիվ 1281-Ն որոշում)

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 16-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2011 թվականի հունվարի 20-ի

N 92-Ն որոշման

 

ՑԱՆԿ

«ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԻ ՎՐԱ ԱԿՏԻՎ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՄՐԱՑՎՈՂ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ՏԵՂԱԿԱՅՎԱԾ, ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՀԱԿԱԿԱՐԿՏԱՅԻՆ ԿԱՅԱՆՔՆԵՐԻ

 

.____________________________________________.

|NN |Համայնքի   |Քանակը|Մեկ կայանքի|Ընդհանուր|

|ը/կ|անվանումը  | (հատ)|արժեքը     |արժեքը   |

|   |           |      |(դրամ)     |(դրամ)   |

|___|___________|______|___________|_________|

|1. |Լուսառատ   | 2    |    8593000| 17186000|

|___|___________|______|___________|_________|

|2. |Փոքր Վեդի  | 3    |    8593000| 25779000|

|___|___________|______|___________|_________|

|3. |Տափերական  | 2    |    8593000| 17186000|

|___|___________|______|___________|_________|

|4. |Շահումյան  | 3    |    8593000| 25779000|

|___|___________|______|___________|_________|

|5. |Ոստան      | 1    |    8593000|  8593000|

|___|___________|______|___________|_________|

|6. |Արտաշատ    | 5    |    8593000| 42965000|

|___|___________|______|___________|_________|

|7. |Դալար      | 1    |    8593000|  8593000|

|___|___________|______|___________|_________|

|8. |Բերքանուշ  | 1    |    8593000|  8593000|

|___|___________|______|___________|_________|

|9. |Բաղրամյան  | 1    |    8593000|  8593000|

|___|___________|______|___________|_________|

|10.|Բուրաստան  | 2    |    8593000| 17186000|

|___|___________|______|___________|_________|

|11.|Ազատավան   | 1    |    8593000|  8593000|

|___|___________|______|___________|_________|

|12.|Մասիս      | 1    |    8593000|  8593000|

|___|___________|______|___________|_________|

|13.|Արաքսավան  | 3    |    8593000| 25779000|

|___|___________|______|___________|_________|

|14.|Նորամարգ   | 2    |    8593000| 17186000|

|_______________|______|___________|_________|

|Ընդամենը       |28    |     X     |240604000|

.____________________________________________.

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2011 թվականի հունվարի 20-ի

N 92-Ն որոշման

 

ՑԱՆԿ

 

«ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԻ ՎՐԱ ԱԿՏԻՎ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՄՐԱՑՎՈՂ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ԵՎ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԵՐՈՒՄ ՏԵՂԱԿԱՅՎԱԾ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԱԲԱՐ 8 ԵՎ 40, ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՀԱԿԱԿԱՐԿՏԱՅԻՆ ԿԱՅԱՆՔՆԵՐԻ

 

.____________________________________________.

|NN |Համայնքի   |Քանակը|Մեկ կայանքի|Ընդհանուր|

|ը/կ|անվանումը  | (հատ)|արժեքը     |արժեքը   |

|   |           |      |(դրամ)     |(դրամ)   |

|____________________________________________|

|ՀՀ Արարատի մարզ                             |

|____________________________________________|

|1. |Արարատ     |     2|    8586001| 17172002|

|___|___________|______|___________|_________|

|2. |Նորամարգ   |     2|    8586001| 17172002|

|___|___________|______|___________|_________|

|3. |Ռանչպար    |     4|    8586001| 34344004|

|____________________________________________|

|ՀՀ Արմավիրի մարզ                            |

|____________________________________________|

|1. |Ջրառատ     |     4|    8586001| 34344004|

|___|___________|______|___________|_________|

|2. |Արաքս      |     4|    8586001| 34344004|

|___|___________|______|___________|_________|

|3. |Երասխահուն |     2|    8586001| 17172002|

|___|___________|______|___________|_________|

|4. |Վարդանաշեն |     4|    8586001| 34344004|

|___|___________|______|___________|_________|

|5. |Մարգարա    |     5|    8586001| 42930005|

|___|___________|______|___________|_________|

|6. |Արազափ     |     2|    8586001| 17172002|

|___|___________|______|___________|_________|

|7. |Արգավանդ   |     2|    8586001| 17172002|

|___|___________|______|___________|_________|

|8. |Փշատավան   |     3|    8586001| 25758003|

|___|___________|______|___________|_________|

|9. |Ջանֆիդա    |     3|    8586001| 25758003|

|___|___________|______|___________|_________|

|10.|Նալբանդյան |     4|    8586001| 34344004|

|___|___________|______|___________|_________|

|11.|Գետաշեն    |     4|    8586001| 34344004|

|___|___________|______|___________|_________|

|12.|Բերքաշատ   |     1|    8586001|  8586001|

|___|___________|______|___________|_________|

|13.|Նոր Կեսարիա|     2|    8586001| 17172002|

|_______________|______|___________|_________|

|Ընդամենը       |    48|       X   | 41212837|

.____________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
20.01.2011
N 92-Ն
Որոշում