041.0672.231198
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
23 նոյեմբերի 1998 թվականի թիվ 672
Կ. ԱՐԵՅԱՆԻ ԵՎ Գ. ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԹՈՒՆԻՍ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԱՍԻՆ
1. Երևանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանին և Երևանի քաղաքապետարանի արտաքին կապերի վարչության առաջին կարգի մասնագետ Գայանե Կարապետյանին 1998 թվականի նոյեմբերի 26-30-ը գործուղել Թունիս` Ֆրանսախոս քաղաքների միջազգային կազմակերպության տարեկան ժողովին մասնակցելու համար:
2. Կ. Արեյանի և Գ. Կարապետյանի Թունիս գործուղման հետ կապված ճանապարհածախսը վճարել Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Երևանի քաղաքապետարանի ներկայացրած հաշվետվությունների:
Ընդունել ի գիտություն, որ երկրում գտնվելու հետ կապված ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` լուծել Կ. Արեյանի և Գ. Կարապետյանի Թունիս մեկնելու հետ կապված հարցերը: