030.0028.120211
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ Հ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱԴԱՐԱԾ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 167-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետերով և հիմք ընդունելով Արդարադատության խորհրդի 2011 թվականի փետրվարի 11-ի եզրակացությունը` որոշում եմ.
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հայկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ լիազորությունները 2011 թվականի փետրվարի 13-ից համարել դադարած:
12 փետրվարի 2011 թվականի
ՆՀ-28-Ա