Սեղմել Esc փակելու համար:
Ա. ՄՈՎՍԻՍՅԱՆԻ, Հ. ԲԵԳԼԱՐՅԱՆԻ, Հ. ԽԱՉԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

Ա. ՄՈՎՍԻՍՅԱՆԻ, Հ. ԲԵԳԼԱՐՅԱՆԻ, Հ. ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԵՎ Ս. ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ` ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ Հ ...

 

 

041.0110.160211

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 փետրվարի 2011 թվականի N 110-Ա

 

Ա. ՄՈՎՍԻՍՅԱՆԻ, Հ. ԲԵԳԼԱՐՅԱՆԻ, Հ. ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԵՎ Ս. ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ` ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Իրանի Իսլամական Հանրապետության հետ էներգետիկայի, նավթի, գազի, տրանսպորտի և տնտեսական համագործակցության այլ բնագավառներում համագործակցության ծրագրերի քննարկման նպատակով Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ա. Մովսիսյանի, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ Հ. Բեգլարյանի և Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջազգային տնտեսական համագործակցության բաժնի առաջին կարգի մասնագետ Հ. Խաչատրյանի` 2011 թվականի հունվարի 29-ից մինչև փետրվարի 1-ը Իրանի Իսլամական Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

2. Ընդունել ի գիտություն, որ «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն Ս. Աբրահամյանի` 2011 թվականի հունվարի 29-ից մինչև փետրվարի 1-ը Իրանի Իսլամական Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարվել են «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 16-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
16.02.2011
N 110-Ա
Որոշում