110.1641.101210
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«10» 12 2010 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10110469
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
24 նոյեմբերի 2010 թվականի N 1641-Ն
i
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ԵՎ ՄԱԳԻՍՏՐՈՍԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(1-ին մաս)
Հիմք ընդունելով «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին ենթակետը և ՀՀ կառավարության 2005 թ. ապրիլի 14-ի «Բարձրագույն մասնագիտական և հետբուհական կրթության պետական կրթական չափորոշիչների ձևավորման և հաստատման կարգը հաստատելու մասին» N 449-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետը`
ՀՐԱՄԱՆՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել բարձրագույն մասնագիտական կրթության բակալավրի որակավորման պետական կրթական չափորոշիչները` համաձայն հավելված 1-ի:
2. Հաստատել բարձրագույն մասնագիտական կրթության մագիստրոսի որակավորման պետական կրթական չափորոշիչները` համաձայն հավելված 2-ի:
3. ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչությանը /պետ` Ռ. Սուքիասյան/ և իրավաբանական վարչությանը /պետ` Մ. Գրիգորյան/, սահմանված կարգով սույն չափորոշիչները ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Ա. Ավետիսյանին:
Հավելված 1
ՀՀ կրթության և գիտության
նախարարի
2010 թ. ...... N.... հրամանի
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉ
Մասնագիտությունը` «031700 - ԳԵՂԵՑԻԿ ԱՐՎԵՍՏ»
___________________________________________
դասիչ, անվանում
Որակավորման աստիճանը` գեղեցիկ արվեստի բակալավր
_______________________________________
անվանում
I «031700 - ԳԵՂԵՑԻԿ ԱՐՎԵՍՏ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ
1. «031700-Գեղեցիկ արվեստ» մասնագիտությունը հաստատված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թ. օգոստոսի 30-ի թիվ 1038-Ն որոշմամբ:
2. Շրջանավարտի որակավորումը` գեղեցիկ արվեստի բակալավր:
«031700-Գեղեցիկ արվեստ» մասնագիտությամբ բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրի յուրացման նորմատիվային ժամկետը 4 տարի է:
3. Շրջանավարտի որակավորման բնութագիրը.
«031700-Գեղեցիկ արվեստ» մասնագիտությամբ բակալավրը ԲՈՒՀ-ն ավարտելուց հետո պետք է ունենա.
1) գիտելիքներ
ա. որոնց մակարդակը թույլ է տալիս մասնագիտական գրականության օգնությամբ ընդլայնել իր գործունեության հիմնարար խնդիրների իմացության շրջանակները մշակույթի, այդ թվում` ճարտարապետության, դիզայնի, կերպարվեստի ասպարեզներում, նրանց տեսության, մեթոդաբանության վերլուծության և կառավարման ոլորտներում:
բ. Կրթական հաջորդ աստիճանում ուսումը շարունակելու:
2) Հմտություններ
ա. Ձեռք է բերել և զարգացրել հմտություններ, ձիրքեր և ունակություններ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ճարտարապետության և դիզայնի կառուցվածքային ստորաբաժանումներում, թանգարաններում, արխիվներում, տուրիստական կազմակերպություններում որպես մասնագետ կամ վարչակազմակերպչական ուղղությամբ մենեջմենտի բաժիններում աշխատելու:
3) կարողություններ`
ա. Գիտելիքը և ընկալումը կիրառում է աշխատանքի և իր բնագավառի նկատմամբ մասնագիտական մոտեցում դրսևորող ոճով: Իր գործունեության ոլորտում առաջացած խնդիրները լուծելու կամ փաստարկները մեկնաբանելու և տեսակետները պաշտպանելու համար ունի անհրաժեշտ կարողություններ:
բ. Հավաքում և վերլուծում է գործունեության իր բնագավառին առնչվող տվյալներ` գիտական, վերլուծական, սոցիալական և այլ խնդիրները մեկնաբանող դատողություններ անելու համար:
գ. Հաղորդում է տեղեկատվություն, գաղափարներ, խնդիրներ մասնագիտական և ոչ մասնագիտական հանրությանը և առաջարկում լուծումներ, գործունեության իր բնագավառի վերաբերյալ:
դ. Կարող է աշխատել պատմամշակութային հուշարձանների, ճարտարապետաշինարարական օբյեկտների, կերպարվեստի գործերի լուսաբանման, մեկնաբանման և գովազդային ոլորտներում, մասնակցել ճարտարապետական կառույցների նախագծային փաստաթղթերի կազմման գործընթացին, իսկ կերպարվեստի բնագավառում թանգարանային աշխատանքներին:
4. Մասնագիտական գործունեության բնագավառը.
«031700-Գեղեցիկ արվեստ» մասնագիտությունը առնչվում է ճարտարապետության և դիզայն նախագծերի, կերպարվեստի (գեղարվեստական ստեղծագործությունների) վերլուծության և ուսումնասիրության, քննադատության և պրոպագանդման, ստեղծման և կատարման հետ: Այն ներառում է ճարտարապետության և դիզայնի, կերպարվեստի տեսական և մեթոդական հիմնախնդիրները: «031700-Գեղեցիկ արվեստ» մասնագիտության մասնագետները գործունեություն կիրականացնեն նշված ոլորտների վերլուծության, տեսության զարգացման, ուղղությամբ, ինչպես նաև կաջակցեն Հայաստանում զբոսաշրջության զարգացմանը: Բակալավրը կարող է իրականացնել հետազոտություններ արվեստի պատմության և տեսության, գեղարվեստական երևույթների հակալիր վերլուծության բնագավառներում, կատարել պրակտիկ գեղարվեստալուսավորչական և կազմակերպակառավարչական գործունեություն:
5. Մասնագիտական գործունեության օբյեկտները.
Պատմա-մշակույթային, ճարտարապետական, շինարարական հուշարձաններ, կոթողներ և կառույցներ, կերպարվեստի ստեղծագործական աշխատանքներ (գունանկար, գրաֆիկա, քանդակ), կենցաղային և դեկորատիվ արտադրանք:
6. Մասնագիտական գործունեության տեսակները.
«031700-Գեղեցիկ արվեստ» մասնագիտությամբ բակալավրը սույն պետական կրթական չափորոշիչով սահմանված հիմնարար և մասնագիտական պատրաստությանը համապատասխան կարող է կատարել մասնագիտական գործունեության հետևյալ տեսակները`
1) հետազոտական (թանգարաններում, նախագծային կազմակերպություններում, ուսումնական հաստատություններում, գրադարաններում, արխիվներում),
2) գեղարվեստա-լուսավորչական (թանգարաններում, պատկերասրահներում, գրադարաններում, արխիվներում, տեղեկատվական կենտրոններում և այլ հասարակական և պետական հաստատություններում),
3) անալիտիկ-փորձաքննական, (թանգարաններում, պատկերասրահներում, գրադարաններում, հիմնադրամներում, արխիվներում, տեղեկատվական կենտրոններում, գործակալություններում և այլ հասարակական, պետական հաստատություններում)
4) գիտաստեղծագործական (մշակույթի և արվեստի տարբեր բնագավառների գեղարվեստական ստեղծագործությունների ստեղծման կամ կատարման ժամանակ գործնական մասնակցություն` որպես գիտական կոնսուլտանտ, կատարող),
5) քննադատական,
6) գովազդային,
7) կազմակերպչակառավարչական:
7. Մասնագիտական գործունեության ընդհանրական խնդիրները.
«031700-Գեղեցիկ արվեստ» մասնագիտությամբ բակալավրը, կախված մասնագիտական գործունեության տեսակից, պետք է պատրաստ լինի լուծելու հետևյալ մասնագիտական խնդիրները`
1) Մասնակցությունը ճարտարապետական, շինարարական օբյեկտների, կենցաղային և դեկորատիվ արտադրանքի պատմական, գեղագիտական, կոնստրուկտիվ և այլ ասպեկտների վերլուծության, լուսաբանման, ներկայացման, պրոպոգանդման և գովազդման գործնական, տեսական և գիտահետազոտական աշխատանքների կատարման ժամանակ,
2) համապատասխան մեթոդիկայով հաստատված թեմայի առանձին բաժինների (փուլեր, առաջադրանքներ) գիտահետազոտական աշխատանքների կատարում,
3) մասնակցություն գիտական հետազոտության, մասնագիտական գրականության և այլ գիտատեխնիկական փաստաթղթերի ուսումնասիրության, հայրենական և արտասահմանյան գիտության և տեխնիկայի նվաճումների հիման վրա երաշխավորության մշակում,
4) մասնակցությունը կոլեկտիվի աշխատանքների կազմակերպմանը, կառավարչական լուծումների ընդունմանը,
5) աշխատանքի կազմակերպման առաջավոր մեթոդների ներդրում:
8. Որակավորման պահանջները.
Մասնագիտական խնդիրները լուծելու նպատակով բակալավրը կատարում է հետևյալ գործառությունները`
1) ուսումնասիրում է մասնագիտական գրականություն և այլ գիտատեխնիկական փաստաթղթեր, հայրենական ու արտասահմանյան գիտության և տեխնիկայի նվաճումները,
2) մասնակցում է գիտահետազոտական աշխատանքների կատարմանը կամ տեխնիկական մշակմանը,
3) թեմայի (առաջադրանքի) վերաբերյալ իրականացնում է գիտատեխնիկական տեղեկատվությունների հավաքում, գրառում, մշակում, մոդելավորում, վերլուծություն և համակարգում,
4) մասնակցում է հետազոտությունների և մշակումների արդյունքների ներդրմանը,
5) կազմում է հաշվետվություն թեմայի կամ նրա բաժնի վերաբերյալ:
9. Շրջանավարտի կրթությունը շարունակելու հնարավորությունը.
«031700-Գեղեցիկ արվեստ» մասնագիտությամբ բարձրագույն մասնագիտական կրթության հիմնական կրթական ծրագիրը յուրացրած բակալավրը պատրաստ է կրթությունը շարունակելու`
1) մագիստրատուրայում` ստանալու մագիստրոսի որակավորման աստիճան,
2) ասպիրանտուրայում (միայն մագիստրոսի հիմնական կրթական ծրագիրը յուրացնելուց հետո)` ստանալու գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
II ԴԻՄՈՐԴԻ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
10. Դիմորդի նախորդող կրթական մակարդակը` միջնակարգ, նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական կրթություն:
11. Դիմորդը պետք է ունենա` ավարտական փաստաթուղթ (ատեստատ, դիպլոմ)` միջնակարգ, նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական կրթության:
III «031700-ԳԵՂԵՑԻԿ ԱՐՎԵՍՏ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
12. Բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագիրը մշակվում է սույն պետական կրթական չափորոշիչով և ներառում է մասնագիտության ուսումնական պլանը, ուսումնական դասընթացների և պրակտիկաների ծրագրերը:
13. Բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրի բովանդակության պարտադիր նվազագույնի իրականացման պայմաններին և ուսումնառության ժամկետներին ներկայացվող պահանջները կանոնակարգվում են սույն պետական կրթական չափորոշիչներով:
14. Բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագիրը ձևավորվում է հանրապետական, բուհական, ուսանողի կողմից ընտրովի և ֆակուլտատիվ բաղադրիչների դասընթացներից:
15. Բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագիրը պետք է նախատեսի հետևյալ կրթամասերում ընդգրկված առարկաների ուսումնասիրումը`
1) Հումանիտար Հ,
2) Հիմնարար և բնագիտական` ՀԲ,
3) Ընդհանուր մասնագիտական` ԸՄ,
4) Մասնագիտական` Մ,
5) Մասնագիտացման (ընտրովի)` Մ(ը)
6) Ֆակուլտատիվ` Ֆ,
ինչպես նաև ամփոփիչ ատեստավորումը:
16. Բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրի բուհական բաղադրիչի բովանդակությունը պետք է ապահովի շրջանավարտի պատրաստությունը սույն պետական կրթական չափորոշիչով սահմանված որակավորման բնութագրի համաձայն: Բուհական բաղադրիչում ընդգրկված դասընթացները երաշխավորական բնույթ են կրում:
IV «031700-ԳԵՂԵՑԻԿ ԱՐՎԵՍՏ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՆՎԱԶԱԳՈՒՅՆԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
._____________________________________________________________________.
|Դասիչ|Դասընթացների անվանումը ու նրանց հիմնական բաժինները |Ժամերը|
|_____|________________________________________________________|______|
| 1 | 2 | 3 |
|_____|________________________________________________________|______|
| 1 |ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԿՐԹԱՄԱՍ | |
|_____|________________________________________________________|______|
| 1.1 |Հայոց պատմություն (2 կրեդիտ) | 60 |
| |Հայ ժողովրդի կազմավորումը: ՈՒրարտու-Արարատյան | |
| |թագավորությունը: Արշակունյաց թագավորությունը | |
| |Հայաստանում: Քրիստոնեության ընդունումը: Ֆեոդալիզմի | |
| |հաստատումը: Գրերի գյուտը: Հայաստանի բաժանումը | |
| |Պարսկաստանի և Բյուզանդիայի միջև: Արշակունիների | |
| |անկումը: Պավլիկյան և Թոնդրակյան շարժումները: Կիլիկիայի | |
| |հայկական պետությունը: Հայաստանը թուրք-իրանական | |
| |պատերազմների շրջանում: Հայաստանի բաժանումները Թուրքիայի | |
| |և Իրանի միջև: Իսրայել Օրին և հայ ազատագրական | |
| |շարժումը: Ռուս-պարսկական պատերազմները: Թուրքմենչայի | |
| |պայմանագիրը: Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին: | |
| |Ռուս-թուրքական պատերազմը և հայկական հարցը: | |
| |Սան-Ստեֆանոյի պայմանագիրը: Բեռլինի վեհաժողովը: Հայ | |
| |քաղաքական կուսակցությունները: 1890-ական թթ. հայկական | |
| |կոտորածները և ինքնապաշտպանական մարտերը Օսմանյան | |
| |կայսրությունում: Երիտթուրքերի իշխանության գալը: | |
| |Թուրքիզմը, օսմանիզմը և պանթուրքիզմը որպես թուրքական | |
| |ազգայնականության դրսևորումներ: Առաջին համաշխարհային | |
| |պատերազմը և հայոց ցեղասպանությունը: Փետրվարյան | |
| |հեղափոխության հաղթանակը: Իրադրությունը Անդրկովկասում և | |
| |Հայաստանում հոկտեմբերյան հեղափոխությունից հետո: | |
| |Թուրքա-Հայաստանի մասին դեկրետը: Բրեստի հաշտությունը: | |
| |Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի ճակատամարտերը: | |
| |Բաթումի պայմանագիրը: Հայաստանի առաջին հանրապետության | |
| |ստեղծումը: Հայկական հարցը Փարիզի կոնֆերանսում: Սևրի | |
| |պայմանագիրը: Թուրք-հայկական պատերազմը: Ալեքսանդրապոլի | |
| |պայմանագիրը: Հայաստանի խորհրդայնացումը: | |
| |Խորհրդա-թուրքական կոնֆերանսը և մարտի 16-ի պայմանագիրը: | |
| |Հայկական սփյուռքը: II համաշխարհային պատերազմի սկիզբը: | |
| |Հայրենական պատերազմը: Արցախյան շարժումը: | |
| |Վերակառուցումը: ԽՍՀՄ-ի քայքայումը: Ժողովրդական նոր | |
| |իշխանության հաստատումը Հայաստանում: Հանրապետության | |
| |անկախության մասին Հռչակագիրը: ՀՀ մուտքը ՄԱԿ 1992 թ.: | |
| |1995 հուլիսի 5-ի հանրաքվեն և սահմանադրության | |
| |ընդունումը: | |
|_____|________________________________________________________|______|
| 1.2 |Փիլիսոփայություն (1 կրեդիտ) | 30 |
| |Փիլիսոփայության պատմություն: Իմացաբանություն: | |
| |Գոյաբանություն: Բարոյագիտություն: Էկոլոգիական | |
| |փիլիսոփայություն: Սոցիալական փիլիսոփայություն: Տեխնիկայի| |
| |փիլիսոփայություն: Սեմիոտիկա: | |
|_____|________________________________________________________|______|
| 1.3 |Հայոց լեզու և հայ գրականություն (2 կրեդիտ) | 60 |
| |Հայոց լեզվի զարգացման փուլերը: Ձայնավորների, | |
| |երկհնչյունների և բաղաձայնների ուղղագրությանը և դրանց | |
| |ուղղախոսությունը: Հայոց լեզվից ստացած գիտելիքների | |
| |զարգացում, ոճագիտություն, գրական լեզվի ոճեր, ուղղագրական| |
| |և ուղղախոսական կարողություններ: Մասնագիտական բառերի | |
| |ուսուցում, գործնական և պաշտոնական գրություններ: | |
| |Շինարարական տերմինների հարստացման ու հայերենացման | |
| |սկզբունքները: Գաղափար տերմինի, բառերի տեսակների մասին: | |
| |Ցուցումներ գիտական աշխատանքներ գրելու վերաբերյալ: | |
| |Բանավեճի արվեստ, թարգմանության արվեստ, թարգմանության | |
| |տեխնիկա: Խոսքի արժեքներ ու թերություններ, լեզվական ճիշտ | |
| |և սխալ ձևեր: Գրականությունը որպես գեղարվեստական | |
| |մշակույթի խոսքային հիմք և արվեստի առաջատար տեսակ: | |
| |Գրականության և արվեստի մյուս տեսակների փոխազդեցության | |
| |և համադրության պատմական միտումը: Տեխնիկայի զարգացումը | |
| |և արվեստի տեսակների փոխազդեցության հեռանկարը: Հայ | |
| |գրականության զարգացման փուլերը: Հայ միջնադարյան | |
| |առակագրությունն ու սիրերգությունը: Հայ նոր | |
| |գրականություն: Վահան Տերյանը և արվեստը: Ավ. Իսահակյանը | |
| |և ճարտարապետությունն ու նկարչությունը: Հայ նորագույն | |
| |գրականություն: Ե. Չարենցը և արվեստը: Դ. Դեմիրճյանը իր | |
| |ժամանակաշրջանի նկարիչների և ճարտարապետության մասին: | |
| |Ժամանակակից պոեզիան և արձակը: Հայ գրող-նկարիչները և | |
| |գրող-ճարտարապետները: | |
|_____|________________________________________________________|______|
| 1.4 |Ռուսաց լեզու (3 կրեդիտ) | 90 |
| |Լեզվական գիտելիքների ակտիվացում: Ռուսերեն լեզվով | |
| |մասնագիտական և գիտահանրամատչելի տեքստերի թարգմանություն| |
| |և վերարտադրություն: Գիտատեխնիկական տերմինաբանություն: | |
| |Մասնագիտական, գիտատեխնիկական գրականությունից օգտվելու | |
| |կարողությունների զարգացում: Բարդ ուղղագրական, | |
| |ուղղախոսական տերմիններ: Գրավոր խոսքի հմտությունների | |
| |զարգացում և խորացում: Բառապաշարի ընդլայնում | |
| |(տերմինագիտություն մինչև 1500 բառ), մասնագիտական, | |
| |գիտահանրամատչելի տեքստերի վերարտադրում, տերմինների | |
| |գործածում, գիտատեխնիկական գրականության ընկալում և | |
| |վերարտադրում, հաղորդակցման մասնագիտական գիտելիքների | |
| |ձևավորում: Անհրաժեշտ փաստաթղթերի ձևակերպում, | |
| |ռեֆերատներ, կոնսպեկտներ: Մասնագիտական գրականության | |
| |տեքստերի թարգմանություն: | |
|_____|________________________________________________________|______|
| 1.5 |Օտար լեզու (4 կրեդիտ) | 120 |
| |Լեզվական գիտելիքների խորացում: ՈՒղղագրություն և | |
| |ուղղախոսություն: Բանավոր և գրավոր խոսքի հմտությունների | |
| |ակտիվացում: Մասնագիտական գրականությունից օգտվելու, | |
| |գիտատեխնիկական տեքստերը ճիշտ ընկալելու և վերարտադրելու | |
| |կարողությունների զարգացում: | |
| |Մասնագիտական տեքստերի առանձնահատկությունները, | |
| |մասնագիտական տերմիններ: Փաստաթղթեր (դիմում, պաշտոնական | |
| |նամակ, կենսագրություն և այլն) կազմելու, ռեֆերատներ | |
| |գրելու, տեխնիկական գրականությունից օգտվելու և | |
| |գիտատեխնիկական տեքստեր թարգմանելու կարողությունների | |
| |զարգացում: | |
|_____|________________________________________________________|______|
| 1.6 |Ֆիզիկական դաստիարակություն | 327 |
| |Ֆիզիկական կուլտուրան ուսանողների ընդհանուր կուլտուրայի | |
| |և մասնագիտական պատրաստության միջոց, նրա | |
| |սոցիալ-կենսաբանական հիմունքները, ֆիզիկական կուլտուրան | |
| |որպես հասարակական սոցիալական երևույթ, ֆենոմեն: ՀՀ | |
| |օրենսդրությունը ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին, | |
| |անհատի ֆիզիկական կուլտուրան, ուսանողի առողջ ապրելակերպի | |
| |հիմունքները, ֆիզիկական կուլտուրայի միջոցների | |
| |օգտագործումը աշխատունակության բարձրացման նպատակով: | |
| |Ֆիզիկական ընդհանուր և հատուկ պատրաստությունը ֆիզիկական | |
| |դաստիարակության համակարգում, սպորտում, սպորտի ձևերի կամ| |
| |ֆիզիկական վարժությունների համակարգի անհատական | |
| |ընտրություն, ուսանողների մասնագիտական, կիրառական | |
| |ֆիզիկական պատրաստություն, ինքնուրույն պարապմունքների | |
| |մեթոդիկայի հիմունքները և սեփական օրգանիզմի վիճակի | |
| |վերահսկողություն: | |
|_____|________________________________________________________|______|
| 2 |ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ԵՎ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱՄԱՍ | |
|_____|________________________________________________________|______|
| 2.1 |Գծագրական երկրաչափություն և կիրառական գրաֆիկա | 120 |
| |(4 կրեդիտ) | |
| |Պրոյեկտիվ տարածություն: Անիսկական տարրեր: Գծային | |
| |հեռանկար: Հիմնական հասկացություններ` դիտման կետ, | |
| |պատկերային հարթություն, հորիզոնի գիծ, հավաքակետեր: Կետի,| |
| |գծերի և հարթ պատկերների հեռանկար: Թեք հարթության | |
| |հեռանկար: Առարկայի հեռանկարի կառուցումը իրեն ուղղանկյուն| |
| |պրոյեկցիաներով: Հեռանկարի կառուցման մեթոդներ` | |
| |ճարտարապետների մեթոդ, ֆրոնտալ հեռանկար: Հեռանկարային | |
| |մասշտաբներ: Մեծ և փոքր հեռանկարի մեթոդ: Երկրաչափական | |
| |մարմինների հեռանկար: Ինտերիերի հեռանկար (ֆրոնտալ և | |
| |անկյունային): Հեռանկարային պատկերների որոշ պրակտիկ | |
| |կառուցումներ: Ստվերների տեսություն: Երկրաչափական տարրերի| |
| |ստվերների կառուցումը: Երկրաչափական առարկաների ստվերների | |
| |կառուցումը: Արտացոլումը հեռանկարում: Առարկաների | |
| |արտացոլման կառուցումը հայելային հարթություններում: | |
|_____|________________________________________________________|______|
| 2.2 |Ճարտարապետական գրաֆիկա (2 կրեդիտ) | 60 |
| |Գիծ, գծային գրաֆիկա, էսքիզի, սխեմաների կատարում: | |
| |Անհրաժեշտ գործիքներ և հարմարանքներ: Վարժություններ | |
| |թեմայով` վերարտադրել հանրահայտ ճարտարապետների | |
| |աշխատանքները: Գույնը և տոնը, տոնային և գունային | |
| |գրաֆիկա, օգտագործվող նյութերը, գործիքները, կատարման | |
| |եղանակները: Վարժություններ` թեմայով. Ճարտարապետական | |
| |գծանկար` անտուրաժ, առարկայական միջավայր, բարդ | |
| |հեռանկարային հորինվածքներ: Նախագծի ձևավորում` տարբեր | |
| |ճարտարապետական գրաֆիկներով: | |
|_____|________________________________________________________|______|
| 2.3 |Մշակութաբանություն (2 կրեդիտ) | 60 |
| |Մշակութաբանությունը որպես գիտություն: Ծագումը, | |
| |խնդիրները, մշակութաբանության հիմնական ուղղությունները, | |
| |գիտական դպրոցները: Մշակույթը որպես սոցիալական երևույթ: | |
| |Մշակույթ և քաղաքակրթություն զուգահեռները, հոգևոր և | |
| |նյութական մշակույթների հարաբերությունը, ինչպես նաև | |
| |մշակութային փոխազդեցության հարցերը: Արևելյան | |
| |մշակույթների առանձնահատկությունները, եվրոպական մշակույթի| |
| |տեսակները, 20-րդ դարի մշակութաբանական տեսությունները: | |
|_____|________________________________________________________|______|
| 2.4 |Բնապահպանության հիմունքներ (2 կրեդիտ) | 60 |
| |Մթնոլորտային օդի, ջրային, հողային միջոցների և ընդերքի | |
| |պահպանություն: Կենսոլորտի էվոլյուցիան, շրջակա միջավայրի | |
| |և օրգանիզմների փոխադարձ կապը: Մարդու գործունեության | |
| |ազդեցությունը շրջակա միջավայրի փոփոխությունների վրա: | |
| |Բնական պաշարների օգտագործման բնապահպանական սկզբունքները:| |
| |Բնապահպանական տնտեսագիտություն: Բնապահպանական | |
| |միջոցառումներ և տեխնոլոգիաներ: Բնապահպանական իրավունք: | |
| |Էկոհամակարգերի գնահատում և մոդելավորում: | |
|_____|________________________________________________________|______|
| 2.5 |Քաղաքացիական պաշտպանություն և արտակարգ իրավիճակների | 60 |
| |հիմնահարցեր (2 կրեդիտ) | |
| |Արտակարգ իրավիճակներ: Քաղաքացիական պաշտպանության | |
| |համակարգ: Հարձակման ժամանակակից միջոցների կողմից | |
| |առաջացած վնասման օջախների բնութագրերը: Զանգվածային | |
| |ոչնչացման զենքերի բնութագրումը: Ռադիոակտիվ ճառագայթային | |
| |գոտիներ: Ճառագայթային և քիմիական իրադրությունների | |
| |գնահատման մեթոդներ: Բնակչության պաշտպանության | |
| |կազմակերպումը արտակարգ իրավիճակների և ռազմական դրության| |
| |ժամանակ: Քաղաքացիական պաշտպանության պաշտպանական | |
| |կառույցներ: Բնակչության տարահանում վտանգավոր գոտիներից: | |
| |Անհատական պաշտպանական միջոցներ: Արտակարգ իրավիճակների | |
| |կանխարգելման միջոցառումներ: | |
|_____|________________________________________________________|______|
| 3 |ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱՄԱՍ | |
|_____|________________________________________________________|______|
| 3.1 |Արվեստագիտություն (13 կրեդիտ) | 390 |
| |Արվեստագիտությունը որպես գիտության մի ճյուղ: | |
| |ՈՒսումնասիրության մեթոդներն ու առանձնահատկությունները: | |
| |Արվեստի պատմության գիտելիքի կարևորությունը գեղարվեստի | |
| |ժամանակակից զարգացումներն ու միտումներն ընկալելու համար:| |
| |Գեղարվեստական քննադատության ազդեցությունն առօրյա | |
| |ստեղծագործական գործընթացների վրա և դրա կիրառությունը: | |
| |Արվեստի ընդհանուր համակարգը և դրա պատմական | |
| |վերափոխումները` նախնադարյան արվեստից մինչև արվեստի | |
| |ժամանակակից, փոխակերպված համակարգ: Արվեստի տեսակների և | |
| |ժանրերի դասակարգումը, դրանց ձևերն ու | |
| |առանձնահատկությունները: Գեղարվեստական քննադատության | |
| |ձևավորման պատմական առանձնահատկությունները: Արվեստի | |
| |տեսության համակարգում քննադատությանը հատկացված | |
| |կարևորագույն դերը: Գեղարվեստական քննադատության | |
| |սուբյեկտիվ բնույթը: Հասարակության ընկալումներում | |
| |քննադատության կարգավորող և ուղղորդող գործառույթը: | |
| |Անդրադարձ քննադատական հրատարակությունների տեսակներին` | |
| |էսսե, ակնարկ, անդրադարձ, հարցազրույց, դիմանկար և այլն: | |
| |Գեղարվեստական քննադատության զարգացումները պատմական | |
| |տարբեր ժամանակաշրջաններում: Անտիկ մտքի | |
| |առանձնահատկությունները, միջնադարյան պատկերացումները | |
| |արվեստի մասին: Վերածնունդը որպես շրջադարձ ոչ միայն | |
| |արվեստի, այլև արվեստագիտության համար: Արվեստի | |
| |տեսությունը նոր ժամանակներում: Արվեստի տեսության մերօրյա| |
| |դրսևորումները: | |
|_____|________________________________________________________|______|
| 3.2 |Համաշխարհային արվեստի պատմություն (8 կրեդիտ) | |
| |Արվեստի պատմության առարկայի սկզբունքները և մեթոդները, | |
| |նրա խնդիրները: Արվեստի ճյուղերը և տեսակները: Նախնադարի | |
| |արվեստը: Պալեոլիթի քանդակներ, ժայռաբեկորներ: Մեզոլիտի | |
| |արվեստի առանձնահատկությունները: Նեոլիթի արվեստը: | |
| |Պետրոգլիֆներ, զարդանկարների և զարդանախշերի ստեղծումը և | |
| |զարգացումը: Հին Եգիպտոսի արվեստը: Հին թագավորության | |
| |արվեստը: Միջին թագավորության արվեստը: Նոր թագավորության | |
| |փուլը: Հին Միջագետքի արվեստը: Իրանի, Հնդկաստանի, | |
| |Չինաստանի, Ճապոնիայի արվեստը: Անտիկ աշխարհի արվեստը: | |
| |Էգեյան արվեստի գլխավոր կանոնները: Կրետե-միկենյան արվեստ:| |
| |Տիրինֆոսի քանդակագործություն, որմնանկարչություն, | |
| |սափորագրություն: Անտիկ արվեստ: Հիմնական արվեստի փուլերը,| |
| |տեսակները, ոճական առանձնահատկությունները, | |
| |քանդակագործները: Հելլենիստական արվեստը և նրա հիմնական | |
| |կենտրոնները: Հին Հռոմի արվեստը: Միջնադարյան արվեստը: | |
| |Ռոմանական արվեստը 10-12-րդ դ.դ.: Գոթական արվեստը | |
| |13-16-րդ դ.դ.: Ոճի տարածման շրջանները: Վերածննդի | |
| |արվեստի ծնունդը: Տրեչենտոյի արվեստը: Վերածնունդ: | |
| |Նիդերլանդի արվեստը: Գերմանական Վերածնունդ: Ֆրանսիական | |
| |արվեստ: 17-րդ դ. եվրոպական արվեստը: Բարոկկո: Իտալական | |
| |արվեստը: Իսպանական արվեստը 16-17-րդ դ.դ: Ֆլանդրիայի | |
| |արվեստը: Հոլանդական արվեստը և նրա ժանրերը: Ֆրանսիական | |
| |արվեստը 17-րդ դ.` կլասիցիզմ: 18-րդ դ. անգլիական, | |
| |Ֆրանսիական, ռուսական, իսպանական արվեստ: 19-րդ դ. արվեստը| |
| |Ֆրանսիայում: Կլասիցիզմ, ռոմանտիզմ, ռեալիզմ: | |
| |Իմպրեսիոնիզմ: Նեոիմպրեսիոնիզմ: Պոստիմպրեսիոնիզմ: | |
| |Քանդակագործություն: 19-րդ.դ. ռուսական, անգլիական | |
| |արվեստը: 20-րդ դ. արվեստը և նոր ուղղությունները: | |
| |Ֆովիզմ, ֆուտուրիզմ, էքսպրեսիոնիզմ, աբստրակզիոնիզմ, | |
| |դադիզմ, կուբիզմ, սյուռեալիզմ, պոպ-արտ, կինեկտիկ արվեստ: | |
| |Գեղարվեստական ստեղծագործության միջոցները, որոշ | |
| |տեխնոլոգիաները: 20-րդ դ. ռուսական արվեստը: Խորհրդային | |
| |շրջանի արվեստը և հակասական առանձնահատկությունները: | |
| |Սոցռեալիզմի սկզբունքները և արվեստագետները: | |
|_____|________________________________________________________|______|
| 3.3 |Դիզայնի պատմություն (3 կրեդիտ) | 90 |
| |Առարկայական աշխարհը և ինտերիերի ձևավորումը Հին | |
| |Եգիպտոսում, Հին Հունաստանում և Հին Հռոմում, Ռոմանական | |
| |և Գոթական ոճերը և նրանց առանձնահատկությունները, | |
| |Կելտական կիրառական արվեստը, Վերածննդի ժամանակաշրջանը, | |
| |Ներքին տարածությունների կազմակերպում և միջավայրի | |
| |ձևավորում, կահույքագործություն, Ոճային | |
| |առանձնահատկությունները, Նեոկլասիցիզմ, Ամպիր, | |
| |Արհեստագործական արտադրանքի փոխարինումը խոշոր մեքենայական| |
| |արտադրանքով, Էժանագին ապրանքի մասսայական արտադրանք, | |
| |19-րդ դարի արդյունաբերական հեղաշրջումը, ճգնաժամը | |
| |արվեստում, շոգեմեքենաների ստեղծումը, 19-րդ դարի երկրորդ | |
| |կեսի համաշխարհային արդյունաբերական ցուցահանդեսները և | |
| |նրանց ազդեցությունը դիզայնի զարգացման վրա, Ռացիոնալիզմ, | |
| |Գեղագիտություն: Դիզայնի առաջին տեսությունները, | |
| |«Պրեռաֆաելիստները», «Արվեստներ և արհեստներ» շարժումը, | |
| |Նոր նյութերի և տեխնիկաների կիրառումը տարբեր | |
| |ոլորտներում, Մոդեռն ոճը (Ար Նուվո), Արդյունաբերական | |
| |դիզայնի առաջացումը որպես առանձին մասնագիտություն, | |
| |«Վերկբունդ»-ը և նրա ազդեցությունը դիզայնի ձևավորման | |
| |վրա: Անցումը «Մոդեռն» ոճից ժամանակակից արդյունաբերական | |
| |դիզայնի: «Ֆիրմային ոճի» առաջին ծրագրի մշակումը, | |
| |Մոդեռնիզմ, Ավանգարդային արվեստ: Նոր տարածական | |
| |կոնցեպցիայի ի հայտ գալը 20-րդ դարի արվեստում, Կուբիզմը` | |
| |տարածական հետազոտում, ֆուտուրիզմը` շարժման հետազոտում, | |
| |Պ.Պիկասոյի և Սենտ Էլիայի գործերը: Նեոպլաստիցիզմ, Դե | |
| |Ստիլ շարժումը, Ռիտվելդ, Մոնդրիան, Ֆունկցիոնալիզմ, | |
| |Կոնստրուկտիվիզմը Խորհրդային շրջանում, Բաուհաուզի | |
| |ստեղծումը, նպատակները, խնդիրները և ուսուցման մեթոդները:| |
| |Ինտերնացիոնալ ոճը, ԱՄՆ-ի դիզայնի զարգացումը | |
| |հետպատերազմյան շրջանում, Պոստմոդեռն, Նրա զարգացումը և | |
| |գեղարվեստական առանձնահատկությունները, Պոպ-արտ, Օպ-արտ, | |
| |Հայ-թեք ուղղությունները և նրանց առանձնահատկությունները,| |
|_____|________________________________________________________|______|
| 3.4 |Դիզայն տեսություն և մեթոդաբանություն (1 կրեդիտ) | 30 |
| |Ընդհանուր տեղեկություններ արդյունաբերական արվեստի, | |
| |դիզայնի, տեխնիկական գեղագիտության և գեղարվեստական | |
| |կոնստրուկտավորման մասին: Գեղարվեստական նախագծման | |
| |օբյեկտների ձևագոյացման օրինաչափություններն ու | |
| |սկզբունքները: Արդյունաբերական ապրանքների նկատմամբ | |
| |տեխնիկական գեղագիտության պահանջները: Ընդհանուր | |
| |տեղեկություններ կոմպոզիցիայի օրինաչափությունների և | |
| |միջոցների մասին: Կոմբինատորիկան գեղարվեստական | |
| |կոնստրուկտավորման մեջ: Գունատեսության հիմունքները: | |
| |Էրգոնոմիկայի սկզբունքները: Կենսաձևերը գեղարվեստական | |
| |կոնստրուկտավորման մեջ: Գեղարվեստական նախագծման էտապները | |
| |և տեխնիկան: Նախագծային գրաֆիկայի ձևերը: | |
| |Գեղարվեստա-կոնստրուկտորական նախագծի վրա աշխատելու | |
| |մեթոդիկան: | |
|_____|________________________________________________________|______|
| 3.5 |Գունատեսություն (3 կրեդիտ) | 90 |
| |Ընդհանուր տեղեկություններ գույնի տեսության մասին, | |
| |Ճարտարապետությունում և դիզայնում գույնի օգտագործման | |
| |համաշխարհային պատմությունը և նրա զարգացման ժամանակակից | |
| |դինամիկան: Գունագիտության հիմնական խնդիրները, գույների | |
| |հատկությունները և ազդեցությունների ուսումնասիրությունը:| |
| |Գույնի դասակարգման հիմնախնդիրը նախապատմական ժամանակներից| |
| |մինչև մեր օրերը, Լույսի անդրադարձումը մակերևույթից, | |
| |Ախրոմատիկ (սև, սպիտակ, մոխրագույն) և քրոմատիկ գույների| |
| |առաջացում, Գույնը որպես ֆիզիկական և հոգեֆիզիոլոգիական | |
| |մեծություն, Սպեկտրի գույները, Գույնի հիմնական | |
| |հատկությունները (բնութագրերը)` գունային տոն, լուսային | |
| |բացություն, հագեցվածություն (խտություն), Գույնի | |
| |մաքրություն, պայծառություն, սեփական լուսային բացություն,| |
| |Գույնի դասակարգումը, Իսահակ Նյուտոնի գունային շրջան և | |
| |Վիլգելմ Օստվալդի գունային մարմին, Գունային շրջանի | |
| |վերլուծություն` գլխավոր, հակադրական, բարեկամական, | |
| |բարեկամահակադրական գույների խմբեր, Գունային | |
| |տեսողություն, Գույների խառնուրդներ` ադդիտիվ և | |
| |սուբտրակտիվ, Գունային ինդուկցիա, Գունային | |
| |հակադրություններ` միաժամանակ (սահմանային, ըստ | |
| |լուսավորության, գույնի, հագեցվածության) և հետևողական, | |
| |Գունային ադապտացում, հոգնածություն, Գունային տեսողության| |
| |եռակազմ տեսություն ըստ Մ. Լոմոնոսովի, Ներդաշնակ գույների| |
| |համադրումներ` եռյակների և քառյակների սխեմաներ, | |
| |Ծանոթացում գույնի վերաբերյալ գոյություն ունեցող | |
| |տեսությունների հետ ըստ տարբեր հեղինակների` Լեոնարդո դա | |
| |Վինչի, Ի. Նյուտոն, Ռոժե դե Պիլլ, Մ. Լոմոնոսով, Ի. Վ. | |
| |Գյոթե, Ֆ. Օ. Ռունգե, Շևրյոլ, Ռ. Ադամս, Ա. Գ. Մենսել, | |
| |Յո. Իտտեն, Վ. Կանդինսկի, Ճարտարապետական և դիզայն | |
| |ձևերի, շինարարական նյութերի և հարդարման միջոցների | |
| |գունային փոխանցում և կառուցում: | |
|_____|________________________________________________________|______|
| 3.6 |Կոմպոզիցիայի հիմունքներ (3 կրեդիտ) | 90 |
| |Կոմպոզիցիա հարթության մեջ, կոմպոզիցիայի հիմնական ձևերը | |
| |և նրանց դիալեկտիկ կապը: Կոմպոզիցիայի | |
| |օրինաչափությունները` համամասնություն, համաչափություն, | |
| |կոնտրաստ, նույնություն, ռիթմ, մոդուլ, ակցենտ, կենտրոն: | |
| |Սիմետրիկ և ասիմետրիկ, ստատիկ և դինամիկ կոմպոզիցիաներ: | |
| |Կոմպոզիցիայի օրենքների ուսումնասիրում` ռիթմիկ, տեկտոնիկ | |
| |և այլն. բնական ֆորմաների կոմպոզիցիոն կառուցման | |
| |վերլուծություն, ճակատային մակերեսների և ծավալային | |
| |ձևերը, խորքածավալային կոմպոզիցիա: Մասնատում: Բաց | |
| |տարածության կոմպոզիցիոն կազմակերպում. ներքին տարածության| |
| |կոմպոզիցիոն լուծում: Փակ տարածությունների կոմպոզիցիոն | |
| |համեմատում: Ներքին տարածության կապը նրա ծավալների և | |
| |շրջակա միջավայրի հետ: Ծանոթացում ծավալատարածական | |
| |հորինվածքի հիմնական տեսակների, միջոցների, հատկանիշների | |
| |և օրինաչափությունների հետ: Արխիտեկտոնիկան և հորինվածքը| |
| |հարթության մեջ: ԾՏՀ-ի հիմնական տեսակները: Ճարտարապետական| |
| |տարրերի մոդելավորում: Տարրերի փոխադարձ դիրքը սիմետրիկ, | |
| |ասիմետրիկ, դիսիմետրիկ, անտիսիմետրիկ հորինվածքներում: | |
| |Ձևը տարածության մեջ: Ճարտարապետական տարրերի | |
| |փոխհարաբերությունը ըստ ձևի, դիրքի, մասշտաբի, գույնի, | |
| |ֆակտուրայի և տեքստուրայի: Երկրաչափական ձևի | |
| |կառուցվածքը: Պարզ և բարդ մետրիկ շարքեր: Մոդուլային | |
| |ցանց: Ռիթմիկ շարքեր: Ծավալային հորինվածք: Երկրաչափական | |
| |ձևի մոդուլային ցանց: Ձևաստեղծման խախտումների մեթոդ` | |
| |մարմնի մասնատված տարրերի վերադասավորվածությամբ: | |
| |Մասնահատումները, հորինվածքները կազմակերպելու եղանակ: | |
| |Մակերևույթների ջլատումներ: Ձևաստեղծման մեթոդներ, | |
| |ներքին տարածության ցուցադրում: Տարածական հորինվածքի | |
| |տեսակները: Տարածաստեղծ տարրերի ուղղվածությունները: | |
| |Տարածական հորինվածքի մասնահատումը դոմինանտի | |
| |օգտագործմամբ: | |
|_____|________________________________________________________|______|
| 3.7 |Գծանկար (15 կրեդիտ) | 450 |
| |Նատյուրմորտ երկրաչափական մարմիններից (բուրգ, գունդ, կոն | |
| |և այլն): Գծանկար գրչածայրով (նատյուրմորտ): | |
| |Ճարտարապետական խոյակ: Գիպսե գլուխ (հարթություններով): | |
| |Գծանկար` փոքր հատված ինտերիերից: | |
| |Նատյուրմորտ գրիչով: Ճարտարապետական մասնիկներ, | |
| |երկրաչափական առարկաներ` սափոր, կուժ և այլն: Անատոմիական| |
| |գլուխ: Նատյուրմորտ (խառը տեխնիկա` մատիտ, վրձին): | |
| |Ինտերիերի մասնիկ (գրիզալ): | |
| |Հրապարակի, փողոցի համայնապատկեր: Մարմնի | |
| |համաչափությունների ուսումնասիրություն (անատոմիական | |
| |ֆիգուրա): Գիպսե գլուխ (Սոկրատ): Գիպսե ֆիգուրա: Գիպսե | |
| |ձեռք-ոտքի գծային կառուցվածքի ուսումնասիրություն: Մատիտով| |
| |նատյուրմորտ ճարտարապետական մասնիկով: Ֆիգուրատիվ | |
| |ճեպանկարներ ազատ տեխնիկայով: Գծանկարներ, ճեպանկարներ | |
| |ազատ տեխնիկայով (դրսում)Ինտերիեր: Ճարտարապետական | |
| |կառույց իր միջավայրով: Ինտերիեր կահույքով: | |
| |Գիպսե ֆիգուր: Ճարտարապետական կառույց ջրի մոտ: | |
| |Ճարտարապետական համալիր: Նատյուրմորտ գրչածայրով: | |
|_____|________________________________________________________|______|
| 3.8 |Գունանկար (15 կրեդիտ) | 450 |
| |Առաջադրանք գիպսե ճարտարապետական առարկաներով (գրիզալ): | |
| |Նատյուրմորտ (կտոր, սափոր): Առաջադրանք` գիպսե | |
| |հարթաքանդակով: Բարդ նատյուրմորտ: | |
| |Նատյուրմորտ (հակադիր գույներով): Բարդ նատյուրմորտ: | |
| |Ինտերիերի մասնիկ (սափոր): Նատյուրմորտ (ֆակտուրան | |
| |առաջադրանքում): | |
| |Բարդ նատյուրմորտ հարթապատկերային լուծումով (գուաշ): Խիստ| |
| |տարածական նատյուրմորտ հակադիր գույներով: Սեփական նախագծի| |
| |հիման վրա կատարվող հեռանկար (գիծ, տոն և այլն): Սեփական | |
| |նախագծի հիման վրա կատարվող հեռանկար (ապլիկացիա, | |
| |ռելիեֆ): | |
| |Նատյուրմորտ բարդ ճարտարապետական էլեմենտներով` ակվարել, | |
| |գուաշ, տեմպերա: Որմնանկարի ուսումնասիրություն | |
| |(ճեպանկարներ, արտանկարներ)` գուաշ, տեմպերա: | |
| |Նախագծով ինտերիեր որմնանկարի կամ դեկորատիվ ձևավորման | |
| |էլեմենտներով` ազատ տեխնիկա (կարտոն, գուաշ, տեմպերա, | |
| |ակրիլ, ապլիկացիա և այլն): Նատյուրմորտ` արագ | |
| |ճեպանկարներ, ազատ, գիծ, գույն ջրաներկ: | |
|_____|________________________________________________________|______|
| 3.9 |Քանդակ և պլաստիկ մոդելավորում (8 կրեդիտ) | 240 |
| |Ներածական զրույց: Ձևաստեղծում իր զանազան | |
| |դրսևորումներով (քանդակ, ռելյեֆ, ապլիկացիա, կոնտրռելյեֆ | |
| |և այլն): Ձևի էրգոնոմիկ նշանակություն: Նյութերի | |
| |բազմազանություն: Նատյուրմորտ երկրաչափական փոքր | |
| |մարմիններից (պլաստիլին, կավ): Կոմպոզիցիա, առանցքներ, | |
| |ծավալի ճիշտ վերարտադրություն: Նյութի հմուտ օգտագործում: | |
| |Բարելյեֆ արտաքանդակ դասական բարելյեֆներից (կավ, | |
| |պլաստիլին): (Բրունելեսկի, Գիբերտի և այլն): Բարելյեֆի | |
| |նրբությունների ուսումնասիրություն, հարթ մակերեսի | |
| |հեռանկարչություն ճշգրիտ կատարում: | |
| |Մարդու մարմնի համաչափություններ (Մենադա): Գլուխ | |
| |(աբրուբովկա, էկորշե): Հարթաքանդակ ճարտարապետական | |
| |միջավայրում: Կոմպոզիցիա ինտերիերի համար սեփական նախագծի | |
| |հիման վրա: | |
|_____|________________________________________________________|______|
|3.10 |Հեռանկարչություն (2 կրեդիտ) | 60 |
| |Հեռանկարի միջոցով տարածության վերարտադրումը հարթության | |
| |վրա: Հիմնական հասկացությունների (դիտման կետ, պատկերային | |
| |հարթություն, հորիզոնի գիծ, հավաքակետեր) կիրառումը | |
| |գծանկարում: Հեռանկարի կառուցման մեթոդներ: Ստվերները և | |
| |արտացոլումը հեռանկարում: Բույսերի,մեքենաների, մարդկանց | |
| |գրաֆիկորեն արտահայտման միջոցներ: Ծանոթացում միջավայրում | |
| |օգտագործվող նյութատեսակների գրաֆիկորեն արտահայտման | |
| |միջոցներին: Միջավայրում օգտագործվող նյութատեսակների | |
| |գրաֆիկական կատարում: Ինտերիերի ճարտարապետահատակագծային | |
| |հորինվածքի ընտրություն, հեռանկարի կառուցում: Էքստերիերի | |
| |ծավալատարածական հորինվածքի ընտրություն, հեռանկարի | |
| |կառուցում: Էքստերիերի հեռանկարի գրաֆիկական կատարում: | |
|_____|________________________________________________________|______|
| 4 |ՀԱՏՈՒԿ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱՄԱՍ | |
|_____|________________________________________________________|______|
| 4.1 |Մասնագիտության ներածություն (2 կրեդիտ) | 60 |
| |Գեղարվեստի տեսակներն ու տեխնիկան: Արվեստի պատմության | |
| |ընթացքում դրանց կրած զարգացումներն ու վերափոխումները: | |
| |Արվեստի գործի ընկալումը և մեկնաբանումը: Կերպարվեստի | |
| |բոլոր տեսակները` գրաֆիկա, գեղանկարչություն: | |
| |Քանդակագործություն` իր ենթատեսակներով ու ժանրերով: | |
| |Ճարտարապետություն: | |
|_____|________________________________________________________|______|
| 4.2 |Համաշխարհային ճարտարապետության պատմություն (12 կրեդիտ) | 330 |
| |Նախնադար, պրիմիտիվիզմ, մեգալիթյան և անտիկ | |
| |հասկացությունները: Հին աշխարհի ճարտարապետություն: Հին | |
| |Եգիպտոսի ճարտարապետությունը նախադինաստյան և հին, միջին,| |
| |նոր թագավորությունների, ուշ և հելլենիստական | |
| |ժամանակաշրջաններում, Եգիպտական սիմետրիան, արվեստների | |
| |սինթեզը, քանակական ճարտարապետությունը, շինարվեստը, Հին | |
| |Միջագետքի պատմաաշխարհագրությունը և մշակույթը մ.թ.ա. | |
| |IV-II հազարամյակներում: Միջագետքի ճարտարապետությունը | |
| |մ.թ.ա II-I հազարամյակներում: Հին Արևելքի | |
| |ճարտարապետությունը: Բրոնզեդարյան և վաղ ժամանակաշրջանի | |
| |հասարակության մշակույթը: Արխայիկ Հունաստանը: | |
| |Ճարտարապետական օրդերները և տաճարային տիպերը, | |
| |դասակարգման նշանակությունը ճարտարապետության զարգացման | |
| |գործընթացում: Հունական ճարտարապետությունը ծաղկման | |
| |ժամանակաշրջանի շեմին, ծաղկման, հունական պոլիսների | |
| |ճգնաժամի ու քայքայման ժամանակաշրջանները: | |
| |Մոնումենտալիզմը, հերոսականությունը և | |
| |դեմոկրատականությունը ճարտարապետության մեջ: Հելենիզմի | |
| |դարաշրջանի ծավալատարածական ազատությունը, կանոնավոր և | |
| |ազատ ձևակերտման սկզբունքները քաղաքաշինության և | |
| |ճարտարապետության մեջ, Հռոմեական ճարտարապետության | |
| |շինարարական հզորությունը, էտրուսկական արմատները, | |
| |Միջնադարյան ճարտարապետության սահմանումը, | |
| |պատմաաշխարհագրությունը, գաղափարախոսությունը, | |
| |պարբերացումը, հարստությունների ուսումնասիրության | |
| |տրամաբանական հասկացությունները, միջնադարյան | |
| |ճարտարապետության ուսումնասիրության զարգացումն ու | |
| |կարևորագույն աղբյուրները, Քրիստոնեական տաճարի | |
| |կառուցվածքն ու ձևագոյացման ակունքները: Բյուզանդական | |
| |ճարտարապետությունը: Կարոլինգյան զարթոնքը Եվրոպայում: | |
| |Ռոմանական ճարտարապետություն: Խաչակիրների | |
| |ճարտարապետությունը: Գոթական ճարտարապետություն: Անգլիական| |
| |գոթիկան` կենտրոնները և կարևորագույն հուշարձանները: | |
| |Գոթական ճարտարապետություն, Իսլամական ճարտարապետություն, | |
| |Վերածննդի և բարոկկոյի ճարտարապետություն, Վերածննդի | |
| |ճարտարապետության իտալական և եվրոպական կենտրոնները: | |
| |Վերածննդի ճարտարապետությունը: Նորդասականություն: | |
|_____|________________________________________________________|______|
| 4.3 |Հայկական ճարտարապետության պատմություն (6 կրեդիտ) | 180 |
| |Հայկական ճարտարապետության զարգացման հիմնական փուլեր: | |
| |Հայկական ճարտարապետական մշակույթը համաշխարհային | |
| |մշակույթի համատեքստում: Հայկական լեռնաշխարհում | |
| |նախամարդու կողմից արհեստական տարածական միջավայրի | |
| |ստեղծման առաջին փորձերը: Քարայրային ապաստարան-բնակարանը`| |
| |որպես կազմակերպված միկրոտարածք, ընդդեմ արտաքին աշխարհի | |
| |քաոսի: Բնակելի միջավայրն ու տան արհեստական հորինվածքներն| |
| |ու տիպերը: Նեոլիթ-էնեոլիթյան դարաշրջանի արհեստական | |
| |բլուր-բնակատեղիները և շրջակա միջավայրը: Տարածաշինական | |
| |հորինվածքների կազմավորումը: Քաղաքային մշակույթի | |
| |ձևավորումը, ամրոց-բնակատեղիները` բերդշեները, | |
| |բազմասենյակ բնակելի համալիրների առաջացումը: Մոնումենտալ | |
| |ճարտարապետությունը: Մեգալիթյան հուշարձանները և դրանց | |
| |տեսակները, Ամրոց-բնակատեղիների ծավալատարածական | |
| |հորինվածքի ձևագոյացման բնակլիմայական, սոցիալ-պատմական | |
| |և այլ գործոնները: ՈՒրարտական քաղաքաշինություն: Հայկական| |
| |լեռնաշխարհի հելլենիստական ժամանակաշրջանի ամրաշինությունն| |
| |ու պաշտամունքային ճարտարապետությունը: Վաղմիջնադարյան | |
| |քաղաքաշինությունը և մեմորիալ ճարտարապետությունը: | |
| |Պալատներ: Վաղքրիստոնեական պաշտամունքային | |
| |ճարտարապետությունը: Վաղմիջնադարյան եկեղեցական շենքերի | |
| |տիպերը: Հայկական վաղքրիստոնեական ճարտարապետության | |
| |ստեղծած եկեղեցական շենքի նոր տիպը` «գմբեթավոր դահլիճը»: | |
| |Հայաստանի քաղաքաշինությունն ու ճարտարապետությունը տարբեր| |
| |փուլերում: Վանք-ամրոց հորինվածքի ստեղծումը: Եռանավ | |
| |բազիլիկաների մասսայական կիրառումը: Եռայարուս հորինվածքի | |
| |ստեղծումը: Արարատյան դաշտի ուշմիջնադարյան վանական | |
| |համալիրներն ու եկեղեցիները: Սյունիքի և Արցախի | |
| |ուշմիջնադարյան ճարտարապետությունը: ՈՒշ միջնադարի | |
| |քաղաքացիական ճարտարապետությունը: Վասպուրականի | |
| |ճարտարապետությունը: Վանական համալիրները և դրանց | |
| |ճարտարապետական առանձնահատկությունները: Նախիջևանի | |
| |ճարտարապետությունը: Պարսկահայքի քաղաքաշինությունն ու | |
| |ճարտարապետությունը: Նախիջևանի ուշմիջնադարյան | |
| |վանքաշինության և պաշտամունքային ճարտարապետությունը: | |
| |Պարսկահայքի քաղաքաշինությունն ու ճարտարապետությունը: Նոր| |
| |Ջուղայի ճարտարապետությունը: Վանական համալիրները: Նոր | |
| |ժամանակաշրջանի քաղաքաշինությունն ու ճարտարապետությունը: | |
| |Քաղաքաշինությունը հայկական գաղթավայրերում: | |
|_____|________________________________________________________|______|
| 4.4 |Նշանաբանության հիմունքներ (3 կրեդիտ) | 90 |
| |Նշանաբանության դերը արվեստում, նշանային համակարգի | |
| |իմաստաբանության ցուցադրում և դրա դրսևորման ձևերը | |
| |արվեստի տեսակներում: Պատմական հարուստ նյութի հիման վրա | |
| |սեմիոտիկայի (նշանաբանության) զարգացման ձևերի և | |
| |ուղղությունների ուսումնասիրում, նշանի, խորհրդանշանի, | |
| |էմբլեմայի տեսակների, դրանց իմաստային | |
| |արտահայտչամիջոցների` ինֆորմացիա հաղորդելու ֆունկցիայի, | |
| |պատմական և ժամանակակից դրսևորումների, կիրառման տեղի ու| |
| |հնարանքների պարզաբանում: Ծանոթացում նշանաբանության | |
| |նշանակությանը հայ և համամարդկային մշակույթում | |
| |ընդհանրապես: | |
|_____|________________________________________________________|______|
| 4.5 |Արդի ճարտարապետություն (6 կրեդիտ) | 180 |
| |Հայ արդի ճարտարապետության պատմության | |
| |առանձնահատկությունները: 19-20-րդ դ.դ. սկզբի հայկական | |
| |ճարտարապետությունը: Քաղաքաշինության խնդիրները: Շենքերի | |
| |նոր տիպաբանական ձևերի դասակարգումը: Ազգային, պատմական | |
| |ոճերը և էկլեկտիկան: Դասական ճարտարապետության | |
| |զարգացումը տարածքային պայմաններում: Մոդեռնը հայկական | |
| |ճարտարապետության նոր ժամանակաշրջանում: 20-րդ դ. | |
| |ճարտարապետության առանձնահատկությունները: Խորհրդային | |
| |Հայաստանի ժամանակաշրջան: Թամանյանի | |
| |ստեղծագործունեությունները: 20-րդ դ. երկրորդ կեսի | |
| |հայկական ճարտարապետությունը: Թամանյանական ճարտարապետական| |
| |դպրոցը: Քաղաքաշինական, ճարտարապետական և մշակութային | |
| |ժառանգության պահպանության արդի խնդիրները: 19-րդ դ. | |
| |վերջին տասնամյակների և 21-րդ դարի սկզբի արտերկրների | |
| |ճարտարապետությունը: Օդանավակայանները, կայարանները, | |
| |ուրբանիստական տրանսպորտը, կամուրջները, մշակութային | |
| |օբյեկտները, թանգարանները, պատկերասրահները, մշակութային | |
| |կենտրոնները, հյուրանոցները, բնակելի տները: Արտերկրների | |
| |ճարտարապետության ոճերի և ուղղությունների զարգացումը: | |
| |19-րդ դ. երկրորդ կեսի էկլեկտիկան և ոճավորումը | |
| |արևմտյան երկրների ճարտարապետության մեջ: Ռացիոնալիզմը | |
| |Արևմտյան Եվրոպայում և ԱՄՆ-ում: Մոդեռնի զարգացումը | |
| |Արևմտյան Եվրոպայում: 20-րդ դ. սկզբի ռետրոսպեկտիվիզմը | |
| |Եվրոպայի հյուսիսային երկրներում: Էկլեկտիկան և «Արտ | |
| |Դեկոն» ԱՄՆ-ում: «Առաջադեմ ճարտարապետությունը», | |
| |«ժամանակակից ճարտարապետությունը»: Ֆունկցիոնալիզմ: | |
| |Օրգանական ճարտարապետություն: Նոր էքսպրեսիոնիզմ: | |
| |Ստրուկտուրալիզմ: Բրուտալիզմ: Մետաբոլիզմ: Տենիցիզմը, | |
| |հայ-տեքը, տեխնոէքսպրեսիոնիզմը: Ազգային և տարածքային | |
| |ճարտարապետությունը: Նոր դասական ճարտարապետությունը: | |
| |Հակաճարտարապետությունը և հայելային ճարտարապետությունը: | |
| |Պոստմոդեռնիզմը և նրա ուղղությունները: Պոպուլիստական | |
| |ճարտարապետությունը: Դեկոնստրուկտիվիզմը: Նեոավանգարդիզմը:| |
| |Նեոմոդեռնիզմը: Մինիմալիզմը: Պոստմետաբոլիզմը: Էկոլոգիական| |
| |ճարտարապետությունը: Անվանի ճարտարապետների | |
| |ստեղծագործությունները: Ճարտարապետական մրցանակները: | |
| |Պրիտկերովյան մրցանակ: Վենետիկյան Բիեննալե: | |
|_____|________________________________________________________|______|
| 4.6 |Արվեստի ընդհանուր տեսություն (7 կրեդիտ) | 210 |
| |Արվեստի տեսության ընդհանուր դրույթները, ուսումնասիրման | |
| |նոր մեթոդները, առանձնահատկությունները, կիրառման ձևերը: | |
| |Արվեստի տեսությունը հումանիտար գիտությունների | |
| |համակարգում, ստեղծագործական գործունեությունն ու դրա | |
| |նշանակությունը: Կերպար, պատկերացում և | |
| |արտահայտչականություն: Գեղարվեստականության | |
| |կատեգորիաները, պատկերը որպես ազդեցության գործիք, | |
| |արվեստը որպես էքսպրեսիա: Ձևը, համակարգը, գեղարվեստական | |
| |կերպարը, նյութականությունը, առարկայականությունը, | |
| |տարածականությունը և եռաչափ ընկալումը: Էքզիստենցիալ | |
| |տարածության գաղափարը: Հեռանկարը, ժամանակի խնդիրը | |
| |արվեստի պլաստիկ տեսակներում, համաչափությունը: Արվեստը | |
| |որպես տեսողական հռետորություն: | |
|_____|________________________________________________________|______|
-----------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում