110.1641.101210
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«10» 12 2010 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10110469
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
24 նոյեմբերի 2010 թվականի N 1641-Ն
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ԵՎ ՄԱԳԻՍՏՐՈՍԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(2-րդ մաս)
|_____|________________________________________________________|______|
| 4.7 |Արվեստի հոգեբանություն և սոցիոլոգիա (2 կրեդիտ) | 60 |
| |Վիզուալ սոցիոլոգիան որպես միջդիսցիպլինար ուղղություն, | |
| |որը կենտրոնացված է պատկերի, վիզուալ նյութերի, քաղաքային | |
| |տարածության մեջ վիզուալ մշակույթի տարրերի և դրանց | |
| |ուսումնասիրման մեթոդների շուրջ: Վիզուալ սոցիոլոգիայի | |
| |տեսական մոտեցումները` համակցված էմպիրիկ մակարդակում | |
| |դրանց կիրառման հետ: Որպես օրինակ` թանգարանային | |
| |ցուցադրությունները, քաղաքի նյութական մշակույթը, | |
| |ժամանակակից ճարտարապետությունն ու արվեստը, նոր | |
| |տեխնոլոգիաներն ու մեդիա մշակույթը: Սոցիոլոգիայում | |
| |վիզուալ վերլուծության առանցքային ուղղությունները` | |
| |հուշարձանների ուսումնասիրում, քաղաքի ճարտարապետության | |
| |ուսումնասիրում, արվեստի տարբեր ուղղությունների | |
| |ուսումնասիրում, գովազդի ուսումնասիրում, քաղաքային | |
| |տարածությունների ուսումնասիրում: Ժամանակակից | |
| |սոցիոլոգիական և մշակութաբանական մտքի հեղինակների | |
| |տեսությունները: Վիզուալ մշակույթի վերաբերյալ գոյություն | |
| |ունեցող սոցիոլոգիական տեսությունները, դրա հիմնախնդիրների| |
| |շուրջ ծավալվող գիտական քննարկումները, և վիզուալ | |
| |ինֆորմացիայի դերը ժամանակակից հասարակության մեջ: | |
|_____|________________________________________________________|______|
| 4.8 |Հայկական վիմագրություն և ազգագրություն (2 կրեդիտ) | 60 |
| |Վիմագրություն, նրա նպատակն ու սկզբունքները: Հայկական | |
| |վիմագրերի դերն ու նշանակությունը: Հայաստանի տարածքի | |
| |այլալեզու վիմագրերը: Հնագույն իմաստաբանական | |
| |բովանդակություն ունեցող պատկերներն ու պատկերագրեր: | |
| |ՈՒրարտական սեպագիր արձանագրություններ: Հունարեն, | |
| |լատիներեն, արամերեն, արաբերեն և պարսկերեն | |
| |արձանագրությունները: Հայկական վիմագրերի առաջին | |
| |հրապարակումները: Միջնադարյան Հայաստանի մայրաքաղաք Անիի | |
| |պեղումները և հայ գիտական վիմագրագիտության | |
| |սկզբնավորումը: Հայկական վիմագրերի հիմնական տեսակները: | |
| |Շինարարական, նվիրատվական, հիշատակագրային, կրոնաիրավական | |
| |արձանագրություններ: Վիմական արձանագրությունների | |
| |վերծանության հիմնական սկզբունքներն ու մեթոդները: | |
| |Պայմանական նշանների կիրառումը գիտական վիմագրագիտության | |
| |մեջ: Վիմական արձանագրությունների վերծանության անհրաժեշտ | |
| |պահանջները: Վերծանության անհրաժեշտ պայմանները: | |
| |Համառոտագրերը, կցագրերը և փակագրերը վիմագրության մեջ: | |
| |Արձանագրությունների թվագրության խնդիրը: Վիմագիր | |
| |ծածկագրություն: Քարգործ վարպետները և նրանց պայմանական | |
| |նշանները: Ազգագրություն: Հայ ժողովրդի կազմավորման, | |
| |լեզվաբանական և մարդաբանական համառոտ բնութագիրը: | |
| |Պատմական Հայաստանի և Հայաստանի Հանրապետության | |
| |պատմաազգագրական մարզերը, պատմաազգագրական շրջանները և | |
| |տնտեսամշակութային տիպերը: Հայ ազգագրության ձևավորման ու| |
| |զարգացման փուլերի խնդիրը ազգագրության մեջ: | |
|_____|________________________________________________________|______|
| 4.9 |Մոնումենտալ արվեստ (2 կրեդիտ) | 60 |
| |Մոնումենտալ արվեստի ընդհանուր բնութագիր: Մոնումենտալ | |
| |արվեստի պատմություն: Ժայռապատկերներ: Հին Եգիպտոսի, hին | |
| |Հունաստանի, hին Հռոմի, մոնումենտալ արվեստ: 15-16 դդ. | |
| |Վերածննդի շրջանի մոնումենտալ արվեստ: 18-19 դդ. Բարոկկոյի| |
| |շրջանի, 19-20 դդ. կլասիցիզմի շրջանի, Արևելյան | |
| |մոնումենտալ արվեստ: Չինաստան, Հնդկաստան, Միջին Ասիա, | |
| |Ռուսական մոնումենտալ արվեստ: Ռուսական եկեղեցիների | |
| |որմնանկարներ: 17-19 դդ. Ռուսական մոնումենտալ արվեստ: | |
| |Կլասիցիզմ: Ակադեմիզմ: Սովետական մոնումենտալ արվեստ: Արդի| |
| |մոնումենտալ արվեստ: Հայկական մոնումենտալ արվեստ: | |
| |Ժայռապատկերներ: Հեթանոսական շրջան: Հայկական մոնումենտալ | |
| |արվեստ: Քրիստոնեական շրջան: Եկեղեցիներ, խաչքարեր, | |
| |որմնանկարներ: Հայկական մոնումենտալ արվեստ: Արևմտյան | |
| |Հայաստանի մոնումենտալ արվեստ: Հայկական մոնումենտալ | |
| |արվեստը 19-20 դդ.: Արդի հայկական մոնումենտալ արվեստ: | |
| |Որմնանկարչություն, խճանկար, մոնումենտալ գործվածքային | |
| |արվեստ, վիտրաժ, քանդակ: Մոնումենտալ-դեկորատիվ | |
| |գեղանկարչություն: Մոնումենտալ-դեկորատիվ քանդակ: | |
|_____|________________________________________________________|______|
|4.10 |Ճարտարապետական հուշարձանների և դիզայն աշխատանքների | 360 |
| |փորձագիտական վերլուծություն (12 կրեդիտ) | |
| |Ներածություն: Ճարտարապետական և դիզայն նախագծերի | |
| |համեմատությունը: Ճարտարապետական և դիզայն նախագծման | |
| |վերլուծության հիմնական գործոնները: Ճարտարապետական | |
| |հուշարձանի և դիզայն աշխատանքների մոնոգրաֆիկ | |
| |վերլուծության մեթոդները: Կոնստրուկտիվ և տեկտոնիկ | |
| |համակարգերի վերլուծություն: Համաչափությունների և | |
| |համամասնությունների վերլուծություն: Ճարտարապետական | |
| |հուշարձանի և դիզայն աշխատանքների համեմատական | |
| |վերլուծության մեթոդները: Հատակագծերի, ճակատների կամ | |
| |կտրվածքների վերադրումը և համատեղումը: Համադրվող | |
| |օբյեկտների ընդհանրությունների գրաֆիկական ընդգծում, | |
| |մասնավորապես` հորինվածքային միջոցների նույնություն, | |
| |ծավալների ներդաշնակության անալոգիա, մասնահատումների նման| |
| |բնույթ, բացվածքների դասավորություն: Համեմատական | |
| |ընդհանրացված գրաֆիկական սխեմաներ: Տիպոլոգիական և | |
| |էվոլյուցիոն շարքերի ստեղծում: Ճարտարապետական | |
| |հուշարձանների և դիզայն աշխատանքների մի քանի նմանատիպ | |
| |օրինակների համեմատում, դրանց դասավորում միևնույն | |
| |տիպոլոգիական շարքում: Քարտադարանի ստեղծումը որպես | |
| |տիպոլոգիական և էվոլյուցիոն շարքերի կառուցման անհրաժեշտ | |
| |փուլ: Հայկական Ճարտարապետական հուշարձանների մոնոգրաֆիկ | |
| |վերլուծության մեթոդները: Հայկական ճարտարապետությանը | |
| |բնորոշ կոնստրուկտիվ և տեկտոնիկ համակարգեր: Դրանց | |
| |վերլուծության առանձնահատկությունները: Հուշարձանի | |
| |կոնստրուկտիվ հիմքի գրաֆիկական պատկերում հեռանկարի կամ | |
| |ուղղանկյուն պրոյեկցիաների վրա, կոնստրուկտիվ էլեմենտների | |
| |և համապատասխան տեկտոնիկ ճարտարապետական ձևերի կապի և | |
| |փոխհարաբերությունների մակարդակի արտահայտում, հուշարձանի | |
| |այս կամ այն տեկտոնիկ համակարգերի կազմում: Հայկական | |
| |ճարտարապետական հուշարձաններին բնորոշ համաչափական և | |
| |համամասնական վերլուծություններ: Հայկական ճարտարապետական | |
| |հուշարձանների համեմատական վերլուծության մեթոդները: | |
| |Հուշարձանների հատակագծերի, ճակատների կամ կտրվածքների | |
| |վերադրում և համատեղում: Համեմատական ընդհանրացված | |
| |գրաֆիկական սխեմաների կատարում: | |
|_____|________________________________________________________|______|
|4.11 |Մշակույթի կառավարում (3 կրեդիտ) | 90 |
| |Կառավարման տեսության և փիլիսոփայության հիմունքները: | |
| |Արվեստի կառավարման մոդելը և կիրառական մոտեցումները: | |
| |Արվեստի քաղաքականության կառավարման մոդելները: | |
| |Ինֆորմացիոն կառավարում: Ժամանակակից արտ շուկայի | |
| |գործելակերպի առանձնահատկությունները: Մշակույթի և | |
| |մշակութային ձեռնարկատիրության օրենսդրական և տնտեսական | |
| |մոդելները: | |
|_____|________________________________________________________|______|
|4.12 |Մշակութային ծրագրերի կառավարում (3 կրեդիտ) | 90 |
| |Մշակութային գործառնությունների առանձնահատկությունները | |
| |որպես կառավարման օբյեկտ գլոբալ քաղաքակրթական | |
| |տրանսֆորմացիաների կոնտեքստում: Տարբեր պատմական | |
| |ժամանակահատվածներում և տարբեր երկրներում մշակութային | |
| |քաղաքականության, կառավարման պրակտիկայի վրա ազդող | |
| |հիմնական կոնցեպցիաները: | |
|_____|________________________________________________________|______|
|4.13 |Գեղագիտություն (3 կրեդիտ) | 90 |
| |Ներածություն: Գեղագիտություն առարկան և նրա խնդիրները: | |
| |Գեղագիտության ճյուղերն ու տեսակները: Գեղագիտական | |
| |հիմնական կատեգորիաների բևեռականությունը: Կատեգորիաների | |
| |բևեռականության տեսակները: Գեղագիտական արվեստ: | |
| |Հասկացություն գեղագիտական արվեստի մասին: Գեղագիտական | |
| |արվեստի տարատեսակները: Երաժշտությունը և արվեստների | |
| |համադրության հարցը: Կինոն որպես սինթետիկ արվեստ: | |
| |Գեղագիտությունը որպես աշխարհաճանաչողության և մարդկային | |
| |իմացության համակարգ: Գեղագիտականի սոցիալական | |
| |գործառույթները: | |
|_____|________________________________________________________|______|
|4.14 |Հռետորական արվեստ (6 կրեդիտ) | 180 |
| |Հռետորական արվեստի դասական բնութագիրը ժամանակակից | |
| |ճարտասանության համատեքստում: Իսկական ճարտասանություն: | |
| |Ընդհանուր և մասնավոր հռետորական արվեստի առարկան: | |
| |Ընդհանուր հռետորական արվեստ` հիմնական դրույթներ: Էթոս, | |
| |պաթոս, լոգոս: Հռետորի կերպարը և խոսողի անձը: Մարդու | |
| |անձի արտահայտումը հռետորության մեջ: Ճարտասանության | |
| |ընթացքի ընդհանուր կանոնները: Միտք-բառ-գործ | |
| |հարաբերություն: Հռետորական արվեստը և պետական կյանքը: | |
| |Բառաարտահայտում: Նրանց տարբերությունը` բարձր, ցածր, | |
| |գրքային, խոսակցական ոճեր և նրանց օրինակներ: Հռետորական | |
| |հուզումներ: Բանավոր և գրավոր ճառեր: Կենցաղային զրույց: | |
| |Ճարտասանության արվեստը: Շնորհավորական խոսք: ՈՒսումնական | |
| |ճարտասանություն: Հռետորական արվեստի հիմնական դասական | |
| |ձևերը` ըստ Պլատոնի, Արիստոտելի, Ցիցերոնի, Լոմոնոսովի և | |
| |այլն: Իսկական ճարտախոսություն: Ընդհանուր և մասնավոր | |
| |ճարտասանության առարկան: Լեզուն որպես ընկեր և թշնամի: | |
| |Լեզվի երկակի բնույթը ճարտասանության մեջ: Ճիշտ և վստահ | |
| |ճառեր սովորելու մեթոդները: Դասական հռետորական արվեստի | |
| |փորձը ժամանակակից մարդու կյանքում: Ճառ ասելու ընդհանուր | |
| |կանոնները: Մարդու բնավորության արտահայտումը | |
| |ճարտասանության մեջ: Ճարտասանության հուզականությունը և | |
| |տիպաբանությունը: Բանաստեղծություն և պոեզիա: Նրանց | |
| |տիպերը ժամանակակից կյանքում: Բանավոր խոսք: | |
|_____|________________________________________________________|______|
|4.15 |Կերպարվեստի, դեկորատիվ և կիրառական արվեստի փորձագիտական| 300 |
| |վերլուծություն (10 կրեդիտ) | |
| |Ծանոթացում պատկերագրություն երևույթի հետ, պատմությանը, | |
| |փուլերին ու գլխավոր առանձնահատկություններին: | |
| |Համաչափությունների խնդիրը արվեստում, դրանց դերը | |
| |վերլուծության մեջ: Արվեստի գործերի փորձագիտական | |
| |վերլուծության ձևերն ու մեթոդները, դրանց կիրառության | |
| |պատմությունը: Կերպարվեստի, դեկորատիվ և կիրառական | |
| |արվեստի ստեղծագործությունների կառուցվածքային | |
| |առանձնահատկություններն ու դրանց կարևորությունը | |
| |վերլուծության մեջ: Արվեստի վերլուծության հիմնական | |
| |մեթոդները: Կերպարվեստի և կիրառական արվեստի առարկաների | |
| |վերլուծության գործնական աշխատանքների շարք` հիմնված | |
| |փորձագիտական վերլուծության մասին տեսական գիտելիքների, | |
| |վերլուծության գործնական փորձի վրա: Կերպարվեստի և | |
| |դեկորատիվ-կիրառական արվեստի նմուշների տեխնիկաների | |
| |գործնական ուսումնասիրություն: Նյութի, կերտման-պատրաստման| |
| |եղանակի, պատմական ժամանակի գործոնների հետազոտություն` | |
| |գոյություն ունեցող փորձի հիման վրա: Կերպարվեստի և | |
| |կիրառական արվեստի առարկաների վերլուծության գործնական | |
| |աշխատանքների շարք` հիմնված փորձագիտական վերլուծության | |
| |մասին տեսական գիտելիքների, վերլուծության գործնական փորձի| |
| |վրա: Ծանոթություն արվեստի փորձագիտական վերլուծության | |
| |համաշխարհային փորձի, ինչպես նաև տեղական զարգացումների | |
| |հետ: | |
|_____|________________________________________________________|______|
|4.16 |Պորտֆոլիո (2 կրեդիտ) | 60 |
| |Պորտֆոլիոին ներկայացվող պահանջները: Տեղեկատվություն, | |
| |հավաստիություն, կրիատիվություն (ստեղծագործական | |
| |մոտեցում), կոմպլիմենտարություն: Նախագծային գրաֆիկա. | |
| |կազմը (տարրերը, բաղադրիչները) և պահանջները: | |
| |Ներկայացուցչական գրաֆիկա. բաղադրիչները, տեսակները, | |
| |տարբերակները, նպատակները, կազմակերպման տեսակները և | |
| |այլն: | |
|_____|________________________________________________________|______|
| 5 |ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԿՐԹԱՄԱՍ | |
|_____|________________________________________________________|______|
| ա |Ճարտարապետական հուշարձանների տեսություն | |
|_____|________________________________________________________|______|
|5.1ա |Ճարտարապետության տեսություն և քննադատություն (3 կրեդիտ)| 90 |
| |Ճարտարապետության տեսության զարգացումը հնագույն | |
| |ժամանակներից մինչև 19-րդ դար: ՈՒտոպիական մտածողությունը| |
| |և ճարտարապետությունը: Ճարտարապետական աշխարհի տեսական | |
| |նշանավոր աշխատությունները: Ճարտարապետական | |
| |մասնագիտությունը հնագույն աշխարհում, Հին Եգիպտոսում: | |
| |Հորինվածքների և համամասնությունների համակարգը: Հույն | |
| |ճարտարապետների ստեղծագործական մեթոդաբանությունը: Անտիկ | |
| |Հունաստանի տեսական պատկերացումները ճարտարապետության և | |
| |քաղաքաշինության մասին: Հիպոդամ, Ֆիլոն: Հռոմեական | |
| |ճարտարապետների և ճարտարագետների ստեղծագործական | |
| |մեթոդաբանությունը և համաչափությունների համակարգը: Անտիկ| |
| |Հռոմի տեսական պատկերացումները ճարտարապետության մասին: | |
| |Վիտրուվիյ, Ապոլոդոր: Բյուզանդական նոր գաղափարախոսության | |
| |ձևավորումը: Հեթանոսությունից դեպի Քրիստոնեություն: | |
| |Ռացիոնալիզմի ծնունդը: Բյուզանդական ճարտարապետների | |
| |ստեղծագործական մեթոդաբանությունը: Եվրոպական միջնադար: | |
| |Ստեղծագործական մեթոդաբանությունը: Նախագծեր և գծագրեր: | |
| |Տեսական պատկերացումները ճարտարապետության և | |
| |քաղաքաշինության մասին միջնադարյան Եվրոպայում: Վիլար | |
| |դ'Օնեկուր, Ժան դ'Օրբե: Վերածնունդ: Հումանիզմ: Իդեալիզմ: | |
| |Մանյերիզմ: Պիետիզմ: Կոլեկտիվ ստեղծագործության ձևը: | |
| |Նախագծում և շինարարություն: Նախագծման | |
| |մեթոդաբանությունը: Գծագրեր, մոդել-մանրատիպարներ: | |
| |Ճարտարապետների պատրաստումը և կրթությունը: Իտալական | |
| |ակադեմիաները: Ջ. Վինյոլա, Ա. Պալադիո, Սերլիո, | |
| |Լ.Ալբերտի, Ջ. Վազարի, Բ. Պերուցի: Բարոկկոի և կլասիցիզմի| |
| |ժամանակաշրջանների ճարտարապետական և քաղաքաշինական | |
| |տեսությունները: Բարոկկո: Աբսոլյուտիվիզմ: Անգլիական | |
| |էմպիրիզմ: Ռոկոկո: Գեորգյան ուրբանիզմ: Ռուսաստանը | |
| |Պետրոս Ա ժամանակաշրջանում, 18-րդ դ. առաջին կես: | |
| |Պ. Երոպկին, Դ. ՈՒխտոմսկի: Ռուսական գեղարվեստի ակադեմիա: | |
|_____|________________________________________________________|______|
|5.2ա |Ճարտարապետական և դիզայն նախագծման հիմունքներ | 390 |
| |(13 կրեդիտ) | |
| |Ծանոթացում ճարտարապետական և դիզայն նախագծման մեջ | |
| |գրաֆիկայի դերի, նրա տեսակների, յուրահատկությունների, | |
| |նպատակի ու խնդիրների, տեխնիկական առանձնահատկությունների | |
| |ու միջոցների հետ: Ծանոթացում ճարտարապետական նախագծման | |
| |հիմունքների, նախագծային ընթացքի և նախագծի կատարման | |
| |ընդհանուր սկզբունքներին: Ընդհանուր ծանոթացում | |
| |հորինվածքային պարզ ճարտարապետական խնդիրների լուծման հետ:| |
| |Մասնագիտական գրաֆիկական պատրաստվածության հիմունքներ: | |
| |Դասական ճարտարապետական, գեղարվեստական և տեկտոնիկ | |
| |մասնիկների ճանաչում, Նյութի պատկերման միջոցներ, | |
| |տեխնիկաներ, (մատիտ, համակարգչային և ժամանակակից | |
| |գրաֆիկական այլ միջոցներ): Ծանոթացում ճարտարապետական | |
| |նախագծման մեթոդներին ու միջոցներին, կատարման | |
| |հերթականությանը, նախագծի կազմման ընդունված կանոններին, | |
| |Ծանոթացում գոյություն ունեցող ճարտարապետական կառույցին, | |
| |նրա ուսումնասիրում, գրաֆիկական կատարում, վերլուծություն,| |
| |ձևափոխում, հիմնավորում, չափադրում: Գոյություն ունեցող | |
| |օրինակի հիման վրա սեփական տարբերակի էսքիզի մշակում: | |
| |Ծանոթացում դիզայն նախագծման հիմունքներին, նախագծային | |
| |ընթացքի և դիզայն նախագծի կատարման ընդհանուր | |
| |սկզբունքներին, Ծանոթացում ճարտարապետական և դիզայն | |
| |նախագծման մեթոդներին ու միջոցներին, կատարման | |
| |հերթականությանը, նախագծի կազմման ընդունված կանոններին, | |
| |դիզայն օբյեկտի չափագրման, չափադրման, գծագրման և | |
| |գրաֆիկական մշակման գործընթացին: | |
|_____|________________________________________________________|______|
|5.3ա |Ճարտարապետական դիզայն նախագծման վերլուծություն | 420 |
| |(14 կրեդիտ) | |
| |Ծանոթացում ճարտարապետական և դիզայն նախագծման | |
| |վերլուծական համակարգերին, հիմնահարցերին և խնդիրներին: | |
| |Նախկին նախագծային, վերլուծական և քննադատական | |
| |արվեստաբանական փորձի ուսումնասիրություն: Գործնական | |
| |վերլուծության մեթոդիկան: Ճարտարապետական և դիզայն | |
| |նախագծման օրինակների ինքնուրույն գրաֆիկական | |
| |վերլուծություն: Ծանոթացում գիտահետազոտական աշխատանքի | |
| |պահանջներին և մեթոդներին: Տարբեր դարաշրջանների և | |
| |երկրների ճանաչված ճարտարապետական և դիզայն | |
| |ստեղծագործությունների գրաֆիկական վերլուծության փորձի | |
| |ձեռքբերում` օգտվելով բացառապես ճարտարապետական և դիզայն | |
| |նախագծման գրաֆիկայի մեթոդներից` վերլուծական գծագրերի, | |
| |ճեպանկարների, սխեմաների, ինչպես նաև լուսապատկերների | |
| |տեսքով: Վերոհիշյալ վերլուծությունը ենթադրում է հետևյալ | |
| |երեք հիմնական փուլերը` անհրաժեշտ նյութերի հավաքում, | |
| |հավաքված նյութի վերլուծություն, կատարված վերլուծության | |
| |հիման վրա ընդհանրացումների և եզրակացությունների | |
| |գրաֆիկական կատարում` վերլուծվող ճարտարապետական կառույցի | |
| |և դիզայն աշխատանքի կարևոր ոճական | |
| |առանձնահատկությունների կամ հորինվածքի էական հատվածների` | |
| |պայմանական գծերով կամ տոներով ընդգծմամբ: Ճարտարապետական | |
| |նախագծման վերլուծական համակարգեր, հիմնահարցեր և | |
| |խնդիրներ: Նախկինում իրականացված, ճանաչում ստացած տարբեր | |
| |դարաշրջանների և ոճերի կառույցների օրինակով նախագծային, | |
| |վերլուծական և քննադատական արվեստաբանական փորձը` | |
| |շեշտադրելով կիրառված գույնի և նյութի | |
| |յուրահատկությունները: Մոնոգրաֆիկ վերլուծության | |
| |մեթոդներով ժամանակակից ճարտարապետական կառույցների և | |
| |նախագծային աշխատանքների վերլուծություն: Արվեստաբանական | |
| |վերլուծական աշխատանքների ներկայացման ժամանակակից | |
| |մեթոդներ: Վերլուծական աշխատանքների ներկայացում բանավոր, | |
| |գրավոր, գրաֆիկական, անիմացիոն, ինչպես նաև ալտերնատիվ | |
| |եղանակներով: Համեմատական վերլուծության մեթոդներով | |
| |ժամանակակից ճարտարապետական կառույցների և նախագծային | |
| |աշխատանքների վերլուծություն և ներկայացում տարբեր | |
| |եղանակներով: Դիզայն աշխատանքների վերլուծական համակարգեր,| |
| |հիմնահարցեր և խնդիրներ: Նախկինում իրականացված, ճանաչում| |
| |ստացած տարբեր դարաշրջանների և ոճերի դիզայն աշխատանքների| |
| |օրինակով նախագծային, վերլուծական և քննադատական | |
| |արվեստաբանական փորձը` շեշտադրելով կիրառված գույնի և | |
| |նյութի յուրահատկությունները: Մոնոգրաֆիկ վերլուծության | |
| |մեթոդներով ժամանակակից դիզայն աշխատանքների | |
| |վերլուծություն: Արվեստաբանական վերլուծական աշխատանքների | |
| |ներկայացման ժամանակակից մեթոդներ: Վերլուծական | |
| |աշխատանքների ներկայացում բանավոր, գրավոր, գրաֆիկական, | |
| |անիմացիոն, ինչպես նաև ալտերնատիվ եղանակներով: | |
| |Համեմատական վերլուծության մեթոդներով ժամանակակից դիզայն | |
| |աշխատանքների վերլուծություն և ներկայացում տարբեր | |
| |եղանակներով: | |
|_____|________________________________________________________|______|
|5.4ա |Ճարտարապետության և դիզայնի նշանաբանություն (6 կրեդիտ) | 180 |
| |Ծանոթացում ճարտարապետության և դիզայնի մեջ կիրառվող | |
| |նշան-պատկերային համակարգերին, դրանց կիրառման տեղի և | |
| |դերի նշանակությանը, նշան-պատկերների իմաստային | |
| |կիրառությանը: Ճարտարապետական հորինվածքների հատակագծային | |
| |և ծավալատարածական, ինչպես նաև քաղաքաշինական | |
| |համակարգերում, ճարտարապետական մասնիկներում, ինտերիերում | |
| |և էքստերիերում, դիզայն հորինվածքներում անհրաժեշտության | |
| |դեպքում նշան-պատկեր համակարգերի խորհրդաբանական իմաստային| |
| |համակարգերի կիրառում: Ճարտարապետության և դիզայնի մեջ | |
| |կիրառվող նշան-պատկերային համակարգերի ներկայացում: Դրանց | |
| |կիրառման տեղի և դերի նշանակությունը, նշան-պատկերների | |
| |իմաստային կիրառությունը ժամանակակից ճարտարապետությունում| |
| |և դիզայնում: Նշան-պատկերների խորհրդանշանային իմաստների | |
| |պատմության իմացություն ճարտարապետության և դիզայնի մեջ, | |
| |դրանց կիրառման տեղերն ու ձևերը ճարտարապետության և | |
| |դիզայնի պատմության բոլոր ժամանակահատվածներում: | |
|_____|________________________________________________________|______|
|5.5ա |Ճարտարապետական և դիզայն նախագծման տեսություն (7 կրեդիտ)| 210 |
| |Ճարտարապետություն և դիզայն նախագծման մեթոդաբանությունը:| |
| |Ընդհանուր պատրաստություն: ՈՒսանող-ճարտարապետի և | |
| |ուսանող-դիզայների տեխնիկական պատրաստություն: | |
| |Ճարտարապետություն և դիզայն նախագծումը որպես կրթական և | |
| |ստեղծագործական գործընթաց: Ճարտարապետություն և դիզայն | |
| |նախագծման ընթացքի օրինաչափությունները: Ճարտարապետություն| |
| |և դիզայն նախագծման մոդելավորման ստեղծագործական | |
| |մեթոդաբանությունը: Ճարտարապետություն և դիզայն | |
| |նախագծումը որպես կրթական և ստեղծագործական գործընթաց: | |
| |Ճարտարապետություն և դիզայն նախագծման ընթացքի | |
| |օրինաչափությունները: Ճարտարապետություն և դիզայն | |
| |նախագծման մոդելավորման ստեղծագործական մեթոդաբանությունը:| |
| |Լրացուցիչ և շարունակական ճարտարապետական և դիզայնի | |
| |կրթության կոնցեպցիան: Լրացուցիչ և շարունակական | |
| |ճարտարապետական և դիզայնի կրթության կազմակերպման համար | |
| |օրենսդրական և իրավական բազայի վերլուծություն: | |
| | | |
|_____|________________________________________________________|______|
|5.6ա |Ճարտարապետական ոճաբանություն և վերլուծության մեթոդիկա | 90 |
| |(3 կրեդիտ) | |
| |Պատմական ոճերի զարգացումը հնագույն ժամանակներից մինչև | |
| |19-րդ դար: Ոճը` որպես գեղարվեստական կերպարային համակարգի| |
| |կայուն միասնություն: Ոճական առանձնահատկությունների | |
| |ձևավորման գործոնները` քաղաքական, գաղափարախոսական, | |
| |տնտեսական, տարածաշրջանային: ճարտարապետական ոճի կապը | |
| |շենքի ֆունկցիոնալ և կոնստրուկտիվ կառուցվածքի հետ: | |
| |Ճարտարապետության և արվեստների համադրության բնորոշիչ | |
| |նշանակությունը ոճաբանության մեջ: | |
| |Ճարտարապետագեղարվեստական ձևերը և նրանց զարգացումը: | |
| |Ներքին տարածությունները և ներքին հարդարման առարկաները: | |
| |Ոճի արտահայտումը գրաֆիկայի միջոցով: Դասական ոճի | |
| |զարգացման և ձևափոխման առանձնահատկությունները: | |
| |Ընդհանուր ոճական կատեգորիաները և ճարտարապետի, նկարչի | |
| |անհատականությունը: | |
|_____|________________________________________________________|______|
| բ | Կերպարվեստի տեսություն | |
|_____|________________________________________________________|______|
|5.1բ |Կերպարվեստի տեսություն և քննադատություն (3 կրեդիտ) | 90 |
| |Արվեստի տեսության առարկան, խնդիրները, ուսումնասիրության | |
| |մեթոդները: Արվեստի տեսակները, դասակարգման ձևերը: | |
| |Արվեստի տեսության և քննադատական մտքի պատմությունը, | |
| |ուսումնասիրության մեթոդներն ու առանձնահատկությունները, | |
| |գեղարվեստական քննադատության խնդիրները: Քննադատական | |
| |հրատարակությունների տեսակները: Արվեստի և քննադատության | |
| |զուգահեռությունը: | |
|_____|________________________________________________________|______|
|5.2բ |Կերպարվեստի, դեկորատիվ և կիրառական արվեստի | 390 |
| |վերլուծություն (13 կրեդիտ) | |
| |Վերլուծությունը որպես արվեստագիտության կարևորագույն | |
| |բաղադրիչ: Արվեստի գործի կայացումը վերլուծության շնորհիվ,| |
| |պատմական փորձի արդյունավետությունը: Սուբյեկտիվությունը | |
| |արվեստում ու վերլուծության մեջ, անհատականության խնդիրը` | |
| |որպես որոշիչ գործոն: Արվեստի տեսակներն ու դրանց | |
| |վերլուծության առանձնահատկությունները: Վերլուծության | |
| |տեսական ու փորձագիտական մեթոդների ուսումնասիրություն: | |
| |Արվեստի գործերի վերլուծության հայրենական փորձը: Արվեստի | |
| |վերլուծաբանների կայացման դժվարությունները Հայաստանում: | |
| |Հանդիպում-քննարկումներ արվեստի հայ վերլուծաբանների հետ, | |
| |փորձի ուսումնասիրություն և փոխանակում: Վերլուծության | |
| |առավել աչքի ընկնող խնդիրների հետազոտում: | |
| |Սուբյեկտիվության հարցը որպես որոշիչ գործոն: | |
| |Կերպարվեստի և դեկորատիվ-կիրառական արվեստի նմուշների | |
| |տեքստային վերլուծություն: Վերլուծական հոդվածների | |
| |տեսակները, կիրառության ձևերն ու մեթոդները: Արվեստի | |
| |տեսությունն ու մամուլը: Վերլուծության դերը գիտական | |
| |գրականության մեջ: Գործնական աշխատանք նյութի և տեքստի | |
| |հետ: | |
|_____|________________________________________________________|______|
|5.3բ |Կերպարվեստի հատուկ դասընթաց (ըստ ճյուղերի` գծանկար, | 510 |
| |գունանկար, քանդակ) (17 կրեդիտ) | |
| |Ֆիգուրա ինտերիերում, նյութն ազատ /թուղթ,ստվարաթուղթ; | |
| |գրաֆիտ, կավիճ, վրձին/: Ճեպանկարներ բնորդից, նյութն ազատ:| |
| |Սուպրեմատիստական կոմպոզիցիա, նյութն ազատ /գունանկար/ | |
| |գուաշ, տեմպերա, սկիզբ: Գծանկար /մերկ ֆիգուրա/: | |
| |Մոնումենտալ կոմպոզիցիա սեփական նախագծի հիման վրա: | |
| |Կոմպոզիցիա ինքնադիմանկարով: Դասական քանդակների և | |
| |բնության հիմքի վրա դասական քանդակագործության հիմունքներ:| |
| |Ակադեմիական քանդակագործության հիմունքները: | |
| |Հարթապատկերային և կլոր քանդակի տեխնիկան: Տարբեր | |
| |նյութերով աշխատելու առանձնահատկությունները: Քանդակի | |
| |հիմնական ժանրեր: Քանդակի գեղարվեստա-արտահայտչական | |
| |միջոցներ: Ռեալիստական նկարի ուսումնասիրման մեթոդոլոգիա: | |
| |Ռեալիստական նկարի ընկալումը մարդու կողմից: Մարդու | |
| |ընկալման և արտապատկերման հասկացությունը: Տեսնելու, | |
| |ընկալելու, պատկերացնելու հիմնահարցերը, զարգացման | |
| |միջոցները: Պատկերվող կերպարի կայացման | |
| |օրինաչափությունների և մեխանիզմների վերլուծություն: | |
| |Ռեալիստական նկարի իմաստային պլանները: Նկարը որպես | |
| |նշանային համակարգ: Կերպարը որպես ինքնուրույն հոգեբանական| |
| |իրականություն, ընկալման արտացոլում: Հայտնի ոճերի | |
| |կրկնօրինակում: Կլոր քանդակներ, ռելիեֆային` բառելյեֆ, | |
| |գոռելիեֆ, մոնումենտալ քանդակ` հուշարձաններ, արձաններ: | |
| |Մոնումենտալ-դեկորատիվ քանդակներ, հաստոցային քանդակ: | |
| |Քանդակի նյութերի ընտրություն` մետաղ, քար, կավ, փայտ, | |
| |գիպս և այլն: Մշակման եղանակների ընտրություն` ծեփում, | |
| |տաշում, գեղարվեստական ձուլում և այլն: Նկարի միջոցներով | |
| |բնորդի պատկերման տարածաժամանակային հիմնախնդիրները: | |
| |ՈՒսումնական գծանկարի վերլուծություն և սինթեզ: Գծանկարի | |
| |և գունանկարի տարբեր ոճերի ուսումնասիրում և | |
| |վերլուծություն` ռեալիզմ, իմպրեսիոնիզմ, էքսպրեսիոնիզմ, | |
| |կուբիզմ, պլանտելիզմ, պուանտիլիզմ, սուպրիմատիզմ, | |
| |սյուռիալիզմ, օպ-արտ, պոպ-արտ, ավանգարդ և այլն: | |
| |Հանրահայտ նկարիչների ոճերի ուսումնասիրում և | |
| |կրկնօրինակում: Ընտրված ոճով սեփական հորինվածքի | |
| |պատկերում: Փոքր ձևերի քանդակներ: Փոքր քանդակների | |
| |ժանրեր և ուղղություններ: Փոքր, տարածածավալային ձևեր, | |
| |լանդշաֆտային դիզայն և կինեմատիկ քանդակ: Բրոնզե քանդակ: | |
| |Սնամեջ ձուլում: Բրոնզե ձուլում: Կինեմատիկ քանդակ: | |
| |Շարժական մեխանիզմների սկզբունքը քանդակում: Քանդակի | |
| |նյութերի ընտրություն` մետաղ, քար, կավ, փայտ, գիպս և | |
| |այլն: Մշակման եղանակների ընտրություն` ծեփում, տաշում, | |
| |գեղարվեստական ձուլում և այլն: | |
|_____|________________________________________________________|______|
|5.4բ |Կերպարվեստի նշանաբանություն (6 կրեդիտ) | 180 |
| |Ծանոթացում կերպարվեստում կիրառվող նշան-պատկերային | |
| |համակարգերին, դրանց կիրառման տեղի և դերի նշանակությանը,| |
| |նշան-պատկերների իմաստային կիրառությանը ժամանակակից | |
| |կերպարվեստում: Ընդհանուր ծանոթացում կերպարվեստի | |
| |հորինվածքներին, ինչպես նաև խորհրդակիր պատկերներին: | |
| |Դրանց իմաստաբանության ընկալում և տարբերակում: | |
| |Կերպարվեստում կիրառություն գտած նշան, պատկեր և | |
| |խորհրդանշանային իմաստակիրների առաջացման պատմությունը, | |
| |դրանց փոփոխության և կիրառման բազմազանությունը: Հին | |
| |աշխարհի, անտիկ աշխարհի, բյուզանդական (քրիստոնեական), | |
| |վերածննդի շրջանի, ուշ միջնադարի և ժամանակակից | |
| |կերպարվեստի ստեղծագործություններում նշանագիտության | |
| |կիրառման փաստի, դրանց ձևերի և եղանակների պատմության | |
| |ծանոթացում: Ծանոթացում կերպարվեստի տարբեր | |
| |ստեղծագործություններում սեմիոտիկ նշանների և պատկերների | |
| |իմաստն ու նշանակությունը կարդալու հմտությանը: | |
|_____|________________________________________________________|______|
|5.5բ |Պլաստիկ անատոմիա (7 կրեդիտ) | 210 |
| |Պլաստիկ անատոմիայի պատմությունը, ուսումնասիրման և | |
| |դասավանդման մեթոդիկան. պլաստիկ անատոմիայի ոսկրային հիմքը| |
| |/կմախքը/, մկանային կառուցվածքի պլաստիկ անատոմիան, | |
| |արտաքին ծածկույթը, անատոմիական տերմինաբանությունը, | |
| |տոպոգրաֆիան, մարդու կառուցվածքի և նրա ֆունկցիայի միջև | |
| |կապը. մարդու կառուցվածքի համամասնության ուսուցումը. | |
| |հասկացողություն կանոնների և մոդուլների մասին. | |
| |համամասնությունների մասին ժամանակակից պատկերացումները. | |
| |Մարդու մարմնի տարիքային-սեռային, տիպական և անհատական | |
| |առանձնահատկությունները. սիմետրիա և ասիմետրիա, | |
| |արխիտեկտոնիկա, պլաստիկա, մարդու մարմնի տարածքային | |
| |բնութագրումը. դինամիկան, մարմնի շարժումները, պլաստիկ | |
| |անատոմիայի որոշակի կիրառումն արվեստում /գծանկարչություն,| |
| |քանդակ և այլն/: | |
|_____|________________________________________________________|______|
| 6 |Ֆակուլտատիվ առարկաներ | |
|_____|________________________________________________________|______|
| 6.1 |Գովազդային միջոցներ | |
| |Գովազդային գործունեություն: Գովազդային գործունեությունը | |
| |ինչպես ժամանակակից մարկետինգի բաղկացուցիչ մաս: | |
| |Գովազդային ինֆորմացիա: Գովազդային գործունեության | |
| |տեսակները: Գովազդային գործունեության հոգեբանական | |
| |ասպեկտները: Մասսայական ինֆորմացիայի միջոցները և | |
| |գովազդային գործունեությունը: Հեռուստատեսային և | |
| |լրատվական միջոցներով գովազդ: Տեսահոլովակ: Ինտերնետային | |
| |և ստենդային գովազդ: Հեռուստատեսային գովազդ: Տպագիր | |
| |գովազդ: Պլակատային, բանավոր, հեռախոսակապի միջոցով | |
| |գովազդ: Պիտակը որպես գովազդի միջոց: Ապրանքանիշը որպես | |
| |գովազդի միջոց: Փաթեթավորումը` որպես գովազդային միջոց: | |
| |Գովազդի սոցիոլոգիական, շուկայական հատկանիշները: | |
|_____|________________________________________________________|______|
| 6.2 |Համակարգչային ձևավորման գրաֆիկական փաթեթներ (P.shop, | |
| |Photoshop. Կետային գրաֆիկա: Photoshop-ի ինտերֆեյսի: | |
| |Կետային պատկերների տիպերը: Կետային պատկերների պահպանման | |
| |ձևաչափերը /BMP, JPEG, TIF, PSD, TGA, GIF/: Նկարների | |
| |գունաուղղման սխեման: Գույնի և երանգի կորեր: Նկարչական | |
| |գործիքներ: Հատկություններն և պարամետրերը: | |
| |Ընտրվածություն: Ընտրվածության գործիքներ: Լիցք և | |
| |եզրագիծ: Ռետուշ: Պատկերի գունավորումը: Գունաբաժանում: | |
| |Կոնտուրները և նրանց հատկությունները: Դիմակներ: | |
| |Ալֆա-կանալներ: Աշխատանք շերտերի հետ: Շերտ-դիմակներ: | |
| |Սրբագրման շերտեր: Շերտերի հատկությունները և | |
| |պարամետրերը: Տեքստը Photoshop-ում: Ֆիլտրերի էֆեկտները: | |
| |Դեֆորմացիայի և իմիտացիայի ֆիլտրեր: Տեքստուրայի և | |
| |եռաչափության էֆեկտը: Liquify effect: Լուսավորման | |
| |էֆեկտը: Բարդ գրաֆիկական կոմպոզիցիաների ստեղծումը և | |
| |խմբագրումը: Տոնային և գունային ուղղում: Ռետուշ: | |
| |Տպագրում: Coreldraw. Վեկտորային գրաֆիկա: Corel Draw | |
| |ծրագրի ինտերֆեյսը: Գույնը և գունային մոդելները | |
| |վեկտորային գրաֆիկայում: Վեկտորային գրաֆիկայի հիմնական | |
| |էլեմենտները և նրանց հատկությունները: Լիցքի և եզրագծի | |
| |տիպերը վեկտորային գրաֆիկայում: Բարդ օբյեկտների | |
| |ստեղծումը պարզ օբյեկտների միջոցով: Copy, Clone, | |
| |Dublicate հրամանները: Շերտերը վեկտորային գրաֆիկայում: | |
| |Corel Draw ծրագրի Effect մենյուն: Սահուն անցման էֆեկտը: | |
| |Կրկնվող կոնտուրների էֆեկտը: Թաղանթի էֆեկտը: Corel Draw | |
| |ծրագրի Effect մենյուն: Եռաչափ պատկերի էֆեկտը: Ոսպնյակի | |
| |էֆեկտը: Գծային հեռանկարի էֆեկտը: Էֆեկտների | |
| |դասավորվածությունը գործիքների տողի վրա: Թափանցիկության | |
| |էֆեկտը: Ստվերի էֆեկտը: Գրաֆիկական պատկերների | |
| |տրասիրովկայի խնդիրները: Վեկտորային պատկերների վերածումը | |
| |կետայինի և հակառակը: Աշխատանք տեքստի հետ Corel Draw | |
| |ծրագրում: Artistic text-ի վերածումը Paragraph text-ի և | |
| |հակառակը: Տեքստի վերադասավորումը ըստ կոնտուրների: | |
| |Տեքստի տեղադրումը կոնտեյներների մեջ: Տպման պարամետրերը | |
| |և կոշտ պատճենի ստացումը: Գունաբաժանումը վեկտորային | |
| |գրաֆիկայում: Բարդ պատկերների ստեղծումը և խմբագրումը: | |
|_____|________________________________________________________|______|
| 6.3 |Համակարգչային նախագծման գրաֆիկական փաթեթներ (AutoCad, | |
| |3D MAX) | |
| |Ծանոթություն AutoCAD ծրագրի միջավայրին: Կոորդինատային | |
| |համակարգ: Հարթ պրիմիտիվներ և դրանց կառուցման | |
| |հրամանները: Պատկերների կապակցման կետերը: Հարթ | |
| |պատկերների խմբագրումը: Գծագրի կազմակերպման միջոցները: | |
| |Պատկերների երկրաչափական պարամետրերի որոշումը: Ռաստրային | |
| |ֆայլեր: Ծանոթություն կարկասային, մակերևութային և կարծր| |
| |մարմինների հետ: Տարածական մարմինների ստեղծումը հարթ | |
| |պատկերների հիման վրա: Տարածական տեսքեր: Մակերևույթների | |
| |կառուցում: Կարծր մարմինների կառուցում: Կարծր մարմինների | |
| |խմբագրում: Դիտակետի ընտրման եղանակներ: Կտրվածքներ: | |
| |Տեսախցիկ: Տարածական մոդելի իրական տեսքի ստացում | |
| |(rendering): Նյութեր: Լուսային աղբյուրների և այլ | |
| |էֆեկտների ստացում: Ծանոթություն 3D Studio MAX-ին: Պարզ | |
| |և բարդ օբյեկտների ստեղծում: Եռաչափ մոդելների ստեղծում | |
| |հենակետային կտրվածքների հիման վրա: Լոֆտինգ(Lofting): | |
| |Օբյեկտների տեղափոխումը, պտտումը և մասշտաբավորումը: Նոր | |
| |տեսարանի ստեղծումը: Օբյեկտների տեսանելիությունը: | |
| |Օբյեկտների ձևափոխությունը` տրանսֆորմացիա և | |
| |մոդիֆիկացիա: Տրանֆորմացիայի կենտրոն: Կլոն: Օբյեկտների | |
| |մասիվներ: Մոդելավորման հիմնական մեթոդները: Ձևերի | |
| |ստեղծումը և փոփոխումը: NURBS կորերի ստեղծումը և | |
| |ձևափոխումը: Բարդ օբյեկտների ստեղծումը պարզ օբյեկտների | |
| |միջոցով: Աշխատանք լույսի հետ: Տարբեր տիպի լուսային | |
| |աղբյուրների ստեղծումը: Ստվեր: Տեսախցիկի ստեղծումը և | |
| |կարգավորումը: Նյութեր: Տեքստուրային քարտեզներ: Հիմնական | |
| |նյութեր: Ստեղծված նյութի վերագրումը օբյեկտին: Աշխատանք | |
| |նյութերի խմբագրի մեջ: Տեքստուրային քարտեզների | |
| |օգտագործումը: Քարտեզի պրոյեկտումը օբյեկտի մակերեսի վրա: | |
| |Տեսարանի անիմացիա: Տրեկերի պատուհան և օբյեկտների | |
| |իյերարխիա: Անիմացիա հատուկ ուղիղով: Տեսախցիկի անիմացիա: | |
| |Տեսարանի ռենդերինգ: Հիմնական հասկացողությունները և | |
| |հրամանները: Ռենդերինգի հիմնական պարամետրերի | |
| |կարգավորումը: Հատուկ էֆեկտներ: Ստատիկ կադրի ռենդերինգ և | |
| |անիմացիայի ռենդերինգ: Ռեալ ֆիզիկական օբյեկտների վարքի | |
| |նմանակումը: Դինամիկան 3ds Max-ում: Plug-in մոդուլների | |
| |տեղադրումը: | |
._____________________________________________________________________.
V «031700-ԳԵՂԵՑԻԿ ԱՐՎԵՍՏ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՅՈՒՐԱՑՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
17. Բակալավրի պատրաստման կրթական ծրագրի յուրացման ժամկետը, ներառյալ ուսանողի հետազոտական աշխատանքը, առկա ուսուցման ձևով, 195 շաբաթ է, որից`
1) տեսական ուսուցում, գործնական և
լաբորատոր աշխատանքները, 117 շաբաթ,
2) քննաշրջանները 23 շաբաթ,
3) պրակտիկաներ`
արտադրական, ուսումնական և նախաավարտական 7 շաբաթ,
4) ամփոփիչ ատեստավորումը, ներառյալ ավարտական
աշխատանքի պատրաստումը և պաշտպանությունը` 9 շաբաթ,
5) արձակուրդները
(առանց հետ ԲՈՒՀ-ական արձակուրդի)` 39 շաբաթ:
18. Ավարտական աշխատանքի կատարման ժամանակացույցը, ընթացիկ վերահսկման և ատեստավորման ձևը, պաշտպանության թույլատրման կարգը սահմանում է ԲՈՒՀ-ը` հիմք ընդունելով կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից սահմանված կարգը:
19. Միջնակարգ կրթություն ունեցող անձանց համար բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրերի յուրացման ժամկետները հեռակա ուսուցման ձևով երկարացվում են մեկ տարի` սույն պետական կրթական չափորոշչով սահմանված ժամկետի նկատմամբ:
20. ՈՒսանողի ուսումնական բեռնվածության առավելագույն ծավալը սահմանվում է շաբաթական 45 ժամ` ներառյալ լսարանային և արտալսարանային (ինքնուրույն) աշխատանքները:
21. Առկա ուսուցման ձևով սովորող ուսանողի լսարանային պարապմունքների ծավալը չպետք է գերազանցի շաբաթական 30 ժամ: Նշված ծավալում չեն ընդգրկվում ֆիզիկական դաստիարակության և ֆակուլտատիվ դասընթացների դասաժամերը: ՈՒսումնական տարվա տեսական ուսուցման տևողությունը 1-3 տարիներում 32 շաբաթ է, իսկ 4-րդ տարում` 21 շաբաթ:
22. ՈՒսումնական տարվա արձակուրդները պետք է 12 շաբաթ լինեն, այդ թվում` 2 շաբաթից ոչ պակաս` ձմեռային քննաշրջանից հետո:
VI «031700-ԳԵՂԵՑԻԿ ԱՐՎԵՍՏ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
23. Բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրի մշակմանը ներկայացվող պահանջները.
1) Սույն պետական կրթական չափորոշչի հիման վրա ԲՈՒՀ-ն ինքնուրույն է մշակում ու հաստատում բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագիրը:
ՈՒսանողի կողմից ընտրովի դասընթացների ուսումնառությունը պարտադիր է, իսկ նրանց ցանկը երաշխավորական բնույթ է կրում, որը կարող է փոփոխել կամ լրացնել բուհը:
Հիմնական կրթական ծրագրի ձևավորման ժամանակ ուսումնական հաստատությունը (ֆակուլտետը) յուրաքանչյուր բնագիտական առարկայի համար պարտավոր է հատկացնել աշխատատարության առնվազն 40%-ը ուսանողների հետ լսարանային աշխատանքներին, որոնցից ժամերի ծավալի առնվազն 20%-ը լաբորատոր աշխատանքներին: Կուրսային աշխատանքները (նախագծերը) դիտարկվում են որպես տվյալ առարկայից ուսումնական աշխատանքի տարատեսակ և կատարվում են այն ուսուցանելու համար հատկացված ժամերի սահմաններում: Բարձրագույն ուսումնական հաստատության ուսումնական պլանում ներառված բոլոր առարկաների և պրակտիկաների համար պետք է նշանակվի վերջնական գնահատական` ըստ ԲՈՒՀ-ում մշակված և գիտական խորհրդում հաստատված գնահատման կարգի: Մասնագիտացումները հանդիսանում են մասնագիտության մաս, որի շրջանակներում դրանք ստեղծվում են, և ենթադրում են առավել խորացված մասնագիտական գիտելիքների, հմտությունների ստացում գործունեության տարբեր ոլորտներում` ըստ տվյալ մասնագիտության ուղղվածության:
2) Մասնագիտության հիմնական կրթական ծրագիրն իրականացնելու դեպքում ԲՈՒՀ-ն իրավասու է`
ա. ՈՒսումնական նյութի յուրացման համար հատկացված ժամերի ծավալը փոփոխել 5%-ի սահմաններում;
բ. Հիմնական կրթական ծրագրի ձևավորման ժամանակ որպես պարտադիր առարկաներ ներառել «Հայոց լեզու և հայ գրականություն», «Օտար լեզու», «Ֆիզիկական դաստիարակություն», «Հայոց պատմություն», «Փիլիսոփայություն», «Քաղաքացիական պաշտպանություն և արտակարգ իրավիճակների հիմնահարցեր», «Բնապահպանության հիմունքներ»: Մնացած հիմնական առարկաները կարող են իրացվել ուսումնական հաստատության նախասիրությամբ:
գ. Հումանիտար և սոցիալտնտեսական առարկաների դասավանդումը իրականացնել հեղինակային դասախոսական կուրսերի և տարբեր տիպի խմբակային և անհատական գործնական պարապմունքների, հանձնարարությունների և սեմինարների ձևով` ըստ տվյալ ուսումնական հաստատությունում մշակված և շրջանային, էթնիկական, մասնագիտական առանձնահատկությունները, ինչպես նաև դասախոսների գիտահետազոտական նախասիրությունները հաշվի առնող ծրագրերի:
դ. Սահմանել հումանիտար և սոցիալ-տնտեսական, մաթեմատիկական և բնագիտական առարկաների ցիկլերում ներառված առարկաների առանձին բաժինների դասավանդման անհրաժեշտ խորությունը` մասնագիտական առարկաների ցիկլի ուղղվածությանը համապատասխան;
ե. Սահմանել մասնագիտացումների անվանումները ըստ մասնագիտության` պարտադիր գրանցելով և կցելով սույն պետական կրթական չափորոշչին: Մասնագիտական առարկաների անվանումը, ծավալը, բովանդակությունը և հսկման ձևը նույնպես սահմանվում են ուսումնական հաստատության կողմից;
ՈՒսանողի կողմից ընտրովի դասընթացների ուսումնառությունը պարտադիր է, իսկ դրանց ցանկը երաշխավորական բնույթ է կրում, որը կարող է փոփոխել կամ լրացնել ԲՈՒՀ-ը:
24. ՈՒսումնական գործընթացի կադրային ապահովման պահանջները.
«031700-Գեղեցիկ արվեստ» մասնագիտությամբ բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրերի իրականացումը պետք է ապահովվի գիտամանկավարժական կադրերով, որոնք ունեն դասընթացների դասավանդման ուղղվածությանը համապատասխանող բազային կրթություն (առնվազն դիպլոմավորված մասնագետի կամ մագիստրոսի) և հետևողականորեն զբաղվում են հետազոտական և գիտամեթոդական գործունեությամբ: Հատուկ մասնագիտացնող դասընթացներ դասավանդող դասախոսները պետք է ունենան գիտական աստիճան (գիտական կոչում, արվեստի ոլորտի պատվավոր կոչում և այլն) և/կամ համապատասխան գործունեության ոլորտում աշխատանքի փորձ:
Գիտական աստիճան և կոչում ունեցող դասախոսները պետք է կազմեն պրոֆեսորադասախոսական կազմի 50%-ից ոչ պակասը:
Հիմնական հաստիքային դասախոսները և 0.25 հաստիքից բարձր ձևակերպված կոչում ունեցողները նույնպես պետք է կազմեն ընդհանուրի 50%-ից ոչ պակասը:
25. ՈՒսումնական գործընթացի ուսումնամեթոդական ապահովման պահանջները.
Բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրերի իրականացումը պետք է ներառի ուսանողների կողմից մասնագիտական դասընթացների լաբորատոր, գործնական (սեմինար) աշխատանքների կատարում (աշխատանքների ցանկը պարտադիր տրվում է), ներառյալ որպես պարտադիր բաղադրիչ` համակարգչային կիրառական ծրագրային փաթեթների օգտագործմամբ գործնական առաջադրանքների կատարում: Պարտադիր պահանջ է նաև անհրաժեշտ ինֆորմացիոն բազայի ստեղծումը, որն ապահովում է բարձրորակ մասնագետի պատրաստումը և ուսանողի մուտքը տարբեր ինֆորմացիոն աղբյուրներ, ներառյալ Internet-ը:
Բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրերի իրականացումը պետք է ապահովվի յուրաքանչյուր ուսանողի մուտքով դեպի գրադարանային ֆոնդեր և տվյալների բազաներ, որոնք ըստ բովանդակության համապատասխանում են հիմնական կրթական ծրագրով նախատեսված դասընթացների լրիվ ցանկին, նույն դասընթացների բաղադրիչներին նվիրված մեթոդական ձեռնարկների և ցուցումների առկայությամբ, ինչպես նաև տեսալսողական, բազմամիջավայրային նյութերով և ցուցադրական ձեռնարկներով:
Բուհի գրադարանը պետք է հագեցված լինի մասնագիտության ուսումնական պլանով նախատեսված դասընթացների ուսումնամեթոդական համալիրներով, մասնագիտության նորմատիվ-իրավական ակտերով, տեղեկատու գրականությամբ:
26. ՈՒսումնական գործընթացի նյութատեխնիկական ապահովման պահանջները
Բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագիր իրականացնող բուհը պետք է ունենա նյութատեխնիկական բազա, որը համապատասխանում է գործող սանիտարահիգիենիկ նորմերին և հակահրդեհային կանոններին, ապահովում է օրինակելի ուսումնական պլաններով նախատեսված լաբորատոր, սեմինար, գործնական պարապմունքներ և միջդասընթացային պատրաստման բոլոր ձևերի և ուսանողների հետազոտական աշխատանքների կատարումը:
27. Պրակտիկաների կազմակերպման պահանջները.
ՈՒսուցման ընթացքում առանձին մասնագիտական դասընթացների և ընտրած մասնագիտացման գծով գործնական ունակությունների, ապագա աշխատավայրում հմտություններ և փորձառումներ ձեռք բերելու նպատակով բնագավառի կազմակերպա-իրավական տարբեր ձևերի կազմակերպություններում, հիմնարկներում և հաստատություններում կազմակերպվում են ուսանողների ուսումնական և արտադրական (նախաավարտական) պրակտիկաներ: ՈՒսանողի նախաավարտական պրակտիկան մասնագիտության ուսումնական պլանի պարտադիր բաղադրիչն է, որ կազմակերպման և իրականացման պատասխանատուն բուհն է: Նախաավարտական պրակտիկան կազմակերպվում է այն հաշվով, որպեսզի շրջանավարտը կարողանա այդ ընթացքում ստացած փորձառությունը օգտագործել իր ավարտական աշխատանքը ձևավորելիս: Եթե շրջանավարտը ուսուցումը համատեղում է աշխատանքի հետ, բուհն իրավունք ունի թույլատրել աշխատավայրում պրակտիկայի անցկացումը, եթե շրջանավարտի աշխատանքի բնույթը համապատասխանում է բուհում ուսումնառած մասնագիտությանը:
ՈՒսումնական, արտադրական և նախաավարտական պրակտիկաները պետք է ուղղված լինեն մասնագիտական գիտելիքների, հմտությունների և ունակությունների ձևավորման և զարգացման վրա, ներառելով թանգարաններում, գրադարաններում, արխիվներում, պատկերասրահներում գիտահետազոտական, փորձաքննավերլուծական և ստեղծագործական աշխատանքների ունակությունները:
Պրակտիկան կարող է կազմակերպվել նաև որոշակի կազմակերպությունում` նախապես կազմակերպված անհատական ծրագրով, եթե շրջանավարտը նույն կազմակերպությունում պաշտոն է զբաղեցնում:
Արտադրական պրակտիկայի տեղերի բացակայության դեպքում բուհը (ֆակուլտետը) այն կազմակերպում է սեփական նյութատեխնիկական բազայի վրա, եթե այն հագեցված է ժամանակակից սարքավորմամբ և ծրագրային միջոցներով:
-----------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում