Սեղմել Esc փակելու համար:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ԵՎ ՄԱԳԻՍՏՐՈՍԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ Կ ...

 

 

110.1641.101210

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «10»        12            2010 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10110469

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

24 նոյեմբերի 2010 թվականի N 1641-Ն

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ԵՎ ՄԱԳԻՍՏՐՈՍԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(5-րդ մաս)

 

IV «031700- ԳԵՂԵՑԻԿ ԱՐՎԵՍՏ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ԳԵՂԵՑԻԿ ԱՐՎԵՍՏԻ ՄԱԳԻՍՏՐՈՍԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՆՎԱԶԱԳՈՒՅՆԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

._____________________________________________________________________.

|  1. |                            2.                          |  3.  |

|_____|________________________________________________________|______|

|ՄՊ   |ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԿՐԹԱԲԼՈԿ           |ժամեր |

|_____|________________________________________________________|______|

|Հ.Բ. |Հանրապետական բաղադրիչ                                   |      |

|_____|________________________________________________________|______|

|1.1  |Օտար լեզու                                              |  180 |

|     |Մասնագիտական տեքստի ընթերցում և  թարգմանություն բառարանի|      |

|     |օգնությամբ: Օտար լեզվով աղբյուրներից քաղված տեղեկատվական|      |

|     |տեքստի ընթերցում և  թարգմանություն առանց բառարանի:      |      |

|     |Մասնագիտական տեքստի ունկնդրում և  դրանց բովանդակության  |      |

|     |վերաբերյալ հարցերի պատասխանում: Մասնագիտական ոճի        |      |

|     |քերականական առանձնահատկությունների ուսուցում և          |      |

|     |կիրառում: Մասնագիտության և  գիտական աշխատանքի թեմաներով |      |

|     |զրուցելու ունակություն, բանավոր զրույցի ընթացքում       |      |

|     |առաջադրված հարցերին արձագանքելու կարողություն:          |      |

|     |Քերականական անհրաժեշտ գիտելիքների ձեռքբերում և  նրանց   |      |

|     |կիրառումը թարգմանչական աշխատանքում և  բանավոր խոսքում:  |      |

|_____|________________________________________________________|______|

|1.2  |Գիտության տեսություն և  գիտահետազոտական աշխատանքների    |  90  |

|     |կատարման մեթոդոլոգիա                                    |      |

|     |Գիտությունների դասակարգման սկզբունքները, մեթոդի և       |      |

|     |մեթոդաբանության դերն ու նշանակությունը: Պատկերացում     |      |

|     |գիտական իմացության կառուցվածքի, նրա ձևերի  և  մեթոդների |      |

|     |զարգացման հեռանկարների վերաբերյալ: Էմպիրիկ և  տեսական   |      |

|     |հետազոտությունների մեթոդաբանական հիմքերը, եզրահանգումներ|      |

|     |սեփական հետազոտություններում: Դասընթացը` որպես          |      |

|     |մեթոդաբանական ուղեցույց, սոցիալ-տնտեսական և  քաղաքական  |      |

|     |գործընթացների ճիշտ գնահատման և  իրադարձությունների      |      |

|     |արժեքավորման գործում: Ընդհանուր տեղեկություններ գիտական |      |

|     |աշխատանքների մասին: Գիտական աշխատանքների նպատակն ու     |      |

|     |կառուցվածքի տրամաբանությունը: Տեսություն և  պրակտիկ     |      |

|     |ներդրում: Հիմնախնդրի հիմնավորում: Գրականության ակնարկ:  |      |

|     |Հիմնական նպատակի ձևակերպումը,  հիմնախնդրի               |      |

|     |արդիականությունը: Խնդիրների ձևակերպում:                 |      |

|     |Հետազոտությունների մեթոդիկաների մշակում:                |      |

|     |Լաբորատոր-փորձնական հետազոտություններ: Արդյունքների     |      |

|     |տվյալների մշակում: Մաթեմատիկական մոդելավորում:          |      |

|     |Նախագծային և  գրաֆիկական հետազոտման տեխնոլոգիաներ:      |      |

|     |Ավտոմատ նախագծման և  հաշվարկման համակարգչային փաթեթներ: |      |

|     |Գրաֆիկական մոդելավորում: Տեսական, բնապահպանական         |      |

|     |հիմնավորումներ: Աշխատանքի ակնկալվող տնտեսական           |      |

|     |արդյունավետության հաշվարկ: Գիտական աշխատանքների         |      |

|     |ձևակերպման  և  ներկայացման պահանջներն ու ստանդարտները:  |      |

|     |Գիտության տեսություն և  գիտահետազոտական աշխատանքների    |      |

|     |մեթոդաբանություն:                                       |      |

|_____|________________________________________________________|______|

|1.3  |Ֆիզիկական դաստիարակություն                              |  96  |

|     |Ֆիզիկական կուլտուրան ուսանողների ընդհանուր կուլտուրայի  |      |

|     |և  մասնագիտական պատրաստության միջոց, նրա                |      |

|     |սոցիալ-կենսաբանական հիմունքները, ֆիզիկական կուլտուրան   |      |

|     |որպես հասարակական սոցիալական երևույթ,  ֆենոմեն: ՀՀ      |      |

|     |օրենսդրությունը ֆիզիկական կուլտուրայի և  սպորտի մասին,  |      |

|     |անհատի ֆիզիկական կուլտուրան, ուսանողի առողջ ապրելակերպի |      |

|     |հիմունքները, ֆիզիկական կուլտուրայի միջոցների            |      |

|     |օգտագործումը աշխատունակության բարձրացման նպատակով:      |      |

|     |Ֆիզիկական ընդհանուր և  հատուկ պատրաստությունը ֆիզիկական |      |

|     |դաստիարակության համակարգում, սպորտում, սպորտի ձևերի  կամ|      |

|     |ֆիզիկական վարժությունների համակարգի անհատական           |      |

|     |ընտրություն, ուսանողների մասնագիտական, կիրառական        |      |

|     |ֆիզիկական պատրաստություն, ինքնուրույն պարապմունքների    |      |

|     |մեթոդիկայի հիմունքները և  սեփական օրգանիզմի վիճակի      |      |

|     |վերահսկողություն:                                       |      |

|_____|________________________________________________________|______|

|Պ.Ա. |Պարտադիր առարկաներ                                      |      |

|_____|________________________________________________________|______|

|2.1  |Արվեստի տեսության ժամանակակից հիմնախնդիրները            | 330  |

|     |Ծանոթացում արվեստի տեսության և  քննադատության           |      |

|     |ժամանակակից դրսևորումներին,  նորագույն հիմնախնդիրներին, |      |

|     |ուսումնասիրության նոր մոտեցումներին: Արվեստի նոր        |      |

|     |ժամանակները, փոփոխված արվեստի ուսումնասիրության փոփոխված|      |

|     |մեթոդները: Վիզուալ-տեսողական մշակույթի                  |      |

|     |ուսումնասիրությունը փիլիսոփայության և  հոգեվերլուծության|      |

|     |նոր միտումների հիման վրա: Արվեստն ու մշակույթը նոր      |      |

|     |ժամանակներում` մոդեռնիզմ, պոստմոդեռնիզմ,                |      |

|     |պոստպոստմոդեռնիզմ: Ծանոթացում 20-րդ դարի փիլիսոփայական  |      |

|     |և  մշակութաբանական նոր ուղղություններին` պրագմատիզմ,    |      |

|     |մշակութային մարդաբանություն, պոստստրուկտուրալիզմ,       |      |

|     |ֆեմինիզմ և  այլն: Արվեստի ուսումնասիրման ֆեմինիստական   |      |

|     |տեսությունը և  մեթոդաբանությունը որպես նոր դիսկուրս,    |      |

|     |ինչպես նաև  օրիենտալիզմը կամ «եվրոկենտրոնությունը»      |      |

|     |հաղթահարելու նոր փորձերը: Ծանոթացում արվեստի            |      |

|     |հոգեբանությանն ու սոցիոլոգիային: Բնօրինակի և  պատճենի   |      |

|     |խնդիրը ժամանակակից արվեստում: Մոնտաժը որպես             |      |

|     |«տեսողության» նոր ձև:  Արվեստի պատմությունն ու          |      |

|     |ժամանակակից պատմագրությունը:                            |      |

|_____|________________________________________________________|______|

|2.2  |Արվեստագիտության պատմություն և  մեթոդաբանություն        | 120  |

|     |Ներածություն: Ընդհանուր գիտելիքներ և  աղբյուրներ        |      |

|     |արվեստագիտության պատմության և  մեթոդաբանության մասին:   |      |

|     |Արվեստագիտության պատմությունը որպես նրա մեթոդաբանության |      |

|     |պատմություն: Արդի արվեստագիտության ուղիների             |      |

|     |պատմությունը: Անտիկ դարաշրջանը և  միջին դարերը:         |      |

|     |Վերածննդի դարաշրջանը, Վազարի: Բարոկկոն և                |      |

|     |դասականությունը արվեստագիտության պատմության մեջ:        |      |

|     |Արվեստագիտությունը համաշխարհային պատմության շրջանակում: |      |

|     |Պոզիտիվիզմը (դրական կողմնորոշում) և                     |      |

|     |մշակութաբանական-պատմական դպրոցը արվեստի պատմության մեջ: |      |

|     |Արվեստի պատմությունը որպես ինքնուրույն գիտություն:      |      |

|     |«Արվեստի հնագիտություն»: Գեղարվեստական հուշարձանների    |      |

|     |առաջնային մշակման մեթոդաբանությունը: Ձևի                |      |

|     |վերլուծություն: Արվեստի ձևաբանություն  (մորֆոլոգիա):    |      |

|     |Ձևաոճական  մեթոդ: Կառուցվածքային վերլուծությունն        |      |

|     |արվեստագիտության մեջ: Արվեստի սոցիոլոգիական ուղիները:   |      |

|     |Կրոնական մոտեցումներ:                                   |      |

|_____|________________________________________________________|______|

|2.3  |Մանկավարժություն և  հոգեբանություն                      |  60  |

|     |Մանկավարժություն և  հոգեբանություն առարկան և  խնդիրները:|      |

|     |ՈՒսուցման էությունն ու տեսակները: ՈՒսումնական           |      |

|     |գործունեության հոգեբանությունը: ՈՒսումնական գործընթացի  |      |

|     |վրա ազդող գործոնները: Ներշնչման դերը                    |      |

|     |ուսումնադաստիարակչական աշխատանքում: Հմտությունների      |      |

|     |ուսուցանումը: Գիտելիքների և  հասկացությունների          |      |

|     |ձևավորումն  ուսուցման գործընթացում: Մտածողության և      |      |

|     |կարողությունների ուսուցում: Դաստիարակության էությունն ու|      |

|     |հոգեբանական մեխանիզմները: Ընտանեկան դաստիարակությունը   |      |

|     |որպես հոգեբանամանկավարժական խնդիր: Վերադաստիարակության  |      |

|     |հոգեբանություն: Սովորողի իմացական պահանջմունքները:      |      |

|     |Մանկավարժի հոգեբանական առանձնահատկությունները:          |      |

|     |Մանկավարժի մասնագիտական որակները:                       |      |

|_____|________________________________________________________|______|

|2.4  |Մտավոր սեփականություն և  արտոնագրության հիմունքներ      |  60  |

|     |Ծանոթացում գյուտարարական և  հեղինակային իրավունքներին:  |      |

|     |Պատմական ակնարկ` ԽՍՀՄ, Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի|      |

|     |և  այլ զարգացած երկրների արտոնագրային օրենքների         |      |

|     |վերաբերյալ: ՀՀ արտոնագրերի, հեղինակային իրավունքի,      |      |

|     |ապրանքային նշանների, ֆիրմային անվանումների օրենքների    |      |

|     |դերը և  նշանակությունը ժամանակակից տնտեսության զարգացման|      |

|     |պայմաններում: Դիզայն նախագծման օբյեկտների հեղինակային   |      |

|     |սեփականությունը ՀՀ-ում: Միջազգային արտոնագրային         |      |

|     |դասակարգում և  գյուտերի դասերը որոշելու սկզբունքները:   |      |

|     |Գյուտերի հայտերի ձևակերպում  և  գրանցում: Գյուտերի      |      |

|     |փորձաքննություն: Արտասահմանյան արտոնագրում և  լիցենզիոն |      |

|     |գործարքներ:                                             |      |

|_____|________________________________________________________|______|

|2.5  |Պորտֆոլիոյի մշակում                                     |  60  |

|     |Պորտֆոլիոյի ինֆորմացիայի հավաքագրման, մշակման և         |      |

|     |կուտակման գործընթացների ընդհանուր բնութագիրը:           |      |

|     |Պորտֆոլիոյին ներկայացվող պահանջները: Տեղեկատվություն,   |      |

|     |հավաստիություն, ստեղծագործական մոտեցում,                |      |

|     |կոմպլիմենտարություն: Նախագծային գրաֆիկա. կազմը (տարրերը,|      |

|     |բաղադրիչները) և  պահանջները: Ներկայացուցչական գրաֆիկա.  |      |

|     |բաղադրիչները, տեսակները, տարբերակները, նպատակները,      |      |

|     |կազմակերպման տեսակները և  այլն: ՈՒսումնառության տվյալ   |      |

|     |ժամանակահատվածում կուտակված ներկայացուցչական            |      |

|     |(պրեզենտացիոն) նյութի հավաքագրում, ամփոփում:            |      |

|_____|________________________________________________________|______|

|Ը.Ա. |Մագիստրանտի կողմից ընտրովի առարկաներ                    |      |

|_____|________________________________________________________|______|

|ա    |Ճարտարապետական հուշարձանների տեսություն                 |      |

|_____|________________________________________________________|______|

|3.1.ա|Նորագույն ճարտարապետություն                             | 330  |

|     |20-րդ դարի վերջի և  21-րդ դարի սկզբի հայկական և         |      |

|     |միջազգային, ԱՊՀ երկրների ճարտարապետական զարգացումները և |      |

|     |ուղղությունները: Նորագույն ճարտարապետության բովանդակային|      |

|     |և  ձևաբանական  փոփոխությունները, ժառանգականի և          |      |

|     |նորարարականի դեստրուկտուրալ համակեցությունը,            |      |

|     |ճարտարապետական միջավայրի մթնոլորտն ու ռևիտալիզացիան,    |      |

|     |նախագծամեթոդական հայեցակարգեր, միջավայրակայուն և        |      |

|     |էներգոկոնսերվատիվ փիլիսոփայությունը: Տրանսպորտային      |      |

|     |ագլոմետացիաների ստեղծումը և  ստորգետնյա տարածքի         |      |

|     |շահագործումը, վերգետնյա հաղորդակցման միջոցների նոր      |      |

|     |ֆունկցիաներ և  կառուցվածքներ: Էկոլոգիական առողջացման նոր|      |

|     |մեթոդներ և  պերիֆերիալ այգիներ: Անվանի ճարտարապետների   |      |

|     |ստեղծագործությունները: 20-րդ դարի վերջի և  21-րդ դարի   |      |

|     |սկզբի ճարտարապետության ծավալատարածական ձևագոյացման  նոր |      |

|     |տեսությունները, մշակութային կենտրոնների նորույթները,    |      |

|     |հիմնադրամների նոր ֆունկցիաները, ուսումնական համալիրների |      |

|     |նոր հայեցակարգերը, բարձր տեխնոլոգիաների կիրառության     |      |

|     |նախագծամեթոդական հիմքերը, թվայնացված տեխնոլոգիաներով    |      |

|     |կառույցները, համակարգչային նախագծման դրսևորումները,     |      |

|     |մորֆոզիսը ճարտարապետության մեջ և  գիտահետազոտական       |      |

|     |նախագծումը, արտաքաղաքային և  ներքաղաքային համալիրների   |      |

|     |ծավալումը, անվանի ճարտարապետների ստեղծագործությունները: |      |

|     |20-րդ դարի վերջի և  21-րդ դարի սկզբի ճարտարապետության   |      |

|     |բովանդակային և  տեղաբաշխման ձևակերտումները,             |      |

|     |բազմաֆունկցիոնալ, բազմանշանակ, կորպորացիոն համալիրների  |      |

|     |ստեղծումը: Տեխնոպարկերի ճարտարապետությունը, գործարանային|      |

|     |տարածքների նոր էկոլոգիան, վերօգտագործման ռեգեներացիոն   |      |

|     |փորձերը: Բնակելի միջավայրի առողջացման բարեփոխման        |      |

|     |միջոցառումները, բնակելի շենքեր և  համալիրներ, դրանց     |      |

|     |նկատմամբ միջազգային պահանջները և  դասիչները, քաղաքային  |      |

|     |խառը համալիրների ստեղծումը: Անվանի ճարտարապետների       |      |

|     |ստեղծագործությունները, միջազգային մրցույթները և         |      |

|     |մասնագիտական մարմինները:                                |      |

|_____|________________________________________________________|______|

|3.2.ա|Ժամանակակից դիզայն                                      | 180  |

|     |Ֆուտուրոդիզայնը որպես ապագայի նախագծային լուծումների    |      |

|     |դոկտրինա: Ապագայի հասարակության առանձնահատկությունները  |      |

|     |և  նախագծման նորմատիվ մոտեցումը ըստ այդ հասարակության   |      |

|     |պահանջների: Ֆուտորոդիզայնի լուծումների արդյունավետության|      |

|     |չափանիշները` կյանքի մակարդակի բարելավում: Ապագային      |      |

|     |ադեկվատ ինովացիոն նախագծում: Ֆուտուրոդիզայնի մշակման    |      |

|     |հիմնական ձևաչափ`  Վենչուր նախագծեր:                     |      |

|     |Ֆուտորոդիզայնը որպես նոր միտումների կանխատեսման գործոն: |      |

|     |Ոճական և  ձևակազմավորման  յուրահատկության               |      |

|     |առաջնայնությունը որպես նորաձևության  շարժիչ ուժ:        |      |

|     |Ժամանակակից արտադրությունում ինովացիոն ներդրումների     |      |

|     |դերը նոր տեխնոլոգիաների ստեղծման և  եղածների զարգացման  |      |

|     |գործընթացում:                                           |      |

|_____|________________________________________________________|______|

|3.3.ա|Զբոսաշրջություն                                         | 120  |

|     |Զբոսաշրջությունը որպես ՀՀ տնտեսության առավել դինամիկ    |      |

|     |զարգացող ոլորտներից մեկը: Զբոսաշրջության և  զբոսաշրջային|      |

|     |գործունեության մասին ՀՀ օրենքը: Զբոսաշրջության          |      |

|     |բնագավառում պետական քաղաքականության հիմնական            |      |

|     |սկզբունքները, հայեցակարգերը: Մրցունակ զբոսաշրջային      |      |

|     |ուղղությունների ձևավորում:  Զբոսաշրջությունը որպես      |      |

|     |տարբեր երկրների և  ժողովուրդների փոխհարաբերությունների  |      |

|     |զարգացման խթան (Եվրոպա, Ասիա, Աֆրիկա): Զբոսաշրջության   |      |

|     |զարգացման միտումները Հայաստանում և  Հայաստանից դուրս:   |      |

|     |Զբոսաշրջիկների ներգրավման հետաքրքիր ու բազմաբնույթ      |      |

|     |էքսկուրսիաների, մշակութային և  էքստրեմալ հանգիստների    |      |

|     |կազմակերպման գործընթացներ: Երկրի նկարագրին, ազգային     |      |

|     |ինքնատիպությանն ու առանձնահատկություններին և            |      |

|     |միջազգայինին համապատասխանող չափորոշիչները`              |      |

|     |քաղաքաշինական, պատմամշակութային, էկոլոգիական և  այլն:   |      |

|     |Գովազդի և  տեղեկատվության ապահովում ոչ միայն            |      |

|     |Հայաստանում, այլև  հայկական համայնքներում:              |      |

|     |Զբոսաշրջության կազմակերպման խնդիրները, տեսակները և      |      |

|     |ձևերը:                                                  |      |

|_____|________________________________________________________|______|

|  բ  |Կերպարվեստի տեսություն                                  |      |

|_____|________________________________________________________|______|

|3.1.բ|Կերպարվեստի հատուկ դասընթաց (ըստ ճյուղերի` գծանկար,     |  330 |

|     |գունանկար, քանդակ)                                      |      |

|     |Ֆիգուրա ինտերիերում, նյութն ազատ /թուղթ,ստվարաթուղթ;    |      |

|     |գրաֆիտ, կավիճ, վրձին/: Ճեպանկարներ բնորդից, նյութն ազատ:|      |

|     |Սուպրեմատիստական կոմպոզիցիա, նյութն ազատ /գունանկար/    |      |

|     |գուաշ, տեմպերա, սկիզբ: Գծանկար /մերկ ֆիգուրա/:          |      |

|     |Մոնումենտալ կոմպոզիցիա սեփական նախագծի հիման վրա:       |      |

|     |Կոմպոզիցիա ինքնադիմանկարով: Դասական քանդակների և        |      |

|     |բնության հիմքի վրա դասական քանդակագործության հիմունքներ:|      |

|     |Ակադեմիական քանդակագործության հիմունքները:              |      |

|     |Հարթապատկերային և  կլոր քանդակի տեխնիկան: Տարբեր        |      |

|     |նյութերով աշխատելու առանձնահատկությունները: Քանդակի     |      |

|     |հիմնական ժանրեր` պորտրետ (պատմական, կենցաղային),        |      |

|     |սիմվոլիկ, ալեգորիկ պատկերներ, կենդանաբանական ժանր և     |      |

|     |այլն:  Քանդակի գեղարվեստա-արտահայտչական միջոցներ`       |      |

|     |ծավալային ձևերի  կառուցում, պլաստիկ մոդելավորում        |      |

|     |(ծեփում), ուրվագծի, ֆակտուրայի մշակում, գույնը          |      |

|     |քանդակում: Ռեալիստական նկարի ուսումնասիրման մեթոդոլոգիա:|      |

|     |Ռեալիստական նկարի ընկալումը մարդու կողմից: Մարդու       |      |

|     |ընկալման և  արտապատկերման հասկացությունը: Տեսնելու,     |      |

|     |ընկալելու, պատկերացնելու հիմնահարցերը, զարգացման        |      |

|     |միջոցները:  Պատկերվող կերպարի կայացման                  |      |

|     |օրինաչափությունների և  մեխանիզմների վերլուծություն:     |      |

|     |Ռեալիստական նկարի իմաստային պլանները: Նկարը որպես       |      |

|     |նշանային համակարգ: Կերպարը որպես ինքնուրույն հոգեբանական|      |

|     |իրականություն, ընկալման արտացոլում: Հայտնի ոճերի        |      |

|     |կրկնօրինակում: Կլոր քանդակներ, ռելիեֆային` բառելիեֆ,    |      |

|     |գոռելիեֆ, մոնումենտալ քանդակ` հուշարձաններ, արձաններ:   |      |

|     |Մոնումենտալ-դեկորատիվ քանդակներ, հաստոցային քանդակ:     |      |

|     |Քանդակի նյութերի ընտրություն` մետաղ, քար, կավ, փայտ,    |      |

|     |գիպս և  այլն: Մշակման եղանակների ընտրություն` ձեփում,   |      |

|     |տաշում, գեղարվեստական ձուլում և  այլն: Նկարի միջոցներով |      |

|     |բնորդի պատկերման տարածաժամանակային հիմնախնդիրները:      |      |

|     |ՈՒսումնական գծանկարի վերլուծություն և  սինթեզ: Գծանկարի |      |

|     |և  գունանկարի տարբեր ոճերի ուսումնասիրում և             |      |

|     |վերլուծություն` ռեալիզմ, իմպրեսիոնիզմ, էքսպրեսիոնիզմ,   |      |

|     |կուբիզմ, պլանտելիզմ, պուանտիլիզմ, սուպրիմատիզմ,         |      |

|     |սյուռիալիզմ, օպ-արտ, պոպ-արտ, ավանգարդ և  այլն:         |      |

|     |Հանրահայտ նկարիչների ոճերի ուսումնասիրում և             |      |

|     |կրկնօրինակում: Ընտրված ոճով սեփական հորինվածքի          |      |

|     |պատկերում: Փոքր ձևերի  քանդակներ: Փոքր քանդակների ժանրեր|      |

|     |և  ուղղություններ` պորտրետ, ժանրային կոմպոզիցիաներ,     |      |

|     |նատյուրմորտ, բնապատկեր: Փոքր, տարածածավալային ձևեր,     |      |

|     |լանդշաֆտային դիզայն և  կինեմատիկ քանդակ: Բրոնզե քանդակ: |      |

|     |Սնամեջ ձուլում: Բրոնզե ձուլում: Կինեմատիկ քանդակ:       |      |

|     |Շարժական մեխանիզմների սկզբունքը քանդակում: Քանդակի      |      |

|     |նյութերի ընտրություն` մետաղ, քար, կավ, փայտ, գիպս և     |      |

|     |այլն: Մշակման եղանակների ընտրություն` ձեփում, տաշում,   |      |

|     |գեղարվեստական ձուլում և  այլն:                          |      |

|_____|________________________________________________________|______|

|3.2.բ|Կերպարվեստի ոճական վերլուծություն                       | 180  |

|     |Խիստ ծավալա-տարածական նատյուրմորտ: Առաջադրանքի նպատակը` |      |

|     |զարգացնել ուսանողի մոտ տարածության չափազանցված          |      |

|     |զգացողություն, երևակայություն,  իրականությունից         |      |

|     |սուբյեկտիվ շեղման փորձ, անհատականության դրսևորում,      |      |

|     |գրոտեսկ: Նյութը` ազատ. ջրաներկ, գուաշ, տեմպերա, ակրիլ,  |      |

|     |ապլիկացիա, ռելիեֆ: Մարդու մարմնի գծանկար (կիսամերկ,     |      |

|     |մերկ) Առաջադրանքի նպատակը` մարդու մարմնի                |      |

|     |համաչափությունների, շարժման ընկալման և  կատարման        |      |

|     |ուսուցանում (ընթացքում` ճեպանկարներ): Ամբիոնի ոսկե ֆոնդի|      |

|     |ուսումնասիրություն, անվանի նկարիչների նմանատիպ          |      |

|     |ակադեմիական գործերի ուսումնասիրություն: Նյութը. թուղթ`  |      |

|     |Ա2, մատիտ, ածուխ, գրիզալ: Գունանկար - Պատմական միջավայր:|      |

|     |Առաջադրանքի նպատակը` Զարգացնել ջրաներկով աշխատելու      |      |

|     |ընդունակությունները, արագ նկարչություն:  Տեխնիկական     |      |

|     |հնարքների ուսումնասիրություն անվանի նկարիչների և        |      |

|     |ամբիոնի ֆոնդի աշխատանքներից: Ջրաներկը դիզայների կարևոր  |      |

|     |գործիքներից մեկն է: Նյութը` թուղթ 60x80 չափով, ջրաներկ, |      |

|     |բելիլա և  այլն: Թեմատիկ բազմաֆիգուր կոմպոզիցիա:         |      |

|     |Առաջադրանքի նպատակը` Օգտագործելով հաստոցային նկարչության|      |

|     |և  համակարգչային ծրագրերի տեխնիկական հնարավորությունները|      |

|     |նախնական էսքիզների հիման վրա. կտավի, թղթի, ապակու,      |      |

|     |ստվարաթղթի և  այլ նյութերի վրա, տպագրել համակարգչով     |      |

|     |հորինված էմատիկ կոմպոզիցիան և  հաստոցային նկարչության   |      |

|     |միջոցով ավարտել այն: Հաշվի առնելով այսօր գոյություն     |      |

|     |ունեցող արդիական նկարչության տեխնոլոգիաները, մեթոդները  |      |

|     |և  նյութերը: Ճարտարապետա-դիզայներական ֆանտազիաներ       |      |

|     |քաղաքային միջավայրի, ինչպես նաև  ներքին տարածքների      |      |

|     |կազմակերպման և  ձևավորման  համար:                       |      |

|_____|________________________________________________________|______|

|3.3.բ|Գրաֆիկական տեխնիկաներ                                   | 120  |

|     |Գրաֆիկայի արվեստ. «Գրքային գրաֆիկա», «Պաստառ»,          |      |

|     |«Հաստոցային գրաֆիկա» և  այլ յուրահատուկ տպագրական և     |      |

|     |գրաֆիկական տեխնիկաներ` գուաշ, տեմպերա, ջրաներկ,         |      |

|     |մատիտանկար, մոնոտիպիա, գրավյուրա, օֆորտ, լիթոգրաֆիա,    |      |

|     |լինոգրավյուրա, էստամբ, էքսլիբրիս և  այլն աշխատանքների   |      |

|     |տեխնիկաների հնարքների, մեթոդների և  տեխնոլոգիաների      |      |

|     |ուսումնասիրում:                                         |      |

|_____|________________________________________________________|______|

|Ե.Ա  |Երաշխավորվող առարկաներ                                  |      |

|_____|________________________________________________________|______|

|4.1  |Արվեստի համալիր վերլուծության հիմունքներ                |  90  |

|     |Արվեստի ուսումնասիրությունը որպես առանձին գիտություն:   |      |

|     |Վերլուծությունը որպես արվեստագիտության կարևորագույն     |      |

|     |բաղադրիչ: Վերլուծական մտքի պատմական զարգացումները:      |      |

|     |Վերլուծության սուբյեկտիվությունը որպես որոշիչ գործոն:   |      |

|     |Տեսության առարկան, խնդիրները, ուսումնասիրության         |      |

|     |մեթոդները: Արվեստի վերլուծության առանձնահատկությունները`|      |

|     |ըստ տեսակների: Արվեստի վերլուծություն և  գեղարվեստական  |      |

|     |քննադատություն: Քննադատական հրատարակությունների         |      |

|     |տեսակները:                                              |      |

|_____|________________________________________________________|______|

|4.2  |Արվեստի ոճաբանություն                                   |  60  |

|     |Ոճը արվեստում և  մշակույթում: Հնագույն դարաշրջանների    |      |

|     |արվեստի ոճերը որպես կանոն: Անտիկ արվեստի ոճաբանությունը |      |

|     |և  նրանց պատմական փոխկապվածությունը: Հունական օրդերային |      |

|     |համակարգը անտիկ Հռոմի արվեստում: Անտիկ արվեստը որպես    |      |

|     |գեղարվեստական մտածելակերպի ձև  եվրոպական արվեստի        |      |

|     |ստեղծման ոճաբանական համակարգում: Արվեստի սինթեզը որպես  |      |

|     |բարոկկոյի հիմնական ոճաբանական համակարգ: Ոճի և  ձևի      |      |

|     |հիմնախնդիրները եվրոպական կլասիցիզմի պլաստիկ արվեստում:  |      |

|_____|________________________________________________________|______|

|ԳՀ.  | ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ                               |      |

|_____|________________________________________________________|______|

|  1  |Գիտահետազոտական աշխատանք կիսամյակներում                 |  120 |

|_____|________________________________________________________|______|

|  2  |Արտադրական պրակտիկա                                     |  30  |

|_____|________________________________________________________|______|

|  3  |Նախաավարտական պրակտիկա                                  |  30  |

|_____|________________________________________________________|______|

|  4  |Մագիստրոսի անհատական պարապմունք ղեկավարի հետ և          |  840 |

|     |ավարտական աշխատանքի կատարում                            |      |

|_____|________________________________________________________|______|

|  5  |Մագիստրոսական ատենախոսության ձևավորում  և               |  900 |

|     |պաշտպանություն                                          |      |

|_____|________________________________________________________|______|

|     |ԸՆԴԱՄԵՆԸ                                                | 3600 |

._____________________________________________________________________.

 

V «031700-ԳԵՂԵՑԻԿ ԱՐՎԵՍՏ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ԳԵՂԵՑԻԿ ԱՐՎԵՍՏԻ ՄԱԳԻՍՏՐՈՍԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՅՈՒՐԱՑՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

16. «031700-Գեղեցիկ արվեստ» մասնագիտությամբ գեղեցիկ արվեստի մագիստրոսի պատրաստման հիմնական կրթական ծրագրի յուրացման ժամկետը առկա ուսուցման ձևով 91 շաբաթ է (առանց հետավարտական արձակուրդի), որից`

1) տեսական ուսուցումը, ներառյալ մագիստրոսի

հետազոտական աշխատանքը                                 48 շաբաթ,

    2) քննաշրջանները`                                 10 շաբաթ,

    3) պրակտիկաները`                                   2 շաբաթ,

4) ամփոփիչ ատեստավորումը, ներառյալ ավարտական աշխատանքի պատրաստումը և

պաշտպանությունը`                                      16 շաբաթ

    5) արձակուրդները (առանց հետավարտականի)`           15 շաբաթ:

17. Մագիստրոսի պատրաստման հիմնական կրթական ծրագրի յուրացման ժամկետները հեռակա ուսուցման դեպքում երկարաձգվում են մինչև 0.5 տարի:

18. Ավարտական աշխատանքի կատարման ժամանակացույցը, ընթացիկ վերահսկման և ատեստավորման ձևը, պաշտպանության թույլատրման կարգը սահմանում է բուհը` հիմք ընդունելով կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից սահմանված կարգը, որը հաստատում է բուհի գիտական խորհուրդը:

19. Մագիստրոսի կրթական ծրագրով սովորողի ուսումնական բեռնվածքի առավելագույն ծավալը սահմանվում է շաբաթական 45 ժամ` ներառյալ լսարանային և արտալսարանային (ինքնուրույն) աշխատանքները:

20. Մագիստրոսի պատրաստման մասնագիտական ծրագրերի յուրացման ընթացքում առկա սովորողի լսարանային պարապմունքների ծավալը չպետք է գերազանցի շաբաթական 22 ժամը: Նշված ծավալում չեն ընդգրկվում ֆիզիկական դաստիարակության և ֆակուլտատիվ դասընթացների դասաժամերը: ՈՒսումնական տարվա տեսական ուսուցման տևողությունը 32 շաբաթ է:

21. Հեռակա ուսուցման ձևով սովորողի համար պետք է ապահովվի տարեկան 25 ժամից ոչ պակաս ծավալով լսարանային պարապմունքներ անցկացնելը:

22. ՈՒսումնական տարվա արձակուրդները պետք է 12 շաբաթ լինեն, այդ թվում` 2 շաբաթից ոչ պակաս` ձմեռային քննաշրջանից հետո:

 

VI «031700-ԳԵՂԵՑԻԿ ԱՐՎԵՍՏ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ԳԵՂԵՑԻԿ ԱՐՎԵՍՏԻ ՄԱԳԻՍՏՐՈՍԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

23. «031700-Գեղեցիկ արվեստ» մասնագիտությամբ գեղեցիկ արվեստի մագիստրոսի պատրաստման հիմնական կրթական ծրագրի մշակման ներկայացվող պահանջները.

1) Սույն պետական կրթական չափորոշիչի հիման վրա բուհն ինքնուրույն է մշակում և հաստատում մագիստրոսի կրթական ծրագիրը:

Մագիստրանտի կողմից ընտրովի դասընթացների ուսումնառությունը պարտադիր է, իսկ նրանց ցանկը երաշխավորական բնույթ է կրում, որը կարող է փոփոխել կամ լրացնել բուհը:

ՈՒսումնական դասընթացի բաղադրիչների տեսակները (դասախոսություն, գործնական, սեմինար, լաբորատոր պարապմունքներ, գիտահետազոտական աշխատանք, պրակտիկաներ, ավարտական և կուրսային աշխատանքների խորհրդատվություն և այլն) և ծավալները` դասընթացին հատկացված դասաժամերի շրջանակում սահմանում է բուհը: ՈՒսուցման ողջ շրջանում ուսումնական ժամանակի ընդհանուր հաշվեկշռում ուսանողի տեսական ուսուցումը չպետք է ցածր լինի 50%-ից:

ՈՒսանողի գիտելիքի ստուգման և գնահատման համակարգի տեսակն ընտրում է բուհը:

Կուրսային աշխատանքը դիտարկվում է որպես դասընթացի ուսումնական բաղադրիչ և իրականացվում է այդ դասընթացին հատկացրած դասաժամերի հաշվին:

Մասնագիտության ուսումնական պլանով նախատեսված բոլոր ուսումնական դասընթացների, կուրսային և գիտահետազոտական աշխատանքների և պրակտիկաների համար պարտադիր է եզրափակիչ գնահատականի նշանակումը:

2) «031700-Գեղեցիկ արվեստ» մասնագիտության մագիստրոսի պատրաստման մասնագիտական ծրագրի գիտահետազոտական բաժնին ներկայացվում են հետևյալ պահանջները`

ա. նոր վերլուծական մեթոդների մշակում,

բ. գովազդի, ներկայացման նոր տեխնոլոգիաների մշակում,

գ. տեսական և մեթոդական նոր մոտեցումների մշակում:

Ծրագրի գիտահետազոտական մասը պետք է պարունակի խնդիրների ցանկ, որոնք գիտագործնական և կիրառական նշանակություն ունեն մագիստրոսի գործունեության ոլորտների համար և ներկայացվում են որպես մասնագիտական ծրագրի կուրսային աշխատանքների թեմատիկ ցանկ:

3) «031700-Գեղեցիկ արվեստ» մասնագիտության մագիստրոսի հիմնական կրթական ծրագիրն իրականացնելու դեպքում բուհն իրավասու է`

ա. 5%-ի սահմաններում փոփոխել դասընթացների կրթաբլոկներին հատկացրած ժամաքանակները, իսկ առանձին դասընթացներին` մինչև 10%-ի սահմաններում,

բ. առանձին դասընթացների դասավանդումն իրականացնել հեղինակային դասախոսությունների, գործնական պարապմունքների, առաջադրանքների և գիտական սեմինարների ձևով` բուհի մշակած ծրագրերով, հաշվի առնելով բուհի գիտական դպրոցների մասնագիտական առանձնահատկությունները, դասախոսների հետազոտական ուղղվածությունը և հակումները, որոնք կապահովեն կրթաբլոկների դասընթացների թեմատիկայի լուսաբանումը` ուսանողների մասնագիտական կողմնորոշմանը համապատասխան,

4) ՈՒսուցումը մագիստրատուրայում իրականացվում է սովորողի աշխատանքի անհատական ծրագրով, որը մշակվում է գիտական ղեկավարի և բուհի (ֆակուլտետի) մագիստրոսական ծրագրի գիտական ղեկավարի մասնակցությամբ, հաշվի առնելով նախորդ տարիներին սովորողի կատարած հետազոտական աշխատանքի թեմատիկան և նրա գիտական նախասիրությունները: Սովորողի աշխատանքի անհատական ծրագիրը հաստատում է ֆակուլտետի դեկանը:

24. ՈՒսումնական գործընթացի կադրային ապահովման պահանջները.

Դիզայնի մագիստրոսի պատրաստման հիմնական կրթական ծրագրերի իրականացումը պետք է ապահովվի գիտամանկավարժական կադրերով, որոնք որպես կանոն, ունեն դասընթացների դասավանդման ուղղվածությանը համապատասխանող հիմնական կրթություն (առնվազն դիպլոմավորված մասնագետի կամ մագիստրոսի) և հետևողականորեն զբաղվում են հետազոտական և գիտամեթոդական գործունեությամբ: Հետևողականորեն զբաղվում են հետազոտական և գիտահետազոտական գործունեությամբ: Մագիստրատուրայում դասավանդող դասախոսները պետք է ունենան գիտական աստիճան (գիտական կոչում, սպորտային բարձրագույն կարգ, արվեստի ոլորտի պատվավոր կոչում և այլն) կամ համապատասխան գործունեության ոլորտում հետազոտական աշխատանքի փորձ:

Գիտական աստիճան և կոչում ունեցող դասախոսները պետք է կազմեն պրոֆեսորադասախոսական կազմի 50%-ից ոչ պակասը:

Մագիստրանտի գիտական ղեկավարը պետք է ունենա գիտական աստիճան (գիտական կոչում) կամ արվեստագիտության բնագավառում լուրջ ավանդ ունեցող անձ, որը կարող է իրականացնել մինչև 5 սովորողի ղեկավարություն: Բուհի գիտխորհրդի որոշմամբ մագիստրոսական ծրագրերի գիտական ղեկավարներ կարող են նշանակվել թեկնածուի գիտական աստիճան ունեցող դոցենտներ, ովքեր ՀՀ ԲՈՀ-ից ստացել են ասպիրանտներ ղեկավարելու իրավունք: Մագիստրոսական ծրագրի գիտական ղեկավարը վերջին 5 տարիների ընթացքում պետք է ունենա թեկնածուական ատենախոսության պաշտպանած ասպիրանտ(ներ): Մագիստրանտների գիտական ղեկավարները մագիստրոսական ծրագրի թեմատիկայով պետք է վարեն գիտական հետազոտություններ, հրապարակեն գիտական հոդվածներ, ելույթներով հանդես գան գիտաժողովներում: Գիտական ղեկավարների գիտամանկավարժական գործունեությունը պետք է իրականացվի մագիստրոսական ծրագրերի հիմնական և հատուկ դասընթացների դասավանդմամբ, ինչպես նաև այդ դասընթացների գիտամեթոդական ապահովմամբ:

25. ՈՒսումնական գործընթացի ուսումնամեթոդական ապահովման պահանջները.

«031700-Գեղեցիկ արվեստ» մասնագիտությամբ գեղեցիկ արվեստի մագիստրոսի պատրաստման հիմնական կրթական ծրագրերի իրականացումը պետք է ներառի սովորողի կողմից դասընթացների գործնական (սեմինար) աշխատանքների կատարում (աշխատանքների ցանկը պարտադիր տրվում է) և որպես պարտադիր բաղադրիչ` համակարգիչներով կիրառական ծրագրային փաթեթների օգտագործմամբ գործնական առաջադրանքների և գիտահետազոտական աշխատանքների կատարում: Պարտադիր պահանջ է նաև անհրաժեշտ ինֆորմացիոն բազայի ստեղծումը, որն ապահովում է բարձրորակ մասնագետի, հետազոտողի և դասախոսի պատրաստումը, նրա մուտքը տարբեր ինֆորմացիոն աղբյուրներ, ներառյալ Internet-ը:

Համակարգչային գրաֆիկայի մագիստրոսի պատրաստման հիմնական կրթական ծրագրերի իրականացումը պետք է ապահովվի յուրաքանչյուր սովորողի մուտքով դեպի գրադարանային ֆոնդեր և տվյալների բազաներ, որոնք ըստ բովանդակության համապատասխանում են հիմնական կրթական ծրագրով նախատեսված դասընթացների լրիվ ցանկից, նույն դասընթացների բաղադրիչներին (դասախոսություններ, գործնական, սեմինար և լաբորատոր պարապմունքներ, կուրսային, գիտահետազոտական և ավարտական աշխատանքների խորհրդատվություն, պրակտիկաների ծրագրեր) նվիրված մեթոդական ձեռնարկների և ցուցումների առկայությամբ, ինչպես նաև տեսալսողական, բազմամիջավայրային նյութերով և ցուցադրական ձեռնարկներով:

Բուհի գրադարանը պետք է հագեցված լինի մասնագիտության ուսումնական պլանով նախատեսված դասընթացների արդի ուսումնամեթոդական համալիրներով, մասնագիտությանը վերաբերվող պարբերականներով, ռեֆերատիվ հանդեսներով, նորմատիվ-իրավական ակտերով, գիտական և տեղեկատու գրականությամբ:

26. ՈՒսումնական գործընթացի նյութատեխնիկական ապահովման պահանջները

«031700-Գեղեցիկ արվեստ» մասնագիտությամբ գեղեցիկ արվեստի մագիստրոսի պատրաստման հիմնական կրթական ծրագիր իրականացնող բուհը պետք է ունենա նյութատեխնիկական բազա, որը համապատասխանում է գործող սանիտարահիգիենիկ նորմերին և հակահրդեհային կանոններին, ապահովում է օրինակելի ուսումնական պլաններով նախատեսված լաբորատոր, սեմինար, գործնական պարապմունքների և միջդասընթացային պատրաստման բոլոր ձևերի և սովորողների հետազոտական աշխատանքների կատարումը:

27. Պրակտիկաների կազմակերպման պահանջները

Մագիստրոսական ծրագրով ուսուցման ընթացքում ընտրած մասնագիտացման գծով գործնական ունակությունների, ապագա աշխատավայրում հմտություններ և փորձ ձեռք բերելու նպատակով կազմակերպվում են սովորողների ուսումնական և արտադրական (գիտահետազոտական և գիտամանկավարժական, և այլն) պրակտիկաներ:

Պրակտիկաների կազմակերպմանը ներկայացվող պահանջները ձևակերպվում են բուհի կողմից` ելնելով մագիստրոսի պատրաստման մասնագիտական կրթական ծրագրի բովանդակությունից, իսկ պրակտիկաները կարող են իրականացվել`

1) բուհի մասնագիտական ամբիոններում (գիտահետազոտական և գիտամանկավարժական պրակտիկաներ),

2) կազմակերպաիրավական տարբեր ձևերի և համապատասխան ուղղության գիտահետազոտական կազմակերպություններում (գիտահետազոտական պրակտիկա),

3) թանգարաններում, պատկերասրահներում

4) գրադարաններում, արխիվներում,

5) նախագծային ստուդիաներում, ընկերություններում և կազմակերպություններում,

6) պետական և տարածքային կառավարման մարմիններում (նույնը),

7) բնագավառի հասարակական և կազմակերպաիրավական տարբեր ձևերի կազմակերպությունների հետազոտական բաժիններում (նույնը),

8) այլ բուհերի համապատասխան ամբիոններում և հետազոտական լաբորատորիաստուդիաներում (գիտամանկավարժական և գիտահետազոտական պրակտիկա) ստաժավորման ձևով:

Բուհն իրավունք ունի թույլատրել ուսուցումը աշխատանքի հետ համատեղող սովորողի պրակտիկայի անցկացումը աշխատավայրում` նախապես կազմված անհատական ծրագրով, եթե նրա աշխատանքի բնույթը համապատասխանում է բուհում ուսումնառած մասնագիտությանը:

 

VII «031700-ԳԵՂԵՑԻԿ ԱՐՎԵՍՏ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ԳԵՂԵՑԻԿ ԱՐՎԵՍՏԻ ՄԱԳԻՍՏՐՈՍԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

28. Մագիստրոսի մասնագիտական պատրաստվածությանը ներկայացվող պահանջները.

1) «031700-Գեղեցիկ արվեստ» մասնագիտության մագիստրոսը պետք է կարողանա լուծել իր որակավորմանը համապատասխանող խնդիրներ, որոնք ներառում են հետևյալ պահանջները.

ա. ճարտարապետական, շինարարական օբյեկտների և նրանց նախագծերի վերլուծություն,

բ. դիզայն աշխատանքների և նրանց նախագծերի վերլուծություն,

գ. կերպարվեստի գործերի, կենցաղային և դեկորատիվ արտադրանքի վերլուծություն,

դ. ճարտարապետական, դիզայն, շինարարական օբյեկտների, կերպարվեստի գործերի, կենցաղային և դեկորատիվ արտադրանքի պրոպագանդում և գովազդ,

ե. ճարտարապետական, դիզայն, շինարարական օբյեկտների, կերպարվեստի գործերի, կենցաղային և դեկորատիվ արտադրանքի պատմական վերլուծություն,

զ. ճարտարապետական, դիզայն, շինարարական օբյեկտների, կերպարվեստի գործերի, կենցաղային և դեկորատիվ արտադրանքի գեղագիտական, կոնստրուկտիվ և այլ ասպեկտների վերլուծություն,

է. կիրառական արվեստի և կերպարվեստի տեսության զարգացում,

ը. էլեկտրոնային տեխնիկայի և տեխնոլոգիաների կիրառում,

թ. ինքնուրույն գիտահետազոտական և գիտամանկավարժական գործունեություն վարելու փորձառություն,

ժ. գիտափորձի ծրագրավորման, կազմակերպման և իրականացման մեթոդների,

ժա. համակարգչային եղանակով խմբագրման, ինֆորմացիայի հավաքման, մշակման, պահպանման, փոխանցման և պաշտպանության մեթոդների,

ժբ. գիտության և մասնագիտական կրթության բնագավառների ինֆորմացիոն և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների,

ժգ. հետազոտության արդյունքների մշակման և գիտական մամուլում հրապարակման, ինչպես նաև գիտական ակնարկների, ռեֆերատների, հաշվետվությունների և ելույթների ձևակերպման մեթոդների,

ժդ. գիտատեխնիկական ինֆորմացիայի ձևակերպման գործող չափորոշիչների և նորմատիվների,

ժե. մասնագիտական կրթության կազմակերպական ձևերի և մեթոդների տիրապետում,

ժզ. խոր մասնագիտական գիտելիքներ պահանջող գիտահետազոտական և գիտամանկավարժական գործունեությունում ծագած հիմնախնդիրների ձևակերպման և լուծման,

ժէ. հետազոտությունների որոշակի խնդիրներ լուծելու անհրաժեշտությունից ելնելով` դրանց իրականացման մեթոդների ընտրության, ձևավորման, կատարելագործման կամ նորերի առաջադրման,

ժը. տվյալների բազաների, ծրագրային փաթեթների, ինչպես նաև բազմամիջավայրային և համակարգչային գրաֆիկայի համակարգերի արդյունավետ օգտագործման,

ժթ. արդի տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ` մասնագիտական գրականության մշակման և մատենագրական աշխատանքների վարման,

ի. ստացված տվյալների մշակման արդյունքով և գրական աղբյուրների հաշվառմամբ` արդյունքների վերլուծության, ըմբռնման և իմաստավորման,

իա. խմբագրման և մամուլի արդի պահանջների ապահովմամբ` նախագծային աշխատանքների, գիտական ակնարկների, ռեֆերատների, ելույթների թեզերի, հաշվետվությունների և գիտական հոդվածների ձևակերպման ունակություններ:

2) Մագիստրոսի պատրաստման մասնագիտական ծրագրի գիտահետազոտական բաժնին ներկայացվող պահանջները սահմանում է բուհը:

29. «031700-Գեղեցիկ արվեստ» մասնագիտությամբ գեղեցիկ արվեստի մագիստրոսի ամփոփիչ ատեստավորման պահանջները.

1) «031700-Գեղեցիկ արվեստ» մասնագիտությամբ գեղեցիկ արվեստի մագիստրոսի ամփոփիչ ատեստավորումը ներառում է`

ավարտական աշխատանքի պաշտպանությունը, որը թույլ է տալիս բացահայտելու մագիստրոսի տեսական և գործնական պատրաստությունը սույն պետական կրթական չափորոշիչով սահմանված մասնագիտական խնդիրների լուծման բնագավառում: Ամփոփիչ ատեստավորումը բաղադրիչները պետք է լրիվ համապատասխանեն մագիստրոսի պատրաստման հիմնական կրթական ծրագրին: Նշված բաղադրիչների ընտրության ժամանակ անհրաժեշտ է ղեկավարվել հետևյալով`

ա. ամփոփիչ ատեստավորման հիմնական պարտադիր մասը ավարտական աշխատանքի պաշտպանությունն է,

բ. բաղադրիչների բովանդակությունը և դրանց իրականացման կարգը ընդունում է բուհի գիտխորհուրդը:

2) «031700-Գեղեցիկ արվեստ» մասնագիտությամբ գեղեցիկ արվեստի մագիստրոսի ավարտական աշխատանքին ներկայացվող պահանջները.

«031700-Գեղեցիկ արվեստ» մասնագիտությամբ գեղեցիկ արվեստի մագիստրոսի ավարտական աշխատանքը ավարտուն տեսական կամ փորձարարական հետազոտական աշխատանք է, կապված գիտության և տեխնիկայի տվյալ բնագավառին առնչվող արդի և հրատապ խնդիրների լուծմանը, որը բխում է մագիստրոսի պատրաստման հիմնական կրթական ծրագրի առանձնահատկություններից և պահանջներից:

Մագիստրոսական ատենախոսությունը, որը բարձրագույն մասնագիտական կրթության եզրափակիչ փուլն է բնորոշում, պետք է ապահովի ոչ միայն մագիստրոսի ընդհանուր ակադեմիական պատրաստականության աստիճանը, այլ նաև ընտրած մասնագիտության ոլորտում նրա մեթոդաբանական պատկերացումների և մեթոդական փորձառությունների ընդհանրությունը:

Բովանդակային առումով ավարտական աշխատանքը պետք է`

ա. ներկայացվի որպես բնագավառի հիմնահարցերից մեկին վերաբերող հետազոտություն, որում սովորողը բացահայտում է իր տեսական գիտելիքները և գործնական ունակությունները, որոնք թույլ են տալիս իրեն ինքնուրույն լուծելու մասնագիտական բնույթի խնդիրներ,

բ. բացահայտի սովորողի կողմից գիտական և համակարգային վերլուծության մեթոդների յուրացման աստիճանը, ունակությունը` կատարելու տեսական ընդհանրացումներ և գործնական եզրակացություններ, հիմնավորված առաջարկություններ և երաշխավորություններ բնագավառի հիմնահարցերի լուծման կատարելագործման վերաբերյալ,

գ. կրի ստեղծագործական բնույթ` հավաստի վիճակագրական տվյալների օգտագործմամբ,

դ. բացահայտի սովորողի պատրաստության աստիճանը ինքնուրույն աշխատելու կիրառական արվեստի (ճարտարապետություն և դիզայն) և կերպարվեստի (գծանկար, գունանկար, քանդակ), ոլորտներում:

ե. համապատասխանի նյութի տրամաբանման և հստակ շարադրման պահանջներին և հենվի հավաստի փաստերի վրա,

զ. արտացոլի սովորողի ունակությունը` օգտագործել տեղեկատվության որոնման, ընտրության, համակարգման և մշակման արդի մեթոդներ, աշխատել բնագավառի նորմատիվ-իրավական ակտերի հետ,

է. ձևավորված լինի հրատարակչական արդի նորմատիվներին և պահանջներին համապատասխան, ունենա հետազոտական աշխատանքի հաշվետվությանը բնորոշ կառուցվածք և 60-70 էջ համակարգչային շարվածքի ծավալ, ինչպես նաև հավելվածներ` պաստառների, լուսանկարների, տեսաֆիլմերի, հոլովակների, վեբ կայքերի և այլնի տեսքով:

Ավարտական աշխատանքների թեմատիկան սահմանում է մասնագիտական ամբիոնը:

Թեմաների ընտրությունը և գիտական ղեկավարների նշանակումը կատարվում է 1-ին կիսամյակի 1-ին շաբաթվա ընթացքում:

Ավարտական աշխատանքի կառուցվածքին, բովանդակությանը և ծավալին ներկայացվող պահանջները սահմանում է բուհը, սույն պետական կրթական չափորոշիչին համաձայն:

Ավարտական աշխատանքի կատարման ժամանակացույցը, ընթացիկ վերահսկման և ատեստավորման ձևը, պաշտպանության թույլատրման կարգը սահմանում է բուհը` հիմք ընդունելով կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից սահմանած կարգը, որը հաստատում է բուհի գիտական խորհուրդը:

 

-----------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
Կրթության, գիտ, մշակ, սպորտ նախ.
24.11.2010
N 1641-Ն
Հրաման