Սեղմել Esc փակելու համար:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ԵՎ ՄԱԳԻՍՏՐՈՍԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ Կ ...

 

 

110.1641.101210

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «10»        12            2010 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10110469

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

24 նոյեմբերի 2010 թվականի N 1641-Ն

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ԵՎ ՄԱԳԻՍՏՐՈՍԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(7-րդ մաս)

 

«081500-ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ (ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ

    Մասնագիտությունը`                 ՃՅՈՒՂՈՒՄ)»

                      ___________________________________________

                                   դասիչ, անվանում

 

    Որակավորման աստիճանը`       ֆինանսների բակալավր

                          ________________________________

                                      անվանում

 

I «081500-ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ (ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՃՅՈՒՂՈՒՄ)» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ

 

1. «081500-Հաշվապահական հաշվառում (Շինարարության ճյուղում)» մասնագիտությունը հաստատված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թ. օգոստոսի 30-ի թիվ 1038-Ն որոշմամբ:

2. Շրջանավարտի որակավորումը` ֆինանսների բակալավր:

«081500-Հաշվապահական հաշվառում (Շինարարության ճյուղում)» մասնագիտությամբ բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրի յուրացման նորմատիվային ժամկետը 4 տարի է:

3. Շրջանավարտի որակավորման բնութագիրը.

«081500-Հաշվապահական հաշվառում (Շինարարության ճյուղում)» մասնագիտությամբ բակալավրը ԲՈՒՀ-ն ավարտելուց հետո պետք է ունենա.

1) գիտելիքներ

ա. կառավարչական, կազմակերպչական, տնտեսագիտական, ֆինանսական, տեղեկատվական, խորհրդակցական գործունեության վերաբերյալ,

բ. ոլորտի հիմնախնդիրների վերաբերյալ,

գ. կառավարչական և տնտեսական որոշումների ընդունման և իրականացման սկզբունքների վերաբերյալ,

դ. կազմակերպության հաշվապահական հաշվառման կազմակերպման մասին,

ե. տնտեսական գործունեության իրավական գրանցման մասին,

զ. լոգիստիկայի խնդիրների, գործառույթների վերաբերյալ և այլն,

է. կրթական հաջորդ աստիճանում ուսումը շարունակելու:

2) Հմտություններ

ա. առանձնացնելու տնտեսագիտական խնդիրները, առաջարկելու դրանց լուծման եղանակները և գնահատելու ակնկալվող արդյունքները կոնկրետ իրավիճակների վերլուծության ընթացքում,

բ. կիրառելու հաշվապահական հաշվառման տեսության հիմունքները,

գ. օգտագործելու հաշվապահական հաշվառման մեթոդների վերաբերյալ գիտելիքները համապատասխան իրավիճակներում և այլն:

3) Կարողություններ`

ա. իրականացնելու կազմակերպչական, տնտեսագիտական, հաշվապահական հաշվառման տվյալների և մարքեթինգային խնդիրների վերլուծություն,

բ. կազմելու նախագծանախահաշվային փաստաթղթերի փաթեթ,

գ. իրականացնելու կազմակերպության, ինչպես նաև կազմակերպությունների խմբերի հաշվեկշռի մշակում,

դ. կիրառելու հաշվապահական հաշվառման և հարկային հաշվառման վարման համապատասխան հմտություններ,

ե. կիրառելու տեղեկատվական տեխնոլոգիաները տնտեսական խնդիրների լուծման ժամանակ և այլն:

4. Մասնագիտական գործունեության բնագավառը.

«081500-Հաշվապահական հաշվառում (Շինարարության ճյուղում)» մասնագիտությունը առնչվում է գիտության (հաշվապահության, տնտեսագիտության, կառավարման և այլն) այն բնագավառին, որը ներառում է երկրի տնտեսության զարգացման, մասնավորապես արդյունաբերական և քաղաքացիական շինարարության ոլորտում հաշվապահական հաշվառման, պլանավորման, կառավարման, ֆինանսական հոսքերի արդյունավետ օգտագործման և մարդկային ու նյութական միջոցների օպտիմալ կառավարմանը:

5. Մասնագիտական գործունեության օբյեկտները.

Քաղաքաշինության բնագավառ, տնտեսագիտություն, ֆինանսներ և վարկ, բանկային գործ, մաքսային գործ, հաշվապահական հաշվառում, արտադրական մենեջմենտ, մարդկային միջոցների կառավարում, լոգիստիկա, բիզնես պլանավորում:

6. Մասնագիտական գործունեության տեսակները.

«081500-Հաշվապահական հաշվառում (Շինարարության ճյուղում)» մասնագիտությամբ բակալավրը սույն պետական կրթական չափորոշիչով սահմանված հիմնարար և մասնագիտական պատրաստությանը համապատասխան կարող է կատարել մասնագիտական գործունեության հետևյալ տեսակները`

1) նախագծատնտեսագիտական,

2) նախագծանախահաշվային,

3) կազմակերպչակառավարչական,

4) արդյունաբերատեխնոլոգիական:

7. Մասնագիտական գործունեության ընդհանրական խնդիրները.

«081500-Հաշվապահական հաշվառում (Շինարարության ճյուղում)» մասնագիտությամբ բակալավրը, կախված մասնագիտական գործունեության տեսակից, պետք է պատրաստ լինի լուծելու հետևյալ մասնագիտական խնդիրները`

1) Մասնակցությունը շինարարական ինդուստրիայի ֆինանսական կառավարման ոլորտում և երկրի տնտեսության այլ ճյուղերում, որոնք կապված են հասարակական և քաղաքացիական շինարարության կիրառական, տեսական և գիտահետազոտական աշխատանքների կատարման հետ,

2) համապատասխան մեթոդիկայով հաստատված թեմայի առանձին բաժինների (փուլեր, առաջադրանքներ) հետազոտական աշխատանքների կատարումը,

3) մասնակցությունը գիտական հետազոտության, մասնագիտական գրականության և այլ գիտատեխնիկական փաստաթղթերի ուսումնասիրությանը, հայրենական և արտասահմանյան գիտության և տեխնիկայի նվաճումների հիման վրա երաշխավորության մշակմանը,

4) մասնակցությունը կոլեկտիվի աշխատանքների կազմակերպմանը, տնտեսա-կառավարչական լուծումների ընդունմանը,

5) աշխատանքի կազմակերպման առաջավոր մեթոդների ներդրում,

6) հատակագծերի, ծրագրերի, նախագծերի հայտերի ելակետային տվյալների նախապատրաստում:

8. Որակավորման պահանջները.

Մասնագիտական խնդիրները լուծելու նպատակով բակալավրը կատարում է հետևյալ գործառնությունները`

1) ուսումնասիրում է մասնագիտական գրականություն և այլ գիտատեխնիկական փաստաթղթեր, ֆինանսական կառավարման և հաշվապահական հաշվառման բնագավառում հայրենական ու արտասահմանյան գիտության և տեխնիկայի նվաճումները,

2) մասնակցում է գիտահետազոտական աշխատանքների կատարմանը կամ տեխնիկական մշակմանը,

3) թեմայի (առաջադրանքի) վերաբերյալ իրականացնում է գիտատեխնիկական տեղեկատվությունների հավաքում, գրառում, մշակում, վերլուծություն և համակարգում,

4) մասնակցում է հետազոտությունների և մշակումների արդյունքների ներդրմանը,

5) կազմում է հաշվետվություն թեմայի կամ նրա բաժնի վերաբերյալ:

9. Շրջանավարտի կրթությունը շարունակելու հնարավորությունը.

«081500-Հաշվապահական հաշվառում (Շինարարության ճյուղում)» մասնագիտությամբ բարձրագույն մասնագիտական կրթության հիմնական կրթական ծրագիրը յուրացրած բակալավրը պատրաստ է կրթությունը շարունակելու`

1) մագիստրատուրայում` ստանալ մագիստրոսի որակավորման աստիճան,

2) ասպիրանտուրայում (մագիստրոսի հիմնական կրթական ծրագիրը յուրացնելուց հետո)` ստանալ գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

 

II ԴԻՄՈՐԴԻ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

10. Դիմորդի նախորդող կրթական մակարդակը` միջնակարգ, նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական կրթություն:

11. Դիմորդը պետք է ունենա` ավարտական փաստաթուղթ (ատեստատ, դիպլոմ)` միջնակարգ, նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական կրթության:

 

III «081500-ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ (ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՃՅՈՒՂՈՒՄ)» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

12. Բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագիրը մշակվում է սույն պետական կրթական չափորոշիչով և ներառում է մասնագիտության ուսումնական պլանը, ուսումնական դասընթացների և պրակտիկաների ծրագրերը:

13. Բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրի բովանդակության պարտադիր նվազագույնի իրականացման պայմաններին և ուսումնառության ժամկետներին ներկայացվող պահանջները կանոնակարգվում են սույն պետական կրթական չափորոշիչներով:

14. Բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագիրը ձևավորվում է հանրապետական, բուհական, ուսանողի կողմից ընտրովի և ֆակուլտատիվ բաղադրիչների դասընթացներից:

15. Բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագիրը պետք է նախատեսի հետևյալ կրթամասերում ընդգրկված առարկաների ուսումնասիրումը`

    1) Հումանիտար                       Հ,

    2) Հիմարաբար և  բնագիտական`         ՀԲ,

    3) Ընդհանուր մասնագիտական`          ԸՄ,

    4) Մասնագիտական`                    Մ,

    5) Մասնագիտացման ընտրովի:`          Մ-ը:

    6) Ֆակուլտատիվ`                     Ֆ,

ինչպես նաև ամփոփիչ ատեստավորումը:

16. Բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրի բուհական բաղադրիչի բովանդակությունը պետք է ապահովի շրջանավարտի պատրաստությունը սույն պետական կրթական չափորոշիչով սահմանված որակավորման բնութագրի համաձայն: Բուհական բաղադրիչում ընդգրկված դասընթացները երաշխավորական բնույթ են կրում:

 

IV «081500-ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ (ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՃՅՈՒՂՈՒՄ)» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՆՎԱԶԱԳՈՒՅՆԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

._____________________________________________________________________.

|Դասիչ|Դասընթացների անվանումը ու նրանց հիմնական բաժինները      |Ժամեր |

|_____|________________________________________________________|______|

|  1  |                            2                           |   3  |

|_____|________________________________________________________|______|

|1.Հ  |ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԿՐԹԱՄԱՍ                                      |      |

|_____|________________________________________________________|______|

| 1.1 |Հայոց պատմություն (3 կրեդիտ)                            |  99  |

|     |Հայ ժողովրդի կազմավորումը: ՈՒրարտու-Արարատյան           |      |

|     |թագավորությունը:  Արշակունյաց թագավորությունը           |      |

|     |Հայաստանում: Քրիստոնեության ընդունումը: Ֆեոդալիզմի      |      |

|     |հաստատումը: Գրերի գյուտը: Հայաստանի բաժանումը           |      |

|     |Պարսկաստանի և  Բյուզանդիայի միջև:  Արշակունիների        |      |

|     |անկումը: Պավլիկյան և  Թոնդրակյան շարժումները: Կիլիկիայի |      |

|     |հայկական պետությունը: Հայաստանը թուրք-իրանական          |      |

|     |պատերազմների շրջանում: Հայաստանի բաժանումները Թուրքիայի |      |

|     |և  Իրանի միջև:  Իսրայել Օրին և  հայ ազատագրական         |      |

|     |շարժումը: Ռուս-պարսկական պատերազմները: Թուրքմենչայի     |      |

|     |պայմանագիրը: Արևելյան  Հայաստանի միացումը Ռուսաստանին:  |      |

|     |Ռուս-թուրքական պատերազմը և  հայկական հարցը:             |      |

|     |Սան-Ստեֆանոյի պայմանագիրը: Բեռլինի վեհաժողովը: Հայ      |      |

|     |քաղաքական կուսակցությունները: 1890-ական թթ. հայկական    |      |

|     |կոտորածները և  ինքնապաշտպանական մարտերը Օսմանյան        |      |

|     |կայսրությունում: Երիտթուրքերի իշխանության գալը:         |      |

|     |Թուրքիզմը, օսմանիզմը և  պանթուրքիզմը որպես թուրքական    |      |

|     |ազգայնականության դրսևորումներ:  Առաջին համաշխարհային    |      |

|     |պատերազմը և  հայոց ցեղասպանությունը: Փետրվարյան         |      |

|     |հեղափոխության հաղթանակը: Իրադրությունը Անդրկովկասում և  |      |

|     |Հայաստանում հոկտեմբերյան հեղափոխությունից հետո:         |      |

|     |Թուրքա-Հայաստանի մասին դեկրետը: Բրեստի հաշտությունը:    |      |

|     |Սարդարապատի, Բաշ-Ապարանի և  Ղարաքիլիսայի ճակատամարտերը: |      |

|     |Բաթումի պայմանագիրը: Հայաստանի առաջին հանրապետության    |      |

|     |ստեղծումը: Հայկական հարցը Փարիզի կոնֆերանսում: Սևրի     |      |

|     |պայմանագիրը: Թուրք-հայկական պատերազմը: Ալեքսանդրապոլի   |      |

|     |պայմանագիրը: Հայաստանի խորհրդայնացումը:                 |      |

|     |Խորհրդա-թուրքական կոնֆերանսը և  մարտի 16-ի պայմանագիրը: |      |

|     |Հայկական սփյուռքը: II համաշխարհային պատերազմի սկիզբը:   |      |

|     |Հայրենական պատերազմը: Արցախյան շարժումը: Վերակառուցումը:|      |

|     |ԽՍՀՄ-ի քայքայումը: Ժողովրդական նոր իշխանության          |      |

|     |հաստատումը Հայաստանում: Հանրապետության անկախության մասին|      |

|     |Հռչակագիրը: ՀՀ մուտքը ՄԱԿ 1992 թ.: 1995 հուլիսի 5-ի     |      |

|     |հանրաքվեն և  սահմանադրության ընդունումը:                |      |

|_____|________________________________________________________|______|

| 1.2 |Փիլիսոփայություն (2 կրեդիտ)                             |  90  |

|     |Փիլիսոփայության պատմություն: Իմացաբանություն:           |      |

|     |Գոյաբանություն: Բարոյագիտություն: Էկոլոգիական           |      |

|     |փիլիսոփայություն: Սոցիալական փիլիսոփայություն: Տեխնիկայի|      |

|     |փիլիսոփայություն: Սեմիոտիկա:                            |      |

|_____|________________________________________________________|______|

| 1.3 |Հայոց լեզու և  հայ գրականություն (4 կրեդիտ)             | 120  |

|     |Հայոց լեզվի զարգացման փուլերը: Ձայնավորների,            |      |

|     |երկհնչյունների և  բաղաձայնների ուղղագրությանը և  դրանց  |      |

|     |ուղղախոսությունը: Հայոց լեզվից ստացած գիտելիքների       |      |

|     |զարգացում, ոճագիտություն, գրական լեզվի ոճեր, ուղղագրական|      |

|     |և  ուղղախոսական կարողություններ: Մասնագիտական բառերի    |      |

|     |ուսուցում, գործնական և  պաշտոնական գրություններ:        |      |

|     |Շինարարական տերմինների հարստացման ու հայերենացման       |      |

|     |սկզբունքները: Գաղափար տերմինի, բառերի տեսակների մասին:  |      |

|     |Ցուցումներ գիտական աշխատանքներ գրելու վերաբերյալ:       |      |

|     |Բանավեճի արվեստ, թարգմանության արվեստ, թարգմանության    |      |

|     |տեխնիկա: Խոսքի արժեքներ ու թերություններ, լեզվական ճիշտ |      |

|     |և  սխալ ձևեր:  Գրականությունը որպես գեղարվեստական       |      |

|     |մշակույթի խոսքային հիմք և  արվեստի առաջատար տեսակ:      |      |

|     |Գրականության և  արվեստի մյուս տեսակների փոխազդեցության  |      |

|     |և  համադրության պատմական միտումը: Տեխնիկայի զարգացումը  |      |

|     |և  արվեստի տեսակների փոխազդեցության հեռանկարը: Հայ      |      |

|     |գրականության զարգացման փուլերը: Հայ միջնադարյան         |      |

|     |առակագրությունն ու սիրերգությունը: Հայ նոր              |      |

|     |գրականություն: Վահան Տերյանը և  արվեստը: Ավ. Իսահակյանը |      |

|     |և  ճարտարապետությունն ու նկարչությունը: Հայ նորագույն   |      |

|     |գրականություն: Ե. Չարենցը և  արվեստը: Դ. Դեմիրճյանը իր  |      |

|     |ժամանակաշրջանի նկարիչների և  ճարտարապետության մասին:    |      |

|     |Ժամանակակից պոեզիան և  արձակը: Հայ գրող-նկարիչները և    |      |

|     |գրող-ճարտարապետները:                                    |      |

|_____|________________________________________________________|______|

| 1.4 |Ռուսաց լեզու (4 կրեդիտ)                                 | 120  |

|     |Լեզվական գիտելիքների ակտիվացում: Ռուսերեն լեզվով        |      |

|     |մասնագիտական և  գիտահանրամատչելի տեքստերի թարգմանություն|      |

|     |և  վերարտադրություն: Գիտատեխնիկական տերմինաբանություն:  |      |

|     |Մասնագիտական, գիտատեխնիկական գրականությունից օգտվելու   |      |

|     |կարողությունների զարգացում: Բարդ ուղղագրական,           |      |

|     |ուղղախոսական տերմիններ:                                 |      |

|     |Գրավոր խոսքի հմտությունների զարգացում և  խորացում:      |      |

|     |Բառապաշարի ընդլայնում (տերմինագիտություն մինչև  1500    |      |

|     |բառ), մասնագիտական, գիտահանրամատչելի տեքստերի           |      |

|     |վերարտադրում, տերմինների գործածում, գիտատեխնիկական      |      |

|     |գրականության ընկալում և  վերարտադրում, հաղորդակցման     |      |

|     |մասնագիտական գիտելիքների ձևավորում:  Անհրաժեշտ          |      |

|     |փաստաթղթերի (դիմում, պաշտոնական նամակ, կենսագրություն և |      |

|     |այլն) ձևակերպում,  ռեֆերատներ, կոնսպեկտներ: Մասնագիտական|      |

|     |գրականության տեքստերի թարգմանություն:                   |      |

|_____|________________________________________________________|______|

| 1.5 |Օտար լեզու (4 կրեդիտ)                                   | 120  |

|     |Լեզվական գիտելիքների խորացում: ՈՒղղագրություն և         |      |

|     |ուղղախոսություն: Բանավոր և  գրավոր խոսքի հմտությունների |      |

|     |ակտիվացում: Մասնագիտական գրականությունից օգտվելու,      |      |

|     |գիտատեխնիկական տեքստերը ճիշտ ընկալելու և  վերարտադրելու |      |

|     |կարողությունների զարգացում:                             |      |

|     |Մասնագիտական տեքստերի առանձնահատկությունները,           |      |

|     |մասնագիտական տերմիններ: Փաստաթղթեր (դիմում, պաշտոնական  |      |

|     |նամակ, կենսագրություն և  այլն) կազմելու, ռեֆերատներ     |      |

|     |գրելու, տեխնիկական գրականությունից օգտվելու և           |      |

|     |գիտատեխնիկական տեքստեր թարգմանելու կարողությունների     |      |

|     |զարգացում:                                              |      |

|_____|________________________________________________________|______|

| 1.6 |Ֆիզիկական դաստիարակություն                              | 327  |

|     |Ֆիզիկական կուլտուրան ուսանողների ընդհանուր կուլտուրայի  |      |

|     |և  մասնագիտական պատրաստության միջոց, նրա                |      |

|     |սոցիալ-կենսաբանական հիմունքները, ֆիզիկական կուլտուրան   |      |

|     |որպես հասարակական սոցիալական երևույթ,  ֆենոմեն: ՀՀ      |      |

|     |օրենսդրությունը ֆիզիկական կուլտուրայի և  սպորտի մասին,  |      |

|     |անհատի ֆիզիկական կուլտուրան, ուսանողի առողջ ապրելակերպի |      |

|     |հիմունքները, ֆիզիկական կուլտուրայի միջոցների            |      |

|     |օգտագործումը աշխատունակության բարձրացման նպատակով:      |      |

|     |Ֆիզիկական ընդհանուր և  հատուկ պատրաստությունը ֆիզիկական |      |

|     |դաստիարակության համակարգում, սպորտում, սպորտի ձևերի  կամ|      |

|     |ֆիզիկական վարժությունների համակարգի անհատական           |      |

|     |ընտրություն, ուսանողների մասնագիտական, կիրառական        |      |

|     |ֆիզիկական պատրաստություն, ինքնուրույն պարապմունքների    |      |

|     |մեթոդիկայի հիմունքները և  սեփական օրգանիզմի վիճակի      |      |

|     |վերահսկողություն:                                       |      |

|_____|________________________________________________________|______|

|2.ՀԲ.|ՀԻՄՆԱՐԱՐ ԵՎ ԲՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱՄԱՍ                          |      |

|_____|________________________________________________________|______|

| 2.1 |Մաթեմատիկա (11 կրեդիտ)                                  |  330 |

|     |Վեկտորներ, գործողություններ նրանց հետ: ՈՒղղի և          |      |

|     |հարթության հավասարումները: Երկրորդ կարգի կորեր և        |      |

|     |մակերևույթներ:  Որոշիչներ, մատրիցներ, գծային            |      |

|     |հավասարումների համակարգեր: Հաջորդականության և           |      |

|     |ֆունկցիայի սահմանը: Ֆունկցիայի անընդհատությունը:        |      |

|     |Ածանցյալ և  դիֆերենցիալ, բարձր կարգի ածանցյալներ և      |      |

|     |նրանց կիրառությունները:                                 |      |

|     |Կոմպլեքս թվեր: Անորոշ և  որոշյալ ինտեգրալներ, ինտեգրման |      |

|     |մեթոդներ: Ինտեգրալ հաշվի կիրառությունները: Մի քանի      |      |

|     |փոփոխականի ֆունկցիա: Մասնակի ածանցյալներ: Դիֆերենցիալ   |      |

|     |հավասարումներ, նրանց կիրառությունները: Շարքեր:          |      |

|_____|________________________________________________________|______|

| 2.2 |Հավանականության տեսություն (4 կրեդիտ)                   | 120  |

|     |Պատահույթների տեսակները: Հավանականության դասական        |      |

|     |սահմանումը:  Հավանականությունների գումարման և           |      |

|     |բազմապատկման թեորեմները: Բեռնուլիի անկախ փորձերի խնդիրը:|      |

|     |Պատահական մեծության բաշխման ֆունկցիաներ և  պարամետրեր:  |      |

|     |Մոտավոր հաշիվ:                                          |      |

|_____|________________________________________________________|______|

| 2.3 |Տեղեկատվական տեխնոլոգիաների հիմունքներ (3 կրեդիտ)       |  90  |

|     |Ժամանակակից անհատական օգտագործման համակարգիչների        |      |

|     |կառուցվածքը: Ներքին և  արտաքին սարքեր: Windows օպերացիոն|      |

|     |համակարգ: Microsoft office: Ֆայլեր և  ֆայլադարաններ:    |      |

|     |Նույնարկողներ, պահեստավորված բառեր: Ծանոթացում Visual   |      |

|     |C++ ալգորիթմական լեզվի հետ:                             |      |

|_____|________________________________________________________|______|

| 2.4 |Ստանդարտացում և  սերտիֆիկացում (2 կրեդիտ)               |  60  |

|     |Չափումների հիմնական դրույթները, չափման տեսության        |      |

|     |հիմունքները, չափումների միասնականության ապահովումը,     |      |

|     |Հայաստանի Հանրապետությունում գործող մեծությունների      |      |

|     |միավորների, սանդղակների և  չափումների միասնականության   |      |

|     |ապահովման գործընթացի կազմակերպումը, պետական չափագիտական |      |

|     |հսկողությունը և  վերահսկողությունը, Ստանդարտացման       |      |

|     |սահմանումները, նպատակները և  խնդիրները: Ստանդարտացման   |      |

|     |աշխատանքների կազմակերպումը, նորմատիվ փաստաթղթերը և      |      |

|     |կիրառումը: Ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերի պահանջների|      |

|     |պահպանման պետական վերահսկողությունը, միջազգային         |      |

|     |գիտատեխնիկական համագործակցությունը: Սերտիֆիկացում, նրա  |      |

|     |օբյեկտները, տեսակները և  նպատակը, պարտադիր և  կամավոր   |      |

|     |սերտիֆիկացում, ստանդարտացման և  սերտիֆիկացման գործընթացի|      |

|     |կազմակերպումը, պետական վերահսկողություն:                |      |

|_____|________________________________________________________|______|

| 2.5 |Բնապահպանության հիմունքներ (2 կրեդիտ)                   |  60  |

|     |Մթնոլորտային օդի, ջրային, հողային միջոցների և  ընդերքի  |      |

|     |պահպանություն: Կենսոլորտի էվոլյուցիան, շրջակա միջավայրի |      |

|     |և  օրգանիզմների փոխադարձ կապը: Մարդու գործունեության    |      |

|     |ազդեցությունը շրջակա միջավայրի փոփոխությունների վրա:    |      |

|     |Բնական պաշարների օգտագործման բնապահպանական սկզբունքները:|      |

|     |Բնապահպանական տնտեսագիտություն: Բնապահպանական           |      |

|     |միջոցառումներ և  տեխնոլոգիաներ: Բնապահպանական իրավունք: |      |

|     |Էկոհամակարգերի գնահատում և  մոդելավորում:               |      |

|_____|________________________________________________________|______|

| 2.6 |Քաղաքացիական պաշտպանություն և  արտակարգ իրավիճակների    |  60  |

|     |հիմնահարցեր (2 կրեդիտ)                                  |      |

|     |Արտակարգ իրավիճակներ: Քաղաքացիական պաշտպանության        |      |

|     |համակարգ: Հարձակման ժամանակակից միջոցների կողմից        |      |

|     |առաջացած վնասման օջախների բնութագրերը: Զանգվածային      |      |

|     |ոչնչացման զենքերի բնութագրումը: Ռադիոակտիվ ճառագայթային |      |

|     |գոտիներ: Ճառագայթային և  քիմիական իրադրությունների      |      |

|     |գնահատման մեթոդներ: Բնակչության պաշտպանության           |      |

|     |կազմակերպումը արտակարգ իրավիճակների և  ռազմական դրության|      |

|     |ժամանակ: Քաղաքացիական պաշտպանության պաշտպանական         |      |

|     |կառույցներ: Բնակչության տարահանում վտանգավոր գոտիներից: |      |

|     |Անհատական պաշտպանական միջոցներ: Արտակարգ իրավիճակների   |      |

|     |կանխարգելման միջոցառումներ:                             |      |

|_____|________________________________________________________|______|

| 2.7 |Ինֆորմատիկայի կիրառական խնդիրները մասնագիտությունում    | 270  |

|     |(9 կրեդիտ)                                              |      |

|     |Windows համակարգի աշխատանքի հիմունքները: Ֆայլեր,        |      |

|     |թղթապանակներ և  պիտակներ: Windows-ի կայանքներ: Ստանդարտ |      |

|     |ծրագրեր: MS Word տեքստային խմբագիր:  MS Word-ի          |      |

|     |աշխատանքային պատուհանը: Սկզբնական կայանքներ: MS Word-ով |      |

|     |տեքստերի հետ աշխատելը: Փաստաթղթի ստեղծում: Փաստաթղթի    |      |

|     |պահպանում: Փաստաթղթի տպում: Կոմպլեքս տեքստային          |      |

|     |փաստաթղթերի ստեղծում: Աշխատանքն Internet-ում:           |      |

|     |Ինֆորմացիայի որոնում: MS Power Point գրաֆիկական խմբագիր:|      |

|     |Պարզ և  բարդ ներկայացումների ստեղծում: Էլեկտրոնային     |      |

|     |փոստ:                                                   |      |

|     |MS Excel ծրագիրը: MS Excel-ի աշխատանքային գիրք:         |      |

|     |Տվյալների ներմուծումը: Բանաձևերի  ստեղծում: Աշխատանքի   |      |

|     |ավտոմատացումը: Ֆորմատավորում: Գրաֆիկների ստեղծում:      |      |

|     |Շաբլոններ: Տվյալների տպում: Մակրոսներ: MS Access        |      |

|     |ծրագիրը: Աղյուսակների ստեղծում: Հարցումներ: Ֆորմաներ:   |      |

|     |Ղեկավարման տարրեր և  մակրոսներ: Հաշվետվություն:         |      |

|     |Տվյալների մուտքի էջեր: AutօCAD գրաֆիկական խմբագիր:      |      |

|     |AutoCAD-ի աշխատանքային պատուհանը: Պարզ օբյեկտներ:       |      |

|     |Կայանքներ: Գծագրություն: Պարզ եռաչափ մոդելներ: ArchiCAD |      |

|     |գրաֆիկական խմբագիր: Նախագծերի նախահաշիվներ: Archicad    |      |

|     |տվյալների բազա: Հաշվարկներ:                             |      |

|_____|________________________________________________________|______|

|3.ԸՄ |ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱՄԱՍ                          |      |

|_____|________________________________________________________|______|

|3.1  |Տեսական մեխանիկա (3 կրեդիտ)                             |  90  |

|     |Ստատիկայի հիմնական հասկացությունները և  աքսիոմները: ՈՒժ,|      |

|     |ուժահամակարգեր: Կապեր: ՈՒժի մոմենտ կետի և  առանցքի      |      |

|     |նկատմամբ: ՈՒժազույգ: ՈՒժահամակարգեր: Հավասարակշռության  |      |

|     |պայմանները: Շփում: Ծանրության կենտրոն: Կետի կինեմատիկա: |      |

|     |Պինդ մարմնի պարզագույն շարժումները: Դինամիկայի          |      |

|     |օրենքները: Նյութական կետի դինամիկա:                     |      |

|_____|________________________________________________________|______|

| 3.2 |Նյութերի դիմադրություն (3 կրեդիտ)                       |  90  |

|     |Ընդհանուր հասկացությունները: Ձողի առանցքային ձգումը կամ |      |

|     |սեղմումը:  Մարմնի կետում լարումները և  դեֆորմացիաները:  |      |

|     |Հարթ պատկերների երկրաչափական բնութագրերը: Հեծանի հարթ   |      |

|     |ծռմամբ: Բարդ դիմադրություն և  կայունություն:            |      |

|_____|________________________________________________________|______|

| 3.3 |Շինարարական մեխանիկա (3 կրեդիտ)                         |  90  |

|     |Կառուցվածքների կրող կոնստրուկցիաների հաշվարկային        |      |

|     |սխեմաները: Ստատիկորեն որոշելի բազմաթռիչք հեծանների,     |      |

|     |եռհոդանի կամարների, հարթ ֆերմաների հաշվարկը: Ստատիկորեն |      |

|     |անորոշելի ձողային համակարգեր: Հաշվարկման հիմնական       |      |

|     |մեթոդները:                                              |      |

|_____|________________________________________________________|______|

| 3.4 |Շինարարական նյութեր (4 կրեդիտ)                          | 120  |

|     |Շինարարական նյութերի հիմնական հատկությունները: Լեռնային |      |

|     |ապարներ: Բնական քարային նյութեր: Կերամիկական նյութեր:   |      |

|     |Անօրգանական կապակցող նյութեր: Օդային կապակցող նյութեր:  |      |

|     |Հիդրավլիկ կապակցող նյութեր: Պորտլանդցեմենտ: Շինարարական |      |

|     |շաղախներ: Բետոններ: Երկաթբետոն: Օրգանական կապակցող      |      |

|     |նյութեր: Բնական և  արհեստական բիտումներ և  ձյութեր:     |      |

|     |Անտառանյութեր: Ջերմամեկուսիչ նյութեր: Պոլիմերային       |      |

|     |նյութեր և  իրեր:                                        |      |

|_____|________________________________________________________|______|

| 3.5 |ճարտարապետություն (2 կրեդիտ)                            |  60  |

|     |Ընդհանուր տեղեկություններ շենքերի մասին: Շենքերին       |      |

|     |ներկայացվող պահանջները: Շենքերի դասակարգումը: Շենքի վրա |      |

|     |գործող ուժային և  ոչ ուժային ազդեցությունները:          |      |

|     |Կոնստրուկտիվ համակարգ, կոնստրուկտիվ սխեմա, շինարարական  |      |

|     |համակարգ: Դեֆորմացիոն կարեր: Ինդուստրացում, տիպայնացում,|      |

|     |ունիֆիկացում, մոդուլային համակարգ: Հիմքեր, հիմնատակեր:  |      |

|     |Նկուղներ: Պատեր: Ծածկեր: Հատակներ: Տանիքներ:            |      |

|     |Սանդուղքներ: Միջնորմներ: Լուսամուտներ: Դռներ:           |      |

|_____|________________________________________________________|______|

| 3.6 |Շինարարական կոնստրուկցիաներ (4 կրեդիտ)                  |  120 |

|     |Շինարարական նյութերի (բետոն, պողպատ, քար, փայտ) հիմնական|      |

|     |ֆիզիկամեխանիկական հատկությունները: Շինարարական          |      |

|     |կոնստրուկցիաների դիմադրության տեսության հիմունքները:    |      |

|     |Շինարարական կոնստրուկցիաների հաշվարկը` ըստ սահմանային   |      |

|     |վիճակների: Հարթ ծածկեր: Միահարկ արդյունաբերական շենքերը |      |

|     |և  նրանց կոնստրուկցիաները (հեծաններ, ֆերմաներ, կամարներ,|      |

|     |սյուներ, սյունակալներ, հիմքեր): Հարթ և  տարածական       |      |

|     |ձողային համակարգեր: Բազմահարկ շենքերի կոնստրուկցիաներ:  |      |

|     |Սեյսմիկ շրջաններում շենքերի, կառույցների և              |      |

|     |կոնստրուկցիաների նախագծման սկզբունքները:                |      |

|_____|________________________________________________________|______|

|4. Մ |ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱՄԱՍ                                    |      |

|_____|________________________________________________________|______|

| 4.1 |Տնտեսագիտության տեսություն (9 կրեդիտ)                   |  270 |

|     |Տնտեսագիտության տեսության առարկան և  մեթոդները:         |      |

|     |Տնտեսագիտության տեսության ելակետային հասկացությունները: |      |

|     |Սեփականություն: Բարիքի հասկացությունը: Տնտեսական        |      |

|     |բարիքներ: Հասարակական արտադրության հիմքերը և            |      |

|     |գործոնները: Փողը: Տնտեսական համակարգերի տիպերը:         |      |

|     |Շուկայական տնտեսակարգը: Պահանջարկի և  առաջարկի          |      |

|     |տեսությունը: Սպառողական վարքագծի տեսությունը: Կապիտալի  |      |

|     |շուկան և  տոկոսադրույքը: Աշխատանքի շուկան և             |      |

|     |աշխատավարձը: Հողային միջոցների շուկա և  ռենտա:          |      |

|     |Ձեռնարկատիրական գործունեությունը և  շահույթը:           |      |

|     |Շուկայական մրցակցության մոդելները: Եկամտի բաշխման       |      |

|     |տեսությունները:                                         |      |

|     |Ազգային տնտեսության հիմնական արդյունքները և  դրանց      |      |

|     |գնահատումը: Հարկաբյուջետային համակարգը: Սպառում,        |      |

|     |խնայողություն, ներդրումներ: Գործազրկություն և           |      |

|     |զբաղվածություն: Փողի շուկան, բանկերը և  դրամավարկային   |      |

|     |քաղաքականությունը: Փողի շրջանառությունը, փողի քանակական |      |

|     |տեսությունը, շրջանառության համար անհրաժեշտ փողի         |      |

|     |քանակության որոշումը: Արժեթղթերի շուկա: Տնտեսական աճ,   |      |

|     |հավասարակշռության տեսություն: Տնտեսական անկայունություն |      |

|     |և  տնտեսության ցիկլային զարգացում: Ինֆլյացիան և         |      |

|     |հակաինֆլյացիոն քաղաքականություն, սպասումներ:            |      |

|     |Զբաղվածության հիմնախնդիր և  գործազրկություն: Տնտեսական  |      |

|     |պետական կարգավորում: Տնտեսական համակարգ                 |      |

|_____|________________________________________________________|______|

| 4.2 |Տնտեսական աշխարհագրություն (4 կրեդիտ)                   | 120  |

|     |Տնտեսական աշխարհագրության սահմանումը, զարգացման         |      |

|     |ընթացքը, ՀՀ աշխարհագրական բնութագիրը, բնական միջոցները, |      |

|     |ՀՀ վարչատարածքային կառույցները:  ՀՀ քաղաքային և         |      |

|     |գյուղական բնակավայրերը: ՀՀ աշխատանքային միջոցները: ՀՀ   |      |

|     |սոցիալական կողմնորոշումը: ՀՀ տնտեսության ճյուղերը: ՀՀ   |      |

|     |արդյունաբերական ուղղվածությունը, տրանսպորտային ցանցը,   |      |

|     |արտաքին և  ներքին տնտեսական կապեր, Հայաստանի զարգացման  |      |

|     |ապագան գլոբալացվող աշխարհում, պետության դերը տնտեսության|      |

|     |զարգացման գործում:                                      |      |

|_____|________________________________________________________|______|

| 4.3 |Մենեջմենթ (8 կրեդիտ)                                    |  240 |

|     |Կառավարման պահանջը և  անհրաժեշտությունը մարդկային       |      |

|     |գործունեությունում: Մենեջմենտի շուկայական տնտեսության   |      |

|     |հասկացությունների համակարգում: Մենեջմենտի էվոլյուցիան,  |      |

|     |մենեջմենտի դպրոցի ստեղծման պայմանները և  նախադրյալները: |      |

|     |Հայաստանում մենեջմենթի առանձնահատկությունները:          |      |

|     |Մենեջմենտի համակարգերը, ֆունկցիաներն ու կազմակերպչական  |      |

|     |կառուցվածքները: Անձնակազմի կառավարման տնտեսագիտություն, |      |

|     |սոցիոլոգիա և  մարդկային կապիտալի ձևավորում:  Մենեջերի   |      |

|     |անձը: Խմբային դինամիկա և  կոնֆլիկտների լուծում: Ֆորմալ  |      |

|     |և  ոչ ֆորմալ կառավարում: Կառավարման միջոցներ, որակ և    |      |

|     |արդյունավետություն: Կառավարման տեղեկատվական ապահովման   |      |

|     |համակարգ: Մենեջմենթի ինովացիոն պոտենցիալ, մենեջմենթի    |      |

|     |մասնագիտացում: Մենեջմենթի էությունը և  նշանակությունը:  |      |

|     |Մենեջմենթի ֆունկցիաները: Պլանավորման ֆունկցիայի         |      |

|     |գործընթացը: Կազմակերպում ֆունկցիայի գործընթացը:         |      |

|     |Մոտիվացիայի գործընթացը: Վերահսկման ֆունկցիայի           |      |

|     |գործընթացը: Բյուջեի օգտագործման հաշվետվությունը և       |      |

|     |պատասխանատվությունը: Կազմակերպումը որպես                |      |

|     |սոցիալ-տնտեսական համակարգ: Կառավարման մեթոդները:        |      |

|     |Շինարարական կազմակերպության ապակենտրոնացված և           |      |

|     |կենտրոնացված կազմակերպչական կառուցվածքի ձևավորման       |      |

|     |առանձնահատկությունները: Կառավարման մեթոդները արտադրական |      |

|     |մենեջմենթում: Համակարգերի փոխկապակցվածությունը          |      |

|     |կազմակերպության արտադրական գործընթացում տարածության մեջ:|      |

|     |Ռազմավարական մարքեթինգը մենեջմենթում որպես պլանավորման  |      |

|     |կարևոր  գործիք: Արտադրական գործընթացի կառավարում:       |      |

|     |Ռազմավարական կառավարում, ռազմավարական կառավարման        |      |

|     |էությունը, գործառույթները և  հիմնական հասկացությունները:|      |

|     |Ռազմավարական կառավարման հիմնական փուլերը և              |      |

|     |տրամաբանությունը: SWOT վերլուծություն: Կազմակերպության  |      |

|     |բիզնես Պորտֆելի էությունը և  վերլուծությունը:           |      |

|     |Ներդրումային ռիսկի կառավարում: Շին. կազմակերպության     |      |

|     |ստեղծում: Շին. կազմակերպության տեսակները և  ձևերը:  Շին.|      |

|     |կազմակերպության հիմնադրական կապիտալը: Շինարարությունում |      |

|     |մասնավոր և  կոլեկտիվ բիզնեսի կազմակերպման ձևերն  ու     |      |

|     |մեթոդներ:                                               |      |

|_____|________________________________________________________|______|

| 4.4 |Մարքեթինգ (10 կրեդիտ)                                   | 300  |

|     |Մարքեթինգի ընդհանուր բնութագիրը և  հիմնական             |      |

|     |հասկացությունները:  Մարքեթինգի վարման կոնցեպցիան և      |      |

|     |մարկետինգի ստրատեգիայի մշակման վրա ազդող գործոնները:    |      |

|     |Կոմերցիոն ջանքերի առավել արդյունավետության կոնցեպցիա:   |      |

|     |Մարքեթինգային ուսումնասիրությունների և  մարքեթինգային   |      |

|     |լրատվության համակարգերը, ստրատեգիան, պլանավորումը,      |      |

|     |վերահսկումը: Մարքեթինգային միջավայրեր: Ընկերության      |      |

|     |մարքեթինգային միջավայր: Ընկերության միկրոմիջավայրի      |      |

|     |գործունեության հիմնական գործոնները: Մակրոմիջավայրի      |      |

|     |գործունեության հիմնական գործոնները: Սպառողական շուկա,   |      |

|     |կազմակերպությունների շուկա և  շուկայի սեգմենտավորում:   |      |

|     |Գների մշակում, հաստատում: Ապրանքների տարածումը և        |      |

|     |առաջխաղացումը: Ապրանքաշարժ: Ապրանքաշարժի ուղիների       |      |

|     |ֆունկցիաները:  Ապրանքաշարժի հիմնական էլեմենտները:       |      |

|     |Ապրանքի գնագոյացումը տարբեր տիպի շուկաներում: Ապրանքի   |      |

|     |պահանջարկ և  առաջարկ: Գովազդ և  ապրանքի տարածում:       |      |

|     |Միջազգային մարքեթինգ: Մարքեթինգը ոչ կոմերցիոն           |      |

|     |գործունեության ոլորտում: Մարքեթինգի                     |      |

|     |առանձնահատկությունները բանկային ոլորտում: Մարքեթինգը    |      |

|     |շինարարության ոլորտում և  մարքեթինգը արդյունաբերական    |      |

|     |շինարարությունում: Շուկայի սեգմենտավորումը և  նրա       |      |

|     |մակարդակները: Շուկայի սեգմենտավորման սկզբունքները և     |      |

|     |կառուցվածքները: Նպատակային շուկայի ընտրությունը և       |      |

|     |ապրանքի դիրքորոշումը շուկայում: Ապրանքի դիրքավորման և   |      |

|     |գնի որոշում: Ինտեգրումը և  մարքեթինգային գործունեության |      |

|     |փոփոխման միտումները: Միջազգային առևտրի  համակարգ:       |      |

|     |Մարքեթինգը կառավարման համակարգում: Մարքեթինգը որպես     |      |

|     |կառավարման հատուկ գործառույթ: Մարքեթինգային             |      |

|     |ռազմավարության էությունը և  խնդիրները:                  |      |

|_____|________________________________________________________|______|

| 4.5 |Գնագոյացում (9 կրեդիտ)                                  | 270  |

|     |Գնի ֆունկցիաները: Մարքեթինգի գնային քաղաքականության     |      |

|     |նպատակները: Ապրանքի որակական ցուցանիշներով առաջատար     |      |

|     |լինելը: Պահանջարկի որոշումը: Պահանջարկի և  առաջարկի     |      |

|     |կորերի գնահատման մեթոդները: Գնային և  ոչ գնային         |      |

|     |մրցակցություն: Ծախսերի տեսակները: Մրցակցության          |      |

|     |տեսակները: Գնի հաշվարկման մեթոդները: Գնի ազդեցությունը  |      |

|     |շուկայի այլ մասնակիցների վրա: Գնային ստրատեգիա:         |      |

|     |Ինֆորմացիան և  տվյալները: Գների սահմանում: Գնի          |      |

|     |տեսակները: Ինկոթերմեր: Դիսկրիմինացիոն գներ: Գների       |      |

|     |նախաձեռնողական փոփոխություն:                            |      |

|     |Գնի ֆունկցիաները: Գնային քաղաքականություն: Պահանջարկի   |      |

|     |որոշումը: Պահանջարկի և  առաջարկի կորերի գնահատման       |      |

|     |մեթոդները: Գնային և  ոչ գնային մրցակցություն: Ծախսերի   |      |

|     |տեսակները: Մրցակցության տեսակները: Գնի հաշվարկման       |      |

|     |մեթոդները: Գնի ազդեցությունը շուկայի այլ մասնակիցների   |      |

|     |վրա: Գնային ստրատեգիա: Գնի տեսակները: Ինկոթերմեր:       |      |

|_____|________________________________________________________|______|

| 4.6 |Ձեռնարկության էկոնոմիկա և  օրենսդրական ակտեր (9 կրեդիտ) |  270 |

|     |Ձեռնարկության գործունեությունը կանոնակարգող նորմատիվային|      |

|     |իրավական ակտեր: Ձեռնարկության գործունեության միջավայրը: |      |

|     |Ձեռնարկության արտադրանք: Ձեռնարկության արտադրական       |      |

|     |միջոցներ: Արտադրության կազմակերպում: Ձեռնարկության      |      |

|     |կառավարում: Պլանավորումը կազմակերպությունում:           |      |

|     |Ձեռնարկության զարգացման գործոնները: Ձեռնարկության       |      |

|     |ֆինանսական միջոցներ:                                    |      |

|     |Ձեռնարկության կառավարման և  արտադրության գործընթացների  |      |

|     |հետազոտություն: Կոնկրետ ձեռնարկության օրինակին          |      |

|     |վերաբերող նորմատիվային իրավական ակտերի օգտագործումով    |      |

|     |կատարվում է ձեռնարկության արտադրատնտեսական              |      |

|     |գործունեության կարգավորում:                             |      |

|_____|________________________________________________________|______|

| 4.7 |Ֆինանսավորում (5 կրեդիտ)                                |  150 |

|     |Ֆինանսների պլանավորում: Ֆինանսների կառավարում: Բյուջեի  |      |

|     |ֆինանսավորման աղբյուրների բոլոր տեսակները: Բյուջեների   |      |

|     |ծախսային և  մուտքային հոդվածների ուսումնասիրում:        |      |

|     |Հանրապետության կառավարության լիազոր մարմնի կողմից       |      |

|     |իրականացվող հսկողությունը: Օրենսդրական ակտեր: Ֆինանսները|      |

|     |միջազգային փոխհարաբերություններում:                     |      |

|_____|________________________________________________________|______|

| 4.8 |Բանկային գործ (3 կրեդիտ)                                |  90  |

|     |Բանկերի ծագումը, էությունը և  առանձնահատկությունները:   |      |

|     |Բանկային համակարգ: Առևտրային  բանկերի գործունեության    |      |

|     |կարգավորումը և  վերահսկողությունը: Առևտրային  բանկերի   |      |

|     |գործունեության գնահատումը և  վերլուծությունը: Առևտրային |      |

|     |բանկերի ավանդային և  վարկային գործառնությունները:       |      |

|     |Առևտրային  բանկը արժեթղթերի շուկայում, արժութային       |      |

|     |գործառնությունները, վճարահաշվարկային գործառնությունները:|      |

|_____|________________________________________________________|______|

| 4.9 |Հարկային գործ (6 կրեդիտ)                                |  180 |

|     |Հարկը որպես տնտեսագիտական կատեգորիա, հարկերի դերը,      |      |

|     |ֆունկցիաները և  հարկման հիմնական սկզբունքները, ՀՀ       |      |

|     |հարկային համակարգը և  կազմակերպումը, ՀՀ հարկերի մասին և |      |

|     |առանձին հարկատեսակների մասին օրենքները, ՀՀ-ում          |      |

|     |ստուգումների կազմակերպման և  անցկացման կարգը, ՀՀ-ում    |      |

|     |վճարվող պետական տուրքերը, տեղական տուրքերը և  վճարները, |      |

|     |մաքսատուրքի և  մաքսավճարի հասկացությունները: Կատարվում է|      |

|     |յուրաքանչյուր հարկատեսակին վերաբերվող հաշվարկ:          |      |

|_____|________________________________________________________|______|

|4.10 |Շինարարության էկոնոմիկա (14 կրեդիտ)                     | 420  |

|     |Կապիտալ շինարարություն: Ինվեստիցիոն գործընթացի հիմնական |      |

|     |մասնակիցները շինարարությունում: Շինարարության տնտեսական |      |

|     |առանձնահատկությունները: Կապիտալը շինարարությունում:     |      |

|     |Ձեռնարկության գործունեությունը շինարարությունում:       |      |

|     |Շինարարական աշխատանքների շուկան: ՀՀ շուկայի յուրահատուկ |      |

|     |բնութագիրը:  Մարքեթինգի հիմունքները շինարարությունում:  |      |

|     |Ռիսկի գործոնը շինարարությունում: Ներդրումներ:           |      |

|     |Շինարարական նախագծման էկոնոմիկա, խնդիրները և  նպատակը:  |      |

|     |Գիտատեխնիկական առաջընթաց: Ժամանակի գործոնը              |      |

|     |շինարարությունում: Շինարարական հիմնական ֆոնդեր:         |      |

|     |Շինարարական կազմակերպության գործարար պլանները:          |      |

|     |Շինտեղակայման աշխատանքների նախահաշվային, պլանային և     |      |

|     |փաստացի ինքնարժեքը: Շահույթը և  շահութաբերությունը      |      |

|     |շինարարությունում: Շինարարական կազմակերպությունների     |      |

|     |հարկման համակարգը: Աուդիտ: Շինարարական                  |      |

|     |կազմակերպությունների արտադրատնտեսական գործունեության    |      |

|     |վերլուծություն: Շինարարական կազմակերպության ծախսերի և   |      |

|     |իրացման շինարարական արտադրանքի ծավալի վերլուծությունը:  |      |

|     |Շինարարության նյութատեխնիկական մատակարարումը:  Բորսաները|      |

|     |շինարարության մատակարարման խնդիրներում: Հաշվարկվում է   |      |

|     |տարբերակային եղանակով գնագոյացման ձևավորումը  տարբեր    |      |

|     |օբյեկտների համար` արդյունաբերական համալիր, քաղաքացիական |      |

|     |նշանակության օբյեկտներ և  այլն:                         |      |

|_____|________________________________________________________|______|

|4.11 |Բիզնես պլանավորման հիմունքներ (9 կրեդիտ)                | 270  |

|     |Բիզնես պլանի կազմման նպատակները: Կազմակերպության        |      |

|     |գործունեության արտաքին և  ներքին պայմանները: Բիզնես     |      |

|     |պլանի օգտագործումը կազմակերպության ներսում և            |      |

|     |կազմակերպությունից դուրս: Կազմակերպության զարգացման     |      |

|     |գլխավոր ուղղությունների որոշումը: Բիզնես պլանի բաժինների|      |

|     |ռազմավարության ընտրությունը: Ապրանքի գնահատականը, կյանքի|      |

|     |ցիկլը: Աշխատակիցների և  հիմնական մասնագետների           |      |

|     |վերաորակավորման խնդիրները: Բաժնի նպատակները,            |      |

|     |բարդությունը, կարևորությունը:  Շուկայական               |      |

|     |հետազոտությունների անցկացման մեթոդոլոգիան:              |      |

|     |Ռազմավարության որոշումը: Պայմանական կազմակերպության     |      |

|     |բիզնես պլանի օրինակի ստեղծում, որն իր մեջ ներառում է    |      |

|     |բիզնեսի կազմակերպման ձևերն  ու դրանց                    |      |

|     |առանձնահատկությունները, բիզնեսի ֆունկցիաները և  բիզնես  |      |

|     |մոդելը, բիզնեսի կառավարումը (մենեջմենթ):                |      |

|_____|________________________________________________________|______|

|4.12 |Արտաքին տնտեսական կապեր (3 կրեդիտ)                      |  90  |

|     |Համաշխարհային տնտեսություն: Աշխարհի բնակչությունը և     |      |

|     |աշխատանքային միջոցները: Համաշխարհային տնտեսության       |      |

|     |ճյուղային կառուցվածքը: Երկրների դասակարգումը: Միջազգային|      |

|     |տնտեսական հարաբերություններ: Գնագոյացումը միջազգային    |      |

|     |առևտրում:  Միջազգային առևտուր:  Համաշխարհային առևտրային |      |

|     |կազմակերպություն: Կապիտալի արտահանում: Արտասահմանյան    |      |

|     |ներդրումներ: Աշխատուժի համաշխարհային շուկա: Միջազգային  |      |

|     |համագործակցություն: Ազատ տնտեսական առևտրի  գոտիներ:     |      |

|     |Վճարային հաշվեկշիռ, Վճարային հաշվեկշռի                  |      |

|     |հարմարվողականությունը տարբեր դրամավարկային              |      |

|     |քաղաքականություններին: Պետական պարտք:                   |      |

|_____|________________________________________________________|______|

|4.13 |Աշխատանքի էկոնոմիկա (5 կրեդիտ)                          | 150  |

|     |Աշխատանքի տնտեսագիտական տեսանկյունները: Աշխատանքի       |      |

|     |մասնակցությունը արտադրական պրոցեսում: Աշխատանքի ձևերը:  |      |

|     |Աշխատանքի շուկան: Աշխատանքի բաժանումը: Աշխատուժի        |      |

|     |պահանջարկ: Աշխատուժի պահանջարկի ճկունության գործակից:   |      |

|     |Խիկս-Մարշալի օրենքները: Արհեստակցական միությունների     |      |

|     |գործունեությունը աշխատանքի շուկայում: Աշխատուժի         |      |

|     |շուկայական, անհատական և  ընկերության առաջարկ:           |      |

|     |Աշխատանքային ուժը և  գործազրկությունը: Գործազրկության   |      |

|     |հիմնական ձևերը:  Մակրո և  միկրոտնտեսական գործոնների     |      |

|     |ազդեցությունը գործազրկության մակարդակի վրա: Աշխատանքային|      |

|     |շուկաները որպես զբաղվածության և  գործազրկության         |      |

|     |կարգավորիչներ: Աշխատանքի տնտեսական արդյունքները և  դրանց|      |

|     |օգտագործումը: Աշխատանքային գործունեության               |      |

|     |կազմակերպումը: Աշխատանքային նորմաների հաշվարկումը:      |      |

|     |Աշխատավարձ: Շուկայական հավասարակշռեցնող աշխատավարձ:     |      |

|_____|________________________________________________________|______|

| 5.  |ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱՄԱՍ (ԸՆՏՐՈՎԻ)                          |      |

|_____|________________________________________________________|______|

| 5.1 |Բորսայական գործունեություն (4 կրեդիտ)                   | 120  |

|     |Ապրանքային բորսաներ: Բորսայական ինստիտուտի              |      |

|     |հասկացությունը և  ապրանքային բորսաների դասակարգումը:    |      |

|     |Հայաստանում բորսայական գործընթացի զարգացումը:           |      |

|     |Հիմնադիրների և  բորսայի անդամների ընդհանուր ժողովը:     |      |

|     |Բորսայի հիմնադիրները և  բորսայի անդամները: Բորսայի      |      |

|     |կառավարման մարմինները: Բորսայական գործարքների տեսակները |      |

|     |և  հաշվարկները:                                         |      |

|_____|________________________________________________________|______|

| 5.2 |ՀՀ մաքսային գործ (4 կրեդիտ)                             | 120  |

|     |Մաքսային քաղաքականություն, մաքսային ռեժիմներ, մաքսային  |      |

|     |արժեք, գանձումներ, ապրանքի ծագման երկրի հասկացությունը, |      |

|     |մաքսասակագնային քաղաքականություն, մաքսային հայտարարում, |      |

|     |մաքսային հսկողություն:                                  |      |

|_____|________________________________________________________|______|

| 5.3 |Քաղաքային տնտեսության էկոնոմիկա (7 կրեդիտ)              | 210  |

|     |Քաղաքային տնտեսության հասկացությունը, բնութագրումը,     |      |

|     |առանձնահատկությունները, զարգացումը և  կառավարումը:      |      |

|     |Քաղաքային տնտեսության գործունեության և  զարգացման       |      |

|     |օրենսդրական հիմքերը: Քաղաքային տնտեսության զարգացման    |      |

|     |ընդհանուր ֆինանսատնտեսական ֆոնդը և  տնտեսական զարգացման |      |

|     |հարցերը: Քաղաքների բնակելի-կոմունալ տնտեսության         |      |

|     |պլանավորում, կազմակերպում, կառավարում: Քաղաքային        |      |

|     |տնտեսության զարգացման տեղեկատվական բազան: Իրավիճակը     |      |

|     |գնահատող ֆինանսական և  ոչ ֆինանսական ցուցանիշներ:       |      |

|     |Միտումների վերլուծություն: Քաղաքային տնտեսության        |      |

|     |մենեջմենթ: Համատիրություններ: Մունիցիպալ ռազմավարական   |      |

|     |պլանավորում: Պլանավորումն իրականացնող ադմինիստրատիվ     |      |

|     |ստորաբաժանումները: Հիմնական գործունեության պլանավորում: |      |

|     |Ծախսերի պլանավորում: Օգուտների պլանավորում: Մունիցիպալ  |      |

|     |տնտեսական զարգացումը:                                   |      |

|_____|________________________________________________________|______|

| 5.4 |Անշարժ գույքի գնահատում (3 կրեդիտ)                      |  90  |

|     |Անշարժ գույքի հասկացությունը և  նրա գնահատման համար     |      |

|     |անհրաժեշտ հասկացությունները: ՀՀ-ում գործող անշարժ գույքի|      |

|     |նկատմամբ օրենքներն ու օրենսդրական ակտերը: Անշարժ գույքը |      |

|     |որպես ապրանք, եկամտի աղբյուր, տնտեսական բարիք: Գնահատման|      |

|     |գործընթացը: Գնահատման սկզբունքները: Անշարժ գույքի       |      |

|     |գնահատման մեթոդները:                                    |      |

|_____|________________________________________________________|______|

| 5.5 |Ֆինանսական մենեջմենթ (6 կրեդիտ)                         | 180  |

|     |Ֆինանսական կառավարման էությունը և  հիմնական խնդիրները:  |      |

|     |Ժամանակակից ֆինանսական կառավարման                       |      |

|     |առանձնահատկությունները: Ֆինանսական հաշվառում:           |      |

|     |Ֆինանսական հաշվետվություն: Ֆինանսական հաշվետվություն:   |      |

|     |Ֆինանսական կառավարման ընթացքում օգտագործվող հաշվառման և |      |

|     |հաշվետվությունների հիմնական ցուցանիշներ: Ցուցանիշների   |      |

|     |դինամիկան: Հաշվեկշիռ: Եկամուտ, ծախս: Ֆինանսական         |      |

|     |գործակիցներ: Ֆինանսական գործակիցների տնտեսական          |      |

|     |նշանակությունը: Տոկոսագումար: Տոկոսադրույք: Պարզ և      |      |

|     |բարդ տոկոսադրույք: Ռազմավարություն: Ֆինանսական          |      |

|     |կանխատեսում: Ֆինանսական ծրագրավորում: Ֆինանսական        |      |

|     |ծրագրերի ձևերը  և  տեսակները: Բյուջե: Դրամական հոսքեր:  |      |

|     |Ռիսկեր: Ֆինանսական ռիսկեր: Ռիսկերի տեսակները: Ռիսկերի   |      |

|     |կառավարման քաղաքականություն: Փոքր ձեռնարկատիրության     |      |

|     |ֆինանսական կառավարման առանձնահատկությունները:           |      |

|_____|________________________________________________________|______|

| 5.6 |Հաշվապահական հաշվառում (20 կրեդիտ)                      |  600 |

|     |Հաշվետվության մոտեցումները: Հաշվետվության ընթացակարգը:  |      |

|     |Հաշիվների գրաֆիկական մոդելները: Շրջանառության տեղեկագիր:|      |

|     |Հաշվեկշռային փոփոխություններ: Հաշիվների տեսակները:      |      |

|     |Հաշվային քաղաքականություն: Հաշվապահական                 |      |

|     |հաշվետվությունների կազմը և  բովանդակությունը: Ֆինանսական|      |

|     |հաշվետվության միջազգային համակարգ: Հայաստանի            |      |

|     |Հանրապետության հաշվապահական հաշվառման ստանդարտներ`      |      |

|     |Ֆինանսական հաշվետվությունների ներկայացում: Պաշարներ:    |      |

|     |Հաշվետվություն դրամական միջոցների, հոսքերի մասին:       |      |

|     |Շահութահարկ: Հիմնական միջոցներ: Վարձակալություն:        |      |

|     |Հասույթ: Կառավարչական հաշվառում: Արտադրական ծախսումներ` |      |

|     |Հիմնական արտադրություն: Օժանդակ արտադրություն: Անուղղակի|      |

|     |արտադրական ծախսումներ: Խոտան և  դրա շտկման ծախսումներ:  |      |

|     |Նախագծում իրականացվում է շին. կազմակերպության           |      |

|     |հաշվապահական հաշվառման վարում` սկսած կազմակերպության    |      |

|     |ստեղծումից մինչև  գործելը: Ոչ ընթացիկ ակտիվների         |      |

|     |կառուցման (ստեղծման) ծախսումներ: Հիմնական միջոցների     |      |

|     |կառուցման ծախսումներ: Սարքավորումների տեղակայման        |      |

|     |ծախսումներ: Հիմնական միջոցների վրա կապիտալացվող հետագա  |      |

|     |ծախսումներ: Ոչ նյութական ակտիվների ներստեղծման          |      |

|     |ծախսումներ: Ոչ նյութական ակտիվների վրա կապիտալացվող     |      |

|     |հետագա ծախսումներ: Ոչ ընթացիկ ակտիվների ստեղծման        |      |

|     |ծախսումներ                                              |      |

|_____|________________________________________________________|______|

| 5.7 |Վիճակագրություն (5 կրեդիտ)                              |  150 |

|     |Վիճակագրության առարկան: Վիճակագրական ցուցանիշներ:       |      |

|     |Վիճակագրության ռազմավարական եղանակները: Ազգային         |      |

|     |հաշվետարության և  մակրոտնտեսական հաշվարկների            |      |

|     |վիճակագրական մեթոդոլոգիա: Շրջանային և  ընդհանուր        |      |

|     |տնտեսության համար հաշվեկշիռների կառուցումը: Մոդելավորման|      |

|     |և  կանխատեսման վիճակագրական եղանակները: Վիճակագրական    |      |

|     |վերլուծություն: Ֆինանսական, ապահովագրական և  բիզնես     |      |

|     |ռիսկերի գնահատման վիճակագրական մեթոդները:               |      |

|_____|________________________________________________________|______|

| 5.8 |Լոգիստիկա (5 կրեդիտ)                                    |  150 |

|     |Լոգիստիկա հասկացությունը: Լոգիստիկայի փուլային          |      |

|     |զարգացումը: Լոգիստիկ համակարգի հասկացությունը:          |      |

|     |Լոգիստիկայի և  մարքեթինգի փոխադարձ կապը: Լոգիստիկայի    |      |

|     |ֆունկցիաները և  կազմակերպչական կառուցվածքը: Լոգիստիկ    |      |

|     |ծախսերի հաշվառում: Հոսքերը և  լոգիստիկ օպերացիաները:    |      |

|     |Լոգիստիկական հիմնական կոնցեպցիաները: Տրանսպորտային      |      |

|     |լոգիստիկա: Տեղեկատվական լոգիստիկա: Պահեստավորման        |      |

|     |լոգիստիկա: Մատակարարման լոգիստիկա: Գնման լոգիստիկա:     |      |

|     |Շինարարության տրանսպորտապահեստային լոգիստիկա:           |      |

|_____|________________________________________________________|______|

| 5.9 |Արժեթղթերը ՀՀ-ում (3 կրեդիտ)                            |  90  |

|     |Արժեթղթերի շուկայի տեսակները: Արժեթղթերի շուկայի        |      |

|     |բաղկացուցիչ մասերը և  հիմնական մասնակիցները: Արժեթուղթ  |      |

|     |հասկացությունը: Թողարկման և  տիրապետման ձևը,            |      |

|     |շրջանառության բնույթը: Արժեթղթերի տեսակները: Բրոքեր և   |      |

|     |դիլեր: Ֆոնդային բորսա: ՀՀ տարածքում գործող ֆոնդային     |      |

|     |բորսաները: Արժեթղթերի առաջնային և  երկրորդային շուկան   |      |

|     |ՀՀ-ում: Դեպոզիտարիա: ՀՀ-ում արժեթղթերի թողարկումը       |      |

|     |կարգավորող նորմատիվ ակտերը:                             |      |

|_____|________________________________________________________|______|

|5.10 |Ռիսկի կառավարում (5 կրեդիտ)                             |  150 |

|     |Ռիսկ հասկացությունը և  տեսակները: Վարկային ռիսկի        |      |

|     |գնահատում և  կառավարում: Վարկային ռիսկի հաշվարկ, ռիսկի  |      |

|     |նվազեցման ընդհանուր մեթոդներ:                           |      |

._____________________________________________________________________.

 

-----------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
Կրթության, գիտ, մշակ, սպորտ նախ.
24.11.2010
N 1641-Ն
Հրաման