Սեղմել Esc փակելու համար:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ԵՎ ՄԱԳԻՍՏՐՈՍԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ Կ ...

 

 

110.1641.101210

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «10»        12            2010 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10110469

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

24 նոյեմբերի 2010 թվականի N 1641-Ն

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ԵՎ ՄԱԳԻՍՏՐՈՍԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(8-րդ մաս)

 

V «081500 ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ (ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ)» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՅՈՒՐԱՑՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

17. Բակալավրի պատրաստման կրթական ծրագրի յուրացման ժամկետը, ներառյալ ուսանողի հետազոտական աշխատանքը, առկա ուսուցման ձևով, 195 շաբաթ է, որից`

    1) տեսական ուսուցում                         117 շաբաթ,

    2) քննաշրջանները                              23 շաբաթ,

3) պրակտիկաներ`

արտադրական, ուսումնական և  նախաավարտական           7 շաբաթ,

4) ամփոփիչ որակավորում, ներառյալ ավարտական աշխատանքի պատրաստումը և

պաշտպանությունը`                                   9 շաբաթ,

5) արձակուրդները

(առանց հետ ԲՈՒՀ-ական արձակուրդի)`                 39 շաբաթ:

18. Ավարտական աշխատանքի կատարման ժամանակացույցը, ընթացիկ վերահսկման և ատեստավորման ձևը, պաշտպանության թույլատրման կարգը սահմանում է ԲՈՒՀ-ը` հիմք ընդունելով կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից հաստատված կարգը:

19. Միջնակարգ կրթություն ունեցող անձանց համար բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրերի յուրացման ժամկետները հեռակա ուսուցման ձևով երկարացվում են մեկ տարի` սույն պետական կրթական չափորոշիչով առկա ուսուցման համար սահմանված ժամկետի նկատմամբ:

20. ՈՒսանողի ուսումնական բեռնվածության առավելագույն ծավալը սահմանվում է շաբաթական 45 ժամ` ներառյալ լսարանային և արտալսարանային (ինքնուրույն) աշխատանքները:

21. Առկա ուսուցման ձևով սովորող ուսանողի լսարանային պարապմունքների ծավալը չպետք է գերազանցի շաբաթական 30 ժամ: Նշված ծավալում չեն ընդգրկվում ֆիզիկական դաստիարակության և ֆակուլտատիվ դասընթացների դասաժամերը: ՈՒսումնական տարվա տեսական ուսուցման տևողությունը 1-3 տարիներում 32 շաբաթ է, իսկ 4-րդ տարում` 21 շաբաթ:

22. ՈՒսումնական տարվա արձակուրդները պետք է 12 շաբաթ լինեն, այդ թվում` 2 շաբաթից ոչ պակաս` ձմեռային քննաշրջանից հետո:

 

VI «081500-ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ (ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՃՅՈՒՂՈՒՄ)» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

23. Բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրի մշակմանը ներկայացվող պահանջները.

1) Սույն պետական կրթական չափորոշչի հիման վրա ԲՈՒՀ-ն ինքնուրույն է մշակում ու հաստատում բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագիրը:

Ըստ ուսանողի ընտրության առարկաները համարվում են պարտադիր, իսկ ֆակուլտատիվ առարկաները, որոնք նախատեսված են բարձրագույն ուսումնական հաստատության ուսումնական պլանով, պարտադիր չեն համարվում ուսանողի համար:

Հիմնական կրթական ծրագրի ձևավորման ժամանակ ուսումնական հաստատությունը (ֆակուլտետը) յուրաքանչյուր բնագիտական առարկայի համար պարտավոր է հատկացնել աշխատատարության առնվազն 40%-ը ուսանողների հետ լսարանային աշխատանքներին, որոնցից ժամերի ծավալի առնվազն 20%-ը լաբորատոր աշխատանքներին:

Կուրսային աշխատանքները (նախագծերը) դիտարկվում են որպես տվյալ առարկայից ուսումնական աշխատանքի տարատեսակ և կատարվում են այն ուսուցանելու համար հատկացված ժամերի սահմաններում:

Բարձրագույն ուսումնական հաստատության ուսումնական պլանում ներառված բոլոր առարկաների և պրակտիկաների համար պետք է նշանակվի վերջնական գնահատական` ըստ ԲՈՒՀ-ում մշակված և գիտական խորհրդում հաստատված գնահատման կարգի:

Մասնագիտացումները հանդիսանում են մասնագիտության մի մասը, որի շրջանակներում դրանք ստեղծվում են, և ենթադրում են առավել խորացված մասնագիտական գիտելիքների, հմտությունների ստացում` գործունեության տարբեր ոլորտներում ըստ տվյալ մասնագիտության ուղղվածության:

2) Մասնագիտության հիմնական կրթական ծրագիրն իրականացնելու դեպքում ԲՈՒՀ-ն իրավասու է`

ա. ՈՒսումնական նյութի յուրացման համար հատկացված ժամերի ծավալը փոփոխել 5%-ի սահմաններում;

բ. Հիմնական կրթական ծրագրի ձևավորման ժամանակ որպես պարտադիր առարկաներ ներառել «Հայոց լեզու և հայ գրականություն», «Օտար լեզու», «Ֆիզիկական դաստիարակություն», «Հայոց պատմություն», «Փիլիսոփայություն», «Քաղաքացիական պաշտպանություն և արտակարգ իրավիճակների հիմնահարցեր», «Բնապահպանության հիմունքներ»: Մնացած հիմնական առարկաները կարող են իրացվել ուսումնական հաստատության նախասիրությամբ: Ընդ որում, հնարավոր է դրանց միավորումը միջառարկայական կուրսերում` պահպանելով բովանդակության պարտադիր նվազագույնը;

գ. Հումանիտար և սոցիալ-տնտեսական առարկաների դասավանդումը իրականացնել հեղինակային դասախոսական կուրսերի և տարբեր տիպի խմբակային և անհատական գործնական պարապմունքների, հանձնարարությունների և սեմինարների ձևով` ըստ տվյալ ուսումնական հաստատությունում մշակված և շրջանային, էթնիկական, մասնագիտական առանձնահատկությունները, ինչպես նաև դասախոսների գիտահետազոտական նախասիրությունները հաշվի առնող ծրագրերի;

դ. Սահմանել հումանիտար և սոցիալ-տնտեսական, մաթեմատիկական և բնագիտական առարկաների ցիկլերում ներառված առարկաների առանձին բաժինների դասավանդման անհրաժեշտ խորությունը` մասնագիտական առարկաների ցիկլի ուղղվածությանը համապատասխան;

ե. Մասնագիտորեն կողմնորոշել հաշվապահական հաշվառում, շինարարության էկոնոմիկա, հարկային գործ և արտադրական կառավարում առարկաների բովանդակությունը` հաշվի առնելով ճյուղային տեխնոլոգիաների յուրահատկությունը; ուսումնական հաստատության ուսումնական պլանում նախատեսել հաշվապահական հաշվառում, շինարարության էկոնոմիկա, հարկային գործ և արտադրական կառավարում առարկաներից կուրսային աշխատանքի կատարումը;

զ. Սահմանել մասնագիտացումների անվանումները ըստ մասնագիտության` պարտադիր գրանցելով և կցելով սույն պետական կրթական չափորոշչին: Մասնագիտական առարկաների անվանումը, ծավալը, բովանդակությունը և հսկման ձևը նույնպես սահմանվում են ուսումնական հաստատության կողմից;

ՈՒսանողի կողմից ընտրովի դասընթացների ուսումնառությունը պարտադիր է, իսկ դրանց ցանկը երաշխավորական բնույթ է կրում, որը կարող է փոփոխել կամ լրացնել ԲՈՒՀ-ը:

24. ՈՒսումնական գործընթացի կադրային ապահովման պահանջները.

«081500-Հաշվապահական հաշվառում (Շինարարության ճյուղում)» մասնագիտությամբ բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրերի իրականացումը պետք է ապահովվի գիտամանկավարժական կադրերով, որոնք ունեն դասընթացների դասավանդման ուղղվածությանը համապատասխանող բազային կրթություն (առնվազն դիպլոմավորված մասնագետի կամ մագիստրոսի) և հետևողականորեն զբաղվում են հետազոտական և գիտամեթոդական գործունեությամբ: Հատուկ մասնագիտացնող դասընթացներ դասավանդող դասախոսները պետք է ունենան գիտական աստիճան (գիտական կոչում, արվեստի ոլորտի պատվավոր կոչում և այլն) և/կամ համապատասխան գործունեության ոլորտում աշխատանքի փորձ:

Գիտական աստիճան և կոչում ունեցող դասախոսները պետք է կազմեն պրոֆեսորադասախոսական կազմի 50%-ից ոչ պակասը:

Հիմնական հաստիքային դասախոսները և 0.25 հաստիքից բարձր ձևակերպված կոչում ունեցողները նույնպես պետք է կազմեն ընդհանուրի 50%-ից ոչ պակասը:

25. ՈՒսումնական գործընթացի ուսումնամեթոդական ապահովման պահանջները.

Բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրի իրացումը պետք է ապահովվի յուրաքանչյուր ուսանողի մուտքով գրադարանային ֆոնդեր և տվյալների բազաներ, որոնք ըստ բովանդակության պետք է համապատասխանեն հիմնական կրթական ծրագրի առարկաների ամբողջական ցուցակին, իսկ ըստ նորմատիվի` յուրաքանչյուր ուսանողին 0.5 օրինակ:

ՈՒսումնական հաստատության գրադարանները (ընթերցասրահները) պետք է ունենան ժամանակակից պարտադիր և լրացուցիչ ուսումնական գրականություն, որը հրատարակվել է տվյալ ուսումնական տարվա նկատմամբ վերջին երեք տարիների ընթացքում: ՈՒսումնական հաստատության ամբիոնները և այլ կառուցվածքային ստորաբաժանումները պետք է ապահովված լինեն ուսումնամեթոդական նյութերով, որոնք անհրաժեշտ են ուսումնական պլանով և ուսումնական ծրագրերում նախատեսված բոլոր տիպի դասընթացների, առարկաների, լաբորատոր աշխատանքների, ուսումնական և արտադրական պրակտիկաների համար, ինչպես նաև մատչելի ձեռնարկներով, մուլտիմեդիայի, աուդիո- և տեսանյութերով և այլն:

Առկա ուսուցման դեպքում բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրի բոլոր առարկաների համար բոլոր տիպի ուսումնամեթոդական նյութերով ուսանողի ապահովվածությունը պետք է կազմի 1.0 օրինակ մեկ սովորողի համար:

26. ՈՒսումնական գործընթացի նյութատեխնիկական ապահովման պահանջները.

Բարձրագույն ուսումնական հաստատությունը, որը իրացնում է բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագիրը, պետք է տիրապետի նյութատեխնիկական բազայի, որը կհամապատասխանի գործող սանիտարատեխնիկական նորմերին և կապահովի ուսումնական պլանով նախատեսված բոլոր տիպի լաբորատոր, գործնական, առարկայական և միջառարկայական պատրաստման և ուսանողների գիտահետազոտական աշխատանքների անցկացումը:

27. Պրակտիկաների կազմակերպման պահանջները.

ՈՒսուցման ընթացքում առանձին մասնագիտական դասընթացների և ընտրած մասնագիտացման գծով գործնական ունակությունների, ապագա աշխատավայրում հմտություններ և փորձ ձեռք բերելու նպատակով բնագավառի կազմակերպա-իրավական տարբեր ձևերի կազմակերպություններում, հիմնարկներում և հաստատություններում կազմակերպվում են ուսանողների ուսումնական և արտադրական (նախաավարտական) պրակտիկաներ:

ՈՒսումնական պրակտիկան կազմակերպվում է հանրապետության տարբեր իրավաբանական անձ հանդիսացող կազմակերպություններում` պայմանագրային սկզբունքի հիմա վրա` մասնագիտական թողարկող ամբիոնի հայեցողությամբ:

Արտադրական պրակտիկայի տեղերի բացակայության դեպքում ԲՈՒՀ-ը (ֆակուլտետը) այն կազմակերպում է սեփական նյութատեխնիկական բազայի վրա, եթե այն հագեցված է ժամանակակից սարքավորմամբ և ծրագրային միջոցներով:

ՈՒսանողի նախաավարտական պրակտիկան մասնագիտության ուսումնական պլանի պարտադիր բաղադրիչն է, որի կազմակերպման և իրականացման պատասխանատուն ԲՈՒՀ-ն է: Նախաավարտական պրակտիկան կազմակերպվում է այն հաշվով, որ շրջանավարտը կարողանա այդ ընթացքում ստացած փորձառությունը օգտագործել իր ավարտական աշխատանքը ձևավորելիս:

Պրակտիկան կարող է կազմակերպվել նաև որոշակի կազմակերպությունում` նախապես կազմակերպված անհատական ծրագրով, եթե շրջանավարտը նույն կազմակերպությունում պաշտոն է զբաղեցնում:

 

VII «081500-ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ (ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՃՅՈՒՂՈՒՄ)» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ՇՐՋԱՆԱՎԱՐՏԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

28. Շրջանավարտը պետք է կարողանա լուծել սույն պետական կրթական չափորոշիչում նշված որակավորմանը համապատասխանող խնդիրները: Բակալավրը պետք է.

1) հումանիտար և սոցիալ-տնտեսագիտական գիտելիքների բնագավառում`

ա. իմանա ՀՀ Սահմանադրության և իր բնագավառի օրենքները,

բ. ազատ տիրապետի մասնագիտական հայոց լեզվին (գրավոր և բանավոր) և հաղորդակցվի երկու օտար լեզուներով,

գ. ունենա պատկերացում առողջ կենսակերպի մասին, տիրապետի ֆիզիկական կատարելագործման ունակություններին և հմտություններին,

դ. իմանա հայ ժողովրդի պատմությունը և արդի քաղաքագիտական զարգացումները,

ե. ծանոթ լինի համաշխարհային մշակույթին, տիրապետի վարվելաձևի կուլտուրային, իմանա դրա էթիկական և իրավական նորմերը, որոնք կարգավորում են մարդու և հասարակության, մարդու և շրջակա միջավայրի հարաբերությունները,

զ. ծանոթ լինի ժամանակակից փիլիսոփայական ուղղություններին, գիտենա կեցության մասին գիտության հիմնադրույթները, նյութականի և վերացականի հասկացությունները, մատերիայի կազմակերպման ձևերը, հետևի սոցիալական գլոբալ զարգացումներին,

է. գիտենա տնտեսագիտության տեսության հիմնադրույթները, մակրո և միկրոտնտեսության օրենքները:

2) բնագիտության և մաթեմատիկայի բնագավառում`

ա. ծանոթ լինի ժամանակակից բնագիտության հիմնական սկզբունքներին և հայեցակարգերին, բնապահպանական գլոբալ և տարածքային հիմնախնդիրներին,

բ. տիրապետի մաթեմատիկայի հիմնական բաժիններին, հավանականությունների տեսության և մաթեմատիկական վիճակագրության մեթոդներին, մաթեմատիկական մոդելավորման եղանակներին,

գ. տիրապետի ինֆորմացիայի հավաքման, պահպանման և մշակման համակարգչային մեթոդներին և կարողանա օգտագործել ժամանակակից ինֆորմացիոն տեխնոլոգիաները:

3) մասնագիտական գործունեության բնագավառում պետք է իմանա.

ա. շինարարական կազմակերպության էկոնոմիկայի պլանավորման, կառավարման բոլոր խնդիրները,

բ. հաշվապահական հաշվառում, ֆինանսներ, բանկային համակարգ, մաքսային գործ, հարկային գործ, միջազգային առևտրա-տնտեսական իրավունք, մարքեթինգ, մենեջմենթ:

գ. քաղաքաշինության զարգացման հիմնական ընթացքը, քաղաքային տարածքների նախագծման և կառուցապատմանը, քաղաքաշինության հեռանկարները,

դ. շինարարական նյութերի արտադրության տեսական և տեխնոլոգիական հիմունքները, շինարարության մեջ օգտագործվող նյութերը և իրերը:

4) տիրապետի`

ա. ճարտարապետաշինարարական գծագրերի կարդալուն,

բ. շինարարական նյութերի, իրերի ու կոնստրուկցիաների պատրաստման տեխնոլոգիական մեթոդներին,

գ. միջազգային ստանդարտացման և սերտիֆիկացման, մետրոլոգիայի տեսական հիմունքներին, մետրոլոգիական ապահովման կազմակերպչական և գիտական հիմնավորումներին, արտադրանքի միասնական որակի և չափերի ապահովման օրենսդրական հարցերին:

29. Բակալավրի մարդկանց հետ աշխատելու փորձառությունը ենթադրում է նրա ունակությունները`

1) այլ անձանց հետ փոխգործակցելու, կոլեկտիվում նրանց հետ հաղորդակցվելու,

2) խնդիրներ ձևավորելու և դրանք ենթականերին պատվիրելու,

3) մարդկանց ստեղծագործական աճի ձգտումը խրախուսելու և զարգացումն ապահովելու,

4) ծագած տարաձայնությունները և բախումները լուծելու,

5) տարբեր զարգացման և մտավոր մակարդակի տեր մարդկանց հետ համագործակցելու,

6) մասնագիտական հարցերի շրջանակներում ընդունելի որոշումների հասնելու նպատակով բանակցություններ վարելու,

7) տարաբնույթ և տարասեռ մշակութային բնագավառում աշխատելու և այլն:

30. Բակալավրի ինֆորմացիայի հետ աշխատելու փորձառությունը պահանջում է պարտադիր հմտություններ`

1) պաշտոնական և ոչ պաշտոնական իրավիճակներում սեփական կարծիքը գրավոր և բանավոր ձևերով շարադրելու, քննարկելու և գործուն կարգով պաշտպանելու,

2) լեզվային և մշակութային տարբերությունների հաշվառմամբ գրավոր ինֆորմացիան լսելու և վերլուծորեն ընկալելու,

3) բանավոր, տպագրված և էլեկտրոնային աղբյուրներից ստացված ինֆորմացիան որոնելու, ստանալու, համակարգելու, գրավոր ձևակերպելու և օգտագործելու:

4) տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործման գծով բակալավրը պետք է ծանոթ լինի տվյալների մշակման երկուսից ոչ պակաս համակարգերի, համակարգչային և բազմաօգտագործման տեղային ցանցային համակարգերին, ինչպես նաև կարողանա կատարել ինֆորմացիայի որոնում տվյալների ցանցային բազաներում (www), օգտվել էլեկտրոնային փոստից, տվյալների բազաների փաթեթից:

5) պետք է հասկանա իր մասնագիտության էությունը և սոցիալական նշանակությունը, իր որակավորման շարունակական բարձրացման անհրաժեշտությունը` հետ ԲՈՒՀ-ական և լրացուցիչ կրթություն ստանալու կամ էլ նոր գիտելիքների ինքնուրույն տիրապետման միջոցով:

31. Բակալավրի ամփոփիչ ատեստավորման պահանջները.

«081500-Հաշվապահական հաշվառում (Շինարարության ճյուղում)» մասնագիտությամբ բակալավրի ամփոփիչ ատեստավորումը ներառում է` ավարտական աշխատանքի պաշտպանությունը, որը թույլ է տալիս բացահայտելու շրջանավարտի տեսական և գործնական պատրաստությունը սույն պետական կրթական չափորոշիչներով սահմանված մասնագիտությունների խնդիրների լուծման բնագավառում:

1) Բակալավրի ավարտական աշխատանքին ներկայացվող պահանջները.

«081500-Հաշվապահական հաշվառում (Շինարարության ճյուղում)» մասնագիտությամբ բակալավրի ավարտական աշխատանքն ավարտուն մի մշակում է, որը կատարված է մասնագիտության ուսումնական պլանին համապատասխան և նպատակ ունի ամրապնդել և ընդլայնել շրջանավարտի տեսական և գործնական գիտելիքները բնության օգտագործման տնտեսագիտության բնագավառի համապատասխան մասնագիտացման հետ առնչվող հարցերը զանազան բնապահպանական ոլորտներում:

2) Բովանդակային առումով ավարտական աշխատանքը պետք է`

ա. ներկայացվի որպես բնագավառի հիմնահարցերից մեկին վերաբերող տեսական, վերլուծական, սոցիալ-տնտեսագիտական հետազոտություն, որում շրջանավարտը բացահայտում է իր տեսական գիտելիքները և գործնական ունակությունները, որոնք թույլ են տալիս ինքնուրույն լուծելու մասնագիտական բնույթի խնդիրներ,

բ. բացահայտի շրջանավարտի կողմից գիտական և համակարգային վերլուծության մեթոդների յուրացման աստիճանը, ունակությունը կատարելու տեսական ընդհանրացումներ և գործնական եզրակացություններ, հիմնավորված առաջարկություններ և երաշխավորություններ բնագավառի հիմնահարցերի լուծման կատարելագործման վերաբերյալ,

գ. կրի ստեղծագործական բնույթ` հավաստի վիճակագրական տվյալների օգտագործմամբ,

դ. բացահայտի շրջանավարտի պատրաստության աստիճանը ինքնուրույն աշխատելու շինարարական կազմակերպության հաշվապահական հաշվառման, ֆինանսական կառավարման և տնտեսագիտության համապատասխան մասնագիտությամբ,

ե. արտացոլի շրջանավարտի ունակությունը` օգտագործելու տեղեկատվության որոնման, ընտրության, համակարգման և մշակման արդի մեթոդները, աշխատել բնագավառի նորմատիվ-իրավական ակտերի հետ,

զ. ձևավորված լինի հրատարակչական արդի նորմատիվներին և պահանջներին համապատասխան, ունենա հետազոտական աշխատանքի հաշվետվությանը բնորոշ կառուցվածք և համակարգչային շարվածք:

Ավարտական աշխատանքի թեմատիկան սահմանում է մասնագիտացնող ամբիոնը: Թեմատիկայում պարտադիր կարգով պետք է ներառվեն հաշվապահական հաշվառման բնագավառի առաջնահերթ և հրատապ հարցերը, հաշվի առնելով ընտրովի դասընթացների բովանդակությունը ըստ կրթաբլոկների:

Ավարտական աշխատանքի կառուցվածքում պետք է ներառվեն մասնագիտական առարկաների համապատասխան բաժինները:

 

ԲԱԿԱԼԱՎՐԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

 

«081500-Հաշվապահական հաշվառում (Շինարարության ճյուղում)»

մասնագիտության

 

.________________________________________________________________________

|ԿՈՒՐՍ|Սեպտեմբեր |29 |Հոկտեմբեր  |Նոյեմբեր  |Դեկտեմբեր  |29 |Հունվար    |

|     |__________|IX |___________|__________|___________|XII|___________|

|     |1 8  15 22|   |6  13 20 27|3 10 17 24|1  8  15 22|   |5  12 19 26|

|     |          | 5 |           |          |           | 4 |           |

|     |7 14 21 28| X |12 19 26 2 |9 16 23 30|7  14 21 28| I |11 18 25 1 |

|_____|__________|___|___________|__________|___________|___|___________|

|  1  | |  |  |  |   |  |  |  |  | |  |  |  |  |  |  |..| = |= |..|..|  |

|     | |  |  |  |   |  |  |  |  | |  |  |  |  |  |  |..|   |  |..|..|  |

|_____|_|__|__|__|___|__|__|__|__|_|__|__|__|__|__|__|__|___|__|__|__|__|

|  2  | |  |  |  |   |  |  |  |  | |  |  |  |  |  |  |..| = |= |..|..|  |

|     | |  |  |  |   |  |  |  |  | |  |  |  |  |  |  |..|   |  |..|..|  |

|_____|_|__|__|__|___|__|__|__|__|_|__|__|__|__|__|__|__|___|__|__|__|__|

|  3  | |  |  |  |   |  |  |  |  | |  |  |  |  |  |  |..| = |= |..|..|  |

|     | |  |  |  |   |  |  |  |  | |  |  |  |  |  |  |..|   |  |..|..|  |

|_____|_|__|__|__|___|__|__|__|__|_|__|__|__|__|__|__|__|___|__|__|__|__|

|  4  | |  |  |  |   |  |  |  |  | |  |  |  |..|..|..|= | = |= |  |  |  |

|     | |  |  |  |   |  |  |  |  | |  |  |  |..|..|..|  |   |  |  |  |  |

.________________________________________________________________________

.______ ___________________________________________________________________

|ԿՈՒՐՍ| |Փետրվար   |Մարտ      |30 |Ապրիլ   |27|Մայիս      |Հունիս     |29 |

|     | |__________|__________|III|________|IV|___________|___________|VI |

|     | |2 9  16 23|2 9  16 23|   |6  13 20|  | 4 11 18 25|1   8 15 22|   |

|     | |          |          | 5 |        |3 |           |           | 5 |

|     | |8 15 22 1 |8 15 22 29| IV|12 19 26|V |10 17 24 31|7  14 21 28|VII|

|_____| |__________|__________|___|________|__|___________|___________|___|

|  1  | | |  |  |  | |  |  |  |   |  |  |  |  |  |  |..|..|..|..|0 |= | = |

|     | | |  |  |  | |  |  |  |   |  |  |  |  |  |  |..|..|..|..|  |  |   |

|_____| |_|__|__|__|_|__|__|__|___|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|___|

|  2  | | |  |  |  | |  |  |  |   |  |  |  |  |  |  |..|..|..|0 |0 |= | = |

|     | | |  |  |  | |  |  |  |   |  |  |  |  |  |  |..|..|..|  |  |  |   |

|_____| |_|__|__|__|_|__|__|__|___|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|___|

|  3  | | |  |  |  | |  |  |  |   |  |  |  |  |  |  |..|..|x |x |x |= | = |

|     | | |  |  |  | |  |  |  |   |  |  |  |  |  |  |..|..|  |  |  |  |   |

|_____| |_|__|__|__|_|__|__|__|___|__|__|__|__|__|__|__|__|________________

|  4  | | |  |  |  | |..|..|* | . |. |. |. |. |. |. |. |. |

|     | | |  |  |  | |..|..|  |   |  |  |  |  |  |  |  |  |

.______ ___________________________________________________________________

.__________________________________________________________________________.

|ԿՈՒՐՍ|Հուլիս     |Օգոստոս   |տեսա|Քննա-|Գրանց|Արտադ.|Նախաա-|Ա-   |Արձա-|ԸՆ|

|     |___________|__________|կան |շրջան|ման  |պրակտ.|վարտա-|վարտ.|կուրդ|ԴԱ|

|     | 6 13 20 27|3 10 17 24|ու- |     |շաբաթ|      |կան   |աշխա-|     |ՄԵ|

|     |           |          |սու-|     |     |      |պրակտ.|տանք |     |ՆԸ|

|     |12 19 26 2 |9 16 23 31|ցում|     |     |      |      |     |     |  |

|_____|___________|__________|____|_____|_____|______|______|_____|_____|__|

|  1  |= |= |= |= |=|= |= |= | 32 |  7  |  1  |   -  |   -  |  -  |  12 |52|

|_____|__|__|__|__|_|__|__|__|____|_____|_____|______|______|_____|_____|__|

|  2  |= |= |= |= |=|= |= |= | 32 |  6  |  -  |   -  |   -  |  -  |  12 |52|

|_____|__|__|__|__|_|__|__|__|____|_____|_____|______|______|_____|_____|__|

|  3  |= |= |= |= |=|= |= |= | 32 |  5  |  -  |   3  |   -  |  -  |  12 |52|

|_____|______________________|____|_____|_____|______|______|_____|_____|__|

|  4  |                      | 21 |  5  |  -  |   -  |   1  |  9  |  3  |39|

.__________________________________________________________________________.

 

.__.              .__.                            .__.

|  | Տեսական      |. | Ավարտական աշխ. կատարում    |0 |ՈՒսումնական

.__. ուսուցում    .__. (ներառյալ պաշտպանություն)  .__.պրակտիկա

.__.

|..| Քննաշրջան                                    .__.

|..|                                              |X |Արտադրական

.__.                                              .__.պրակտիկա

.__.                                              .__.

|= | Արձակուրդ                                    |* |Նախաավարտական

.__.                                              .__.պրակտիկա

 

ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ֆինանսների բակալավր

________________________

                                                  մասնագետի որակավորում

                                                           4 տարի

                                                  _______________________

                                                  ուսումնառության ժամկետը

 

ՕՐԻՆԱԿԵԼԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆ

 

ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ «081500-հաշվապահական հաշվառում (Շինարարության

ճյուղում)»

 

._________________________________________________________________________

| NN |Առարկայի|Կրե|Կրեդիտներ|Ստուգման ամփոփ    |ՈՒսանողի աշխատանքի

|    |անվանու-|դիտ|ըստ      |ձևը               |ծավալը (ժամ)

|    |մը      |ներ|կիսամյակի|__________________|__________________________

|    |        |   |         |քննու|ստու- |Կ|Կ|Հ|ընդա|լսարանային          |

|    |        |   |         |թյուն|գարք  |Ն|Ա|Գ|մենը|____________________|

|    |        |   |         |     |      | | |Ա|    |ընդա|դասա|գործն.|լա-|

|    |        |   |         |     |      | | | |    |մենը|խո- |և  սե-|բո-|

|    |        |   |         |     |      | | | |    |    |սութ|մինար |րա-|

|    |        |   |         |     |      | | | |    |    |յուն|      |տոր|

|    |        |   |         |     |      | | | |    |    |    |      |   |

|____|________|___|_________|_____|______|_|_|_|____|____|____|______|___|

| 1  |ԸՆԴՀԱ-  |   |         |     |      | | | |    |    |    |      |   |

|    |ՆՈՒՐ    |   |         |     |      | | | |    |    |    |      |   |

|    |ՀՈՒՄԱՆԻ-|   |         |     |      | | | |    |    |    |      |   |

|    |ՏԱՐ ԵՎ  |   |         |     |      | | | |    |    |    |      |   |

|    |ՍՈՑԻԱԼ- |   |         |     |      | | | |    |    |    |      |   |

|    |ՏՆՏԵՍԱ- |   |         |     |      | | | |    |    |    |      |   |

|    |ԳԻՏԱԿԱՆ |   |         |     |      | | | |    |    |    |      |   |

|____|________|___|_________|_____|______|_|_|_|____|____|____|______|___|

|1.1 |Հայոց   | 3 |   2/1   |     |  1,2 | | | | 90 | 32 | 32 |      |   |

|    |պատմու- |   |         |     |      | | | |    |    |    |      |   |

|    |թյուն   |   |         |     |      | | | |    |    |    |      |   |

|____|________|___|_________|_____|______|_|_|_|____|____|____|______|___|

|1.2 |Փիլիսո- | 2 |    2    |     |   2  | | | | 60 | 16 | 16 |      |   |

|    |փայու-  |   |         |     |      | | | |    |    |    |      |   |

|    |թյուն   |   |         |     |      | | | |    |    |    |      |   |

|____|________|___|_________|_____|______|_|_|_|____|____|____|______|___|

|1.3 |Հայոց   | 4 |   2/2   |     |  1,2 | | | | 120| 32 |    |  32  |   |

|    |լեզու և |   |         |     |      | | | |    |    |    |      |   |

|    |հայ     |   |         |     |      | | | |    |    |    |      |   |

|    |գրակա-  |   |         |     |      | | | |    |    |    |      |   |

|    |նություն|   |         |     |      | | | |    |    |    |      |   |

|____|________|___|_________|_____|______|_|_|_|____|____|____|______|___|

|1.4 |Ռուսաց  | 4 |   2/2   |     |  1,2 | | | | 120| 32 |    |  32  |   |

|    |լեզու   |   |         |     |      | | | |    |    |    |      |   |

|____|________|___|_________|_____|______|_|_|_|____|____|____|______|___|

|1.5 |Օտար    | 4 |   2/2   |     |  3,4 | | | | 120| 48 |    |  48  |   |

|    |լեզու   |   |         |     |      | | | |    |    |    |      |   |

|____|________|___|_________|_____|______|_|_|_|____|____|____|______|___|

|1.6 |Ֆիզիկա- |   |         |     |  1-7 | | | |    | 327|    |  327 |   |

|    |կան դաս-|   |         |     |      | | | |    |    |    |      |   |

|    |տիարա-  |   |         |     |      | | | |    |    |    |      |   |

|    |կություն|   |         |     |      | | | |    |    |    |      |   |

|_____________|___|_________|_____|______|_|_|_|____|____|____|______|___|

|     ԳՈՒՄԱՐԸ | 17|   17    |     |  16  | | | | 510| 160| 48 |  112 | 0 |

|_____________|___|_________|_____|______|_|_|_|____|____|____|______|___|

| 2  |ՀԻՄՆԱՐԱՐ|   |         |     |      | | | |    |    |    |      |   |

|    |ԵՎ ԲՆԱ- |   |         |     |      | | | |    |    |    |      |   |

|    |ԳԻՏԱԿԱՆ |   |         |     |      | | | |    |    |    |      |   |

|____|________|___|_________|_____|______|_|_|_|____|____|____|______|___|

|2.1 |Մաթեմա- | 11|   6/5   | 1,2 |      | | | | 330| 112| 64 |  48  |   |

|    |տիկա    |   |         |     |      | | | |    |    |    |      |   |

|____|________|___|_________|_____|______|_|_|_|____|____|____|______|___|

|2.2 |Հավանա- | 4 |    4    |  3  |      | | | | 120| 64 | 32 |  32  |   |

|    |կանութ- |   |         |     |      | | | |    |    |    |      |   |

|    |յունների|   |         |     |      | | | |    |    |    |      |   |

|    |տեսու-  |   |         |     |      | | | |    |    |    |      |   |

|    |թյուն   |   |         |     |      | | | |    |    |    |      |   |

|____|________|___|_________|_____|______|_|_|_|____|____|____|______|___|

|2.3 |Տեղեկատ-| 3 |    3    |     |   2  | | | | 90 | 32 |    |      | 32|

|    |վական   |   |         |     |      | | | |    |    |    |      |   |

|    |տեխնոլո-|   |         |     |      | | | |    |    |    |      |   |

|    |գիաների |   |         |     |      | | | |    |    |    |      |   |

|    |հիմ.    |   |         |     |      | | | |    |    |    |      |   |

|____|________|___|_________|_____|______|_|_|_|____|____|____|______|___|

|2.4 |Ստանդար-| 2 |    2    |     |   1  | | | | 60 | 16 | 16 |      |   |

|    |տացում  |   |         |     |      | | | |    |    |    |      |   |

|    |և  սերտի|   |         |     |      | | | |    |    |    |      |   |

|    |ֆիկացում|   |         |     |      | | | |    |    |    |      |   |

|____|________|___|_________|_____|______|_|_|_|____|____|____|______|___|

|2.5 |Բնապահ- | 2 |    2    |     |   1  | | | | 60 | 32 | 32 |      |   |

|    |պանու-  |   |         |     |      | | | |    |    |    |      |   |

|    |թյան    |   |         |     |      | | | |    |    |    |      |   |

|    |հիմունք-|   |         |     |      | | | |    |    |    |      |   |

|    |ներ     |   |         |     |      | | | |    |    |    |      |   |

|____|________|___|_________|_____|______|_|_|_|____|____|____|______|___|

|2.6 |Քաղ.    | 2 |    2    |     |   1  | | | | 60 | 48 | 32 |  16  |   |

|    |պաշտպա- |   |         |     |      | | | |    |    |    |      |   |

|    |նություն|   |         |     |      | | | |    |    |    |      |   |

|    |և       |   |         |     |      | | | |    |    |    |      |   |

|    |արտակարգ|   |         |     |      | | | |    |    |    |      |   |

|    |իրավի-  |   |         |     |      | | | |    |    |    |      |   |

|    |ճակների |   |         |     |      | | | |    |    |    |      |   |

|    |հիմնա-  |   |         |     |      | | | |    |    |    |      |   |

|    |հարցեր  |   |         |     |      | | | |    |    |    |      |   |

|____|________|___|_________|_____|______|_|_|_|____|____|____|______|___|

|2.7 |Ինֆորմ. | 9 |  3/3/3  |     |4,5,6 | | | | 270| 96 |    |      | 96|

|    |կիրառ.  |   |         |     |      | | | |    |    |    |      |   |

|    |խնդիրնե-|   |         |     |      | | | |    |    |    |      |   |

|    |րը      |   |         |     |      | | | |    |    |    |      |   |

|    |մասնագ. |   |         |     |      | | | |    |    |    |      |   |

|_____________|___|_________|_____|______|_|_|_|____|____|____|______|___|

|     ԳՈՒՄԱՐԸ | 33|    33   |  3  |   7  | | | | 990| 400| 176|  96  |128|

|_____________|___|_________|_____|______|_|_|_|____|____|____|______|___|

| 3  |ԸՆԴՀԱ-  |   |         |     |      | | | |    |    |    |      |   |

|    |ՆՈՒՐ    |   |         |     |      | | | |    |    |    |      |   |

|    |ՄԱՍՆԱ-  |   |         |     |      | | | |    |    |    |      |   |

|    |ԳԻՏԱԿԱՆ |   |         |     |      | | | |    |    |    |      |   |

|    |ԿՐԹԱՄԱՍ |   |         |     |      | | | |    |    |    |      |   |

|____|________|___|_________|_____|______|_|_|_|____|____|____|______|___|

|3.1 |Տեսական | 3 |    3    |     |   2  | | |2| 90 | 48 | 32 |  16  |   |

|    |մեխանիկա|   |         |     |      | | | |    |    |    |      |   |

|____|________|___|_________|_____|______|_|_|_|____|____|____|______|___|

|3.2 |Նյութերի| 3 |    3    |     |   3  | | |3| 90 | 32 | 16 |  16  |   |

|    |դիմադ-  |   |         |     |      | | | |    |    |    |      |   |

|    |րություն|   |         |     |      | | | |    |    |    |      |   |

|____|________|___|_________|_____|______|_|_|_|____|____|____|______|___|

|3.3 |Շին.    | 3 |    3    |     |   4  | | |4| 90 | 32 | 16 |  16  |   |

|    |մեխանիկա|   |         |     |      | | | |    |    |    |      |   |

|____|________|___|_________|_____|______|_|_|_|____|____|____|______|___|

|3.4 |Շինարա- | 4 |    4    |     |   3  | | | | 120| 48 | 32 |      | 16|

|    |րական   |   |         |     |      | | | |    |    |    |      |   |

|    |նյութեր |   |         |     |      | | | |    |    |    |      |   |

|____|________|___|_________|_____|______|_|_|_|____|____|____|______|___|

|3.5 |Ճարտարա-| 2 |    2    |     |   2  | | | | 60 | 48 | 32 |  16  |   |

|    |պետու-  |   |         |     |      | | | |    |    |    |      |   |

|    |թյուն   |   |         |     |      | | | |    |    |    |      |   |

|____|________|___|_________|_____|______|_|_|_|____|____|____|______|___|

|3.6 |Շինարա- | 4 |    4    |     |   5  | | | | 120| 48 | 32 |  16  |   |

|    |րական   |   |         |     |      | | | |    |    |    |      |   |

|    |կոնստ-  |   |         |     |      | | | |    |    |    |      |   |

|    |րուկցիա-|   |         |     |      | | | |    |    |    |      |   |

|    |ներ     |   |         |     |      | | | |    |    |    |      |   |

|_____________|___|_________|_____|______|_|_|_|____|____|____|______|___|

|     ԳՈՒՄԱՐԸ | 19|    19   |     |   6  | | |4| 570| 256| 160|  80  | 16|

|_____________|___|_________|_____|______|_|_|_|____|____|____|______|___|

| 4  |ՄԱՍՆԱ-  |   |         |     |      | | | |    |    |    |      |   |

|    |ԳԻՏԱԿԱՆ |   |         |     |      | | | |    |    |    |      |   |

|    |ԿՐԹԱՄԱՍ |   |         |     |      | | | |    |    |    |      |   |

|____|________|___|_________|_____|______|_|_|_|____|____|____|______|___|

|4.1 |Տնտեսագի| 9 |   4/5   | 1,2 |      | | | | 270| 128| 96 |  32  |   |

|    |տության |   |         |     |      | | | |    |    |    |      |   |

|    |տեսու-  |   |         |     |      | | | |    |    |    |      |   |

|    |թյուն   |   |         |     |      | | | |    |    |    |      |   |

|____|________|___|_________|_____|______|_|_|_|____|____|____|______|___|

|4.2 |Տնտեսա- | 4 |     4   |  1  |      | | | | 120| 48 | 32 |  16  |   |

|    |կան     |   |         |     |      | | | |    |    |    |      |   |

|    |աշխարհագ|   |         |     |      | | | |    |    |    |      |   |

|    |րություն|   |         |     |      | | | |    |    |    |      |   |

|____|________|___|_________|_____|______|_|_|_|____|____|____|______|___|

|4.3 |Մենեջ-  | 8 |   4/4   | 1,2 |      | | | | 240| 112| 80 |  32  |   |

|    |մենթ    |   |         |     |      | | | |    |    |    |      |   |

|____|________|___|_________|_____|______|_|_|_|____|____|____|______|___|

|4.4 |Մարքե-  | 10|  5/4+1  | 3,4 |      | |4| | 300| 160| 64 |  48  | 48|

|    |թինգ    |   |         |     |      | | | |    |    |    |      |   |

|____|________|___|_________|_____|______|_|_|_|____|____|____|______|___|

|4.5 |Գնագոյա-| 5 |    5    |  4  |      | | | | 150| 48 | 32 |  16  |   |

|    |ցում    |   |         |     |      | | | |    |    |    |      |   |

|____|________|___|_________|_____|______|_|_|_|____|____|____|______|___|

|4.6 |Ձեռնար- | 9 |   8+1   |  5  |      | |5| | 270| 80 | 48 |  32  |   |

|    |կութ.   |   |         |     |      | | | |    |    |    |      |   |

|    |էկոնոմ. |   |         |     |      | | | |    |    |    |      |   |

|    |և       |   |         |     |      | | | |    |    |    |      |   |

|    |օրենսդ. |   |         |     |      | | | |    |    |    |      |   |

|    |ակտեր   |   |         |     |      | | | |    |    |    |      |   |

|____|________|___|_________|_____|______|_|_|_|____|____|____|______|___|

|4.7 |Ֆինանսա-| 5 |    5    |  5  |      | | | | 150| 64 | 48 |  16  |   |

|    |վորում  |   |         |     |      | | | |    |    |    |      |   |

|____|________|___|_________|_____|______|_|_|_|____|____|____|______|___|

|4.8 |Բանկային| 3 |    3    |     |   6  | | | | 90 | 80 | 48 |  32  |   |

|    |գործ    |   |         |     |      | | | |    |    |    |      |   |

|____|________|___|_________|_____|______|_|_|_|____|____|____|______|___|

|4.9 |Հարկային| 6 |    6    |  7  |      | | | | 180| 39 | 26 |  13  |   |

|    |գործ    |   |         |     |      | | | |    |    |    |      |   |

|____|________|___|_________|_____|______|_|_|_|____|____|____|______|___|

|4.10|Շինարա- | 14|  7/5+2  | 3,4 |      |4| | | 420| 160| 64 |  32  | 64|

|    |րության |   |         |     |      | | | |    |    |    |      |   |

|    |էկոնոմի-|   |         |     |      | | | |    |    |    |      |   |

|    |կա      |   |         |     |      | | | |    |    |    |      |   |

|____|________|___|_________|_____|______|_|_|_|____|____|____|______|___|

|4.11|Բիզնես  | 9 |   8+1   |     |   7  | |7| | 270| 65 | 39 |      | 26|

|    |պլանա-  |   |         |     |      | | | |    |    |    |      |   |

|    |վորման  |   |         |     |      | | | |    |    |    |      |   |

|    |հիմունք-|   |         |     |      | | | |    |    |    |      |   |

|    |ներ     |   |         |     |      | | | |    |    |    |      |   |

|____|________|___|_________|_____|______|_|_|_|____|____|____|______|___|

|4.12|Արտաքին | 3 |     3   |  8  |      | | | | 90 | 32 | 24 |   8  |   |

|    |տնտեսա- |   |         |     |      | | | |    |    |    |      |   |

|    |կան     |   |         |     |      | | | |    |    |    |      |   |

|    |կապեր   |   |         |     |      | | | |    |    |    |      |   |

|____|________|___|_________|_____|______|_|_|_|____|____|____|______|___|

|4.13|Աշխատան-| 5 |     5   |  5  |      | | | | 150| 64 | 48 |  16  |   |

|    |քի էկո- |   |         |     |      | | | |    |    |    |      |   |

|    |նոմիկա  |   |         |     |      | | | |    |    |    |      |   |

|_____________|___|_________|_____|______|_|_|_|____|____|____|______|___|

|     ԳՈՒՄԱՐԸ | 90|    90   |  15 |   2  |1|3| |2700|1080| 649|  293 |138|

|_____________|___|_________|_____|______|_|_|_|____|____|____|______|___|

| 5, |ՄԱՍՆԱ-  |   |         |     |      | | | |    |    |    |      |   |

|    |ԳԻՏԱԿԱՆ |   |         |     |      | | | |    |    |    |      |   |

|    |ԿՐԹԱՄԱՍ |   |         |     |      | | | |    |    |    |      |   |

|    |(ՊԱՐՏԱ- |   |         |     |      | | | |    |    |    |      |   |

|    |ԴԻՐ     |   |         |     |      | | | |    |    |    |      |   |

|    |ԸՆՏՐՈՎԻ)|   |         |     |      | | | |    |    |    |      |   |

|____|________|___|_________|_____|______|_|_|_|____|____|____|______|___|

|5,1 |Բորսայա-| 4 |    4    |  3  |      | | | | 120| 48 | 32 |  16  |   |

|    |կան գոր-|   |         |     |      | | | |    |    |    |      |   |

|    |ծունեու-|   |         |     |      | | | |    |    |    |      |   |

|    |թյուն   |   |         |     |      | | | |    |    |    |      |   |

|____|________|___|_________|_____|______|_|_|_|____|____|____|______|___|

|5,2 |ՀՀ      | 4 |    4    |  8  |      | | | | 120| 32 | 16 |  16  |   |

|    |մաքսային|   |         |     |      | | | |    |    |    |      |   |

|    |գործ    |   |         |     |      | | | |    |    |    |      |   |

|____|________|___|_________|_____|______|_|_|_|____|____|____|______|___|

|5,3 |Քաղաքա- | 7 |   5/2   |     |  7,8 | | | | 210| 68 | 42 |  26  |   |

|    |յին տնտ.|   |         |     |      | | | |    |    |    |      |   |

|    |էկոն.   |   |         |     |      | | | |    |    |    |      |   |

|____|________|___|_________|_____|______|_|_|_|____|____|____|______|___|

|5,4 |Անշարժ  | 3 |    3    |     |   8  | | | | 90 | 24 | 16 |   8  |   |

|    |գույքի  |   |         |     |      | | | |    |    |    |      |   |

|    |գնահա-  |   |         |     |      | | | |    |    |    |      |   |

|    |տում    |   |         |     |      | | | |    |    |    |      |   |

|____|________|___|_________|_____|______|_|_|_|____|____|____|______|___|

|5,5 |Ֆինանսա-| 6 | 1/2/2+1 |  8  |  6,7 | |8| | 180| 84 | 58 |  26  |   |

|    |կան մե- |   |         |     |      | | | |    |    |    |      |   |

|    |նեջմենթ |   |         |     |      | | | |    |    |    |      |   |

|____|________|___|_________|_____|______|_|_|_|____|____|____|______|___|

|5,6 |Հաշվապա-| 20|4/4/4+1/3|4,5, |      |7|6| | 600| 308| 138|  93  | 77|

|    |հական   |   |  +2/2   |6,7, |      | | | |    |    |    |      |   |

|    |հաշվա-  |   |         |8    |      | | | |    |    |    |      |   |

|    |ռում    |   |         |     |      | | | |    |    |    |      |   |

|____|________|___|_________|_____|______|_|_|_|____|____|____|______|___|

|5,7 |Վիճակագ-| 5 |     5   |  6  |      | | | | 150| 48 | 32 |  16  |   |

|    |րություն|   |         |     |      | | | |    |    |    |      |   |

|____|________|___|_________|_____|______|_|_|_|____|____|____|______|___|

|5,8 |Լոգիստի-| 5 |     5   |  6  |      | | | | 150| 64 | 48 |  16  |   |

|    |կա      |   |         |     |      | | | |    |    |    |      |   |

|____|________|___|_________|_____|______|_|_|_|____|____|____|______|___|

|5,9 |Արժե-   | 3 |     3   |     |   7  | | | | 90 | 26 | 26 |      |   |

|    |թղթերը  |   |         |     |      | | | |    |    |    |      |   |

|    |ՀՀ-ում  |   |         |     |      | | | |    |    |    |      |   |

|____|________|___|_________|_____|______|_|_|_|____|____|____|______|___|

|5,10|Ռիսկա   | 5 |     5   |  6  |      | | | | 150| 48 | 32 |  16  |   |

|    |կառավա- |   |         |     |      | | | |    |    |    |      |   |

|    |րում    |   |         |     |      | | | |    |    |    |      |   |

|_____________|___|_________|_____|______|_|_|_|____|____|____|______|___|

|     ԳՈՒՄԱՐԸ | 62|    62   |  11 |   6  |1|2| |1860| 750| 440|  233 | 77|

|_____________|___|_________|_____|______|_|_|_|____|____|____|______|___|

|     ԸՆԴԱՄԵՆԸ|221|    221  |  29 |   37 |2|5|4|6630|2646|1473|  814 |359|

|_____________|___|_________|_____|______|_|_|_|____|____|____|______|___|

|Քննություններ|   |         |  29 |      | | | |    |    |    |      |   |

|_____________|___|_________|_____|______|_|_|_|____|____|____|______|___|

|Ստուգարքներ  |   |         |     |   37 | | | |    |    |    |      |   |

|_____________|___|_________|_____|______|_|_|_|____|____|____|______|___|

|Կուրսային    |   |         |     |      |2| | |    |    |    |      |   |

|նախագիծ      |   |         |     |      | | | |    |    |    |      |   |

|_____________|___|_________|_____|______|_|_|_|____|____|____|______|___|

|Կուրսային    |   |         |     |      | |5| |    |    |    |      |   |

|աշխատանք     |   |         |     |      | | | |    |    |    |      |   |

|_________________________________________________________________________

|Պրակտիկաներ

|(շաբաթներով)

|_________________________________________________________________________

|ՈՒսումնական  | 1 |         |     |      | | | |    |    |    |      |   |

|_____________|___|_________|_____|______|_|_|_|____|____|____|______|___|

|ՈՒսումնական  | 2 |         |     |      | | | |    |    |    |      |   |

|_____________|___|_________|_____|______|_|_|_|____|____|____|______|___|

|Արտադրական   | 3 |         |     |      | | | |    |    |    |      |   |

|_____________|___|_________|_____|______|_|_|_|____|____|____|______|___|

|Նախաավարտական| 1 |         |     |      | | | |    |    |    |      |   |

|_____________|___|_________|_____|______|_|_|_|____|____|____|______|___|

|Ավարտական    | 12|         |     |      | | | |    |    |    |      |   |

|աշխատանք     |   |         |     |      | | | |    |    |    |      |   |

|_____________|___|____________________________|____|_____________________

|             |240|                            |    |

._________________________________________________________________________

 

-----------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
Կրթության, գիտ, մշակ, սպորտ նախ.
24.11.2010
N 1641-Ն
Հրաման