Սեղմել Esc փակելու համար:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ԵՎ ՄԱԳԻՍՏՐՈՍԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ Կ ...

 

 

110.1641.101210

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «10»        12            2010 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10110469

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

24 նոյեմբերի 2010 թվականի N 1641-Ն

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ԵՎ ՄԱԳԻՍՏՐՈՍԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(12-րդ մաս)

 

|_______|_______________________________________________________|_____|

| 5.4ա  |Հատուկ դասընթաց (Երկաթբետոնե կոնստրուկցիաներ)          | 60  |

|       |(2 կրեդիտ)                                             |     |

|       |Շենքերի և  կառույցների երկաթբետոնե կոնստրուկցիաների    |     |

|       |նախագծման և  կոնստրուկտավորման հիմնական սկզբունքները:  |     |

|       |_______________________________________________________|_____|

|       |Հատուկ դասընթաց (Մետաղե կոնստրուկցիաներ) (2 կրեդիտ)    | 60  |

|       |Ծածկերի համակարգերը: Արդյունաբերական շենքերի կարկասի   |     |

|       |հարմարադասումը, կապերի համակարգը: Սյուների, նրանց      |     |

|       |գլխամասերի և  բազաների հաշվարկը ու կոնստրուկտավորումը: |     |

|       |_______________________________________________________|_____|

|       |Հատուկ դասընթաց (Շինարարության տեխնոլոգիա) (2 կրեդիտ)  | 60  |

|       |Շինարարական կազմակերպությունների համակարգը:            |     |

|       |Նախագծա-հետազննական աշխատանքների կազմակերպում:         |     |

|       |Շինարտադրության կազմակերպատեխնոլոգիական նախագծում (ՇԿՆ |     |

|       |և  ԱԿՆ): Շինարարական արտադրության նախապատրաստում:      |     |

|       |Շինարարական արտադրության տեխնոլոգիական մոդելավորում:   |     |

|_______|_______________________________________________________|_____|

| 5.5ա  |Մետաղե կոնստրուկցիաներ (15 կրեդիտ)                     | 450 |

|       |Մետաղե ֆերմաներ, հարմարադասումը, ունիֆիկացումը,        |     |

|       |կայունության ապահովումը: Ֆերմաների հաշվարկը, բեռնվածքի |     |

|       |և  ճիգերի որոշումը, ձողերի հատվածքների տիպերը, ձողերի  |     |

|       |և  հանգույցների հաշվարկը ու կոնստրուկտավորումը:        |     |

|       |Ծածկերի համակարգերը: Արդյունաբերական շենքերի կարկասի   |     |

|       |հարմարադասումը, կապերի համակարգը: Կարկասի վրա ազդող    |     |

|       |բեռների որոշումը, նրա տարածական աշխատանքը: Լայնական    |     |

|       |շրջանակի տարրերում հաշվարկային ճիգերի որոշումը:        |     |

|       |Սյուների, նրանց գլխամասերի և  բազաների հաշվարկը ու     |     |

|       |կոնստրուկտավորումը: Ենթամբարձիչային և  արգելակման      |     |

|       |հեծանների բեռնվածքների որոշումը, հաշվարկը ու           |     |

|       |կոնստրուկտավորումը: Աշխատանքային հարթակի հեծանավանդակի |     |

|       |կոնստրուկցիաներ: Հեծանավանդակի վրածածկի, օժանդակ և     |     |

|       |գլխավոր հեծանների ու սյուների հաշվարկը,                |     |

|       |կոնստրուկտավորումը: Թերթավոր                           |     |

|       |կոնստրուկցիաներ-ռեզերվուարներ, գազգոլդերներ, սիլոսներ  |     |

|       |և  բունկերներ: Նրանց հաշվարկի և  կոնստրուկտավորման     |     |

|       |հիմնական դրույթներն ու առանձնահատկությունները: Միահարկ |     |

|       |արդյունաբերական շենքի պողպատե կարկաս: Արդյունաբերական  |     |

|       |շենքի կարկասի լայնական շրջանակի (ֆերմայի, սյան և       |     |

|       |բազայի) ու ենթամբարձիչային հեծանի հաշվարկը և           |     |

|       |կոնստրուկտավորումը: Կապերի համակարգի սխեման:           |     |

|_______|_______________________________________________________|_____|

| 5.6ա  |Երկաթբետոնե կոնստրուկցիաներ (9 կրեդիտ)                 | 270 |

|       |Նախալարված երկաթբետոնե տարրերի հաշվարկն` ըստ երկրորդ   |     |

|       |խումբ սահմանային վիճակի: Երկաթբետոնե տարրերի           |     |

|       |ճաքակայունությունը և  ճկվածքների որոշումը:  Երկաթբետոնե|     |

|       |կոնստրուկցիաների դիմադրությունը դինամիկ                |     |

|       |ազդեցություններին: Միահարկ արդյունաբերական շենքեր և    |     |

|       |նրանց կոնստրուկցիաները: Ինժեներական կառույցների        |     |

|       |կոնստրուկցիաներ: Միահարկ արդյունաբերական շենքի         |     |

|       |կոնստրուկցիաների հաշվարկ և  կոնստրուկտավորում          |     |

|       |(նախալարված երկաթբետոնե ծածկի կողավոր սալ, նախալարված  |     |

|       |երկաթբետոնե հեծան կամ ֆերմա, երկաթբետոնե սյուն, հիմք,  |     |

|       |նախալարված երկաթբետոնե ենթամբարձիչային հեծան):         |     |

|_______|_______________________________________________________|_____|

| 5.7ա  |Փայտե և  պլաստմասե կոնստրուկցիաներ (4 կրեդիտ)          | 120 |

|       |Փայտի ֆիզիկամեխանիկական հատկությունները: Փայտե         |     |

|       |կոնստրուկցիաների տարրերի հաշվարկը: Կառուցվածքների      |     |

|       |տարրերի միացումները: Ընկրկելի կապերով կազմովի ձողեր:   |     |

|       |Սոսնձված հեծաններ: Ցանկապատող կոնստրուկցիաներ:         |     |

|       |Կանգնակներ և  սյուներ: Սոսնձաֆաներային հեծաններ:       |     |

|       |Սոսնձված շրջանակներ և  կամարներ: Ֆերմաներ: Տարածական   |     |

|       |կոնստրուկցիաներ:                                       |     |

|_______|_______________________________________________________|_____|

| 5.1բ  |Շինարարական ինդուստրիայի ձեռնարկությունների մեխանիկական| 150 |

|       |սարքավորումներ (5 կրեդիտ)                              |     |

|       |Վերամբարձներ, բեռնման, բեռնաթափման և  հատուկ           |     |

|       |տրանսպորտային մեքենաներ և  սարքավորումներ: Մեքենաներ և |     |

|       |սարքավորումներ` ամրանային իրերի պատրաստման և           |     |

|       |կաղապարման համար: Սարքավորումներ` բետոնե և  երկաթբետոնե|     |

|       |իրերի և  կոնստրուկցիաների պատրաստման համար: Հատուկ     |     |

|       |սարքավորումներ` ջերմամեկուսիչ, ակուստիկ, հիդրոմեկուսիչ |     |

|       |և  արդյունավետ նյութերի, իրերի և  կոնստրուկցիաների     |     |

|       |արտադրության համար:                                    |     |

|_______|_______________________________________________________|_____|

| 5.2բ  |Բետոնի, շինարարական իրերի և  կոնստրուկցիաների          | 540 |

|       |արտադրություն (18 կրեդիտ)                              |     |

|       |Բետոնի տեխնոլոգիան, տեսակները, կառուցվածքաձևավորումը   |     |

|       |և  այդ պրոցեսների կառավարման եղանակները, Բետոնի կազմի  |     |

|       |նախագծումը: Բետոնե և  երկաթբետոնե իրերի և              |     |

|       |կոնստրուկցիաների կաղապարման տեխնոլոգիա:                |     |

|       |Թրթռակաղապարում, ցենտրոֆուգացում, մամլում, տոփանում,   |     |

|       |վակուումացում, ինքնախտացում, Մետաղական կաղապարներ:     |     |

|       |Բետոնի խառնուրդի խտացում: Բարձր տեխնոլոգիական          |     |

|       |պրոցեսների կիրառումը շինարարական իրերի և               |     |

|       |կոնստրուկցիաների պատրաստման ընթացքում,Ամրանային և      |     |

|       |բետոնաշաղախման արտադրամասերի տեխնոլոգիական հատակագծերի |     |

|       |կազմում: Շինարարական իրերի և  կոնստրուկցիաների         |     |

|       |արտադրության տեխնոլոգիական գծեր, Շինարարական իրերի և   |     |

|       |կոնստրուկցիաների պատրաստումը ագրեգատահոսքային,         |     |

|       |ստենդային և  հարահոսային եղանակներով, Երկաթբետոնե      |     |

|       |սալերի պատրաստումը: Նախալարված կոնստրուկցիաների        |     |

|       |արտադրություն: Շինարարական իրերի և  կոնստրուկցիաների   |     |

|       |գործարանային պատրաստվածության աստիճանի բարձրացման      |     |

|       |եղանակները:                                            |     |

|_______|_______________________________________________________|_____|

| 5.3բ  |Մեկուսիչ շինարարական նյութերի և  իրերի արտադրություն   | 420 |

|       |(14 կրեդիտ)                                            |     |

|       |Ջերմաձայնամեկուսացում: Ջերմամեկուսիչ և  ակուստիկ       |     |

|       |նյութեր: Կառուցվածքների օպտիմալացումը, բարձր ծակոտկեն  |     |

|       |նյութեր: Անօրգանական ջերմամեկուսիչ նյութեր: Արհեստական |     |

|       |հանքային թելիկներ: Բջջային բետոններ և  իրեր: Փրփրապակի:|     |

|       |Փքված լեռնային ապարներ: Հրակայուն ջերմամեկուսիչ        |     |

|       |նյութեր: Ազբեստ պարունակող կերամիկական ջերմամեկուսիչ   |     |

|       |նյութեր: Ջերմամեկուսիչ նյութեր փքված լեռնային          |     |

|       |ապարներից: Հրաբխային ապակիներ: Փքված պեռլիտ: Փքված     |     |

|       |պեռլիտից ջերմամեկուսիչ իրեր: Օրգանական ջերմամեկուսիչ   |     |

|       |նյութեր և  իրեր: Փայտի հիման վրա ջերմամեկուսիչ նյութեր:|     |

|       |Պոլիմերային ջերմամեկուսիչ նյութեր: Տորֆասալեր:         |     |

|       |Եղեգնասալեր: Ակուստիկ նյութեր և  սալեր: Ձայնակլանիչ    |     |

|       |նյութերի տեխնոլոգիա:  Հանքային բամբակի և  տարբեր       |     |

|       |սինթետիկ կապակցանյութերի հիման վրա կիսակոշտ սալերի     |     |

|       |արտադրություն: Բջջային բետոններ (գազաբետոն, փրփրաբետոն,|     |

|       |դիատոմիտային իրերի արտադրություն և  այլն):             |     |

|_______|_______________________________________________________|_____|

| 5.4բ  |Շինարարական ինդուստրիայի ձեռնարկությունների նախագծման  | 240 |

|       |հիմունքներ (8 կրեդիտ)                                  |     |

|       |Շինարարական ինդուստրիայի ձեռնարկությունների կառուցման  |     |

|       |վայրի տեխնիկատնտեսական հիմնավորումը: Միջնախագծային     |     |

|       |աշխատանքներ: Շինարարական նյութերի և  իրերի արտադրության|     |

|       |ձեռնարկությունների նախագծում: Պահեստների հաշվարկ:      |     |

|       |Շինարարական ինդուստրիայի ձեռնարկությունների գլխավոր    |     |

|       |հատակագծի նախագծումը: Ձեռնարկությունների նախագծման     |     |

|       |առանձնահատկությունները: Տնաշինական կոմբինատների        |     |

|       |հատակագծի մշակում:                                     |     |

._____________________________________________________________________.

 

V «270100-ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ, ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԻՐԵՐԻ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՅՈՒՐԱՑՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

17. Բակալավրի պատրաստման կրթական ծրագրի յուրացման ժամկետը, ներառյալ ուսանողի ավարտական աշխատանքը, առկա ուսուցման ձևով, 195 շաբաթ է, որից`

    1) տեսական ուսուցում                        117 շաբաթ,

    2) քննաշրջանները                             23 շաբաթ,

3) պրակտիկաներ`

արտադրական, ուսումնական և  նախաավարտական          7 շաբաթ,

4) ամփոփիչ որակավորում, ներառյալ ավարտական աշխատանքի պատրաստումը և

պաշտպանությունը`                                  9 շաբաթ,

5) արձակուրդները

(առանց հետ ԲՈՒՀ-ական արձակուրդի)`                39 շաբաթ:

18. Ավարտական աշխատանքի կատարման ժամանակացույցը, ընթացիկ վերահսկման և ատեստավորման ձևը, պաշտպանության թույլատրման կարգը սահմանում է ԲՈՒՀ-ը` հիմք ընդունելով կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից հաստատված կարգը:

19. Բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրերի յուրացման ժամկետները հեռակա ուսուցման ձևով երկարացվում են մեկ տարի` սույն պետական կրթական չափորոշիչով սահմանված ժամկետի նկատմամբ:

20. ՈՒսանողի ուսումնական բեռնվածության առավելագույն ծավալը սահմանվում է շաբաթական 45 ժամ` ներառյալ լսարանային և արտալսարանային (ինքնուրույն) աշխատանքները:

21. Առկա ուսուցման ձևով սովորող ուսանողի լսարանային պարապմունքների ծավալը չպետք է գերազանցի շաբաթական 30 ժամ: Նշված ծավալում չեն ընդգրկվում ֆիզիկական դաստիարակության և ֆակուլտատիվ դասընթացների դասաժամերը: ՈՒսումնական տարվա տեսական ուսուցման տևողությունը 1-3 տարիներում 32 շաբաթ է, իսկ 4-րդ տարում` 21 շաբաթ:

22. ՈՒսումնական տարվա արձակուրդները պետք է 12 շաբաթ լինեն, այդ թվում` 2 շաբաթից ոչ պակաս` ձմեռային քննաշրջանից հետո:

 

VI «270100-ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ, ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԻՐԵՐԻ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

23. Բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրի մշակմանը ներկայացվող պահանջները.

1) Սույն պետական կրթական չափորոշիչի հիման վրա ԲՈՒՀ-ն ինքնուրույն է մշակում ու հաստատում բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագիրը:

Ըստ ուսանողի ընտրության առարկաները համարվում են պարտադիր, իսկ ֆակուլտատիվ առարկաները, որոնք նախատեսված են բարձրագույն ուսումնական հաստատության ուսումնական պլանով, պարտադիր չեն համարվում ուսանողի համար:

Հիմնական կրթական ծրագրի ձևավորման ժամանակ ուսումնական հաստատությունը յուրաքանչյուր բնագիտական առարկայի համար պարտավոր է հատկացնել աշխատատարության առնվազն 40%-ը ուսանողների հետ լսարանային աշխատանքներին, որոնցից ժամերի ծավալի առնվազն 20%-ը լաբորատոր աշխատանքներին:

Կուրսային աշխատանքները (նախագծերը) դիտարկվում են որպես տվյալ առարկայից ուսումնական աշխատանքի տարատեսակ և կատարվում են այն ուսուցանելու համար հատկացված ժամերի սահմաններում:

Բարձրագույն ուսումնական հաստատության ուսումնական պլանում ներառված բոլոր առարկաների և պրակտիկաների համար պետք է նշանակվի վերջնական գնահատական` ըստ ԲՈՒՀ-ում մշակված և գիտական խորհրդում հաստատված գնահատման կարգի:

Մասնագիտացումները հանդիսանում են մասնագիտության մի մասը, որի շրջանակներում դրանք ստեղծվում են, և ենթադրում են առավել խորացված մասնագիտական գիտելիքների, հմտությունների ստացում գործունեության տարբեր ոլորտներում` ըստ տվյալ մասնագիտության ուղղվածության:

2) Մասնագիտության հիմնական կրթական ծրագիրն իրականացնելու դեպքում ԲՈՒՀ-ն իրավասու է`

ա. ՈՒսումնական նյութի յուրացման համար հատկացված ժամերի ծավալը փոփոխել 5%-ի սահմաններում;

բ. Հիմնական կրթական ծրագրի ձևավորման ժամանակ որպես պարտադիր առարկաներ ներառել «Հայոց լեզու և հայ գրականություն», «Օտար լեզու», «Ֆիզիկական դաստիարակություն», «Հայոց պատմություն», «Փիլիսոփայություն», «Քաղաքացիական պաշտպանություն և արտակարգ իրավիճակների հիմնահարցեր», «Բնապահպանության հիմունքներ»: Մնացած հիմնական առարկաները կարող են իրացվել ուսումնական հաստատության նախասիրությամբ:

գ. Հումանիտար և սոցիալտնտեսական առարկաների դասավանդումը իրականացնել հեղինակային դասախոսական կուրսերի և տարբեր տիպի խմբակային և անհատական գործնական պարապմունքների, հանձնարարությունների և սեմինարների ձևով` ըստ տվյալ ուսումնական հաստատությունում մշակված և շրջանային, էթնիկական, մասնագիտական առանձնահատկությունները, ինչպես նաև դասախոսների գիտահետազոտական նախասիրությունները հաշվի առնող ծրագրերի;

դ. Սահմանել հումանիտար և սոցիալ-տնտեսական, մաթեմատիկական և բնագիտական առարկաների ցիկլերում ներառված առարկաների առանձին բաժինների դասավանդման անհրաժեշտ խորությունը` մասնագիտական առարկաների ցիկլի ուղղվածությանը համապատասխան;

ե. Սահմանել մասնագիտացումների անվանումները, ըստ մասնագիտության` պարտադիր գրանցելով և կցելով սույն պետական կրթական չափորոշչին: Մասնագիտական առարկաների անվանումը, ծավալը, բովանդակությունը և հսկման ձևը նույնպես սահմանվում են ուսումնական հաստատության կողմից;

ՈՒսանողի կողմից ընտրովի դասընթացների ուսումնառությունը պարտադիր է, իսկ դրանց ցանկը երաշխավորական բնույթ է կրում, որը կարող է փոփոխել կամ լրացնել ԲՈՒՀ-ը:

24. ՈՒսումնական գործընթացի կադրային ապահովման պահանջները.

«270100-Շինարարություն, շինարարական իրերի և կառուցվածքների արտադրություն» մասնագիտությամբ բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրերի իրականացումը պետք է ապահովվի գիտամանկավարժական կադրերով, որոնք ունեն դասընթացների դասավանդման ուղղվածությանը համապատասխանող հիմնական կրթություն (առնվազն դիպլոմավորված մասնագետի կամ մագիստրոսի) և հետևողականորեն զբաղվում են հետազոտական և գիտամեթոդական գործունեությամբ: Հատուկ մասնագիտացնող դասընթացներ դասավանդող դասախոսները պետք է ունենան գիտական աստիճան (գիտական կոչում, արվեստի ոլորտի պատվավոր կոչում և այլն) և/կամ համապատասխան գործունեության ոլորտում աշխատանքի փորձ:

Գիտական աստիճան և կոչում ունեցող դասախոսները պետք է կազմեն պրոֆեսորադասախոսական կազմի 50%-ից ոչ պակասը:

Հիմնական հաստիքային դասախոսները և 0.25 հաստիքից բարձր ձևակերպված կոչում ունեցողները նույնպես պետք է կազմեն ընդհանուրի 50%-ից ոչ պակասը:

25. ՈՒսումնական գործընթացի ուսումնամեթոդական ապահովման պահանջները.

Բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրերի իրականացումը պետք է ներառի ուսանողների կողմից մասնագիտական դասընթացների լաբորատոր, գործնական (սեմինար) աշխատանքների կատարում (աշխատանքների ցանկը պարտադիր տրվում է), ներառյալ որպես պարտադիր բաղադրիչ` համակարգչային կիրառական ծրագրային փաթեթների օգտագործմամբ գործնական առաջադրանքների կատարում: Պարտադիր պահանջ է նաև անհրաժեշտ ինֆորմացիոն բազայի ստեղծումը, որն ապահովում է բարձրորակ մասնագետի պատրաստումը և ուսանողի մուտքը տարբեր ինֆորմացիոն աղբյուրներ, ներառյալ Internet-ը:

Բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրերի իրականացումը պետք է ապահովվի յուրաքանչյուր ուսանողի մուտքով դեպի գրադարանային ֆոնդեր և տվյալների բազաներ, որոնք ըստ բովանդակության համապատասխանում են հիմնական կրթական ծրագրով նախատեսված դասընթացների լրիվ ցանկին, նույն դասընթացների բաղադրիչներին (դասախոսություններ գործնական, սեմինար և լաբորատոր պարապմունքներ, կուրսային և դիպլոմային աշխատանքների խորհրդատվություն, պրակտիկաների ծրագրեր) նվիրված մեթոդական ձեռնարկների և ցուցումների առկայությամբ, ինչպես նաև տեսալսողական, բազմամիջավայրային նյութերով և ցուցադրական ձեռնարկներով:

Բուհի գրադարանը պետք է հագեցված լինի մասնագիտության ուսումնական պլանով նախատեսված դասընթացների ուսումնամեթոդական համալիրներով, մասնագիտության նորմատիվաիրավական ակտերով, տեղեկատու գրականությամբ:

26. ՈՒսումնական գործընթացի նյութատեխնիկական ապահովման պահանջները.

Բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագիր իրականացնող բուհը պետք է ունենա նյութատեխնիկական բազա, որը համապատասխանում է գործող սանիտարահիգիենիկ նորմերին և հակահրդեհային կանոններին, ապահովում է օրինակելի ուսումնական պլաններով նախատեսված լաբորատոր, սեմինար, գործնական պարապմունքներ և միջդասընթացային պատրաստման բոլոր ձևերի և ուսանողների հետազոտական աշխատանքների կատարումը:

27. Պրակտիկաների կազմակերպման պահանջները.

ՈՒսուցման ընթացքում առանձին մասնագիտական դասընթացների և ընտրած մասնագիտացման գծով գործնական ունակությունների, ապագա աշխատավայրում հմտություններ և փորձ ձեռք բերելու նպատակով բնագավառի կազմակերպաիրավական տարբեր ձևերի կազմակերպություններում, հիմնարկներում և հաստատություններում կազմակերպվում են ուսանողների ուսումնական և արտադրական (նախաավարտական) պրակտիկաներ:

ՈՒսումնական պրակտիկան կազմակերպվում է հանրապետության տարբեր իրավաբանական անձ հանդիսացող կազմակերպություններում` պայմանագրային սկզբունքի հիման վրա` մասնագիտական թողարկող ամբիոնի հայեցողությամբ:

Արտադրական պրակտիկայի տեղերի բացակայության դեպքում ԲՈՒՀ-ը այն կազմակերպում է սեփական նյութատեխնիկական բազայի վրա, եթե այն հագեցված է ժամանակակից սարքավորմամբ և ծրագրային միջոցներով:

ՈՒսանողի նախաավարտական պրակտիկան մասնագիտության ուսումնական պլանի պարտադիր բաղադրիչն է, որի կազմակերպման և իրականացման պատասխանատուն ԲՈՒՀ-ն է: Նախաավարտական պրակտիկան կազմակերպվում է այն հաշվով, որպեսզի շրջանավարտը կարողանա այդ ընթացքում ստացած փորձառությունը օգտագործել իր ավարտական աշխատանքը ձևավորելիս:

 

VII «270100-ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ, ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԻՐԵՐԻ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ՇՐՋԱՆԱՎԱՐՏԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

28. Շրջանավարտը պետք է կարողանա լուծել.

Սույն պետական կրթական չափորոշչում նշված որակավորմանը համապատասխանող խնդիրները:

Բակալավրը պետք է.

1) հումանիտար և սոցիալ-տնտեսագիտական գիտելիքների բնագավառում`

ա. իմանա ՀՀ Սահմանադրության և իր բնագավառի օրենքները,

բ. ազատ տիրապետի մասնագիտական հայոց լեզվին (գրավոր և բանավոր) և հաղորդակցվի երկու օտար լեզուներով,

գ. ունենա պատկերացում առողջ կենսակերպի մասին, տիրապետի ֆիզիկական կատարելագործման ունակություններին և հմտություններին,

դ. իմանա հայ ժողովրդի պատմությունը և արդի քաղաքագիտական զարգացումները,

ե. ծանոթ լինի համաշխարհային մշակույթին, տիրապետի վարվելաձևի կուլտուրային, իմանա դրա էթիկական և իրավական նորմերը, որոնք կարգավորում են մարդու և հասարակության, մարդու և շրջակա միջավայրի հարաբերությունները,

զ. գիտենա հոգեբանության և մանկավարժության տարրերը,

է. ծանոթ լինի ժամանակակից փիլիսոփայական ուղղություններին, գիտենա կեցության մասին գիտության հիմնադրույթները, նյութականի և վերացականի հասկացությունները, մատերիայի կազմակերպման ձևերը, հետևի սոցիալական գլոբալ զարգացումներին,

2) բնագիտության և մաթեմատիկայի բնագավառում`

ա. ծանոթ լինի ժամանակակից բնագիտության հիմնական սկզբունքներին և հայեցակարգերին, բնապահպանական գլոբալ և տարածքային հիմնախնդիրներին,

բ. տիրապետի մաթեմատիկայի հիմնական բաժիններին, հավանականությունների տեսության և մաթեմատիկական վիճակագրության մեթոդներին, մաթեմատիկական մոդելավորման եղանակներին,

գ. տիրապետի ինֆորմացիայի հավաքման, պահպանման և մշակման համակարգչային մեթոդներին և կարողանա օգտագործել ժամանակակից ինֆորմացիոն տեխնոլոգիաները:

3) մասնագիտական գործունեության բնագավառում պետք է իմանա.

ա. շինարարության տեխնոլոգիաներին, շինարարական կոնստրուկցիաներին, կառուցվածքների սեյսմակայունությանը,

բ. բնակավայրերի և շենքերի ինժեներական ցանցերին, գրունտների մեխանիկա, հիմքեր և հիմնատակեր,

գ. Մետաղե, երկաթբետոնե, քարե, փայտե և պլաստմասե կոնստրուկցիաներ,

դ. Շինարարության էկոնոմիկա և կառավարում,

ե. Շինարարական պրոցեսների և շենքերի կառուցման տեխնոլոգիա,

զ. Շինարարական արտադրության կազմակերպում,

է. Կառուցվածքների սեյսմակայունություն,

ը. Կառուցվածքների զննում և փորձարկում,

թ. Շինարարական ինդուստրիայի կազմակերպությունների մեխանիկական սարքավորումներ,

ժ. Բետոնի, շինարարական իրերի և կոնստրուկցիաների տեխնոլոգիա,

ժա. Մեկուսացնող շինարարական նյութերի և իրերի տեխնոլոգիա,

ժբ. Շինարարական ինդուստրիայի կազմակերպությունների կազմակերպում և կառավարում

4) տիրապետի`

ա. արտակարգ իրավիճակների գնահատման խնդիրներին,

բ. ճարտարապետաշինարարական գծագրերի կարդալուն,

գ. շինարարական նյութերի հիմնական հատկությունների որոշման մեթոդներին և իրերի ու կոնստրուկցիաների պատրաստման տեխնոլոգիական մեթոդներին,

դ. միջազգային ստանդարտացման և սերտիֆիկացման, մետրոլոգիայի տեսական հիմունքներին, մետրոլոգիական ապահովման կազմակերպչական և գիտական հիմնավորումներին, արտադրանքի միասնական որակի և չափերի ապահովման օրենսդրական հարցերին:

29. Բակալավրի մարդկանց հետ աշխատելու փորձառությունը ենթադրում է նրա ունակությունները`

1) այլ անձանց հետ փոխգործակցելու, կոլեկտիվում նրանց հետ հաղորդակցվելու,

2) խնդիրներ ձևավորելու և դրանք ենթականերին պատվիրելու,

3) մարդկանց ստեղծագործական աճի ձգտումը խրախուսելու և զարգացումն ապահովելու,

4) ծագած տարաձայնությունները և բախումները լուծելու,

5) տարբեր զարգացման և մտավոր մակարդակի տեր մարդկանց հետ համագործակցելու,

6) մասնագիտական հարցերի շրջանակներում ընդունելի որոշումների հասնելու նպատակով բանակցություններ վարելու,

7) տարաբնույթ և տարասեռ մշակութային բնագավառում աշխատելու և այլն:

30. Բակալավրի ինֆորմացիայի հետ աշխատելու փորձառությունը պահանջում է պարտադիր հմտություններ`

1) պաշտոնական և ոչ պաշտոնական իրավիճակներում սեփական կարծիքը գրավոր և բանավոր ձևերով շարադրելու, քննարկելու և գործուն կարգով պաշտպանելու,

2) լեզվային և մշակութային տարբերությունների հաշվառմամբ գրավոր ինֆորմացիան լսելու և վերլուծորեն ընկալելու,

3) բանավոր, տպագրված և էլեկտրոնային աղբյուրներից ստացված ինֆորմացիան որոնելու, ստանալու, համակարգելու, գրավոր ձևակերպելու և օգտագործելու:

4) տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործման գծով բակալավրը պետք է ծանոթ լինի տվյալների մշակման երկուսից ոչ պակաս համակարգերի, համակարգչային և բազմաօգտագործման տեղային ցանցային համակարգերին, ինչպես նաև կարողանա կատարել ինֆորմացիայի որոնում տվյալների ցանցային բազաներում (www), օգտվել էլեկտրոնային փոստից, տվյալների բազաների փաթեթից:

5) պետք է հասկանա իր մասնագիտության էությունը և սոցիալական նշանակությունը, իր որակավորման շարունակական բարձրացման անհրաժեշտությունը հետ ԲՈՒՀ-ական և լրացուցիչ կրթություն ստանալու, կամ էլ նոր գիտելիքների ինքնուրույն տիրապետման միջոցով:

31. Բակալավրի ամփոփիչ ատեստավորման պահանջները.

«270100-Շինարարություն, շինարարական իրերի և կառուցվածքների արտադրություն» մասնագիտությամբ բակալավրի ամփոփիչ ատեստավորումը ներառում է` ավարտական աշխատանքի պաշտպանությունը, որը թույլ է տալիս բացահայտելու շրջանավարտի տեսական և գործնական պատրաստությունը սույն պետական կրթական չափորոշիչներով սահմանված մասնագիտությունների խնդիրների լուծման բնագավառում:

1) Բակալավրի ավարտական աշխատանքին ներկայացվող պահանջները.

«270100-Շինարարություն, շինարարական իրերի և կառուցվածքների արտադրություն» մասնագիտությամբ բակալավրի ավարտական աշխատանքն ավարտուն մի մշակում է, որը կատարված է մասնագիտության ուսումնական պլանին համապատասխան և նպատակ ունի ամրապնդել և ընդլայնել շրջանավարտի տեսական և գործնական գիտելիքները անվտանգությունն արտակարգ իրավիճակներում բնագավառի համապատասխան մասնագիտացման հետ չառնչվող հարցերը զանազան ոլորտներում:

2) Բովանդակային առումով ավարտական աշխատանքը պետք է`

ա. ներկայացվի որպես բնագավառի հիմնահարցերից մեկին վերաբերող տեսական, վերլուծական, սոցիալ-տնտեսագիտական հետազոտություն, որում շրջանավարտը բացահայտում է իր տեսական գիտելիքները և գործնական ունակությունները, որոնք թույլ են տալիս ինքնուրույն լուծելու մասնագիտական բնույթի խնդիրներ,

բ. արտահայտի շրջանավարտի կողմից գիտական և համակարգային վերլուծության մեթոդների յուրացման աստիճանը, ունակությունը կատարելու տեսական ընդհանրացումներ և գործնական եզրակացություններ, հիմնավորված առաջարկություններ և երաշխավորություններ բնագավառի հիմնահարցերի լուծման կատարելագործման վերաբերյալ,

գ. կրի ստեղծագործական բնույթ` հավաստի վիճակագրական տվյալների օգտագործմամբ,

դ. բացահայտի շրջանավարտի պատրաստության աստիճանը ինքնուրույն աշխատելու բնօգտագործման էկոնոմիկայի բնագավառում համապատասխան մասնագիտությամբ,

ե. արտացոլի շրջանավարտի ունակությունը` օգտագործելու տեղեկատվության որոնման, ընտրության, համակարգման և մշակման արդի մեթոդները, աշխատել բնագավառի նորմատիվաիրավական ակտերի հետ,

զ. ձևավորված լինի հրատարակչական արդի նորմատիվներին և պահանջներին համապատասխան, ունենա հետազոտական աշխատանքի հաշվետվությանը բնորոշ կառուցվածք և համակարգչային շարվածք:

Ավարտական աշխատանքի թեմատիկան սահմանում է մասնագիտացնող ամբիոնը: Թեմատիկայում պարտադիր կարգով պետք է ներառվեն իր մասնագիտացմանը համապատասխանող կենսագործունեության անվտանգության բնագավառի առաջնահերթ և հրատապ հարցերը, հաշվի առնելով ընտրովի դասընթացների բովանդակությունը ըստ կրթաբլոկների: Ավարտական աշխատանքի կառուցվածքում պետք է ներառվեն մասնագիտական առարկաների համապատասխան բաժինները:

 

ԲԱԿԱԼԱՎՐԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

 

«270100-Շինարարություն, շինարարական իրերի և կառուցվածքների

արտադրություն» մասնագիտության

 

.________________________________________________________________________

|ԿՈՒՐՍ|Սեպտեմբեր |29 |Հոկտեմբեր  |Նոյեմբեր  |Դեկտեմբեր  |29 |Հունվար    |

|     |__________|IX |___________|__________|___________|XII|___________|

|     |1 8  15 22|   |6  13 20 27|3 10 17 24|1  8  15 22|   |5  12 19 26|

|     |          | 5 |           |          |           | 4 |           |

|     |7 14 21 28| X |12 19 26 2 |9 16 23 30|7  14 21 28| I |11 18 25 1 |

|_____|__________|___|___________|__________|___________|___|___________|

|  1  | |  |  |  |   |  |  |  |  | |  |  |  |  |  |  |..| = |= |..|..|  |

|     | |  |  |  |   |  |  |  |  | |  |  |  |  |  |  |..|   |  |..|..|  |

|_____|_|__|__|__|___|__|__|__|__|_|__|__|__|__|__|__|__|___|__|__|__|__|

|  2  | |  |  |  |   |  |  |  |  | |  |  |  |  |  |  |..| = |= |..|..|  |

|     | |  |  |  |   |  |  |  |  | |  |  |  |  |  |  |..|   |  |..|..|  |

|_____|_|__|__|__|___|__|__|__|__|_|__|__|__|__|__|__|__|___|__|__|__|__|

|  3  | |  |  |  |   |  |  |  |  | |  |  |  |  |  |  |..| = |= |..|  |  |

|     | |  |  |  |   |  |  |  |  | |  |  |  |  |  |  |..|   |  |..|  |  |

|_____|_|__|__|__|___|__|__|__|__|_|__|__|__|__|__|__|__|___|__|__|__|__|

|  4  | |  |  |  |   |  |  |  |  | |  |  |  |..|..|..|= | = |= |  |  |  |

|     | |  |  |  |   |  |  |  |  | |  |  |  |..|..|..|  |   |  |  |  |  |

.________________________________________________________________________

.______ ___________________________________________________________________

|ԿՈՒՐՍ| |Փետրվար   |Մարտ      |30 |Ապրիլ   |27|Մայիս      |Հունիս     |29 |

|     | |__________|__________|III|________|IV|___________|___________|VI |

|     | |2 9  16 23|2 9  16 23|   |6  13 20|  | 4 11 18 25|1   8 15 22|   |

|     | |          |          | 5 |        |3 |           |           | 5 |

|     | |8 15 22 1 |8 15 22 29| IV|12 19 26|V |10 17 24 31|7  14 21 28|VII|

|_____| |__________|__________|___|________|__|___________|___________|___|

|  1  | | |  |  |  | |  |  |  |   |  |  |  |  |  |  |..|..|..|0 |0 |= | = |

|     | | |  |  |  | |  |  |  |   |  |  |  |  |  |  |..|..|..|  |  |  |   |

|_____| |_|__|__|__|_|__|__|__|___|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|___|

|  2  | | |  |  |  | |  |  |  |   |  |  |  |  |  |  |..|..|..|..|0 |= | = |

|     | | |  |  |  | |  |  |  |   |  |  |  |  |  |  |..|..|..|..|  |  |   |

|_____| |_|__|__|__|_|__|__|__|___|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|___|

|  3  | | |  |  |  | |  |  |  |   |  |  |  |  |  |..|..|..|x |x |x |= | = |

|     | | |  |  |  | |  |  |  |   |  |  |  |  |  |..|..|..|  |  |  |  |   |

|_____| |_|__|__|__|_|__|__|__|___|__|__|__|__|__|__|__|__|________________

|  4  | | |  |  |  | |..|..|* | . |. |. |. |. |. |. |. |. |

|     | | |  |  |  | |..|..|  |   |  |  |  |  |  |  |  |  |

.______ ___________________________________________________________________

.__________________________________________________________________________.

|ԿՈՒՐՍ|Հուլիս     |Օգոստոս   |տեսա|Քննա-|ՈՒս. |Արտադ.|Նախաա-|Ա-   |Արձա-|ԸՆ|

|     |___________|__________|կան |շրջան|պրակ.|պրակտ.|վարտա-|վարտ.|կուրդ|ԴԱ|

|     |6  13 20 27|3 10 17 24|ու- |     |     |      |կան   |աշխա-|     |ՄԵ|

|     |           |          |սու-|     |     |      |պրակտ.|տանք |     |ՆԸ|

|     |12 19 26 2 |9 16 23 31|ցում|     |     |      |      |     |     |  |

|_____|___________|__________|____|_____|_____|______|______|_____|_____|__|

|  1  |= |= |= |= |=|= |= |= | 32 |  6  |  2  |   -  |   -  |  -  |  12 |52|

|_____|__|__|__|__|_|__|__|__|____|_____|_____|______|______|_____|_____|__|

|  2  |= |= |= |= |=|= |= |= | 32 |  7  |  1  |   -  |   -  |  -  |  12 |52|

|_____|__|__|__|__|_|__|__|__|____|_____|_____|______|______|_____|_____|__|

|  3  |= |= |= |= |=|= |= |= | 32 |  5  |  -  |   3  |   -  |  -  |  12 |52|

|_____|______________________|____|_____|_____|______|______|_____|_____|__|

|  4  |                      | 21 |  5  |  -  |   -  |   1  |  9  |  3  |39|

.__________________________________________________________________________.

 

.__.              .__.                           .__.

|  | Տեսական      |. | Ավարտական աշխ. կատարում   |0 | ՈՒսումնական

.__. ուսուցում    .__. (ներառյալ պաշտպանություն) .__. պրակտիկա

.__.

|..| Քննաշրջան                                   .__.

|..|                                             |x | Արտադրական

.__.                                             .__. պրակտիկա

.__.                                             .__.

|= | Արձակուրդ                                   |* | Նախաավարտական

.__.                                             .__. պրակտիկա

 

-----------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
Կրթության, գիտ, մշակ, սպորտ նախ.
24.11.2010
N 1641-Ն
Հրաման