110.1641.101210
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«10» 12 2010 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10110469
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
24 նոյեմբերի 2010 թվականի N 1641-Ն
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ԵՎ ՄԱԳԻՍՏՐՈՍԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(14-րդ մաս)
Հավելված 2
ՀՀ կրթության և գիտության
նախարարի
2010 թ. ...... N.... հրամանի
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱԳԻՍՏՐՈՍԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉ
«270100-ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ, ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԻՐԵՐԻ ԵՎ
ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ»
Մասնագիտությունը` ____________________________________________
դասիչ, անվանում
Որակավորման աստիճանը` ճարտարագիտության մագիստրոս
_______________________________________
անվանում
I «270100-ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ, ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԻՐԵՐԻ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ
1. «270100-Շինարարություն, շինարարական իրերի և կառուցվածքների արտադրություն» մասնագիտությունը հաստատված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թ. օգոստոսի 30-ի թ. 1038-Ն որոշմամբ:
2. Շրջանավարտի որակավորումը` ճարտարագիտության մագիստրոս:
«270100-Շինարարություն, շինարարական իրերի և կառուցվածքների արտադրություն» մասնագիտությամբ ճարտարագիտության մագիստրոսի պատրաստման հիմնական կրթական ծրագրի յուրացման նորմատիվային ժամկետը առկա ուսուցման դեպքում 2 տարի է:
3. Շրջանավարտի որակավորման բնութագիրը
«270100-Շինարարություն, շինարարական իրերի և կառուցվածքների արտադրություն» մասնագիտությամբ ճարտարագիտության մագիստրոսը բուհն ավարտելուց անմիջապես հետո կարող է զբաղեցնել հետևյալ պաշտոնները` նախագծային և շինարարության ոլորտում գլխավոր ճարտարագետ, մասնագետ, փորձագետ, գիտահետազոտական ոլորտում գիտական աշխատող:
4. Մասնագիտական գործունեության բնագավառը.
«270100-Շինարարություն, շինարարական իրերի և կառուցվածքների արտադրություն» մասնագիտությունը առնչվում է գիտության (տեխնիկայի տեխնոլոգիաների, կառավարման և այլն) այն բնագավառին, որը ներառում է մարդկային գործունեության եղանակների, միջոցների և մեթոդների այն ամբողջությունը, որն ուղղված է շինարարական կոնստրուկցիաների հաշվարկի տեսությանը, բնակելի, արդյունաբերական և քաղաքացիական շինարարության օբյեկտների նախագծմանը, կոնստրուկտավորմանը, շինարարական իրերի և կոնստրուկցիաների արտադրության տեխնոլոգիային, ինչպես նաև դրանց իրականացման ժամանակ կազմակերպակառավարչական գործունեությունների, որոնք նպաստում են բնագավառի օբյեկտների ստեղծմանը, կիրառմանը և գիտագործնական խնդիրների լուծմանը:
5. Մասնագիտական գործունեության օբյեկտները.
Մասնագիտական գործունեության օբյեկտներ հանդիսանում են շինարարական նյութերի, իրերի և կոնստրուկցիաների արտադրությունը, արդյունաբերական և քաղաքացիական նշանակության շենքերի և շինությունների նախագծման, շինարարության, փորձաքննության գործընթացների իրականացումը, վերահսկումը, կառավարումը, այդ գործընթացները կանոնակարգող, նորմատիվա-տեխնիկական փաստաթղթերը, ստանդարտացման և սերտիֆիկացման համակարգերը, արտադրանքի փորձարկման և վերահսկման եղանակները և միջոցները, ինչպես նաև գիտահետազոտական գործունեության ծավալումը համապատասխան կազմակերպություններում և բուհերում որպես ասիստենտ, դասախոս, լաբորատորիայի վարիչ:
6. Մասնագիտական գործունեության տեսակները.
Մագիստրոսը պատրաստվում է խորացված հիմնարար և մասնագիտական գիտելիքներ պահանջվող գործունեության, այդ թվում մասնագիտական (արտադրական, արտադրատեխնոլոգիական, տնտեսական, իրավագիտական, տեսական և այլն) կազմակերպական-կառավարչական, գիտահետազոտական աշխատանքի, իսկ մանկավարժական ուղղվածության գիտամասնագիտական ծրագրեր յուրացնելու դեպքում` նաև գիտամանկավարժական աշխատանքի:
7. Մասնագիտական գործունեության ընդհանրական խնդիրները.
«270100-Շինարարություն, շինարարական իրերի և կառուցվածքների արտադրություն» մասնագիտությամբ ճարտարագիտության մագիստրոսը մասնագիտական գործունեության տեսակետից, պետք է պատրաստ լինի լուծելու հետևյալ մասնագիտական խնդիրները.
1) մասնագիտական գործունեություն`
ա. մասնակցություն արդյունաբերական և քաղաքացիական շինարարության և դրան հարակից ոլորտներում փորձարարական, տեսական և գիտահետազոտական աշխատանքներին,
բ. արդյունաբերական և քաղաքացիական շինարարության և հարակից ոլորտներում նախագծային լուծումների մշակում և նրանց արդյունավետության գնահատում,
գ. նախագծային աշխատանքների որակի վերահսկողություն,
դ. շինարարական նյութերի, իրերի և կոնստրուկցիաների արտադրության որակի վերահսկողություն, մշակում և նրանց արդյունավետության գնահատում,
ե. տեխնիկական վերահսկողության մեթոդների մշակում և արտադրանքի փորձարկում, խոտանի պատճառների վերլուծություն,
զ. հատակագծերի, ծրագրերի, նախագծերի հայտերի ելակետային տվյալների նախապատրաստում,
է. գոյություն ունեցող շինությունների վերակառուցման, ուժեղացման և վերանորոգման խնդիրների լուծում:
2) կազմակերպակառավարչական գործունեություն`
ա. շինարարական և նախագծային աշխատանքների կազմակերպման առաջավոր մեթոդների ներդրում,
բ. շինարարական նյութերի, իրերի և կոնստրուկցիաների արտադրության նոր տեխնոլոգիաների ներդրում,
գ. մասնակցություն կոլեկտիվի աշխատանքների կազմակերպմանը, տնտեսակառավարչական լուծումների ընդունմանը և գործիքային միջոցների ընտրմանը,
դ. ստացված արդյունքների ներդրման գործընթացի ծրագրավորում և կազմակերպում,
ե. մասնակցություն բնակչության կենսաապահովման և պահպանման, ինչպես նաև վթարների, աղետների և այլ արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման կազմակերպչական միջոցառումների մշակմանը:
3) գիտահետազոտական գործունեություն`
ա. արդյունաբերական և քաղաքացիական շինարարության գիտահետազոտական որոշակի հիմնախնդրի վիճակի վերլուծություն, առաջադրանքի ձևակերպում, հետազոտության նպատակի և խնդիրների առաջադրում` գրական և պատենտային աղբյուրների ուսումնասիրման և ընտրության հիմունքով,
բ. մասնակցություն գիտական հետազոտության, մասնագիտական գրականության և այլ գիտատեխնիկական փաստաթղթերի ուսումնասիրության, վերլուծության, համակարգման և ընդհանրացման աշխատանքներին` օգտագործելով արդի տեղեկատվական տեխնոլոգիաները,
գ. մասնագիտական գործունեության և հարակից ոլորտներում հետազոտվող գործընթացների և երևույթների գնահատման համար մաթեմատիկական մոդելների և մեթոդների, համակարգչային տեխնոլոգիաների մշակում և ներդրում,
դ. իրականացված հետազոտությունների գիտագործնական նշանակության վերլուծություն և մշակումների տեխնիկատնտեսական արդյունավետության գնահատում,
ե. հետազոտության արդյունքների նախապատրաստում և հրապարակում: Ելույթների, ռեֆերատների, գիտական ակնարկների և հաշվետվությունների ձևակերպում,
զ. գիտության և տեխնիկայի նվաճումների վերլուծության հիման վրա հանձնարարականների մշակում,
4) գիտամանկավարժական գործունեության`
ա. բուհերում և մասնագիտական ուսումնական այլ հաստատություններում մասնագիտական դասընթացների դասավանդում,
բ. նույն դասընթացների ուսումնամեթոդական մշակումների մասնակցություն,
8. Որակավորման պահանջները.
1) «270100-Շինարարություն, շինարարական իրերի և կառուցվածքների արտադրություն» մասնագիտությամբ ճարտարագիտության մագիստրոսը մասնագիտական խնդիրների լուծման նպատակով.
ա. ձևակերպում և լուծում է մասնագիտական, կազմակերպական-կառավարչական, գիտահետազոտական և գիտամանկավարժական գործունեությունում ծագած խնդիրները, որոնք խոր մասնագիտական գիտելիքներ են պահանջում,
բ. մասնակցում է իր մասնագիտական գործունեությանն առնչվող գործընթացների և ընթացակարգերի բոլոր փուլերին,
գ. օգտագործում է մասնագիտական գործունեության օբյեկտների մշակման և հետազոտման իրականացման արդի մեթոդներ, միջոցներ և տեխնոլոգիաներ,
դ. իրականացնում է մասնագիտական գործունեության հետազոտական թեմաներով գիտատեխնիկական ինֆորմացիայի հավաքում, մշակում, համակարգում և վերլուծում` օգտագործելով արդի ինֆորմացիոն տեխնոլոգիաներ,
ե. իր մասնագիտական գործունեության ոլորտում հետևողականորեն ուսումնասիրում է մասնագիտական գրականությունը, գիտատեխնիկական ինֆորմացիան, ծանոթ է հանրապետական և միջազգային գիտության և տեխնիկայի նվաճումներին,
զ. մասնագիտական գործունեության օբյեկտների մշակման և հետազոտությունների իրականացման ընթացքում համագործակցում է իր և հարակից մասնագիտությունների հետազոտողների և մասնագետների հետ, ծանոթ է մշակումներ և հետազոտություններ կատարողների աշխատանքի կազմակերպման և կառավարման տեխնոլոգիաներին,
է. կարող է գիտականորեն կազմակերպել իր աշխատանքը և տիրապետում է իր մասնագիտական գործունեությունում օգտագործվող ինֆորմացիոն տեխնոլոգիաներին,
ը. ընդունակ է գիտատեխնիկական զարգացման արդի փուլում և հարափոխ սոցիալական իրավիճակներում իր մասնագիտական գործունեության ձևի և բնույթի փոփոխմանը, միջդասընթացային նախագծերի վրա աշխատանքին,
թ. պատրաստ է կազմելու իրականացրած հետազոտության նկարագրությունը, մշակելու և վերլուծելու ստացված արդյունքները, դրանք ներկայացնելու գիտական ակնարկների, ռեֆերատների, ելույթների, հաշվետվությունների և գիտական հոդվածների տեսքով,
ժ. պատրաստ է մասնակցելու մշակված գիտատեխնիկական նախագծերի և հետազոտությունների ներդրման աշխատանքներին, իրականացնելու մասնագիտական գործունեության օբյեկտների պատրաստման, փորձարկման և հանձնման հեղինակային վերահսկողությանը:
2) «270100-Շինարարություն, շինարարական իրերի և կառուցվածքների արտադրություն» մասնագիտությամբ ճարտարագիտության մագիստրոսը պետք է ծանոթ լինի.
ա. իր մասնագիտական գործունեությանն առնչվող օրենքներին, իրավական ակտերին, նորմատիվ և մեթոդական փաստաթղթերին,
բ. իր բնագավառի մասնագիտական գրականությանը և գիտատեխնիկական ինֆորմացիոն աղբյուրներին,
գ. իր բնագավառի ինֆորմացիոն տեխնոլոգիաներին, ծրագրային միջոցներին, փաթեթներին և դրանց զարգացման միտումներին,
դ. հետազոտությունների կազմակերպման, գիտափորձի իրականացման, ստացված տվյալների վերլուծության և մշակման մեթոդաբանությանը,
ե. պատենտային գործունեության իրականացման և մտավոր սեփականության պաշտպանության կարգին և մեթոդներին,
զ. մասնագիտական գործունեության օբյեկտների մշակման և հետազոտման աշխատանքներին և արտադրության կազմակերպման մեթոդներին,
է. տնտեսագիտության հիմունքներին, գիտատեխնիկական մշակումներին, տեխնիկատնտեսական արդյունավետության գնահատման մեթոդներին,
ը. աշխատանքային օրենսդրության հիմունքներին, աշխատանքի պաշտպանության նորմերին և կանոններին,
թ. բուհերում և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում գիտական և մանկավարժական գործունեության կազմակերպման մեթոդներին:
9. Շրջանավարտի կրթությունը շարունակելու հնարավորությունը.
Բարձրագույն մասնագիտական կրթության հիմնական կրթական ծրագիրը յուրացրած «270100-Շինարարություն, շինարարական իրերի և կառուցվածքների արտադրություն» մասնագիտությամբ ճարտարագիտության մագիստրոսը պատրաստ է կրթությունը շարունակելու`
1) ասպիրանտուրայում` ստանալու գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
10. Մագիստրոսական ծրագրերի համառոտագրությունների ցանկը.
«270100-Շինարարություն, շինարարական իրերի և կառուցվածքների արտադրություն» մասնագիտության մեջ ընդգրկված են հետևյալ մասնագիտացումները.
1) «Արդյունաբերական և քաղաքացիական շինարարություն»,
«Արդյունաբերական և քաղաքացիական շինարարություն» մասնագիտացմամբ շրջանավարտները պատրաստվում են աշխատելու համար շինարարության ցանկացած ոլորտներում, նախագծային կազմակերպություններում, շինարարության կառավարման ոլորտներում և պետք է տիրապետեն նշված կառույցների հաշվարկի, կոնստրուկտավորման սկզբունքները, շինարարության, շահագործման պրոցեսները, նշված գործընթացների կառավարման ժամանակակից մեթոդներն ու համակարգերը, կառուցվածքների հաշվարկի և արտադրական պրոցեսների կառավարման ժամանակակից ծրագրային փաթեթները:
«Արդյունաբերական և քաղաքացիական շինարարություն» մասնագիտացման հիմնական մասնագիտական դասընթացներն են`
ա. Առաձգականության և պլաստիկության տեսություն,
բ. Սեյսմակայուն շինարարություն,
գ. Շենքերի և շինությունների տեխնիկական վերակառուցում և արդիականացում,
2) «Շինարարական նյութերի, իրերի և կոնստրուկցիաների արտադրություն»:
«Շինարարական նյութերի, իրերի և կոնստրուկցիաների արտադրություն» մասնագիտացմամբ շրջանավարտները պատրաստվում են աշխատելու շինարարական նյութերի, իրերի և կոնստրուկցիաների արտադրություն, նորագույն տեխնոլոգիաների ուսումնասիրման, ներդրման, կառավարման ոլորտներում և պետք է տիրապետեն կոնստրուկտավորման սկզբունքներին, շինարարության, շահագործման պրոցեսներին, նշված գործընթացների կառավարման ժամանակակից մեթոդներն ու համակարգերին, արտադրական պրոցեսների կառավարման ժամանակակից ծրագրային փաթեթները:
«Շինարարական նյութերի, իրերի և կոնստրուկցիաների արտադրություն» մասնագիտացման հիմնական մասնագիտական դասընթացներն են`
ա. Կապակցող նյութերի քիմիա,
բ. Ճարտարապետաշինարարական նյութագիտություն,
գ. Շինարարական նյութերի, իրերի և կոնստրուկցիաների տեխնոլոգիա,
դ. Շինարարական նյութերի, իրերի և կոնստրուկցիաների հուսալիություն,
ե. էֆեկտիվություն և էկոլոգիական անվտանգություն:
II ՄԱԳԻՍՏՐՈՍԻ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻՆ ԵՎ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՅՈՒՐԱՑՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՄՐՑՈՒՅԹԱՅԻՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
11. Մագիստրոսի պատրաստման մասնագիտական ծրագիրը յուրացնել ցանկացող անձը պետք է ունենա ավարտական փաստաթղթով հաստատված բարձրագույն մասնագիտական կրթություն, ովքեր մագիստրատուրա են ընդունվում կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից սահմանված կարգով:
III «270100-ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ, ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԻՐԵՐԻ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ՃԱՐՏԱՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԱԳԻՍՏՐՈՍԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
12. «270100-Շինարարություն, շինարարական իրերի և կառուցվածքների արտադրություն» մասնագիտությամբ ճարտարագիտության մագիստրոսի պատրաստման հիմնական կրթական ծրագիրը ներառում է մասնագիտության ուսումնական պլանը, ուսումնական դասընթացների, պրակտիկաների և գիտահետազոտական աշխատանքների ծրագրերը:
13. «270100-Շինարարություն, շինարարական իրերի և կառուցվածքների արտադրություն» մասնագիտությամբ ճարտարագիտության մագիստրոսի պատրաստման հիմնական կրթական ծրագրի բովանդակության պարտադիր նվազագույնի իրականացման պայմաններին և ուսումնառության ժամկետներին ներկայացվող պահանջները կանոնակարգվում են սույն պետական կրթական չափորոշիչով:
14. Մագիստրոսի պատրաստման մասնագիտական ծրագիրը ձևավորվում է հանրապետական, բուհական, մագիստրոսի կողմից ընտրովի դասընթացներից և գիտահետազոտական աշխատանքից:
15. «270100-Շինարարություն, շինարարական իրերի և կառուցվածքների արտադրություն» մասնագիտության ճարտարագիտության մագիստրոսի պատրաստման հիմնական կրթական ծրագիրը պետք է ունենա հետևյալ կառուցվածքը.
1) մագիստրոսի պատրաստման մասնագիտական ծրագրերով նախատեսված դասընթացների և գիտահետազոտական աշխատանքների կրթաբլոկները`
ա. Հանրապետական բաղադրիչ ՀԲ
բ. Պարտադիր առարկաներ ՊԱ
գ. Ընտրովի առարկաներ ԸԱ
ինչպես նաև ամփոփիչ ատեստավորումը:
16. «270100-Շինարարություն, շինարարական իրերի և կառուցվածքների արտադրություն» մասնագիտությամբ ճարտարագիտության մագիստրոսի պատրաստման մասնագիտական ծրագրի բուհական բաղադրիչի բովանդակությունը պետք է ապահովի շրջանավարտի պատրաստությունը սույն պետական կրթական չափորոշիչով սահմանված որակավորման բնութագրին համաձայն: Բուհական բաղադրիչում ընդգրկված դասընթացները երաշխավորական բնույթ են կրում:
IV «270100-ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ, ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԻՐԵՐԻ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ՃԱՐՏԱՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԱԳԻՍՏՐՈՍԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՆՎԱԶԱԳՈՒՅՆԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
._____________________________________________________________________.
| 1. | 2. | 3. |
|_____|________________________________________________________|______|
| |ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԿՐԹԱԲԼՈԿ |Ժամեր |
|_____|________________________________________________________|______|
| Հ.Բ |Հանրապետական բաղադրիչ | |
|_____|________________________________________________________|______|
| 1.1 |Օտար լեզու | 180 |
| |Մասնագիտական տեքստի ընթերցում և թարգմանություն բառարանի| |
| |օգնությամբ: Օտար լեզվով աղբյուրներից քաղված | |
| |տեղեկատվական տեքստի ընթերցում և թարգմանություն առանց | |
| |բառարանի: Մասնագիտական տեքստի ունկնդրում և դրանց | |
| |բովանդակության վերաբերյալ հարցերի պատասխանում: | |
| |Մասնագիտական ոճի քերականական առանձնահատկությունների | |
| |ուսուցում և կիրառում: Մասնագիտության և գիտական | |
| |աշխատանքի թեմաներով զրուցելու ունակություն, բանավոր | |
| |զրույցի ընթացքում առաջադրված հարցերին արձագանքելու | |
| |կարողություն: Քերականական անհրաժեշտ գիտելիքների | |
| |ձեռքբերում և նրանց կիրառումը թարգմանչական աշխատանքում | |
| |և բանավոր խոսքում: | |
| | | |
|_____|________________________________________________________|______|
| 1.2 |Գիտության տեսություն և գիտահետազոտական աշխատանքների | 90 |
| |կատարման մեթոդոլոգիա | |
| |Գիտությունների դասակարգման սկզբունքները, մեթոդի և | |
| |մեթոդաբանության դերն ու նշանակությունը: Պատկերացում | |
| |գիտական իմացության կառուցվածքի, նրա ձևերի և մեթոդների | |
| |զարգացման հեռանկարների վերաբերյալ: Էմպիրիկ և տեսական | |
| |հետազոտությունների մեթոդաբանական հիմքերը, եզրահանգումներ| |
| |սեփական հետազոտություններում: Դասընթացը, որպես | |
| |մեթոդաբանական ուղեցույց սոցիալ-տնտեսական և քաղաքական | |
| |գործընթացների ճիշտ գնահատման և իրադարձությունների | |
| |արժեքավորման գործում: Ընդհանուր տեղեկություններ գիտական | |
| |աշխատանքների մասին: Գիտական աշխատանքների նպատակն ու | |
| |կառուցվածքի տրամաբանությունը: Տեսություն և պրակտիկ | |
| |ներդրում: Հիմնախնդրի հիմնավորում: Գրականության ակնարկ: | |
| |Հիմնական նպատակի ձևակերպումը, հիմնախնդրի | |
| |արդիականությունը: Խնդիրների ձևակերպում: | |
| |Հետազոտությունների մեթոդիկաների մշակում: | |
| |Լաբորատոր-փորձնական հետազոտություններ: Արդյունքների, | |
| |տվյալների մշակում: Մաթեմատիկական մոդելավորում: | |
| |Նախագծային և գրաֆիկական հետազոտման տեխնոլոգիաներ: | |
| |Ավտոմատ նախագծման և հաշվարկման համակարգչային փաթեթներ: | |
| |Գրաֆիկական մոդելավորում: Տնտեսական, բնապահպանական | |
| |հիմնավորումներ: Աշխատանքի ակնկալվող տնտեսական | |
| |արդյունավետության հաշվարկ: Գիտական աշխատանքների | |
| |ձևակերպման և ներկայացման պահանջներն ու ստանդարտները: | |
|_____|________________________________________________________|______|
| 1.3 |Ֆիզիկական դաստիարակություն | 96 |
| |Ֆիզիկական կուլտուրան ուսանողների ընդհանուր կուլտուրայի | |
| |և մասնագիտական պատրաստության միջոց, նրա | |
| |սոցիալ-կենսաբանական հիմունքները, ֆիզիկական կուլտուրան | |
| |որպես հասարակական սոցիալական երևույթ, ֆենոմեն: ՀՀ | |
| |օրենսդրությունը ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին, | |
| |անհատի ֆիզիկական կուլտուրան, ուսանողի առողջ ապրելակերպի | |
| |հիմունքները, ֆիզիկական կուլտուրայի միջոցների | |
| |օգտագործումը աշխատունակության բարձրացման նպատակով: | |
| |Ֆիզիկական ընդհանուր և հատուկ պատրաստությունը ֆիզիկական | |
| |դաստիարակության համակարգում, սպորտում, սպորտի ձևերի կամ| |
| |ֆիզիկական վարժությունների համակարգի անհատական | |
| |ընտրություն, ուսանողների մասնագիտական, կիրառական | |
| |ֆիզիկական պատրաստություն, ինքնուրույն պարապմունքների | |
| |մեթոդիկայի հիմունքները և սեփական օրգանիզմի վիճակի | |
| |վերահսկողություն: | |
|_____|________________________________________________________|______|
| Պ.Ա |Պարտադիր առարկաներ | |
|_____|________________________________________________________|______|
| 2.1 |Համակարգչային տեխնոլոգիաները գիտության և կրթության | 210 |
| |բնագավառում | |
| |ա) MS Excel: Ֆունկցիաներ: Հասկացություն Ֆունկցիաների | |
| |մասին: Excel ստանդարտ ֆունկցիաների ցուցակը: | |
| |Մաթեմատիկական ֆունկցիաներ: Ինժեներային ֆունկցիաներ: | |
| |Ինֆորմացիոն ֆունկցիաներ: Վիճակագրական ֆունկցիաներ: | |
| |Պատճենահանում, տեղափոխում, ավտոմատ լրացում և հեռացում | |
| |աշխատանքային թերթիկից: Աշխատանք նիշքերի նկատմամբ: | |
| |Աշխատանքային գրքերի բացում, պահպանում և փակում: | |
| |Ինֆորմացիայի փոփոխություն և նախնական դիտարկում: | |
| |Աշխատանք նիշքերի խմբերի հետ: Աշխատանքային թերթիկից | |
| |տվյալների արտածում տպելու համար: Տպիչի ընտրությունն ու | |
| |տեղադրելը Windows-ում: Էջերի պարամետրերի տեղադրում: | |
| |Տպելու տիրույթի որոշելը: Դիագրամներ և գրաֆիկների | |
| |կառուցում: Ընդհանուր տեղեկություններ: Գրաֆիկների | |
| |կազմելու միջոցները: Գրաֆիկների կազմելը: Գրաֆիկների և | |
| |աշխատանքային թերթիկի կապը: Գրաֆիկների դասակարգումն ու | |
| |կարգավորումը: | |
| |բ) Ծանոթացում Lira ծրագրային փաթեթի հետ | |
| |Վերջավոր տարրերի կիրառմամբ գծային խնդիրների լուծման կարճ| |
| |նկարագիր: Գծային խնդիրների համար օգտագործված վերջավոր | |
| |տարրերի գրադարան: Հարթ շրջանակի հաշվարկ: Սալի հաշվարկ: | |
| |Արդյունաբերական կառուցվածքի շրջանակի հաշվարկ: Հիմնային | |
| |սալով տարածական կարկասի հաշվարկ: Մետաղական աշտարակի | |
| |հաշվարկ: Գլանային ջրավազանի հաշվարկ: Վերջավոր տարրերի | |
| |կիրառմամբ ոչ գծային խնդիրների լուծման կարճ նկարագիր: | |
| |Ֆիզիկորեն և երկրաչափորեն ոչ գծային խնդիրներ, | |
| |դեֆորմացիոն օրենքների գրադարան: Երկթռիչք հեծան: Կայմի | |
| |հաշվարկ: Ճիգերի հաշվարկային համակցման ձևերը: | |
| |Հաշվարկային սխեմայի ռացիոնալ մոդելավորում (բացարձակ պինդ| |
| |մարմին, միավորված տեղափոխություններ, պտտման մաքուր | |
| |անկյուն, ընկրկելիությունը առաձգական տարրերում (գրունտ), | |
| |արտաքին ուժերի տրման եղանակները): Հիմնային սալով | |
| |տարածական կարկասի հաշվարկ: Բետոնային պատվարների | |
| |ամրության հաշվարկը հարթ խնդիրներում հիմնատակի հետ | |
| |միասին: Բետոնային պատվարների ամրության հաշվարկը | |
| |տարածական խնդիրներում հիմնատակի հետ միասին: Հաշվարկման | |
| |արդյունքների վերլուծություն: | |
|_____|________________________________________________________|______|
| 2.2 |Մաթեմատիկա: Հատուկ դասընթաց | 210 |
| |ա) Մաթեմատիկական ֆիզիկայի հավասարումներ | |
| |երկրորդ կարգի մասնակի ածանցյալներով դիֆերենցիալ | |
| |հավասարումներ, նրանց դասակարգումը, բերումը կանոնական | |
| |տեսքի: Հիպերբոլական տիպի հավասարման լուծման Դալամբերի և | |
| |Ֆուրյեի եղանակները: Շտուրմ-Լիուվիլի խնդրի լուծման | |
| |ընդհանուր հատկությունները: Կիսաանվերջ լարի տատանումները,| |
| |եզրային էֆեկտները: Վերջավոր լարի տատանումները: | |
| |ՈՒղղանկյունաձև և կլոր թաղանթների տատանումները: | |
| |ջերմահաղորդականության հավասարման լուծումը միաչափ, երկչափ| |
| |և եռաչափ մարմինների համար: Գրինի ֆունկցիան Դիրիխլեի | |
| |խնդրի համար: Մաթեմատիկական ֆիզիկայի խնդիրների լուծման | |
| |Գրինբերգի եղանակը: Վերջավոր տարբերությունների մեթոդը: | |
| |Ցանցի մեթոդը: | |
| |բ) Հավանականությունների տեսություն և մաթեմատիկական | |
| |վիճակագրություն | |
| |Հավանականության տեսության հիմնական հասկացություններ: | |
| |հավանականությունների դասական, վիճակագրական և աքսիոմատիկ| |
| |սահմանումներ: Երկրաչափական հավանականություններ: Անկախ | |
| |փորձի կրկնություն: Բեռնուլիի բանաձևը և դրանց | |
| |սահմանային դեպքերը: Ընդհատ և անընդհատ պատահական | |
| |մեծություններ: Բաշխման ֆունկցիա և նրա հատկությունները: | |
| |Բինոմական, Պուասոնի, երկրաչափական և հիպերերկաչափական | |
| |բաշխումներ: Հավասարաչափ, ցուցչային նորմալ և Կոշիի | |
| |բաշխումները և դրանց թվային բնութագրիչները: | |
| |վիճակագրության հիմնական խնդիրները: Փորձերի մշակման | |
| |եղանակները: Անհայտ պարամետրերի գնահատումը: Ամենափոքր | |
| |քառակուսիների եղանակը: Երկչափ պատահական մեծություն և | |
| |դրա թվային բնութագրիչները: Կոռելացիա և գծային ռեգրեսիա:| |
| |մեծ թվերի օրենքը Չեբիշևի անհավասարությունը և թեորեմը: | |
|_____|________________________________________________________|______|
| 2.3 |Շինարարական արտադրության նորագույն տեխնոլոգիաներ և | 180 |
| |մեխանիզացիայի մեթոդներ | |
| |Շինարարական տեխնոլոգիայի հիմնական դրույթներ: Շինարարական| |
| |գործընթացների համակարգը: Հողային աշխատանքների | |
| |մեքենայացման նոր եղանակներ (կոմպլեքսային հողափոր | |
| |մեքենաներ): Ծածկույթների ջրամեկուսացման նորագույն | |
| |տեխնոլոգիաներ: Ծածկերի և պատերի իրականացում բազմաշերտ | |
| |ունիվերսալ սալերով, կցվանքների իրականացման նոր | |
| |եղանակներ: Արտաքին պատերի ջերմամեկուսացում նոր | |
| |նյութերով, երեսապատման նոր տեխնոլոգիաներ: Պատերի և | |
| |միջնորմների շարվածքի իրականացում տարբեր տեսակների | |
| |բլոկներով: Տանիքային ծածկերի իրականացման նորագույն | |
| |տեխնոլոգիաներ: Բացվածքների լրացման նորագույն | |
| |տեխնոլոգիաներ: Հատակների իրականացման նորագույն | |
| |տեխնոլոգիաներ: Գիպսաստվարաթղթե առաստաղների իրականացում: | |
| |Կաղապարամածերի նոր տեսակների կիրառում: Նոր ներկանյութերի| |
| |և պաստառանյութերի կիրառում հարդարման աշխատանքներում: | |
| |Փոքր մեքենայացման նորագույն գործիքներ: Նորագույն | |
| |տեխնոլոգիայի կիրառմամբ որևէ տեխնոլոգիական գործընթացի | |
| |տեխնոլոգիական քարտի մշակում: | |
|_____|________________________________________________________|______|
| 2.4 |Շինարարության էկոնոմիկա և կառավարում | 120 |
| |Կապիտալ շինարարություն: Շինարարության տեխնիկատնտեսական | |
| |առանձնահատկությունները: Շինարարական կազմակերպություն: | |
| |Շինարարության նախահաշվային արժեքի կառուցվածքը: | |
| |Նախահաշվային փաստաթղթերի կազմը և ձևերը: Շինարարական | |
| |նախագծման խնդիրները և նպատակները: Նախագծային | |
| |փաստաթղթերի փուլերն ու բովանդակությունը: Հիմնական | |
| |ֆոնդեր: Շրջանառու միջոցներ: Կապիտալ ներդրումների | |
| |ֆինանսավորումը և վարկավորումը: Շինարարության | |
| |վարկավորումը: Շինարարության նյութատեխնիկական ապահովման | |
| |կազմակերպումը: Նյութատեխնիկական ապահովման մարմիններ: | |
| |Լոգիստիկան շինարարությունում նյութատեխնիկական | |
| |ռեսուրսների կազմակերպման համակարգում: | |
|_____|________________________________________________________|______|
| 2.5 |Կառուցվածքների դինամիկա և կայունություն | 120 |
| |Դինամիկ բեռնվածքներ և նրանց առանձնահատկությունները: | |
| |Իներցիայի, վերականգնող և դիմադրող ուժեր: Կառուցվածքների| |
| |դինամիկայի խնդիրները: Մեկ ազատության աստիճան ունեցող | |
| |համակարգի ազատ և հարկադրական տատանումները, էներգիայի | |
| |ցրման գնահատումը: Բազմաթիվ ազատության աստիճան ունեցող | |
| |համակարգերի ազատ տատանումները, տատանման հաճախությունների| |
| |սպեկտրը և ձևերը: Հարկադրական տատանումները հարմոնիկ | |
| |բեռնվածքի ազդեցության դեպքում: Անվերջ ազատության աստիճան| |
| |ունեցող համակարգերի տատանումները: Հեծանի լայնական | |
| |տատանումների դիֆերենցիալ հավասարումը: Հեծանի հաշվարկը | |
| |շարժական դինամիկ բեռնվածքի դեպքում: Կառուցվածքների | |
| |կայունությանը: Խնդրի լուծման ստատիկական, էներգետիկական | |
| |և դինամիկական մեթոդները: Սեղմված ուղիղ ձողերի | |
| |կայունության հետազոտումը: Առաձգական միջավայրում գտնվող | |
| |ձողի կայունությունը: Կամարների, շրջանակների | |
| |կայունությունը: | |
|_____|________________________________________________________|______|
| Ը.Ա |Ընտրովի առարկաներ | |
|_____|________________________________________________________|______|
|3.1ա |Առաձգականության և պլաստիկության տեսություն | 150 |
| |Ներածություն: Առաձգականության տեսության առարկան, | |
| |հիմնական խնդիրները: Առաձգականության տեսության հիմնական | |
| |սկզբունքները: Լարվածային և դեֆորմացիոն վիճակների | |
| |տեսություններ: Մարմնի կետում լարվածային վիճակը, | |
| |լարումների բաղադրիչները: Հավասարակշռության դիֆերենցիալ | |
| |հավասարումները: Թեք հատույթներում լարումների որոշումը: | |
| |Մակերևութային պայմաններ: Գլխավոր լարումների որոշումը: | |
| |Տեղափոխության և դեֆորմացիայի բաղադրիչները, նրանց | |
| |կապերը: Դեֆորմացիաների անխզելիության հավասարումները: | |
| |Ծավալային դեֆորմացիա: Հուկի ընդհանրացված օրենքը: | |
| |Լարումների արտահայտումը դեֆորմացիաներով: Առաձգական | |
| |դեֆորմացիայի պոտենցիալ էներգիան: Առաձգականության | |
| |տեսության խնդրի լուծումը լարումներով, Բելտրամի-Միտչելի | |
| |հավասարումները: Առաձգականության տեսության երեք | |
| |խնդիրները: Առաձգականության տեսության հարթ խնդիրը: Հարթ | |
| |դեֆորմացիա: Ընդհանրացված հարթ լարվածային վիճակ: | |
| |Լարումների ֆունկցիա: Հարթ խնդրի լուծումը բազմանդամներով:| |
| |Եռանկյունաձև պատվարի խնդիրը: Հարթ խնդիրը բևեռային | |
| |կոորդինատների համակարգում: Հարթ խնդրի ընդհանուր | |
| |հավասարումների ներկայացումը բևեռային կոորդինատներով: | |
| |Առանցքահամաչափ խնդիրներ: Կիսահարթության եզրին կիրառված | |
| |կենտրոնացված ուժի ազդեցության խնդիրը: Սալերի ծռման | |
| |տեսության ընդհանուր հասկացությունները: | |
| |Տեղափոխությունները և դեֆորմացիաները սալերում: | |
| |Լարումները և ճիգերը սալերում: Սալի ծռված միջին | |
| |մակերևույթի դիֆերենցիալ հավասարումը: Եզրային | |
| |պայմանները: Շրջանային սալի ծռումը: Բարակ թաղանթների | |
| |հաշվարկման հիմունքները: Պտտման թաղանթների անմոմենտ | |
| |տեսություն: Առանցքահամաչափ գլանային թաղանթի դիֆերենցիալ | |
| |հավասարումը: Առաձգականության տեսության խնդիրների | |
| |լուծման մոտավոր եղանակները: Վարիացիոն հաշվի հիմնական | |
| |հասկացությունները: Ռիտցի մեթոդը: Վերջավոր | |
| |տարբերությունների մեթոդը: Վերջավոր տարրերի մեթոդը: | |
| |Պլաստիկության տեսության հիմունքները: Լարումների և | |
| |դեֆորմացիաների ինտենսիվության գործակիցները: Սողքի | |
| |տեսության հիմնական հասկացությունները: | |
|_____|________________________________________________________|______|
|3.2ա |Սեյսմակայուն շինարարություն | 150 |
| |Բազմահարկ և միահարկ բնակելի, հասարակական, | |
| |արդյունաբերական շենքերի, և տարբեր կառույցների հաշվարկը | |
| |համաձայն ՀՀՇՆ II-2.02-2006 հաշվի առնելով նրանց տարածական| |
| |աշխատանքը: Համակարգչային տեխնոլոգիաների կիրառումը | |
| |շենքերի և կառույցների դինամիկ բնութագրերը որոշելու | |
| |համար: Շենքերի և կառույցների հաշվարկը համակարգչով ըստ | |
| |ՀՀՇՆ II-2.02-2006 և օգտագործելով երկրաշարժերի իրական | |
| |գրանցումները: Երկաթբետոնե միաձույլ և հավաքովի | |
| |(շրջանակային հիմնակմախքով, կոշտության դիաֆրագմաներով, | |
| |ուղղաձիգ պողպատյա կապերով, կոշտության միջուկով, | |
| |խոշորապանել) շենքեր: Քարե շարվածքից կրող պատերով շենքեր:| |
| |Շենքեր և կառուցվածքներ պողպատյա կրող կոնստրուկցիաներով:| |
| |Շենքերի ճկվածքների և հակասեյսմիկ կարանների լայնության | |
| |որոշումը: Սեյսմապաշտպանության հատուկ համակարգերի | |
| |տեսակները և հաշվարկի առանձնահատկությունները: | |
|_____|________________________________________________________|______|
|3.3ա |Շենքերի և շինությունների տեխնիկական վերակառուցում և | 150 |
| |արդիականացում | |
| |Շենքերի վնասվածության կամ ֆիզիկական վերականգնումը կամ | |
| |տարածակառուցվածքային համակարգերի ձևափոխումներ: Շենքերի | |
| |վնասված կոնստրուկցիաների կրողունակությունը նրանց | |
| |վերակառուցումից հետո պետք է համընկնի մինչև վնասվելը | |
| |նրանց ունեցած կրողունակության հետ: Շենքերի, կառույցների | |
| |և այլ օբյեկտների կրող կոնստրուկցիաների ու տարրերի | |
| |վնասվածքների ֆիզիկական մաշվածության և հետագա | |
| |շահագործման հնարավորությունները որոշելու համար նախօրոք | |
| |իրականացվում է տեխնիկական վիճակի գնահատում: Շենքերի, | |
| |կառույցների և այլ օբյեկտների տեխնիկական վիճակը | |
| |գնահատվում է ըստ նրանց ֆիզիկական մաշվածության: Շենքերի, | |
| |կառույցների և այլ օբյեկտների վերակառուցման լավագույն | |
| |տարբերակների ընտրությունը: | |
|_____|________________________________________________________|______|
|3.4ա |Ճարտարապետաշինարարական ֆիզիկայի հատուկ դասընթաց | 120 |
| |Ինսոլյացիան ճարտարապետական նախագծման մեջ: Ինսոլյացիայի | |
| |նորմավորման խնդիրները, հաշվարկային մեթոդները, հաշվարկման| |
| |գրաֆիկական մեթոդը, գործնական կիրառությունը: Բնական | |
| |լուսավորման նորմատիվ պահանջները, հաշվարկի գրաֆիկական | |
| |մեթոդը, գործնական կիրառումը: Ճարտարապետական ակուստիկայի | |
| |առարկան: Ձայնի ֆիզիկական և ֆիզիոլոգիական բնութագրերը: | |
| |Աղմուկ, պայքար աղմուկի դեմ: Ձայնակլանում, ձայնակլանիչ | |
| |նյութեր և կոնստրուկցիաներ: Դահլիճների ակուստիկա: | |
| |Ձայնամեկուսացում, ձայնամեկուսացման նորմատիվային | |
| |պահանջները: Ձայնակլանում: Ռևերբերացիա և | |
| |ռևերբերացիայի ժամանակ դահլիճի ձևին, չափերին, օդային | |
| |ծավալին և հարդարման նյութերին ներկայացվող ակուստիկական | |
| |պահանջները: Կոնստրուկցիաների ձայնամեկուսացումը օդային | |
| |և հարվածային աղմուկներից, դրանց հաշվարկի եղանակները: | |
| |Կլիմայաբանություն: Շենքերում կոմֆորտ միկրոկլիմայի | |
| |պայմաններ: Շենքերի ջերմապահանջներ: Ջերմային հոսքեր` | |
| |շենքերի արտաքին կոնստրուկցիաներով: Կոնստրուկցիաների | |
| |ջերմահաղորդականություն: Շենքերում ներքին | |
| |ջերմանջատումներ: Ջերմաթափանցումները շենքերում: Շենքերի | |
| |ներքին տարածքների լուսավորման խնդիրներ: Շինարարական | |
| |ակուստիկա: Շենքերի գունավորման խնդիրներ: | |
|_____|________________________________________________________|______|
|3.1բ |Կապակցող նյութերի քիմիա | 150 |
| |Հետերոգեն պրոցեսների կինետիկայի տեսության սկզբունքները: | |
| |Կապակցող նյութերի քիմիայի և տեխնոլոգիայի զարգացման | |
| |ուղիները: Գիպսային, կրային կապակցողների և ցեմենտի | |
| |արտադրության տեխնոլոգիայի ֆիզիկաքիմիական հիմունքները: | |
| |Կապակցող նյութերի ամրացման ֆիզիկաքիմիական էությունը: | |
| |Հումքային բաղադրիչների քիմիկամիներալոգիական | |
| |կազմությունների և կառուցվածքի ազդեցությունը | |
| |բովախառնուրդների ռեակցիոն ունակության վրա: | |
| |Կապակցող նյութերի արտադրության ընթացքում նյութերի | |
| |թերմոմշակման ֆիզիկաքիմիան: Հումքային խառնուրդների թրծման| |
| |ընթացքում ընթացող ֆիզիկաքիմիական պրոցեսները: Պինդ | |
| |ֆազային ռեակցիաների կինետիկան և նրանց ֆիզիկաքիմիական | |
| |էությունը: Հեղուկ ֆազային եռակալման ընթացքում տեղի | |
| |ունեցող ֆիզիկաքիմիական պրոցեսների արագությունը: Հեղուկ | |
| |ֆազային ֆիզիկաքիմիական պրոցեսների վրա հալույթի կազմի և | |
| |հատկությունների ազդեցությունը: Կլինկերագոյացման | |
| |կինետիկան, ֆազային կազմը և կլինկերի կառուցվածքը: | |
| |Կլինկերագոյացման պրոցեսի մեխանիզմը և կլինկերի | |
| |կառուցվածքի մոդիֆիկացման (ձևափոխման) ֆիզիկաքիմիական | |
| |հիմունքները: Կլինկերի թրծման ընթացքում բյուրեղագոյացման | |
| |պրոցեսները: Կլինկերի կառուցվածքի և հատկությունների | |
| |ձևավորման ֆիզիկաքիմիական հիմունքները: | |
| |Կապակցող նյութերի հիդրատացման մեխանիզմը և արհեստական | |
| |քարի կառուցվածքի ձևավորումը: Ժելենման, բյուրեղային և | |
| |ապակենման ֆազաների դերը ցեմենտի ամրացման պրոցեսում: | |
| |Միներալների կետային արատների ազդեցությունը | |
| |կապակցանյութերի հիդրատացիոն ակտիվության վրա: | |
| |Կապակցանյութերի ամրացման ֆիզիկաքիմիական հիմունքները | |
| |տարբեր հավելանյութերի ներմուծմամբ: Կապակցող նյութերի | |
| |արհեստական քարի ֆիզիկական կառուցվածքի ազդեցությունը | |
| |նրանց ամրության վրա: Կապակցող նյութերի (բետոնի) | |
| |կոռոզիայի ֆիզիկաքիմիան և պաշտպանության եղանակները: | |
| |Կապակցող նյութերի արհեստական քարի կոռոզիայի | |
| |ֆիզիկաքիմիական պրոցեսները: Կապակցող նյութերի | |
| |երկարակեցության բարձրացման ֆիզիկաքիմիական հիմունքները: | |
|_____|________________________________________________________|______|
|3.2բ |Ճարտարապետաշինարարական նյութագիտություն | 150 |
| |Նյութագիտության ընդհանուր տեսության հիմունքները, | |
| |շինարարական նյութերի կառուցվածքի և շահագործման | |
| |հատկությունների կառավարումը, Օրինաչափություններ կապված | |
| |կազմի, կառուցվածքի և հատկությունների հետ, Շինարարական | |
| |նյութերի կառուցվածքի փոփոխման վերլուծությունը, հաշվի | |
| |առնելով նրանց աշխատանքը արտադրանքի կառուցվածքների և | |
| |կառույցների հետ, երբ ազդում են միասին` մեխանիկական | |
| |բեռնվածությունը, և շրջապատի ագրեսիվությունը, | |
| |Նյութագիտության տեսական դրվածքների զարգացումը, Նոր | |
| |սերնդի շին. նյութերի ստեղծման համար ֆիզիկաքիմիական | |
| |ոլորտները, հաշվի առնելով նոր կոմպոզիցիոն նյութեր | |
| |ստեղծելու նպատակը, որոնք պետք է ծառայեն բազմաֆունկցիոնալ| |
| |հատկությունների համար, Կատարելագործված ֆիզիկատեխնիկական | |
| |հատկություններով շնորհված արտադրանք և կառուցվածքներ, | |
| |որոնք պետք է ունենան բարձր երկարակեցություն, | |
|_____|________________________________________________________|______|
|3.3բ |Շինարարական նյութերի, իրերի և կոնստրուկցիաների | 150 |
| |տեխնոլոգիա | |
| |Գոյություն ունեցող շին.նյութերի և իրերի տեխնոլոգիաների | |
| |կատարելագործումը, Հաշվի առնելով տեխնոլոգիական տեսության | |
| |զարգացումը, որտեղ շեշտվում է հիմնական | |
| |օրինաչափությունները, նոր տեխնոլոգիաների ստեղծումը, որոնք| |
| |տալիս են հնարավորություն ձևավորել նյութերի նախատեսված | |
| |կառուցվածքներով և շահագործման հատկություններով, | |
| |Կիսաֆունկցիոնալ նյութերի մշակում, որոնք էկոլոգիական | |
| |տեսանկյունից մաքուր են, Նշել այդպիսի նոր նյութեր, որոնք | |
| |օրինակ շնորհված են հատուկ թեթև, բարձր ամրությամբ, | |
| |սառնակայունությամբ, կորոզիակայունությամբ, | |
| |ճաքակայունությամբ, ջերմակայուն, դեկորատիվ, ակուստիկ և | |
| |այլն նյութերի ստացման նպատակով, Նոր տեխնոլոգիայի մշակման| |
| |ժամանակ ցույց տալ ավտոմատիկայի օգտագործումը | |
| |կիբեռնետիկայի հիման վրա, | |
|_____|________________________________________________________|______|
|3.4բ |Շինարարական նյութերի, իրերի և կոնստրուկցիաների | 120 |
| |հուսալիություն, էֆեկտիվություն և էկոլոգիական | |
| |անվտանգություն | |
| |Շինարարական նյութերի, իրերի և կոնստրուկցիաների | |
| |արդյունավետության բարձրացումը կապված նյութատարողության, | |
| |էներգաունակության, աշխատատարողության փոքրացումով | |
| |ի շնորհիվ նոր նյութերի և կոնստրուկցիաների կիրառմամբ, | |
| |Շեշտել նաև տեղական և արդյունաբերական թափոնների և | |
| |նյութերի օգտագործումը, Տեղական նյութերի և | |
| |արդյունաբերական թափոնների գնահատումը և միջոցառումների | |
| |մշակումը նրանց համասեռության և օգտագործման | |
| |հնարավորության նպատակով շինարարական նյութերի և իրերի | |
| |տեխնոլոգիաներում, Տեղական նյութերի և արդյունաբերական | |
| |թափոնների կիրառման նպատակով ստեղծել նոր | |
| |կախվածություններ, որոնք թույլ կտան փոփոխել հումքի կազմը | |
| |և տեխնոլոգիաների պարամետրերը, նյութերի և իրերի | |
| |արտադրումը նախատեսված կառուցվածքով և հատկություններով, | |
|_____|________________________________________________________|______|
| |ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ | |
|_____|________________________________________________________|______|
| 1 |Գիտահետազոտական աշխատանք կիսամյակներում | 120 |
|_____|________________________________________________________|______|
| 2 |Արտադրական պրակտիկա | 30 |
|_____|________________________________________________________|______|
| 3 |Նախաավարտական պրակտիկա | 30 |
|_____|________________________________________________________|______|
| 4 |Մագիստրոսի անհատական պարապմունք ղեկավարի հետ և | 840 |
| |ավարտական աշխատանքի կատարում | |
|_____|________________________________________________________|______|
| 5 |Մագիստրոսական ատենախոսության ձևավորում և | 900 |
| |պաշտպանություն | |
|_____|________________________________________________________|______|
| |ԸՆԴԱՄԵՆԸ | 3600 |
._____________________________________________________________________.
V «270100-ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ, ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԻՐԵՐԻ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ՃԱՐՏԱՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԱԳԻՍՏՐՈՍԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՅՈՒՐԱՑՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
17. «270100-Շինարարություն, շինարարական իրերի և կառուցվածքների արտադրություն» մասնագիտությամբ Ճարտարագիտության մագիստրոսի պատրաստման հիմնական կրթական ծրագրի յուրացման ժամկետը առկա (ցերեկային) ուսուցման ձևով 91 շաբաթ է (առանց հետավարտական արձակուրդի), որից`
1) տեսական ուսուցումը, ներառյալ մագիստրոսի
հետազոտական աշխատանքը 48 շաբաթ,
2) քննաշրջանները` 10 շաբաթ,
3) պրակտիկաները` 2 շաբաթ,
4) ամփոփիչ ատեստավորումը, ներառյալ ավարտական աշխատանքի պատրաստումը և
պաշտպանությունը` 16 շաբաթ
5) արձակուրդները (առանց հետավարտականի)` 15 շաբաթ:
18. Մագիստրոսի պատրաստման հիմնական կրթական ծրագրի յուրացման ժամկետները հեռակա ուսուցման դեպքում երկարաձգվում են մինչև 0.5 տարի:
19. Ավարտական աշխատանքի կատարման ժամանակացույցը, ընթացիկ վերահսկման և ատեստավորման ձևը, պաշտպանության թույլատրման կարգը սահմանում է բուհը` հիմք ընդունելով կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից սահմանված կարգը, որը հաստատում է բուհի գիտական խորհուրդը:
20. Մագիստրոսի կրթական ծրագրով սովորողի ուսումնական բեռնվածքի առավելագույն ծավալը սահմանվում է շաբաթական 45 ժամ` ներառյալ լսարանային և արտալսարանային (ինքնուրույն) աշխատանքները:
21. Մագիստրոսի պատրաստման մասնագիտական ծրագրերի յուրացման ընթացքում առկա սովորողի լսարանային պարապմունքների ծավալը չպետք է գերազանցի շաբաթական 22 ժամը: Նշված ծավալում չեն ընդգրկվում ֆիզիկական դաստիարակության և ֆակուլտատիվ դասընթացների դասաժամերը: ՈՒսումնական տարվա տեսական ուսուցման տևողությունը 32 շաբաթ է:
22. Հեռակա ուսուցման ձևով սովորող մագիստրանտի համար պետք է ապահովվի տարեկան 25 ժամից ոչ պակաս ծավալով լսարանային պարապմունքները:
23. ՈՒսումնական տարվա արձակուրդները պետք է 12 շաբաթ լինեն, այդ թվում` 2 շաբաթից ոչ պակաս` ձմեռային քննաշրջանից հետո:
VI «270100-ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ, ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԻՐԵՐԻ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ՄԱԳԻՍՏՐՈՍԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
24. «270100-Շինարարություն, շինարարական իրերի և կառուցվածքների արտադրություն» մասնագիտությամբ ճարտարագիտության մագիստրոսի պատրաստման հիմնական կրթական ծրագրի մշակման ներկայացվող պահանջները.
1) Սույն պետական կրթական չափորոշիչի հիման վրա բուհն ինքնուրույն է մշակում և հաստատում «270100-Շինարարություն, շինարարական իրերի և կառուցվածքների արտադրություն» մասնագիտությամբ ճարտարագիտության մագիստրոսի կրթական ծրագիրը:
Մագիստրոսի կողմից ընտրովի դասընթացների ուսումնառությունը պարտադիր է, իսկ նրանց ցանկը երաշխավորական բնույթ է կրում, որը կարող է փոփոխել կամ լրացնել բուհը:
ՈՒսումնական դասընթացի բաղադրիչների տեսակները (դասախոսություն, գործնական, սեմինար, լաբորատոր պարապմունքներ, գիտահետազոտական աշխատանք, պրակտիկաներ, ավարտական և կուրսային աշխատանքների խորհրդատվություն և այլն) և ծավալները` դասընթացին հատկացված դասաժամերի շրջանակում սահմանում է բուհը: ՈՒսուցման ողջ շրջանում ուսումնական ժամանակի ընդհանուր հաշվեկշռում ուսանողի տեսական ուսուցումը չպետք է ցածր լինի 40%-ից:
ՈՒսանողի գիտելիքի ստուգման և գնահատման համակարգի տեսակն ընտրում է բուհը:
Կուրսային աշխատանքը դիտարկվում է որպես դասընթացի ուսումնական բաղադրիչ և իրականացվում է այդ դասընթացին հատկացրած դասաժամերի հաշվին:
Մասնագիտության ուսումնական պլանով նախատեսված բոլոր ուսումնական դասընթացների, կուրսային և գիտահետազոտական աշխատանքների և պրակտիկաների համար պարտադիր է եզրափակիչ գնահատականի նշանակումը:
2) «270100-Շինարարություն, շինարարական իրերի և կառուցվածքների արտադրություն» մասնագիտությամբ ճարտարագիտության մագիստրոսի պատրաստման մասնագիտական ծրագրի գիտահետազոտական բաժնին ներկայացվում են հետևյալ պահանջները`
ա. արդյունաբերական և քաղաքացիական շինարարության գիտահետազոտական հիմնախնդիրների հետ ծանոթացում և վերլուծություն,
բ. շինարարական նյութերի, իրերի և կոնստրուկցիաների արտադրության նորագույն տեխնոլոգիաների հետ ծանոթացում և վերլուծություն,
գ. մասնագիտական գրականության և այլ գիտատեխնիկական փաստաթղթերի ուսումնասիրություն, վերլուծություն, համակարգում և ընդհանրացում,
դ. գիտական հետազոտության մեթոդների յուրացում,
ե. ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը գիտական հետազոտություններում:
Ծրագրի գիտահետազոտական մասը պետք է պարունակի խնդիրների ցանկ, որոնք գիտագործնական և կիրառական նշանակություն ունեն մագիստրոսի գործունեության ոլորտների համար և ներկայացվում են որպես մասնագիտական ծրագրի կուրսային աշխատանքների թեմատիկ ցանկ:
3) «270100-Շինարարություն, շինարարական իրերի և կառուցվածքների արտադրություն» մասնագիտությամբ ճարտարագիտության մագիստրոսի հիմնական կրթական ծրագիրն իրականացնելու դեպքում բուհն իրավասու է`
ա. 5%-ի սահմաններում փոփոխել դասընթացների կրթաբլոկներին հատկացրած ժամաքանակները, իսկ առանձին դասընթացները` մինչև 10%-ի սահմաններում,
բ. առանձին դասընթացների դասավանդումն իրականացնել հեղինակային դասախոսությունների, գործնական պարապմունքների, առաջադրանքների և գիտական սեմինարների ձևով` բուհի մշակած ծրագրերով, հաշվի առնելով բուհի գիտական դպրոցների մասնագիտական առանձնահատկությունները, դասախոսների հետազոտական ուղղվածությունը և հակումները, որոնք կապահովեն կրթաբլոկների դասընթացների թեմատիկայի լուսաբանումը` ուսանողների մասնագիտական կողմնորոշմանը համապատասխան:
4) ՈՒսուցումը մագիստրատուրայում իրականացվում է մագիստրանտի աշխատանքի անհատական ծրագրով, որը մշակվում է գիտական ղեկավարի և բուհի (ֆակուլտետի) մագիստրոսական ծրագրի գիտական ղեկավարի մասնակցությամբ, հաշվի առնելով նախորդ տարիներին մագիստրանտի կատարած հետազոտական աշխատանքի թեմատիկան և նրա գիտական նախասիրությունները: Մագիստրանտի աշխատանքի անհատական ծրագիրը հաստատում է ֆակուլտետի դեկանը:
25. ՈՒսումնական գործընթացի կադրային ապահովման պահանջները.
«270100-Շինարարություն, շինարարական իրերի և կառուցվածքների արտադրություն» մասնագիտությամբ ճարտարագիտության մագիստրոսի պատրաստման հիմնական կրթական ծրագրերի իրականացումը պետք է ապահովվի գիտամանկավարժական կադրերով, որոնք որպես կանոն, ունեն դասընթացների դասավանդման ուղղվածությանը համապատասխանող հիմնական կրթություն (առնվազն դիպլոմավորված մասնագետի կամ մագիստրոսի) և հետևողականորեն զբաղվում են հետազոտական և գիտամեթոդական գործունեությամբ: Մագիստրատուրայում դասավանդող դասախոսները պետք է ունենան գիտական աստիճան (գիտական կոչում, սպորտային բարձրագույն կարգ, արվեստի ոլորտի պատվավոր կոչում և այլն) կամ համապատասխան գործունեության ոլորտում հետազոտական աշխատանքի փորձ:
Գիտական աստիճան և կոչում ունեցող դասախոսները պետք է կազմեն պրոֆեսորադասախոսական կազմի 50%-ից ոչ պակասը:
Մագիստրանտի գիտական ղեկավարը պետք է ունենա գիտական աստիճան (գիտական կոչում) և կարող է իրականացնել մինչև 5 մագիստրանտի ղեկավարություն: Բուհի գիտխորհրդի որոշմամբ մագիստրոսական ծրագրերի գիտական ղեկավարներ կարող են նշանակվել թեկնածուի գիտական աստիճան ունեցող դոցենտներ, ովքեր ՀՀ ԲՈՀ-ից ստացել են ասպիրանտներ ղեկավարելու իրավունք: Մագիստրոսական ծրագրի գիտական ղեկավարը վերջին 5 տարիների ընթացքում պետք է ունենա թեկնածուական ատենախոսության պաշտպանած ասպիրանտ(ներ): Մագիստրանտների գիտական ղեկավարները մագիստրոսական ծրագրի թեմատիկայով պետք է վարեն գիտական հետազոտություններ, հրապարակեն գիտական հոդվածներ, ելույթներով հանդես գան գիտաժողովներում: Գիտական ղեկավարների գիտամանկավարժական գործունեությունը պետք է իրականացվի մագիստրոսական ծրագրերի հիմնական և հատուկ դասընթացների վարմամբ, ինչպես նաև այդ դասընթացների գիտամեթոդական ապահովմամբ:
26. ՈՒսումնական գործընթացի ուսումնամեթոդական ապահովման պահանջները.
«270100-Շինարարություն, շինարարական իրերի և կառուցվածքների արտադրություն» մասնագիտությամբ ճարտարագիտության մագիստրոսի պատրաստման հիմնական կրթական ծրագրերի իրականացումը պետք է ներառի մագիստրանտի կողմից դասընթացների լաբորատոր, գործնական (սեմինար) աշխատանքների կատարում (աշխատանքների ցանկը պարտադիր տրվում է) և որպես պարտադիր բաղադրիչ` համակարգիչներով կիրառական ծրագրային փաթեթների օգտագործմամբ գործնական առաջադրանքների և գիտահետազոտական աշխատանքների կատարում: Պարտադիր պահանջ է նաև անհրաժեշտ ինֆորմացիոն բազայի ստեղծումը, որն ապահովում է բարձրորակ մասնագետի, հետազոտողի և դասախոսի պատրաստումը, նրա մուտքը տարբեր ինֆորմացիոն աղբյուրներ, ներառյալ Internet-ը:
«270100-Շինարարություն, շինարարական իրերի և կառուցվածքների արտադրություն» մասնագիտությամբ ճարտարագիտության մագիստրոսի պատրաստման հիմնական կրթական ծրագրերի իրականացումը պետք է ապահովվի յուրաքանչյուր մագիստրանտի մուտքով դեպի գրադարանային ֆոնդեր և տվյալների բազաներ, որոնք ըստ բովանդակության համապատասխանում են հիմնական կրթական ծրագրով նախատեսված դասընթացների լրիվ ցանկից, նույն դասընթացների բաղադրիչներին (դասախոսություններ, գործնական, սեմինար և լաբորատոր պարապմունքներ, կուրսային, գիտահետազոտական և ավարտական աշխատանքների խորհրդատվություն, պրակտիկաների ծրագրեր) նվիրված մեթոդական ձեռնարկների և ցուցումների առկայությամբ, ինչպես նաև տեսալսողական, բազմամիջավայրային նյութերով և ցուցադրական ձեռնարկներով:
Բուհի գրադարանը պետք է հագեցված լինի մասնագիտության ուսումնական պլանով նախատեսված դասընթացների արդի ուսումնամեթոդական համալիրներով, մասնագիտությանը վերաբերվող պարբերականներով, ռեֆերատիվ հանդեսներով, նորմատիվ-իրավական ակտերով, գիտական և տեղեկատու գրականությամբ:
27. ՈՒսումնական գործընթացի նյութատեխնիկական ապահովման պահանջները
«270100-Շինարարություն, շինարարական իրերի և կառուցվածքների արտադրություն» մասնագիտությամբ ճարտարագիտության մագիստրոսի պատրաստման հիմնական կրթական ծրագրեիր իրականացնող բուհը պետք է ունենա նյութատեխնիկական բազա, որը համապատասխանում է գործող սանիտարահիգիենիկ նորմերին և հակահրդեհային կանոններին, ապահովում է օրինակելի ուսումնական պլաններով նախատեսված լաբորատոր, սեմինար, գործնական պարապմունքների և միջդասընթացային պատրաստման բոլոր ձևերի և մագիստրանտների հետազոտական աշխատանքների կատարումը:
28. Պրակտիկաների կազմակերպման պահանջները
Մագիստրոսական ծրագրով ուսուցման ընթացքում ընտրած մասնագիտացման գծով գործնական ունակությունների, ապագա աշխատավայրում հմտություններ և փորձառություններ ձեռք բերելու նպատակով կազմակերպվում են մագիստրանտների ուսումնական և արտադրական (գիտահետազոտական և գիտամանկավարժական և այլն) պրակտիկաներ:
Պրակտիկաների կազմակերպմանը ներկայացվող պահանջները ձևակերպվում են բուհի կողմից` ելնելով մագիստրոսի պատրաստման մասնագիտական կրթական ծրագրի բովանդակությունից, իսկ պրակտիկաները կարող են իրականացվել`
1) բուհի մասնագիտական ամբիոններում,
2) համապատասխան ուղղության գիտահետազոտական կազմակերպություններում,
3) պետական և տարածքային կառավարման մարմիններում,
4) բնագավառի հասարակական և կազմակերպաիրավական տարբեր ձևերի կազմակերպությունների հետազոտական բաժիններում,
5) այլ բուհերի համապատասխան ամբիոններում և հետազոտական լաբորատորիաներում (գիտամանկավարժական և գիտահետազոտական պրակտիկա) ստաժավորման ձևով:
Բուհն իրավունք ունի թույլատրել ուսուցումը աշխատանքի հետ համատեղող մագիստրանտի պրակտիկայի անցկացումը աշխատավայրում` նախապես կազմված անհատական ծրագրով, եթե նրա աշխատանքի բնույթը համապատասխանում է բուհում ուսումնառած մասնագիտությանը:
-----------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում