Սեղմել Esc փակելու համար:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ԵՎ ՄԱԳԻՍՏՐՈՍԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ Կ ...

 

 

110.1641.101210

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «10»        12            2010 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10110469

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

24 նոյեմբերի 2010 թվականի N 1641-Ն

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ԵՎ ՄԱԳԻՍՏՐՈՍԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(19-րդ մաս)

 

IV «270300-ՋՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ՃԱՐՏԱՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԱԳԻՍՏՐՈՍԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՆՎԱԶԱԳՈՒՅՆԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

._____________________________________________________________________.

| 1. |                            2.                            |  3. |

|____|__________________________________________________________|_____|

| ՄՊ |ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԿՐԹԱԲԼՈԿ             |Ժամեր|

|____|__________________________________________________________|_____|

|Հ.Բ |Հանրապետական բաղադրիչ                                     |     |

|____|__________________________________________________________|_____|

|1.1 |Օտար լեզու                                                | 180 |

|    |Մասնագիտական տեքստի ընթերցում և  թարգմանություն բառարանի  |     |

|    |օգնությամբ: Օտար լեզվով աղբյուրներից քաղված տեղեկատվական  |     |

|    |տեքստի ընթերցում և  թարգմանություն առանց բառարանի:        |     |

|    |Մասնագիտական տեքստի ունկնդրում և  դրանց բովանդակության    |     |

|    |վերաբերյալ հարցերի պատասխանում: Մասնագիտական ոճի          |     |

|    |քերականական առանձնահատկությունների ուսուցում և  կիրառում: |     |

|    |Մասնագիտության և  գիտական աշխատանքի թեմաներով զրուցելու   |     |

|    |ունակություն, բանավոր զրույցի ընթացքում առաջադրված        |     |

|    |հարցերին արձագանքելու կարողություն: Քերականական անհրաժեշտ |     |

|    |գիտելիքների ձեռքբերում և  նրանց կիրառումը թարգմանչական    |     |

|    |աշխատանքում և  բանավոր խոսքում:                           |     |

|____|__________________________________________________________|_____|

|1.2 |Գիտության տեսություն և  գիտահետազոտական աշխատանքների      | 90  |

|    |կատարման մեթոդոլոգիա                                      |     |

|    |Գիտությունների դասակարգման սկզբունքները, մեթոդի և         |     |

|    |մեթոդաբանության դերն ու նշանակությունը: Պատկերացում       |     |

|    |գիտական իմացության կառուցվածքի, նրա ձևերի  և  մեթոդների   |     |

|    |զարգացման հեռանկարների վերաբերյալ: Էմպիրիկ և  տեսական     |     |

|    |հետազոտությունների մեթոդաբանական հիմքերը, եզրահանգումներ  |     |

|    |սեփական հետազոտություններում: Դասընթացը որպես             |     |

|    |մեթոդաբանական ուղեցույց սոցիալ-տնտեսական և  քաղաքական     |     |

|    |գործընթացների ճիշտ գնահատման և  իրադարձությունների        |     |

|    |արժեքավորման գործում: Ընդհանուր տեղեկություններ գիտական   |     |

|    |աշխատանքների մասին: Գիտական աշխատանքների նպատակն ու       |     |

|    |կառուցվածքի տրամաբանությունը: Տեսություն և  պրակտիկ       |     |

|    |ներդրում: Հիմնախնդրի հիմնավորում: Գրականության ակնարկ:    |     |

|    |Հիմնական նպատակի ձևակերպումը,  հիմնախնդրի                 |     |

|    |արդիականությունը: Խնդիրների ձևակերպում:                   |     |

|    |Հետազոտությունների մեթոդիկաների մշակում:                  |     |

|    |Լաբորատոր-փորձնական հետազոտություններ: Արդյունքների,      |     |

|    |տվյալների մշակում: Մաթեմատիկական մոդելավորում: Նախագծային |     |

|    |և  գրաֆիկական հետազոտման տեխնոլոգիաներ: Ավտոմատ նախագծման |     |

|    |և  հաշվարկման համակարգչային փաթեթներ: Գրաֆիկական          |     |

|    |մոդելավորում: Տնտեսական, բնապահպանական հիմնավորումներ:    |     |

|    |Աշխատանքի ակնկալվող տնտեսական արդյունավետության հաշվարկ:  |     |

|    |Գիտական աշխատանքների ձևակերպման  և  ներկայացման պահանջներն|     |

|    |ու ստանդարտները:                                          |     |

|____|__________________________________________________________|_____|

|1.3 |Ֆիզիկական դաստիարակություն                                |  96 |

|    |Ֆիզիկական կուլտուրան ուսանողների ընդհանուր կուլտուրայի և  |     |

|    |մասնագիտական պատրաստության միջոց, նրա սոցիալ-կենսաբանական |     |

|    |հիմունքները, ֆիզիկական կուլտուրան որպես հասարակական       |     |

|    |սոցիալական երևույթ,  ֆենոմեն: ՀՀ օրենսդրությունը ֆիզիկական|     |

|    |կուլտուրայի և  սպորտի մասին, անհատի ֆիզիկական կուլտուրան, |     |

|    |ուսանողի առողջ ապրելակերպի հիմունքները, ֆիզիկական         |     |

|    |կուլտուրայի միջոցների օգտագործումը աշխատունակության       |     |

|    |բարձրացման նպատակով: Ֆիզիկական ընդհանուր և  հատուկ        |     |

|    |պատրաստությունը ֆիզիկական դաստիարակության համակարգում,    |     |

|    |սպորտում, սպորտի ձևերի  կամ ֆիզիկական վարժությունների     |     |

|    |համակարգի անհատական ընտրություն, ուսանողների մասնագիտական,|     |

|    |կիրառական ֆիզիկական պատրաստություն, ինքնուրույն           |     |

|    |պարապմունքների մեթոդիկայի հիմունքները և  սեփական օրգանիզմի|     |

|    |վիճակի վերահսկողություն:                                  |     |

|____|__________________________________________________________|_____|

|Պ.Ա |Պարտադիր առարկաներ                                        |     |

|____|__________________________________________________________|_____|

|2.1 |Համակարգչային տեխնոլոգիաները գիտության և  կրթության       | 210 |

|    |բնագավառում                                               |     |

|    |ա) MS Excel: Ֆունկցիաներ: Հասկացություն Ֆունկցիաների      |     |

|    |մասին: Excel ստանդարտ ֆունկցիաների ցուցակը: Մաթեմատիկական |     |

|    |ֆունկցիաներ: Ինժեներային ֆունկցիաներ: Ինֆորմացիոն         |     |

|    |ֆունկցիաներ: Վիճակագրական ֆունկցիաներ: Պատճենահանում,     |     |

|    |տեղափոխում, ավտոմատ լրացում և  հեռացում աշխատանքային      |     |

|    |թերթիկից: Աշխատանք նիշքերի նկատմամբ: Աշխատանքային գրքերի  |     |

|    |բացում, պահպանում և  փակում: Ինֆորմացիայի փոփոխություն և  |     |

|    |նախնական դիտարկում: Աշխատանք նիշքերի խմբերի հետ:          |     |

|    |Աշխատանքային թերթիկից տվյալների արտածում տպելու համար:    |     |

|    |Տպիչի ընտրությունն ու տեղադրելը Windows-ում: Էջերի        |     |

|    |պարամետրերի տեղադրում: Տպելու տիրույթի որոշելը:           |     |

|    |Դիագրամներ և  գրաֆիկների կառուցում: Գրաֆիկների կազմելու   |     |

|    |միջոցները: Գրաֆիկների կազմելը: Գրաֆիկների և  աշխատանքային |     |

|    |թերթիկի կապը: Գրաֆիկների դասակարգումն ու կարգավորումը:    |     |

|    |բ) Ծանոթացում Lira ծրագրային փաթեթի հետ                   |     |

|    |Վերջավոր տարրերի կիրառմամբ գծային խնդիրների լուծման կարճ  |     |

|    |նկարագիր:  Գծային խնդիրների համար օգտագործված վերջավոր    |     |

|    |տարրերի գրադարան: Հարթ շրջանակի հաշվարկ: Սալի հաշվարկ:    |     |

|    |Արդյունաբերական կառուցվածքի շրջանակի հաշվարկ: Հիմնային    |     |

|    |սալով տարածական կարկասի հաշվարկ: Մետաղական աշտարակի       |     |

|    |հաշվարկ:  Գլանային ջրավազանի հաշվարկ: Վերջավոր տարրերի    |     |

|    |կիրառմամբ ոչ գծային խնդիրների լուծման կարճ նկարագիր:      |     |

|    |Ֆիզիկորեն և  երկրաչափորեն ոչ գծային խնդիրներ, դեֆորմացիոն |     |

|    |օրենքների գրադարան: Երկթռիչք հեծան: Կայմի հաշվարկ: Ճիգերի |     |

|    |հաշվարկային համակցման ձևերը:  Հաշվարկային սխեմայի ռացիոնալ|     |

|    |մոդելավորում բացարձակ պինդ մարմին, միավորված              |     |

|    |տեղափոխություններ, պտտման մաքուր անկյուն, ընկրկելիությունը|     |

|    |առաձգական տարրերում (գրունտ), արտաքին ուժերի տրման        |     |

|    |եղանակները): Հիմնային սալով տարածական կարկասի հաշվարկ:    |     |

|    |Բետոնային պատվարների ամրության հաշվարկը հարթ խնդիրներում  |     |

|    |հիմնատակի հետ միասին: Բետոնային պատվարների ամրության      |     |

|    |հաշվարկը տարածական խնդիրներում հիմնատակի հետ միասին:      |     |

|    |Հաշվարկման արդյունքների վերլուծություն:                   |     |

|____|__________________________________________________________|_____|

|2.2 |Մաթեմատիկա: Հատուկ դասընթաց                               | 210 |

|    |ա) Մաթեմատիկական ֆիզիկայի հավասարումների լուծման անալիտիկ |     |

|    |և  թվային մեթոդները                                       |     |

|    |Երկրորդ կարգի մասնակի ածանցյալներով դիֆերենցիալ           |     |

|    |հավասարումներ, նրանց դասակարգումը: Օրինակներ: Բերումը     |     |

|    |կանոնական տեսքի: Անվերջ լարի տատանման խնդրի լուծումը      |     |

|    |(Դալամբերի բանաձևը):  Կիսաանվերջ լարի տատանման խնդրի      |     |

|    |լուծումը: Փոփոխականների անջատման (Ֆուրյեի) եղանակը:       |     |

|    |Շտուրմ-Լիուվիլի խնդիրը, նրա լուծման (սեփական արժեքների և  |     |

|    |սեփական ֆունկցիաների) հատկությունները (առանց ապացույցի):  |     |

|    |Վերջավոր լարի (ձողի) լայնական և  երկայնական տատանումները: |     |

|    |Վերջավոր լարի հարկադրական տատանումները: Կենտրոնացած       |     |

|    |զանգվածով լարի տատանումը: ՈՒղղանկյուն և  կլոր թաղանթների  |     |

|    |ազատ տատանումները: Ջերմության բաշխումը անվերջ և  վերջավոր |     |

|    |ձողերում: Գրինի ֆունկցիան: Ջերմահաղորդականության          |     |

|    |հավասարումը միաչափ, երկչափ և  եռաչափ մարմինների համար:    |     |

|    |Ջերմության բաշխումը շրջանի համար (արտաքին և  ներքին       |     |

|    |խնդիրներ): Պուասոնի ինտեգրալի ստացումը: Գրինի ֆունկցիան   |     |

|    |Դիրիխլեի խնդրի համար: Դիրիխլեի խնդրի լուծումը Գրինի       |     |

|    |ֆունկցիայի միջոցով: Մաթեմատիկական ֆիզիկայի խնդրի լուծման  |     |

|    |Գրինբերգի եղանակը: Վերջավոր տարբերությունների մեթոդը,     |     |

|    |ցանցի մեթոդը:                                             |     |

|    |բ) Հավանականությունների տեսություն և  մաթեմատիկական       |     |

|    |վիճակագրություն                                           |     |

|    |Պատահույթ, պատահույթների տեսակները: Պատահույթների         |     |

|    |տարածություն և  հանրահաշիվ: Հավանականության աքսիոմատիկ    |     |

|    |սահմանումը: Հետևանքներ  աքսիոմաներից: Հավանականության     |     |

|    |դասական և  վիճակագրական սահմանումները: Երկրաչափական       |     |

|    |հավանականություն: Վիճակագրական հավանականության            |     |

|    |կայունությունը: Կամայական հավանականություն: Պատահույթների |     |

|    |անկախությունը: Հավանականությունների գումարման և           |     |

|    |բազմապատկման թեորեմները: Լրիվ հավանականության և  Բայեսի   |     |

|    |բանաձևերը:  Բեռնուլիի անկախ փորձերի խնդիրը: Պատահույթի    |     |

|    |երևումների  ամենահավանական թիվը: Լապլասի լոկալ և  ինտեգրալ|     |

|    |թեորեմները: Բեռնուլիի թեորեմը: Պուասոնի թեորեմը: Պատահական|     |

|    |մեծություն: Դիսկրետ և  անընդհատ պատահական մեծությունները: |     |

|    |Պատահական մեծության բաշխման ֆունկցիաները և  նրանց         |     |

|    |հատկությունները: Պատահական մեծության բինոմական, Պուասոնի, |     |

|    |հավասարաչափ և  նորմալ, ցուցչային բաշխումները: Պատահական   |     |

|    |մեծության թվային բնութագրիչները: Մաթեմատիկական սպասումն ու|     |

|    |դիսպերսիան` նրանց հատկությունները: Համաչափության գործակից,|     |

|    |էքսցես մեդիանա, մոդա: Երկչափ պատահական մեծություն, նրա    |     |

|    |թվային բնութագրիչները: Կենտրոնական և  սկզբնական           |     |

|    |մոմենտները: Կոռելացիոն կապ, կոռելացիայի գործակիցը,        |     |

|    |կոռելացիոն մոմենտ: Ռեգրեսիոն կապը երկու պատահական         |     |

|    |մեծություններ միջև:  Գծային ռեգրեսիա: Մեծ թվերի օրենքը:   |     |

|    |Չեբիշևի  անհավասարությունը և  թեորեմը: Մաթեմատիկական      |     |

|    |վիճակագրության խնդիրները: Գլխավոր համախմբություն, ընտրանք,|     |

|    |վարիացիոն շարք: Ընտրանքային վիճակագրական բաշխումը`        |     |

|    |պոլիգոն, հիստոգրամա: Ընտրանքի բաշխման ֆունկցիան և  նրա    |     |

|    |հատկությունները: Անհայտ պարամետրերի գնահատման մոմենտների  |     |

|    |և  ճշմարտանման մաքսիմումի եղանակները: Միջակայքային        |     |

|    |գնահատականներ: Վստահելի հավանականություն և  վստահելի      |     |

|    |միջակայք: Անհայտ բնութագրիչի վստահելի միջակայքը մեծ թվով  |     |

|    |փորձերի դեպքում: Նորմալ բաշխման պարամետրերի գնահատման     |     |

|    |վստահելի միջակայքերը:                                     |     |

|____| _________________________________________________________|_____|

|2.3 |Հիդրավլիկա: Հատուկ դասընթաց                               | 180 |

|    |Պոտենցիալային և  ոչ պոտենցիալային, մրրկային և  անմրրիկ    |     |

|    |շարժումներ: Արագության վեկտորի ցիրկուլյացիա: Կաթիլային    |     |

|    |հեղուկների հարթ պոտենցիալային շարժում: Հարթ պոտենցիալային |     |

|    |շարժման կոմպլեքս փոփոխականի անալիտիկ ֆունկցիան: Մածուցիկ  |     |

|    |հեղուկի վրա ազդող մակերևութային  ուժերը: Մածուցիկ հեղուկի |     |

|    |շարժման հավասարումները: Ազատ շիթեր: Շիթի ազդեցությունը    |     |

|    |անշարժ և  շարժվող թիթեղի վրա: Բաց հուներ: Ազատ            |     |

|    |մակերևույթի  կորերի տեսքը ոչ պրիզմայաձև  հուներում:       |     |

|    |Դիմահարի կորերի կառուցումը բնական հուներում: Բեռնուլիի    |     |

|    |հավասարման կիրառության մեթոդը: Բերվածքների շարժում:       |     |

|    |Ընդհանուր դրույթներ: Հիդրավլիկական խոշորություն:          |     |

|____|__________________________________________________________|_____|

|2.4 |Ջրային պաշարների կառավարում                               | 90  |

|    |ՀՀ ջրի ազգային ծրագիրը: Հայաստանի հանրապետության ջրային   |     |

|    |պաշարները: ՀՀ ջրային պաշարների օգտագործումը,              |     |

|    |սոցիալ-տնտեսական խնդիրները: ՀՀ ջրային պաշարների համապարփակ|     |

|    |կառավարումը: Ջրային ռեսուրսների կառավարման մարմինները,    |     |

|    |նրանց իրավասությունները: ՀՀ-ում ջրային պաշարների          |     |

|    |դասակարգումը, նրանց օգտագործման տեսակները: Ջրօգտագործման  |     |

|    |միջհանրապետական, միջպետական և  միջազգային հարցերը, պետական|     |

|    |քաղաքականության մշակումը, Սևանա  լճի հիմնահարցին          |     |

|    |վերաբերող, հրատապ լուծում պահանջող հարցերի լուծմանն       |     |

|    |ուղղված բարեփոխումների իրականացումը, Մելիորատիվ,          |     |

|    |կենցաղային արդյունաբերական, էներգետիկ նպատակով            |     |

|    |ջրօգտագործողների իրավունքներն ու պարտականությունները:     |     |

|    |Ջրային հարաբերությունները կարգավորող իրավական նորմերը:    |     |

|    |Ջրային օրենսդրություն, Ջրային համակարգերի օգտագործման     |     |

|    |թույլտվությունը: Հավատարմագրային կառավարման, կոնցեսիոն    |     |

|    |պայմանագրով, առևտրային  կազմակերպության ստեղծմամբ,        |     |

|    |վարձակալման հիմունքներով օգտագործման իրավունքի փոխանցման  |     |

|    |ձևերը:  Ջրային ռեսուրսների պահպանությունը և  պետական      |     |

|    |հսկողությանն ուղղված միջոցառումները: Կեղտաջրերի և         |     |

|    |ցամաքուրդային ջրերի ընդունումը: Արգելոց, բնության         |     |

|    |հուշարձան հանդիսացող ջրային օբյեկտների պահպանությունը:    |     |

|____|__________________________________________________________|_____|

|2.5 |Ջրային տնտեսագիտություն և  կոնֆլիկտներ                    | 90  |

|    |Տարածաշրջանային ջրատնտեսական հիմնահարցեր: ՀՀ տնտեսության  |     |

|    |հիմնական ճյուղերի համառոտ բնութագիրը և  ջրային ռեսուրսների|     |

|    |օգտագործումը: Հեռանկարային ջրատնտեսական հաշվեկշռի         |     |

|    |բաղադրատարրերը: Ջրային պաշարների տնտեսական գնահատումը: Ջրի|     |

|    |գինը, սակագինը և  ջրի օգտագործման դիմաց վճարների          |     |

|    |հիմնախնդիրը: Ջրի պահանջարկի կառավարումը, Ջրային պաշարների |     |

|    |գնահատումը, Ջրային հարաբերություններում սուբյեկտների միջև |     |

|    |ծագած վեճերի հանգուցալուծումը: Անդրսահմանային ջրային      |     |

|    |ռեսուրսների օգտագործման և  պահպանության շուրջ ծագած վեճերի|     |

|    |լուծումը: Ջրային հարաբերությունները կարգավորող իրավական   |     |

|    |նորմերին, չհամապատասխանող գործարքների անվավերությունը:    |     |

|    |Քրեական և  վարչական պատասխանատվությունը ջրային            |     |

|    |օրենսդրության պահանջները խախտելու դեպքում: Ինքնակամ       |     |

|    |օգտագործվող ջրային օբյեկտի կամ ջրային համակարգի հետ       |     |

|    |վերադարձումը: Օրենսդրության պահանջների խախտման հետևանքով  |     |

|    |ջրային հարաբերությունների մասնակիցներին պատճառված վնասների|     |

|    |փոխհատուցումը: Օրենսդրության պահանջների խախտման մասին     |     |

|    |սուբյեկտների ծանուցումը և  համապատասխան միջոցների         |     |

|    |կիրառումը:                                                |     |

|____|__________________________________________________________|_____|

|2.6 |Ջրային կառույցների շինարարության նորագույն տեխնոլոգիաներ  | 180 |

|    |և  մեխանիզացիայի մեթոդներ                                 |     |

|    |Նորագույն տրանսպորտի կիրառությունը հիդրոտեխնիկական        |     |

|    |շինարարությունում:  Խրամատային պատի ստեղծումը գրունտային  |     |

|    |պատվարների մարմնում, հիմնատակում, տարածքների չորացման     |     |

|    |դեպքում: Գրունտային կառուցվածքների շինարարությունը        |     |

|    |ուղղորդված պայթյունի եղանակով: Քարալիցքի տեղադրումը       |     |

|    |քարահողային և  քարալիցքային պատվարներում: Քարալիցքային    |     |

|    |պատվարների հակաֆիլտրացիոն տարրերի կառուցումը: Զանգվածային |     |

|    |բետոնային կառուցվածքների շինարարությունը հատուկ կոշտ      |     |

|    |բետոնի օգտագործմամբ: Ստորջրյա աշխատանքներ: Թունելային     |     |

|    |հորատող կոմբայնների կիրառությունը ստորգետնյա              |     |

|    |աշխատանքներում: Հակաֆիլտրացիոն վարագույրների, պատերի      |     |

|    |ստեղծումը պատվարի մարմնում և  հիմնատակում: Ջրհանում և     |     |

|    |ջրիջեցում: Ափապաշտպանման և  հունաշտկման աշխատանքներ:      |     |

|____|__________________________________________________________|_____|

|2.7 |Խողովակաշարերի պաշտպանություն                             | 60  |

|    |Պաշտպանության օբյեկտը և  նրա պաշտպանության սկզբունքները`  |     |

|    |խողովակաշարի վթարը, ճնշումային խողովակաշարի վթարի         |     |

|    |պատճառները, խողովակաշարերի վթարների բերող քայքայող ուժը,  |     |

|    |պաշտպանիչ սարքավորումների գործողության սկզբունքների       |     |

|    |դասակարգումը: Պրոֆիլակտիկ պաշտպանիչ սարքեր: Քայքայող ուժի |     |

|    |դեմ պաշտպանություն` ապահովիչ կափույր, օդի մուտքի և        |     |

|    |խցանման կափույր, օդային խուց, հիդրավլիկական հարվածի մարիչ,|     |

|    |խարսխային հենարաններ, օդահան սարքեր: Խողովակի արտաքին     |     |

|    |մակերևույթի  վրա առաջացող քայքայող ուժի դեմ               |     |

|    |պաշտպանություն` թափառող հոսանքներից և  գրունտային ջրերից  |     |

|    |առաջացող կոռոզիայի դեմ պաշտպանության միջոցառումները       |     |

|    |(անոդային, լրացուցիչ հողանցում, էլեկտրական դրենաժ,        |     |

|    |խողովակների միացման հանգույցների մեկուսացում),            |     |

|    |պաշտպանություն ջերմային կոմպենսատորների միջոցով: Վթարային |     |

|    |պաշտպանիչ սարքավորումներ: Խողովակաշարերի վթարված տեղերի   |     |

|    |հայտնաբերումը (Ժուկովսկու մեթոդը): Մի քանի պաշտպանիչ      |     |

|    |սարքերի կառուցվածքը:                                      |     |

|____|__________________________________________________________|_____|

|Ը.Ա.|Մագիստրոսի կողմից ընտրովի առարկաներ                       |     |

|____|__________________________________________________________|_____|

|3.1ա|Առաձգականության և  պլաստիկության տեսություն               | 150 |

|    |Ներածություն: Առաձգականության տեսության առարկան, հիմնական |     |

|    |խնդիրները: Առաձգականության տեսության հիմնական             |     |

|    |սկզբունքները: Լարվածային և  դեֆորմացիոն վիճակների         |     |

|    |տեսություններ: Մարմնի կետում լարվածային վիճակը, լարումների|     |

|    |բաղադրիչները: Հավասարակշռության դիֆերենցիալ               |     |

|    |հավասարումները: Թեք հատույթներում լարումների որոշումը:    |     |

|    |Մակերևութային  պայմաններ: Գլխավոր լարումների որոշումը:    |     |

|    |Տեղափոխության և  դեֆորմացիայի բաղադրիչները, նրանց կապերը: |     |

|    |Դեֆորմացիաների անխզելիության հավասարումները: Ծավալային    |     |

|    |դեֆորմացիա: Հուկի ընդհանրացված օրենքը: Լարումների         |     |

|    |արտահայտումը դեֆորմացիաներով: Առաձգական դեֆորմացիայի      |     |

|    |պոտենցիալ էներգիան: Առաձգականության տեսության խնդրի       |     |

|    |լուծումը լարումներով, Բելտրամի-Միտչելի հավասարումները:    |     |

|    |Առաձգականության տեսության երեք խնդիրները: Առաձգականության |     |

|    |տեսության հարթ խնդիրը: Հարթ դեֆորմացիա: Ընդհանրացված հարթ |     |

|    |լարվածային վիճակ: Լարումների ֆունկցիա: Հարթ խնդրի լուծումը|     |

|    |բազմանդամներով: Եռանկյունաձև  պատվարի խնդիրը: Հարթ խնդիրը |     |

|    |բևեռային  կոորդինատների համակարգում: Հարթ խնդրի ընդհանուր |     |

|    |հավասարումների ներկայացումը բևեռային  կոորդինատներով:     |     |

|    |Առանցքահամաչափ խնդիրներ:  Կիսահարթության եզրին կիրառված   |     |

|    |կենտրոնացված ուժի ազդեցության խնդիրը: Սալերի ծռման        |     |

|    |տեսության ընդհանուր հասկացությունները: Տեղափոխությունները |     |

|    |և  դեֆորմացիաները սալերում: Լարումները և  ճիգերը սալերում:|     |

|    |Սալի ծռված միջին մակերևույթի  դիֆերենցիալ հավասարումը:    |     |

|    |Եզրային պայմանները: Շրջանային սալի ծռումը: Բարակ          |     |

|    |թաղանթների հաշվարկման հիմունքները: Պտտման թաղանթների      |     |

|    |անմոմենտ տեսություն: Առանցքահամաչափ գլանային թաղանթի      |     |

|    |դիֆերենցիալ հավասարումը: Առաձգականության տեսության        |     |

|    |խնդիրների լուծման մոտավոր եղանակները: Վարիացիոն հաշվի     |     |

|    |հիմնական հասկացությունները: Ռիտցի մեթոդը: Վերջավոր        |     |

|    |տարբերությունների մեթոդը: Վերջավոր տարրերի մեթոդը:        |     |

|    |Պլաստիկության տեսության հիմունքները: Լարումների և         |     |

|    |դեֆորմացիաների ինտենսիվության գործակիցները: Սողքի         |     |

|    |տեսության հիմնական հասկացությունները:                     |     |

|____|__________________________________________________________|_____|

|3.2ա|Հունակազմավորման պրոցեսներ                                | 120 |

|    |Հունային պրոցեսներ. Ընդհանուր հասկացություններ հունային   |     |

|    |պրոցեսների մասին: Հունային պրոցեսների տիպավորումը. գետային|     |

|    |հունի հետադարձ և  ոչ հետադարձ ձևախախտումներ,              |     |

|    |ժապավենաբլրաշարային ձևախախտումներ,  ավազածանծաղուտային    |     |

|    |ձևախախտումներ,  սահմանափակ գետագալարության ձևախախտումներ, |     |

|    |ազատ գետագալարության ձևախախտումներ,  անավարտ              |     |

|    |գետագալարության ձևախախտումներ,  հունային                  |     |

|    |բազմաճյուղավորվածության և  կղզյակային ձևախախտումներ,      |     |

|    |ողողատային բազմաճյուղավորվածության ձևախախտումներ:  Գետային|     |

|    |հունի տեղաշարժը հատակագծում: Գետի հունի ընդլայնական       |     |

|    |կտրվածքներ: Գետի հունի կայունության աստիճան: Գետի հունի   |     |

|    |ձևախախտման  ինտեգրալ կորը: Գետի հունի ուղղաձիգ            |     |

|    |ձևախախտումներ:  Հունային պրոցեսները և  գետի վրայի         |     |

|    |կառույցների կոնստրուկցիան: Գետային հունի և  ողողատի       |     |

|    |ձևախախտման  ընթացքի կանխատեսումը: Կոշտ հոսք. կախյալ և     |     |

|    |հատակային ջրաբերուկներ: Դաշտային հունային                 |     |

|    |հետազոտություններ. մորֆոլոգիական նկարահանում, գետերի հունի|     |

|    |ու նրա կազմության հետազոտում, ողողատի հետազոտում,         |     |

|    |ողողատների հատուկ դիտարկումներ: Գետի վրայով խողովակների   |     |

|    |անցարաններ: Ջրառի կառույցներ: Գետային հուների             |     |

|    |կանոնավորումը, ընդհանուր հասկացություններ: Կանոնավորման   |     |

|    |խնդիրները և  տեսակները: Էրոզիայի տեսության որոշ տվյալներ: |     |

|    |Գետային հուների կազմավորումը և  էրոզիոն պրոցեսների վրա    |     |

|    |ազդման հիմնական ուղղությունները: Գետերի և  գետակների վերին|     |

|    |հոսանքների կանոնավորումը: Պայքար ջրհավաք ավազանի լանջերի  |     |

|    |էրոզիայի և  քայքայումների դեմ: Լեռնային գետերի և          |     |

|    |հոսանքների կանոնավորումը: Պայքար սելավային հոսքերի դեմ:   |     |

|    |Ձորակների և  հեղեղատների կանոնավորումը: Գետի հունի և  նրա |     |

|    |առանձին տեղամասերի կանոնավորման եղանակները: Հունի         |     |

|    |ընդհանուր կանոնավորումը /հունաշտկումը/: Գետի հունի        |     |

|    |կանոնավորումը նրա առանձին տեղամասերում: Ջրաբերուկների     |     |

|    |նստվածքների և  գետի հատակի առանձին տեղամասերի բարձրացման  |     |

|    |դեմ պայքարի եղանակները: Տեղական էրոզիայի կարգավորման      |     |

|    |եղանակները                                                |     |

|____|__________________________________________________________|_____|

|3.3ա|Հիդրոտեխնիկական կառուցվածքների վերանորոգում և             | 120 |

|    |վերակառուցում                                             |     |

|    |Հիդրոտեխնիկական կառուցվածքների տեխնիկական շահագործում,    |     |

|    |վերանորոգում և  վերակառուցում: Հիդրոտեխնիկական            |     |

|    |կառուցվածքների տեխնիկական շահագործում:  Հիդրոտեխնիկական   |     |

|    |կառուցվածքների աշխատանքների պայմանները և  նրանց           |     |

|    |հուսալիությունը: Տեխնիկական շահագործման խնդիրները:        |     |

|    |Տեխնիկական շահագործման կազմակերպումը: Հիդրոտեխնիկական     |     |

|    |կառուցվածքների և  սարքավորումների վերահսկումը:            |     |

|    |Վերանորոգման և  վերակառուցման աշխատանքներ: Վնասված հողային|     |

|    |կառուցվածքների վերանորոգումը և  վերակառուցումը: Բետոնային |     |

|    |կառուցվածքների վերանորոգումը և  վերակառուցումը:           |     |

|    |Վերանորոգման պրոֆիլակտիկ միջոցառումները մետաղական         |     |

|    |կոնստրուկցիաների շահագործման դեպքում: Հունային ամրակապերի |     |

|    |վերակառուցումը և  պայքար ողողման դեմ: Հիդրոտեխնիկական     |     |

|    |կառուցվածքների վերակառուցումը: Հիդրոտեխնիկական            |     |

|    |կառուցվածքների վերակառուցման նպատակները և  տեսակները:     |     |

|    |Գրունտային պատվարների ճնշման ավելացումը: Բետոնե           |     |

|    |գրավիտացիոն պատվարների բարձրացումը: Որմնանեցուկավոր       |     |

|    |պատվարների բարձրացումը: Կամարային պատվարների բարձրացումը: |     |

|____|__________________________________________________________|_____|

|3.1բ|Շրջակա միջավայրի ջրի քիմիա                                | 150 |

|    |Ջուր: Լուծույթների տեսություն: Դիսպերս համակարգեր:        |     |

|    |Լուծելիություն:Քիմիական ռեակցիաների կինետիկա: Քիմիական    |     |

|    |հավասարակշռություն: Բաշխման օրենք: Ջրի էլեկտրոլիտիկ       |     |

|    |դիսոցումը: Ակտիվ և  ընդհանուր թթվայնություն: Բուֆերային   |     |

|    |լուծույթներ: Կոլոիդները: Քլեկտրոկինետիկ երևույթներ:       |     |

|    |Օքսիդավերականգնման ռեակցիաներ: Ադսորբցիա: Բնական ջրեր: Ջրի|     |

|    |որակ: Չոր մնացորդ: Էլեկտրահաղորդականություն:              |     |

|    |Քլորունակություն: Ջրի կոշտությունը: Միջավայրի ակտիվ       |     |

|    |ռեակցիա /pH/: Ազոտ պարունակող նյութեր: Քլոր պարունակող    |     |

|    |նյութեր /քլորիդներ/: Սուլֆատներ: Երկաթ և  մանգան:         |     |

|    |Կայծքարաթթու: Լուծված թթվածին: ԹԿՊ: Ծծմբաջրածին:          |     |

|    |Ածխաթթու: Յոդիտներ և  ֆտորիդներ: Ծանր մետաղներ:           |     |

|    |Մակերեսային ակտիվ նյութեր: Ջրի մաքրման հիմնական պրոցեսներ:|     |

|    |Կոագուլյացիա: Ջրի վարակազերծում: Ջրի կայունությունը և     |     |

|    |ագրեսիվությունը: Մետաղների կոռոզիա: Ջրի դեգազացիա: Ջրի    |     |

|    |ավելորդ համերի և  հոտերի վերացումը: Ջրի փափկեցում և       |     |

|    |աղտազերծում: Ջրի թթվեցում: Ջրի մաքրումը ռադիոակտիվ        |     |

|    |նյութերից: Ջրի մագնիսական մշակումը: Արտադրական և          |     |

|    |կենցաղային կեղտաջրերի բնութագրեր: Կեղտաջրերի տեսակները:   |     |

|    |Կեղտաջրերի սանիտարաքիմիական անալիզ: Մակերևութային  ջրերը  |     |

|    |կեղտաջրերով կեղտոտվելուց պահպանման կանոնները: Կեղտաջրերի  |     |

|    |մաքրման մեթոդները: Կախված նյութերի հեռացումը: Էքստռակցիա: |     |

|    |Ադսորբցիա: Քվապորացիա: Հիմքերի և  թթուների չեզոքացումը:   |     |

|    |Ֆլոտացիա: Արտահոսող կեղտաջրերի քիմիական մաքրումը:         |     |

|    |Բյուրեղացում: Կեղտաջրերի կենսաբանական մաքրում: Նստվածքների|     |

|    |խմորումը անաերոբ պայմաններում: Նստվածքների մշակման        |     |

|    |ժամանակակից մեթոդները: Ջրի միկրոբիոլոգիա: Միկրոբների      |     |

|    |մորֆոլոգիան: Միկրոբների շնչառությունը: Միկրոբների         |     |

|    |տարածումը բնության մեջ: Միջավայրի փոխազդեցությունը        |     |

|    |միկրոբների վրա: Ջրի աերոբ մաքրումը կառուցվածքներում:      |     |

|    |Կենսաբանական ավազան: Կենսաբանական քամիչ: Ոռոգման դաշտեր:  |     |

|    |ջրի անաերոբ մաքրումը: Մեթանային խմորում: Կեղտաջրերի       |     |

|    |իջեցումը գետի, ծովի մեջ:                                  |     |

|____|__________________________________________________________|_____|

|3.2բ|Ջրային համակարգերի շահագործում և  հուսալիություն          | 120 |

|    |Ներածություն: Ջրային ռեսուրսներ, ջրային համակարգեր, նրանց |     |

|    |սահմանումը կիրառման բնագավառները և  դասակարգումը:         |     |

|    |Ջրային համակարգերի շահագործումը: Ջրային համակարգերի       |     |

|    |օգտագործման թույլտվություն ունենալու պարտադիր պայմանը,    |     |

|    |թույլտվություն վավերացումը, թույլտվության նախապայմանները, |     |

|    |թույլտվության ստանալու հայտը և  գործընթացը, թույլտվության |     |

|    |պայմանները, թույլտվության տևողությունը  և  կասեցումը:     |     |

|    |Պետական սեփականություն հանդիսացող ջրային համակարգերի      |     |

|    |օգտագործումը և  կառավարումը, օգտագործման իրավունքի        |     |

|    |փոխանցման առանձնահատկությունները, իրավունքի փոխանցման     |     |

|    |ձևերը`  հավատարմագրային կառավարում, կոնցեսիայի            |     |

|    |պայմանագրով, առևտրային  կազմակերպության ստեղծմամբ,        |     |

|    |վարձակալությամբ: Ջրային համակարգերի շահագործման           |     |

|    |կազմակերպում - շահագործումն իրագործող ծառայություններ:    |     |

|    |Կառուցվածքները ուժային մեխանիզմները և  ագրեգատները        |     |

|    |սպասարկող անձնակազմի պարտականությունները                  |     |

|    |պատասխանատվությունը ամրագրված շահագործման տեխնիկական      |     |

|    |անվտանգության կանոններով և  հրահանգներով, ինչպես          |     |

|    |կառուցվածքների սարքավորումների ամենօրյա նորմալ            |     |

|    |աշխատանքային պայմանների, այնպես էլ վթարային իրավիճակների  |     |

|    |դեպքում: Ջրային հարաբերություններ - ջրային                |     |

|    |հարաբերություններում գրանցման ենթակա փաստաթղթերը:         |     |

|    |Ջրամատակարարման և  ջրահեռացման համակարգերի օգտագործման,   |     |

|    |վերականգնման և  պահպանման տնտեսական կարգավորման           |     |

|    |սկզբունքները: Ջրօգտագործման և  ջրային համակարգերի         |     |

|    |օգտագործման թույլտվությունների ձեռքբերման վճարները:       |     |

|    |Սակագների սահմանումը ոչ մրցակցային ջրօգտագործման համար:   |     |

|    |Հարկային պարտավորությունների առաջացման                    |     |

|    |առանձնահատկությունները և  ջրային վճարների                 |     |

|    |արտոնությունները: Ֆինանսական օգնություն ջրային            |     |

|    |հարաբերություններում:                                     |     |

|    |Ջրային համակարգերի հուսալիություն: Համակարգերի շահագործման|     |

|    |հուսալիության տեսության հիմնական հասկացությունները:       |     |

|    |Հուսալիության համալիր ցուցանիշները: Պատահական             |     |

|    |մեծությունների բաշխման օրենքը: Հուսալիության հաշվարկի     |     |

|    |հիմունքները: Համակարգի հուսալիության բարձրացման մեթոդները,|     |

|    |նրա կիրառումը ջրամատակարարման և  ջրահեռացման              |     |

|    |համակարգերում:                                            |     |

|____|__________________________________________________________|_____|

|3.3բ|Ջրային համակարգերի մաթեմատիկական մոդելավորում             | 120 |

|    |Կոնտրռեզերվուարով ջրի բաշխման համակարգի հաշվարկը հաշվիչ   |     |

|    |մեքենայի օգնությամբ: Մի քանի կոնտրռեզերվուարներով         |     |

|    |համակարգի հաշվարկը հաշվիչ մեքենայի օգնությամբ: Մի քանի    |     |

|    |կոնտրռեզերվուարներով և  պոմպակայաններով համակարգի հաշվարկը|     |

|    |հաշվիչ մեքենայի օգնությամբ: Գրավիտացիոն համակարգի հաշվարկը|     |

|    |մի քանի սնող ռեզերվուարների առկայության դեպքում: Ջրի      |     |

|    |բաշխման համակարգերի հաշվարկը, երբ սնումը կատարվում է և՛   |     |

|    |ցածրադիր, և՛  բարձրադիր ջրաղբյուրներից: Ջրի բաշխման       |     |

|    |գոտիավորված համակարգերի հաշվարկը: Մաթեմատիկական           |     |

|    |մոդելավորման միջոցով ջրի բաշխման բոլոր հնարավոր           |     |

|    |համակարգերի ստուգողական հաշվարկները պարամետրերի փոփոխմամբ:|     |

|____|__________________________________________________________|_____|

| ԳՀ |ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ                                  |     |

|____|__________________________________________________________|_____|

| 1  |Գիտահետազոտական աշխատանք կիսամյակներում                   | 120 |

|____|__________________________________________________________|_____|

| 2  |Արտադրական պրակտիկա                                       |  30 |

|____|__________________________________________________________|_____|

| 3  |Նախաավարտական պրակտիկա                                    |  30 |

|____|__________________________________________________________|_____|

| 4  |Մագիստրոսի անհատական պարապմունք ղեկավարի հետ և  ավարտական | 840 |

|    |աշխատանքի կատարում                                        |     |

|____|__________________________________________________________|_____|

| 5  |Մագիստրոսական ատենախոսության ձևավորում  և  պաշտպանություն | 900 |

|____|__________________________________________________________|_____|

|    |ԸՆԴԱՄԵՆԸ                                                  | 3600|

._____________________________________________________________________.

 

V «270300-ՋՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ՃԱՐՏԱՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԱԳԻՍՏՐՈՍԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՅՈՒՐԱՑՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

17. «270300-Ջրային համակարգերի շինարարություն և շահագործում» մասնագիտությամբ ճարտարագիտության մագիստրոսի պատրաստման հիմնական կրթական ծրագրի յուրացման ժամկետը առկա ուսուցման ձևով 91 շաբաթ է (առանց հետավարտական արձակուրդի), որից`

1) տեսական ուսուցումը, ներառյալ մագիստրոսի

հետազոտական աշխատանքը                               48 շաբաթ,

    2) քննաշրջանները`                               10 շաբաթ,

    3) պրակտիկաները`                                 2 շաբաթ,

4) ամփոփիչ ատեստավորումը, ներառյալ ավարտական աշխատանքի պատրաստումը և

պաշտպանությունը`                                    16 շաբաթ

    5) արձակուրդները (առանց հետավարտականի)`         15 շաբաթ:

18. Մագիստրոսի պատրաստման հիմնական կրթական ծրագրի յուրացման ժամկետները հեռակա ուսուցման դեպքում երկարաձգվում են մինչև 0.5 տարի: Ավարտական աշխատանքի կատարման ժամանակացույցը, ընթացիկ վերահսկման և ատեստավորման ձևը, պաշտպանության թույլատրման կարգը սահմանում է բուհը` հիմք ընդունելով կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից սահմանված կարգը, որը հաստատում է բուհի գիտական խորհուրդը:

19. Մագիստրոսի կրթական ծրագրով սովորողի ուսումնական բեռնվածքի առավելագույն ծավալը սահմանվում է շաբաթական 45 ժամ` ներառյալ լսարանային և արտալսարանային (ինքնուրույն) աշխատանքները:

20. Մագիստրոսի պատրաստման մասնագիտական ծրագրերի յուրացման ընթացքում առկա սովորողի լսարանային պարապմունքների ծավալը չպետք է գերազանցի շաբաթական 22 ժամը: Նշված ծավալում չեն ընդգրկվում ֆիզիկական դաստիարակության և ֆակուլտատիվ դասընթացների դասաժամերը: ՈՒսումնական տարվա տեսական ուսուցման տևողությունը 32 շաբաթ է:

21. Հեռակա ուսուցման ձևով սովորող մագիստրանտի համար պետք է ապահովվի տարեկան 25 ժամից ոչ պակաս ծավալով լսարանային պարապմունքները:

22. ՈՒսումնական տարվա արձակուրդները պետք է 12 շաբաթ լինեն, այդ թվում` 2 շաբաթից ոչ պակաս` ձմեռային քննաշրջանից հետո:

 

VI «270300-ՋՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ՃԱՐՏԱՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԱԳԻՍՏՐՈՍԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

23. Ճարտարագիտության մագիստրոսի պատրաստման հիմնական կրթական ծրագրի մշակման ներկայացվող պահանջները.

1) Սույն պետական կրթական չափորոշիչի հիման վրա բուհն ինքնուրույն է մշակում և հաստատում «270300-Ջրային համակարգերի շինարարություն և շահագործում» մասնագիտությամբ ճարտարագիտության մագիստրոսի կրթական ծրագիրը:

Սովորողի կողմից ընտրովի դասընթացների ուսումնառությունը պարտադիր է, իսկ նրանց ցանկը երաշխավորական բնույթ է կրում, որը կարող է փոփոխել կամ լրացնել բուհը:

ՈՒսումնական դասընթացի բաղադրիչների տեսակները (դասախոսություն, գործնական, սեմինար, լաբորատոր պարապմունքներ, գիտահետազոտական աշխատանք, պրակտիկաներ, ավարտական և կուրսային աշխատանքների խորհրդատվություն և այլն) և ծավալները` դասընթացին հատկացված դասաժամերի շրջանակում սահմանում է բուհը: ՈՒսուցման ողջ շրջանում ուսումնական ժամանակի ընդհանուր հաշվեկշռում ուսանողի տեսական ուսուցումը չպետք է ցածր լինի 40%-ից:

ՈՒսանողի գիտելիքի ստուգման և գնահատման համակարգի տեսակն ընտրում է բուհը:

Կուրսային աշխատանքը դիտարկվում է որպես դասընթացի ուսումնական բաղադրիչ և իրականացվում է այդ դասընթացին հատկացրած դասաժամերի հաշվին:

Մասնագիտության ուսումնական պլանով նախատեսված բոլոր ուսումնական դասընթացների, կուրսային և գիտահետազոտական աշխատանքների և պրակտիկաների համար պարտադիր է եզրափակիչ գնահատականի նշանակումը:

2) «270300-Ջրային համակարգերի շինարարություն և շահագործում» մասնագիտությամբ ճարտարագիտության մագիստրոսի պատրաստման մասնագիտական ծրագրի գիտահետազոտական բաժնին ներկայացվում են հետևյալ պահանջները`

ա. նոր նախագծման տեխնոլոգիաների մշակում, նախագծման համակարգչային ծրագրերի ստեղծում և կատարելագործում,

բ. լեռնային գետերի հունակազմավորման պրոցեսների ուսումնասիրություն և կիրառական միջոցառումների մշակում,

գ. բետոնային բարձր պատվարների լարվածադեֆորմացիոն հաշվարկների մշակում,

դ. ոռոգման և չորացման համակարգերի պարամետրերի կատարելագործում,

ե. գրունտային պատվարների և հիմնատակերի ու ափերի գրունտների ֆիլտրացիոն կայունության հիմնահարցերի ուսումնասիրում,

զ. հիդրոտեխնիկական շինարարության տեխնոլոգիական գործընթացների կատարելագործում,

է. քաղաքային և արդյունաբերական ջրամատակարարման ցանցերի հաշվարկման մեթոդների կատարելագործում,

ը. ջրային համակարգերի շահագործման հուսալիության գնահատում,

թ. կոյուղաջրերի մաքրման նոր եղանակների ուսումնասիրում և մշակում:

Ծրագրի գիտահետազոտական մասը պետք է պարունակի խնդիրների ցանկ, որոնք գիտագործնական և կիրառական նշանակություն ունեն մագիստրոսի գործունեության ոլորտների համար և ներկայացվում են որպես մասնագիտական ծրագրի կուրսային աշխատանքների թեմատիկ ցանկ:

3) ճարտարագիտության մագիստրոսի հիմնական կրթական ծրագիրն իրականացնելու դեպքում բուհն իրավասու է`

ա. 5%-ի սահմաններում փոփոխել դասընթացների կրթաբլոկներին հատկացրած ժամաքանակները, իսկ առանձին դասընթացների` մինչև 10%-ի սահմաններում,

բ. առանձին դասընթացների դասավանդումն իրականացնել հեղինակային դասախոսությունների, գործնական պարապմունքների, առաջադրանքների և գիտական սեմինարների ձևով` բուհի մշակած ծրագրերով, հաշվի առնելով բուհի գիտական դպրոցների մասնագիտական առանձնահատկությունները, դասախոսների հետազոտական ուղղվածությունը և հակումները, որոնք կապահովեն կրթաբլոկների դասընթացների թեմատիկայի լուսաբանումը` ուսանողների մասնագիտական կողմնորոշմանը համապատասխան,

4) ՈՒսուցումը մագիստրատուրայում իրականացվում է սովորողի աշխատանքի անհատական ծրագրով, որը մշակվում է գիտական ղեկավարի և բուհի (ֆակուլտետի) մագիստրոսական ծրագրի գիտական ղեկավարի մասնակցությամբ, հաշվի առնելով նախորդ տարիներին սովորողի կատարած հետազոտական աշխատանքի թեմատիկան և նրա գիտական նախասիրությունները: Սովորողի աշխատանքի անհատական ծրագիրը հաստատում է ֆակուլտետի դեկանը:

24. ՈՒսումնական գործընթացի կադրային ապահովման պահանջները.

«270300-Ջրային համակարգերի շինարարություն և շահագործում» ճարտարագիտության մագիստրոսի պատրաստման հիմնական կրթական ծրագրերի իրականացումը պետք է ապահովվի գիտամանկավարժական կադրերով, որոնք որպես կանոն, ունեն դասընթացների դասավանդման ուղղվածությանը համապատասխանող հիմնական կրթություն (առնվազն դիպլոմավորված մասնագետի կամ մագիստրոսի) և հետևողականորեն զբաղվում են հետազոտական և գիտամեթոդական գործունեությամբ: Մագիստրատուրայում դասավանդող դասախոսները պետք է ունենան գիտական աստիճան (գիտական կոչում, սպորտային բարձրագույն կարգ, արվեստի ոլորտի պատվավոր կոչում և այլն) կամ համապատասխան գործունեության ոլորտում հետազոտական աշխատանքի փորձ:

Գիտական աստիճան և կոչում ունեցող դասախոսները պետք է կազմեն պրոֆեսորադասախոսական կազմի 50%-ից ոչ պակասը:

Մագիստրանտի գիտական ղեկավարը պետք է ունենա գիտական աստիճան (գիտական կոչում) և կարող է իրականացնել մինչև 5 մագիստրանտի ղեկավարություն: Բուհի գիտխորհրդի որոշմամբ մագիստրոսական ծրագրերի գիտական ղեկավարներ կարող են նշանակվել թեկնածուի գիտական աստիճան ունեցող դոցենտներ, ովքեր ՀՀ ԲՈՀ-ից ստացել են ասպիրանտներ ղեկավարելու իրավունք: Մագիստրոսական ծրագրի գիտական ղեկավարը վերջին 5 տարիների ընթացքում պետք է ունենա թեկնածուական ատենախոսության պաշտպանած ասպիրանտ(ներ): Մագիստրանտների գիտական ղեկավարները մագիստրոսական ծրագրի թեմատիկայով պետք է վարեն գիտական հետազոտություններ, հրապարակեն գիտական հոդվածներ, ելույթներով հանդես գան գիտաժողովներում: Գիտական ղեկավարների գիտամանկավարժական գործունեությունը պետք է իրականացվի մագիստրոսական ծրագրերի հիմնական և հատուկ դասընթացների վարմամբ, ինչպես նաև այդ դասընթացների գիտամեթոդական ապահովմամբ:

25. ՈՒսումնական գործընթացի ուսումնամեթոդական ապահովման պահանջները

«270300-Ջրային համակարգերի շինարարություն և շահագործում» մասնագիտությամբ ճարտարագիտության մագիստրոսի պատրաստման հիմնական կրթական ծրագրերի իրականացումը պետք է ներառի մագիստրանտի կողմից դասընթացների լաբորատոր, գործնական (սեմինար) աշխատանքների կատարում (աշխատանքների ցանկը պարտադիր տրվում է) և որպես պարտադիր բաղադրիչ` համակարգիչներով կիրառական ծրագրային փաթեթների օգտագործմամբ գործնական առաջադրանքների և գիտահետազոտական աշխատանքների կատարում: Պարտադիր պահանջ է նաև անհրաժեշտ ինֆորմացիոն բազայի ստեղծումը, որն ապահովում է բարձրորակ մասնագետի, հետազոտողի և դասախոսի պատրաստումը, նրա մուտքը տարբեր ինֆորմացիոն աղբյուրներ, ներառյալ Internet-ը:

«270300-Ջրային համակարգերի շինարարություն և շահագործում» մասնագիտությամբ ճարտարագիտության մագիստրոսի պատրաստման հիմնական կրթական ծրագրերի իրականացումը պետք է ապահովվի յուրաքանչյուր մագիստրանտի մուտքով դեպի գրադարանային ֆոնդեր և տվյալների բազաներ, որոնք ըստ բովանդակության համապատասխանում են հիմնական կրթական ծրագրով նախատեսված դասընթացների լրիվ ցանկից, նույն դասընթացների բաղադրիչներին (դասախոսություններ, գործնական, սեմինար և լաբորատոր պարապմունքներ, կուրսային, գիտահետազոտական և ավարտական աշխատանքների խորհրդատվություն, պրակտիկաների ծրագրեր) նվիրված մեթոդական ձեռնարկների և ցուցումների առկայությամբ, ինչպես նաև տեսալսողական, բազմամիջավայրային նյութերով և ցուցադրական ձեռնարկներով:

Բուհի գրադարանը պետք է հագեցված լինի մասնագիտության ուսումնական պլանով նախատեսված դասընթացների արդի ուսումնամեթոդական համալիրներով, մասնագիտությանը վերաբերվող պարբերականներով, ռեֆերատիվ հանդեսներով, նորմատիվ-իրավական ակտերով, գիտական և տեղեկատու գրականությամբ:

26. ՈՒսումնական գործընթացի նյութատեխնիկական ապահովման պահանջները

«270300-Ջրային համակարգերի շինարարություն և շահագործում» մասնագիտությամբ ճարտարագիտության մագիստրոսի պատրաստման հիմնական կրթական ծրագրեիր իրականացնող բուհը պետք է ունենա նյութատեխնիկական բազա, որը համապատասխանում է գործող սանիտարահիգիենիկ նորմերին և հակահրդեհային կանոններին, ապահովում է օրինակելի ուսումնական պլաններով նախատեսված լաբորատոր, սեմինար, գործնական պարապմունքների և միջդասընթացային պատրաստման բոլոր ձևերի և մագիստրանտների հետազոտական աշխատանքների կատարումը:

27. Պրակտիկաների կազմակերպման պահանջները

Մագիստրոսական ծրագրով ուսուցման ընթացքում ընտրած մասնագիտացման գծով գործնական ունակությունների, ապագա աշխատավայրում հմտություններ և փորձ ձեռք բերելու նպատակով կազմակերպվում են մագիստրանտների ուսումնական և արտադրական, (գիտահետազոտական և գիտամանկավարժական և այլն) պրակտիկաներ:

Պրակտիկաների կազմակերպմանը ներկայացվող պահանջները ձևակերպվում են բուհի կողմից` ելնելով մագիստրոսի պատրաստման մասնագիտական կրթական ծրագրի բովանդակությունից, իսկ պրակտիկաները կարող են իրականացվել`

1) բուհի մասնագիտական ամբիոններում (գիտահետազոտական և գիտամանկավարժական պրակտիկաներ),

2) կազմակերպաիրավական տարբեր ձևերի և համապատասխան ուղղության գիտահետազոտական կազմակերպություններում (գիտահետազոտական պրակտիկա),

3) պետական և տարածքային կառավարման մարմիններում (նույնը),

4) բնագավառի հասարակական և կազմակերպաիրավական տարբեր ձևերի կազմակերպությունների հետազոտական բաժիններում (նույնը),

5) այլ բուհերի համապատասխան ամբիոններում և հետազոտական լաբորատորիաներում (գիտամանկավարժական և գիտահետազոտական պրակտիկա) ստաժավորման ձևով:

ԲՈՒՀ-ն իրավունք ունի թույլատրել ուսուցումը աշխատանքի հետ համատեղող մագիստրանտի պրակտիկայի անցկացումը աշխատավայրում` նախապես կազմված անհատական ծրագրով, եթե նրա աշխատանքի բնույթը համապատասխանում է բուհում ուսումնառած մասնագիտությանը:

 

VII «270300-ՋՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ՃԱՐՏԱՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ՄԱԳԻՍՏՐՈՍԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

28. Մագիստրոսի մասնագիտական պատրաստվածությանը ներկայացվող պահանջները.

1) «270300-Ջրային համակարգերի շինարարություն և շահագործում» մասնագիտության մագիստրոսը պետք է կարողանա լուծել իր որակավորմանը համապատասխանող խնդիրներ, որոնք ներառում են հետևյալ պահանջները.

ա. մակերևութային և ստորերկրյա ջրային պաշարների գնահատում,

բ. ջրային հոսքի և կոշտ հոսքի հաշվարկ, գետի հոսքի կանոնավորում, ստորերկրյա ջրերի դինամիկ պաշարների գնահատում,

գ. ջրային կառուցվածքի հիդրավլիկական և ստատիկական հաշվարկներ` համակարգչային ծրագրերի կիրառմամբ,

դ. կառուցվածքների և համակարգերի մոդելավորում,

ե. կառուցվածքների գրաֆիկական նախագծում համակարգչային ծրագրերով,

զ. գետային հիդրոտեխնիկական կառուցվածքների կոնստրուկտավորում և տեխնոլոգիական գործընթացների մշակում,

է. հիդրոէլեկտրակայանների շինարարական կառուցվածքների հաշվարկում և նախագծում,

ը. ջրամատակարարման և ջրահեռացման ցանցերի տարրերի հաշվարկում մաթեմատիկական մոդելավորման մեթոդներով,

թ. ջրի քիմիական և կենսաբանական անալիզի իրականացում,

ժ. ջրի մշակման պրոցեսների և տեխնոլոգիաների մշակում,

ժա. ջրային կառույցների և համակարգերի կառավարում:

ժբ. ինքնուրույն գիտահետազոտական և գիտամանկավարժական գործունեություն վարելու փորձառություն,

ժգ. գիտափորձի ծրագրավորման, կազմակերպման և իրականացման մեթոդների,

ժդ. համակարգչային եղանակով խմբագրման, ինֆորմացիայի հավաքման, մշակման, պահպանման, փոխանցման և պաշտպանության մեթոդների,

ժե. գիտության և մասնագիտական կրթության բնագավառների ինֆորմացիոն և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների,

ժզ. ֆիզիկական գործընթացների և երևույթների մաթեմատիկական և համակարգչային մոդելավորման մեթոդների,

ժէ. հետազոտության արդյունքների մշակման և գիտական մամուլում հրապարակման, ինչպես նաև գիտական ակնարկների, ռեֆերատների, հաշվետվությունների և ելույթների ձևակերպման մեթոդների,

ժը. գիտատեխնիկական ինֆորմացիայի ձևակերպման գործող չափորոշիչների և նորմատիվների,

ժթ. մասնագիտական կրթության կազմակերպական ձևերի և մեթոդների տիրապետում,

ի. խոր մասնագիտական գիտելիքներ պահանջող գիտահետազոտական և գիտամանկավարժական գործունեությունում ծագած հիմնախնդիրների ձևակերպման և լուծման,

իա. հետազոտությունների որոշակի խնդիրներ լուծելու անհրաժեշտությունից ելնելով` դրանց իրականացման մեթոդների ընտրության, ձևավորման, կատարելագործման կամ նորերի առաջադրման,

իբ. տվյալների բազաների, ծրագրային փաթեթների, ինչպես նաև բազմամիջավայրային և համակարգչային գրաֆիկայի համակարգերի արդյունավետ օգտագործման,

իգ. արդի ինֆորմացիոն տեխնոլոգիաների կիրառմամբ` մասնագիտական գրականության մշակման և մատենագրական աշխատանքների վարման,

իդ. ստացված տվյալների մշակման արդյունքով և գրական աղբյուրների հաշվառմամբ` արդյունքների վերլուծության, ըմբռնման և իմաստավորման,

իե. խմբագրման և մամուլի արդի պահանջների ապահովմամբ` գիտական ակնարկների, ռեֆերատների, ելույթների թեզերի, հաշվետվությունների և գիտական հոդվածների ձևակերպման ունակություններ

2) Մագիստրոսի պատրաստման մասնագիտական ծրագրի գիտահետազոտական բաժնին ներկայացվող պահանջները սահմանում է բուհը:

29. «270300-Ջրային համակարգերի շինարարություն և շահագործում» մասնագիտությամբ ճարտարագիտության մագիստրոսի ամփոփիչ ատեստավորման պահանջները

1) «270300-Ջրային համակարգերի շինարարություն և շահագործում» մասնագիտությամբ ճարտարագիտության մագիստրոսի ամփոփիչ ատեստավորումը ներառում է ավարտական աշխատանքի պաշտպանությունը, որը թույլ է տալիս բացահայտելու մագիստրոսի տեսական և գործնական պատրաստությունը սույն պետական կրթական չափորոշիչով սահմանված մասնագիտական խնդիրների լուծման բնագավառում: Ամփոփիչ ատեստավորման բաղադրիչները պետք է համապատասխանեն մագիստրոսի պատրաստման հիմնական կրթական ծրագրին: Նշված բաղադրիչների ընտրության ժամանակ անհրաժեշտ է ղեկավարվել հետևյալով`

ա. ամփոփիչ ատեստավորման հիմնական պարտադիր մասը ավարտական աշխատանքի պաշտպանությունն է,

բ. բաղադրիչների բովանդակությունը և դրանց իրականացման կարգը ընդունում է բուհի գիտխորհուրդը:

2) «270300-Ջրային համակարգերի շինարարություն և շահագործում» մասնագիտությամբ ճարտարագիտության մագիստրոսի ավարտական աշխատանքին ներկայացվող պահանջները.

«270300-Ջրային համակարգերի շինարարություն և շահագործում» մասնագիտությամբ ճարտարագիտության մագիստրոսի ավարտական աշխատանքը (մագիստրոսական ատենախոսությունը) ավարտուն տեսական կամ փորձարարական հետազոտական աշխատանք է, կապված գիտության և տեխնիկայի տվյալ բնագավառին առնչվող արդի և հրատապ խնդիրների լուծմանը, որը բխում է մագիստրոսի պատրաստման հիմնական կրթական ծրագրի առանձնահատկություններից և պահանջներից:

Մագիստրոսական ատենախոսությունը, որը բարձրագույն մասնագիտական կրթության եզրափակիչ փուլն է բնորոշում, պետք է ապահովի ոչ միայն մագիստրոսի ընդհանուր ակադեմիական պատրաստականության աստիճանը, այլ նաև ընտրած մասնագիտության ոլորտում նրա մեթոդաբանական պատկերացումների և մեթոդական փորձառությունների ընդհանրությունը:

Բովանդակային առումով ավարտական աշխատանքը պետք է`

ա. ներկայացվի որպես բնագավառի հիմնահարցերից մեկին վերաբերող հետազոտություն, որում մագիստրանտը բացահայտում է իր տեսական գիտելիքները և գործնական ունակությունները, որոնք թույլ են տալիս իրեն ինքնուրույն լուծելու մասնագիտական բնույթի խնդիրներ,

բ. արտացոլի մագիստրանտի կողմից գիտական և համակարգային վերլուծության մեթոդների յուրացման աստիճանը, ունակությունը` կատարելու տեսական ընդհանրացումներ և գործնական եզրակացություններ, հիմնավորված առաջարկություններ և երաշխավորություններ բնագավառի հիմնահարցերի լուծման կատարելագործման վերաբերյալ,

գ. կրի ստեղծագործական բնույթ` հավաստի վիճակագրական տվյալների օգտագործմամբ,

դ. բացահայտի մագիստրանտի պատրաստության աստիճանը ինքնուրույն աշխատելու ջրատնտեսական և հիդրոէներգետիկ շինարարության, ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի շահագործման, ջրային կառույցների նախագծման և ուսումնասիրման ոլորտներում:

ե. համապատասխանի նյութի տրամաբանված և հստակ շարադրման պահանջներին և հենվի հավաստի փաստերի վրա,

զ. արտացոլի մագիստրանտի ունակությունը` օգտագործել տեղեկատվության որոնման, ընտրության, համակարգման և մշակման արդի մեթոդներ, աշխատել բնագավառի նորմատիվ-իրավական ակտերի հետ,

է. ձևավորված լինի հրատարակչական արդի նորմատիվներին և պահանջներին համապատասխան, ունենա հետազոտական աշխատանքի հաշվետվությանը բնորոշ կառուցվածք և 60-70 էջ համակարգչային շարվածքի ծավալ:

Ավարտական աշխատանքների թեմատիկան սահմանում է մասնագիտական ամբիոնը:

Թեմաների ընտրությունը և մագիստրանտների գիտական ղեկավարների նշանակումը կատարվում է 1-ին կիսամյակի 1-ին շաբաթվա ընթացքում:

Ավարտական աշխատանքի կառուցվածքին, բովանդակությանը և ծավալին ներկայացվող պահանջները սահմանում է բուհը, սույն պետական կրթական չափորոշիչին համաձայն:

Ավարտական աշխատանքի կատարման ժամանակացույցը, ընթացիկ վերահսկման և ատեստավորման ձևը, պաշտպանության թույլատրման կարգը սահմանում է բուհը` հիմք ընդունելով կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից սահմանած կարգը, որը հաստատում է բուհի գիտական խորհուրդը:

 

-----------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
Կրթության, գիտ, մշակ, սպորտ նախ.
24.11.2010
N 1641-Ն
Հրաման