Սեղմել Esc փակելու համար:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ԵՎ ՄԱԳԻՍՏՐՈՍԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ Կ ...

 

 

110.1641.101210

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «10»        12            2010 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10110469

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

24 նոյեմբերի 2010 թվականի N 1641-Ն

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ԵՎ ՄԱԳԻՍՏՐՈՍԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(37-րդ մաս)

 

|______|________________________________________________________|_____|

|  5.4ա|Գեոդեզիական աստղագիտություն (3 կրեդիտ)                  | 90  |

|      |Ծանոթություն սֆերիկ եռանկյունաչափության հիմունքների հետ,|     |

|      |երկնային կոորդինատային ու ժամանակի չափման համակարգեր,   |     |

|      |լուսատուների օրական շարժում, պրեցեսիա, նուտացիա,        |     |

|      |աստղային կատալոգներ և  աստղագիտական գործիքներ:          |     |

|______|________________________________________________________|_____|

|  5.5ա|Հաշվանքների համակարգերի տեսություն (2 կրեդիտ)           | 60  |

|      |Գեոդեզիական գործիքները, գծային և  շրջանային սանդղակները,|     |

|      |դրանց նշանակությունը, պահանջները: Սանդղակների վրա       |     |

|      |շտրիխների անցկացման ժամանակակից մեթոդները: Ընդհանուր    |     |

|      |տեղեկություններ ժամանակակից թեոդոլիտների և  դրանց       |     |

|      |հաշվանքային համակարգերի մասին: Կոդային և  լազերային     |     |

|      |թեոդոլիտներ: Նիվելիրներ: Ընդհանուր տեղեկություններ      |     |

|      |ժամանակակից տախոմետրերի, նիվելիրների և  դրանց           |     |

|      |հաշվանքային համակարգերի մասին:                          |     |

|______|________________________________________________________|_____|

|  5.6ա|Գեոդեզիական չափումների ավտոմատացում (2 կրեդիտ)          | 60  |

|      |Ժամանակակից ճշգրիտ լազերային էլեկտրոնային չափիչ         |     |

|      |միջոցների աշխատանքի ավտոմատացման հիմունքները, կիրառման  |     |

|      |եղանակները: Բազային չափման միջոցների կատարելագործման    |     |

|      |ուղիները, հասկացողություն չափման մոդուլացիոն եղանակների |     |

|      |մասին, չափման նոր և  նորագույն եղանակների կիրառումն     |     |

|      |օպտաէլեկտրոնային չափիչ միջոցներում:                     |     |

|______|________________________________________________________|_____|

|  5.7ա|Ինժեներական կառույցների հետազննում և  նախագծում         | 210 |

|      |(7 կրեդիտ)                                              |     |

|      |Ընդհանուր տեղեկություններ: Ինժեներագեոդեզիական          |     |

|      |հետազննումների խնդիրները և  տեսակները: Հետազննումների   |     |

|      |ժամանակ կատարվող տեղագրական հանույթների ձևերի  և        |     |

|      |մասշտաբների մասին: Գծային կառույցների հետազննման համար  |     |

|      |իրականացվող գեոդեզիական աշխատանքներ: Ինժեներագեոդեզիական|     |

|      |նախագծման տարրերը: Ճանապարհային հետազննություններ:      |     |

|      |Ճանապարհների նախագծման տեխնիկական պայմանները:           |     |

|      |Ավտոմոբիլային ճանապարհների երկայնական և  լայնական       |     |

|      |պրոֆիլների նախագծումը, վիրաժները: Սերպանտիններ:         |     |

|      |Կամրջային անցումներ, տեղի ընտրությունը, նրանց վրա       |     |

|      |իրականացվող գեոդեզիական աշխատանքներ: Փոքր անցումներ,    |     |

|      |կամրջային անցումի հանույթը, խորության չափումը:          |     |

|      |Ինժեներագեոդեզիական հետազննությունների շինարարական      |     |

|      |նորմերը:                                                |     |

|______|________________________________________________________|_____|

|  5.1բ|Հողատարածքների օգտագործման պլանավորում (3 կրեդիտ)       | 90  |

|      |Հողօգտագործման և  տարածքային պլանավորման ծրագրերը:      |     |

|      |Քաղաքներում հողօգտագործման պլանավորումը: Հողամասերի     |     |

|      |խոշորացումը և  վերաբաշխումը: Էկոլոգիական մոնիտորինգ:    |     |

|      |Երկրատեղեկատվական համակարգեր: Քաղաքաշինական համակարգերի |     |

|      |պլանավորման կազմակերպումը: Տարածքի զարգացման            |     |

|      |քաղաքաշինական պլանավորման խնդիրները: Քաղաքը` որպես      |     |

|      |քաղաքակազմավորման և  քաղաքասպասարկման բարդ համակարգ:    |     |

|      |Քաղաքային տնտեսություն` կազմը, բնույթը և  հիմնական      |     |

|      |գործունեությունը: Քաղաքաշինական նախագծման համակարգ, նրա |     |

|      |կազմը և  փուլերը:                                       |     |

|______|________________________________________________________|_____|

|  5.2բ|Հողաշինարարություն և  հողային կադաստր (9 կրեդիտ)        | 270 |

|      |Ընդհանուր դրույթներ: Ագրարային և  հողային               |     |

|      |հարաբերությունների բովանդակություն: Հողային             |     |

|      |հարաբերությունների և  գյուղատնտեսական հողօգտագործման    |     |

|      |զարգացումը ՀՀ-ում: Հողաշինարարական նախագծման օբյեկտը և  |     |

|      |դասակարգումը, կազմը և  կառուցվածքը: Հողաշինարարության   |     |

|      |անցկացման գործողությունները, գործընթացը, խնդիրները:     |     |

|      |Տեղագրագեոդեզիկան աշխատանքների առանձնահատկությունների   |     |

|      |հողաշինարարության նախագծերի կազմման ժամանակ նշահարման   |     |

|      |աշխատանքները: Լանջերի դարավանդումը և  նրա պարամետրերի   |     |

|      |հաշվարկը:                                               |     |

|______|________________________________________________________|_____|

|  5.3բ|Քաղաքային հողերի տնտեսական գնահատում (3 կրեդիտ)         | 90  |

|      |Հողը, նրա գլխավոր բնութագրիչները, հողի սեփականության    |     |

|      |ձևերը:  ՀՀ հողի օգտագործման իրավական հիմունքները:       |     |

|      |Քաղաքային հողերի դասակարգումը: Քաղաքային հողերի         |     |

|      |ինժեներաշինարարական վիճակի վրա ազդող պրոցեսները:        |     |

|      |Քաղաքային հողերի բնապահպանական և  սանիտարահիգիենիկ      |     |

|      |վիճակը բնորոշող պրոցեսները: Շինարարական տարածքի         |     |

|      |ճարտարապետաքաղաքաշինական չափանիշների գնահատումը:        |     |

|      |Արտադրական տարածքների ճարտարապետաքաղաքաշինական          |     |

|      |չափանիշների գնահատումը: Հիմնական հողային վճարումների    |     |

|      |հաշվարկման կարգը քաղաքում: Տարածքային տնտեսական         |     |

|      |գնահատման գոտիները: Շուկայական պայմաններում քաղաքային   |     |

|      |հողամասերի տնտեսական գնահատման տարրերը: Քաղաքային       |     |

|      |մենեջմենթ, հողային քաղաքականությունը (իրավական և        |     |

|      |տնտեսական): Հողի շուկայի գործունեության տարրերը:        |     |

|______|________________________________________________________|_____|

|  5.4բ|Հողային հարաբերությունների իրավական կարգավորում         | 90  |

|      |(3 կրեդիտ)                                              |     |

|      |Հողերի տրամադրման առանձնահատկություններն` ըստ նպատակային|     |

|      |նշանակության: Պետության կարիքների համար հողամասերի      |     |

|      |օտարումը: Հողամասերի գնահատում` շուկայական և            |     |

|      |կադաստրային արժեքներով, սկզբնական և  ընթացիկ հաշվառում, |     |

|      |քանակական և  որակական հաշվառում, հողամասերի նկատմամբ    |     |

|      |իրավունքների պետական գրանցում, իրավունքը հաստատող       |     |

|      |փաստաթղթեր: Հողերի օգտագործման և  պահպանության պետական  |     |

|      |վերահսկողություն: Հողային օրենսդրության խախտման         |     |

|      |հետևանքները  և  հողային վեճերի լուծումը:                |     |

|______|________________________________________________________|_____|

|  5.5բ|Քաղաքային տարածքների կառավարում (2 կրեդիտ)              | 60  |

|      |Քաղաքային հողերի կառավարումն իրականացնող մարմինները,    |     |

|      |գլխավոր հատակագծի դերը, հիմնական գործառույթները, կազմը, |     |

|      |մշակումը, բաղադրիչները: Բնակավայրի հատակագծի մշակման,   |     |

|      |փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և  փոփոխման    |     |

|      |կարգը: Քաղաքային հողային շուկայի կառուցվածքը, դերը և    |     |

|      |դրանց գործողության պայմանները: Պլանային և  շուկայական   |     |

|      |պայմաններում պետության դերը հողի շուկաներում, պետության |     |

|      |գործառնությունները հողի շուկայում, վեճերի առաջացման     |     |

|      |պատճառները և  նրանց լուծումները:                        |     |

|______|________________________________________________________|_____|

|  5.6բ|Հողերի համալիր գնահատում (5 կրեդիտ)                     | 150 |

|      |ՀՀ հողային ֆոնդի դասակարգումը, հողերի նպատակային և      |     |

|      |գործառնական նշանակությունը, հողատեսքերը: Հողային        |     |

|      |պաշարներ, հողերի գոտիավորման և  օգտագործման սխեմաներ,   |     |

|      |հողերի բնական գյուղատնտեսական շրջանացում, նորմավորում,  |     |

|      |մոնիթորինգ: Հողերի կադաստրային և  շուկայական գնահատում: |     |

|      |Հողերի խմբավորում: Հողերի որակական գնահատում, բոնիտման  |     |

|      |բալի որոշում: Հողերի տնտեսական գնահատման ցուցանիշները,  |     |

|      |դիֆերենցիալ եկամուտ: Հողերի ընդհանուր և  մասնակի        |     |

|      |գնահատում:                                              |     |

|______|________________________________________________________|_____|

|  5.7բ|Անշարժ գույքի գնահատում (8 կրեդիտ)                      | 240 |

|      |Անշարժ գույքի տնտեսական գնահատման գործընթացի փուլերը`   |     |

|      |գնահատման պլանի կազմում, տեղեկատվության հավաքում և      |     |

|      |ստուգում, գնահատման նկատմամբ համապատասխան մոտեցումների  |     |

|      |կիրառում, համաձայնեցում: Արժեքի գնահատման արդյունքների  |     |

|      |վերաբերյալ հաշվետվություն ներկայացնելու կարգը:          |     |

|      |Շուկայական գնահատման եղանակները` ուղղակի համեմատական    |     |

|      |վերլուծության մեթոդ, եկամուտների կապիտալիզացիայի մեթոդ, |     |

|      |ծախսային մեթոդ: Բազմաբնակարանային բնակելի տների,        |     |

|      |այգետնակների և  նրանց կից շինությունների գնահատման      |     |

|      |կարգը, գույքահարկի դրույքաչափերը: Փողի ֆունկցիա` պարզ,  |     |

|      |բարդ, տոկոս, դիսկոնտավորում, ռևերսիա,  անուիտետ:        |     |

|      |Բնակարանի գնահատումը համեմատական վաճառքի վերլուծության  |     |

|      |և  կապիտալիզացիայի մեթոդներով: Բնակարանի կադաստրային    |     |

|      |արժեքի հաշվարկը և  գույքահարկի չափը:                    |     |

._____________________________________________________________________.

 

V «271400-ԿԱԴԱՍՏՐ ԵՎ ԿԻՐԱՌԱԿԱՆ ԳԵՈԴԵԶԻԱ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՅՈՒՐԱՑՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

17. Բակալավրի պատրաստման կրթական ծրագրի յուրացման ժամկետը, ներառյալ ուսանողի հետազոտական աշխատանքը, առկա ուսուցման ձևով, 195 շաբաթ է, որից`

1) տեսական ուսուցում, 117 շաբաթ,

2) քննաշրջանները 23 շաբաթ,

3) պրակտիկաներ`

արտադրական, ուսումնական և նախաավարտական 7 շաբաթ,

4) ամփոփիչ ատեստավորում, ներառյալ ավարտական աշխատանքի պատրաստումը և պաշտպանությունը` 9 շաբաթ,

5) արձակուրդները

(առանց հետ ԲՈՒՀ-ական արձակուրդի)` 39 շաբաթ:

Ավարտական աշխատանքի կատարման ժամանակացույցը, ընթացիկ վերահսկման և ատեստավորման ձևը, պաշտպանության թույլատրման կարգը սահմանում է ԲՈՒՀ-ը` հիմք ընդունելով կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից հաստատված կարգը:

18. Բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրերի յուրացման ժամկետները հեռակա ուսուցման ձևով երկարացվում են մեկ տարի` սույն պետական կրթական չափորոշիչով սահմանված ժամկետի նկատմամբ:

19. ՈՒսանողի ուսումնական բեռնվածության առավելագույն ծավալը սահմանվում է շաբաթական 45 ժամ` ներառյալ լսարանային և արտալսարանային (ինքնուրույն) աշխատանքները:

20. Առկա ուսուցման ձևով սովորող ուսանողի լսարանային պարապմունքների ծավալը չպետք է գերազանցի շաբաթական 30 ժամ: Նշված ծավալում չեն ընդգրկվում ֆիզիկական դաստիարակության և ֆակուլտատիվ դասընթացների դասաժամերը: ՈՒսումնական տարվա տեսական ուսուցման տևողությունը 1-3 տարիներում 32 շաբաթ է, իսկ 4-րդ տարում` 21շաբաթ:

21. ՈՒսումնական տարվա արձակուրդները պետք է 12 շաբաթ լինեն, այդ թվում` 2 շաբաթից ոչ պակաս` ձմեռային քննաշրջանից հետո:

 

VI «271400-ԿԱԴԱՍՏՐ ԵՎ ԿԻՐԱՌԱԿԱՆ ԳԵՈԴԵԶԻԱ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

22. Բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրի մշակմանը ներկայացվող պահանջները.

1) Սույն պետական կրթական չափորոշիչի հիման վրա ԲՈՒՀ-ն ինքնուրույն է մշակում ու հաստատում բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագիրը:

Ըստ ուսանողի ընտրության առարկաները համարվում են պարտադիր, իսկ ֆակուլտատիվ առարկաները, որոնք նախատեսված են բարձրագույն ուսումնական հաստատության ուսումնական պլանով, պարտադիր չեն համարվում ուսանողի համար:

Հիմնական կրթական ծրագրի ձևավորման ժամանակ ուսումնական հաստատությունը յուրաքանչյուր բնագիտական առարկայի համար պարտավոր է հատկացնել աշխատատարության առնվազն 40%-ը ուսանողների հետ լսարանային աշխատանքներին, որոնցից ժամերի ծավալի առնվազն 20%-ը լաբորատոր աշխատանքներին:

Կուրսային աշխատանքները (նախագծերը) դիտարկվում են որպես տվյալ առարկայից ուսումնական աշխատանքի տարատեսակ և կատարվում են այն ուսուցանելու համար հատկացված ժամերի սահմաններում:

Բարձրագույն ուսումնական հաստատության ուսումնական պլանում ներառված բոլոր կրթական մոդուլների և պրակտիկաների համար պետք է նշանակվի վերջնական գնահատական` ըստ ԲՈՒՀ-ում մշակված և գիտական խորհրդում հաստատված գնահատման կարգի:

Մասնագիտացումները հանդիսանում են մասնագիտության մի մասը, որի շրջանակներում դրանք ստեղծվում են, և ենթադրում են առավել խորացված մասնագիտական գիտելիքների, հմտությունների ստացում գործունեության տարբեր ոլորտներում` ըստ տվյալ մասնագիտության ուղղվածության:

2) Մասնագիտության հիմնական կրթական ծրագիրն իրականացնելու դեպքում ԲՈՒՀ-ն իրավասու է`

ա. ՈՒսումնական նյութի յուրացման համար հատկացված ժամերի ծավալը փոփոխել 5%-ի սահմաններում;

բ. Հիմնական կրթական ծրագրի ձևավորման ժամանակ որպես պարտադիր առարկաներ ներառել (Հայոց լեզու և հայ գրականություն), (Օտար լեզու), (Ֆիզիկական դաստիարակություն), (Հայոց պատմություն), (Փիլիսոփայություն), (Քաղաքացիական պաշտպանություն և արտակարգ իրավիճակների հիմնահարցեր), (Բնապահպանության հիմունքներ): Մնացած հիմնական առարկաները կարող են իրացվել ուսումնական հաստատության նախասիրությամբ: Ընդ որում, հնարավոր է դրանց միավորումը միջառարկայական կուրսերում` պահպանելով բովանդակության պարտադիր նվազագույնը;

գ. Հումանիտար և սոցիալտնտեսական առարկաների դասավանդումը իրականացնել հեղինակային դասախոսական կուրսերի և տարբեր տիպի խմբակային և անհատական գործնական պարապմունքների, հանձնարարությունների և սեմինարների ձևով` ըստ տվյալ ուսումնական հաստատությունում մշակված և շրջանային, էթնիկական, մասնագիտական առանձնահատկությունները, ինչպես նաև դասախոսների գիտահետազոտական նախասիրությունները հաշվի առնող ծրագրերի;

դ. Սահմանել հումանիտար և սոցիալ-տնտեսական, մաթեմատիկական և բնագիտական առարկաների ցիկլերում ներառված առարկաների առանձին բաժինների դասավանդման անհրաժեշտ խորությունը` մասնագիտական առարկաների ցիկլի ուղղվածությանը համապատասխան;

ե. Սահմանել մասնագիտացումների անվանումները, ըստ մասնագիտության` պարտադիր գրանցելով և կցելով սույն պետական կրթական չափորոշչին: Մասնագիտական առարկաների անվանումը, ծավալը, բովանդակությունը և հսկման ձևը նույնպես սահմանվում են ուսումնական հաստատության կողմից;

ՈՒսանողի կողմից ընտրովի դասընթացների ուսումնառությունը պարտադիր է, իսկ դրանց ցանկը երաշխավորական բնույթ է կրում, որը կարող է փոփոխել կամ լրացնել ԲՈՒՀ-ը:

23. ՈՒսումնական գործընթացի կադրային ապահովման պահանջները.

«271400-Կադաստր և կիրառական գեոդեզիա» մասնագիտությամբ բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրերի իրականացումը պետք է ապահովվի գիտամանկավարժական կադրերով, որոնք ունեն դասընթացների դասավանդման ուղղվածությանը համապատասխանող հիմնական կրթություն (առնվազն դիպլոմավորված մասնագետի կամ մագիստրոսի) և հետևողականորեն զբաղվում են հետազոտական և գիտամեթոդական գործունեությամբ: Հատուկ մասնագիտացնող դասընթացներ դասավանդող դասախոսները պետք է ունենան գիտական աստիճան (գիտական կոչում, արվեստի ոլորտի պատվավոր կոչում և այլն) և/կամ համապատասխան գործունեության ոլորտում աշխատանքի փորձ:

Գիտական աստիճան և կոչում ունեցող դասախոսները պետք է կազմեն պրոֆեսորադասախոսական կազմի 50%-ից ոչ պակասը:

Հիմնական հաստիքային դասախոսները և 0.25 հաստիքից բարձր ձևակերպված կոչում ունեցողները նույնպես պետք է կազմեն ընդհանուրի 50%-ից ոչ պակասը:

24. ՈՒսումնական գործընթացի ուսումնամեթոդական ապահովման պահանջները.

Բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրերի իրականացումը պետք է ներառի ուսանողների կողմից մասնագիտական դասընթացների լաբորատոր, գործնական (սեմինար) աշխատանքների կատարում (աշխատանքների ցանկը պարտադիր տրվում է), ներառյալ որպես պարտադիր բաղադրիչ` համակարգչային կիրառական ծրագրային փաթեթների օգտագործմամբ գործնական առաջադրանքների կատարում: Պարտադիր պահանջ է նաև անհրաժեշտ ինֆորմացիոն բազայի ստեղծումը, որն ապահովում է բարձրորակ մասնագետի պատրաստումը և ուսանողի մուտքը տարբեր ինֆորմացիոն աղբյուրներ, ներառյալ Internet-ը:

Բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրերի իրականացումը պետք է ապահովվի յուրաքանչյուր ուսանողի մուտքով դեպի գրադարանային ֆոնդեր և տվյալների բազաներ, որոնք ըստ բովանդակության համապատասխանում են հիմնական կրթական ծրագրով նախատեսված դասընթացների լրիվ ցանկին, նույն դասընթացների բաղադրիչներին (դասախոսություններ գործնական, սեմինար և լաբորատոր պարապմունքներ, կուրսային և ավարտական աշխատանքների խորհրդատվություն, պրակտիկաների ծրագրեր) նվիրված մեթոդական ձեռնարկների և ցուցումների առկայությամբ, ինչպես նաև տեսալսողական, բազմամիջավայրային նյութերով և ցուցադրական ձեռնարկներով:

Բուհի գրադարանը պետք է հագեցված լինի մասնագիտության ուսումնական պլանով նախատեսված դասընթացների ուսումնամեթոդական համալիրներով, մասնագիտության նորմատիվաիրավական ակտերով, տեղեկատու գրականությամբ:

ՈՒսումնական հաստատության ամբիոնները և այլ կառուցվածքային ստորաբաժանումները պետք է ապահովված լինեն ուսումնամեթոդական նյութերով, որոնք անհրաժեշտ են ուսումնական պլանով և ուսումնական ծրագրերում նախատեսված բոլոր տիպի դասընթացների, առարկաների, լաբորատոր աշխատանքների, ուսումնական և արտադրական պրակտիկաների համար, ինչպես նաև մատչելի ձեռնարկներով, մուլտիմեդիայի, աուդիո- և տեսանյութերով և այլն:

Ցերեկային ուսուցման դեպքում բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրի բոլոր դասընթացների համար բոլոր տիպի ուսումնամեթոդական նյութերով ուսանողի ապահովվածությունը պետք է կազմի 1.0 օրինակ մեկ սովորողի համար:

25. ՈՒսումնական գործընթացի նյութատեխնիկական ապահովման պահանջները.

Բարձրագույն ուսումնական հաստատությունը, որը իրացնում է որակավորված մասնագետի պատրաստման հիմնական կրթական ծրագիրը, պետք է տիրապետի նյութատեխնիկական բազայի, որը կհամապատասխանի գործող սանիտարատեխնիկական նորմերին և կապահովի ուսումնական պլանով նախատեսված բոլոր տիպի լաբորատոր, գործնական, առարկայական և միջառարկայական պատրաստման և ուսանողների հետազոտական աշխատանքների անցկացումը:

26. Պրակտիկաների կազմակերպման պահանջները.

ՈՒսուցման ընթացքում առանձին մասնագիտական դասընթացների և ընտրած մասնագիտացման գծով գործնական ունակությունների, ապագա աշխատավայրում հմտություններ և փորձ ձեռք բերելու նպատակով բնագավառի կազմակերպչա-իրավական տարբեր ձևերի կազմակերպություններում, հիմնարկներում և հաստատություններում կազմակերպվում են ուսանողների ուսումնական և արտադրական (նախաավարտական) պրակտիկաներ:

ՈՒսումնական պրակտիկան կազմակերպվում է հանրապետության տարբեր իրավաբանական անձ հանդիսացող կազմակերպություններում` պայմանագրային սկզբունքի հիմա վրա` մասնագիտական թողարկող ամբիոնի հայեցողությամբ:

Արտադրական պրակտիկայի տեղերի բացակայության դեպքում ԲՈՒՀ-ը այն կազմակերպում է սեփական նյութատեխնիկական բազայի վրա, եթե այն հագեցված է ժամանակակից սարքավորմամբ և ծրագրային միջոցներով:

ՈՒսանողի նախաավարտական պրակտիկան մասնագիտության ուսումնական պլանի պարտադիր բաղադրիչն է, որի կազմակերպման և իրականացման պատասխանատուն ԲՈՒՀ-ն է: Նախաավարտական պրակտիկան կազմակերպվում է այն հաշվով, որպեսզի շրջանավարտը կարողանա այդ ընթացքում ստացած փորձառությունը օգտագործել իր ավարտական աշխատանքը ձևավորելիս:

 

VII «271400-ԿԱԴԱՍՏՐ ԵՎ ԿԻՐԱՌԱԿԱՆ ԳԵՈԴԵԶԻԱ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ՇՐՋԱՆԱՎԱՐՏԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

27. Շրջանավարտը պետք է կարողանա լուծել

սույն պետական կրթական չափորոշչում նշված որակավորմանը համապատասխանող խնդիրները:

Բակալավրը պետք է.

1) հումանիտար և սոցիալ-տնտեսագիտական գիտելիքների բնագավառում`

ա. իմանա ՀՀ Սահմանադրության և իր բնագավառի օրենքները,

բ. ազատ տիրապետի մասնագիտական հայոց լեզվին (գրավոր և բանավոր) և հաղորդակցվի երկու օտար լեզուներով,

գ. ունենա պատկերացում առողջ կենսակերպի մասին, տիրապետի ֆիզիկական կատարելագործման ունակություններին և հմտություններին,

դ. իմանա հայ ժողովրդի պատմությունը և արդի քաղաքագիտական զարգացումները,

ե. ծանոթ լինի համաշխարհային մշակույթին, տիրապետի վարվելաձևի կուլտուրային, իմանա դրա էթիկական և իրավական նորմերը, որոնք կարգավորում են մարդու և հասարակության, մարդու և շրջակա միջավայրի հարաբերությունները,

զ. գիտենա հոգեբանության և մանկավարժության տարրերը,

է. ծանոթ լինի ժամանակակից փիլիսոփայական ուղղություններին, գիտենա կեցության մասին գիտության հիմնադրույթները, նյութականի և վերացականի հասկացությունները, մատերիայի կազմակերպման ձևերը, հետևի սոցիալական գլոբալ զարգացումներին,

2) բնագիտության և մաթեմատիկայի բնագավառում`

ա. ծանոթ լինի ժամանակակից բնագիտության հիմնական սկզբունքներին և հայեցակարգերին, բնապահպանական գլոբալ և տարածքային հիմնախնդիրներին,

բ. տիրապետի մաթեմատիկայի հիմնական բաժիններին, հավանականությունների տեսության և մաթեմատիկական վիճակագրության մեթոդներին, մաթեմատիկական մոդելավորման եղանակներին,

գ. տիրապետի ինֆորմացիայի հավաքման, պահպանման և մշակման համակարգչային մեթոդներին և կարողանա օգտագործել ժամանակակից ինֆորմացիոն տեխնոլոգիաները:

3) մասնագիտական գործունեության բնագավառում պետք է իմանա.

ա. Կիրառական, բարձրագույն, տիեզերական և արբանյակային գեոդեզիա,

բ. Գեոդեզիական աստղագիտություն,

գ. Հաշվանքների համակարգերի տեսություն,

դ. Գեոդեզիական չափումների ավտոմատացում,

ե. Ինժեներական կառույցների հետազննում և նախագծում,

զ. Քաղաքային հողերի տնտեսական և համալիր գնահատում,

է. Անշարժ գույքի տնտեսական գնահատում,

ը. Քաղաքային տարածքների կառավարում,

թ. Հողային հարաբերությունների իրավական կարգավորում,

ժ. Հողային և բազմանպատակային կադաստր,

ժա. Հողատարածքների օգտագործման պլանավորում:

4) տիրապետի`

ա. արտակարգ իրավիճակների գնահատման խնդիրներին,

բ. ճարտարապետաշինարարական գծագրերի կարդալուն,

գ. շինարարական նյութերի հիմնական հատկությունների որոշման մեթոդներին և իրերի ու կոնստրուկցիաների պատրաստման տեխնոլոգիական մեթոդներին,

դ. միջազգային ստանդարտացման և սերտիֆիկացման, մետրոլոգիայի տեսական հիմունքներին, մետրոլոգիական ապահովման կազմակերպչական և գիտական հիմնավորումներին, արտադրանքի միասնական որակի և չափերի ապահովման օրենսդրական հարցերին:

28. Բակալավրի մարդկանց հետ աշխատելու փորձառությունը ենթադրում է նրա ունակությունները`

ա. այլ անձանց հետ փոխգործակցելու, կոլեկտիվում նրանց հետ հաղորդակցվելու,

բ. խնդիրներ ձևավորելու և դրանք ենթականերին պատվիրելու,

գ. մարդկանց ստեղծագործական աճի ձգտումը խրախուսելու և զարգացումն ապահովելու,

դ. ծագած տարաձայնությունները և բախումները լուծելու,

ե. տարբեր զարգացման և մտավոր մակարդակի տեր մարդկանց հետ համագործակցելու,

զ. մասնագիտական հարցերի շրջանակներում ընդունելի որոշումների հասնելու նպատակով բանակցություններ վարելու,

է. տարաբնույթ և տարասեռ մշակութային բնագավառում աշխատելու և այլն:

29. Բակալավրի ինֆորմացիայի հետ աշխատելու փորձառությունը պահանջում է պարտադիր հմտություններ`

ա. պաշտոնական և ոչ պաշտոնական իրավիճակներում սեփական կարծիքը գրավոր և բանավոր ձևերով շարադրելու, քննարկելու և գործուն կարգով պաշտպանելու,

բ. լեզվային և մշակութային տարբերությունների հաշվառմամբ գրավոր ինֆորմացիան լսելու և վերլուծորեն ընկալելու,

գ. բանավոր, տպագրված և էլեկտրոնային աղբյուրներից ստացված ինֆորմացիան որոնելու, ստանալու, համակարգելու, գրավոր ձևակերպելու և օգտագործելու,

դ. տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործման գծով բակալավրը պետք է ծանոթ լինի տվյալների մշակման երկուսից ոչ պակաս համակարգերի, համակարգչային և բազմաօգտագործման տեղային ցանցային համակարգերին, ինչպես նաև կարողանա կատարել ինֆորմացիայի որոնում տվյալների ցանցային բազաներում (www), օգտվել էլեկտրոնային փոստից, տվյալների բազաների փաթեթից,

ե. պետք է հասկանա իր մասնագիտության էությունը և սոցիալական նշանակությունը, իր որակավորման շարունակական բարձրացման անհրաժեշտությունը ետ ԲՈՒՀ-ական և լրացուցիչ կրթություն ստանալու, կամ էլ նոր գիտելիքների ինքնուրույն տիրապետման միջոցով:

30. Բակալավրի ամփոփիչ ատեստավորման պահանջները.

«271400-Կադաստր և կիրառական գեոդեզիա» մասնագիտությամբ բակալավրի ամփոփիչ ատեստավորումը ներառում է` ավարտական աշխատանքի պաշտպանությունը, որը թույլ է տալիս բացահայտելու շրջանավարտի տեսական և գործնական պատրաստությունը սույն պետական կրթական չափորոշիչներով սահմանված մասնագիտությունների խնդիրների լուծման բնագավառում:

1) Բակալավրի ավարտական աշխատանքին ներկայացվող պահանջները.

«271400-Կադաստր և կիրառական գեոդեզիա» մասնագիտությամբ բակալավրի ավարտական աշխատանքն ավարտուն մի մշակում է, որը կատարված է մասնագիտության ուսումնական պլանին համապատասխան և նպատակ ունի ամրապնդել և ընդլայնել շրջանավարտի տեսական և գործնական գիտելիքները անվտանգությունն արտակարգ իրավիճակներում բնագավառի համապատասխան մասնագիտացման հետ առնչվող հարցերը զանազան ոլորտներում:

2) Բովանդակային առումով ավարտական աշխատանքը պետք է`

ա. ներկայացվի որպես բնագավառի հիմնահարցերից մեկին վերաբերող տեսական, վերլուծական, սոցիալ-տնտեսագիտական հետազոտություն, որում շրջանավարտը բացահայտում է իր տեսական գիտելիքները և գործնական ունակությունները, որոնք թույլ են տալիս ինքնուրույն լուծելու մասնագիտական բնույթի խնդիրներ,

բ. արտացոլի շրջանավարտի կողմից գիտական և համակարգային վերլուծության մեթոդների յուրացման աստիճանը, ունակությունը կատարելու տեսական ընդհանրացումներ և գործնական եզրակացություններ, հիմնավորված առաջարկություններ և երաշխավորություններ բնագավառի հիմնահարցերի լուծման կատարելագործման վերաբերյալ,

գ. կրի ստեղծագործական բնույթ` հավաստի վիճակագրական տվյալների օգտագործմամբ,

դ. բացահայտի շրջանավարտի պատրաստության աստիճանը ինքնուրույն աշխատելու բնօգտագործման էկոնոմիկայի բնագավառում համապատասխան մասնագիտությամբ,

ե. արտացոլի շրջանավարտի ունակությունը` օգտագործելու տեղեկատվության որոնման, ընտրության, համակարգման և մշակման արդի մեթոդները, աշխատել բնագավառի նորմատիվ-իրավական ակտերի հետ,

զ. ձևավորված լինի հրատարակչական արդի նորմատիվներին և պահանջներին համապատասխան, ունենա հետազոտական աշխատանքի հաշվետվությանը բնորոշ կառուցվածք և համակարգչային շարվածք:

Ավարտական աշխատանքի թեմատիկան սահմանում է մասնագիտացնող ամբիոնը: Թեմատիկայում պարտադիր կարգով պետք է ներառվեն իր մասնագիտացմանը համապատասխանող կենսագործունեության անվտանգության բնագավառի առաջնահերթ և հրատապ հարցերը, հաշվի առնելով ԲՈՒՀ-ի ընտրած մասնագիտացումները և ընտրովի դասընթացների բովանդակությունը ըստ կրթաբլոկների:

Ավարտական աշխատանքի կառուցվածքում պետք է ներառվեն` մասնագիտացմանը համապատասխանող մասնագիտական առարկաների համապատասխան բաժինները:

 

ԲԱԿԱԼԱՎՐԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

 

«271400-Կադաստր և կիրառական գեոդեզիա» մասնագիտության

 

.________________________________________________________________________

|ԿՈՒՐՍ|Սեպտեմբեր |29 |Հոկտեմբեր  |Նոյեմբեր  |Դեկտեմբեր  |29 |Հունվար    |

|     |__________|IX |___________|__________|___________|XII|___________|

|     |1 8  15 22|   |6  13 20 27|3 10 17 24|1  8  15 22|   |5  12 19 26|

|     |          | 5 |           |          |           | 4 |           |

|     |7 14 21 28| X |12 19 26 2 |9 16 23 30|7  14 21 28| I |11 18 25 1 |

|_____|__________|___|___________|__________|___________|___|___________|

|  1  | |  |  |  |   |  |  |  |  | |  |  |  |  |  |  |..| = |= |..|..|  |

|     | |  |  |  |   |  |  |  |  | |  |  |  |  |  |  |..|   |  |..|..|  |

|_____|_|__|__|__|___|__|__|__|__|_|__|__|__|__|__|__|__|___|__|__|__|__|

|  2  | |  |  |  |   |  |  |  |  | |  |  |  |  |  |  |..| = |= |..|..|  |

|     | |  |  |  |   |  |  |  |  | |  |  |  |  |  |  |..|   |  |..|..|  |

|_____|_|__|__|__|___|__|__|__|__|_|__|__|__|__|__|__|__|___|__|__|__|__|

|  3  | |  |  |  |   |  |  |  |  | |  |  |  |  |  |  |..| = |= |..|..|  |

|     | |  |  |  |   |  |  |  |  | |  |  |  |  |  |  |..|   |  |..|..|  |

|_____|_|__|__|__|___|__|__|__|__|_|__|__|__|__|__|__|__|___|__|__|__|__|

|  4  | |  |  |  |   |  |  |  |  | |  |  |  |..|..|..|= | = |= |  |  |  |

|     | |  |  |  |   |  |  |  |  | |  |  |  |..|..|..|  |   |  |  |  |  |

.________________________________________________________________________

.______ ___________________________________________________________________

|ԿՈՒՐՍ| |Փետրվար   |Մարտ      |30 |Ապրիլ   |27|Մայիս      |Հունիս     |29 |

|     | |__________|__________|III|________|IV|___________|___________|VI |

|     | |2 9  16 23|2 9  16 23|   |6  13 20|  |4  11 18 25|1   8 15 22|   |

|     | |          |          | 5 |        |3 |           |           | 5 |

|     | |8 15 22 1 |8 15 22 29| IV|12 19 26|V |10 17 24 31|7  14 21 28|VII|

|_____| |__________|__________|___|________|__|___________|___________|___|

|  1  | | |  |  |  | |  |  |  |   |  |  |  |  |  |  |..|..|..|0 |0 |= | = |

|     | | |  |  |  | |  |  |  |   |  |  |  |  |  |  |..|..|..|  |  |  |   |

|_____| |_|__|__|__|_|__|__|__|___|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|___|

|  2  | | |  |  |  | |  |  |  |   |  |  |  |  |  |  |..|..|..|..|0 |= | = |

|     | | |  |  |  | |  |  |  |   |  |  |  |  |  |  |..|..|..|..|  |  |   |

|_____| |_|__|__|__|_|__|__|__|___|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|___|

|  3  | | |  |  |  | |  |  |  |   |  |  |  |  |  |  |..|..|x |x |x |= | = |

|     | | |  |  |  | |  |  |  |   |  |  |  |  |  |  |..|..|  |  |  |  |   |

|_____| |_|__|__|__|_|__|__|__|___|__|__|__|__|__|__|__|__|________________

|  4  | | |  |  |  | |..|..|* | . |. |. |. |. |. |. |. |. |

|     | | |  |  |  | |..|..|  |   |  |  |  |  |  |  |  |  |

.______ ___________________________________________________________________

.__________________________________________________________________________.

|ԿՈՒՐՍ|Հուլիս     |Օգոստոս   |տեսա|Քննա-|ՈՒս. |Արտադ.|Նախաա-|Ա-   |Արձա-|ԸՆ|

|     |___________|__________|կան |շրջան|պրակ.|պրակտ.|վարտա-|վարտ.|կուրդ|ԴԱ|

|     |6  13 20 27|3 10 17 24|ու- |     |     |      |կան   |աշխա-|     |ՄԵ|

|     |           |          |սու-|     |     |      |պրակտ.|տանք |     |ՆԸ|

|     |12 19 26 2 |9 16 23 31|ցում|     |     |      |      |     |     |  |

|_____|___________|__________|____|_____|_____|______|______|_____|_____|__|

|  1  |= |= |= |= |=|= |= |= | 32 |  6  |  2  |   -  |   -  |  -  |  12 |52|

|_____|__|__|__|__|_|__|__|__|____|_____|_____|______|______|_____|_____|__|

|  2  |= |= |= |= |=|= |= |= | 32 |  7  |  1  |   -  |   -  |  -  |  12 |52|

|_____|__|__|__|__|_|__|__|__|____|_____|_____|______|______|_____|_____|__|

|  3  |= |= |= |= |=|= |= |= | 32 |  5  |  -  |   3  |   -  |  -  |  12 |52|

|_____|______________________|____|_____|_____|______|______|_____|_____|__|

|  4  |                      | 21 |  5  |  -  |   -  |   1  |  9  |  3  |39|

.__________________________________________________________________________.

 

.__.              .__.                            .__.

|  | Տեսական      |. | Ավարտական աշխ. կատարում    |0 | ՈՒսումնական

.__. ուսուցում    .__. (ներառյալ պաշտպանություն)  .__. պրակտիկա

.__.

|..| Քննաշրջան                                    .__.

|..|                                              |x | Արտադրական

.__.                                              .__. պրակտիկա

.__.                                              .__.

|= | Արձակուրդ                                    |* | Նախաավարտական

.__.                                              .__. պրակտիկա

 

-----------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
Կրթության, գիտ, մշակ, սպորտ նախ.
24.11.2010
N 1641-Ն
Հրաման