Սեղմել Esc փակելու համար:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ԵՎ ՄԱԳԻՍՏՐՈՍԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ Կ ...

 

 

110.1641.101210

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «10»        12            2010 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10110469

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

24 նոյեմբերի 2010 թվականի N 1641-Ն

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ԵՎ ՄԱԳԻՍՏՐՈՍԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(43-րդ մաս)

 

|______|________________________________________________________|_____|

|  4.11|Ճարտարապետական գրաֆիկա (2 կրեդիտ)                       | 60  |

|      |Գիծ, գծային գրաֆիկա, էսքիզի, սխեմաների կատարում:        |     |

|      |Անհրաժեշտ գործիքներ և  հարմարանքներ: Վարժություններ     |     |

|      |թեմայով` վերարտադրել հանրահայտ ճարտարապետների           |     |

|      |աշխատանքները: Գույնը և  տոնը, տոնային և  գունային       |     |

|      |գրաֆիկա, օգտագործվող նյութերը, գործիքները, կատարման     |     |

|      |եղանակները: Վարժություններ` թեմայով. Ճարտարապետական     |     |

|      |գծանկար` անտուրաժ, առարկայական միջավայր, բարդ           |     |

|      |հեռանկարային հորինվածքներ: Նախագծի ձևավորում`  տարբեր   |     |

|      |ճարտարապետական գրաֆիկայով:                              |     |

|______|________________________________________________________|_____|

|  4.12|Պատմական քաղաքների վերակառուցում և  հուշարձանների       | 90  |

|      |վերականգնում (3 կրեդիտ)                                 |     |

|      |Պատմական քաղաքների հասկացողությունը, դրանց              |     |

|      |ուսումնասիրության ու վերակառուցման մեթոդներն ու         |     |

|      |առանձնահատկությունները, ինչպես նաև  դարերի ընթացքում    |     |

|      |այնտեղ ստեղծած պատմամշակութային հուշարձանների պահպանման,|     |

|      |ուսումնասիրման, ամրապնդման և  վերականգնման սկզբունքները:|     |

|      |Հայաստանում և  համաշխարհային պրակտիկայում կուտակված     |     |

|      |փորձը: Պատմական միջավայրի արժեքավոր բաղկացուցիչների     |     |

|      |պահպանման, դրանց ժամանակակից կյանքի կենսական պահանջներին|     |

|      |հարմարեցման և  այդ միջավայրում դրանց պատմամշակութային   |     |

|      |հուշարձաններին ներդաշնակող ժամանակակից կառույցների      |     |

|      |իրականացման լավագույն օրինակները: Մշակութային           |     |

|      |ժառանգության դերը պատմական բնակավայրերի ուրույն         |     |

|      |կերպարների պահպանման, տուրիզմի զարգացման և  ապագա       |     |

|      |սերունդներին հայրենասիրական ոգով դաստիարակման գործոնը:  |     |

|______|________________________________________________________|_____|

|  4.13|Համաշխարհային ճարտարապետության պատմություն (հին աշխարհից| 60  |

|      |մինչև  19 դ.) (2 կրեդիտ)                                |     |

|      |Հին Արևելքի  քաղաքակրթությունն ու ճարտարապետությունը:   |     |

|      |Տաճարային պետությունները և  գետային հովիտների           |     |

|      |ճարտարապետությունը Միջագետքում: Հին Արևելքի             |     |

|      |ճարտարապետական օջախները Միջին Արևելքում:  Հունական      |     |

|      |ճարտարապետությունը: Հռոմեական ճարտարապետությունն ու     |     |

|      |քաղաքաշինությունը: Հին աշխարհի մայրամուտը: Նոր էթնոսների|     |

|      |առաջացումը և  նրանց ճարտարապետությունը: Վաղ քրիստոնեական|     |

|      |և  Անդրկովկասի ճարտարապետությունն ու քաղաքաշինությունը: |     |

|      |Բյուզանդական ճարտարապետությունը: Կարոլինգյան            |     |

|      |վերածնունդը: Տաճարային քաղաքներ և  մինչռոմանական        |     |

|      |ճարտարապետություն: Եվրոպայի ռոմանական և  գոթական        |     |

|      |շինարարական արվեստն ու ճարտարապետական դպրոցները: Հին    |     |

|      |Ռուսաստան: Մուսուլմանական ճարտարապետությունն ու         |     |

|      |քաղաքաշինությունը: Հեռավոր Արևելքի  միջնադարյան         |     |

|      |ճարտարապետություն: Վերածնունդը Իտալիայում և  Եվրոպայում:|     |

|      |Բարոկկո: Կլասիցիզմը Ֆրանսիայում և  Եվրոպայում:          |     |

|      |Մինչպետրոսյան ժամանակաշրջանի ռուսական                   |     |

|      |ճարտարապետությունը, բարրոկո, կլասիցիզմ: Նեոկլասիցիզմը   |     |

|      |Եվրոպայում և  ԱՄՆ-ում:                                  |     |

|______|________________________________________________________|_____|

|  4.14|Հայկական ճարտարապետության պատմություն (2 կրեդիտ)        | 60  |

|      |Հին և  միջնադարյան Հայաստանի քաղաքաշինության և          |     |

|      |ճարտարապետության զարգացման պատմությունը: Հայաստանի      |     |

|      |հնագույն, Արարատյան թագավորության և  հելլենիզմի         |     |

|      |ժամանակաշրջանի քաղաքաշինությունն ու կարևոր              |     |

|      |հուշարձանները: Քրիստոնեության ընդունումից հետո հայկական |     |

|      |ազգային ճարտարապետության ձևավորումը,  եկեղեցական շենքի  |     |

|      |նոր տիպերի ստեղծումը: Զարգացած միջնադարում Հայաստանի    |     |

|      |քաղաքաշինությունը և  աշխարհիկ ճարտարապետությունը,       |     |

|      |վանքային համալիրները, ստեղծագործական դպրոցները: ՈՒշ     |     |

|      |միջնադարի հայկական քաղաքաշինությունը և  շինարարական     |     |

|      |արվեստը: Հայկական ճարտարապետության ընդհանուր բնութագիրը |     |

|      |և  նվաճումները:                                         |     |

|______|________________________________________________________|_____|

|  4.15|Արդի ճարտարապետություն (2 կրեդիտ)                       | 60  |

|      |Արդի ճարտարապետության փուլերը, կազմավորման              |     |

|      |ժամանակաշրջան, տեխնիկայի, մշակութային և  քաղաքաշինական  |     |

|      |զարգացումները: Ինդուստրիալիզմ և  նոր էսթետիկայի         |     |

|      |կազմավորումը, մոդեռնիզմի և  նացիոնալիզմի պայքարը,       |     |

|      |հետպատերազմյան տարիների զարգացումները: II աշխարհամարտի, |     |

|      |վերականգնման տարիների ճարտարապետությունը: Նոր ոճական    |     |

|      |ուղղություններ և  պոստ մոդեռնի կազմավորում:             |     |

|      |Ճարտարապետական մտածողության փոփոխությունները,           |     |

|      |միջավայրակայուն, դեկոնստրուկտիվիզմ և  մետամորֆոզ        |     |

|      |տեսությունները: Հայկական ճարտարապետությունը 19-20-րդ    |     |

|      |դարերում, ճարտարապետական և  քաղաքաշինական հիմնական      |     |

|      |ուղղությունները:                                        |     |

|______|________________________________________________________|_____|

|  4.16|Քաղաքաշինության հիմունքներ (2 կրեդիտ)                   | 60  |

|      |Քաղաքների և  բնակավայրերի դասակարգումը` ըստ բնակչության |     |

|      |քանակի: Մայրուղիների և  փողոցների համակարգը` ըստ        |     |

|      |բեռնվածության և  ֆունկցիաների: Ընդհանուր տեղեկություններ|     |

|      |ֆունկցիոնալ, շինարարական և  լանդշաֆտային կազմակերպման   |     |

|      |վերաբերյալ: Կառուցապատման ձևերը  և  տեսակները:          |     |

|      |Ստորգետնյա ուրբանիզացիա, հետիոտն գոտիներ: Կանաչապատման  |     |

|      |կազմակերպման համակարգեր: Քաղաքների և  բնակավայրերի      |     |

|      |գլխավոր հատակագծեր: Քաղաքների և  բնակավայրերի           |     |

|      |գոտիավորման «զոնինգ» նախագծեր: Միկրոշրջանների և         |     |

|      |թաղամասերի կառուցապատման նախագծեր:                      |     |

|______|________________________________________________________|_____|

|  4.17|Քաղաքաշինության պատմություն (3 կրեդիտ)                  | 90  |

|      |Քաղաքաշինության էությունը, սոցիալական, տնտեսական,       |     |

|      |տեխնիկական, գեղարվեստական և  հիգիենիկ խնդիրների լուծման |     |

|      |օրինակները քաղաքաշինական արվեստի զարգացման ընթացքում`   |     |

|      |սկսած մ.թ.ա. 4-րդ հազարամյակից: Քաղաքային միջավայրի     |     |

|      |հորինվածքային, ոճական, անսամբլի ձևավորման  սկզբունքների |     |

|      |զարգացման ընթացքը: Հրապարակը` որպես քաղաքային           |     |

|      |կառուցվածքի հանգուցային տարր, նրա հորինվածքային         |     |

|      |փոփոխությունները վաղ միջնադարից մինչ 20-րդ դարի սկիզբը: |     |

|      |19-րդ դարի վերջում գիտության և  տեխնիկայի զարգացման     |     |

|      |վերելքը, քաղաքների գերխտացումը, բնակելի և  տրանսպորտային|     |

|      |ճգնաժամից ելնելու տեսական առաջարկները և  պրակտիկ        |     |

|      |լուծումները: Քաղաքաշինական սկզբունքների փոփոխությունը   |     |

|      |հետպատերազմյան շրջանում: Քաղաքների պատմական             |     |

|      |ժառանգությունը, նրա ստեղծագործական վերաիմաստավորումը և  |     |

|      |նորաստեղծ միջավայրում ընդգրկելու խնդիրները:             |     |

|______|________________________________________________________|_____|

|  4.18|Էրգոնոմիկայի հիմունքներ (1 կրեդիտ)                      | 30  |

|      |Էրգոնոմիկան դիզայն-նախագծի հիմքում: Մետրիկ համակարգեր:  |     |

|      |Մնեմոսխեմաներ: Էրգոնոմիկայի գեղագիտական նշանակությունը: |     |

|______|________________________________________________________|_____|

|  4.19|Ճարտարապետական միջավայրի ձևավորման  հիմունքներ          | 60  |

|      |(2 կրեդիտ)                                              |     |

|      |Ճարտարապետադիզայներական նախագծման սկզբունքները,         |     |

|      |ճարտարապետական միջավայրի ձևերի  և  տիպերի               |     |

|      |տիպաբանություն, նրանց նախագծման խնդիրների               |     |

|      |առանձնահատկություններ:                                  |     |

._____________________________________________________________________.

 

V «271500-ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԴԻԶԱՅՆ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՅՈՒՐԱՑՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

17. Բակալավրի պատրաստման կրթական ծրագրի յուրացման ժամկետը, ներառյալ ուսանողի ավարտական աշխատանքը, առկա ուսուցման ձևով, 195 շաբաթ է, որից`

1) տեսական ուսուցում, նախագծման շաբաթներ, գործնական և

լաբորատոր աշխատանքները, 117 շաբաթ,

2) քննաշրջանները 23 շաբաթ,

3) պրակտիկաներ`

արտադրական, ուսումնական և նախաավարտական 7 շաբաթ,

4) ամփոփիչ ատեստավորում, ներառյալ ավարտական աշխատանքի պատրաստումը և պաշտպանությունը` 9 շաբաթ,

5) արձակուրդները

(առանց հետ ԲՈՒՀ-ական արձակուրդի)` 39 շաբաթ:

Ավարտական աշխատանքի կատարման ժամանակացույցը, ընթացիկ վերահսկման և ատեստավորման ձևերը, պաշտպանության թույլատրման կարգը սահմանում է ԲՈՒՀ-ը` հիմք ընդունելով կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից հաստատված կարգը:

18. ՈՒսանողի ուսումնական բեռնվածության առավելագույն ծավալը սահմանվում է շաբաթական 45 ժամ` ներառյալ լսարանային և արտալսարանային (ինքնուրույն) աշխատանքները:

19. Առկա ուսուցման ձևով սովորող ուսանողի լսարանային պարապմունքների ծավալը չպետք է գերազանցի շաբաթական 30 ժամ: Նշված ծավալում չեն ընդգրկվում ֆիզիկական դաստիարակության և ֆակուլտատիվ դասընթացների դասաժամերը: ՈՒսումնական տարվա տեսական ուսուցման տևողությունը 1-3 տարիներում 32 շաբաթ է, իսկ 4-րդ տարում` 21 շաբաթ:

20. ՈՒսումնական տարվա արձակուրդները պետք է 12 շաբաթ լինեն, այդ թվում` 2 շաբաթից ոչ պակաս` ձմեռային քննաշրջանից հետո:

 

VI «271500-ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԴԻԶԱՅՆ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

21. Բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրի մշակմանը ներկայացվող պահանջները.

1) Սույն պետական կրթական չափորոշիչի հիման վրա ԲՈՒՀ-ն ինքնուրույն է մշակում ու հաստատում բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագիրը:

Ըստ ուսանողի ընտրության առարկաները համարվում են պարտադիր, իսկ ֆակուլտատիվ առարկաները, որոնք նախատեսված են բարձրագույն ուսումնական հաստատության ուսումնական պլանով, պարտադիր չեն համարվում ուսանողի համար:

Հիմնական կրթական ծրագրի ձևավորման ժամանակ ուսումնական հաստատությունը (ֆակուլտետը) յուրաքանչյուր բնագիտական առարկայի համար պարտավոր է հատկացնել աշխատատարության առնվազն 50%-ը ուսանողների հետ լսարանային աշխատանքներին, որոնցից ժամերի ծավալի առնվազն 30%-ը լաբորատոր աշխատանքներին:

Կուրսային աշխատանքները (նախագծերը) դիտարկվում են որպես տվյալ առարկայից ուսումնական աշխատանքի տարատեսակ և կատարվում են այն ուսուցանելու համար հատկացված ժամերի սահմաններում:

Բարձրագույն ուսումնական հաստատության ուսումնական պլանում ներառված բոլոր առարկաների և պրակտիկաների համար պետք է նշանակվի վերջնական գնահատական` ըստ ԲՈՒՀ-ում մշակված և գիտական խորհրդում հաստատված գնահատման կարգի:

Մասնագիտացումները հանդիսանում են մասնագիտության մի մասը, որի շրջանակներում դրանք ստեղծվում են, և ենթադրում են առավել խորացված մասնագիտական գիտելիքների, հմտությունների ստացում գործունեության տարբեր ոլորտներում` ըստ տվյալ մասնագիտության ուղղվածության:

2) Մասնագիտության հիմնական կրթական ծրագիրն իրականացնելու դեպքում ԲՈՒՀ-ն իրավասու է`

ա. ՈՒսումնական նյութի յուրացման համար հատկացված ժամերի ծավալը փոփոխել 5%-ի սահմաններում;

բ. Հիմնական կրթական ծրագրի ձևավորման ժամանակ որպես պարտադիր առարկաներ ներառել «Հայոց լեզու և հայ գրականություն», «Օտար լեզու», «Ֆիզիկական դաստիարակություն», «Հայոց պատմություն», «Փիլիսոփայություն», «Քաղաքացիական պաշտպանություն և արտակարգ իրավիճակների հիմնահարցեր», «Բնապահպանության հիմունքներ»: Մնացած հիմնական առարկաները կարող են իրացվել ուսումնական հաստատության նախասիրությամբ: Ընդ որում, հնարավոր է դրանց միավորումը միջառարկայական կուրսերում` պահպանելով բովանդակության պարտադիր նվազագույնը;

գ. Հումանիտար և սոցիալտնտեսական առարկաների դասավանդումը իրականացնել հեղինակային դասախոսական կուրսերի և տարբեր տիպի խմբակային և անհատական գործնական պարապմունքների, հանձնարարությունների և սեմինարների ձևով` ըստ տվյալ ուսումնական հաստատությունում մշակված և շրջանային, էթնիկական, մասնագիտական առանձնահատկությունները, ինչպես նաև դասախոսների գիտահետազոտական նախասիրությունները հաշվի առնող ծրագրերի;

դ. Սահմանել հումանիտար և սոցիալ-տնտեսական, մաթեմատիկական և բնագիտական առարկաների ցիկլերում ներառված առարկաների առանձին բաժինների դասավանդման անհրաժեշտ խորությունը` մասնագիտական առարկաների ցիկլի ուղղվածությանը համապատասխան;

ե. Սահմանել մասնագիտացումների անվանումները, ըստ մասնագիտության` պարտադիր գրանցելով և կցելով սույն պետական կրթական չափորոշչին: Մասնագիտական առարկաների անվանումը, ծավալը, բովանդակությունը և հսկման ձևը նույնպես սահմանվում են ուսումնական հաստատության կողմից;

ՈՒսանողի կողմից ընտրովի դասընթացների ուսումնառությունը պարտադիր է, իսկ դրանց ցանկը երաշխավորական բնույթ է կրում, որը կարող է փոփոխել կամ լրացնել ԲՈՒՀ-ը:

22. ՈՒսումնական գործընթացի կադրային ապահովման պահանջները.

«271500-Ճարտարապետություն և դիզայն» մասնագիտությամբ բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրերի իրականացումը պետք է ապահովվի գիտամանկավարժական կադրերով, որոնք ունեն դասընթացների դասավանդման ուղղվածությանը համապատասխանող հիմնական կրթություն (առնվազն դիպլոմավորված մասնագետի կամ մագիստրոսի) և հետևողականորեն զբաղվում են հետազոտական և գիտամեթոդական գործունեությամբ: Հատուկ մասնագիտացնող դասընթացներ դասավանդող դասախոսները, որպես կանոն, պետք է ունենան գիտական աստիճան (գիտական կոչում, արվեստի ոլորտի պատվավոր կոչում և այլն) և/կամ համապատասխան գործունեության ոլորտում աշխատանքի փորձ:

Գիտական աստիճան և կոչում ունեցող դասախոսները պետք է կազմեն պրոֆեսորադասախոսական կազմի 50%-ից ոչ պակասը:

Հիմնական հաստիքային դասախոսները և 0.25 հաստիքից բարձր ձևակերպված կոչում ունեցողները նույնպես պետք է կազմեն ընդհանուրի 50%-ից ոչ պակասը:

23. ՈՒսումնական գործընթացի ուսումնամեթոդական ապահովման պահանջները.

Բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրերի իրականացումը պետք է ներառի ուսանողների կողմից մասնագիտական դասընթացների լաբորատոր, գործնական (սեմինար) աշխատանքների կատարում (աշխատանքների ցանկը պարտադիր տրվում է), ներառյալ որպես պարտադիր բաղադրիչ` համակարգչային կիրառական ծրագրային փաթեթների օգտագործմամբ գործնական առաջադրանքների կատարում: Պարտադիր պահանջ է նաև անհրաժեշտ ինֆորմացիոն բազայի ստեղծումը, որն ապահովում է բարձրորակ մասնագետի պատրաստումը և ուսանողի մուտքը տարբեր ինֆորմացիոն աղբյուրներ, ներառյալ Internet-ը:

Բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրերի իրականացումը պետք է ապահովվի յուրաքանչյուր ուսանողի մուտքով դեպի գրադարանային ֆոնդեր և տվյալների բազաներ, որոնք ըստ բովանդակության համապատասխանում են հիմնական կրթական ծրագրով նախատեսված դասընթացների լրիվ ցանկին, նույն դասընթացների բաղադրիչներին (դասախոսություններ գործնական, սեմինար և լաբորատոր պարապմունքներ, կուրսային և ավարտական աշխատանքների խորհրդատվություն, պրակտիկաների ծրագրեր) նվիրված մեթոդական ձեռնարկների և ցուցումների առկայությամբ, ինչպես նաև տեսալսողական, բազմամիջավայրային նյութերով և ցուցադրական ձեռնարկներով:

Բուհի գրադարանը պետք է հագեցված լինի մասնագիտության ուսումնական պլանով նախատեսված դասընթացների ուսումնամեթոդական համալիրներով, մասնագիտության նորմատիվաիրավական ակտերով, տեղեկատու գրականությամբ:

ՈՒսումնական հաստատության ամբիոնները և այլ կառուցվածքային ստորաբաժանումները պետք է ապահովված լինեն ուսումնամեթոդական նյութերով, որոնք անհրաժեշտ են ուսումնական պլանով և ուսումնական ծրագրերում նախատեսված բոլոր տիպի դասընթացների, լաբորատոր աշխատանքների, ուսումնական և արտադրական պրակտիկաների համար, ինչպես նաև մատչելի ձեռնարկներով, մուլտիմեդիայի, աուդիո- և տեսանյութերով և այլն:

Ցերեկային ուսուցման դեպքում բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրի բոլոր առարկաների համար բոլոր տիպի ուսումնամեթոդական նյութերով ուսանողի ապահովվածությունը պետք է կազմի 1.0 օրինակ մեկ սովորողի համար:

24. ՈՒսումնական գործընթացի նյութատեխնիկական ապահովման պահանջները.

Բարձրագույն ուսումնական հաստատությունը, որը իրացնում է ատեստավորված մասնագետի պատրաստման հիմնական կրթական ծրագիրը, պետք է տիրապետի նյութատեխնիկական բազայի, որը կհամապատասխանի գործող սանիտարատեխնիկական նորմերին և կապահովի ուսումնական պլանով նախատեսված բոլոր տիպի լաբորատոր, գործնական, առարկայական և միջառարկայական պատրաստման և ուսանողների գիտահետազոտական աշխատանքների անցկացումը:

25. Պրակտիկաների կազմակերպման պահանջները.

ՈՒսուցման ընթացքում առանձին մասնագիտական դասընթացների և ընտրած մասնագիտացման գծով գործնական ունակությունների, ապագա աշխատավայրում հմտություններ և փորձ ձեռք բերելու նպատակով բնագավառի կազմակերպաիրավական տարբեր ձևերի կազմակերպություններում, հիմնարկներում և հաստատություններում կազմակերպվում են ուսանողների ուսումնական և արտադրական (նախաավարտական) պրակտիկաներ:

ՈՒսումնական պրակտիկան կազմակերպվում է հանրապետության տարբեր իրավաբանական անձ հանդիսացող կազմակերպություններում` պայմանագրային սկզբունքի հիմա վրա` մասնագիտական թողարկող ամբիոնի հայեցողությամբ:

Արտադրական պրակտիկայի տեղերի բացակայության դեպքում ԲՈՒՀ-ը այն կազմակերպում է սեփական նյութատեխնիկական բազայի վրա, եթե այն հագեցված է ժամանակակից սարքավորմամբ և ծրագրային միջոցներով:

ՈՒսանողի նախաավարտական պրակտիկան մասնագիտության ուսումնական պլանի պարտադիր բաղադրիչն է, որի կազմակերպման և իրականացման պատասխանատուն ԲՈՒՀ-ն է: Նախաավարտական պրակտիկան կազմակերպվում է այն հաշվով, որպեսզի շրջանավարտը կարողանա այդ ընթացքում ստացած փորձառությունը օգտագործել իր ավարտական աշխատանքը ձևավորելիս:

 

VII «271500-ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԴԻԶԱՅՆ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ՇՐՋԱՆԱՎԱՐՏԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

26. Շրջանավարտը պետք է կարողանա լուծել.

Սույն պետական կրթական չափորոշչում նշված որակավորմանը համապատասխանող խնդիրները:

Բակալավրը պետք է.

1) հումանիտար և սոցիալ-տնտեսագիտական գիտելիքների բնագավառում`

ա. իմանա ՀՀ Սահմանադրության և իր բնագավառի օրենքները,

բ. ազատ տիրապետի մասնագիտական հայոց լեզվին (գրավոր և բանավոր) և հաղորդակցվի երկու օտար լեզուներով,

գ. ունենա պատկերացում առողջ կենսակերպի մասին, տիրապետի ֆիզիկական կատարելագործման ունակություններին և հմտություններին,

դ. իմանա հայ ժողովրդի պատմությունը և արդի քաղաքագիտական զարգացումները,

ե. ծանոթ լինի համաշխարհային մշակույթին, տիրապետի վարվելաձևի կուլտուրային, իմանա դրա էթիկական և իրավական նորմերը, որոնք կարգավորում են մարդու և հասարակության, մարդու և շրջակա միջավայրի հարաբերությունները,

զ. գիտենա հոգեբանության և մանկավարժության տարրերը,

է. ծանոթ լինի ժամանակակից փիլիսոփայական ուղղություններին, գիտենա կեցության մասին գիտության հիմնադրույթները, նյութականի և վերացականի հասկացությունները, մատերիայի կազմակերպման ձևերը, հետևի սոցիալական գլոբալ զարգացումներին,

2) բնագիտության և մաթեմատիկայի բնագավառում`

ա. ծանոթ լինի ժամանակակից բնագիտության հիմնական սկզբունքներին և հայեցակարգերին, բնապահպանական գլոբալ և տարածքային հիմնախնդիրներին,

բ. տիրապետի մաթեմատիկայի հիմնական բաժիններին, հավանականությունների տեսության և մաթեմատիկական վիճակագրության մեթոդներին, մաթեմատիկական մոդելավորման եղանակներին,

գ. տիրապետի ինֆորմացիայի հավաքման, պահպանման և մշակման համակարգչային մեթոդներին և կարողանա օգտագործել ժամանակակից ինֆորմացիոն տեխնոլոգիաները:

3) մասնագիտական գործունեության բնագավառում պետք է իմանա.

ա. Ճարտարապետական և դիզայներական նախագծման հիմունքներին,

բ. Ճարտարապետական և ինժեներական կոնստրուկցիաներին,

գ. Գծանկարին, գունանկարին և քանդակին,

դ. Քաղաքաշինության, ճարտարապետության հիմունքներին,

ե. Բնակելի, հասարակական և արդյունաբերական նախագծման հիմունքներին,

զ. Համակարգչային և գրաֆիկական դիզայնին,

է. Շենքերի ինժեներական սարքավորումներին և այլն:

4) տիրապետի`

ա. արտակարգ իրավիճակների գնահատման խնդիրներին,

բ. ճարտարապետաշինարարական գծագրերի կարդալուն,

գ. շինարարական նյութերի հիմնական հատկությունների որոշման մեթոդներին և իրերի ու կոնստրուկցիաների պատրաստման տեխնոլոգիական մեթոդներին,

դ. միջազգային ստանդարտացման և սերտիֆիկացման, մետրոլոգիայի տեսական հիմունքներին, մետրոլոգիական ապահովման կազմակերպչական և գիտական հիմնավորումներին, արտադրանքի միասնական որակի և չափերի ապահովման օրենսդրական հարցերին:

27. Բակալավրի մարդկանց հետ աշխատելու փորձառությունը ենթադրում է նրա ունակությունները`

1) այլ անձանց հետ փոխգործակցելու, կոլեկտիվում նրանց հետ հաղորդակցվելու,

2) խնդիրներ ձևավորելու և դրանք ենթականերին պատվիրելու,

3) մարդկանց ստեղծագործական աճի ձգտումը խրախուսելու և զարգացումն ապահովելու,

4) ծագած տարաձայնությունները և բախումները լուծելու,

5) տարբեր զարգացման և մտավոր մակարդակի տեր մարդկանց հետ համագործակցելու,

6) մասնագիտական հարցերի շրջանակներում ընդունելի որոշումների հասնելու նպատակով բանակցություններ վարելու,

7) տարաբնույթ և տարասեռ մշակութային բնագավառում աշխատելու և այլն:

28. Բակալավրի ինֆորմացիայի հետ աշխատելու փորձառությունը պահանջում է պարտադիր հմտություններ`

1) պաշտոնական և ոչ պաշտոնական իրավիճակներում սեփական կարծիքը գրավոր և բանավոր ձևերով շարադրելու, քննարկելու և գործուն կարգով պաշտպանելու,

2) լեզվային և մշակութային տարբերությունների հաշվառմամբ գրավոր ինֆորմացիան լսելու և վերլուծորեն ընկալելու,

3) բանավոր, տպագրված և էլեկտրոնային աղբյուրներից ստացված ինֆորմացիան որոնելու, ստանալու, համակարգելու, գրավոր ձևակերպելու և օգտագործելու:

4) տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործման գծով բակալավրը պետք է ծանոթ լինի տվյալների մշակման երկուսից ոչ պակաս համակարգչային և բազմաօգտագործման տեղային ցանցային համակարգերին, ինչպես նաև կարողանա կատարել ինֆորմացիայի որոնում տվյալների ցանցային բազաներում (www), օգտվել էլեկտրոնային փոստից, տվյալների բազաների փաթեթից:

Բակալավրը պետք է հասկանա իր մասնագիտության էությունը և սոցիալական նշանակությունը, իր որակավորման շարունակական բարձրացման անհրաժեշտությունը ետ ԲՈՒՀ-ական և լրացուցիչ կրթություն ստանալու, կամ էլ նոր գիտելիքների ինքնուրույն տիրապետման միջոցով:

29. Բակալավրի ամփոփիչ ատեստավորման պահանջները.

«271500-Ճարտարապետություն և դիզայն» մասնագիտությամբ բակալավրի ամփոփիչ ատեստավորումը ներառում է` ավարտական աշխատանքի պաշտպանությունը, որը թույլ է տալիս բացահայտելու շրջանավարտի տեսական և գործնական պատրաստությունը սույն պետական կրթական չափորոշիչներով սահմանված մասնագիտությունների խնդիրների լուծման բնագավառում:

1) Բակալավրի ավարտական աշխատանքին ներկայացվող պահանջները.

«271500-Ճարտարապետություն և դիզայն» մասնագիտությամբ բակալավրի ավարտական աշխատանքն ավարտուն մի մշակում է, որը կատարված է մասնագիտության ուսումնական պլանին համապատասխան և նպատակ ունի ամրապնդել և ընդլայնել շրջանավարտի տեսական և գործնական գիտելիքները անվտանգությունն արտակարգ իրավիճակներում բնագավառի համապատասխան մասնագիտացման հետ առնչվող հարցերը զանազան ոլորտներում:

2) Բովանդակային առումով ավարտական աշխատանքը պետք է`

ա. ներկայացվի որպես բնագավառի հիմնահարցերից մեկին վերաբերող տեսական, վերլուծական, սոցիալ-տնտեսագիտական հետազոտություն, որում շրջանավարտը բացահայտում է իր տեսական գիտելիքները և գործնական ունակությունները, որոնք թույլ են տալիս ինքնուրույն լուծելու մասնագիտական բնույթի խնդիրներ,

բ. արտահայտի շրջանավարտի կողմից գիտական և համակարգային վերլուծության մեթոդների յուրացման աստիճանը, ունակությունը կատարելու տեսական ընդհանրացումներ և գործնական եզրակացություններ, հիմնավորված առաջարկություններ և երաշխավորություններ բնագավառի հիմնահարցերի լուծման կատարելագործման վերաբերյալ,

գ. կրի ստեղծագործական բնույթ` հավաստի վիճակագրական տվյալների օգտագործմամբ,

դ. արտացոլի շրջանավարտի ունակությունը` օգտագործելու տեղեկատվության որոնման, ընտրության, համակարգման և մշակման արդի մեթոդները, աշխատել բնագավառի նորմատիվ-իրավական ակտերի հետ,

ե. ձևավորված լինի հրատարակչական արդի նորմատիվներին և պահանջներին համապատասխան, ունենա հետազոտական աշխատանքի հաշվետվությանը բնորոշ կառուցվածք և համակարգչային շարվածք:

Ավարտական աշխատանքի թեմատիկան սահմանում է մասնագիտացնող ամբիոնը: Թեմատիկայում պարտադիր կարգով պետք է ներառվեն իր մասնագիտացմանը համապատասխանող կենսագործունեության անվտանգության բնագավառի առաջնահերթ և հրատապ հարցերը, հաշվի առնելով ԲՈՒՀ-ի ընտրած մասնագիտացումները և ընտրովի դասընթացների բովանդակությունը ըստ կրթաբլոկների:

Ավարտական աշխատանքի կառուցվածքում պետք է ներառվեն` մասնագիտացմանը համապատասխանող մասնագիտական դասընթացների համապատասխան բաժինները:

 

ԲԱԿԱԼԱՎՐԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

 

«271500-Ճարտարապետություն և դիզայն»

 

.________________________________________________________________________

|ԿՈՒՐՍ|Սեպտեմբեր |29 |Հոկտեմբեր  |Նոյեմբեր  |Դեկտեմբեր  |29 |Հունվար    |

|     |__________|IX |___________|__________|___________|XII|___________|

|     |1 8  15 22|   |6  13 20 27|3 10 17 24|1  8  15 22|   |5  12 19 26|

|     |          | 5 |           |          |           | 4 |           |

|     |7 14 21 28| X |12 19 26 2 |9 16 23 30|7  14 21 28| I |11 18 25 1 |

|_____|__________|___|___________|__________|___________|___|___________|

|  1  | |  |  |  |   |  |  |  |  | |  |  |  |  |  |..|= | = |..|..|# |  |

|     | |  |  |  |   |  |  |  |  | |  |  |  |  |  |..|  |   |..|..|  |  |

|_____|_|__|__|__|___|__|__|__|__|_|__|__|__|__|__|__|__|___|__|__|__|__|

|  2  | |  |  |  |   |  |  |  |  | |  |  |  |  |  |..|= | = |..|..|# |  |

|     | |  |  |  |   |  |  |  |  | |  |  |  |  |  |..|  |   |..|..|  |  |

|_____|_|__|__|__|___|__|__|__|__|_|__|__|__|__|__|__|__|___|__|__|__|__|

|  3  | |  |  |  |   |  |  |  |  | |  |  |  |  |  |..|= | = |..|..|# |  |

|     | |  |  |  |   |  |  |  |  | |  |  |  |  |  |..|  |   |..|..|  |  |

|_____|_|__|__|__|___|__|__|__|__|_|__|__|__|__|__|__|__|___|__|__|__|__|

|  4  | |  |  |  |   |  |  |  |  | |  |  |..|..|..|# |= | = |= |  |  |  |

|     | |  |  |  |   |  |  |  |  | |  |  |..|..|..|  |  |   |  |  |  |  |

.________________________________________________________________________

.______ ___________________________________________________________________

|ԿՈՒՐՍ| |Փետրվար   |Մարտ      |30 |Ապրիլ   |27|Մայիս      |Հունիս     |29 |

|     | |__________|__________|III|________|IV|___________|___________|VI |

|     | |2 9  16 23|2 9  16 23|   |6  13 20|  |4  11 18 25|1   8 15 22|   |

|     | |          |          | 5 |        |3 |           |           | 5 |

|     | |8 15 22 1 |8 15 22 29| IV|12 19 26|V |10 17 24 31|7  14 21 28|VII|

|_____| |__________|__________|___|________|__|___________|___________|___|

|  1  | | |  |  |  | |  |  |  |   |  |  |  |  |  |  |..|..|..|0 |0 |= | = |

|     | | |  |  |  | |  |  |  |   |  |  |  |  |  |  |..|..|..|  |  |  |   |

|_____| |_|__|__|__|_|__|__|__|___|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|___|

|  2  | | |  |  |  | |  |  |  |   |  |  |  |  |  |  |..|..|..|0 |0 |= | = |

|     | | |  |  |  | |  |  |  |   |  |  |  |  |  |  |..|..|..|  |  |  |   |

|_____| |_|__|__|__|_|__|__|__|___|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|___|

|  3  | | |  |  |  | |  |  |  |   |  |  |  |  |  |  |..|..|..|x |x |= | = |

|     | | |  |  |  | |  |  |  |   |  |  |  |  |  |  |..|..|..|  |  |  |   |

|_____| |_|__|__|__|_|__|__|__|___|__|__|__|__|__|__|__|__|________________

|  4  | | |  |  |  | |..|..|* | . |. |. |. |. |. |. |. |. |

|     | | |  |  |  | |..|..|  |   |  |  |  |  |  |  |  |  |

.______ ___________________________________________________________________

.__________________________________________________________________________.

|ԿՈՒՐՍ|Հուլիս     |Օգոստոս   |տեսա|Քննա-|ՈՒս. |Արտադ.|Նախաա-|Ա-   |Արձա-|ԸՆ|

|     |___________|__________|կան |շրջան|պրակ.|պրակտ.|վարտա-|վարտ.|կուրդ|ԴԱ|

|     |6  13 20 27|3 10 17 24|ու- |     |     |      |կան   |աշխա-|     |ՄԵ|

|     |           |          |սու-|     |     |      |պրակտ.|տանք |     |ՆԸ|

|     |12 19 26 2 |9 16 23 31|ցում|     |     |      |      |     |     |  |

|_____|___________|__________|____|_____|_____|______|______|_____|_____|__|

|  1  |= |= |= |= |=|= |= |= |30+2|  6  |  2  |   -  |   -  |  -  |  12 |52|

|_____|__|__|__|__|_|__|__|__|____|_____|_____|______|______|_____|_____|__|

|  2  |= |= |= |= |=|= |= |= |30+2|  6  |  2  |   -  |   -  |  -  |  12 |52|

|_____|__|__|__|__|_|__|__|__|____|_____|_____|______|______|_____|_____|__|

|  3  |= |= |= |= |=|= |= |= |30+2|  6  |  -  |   2  |   -  |  -  |  12 |52|

|_____|______________________|____|_____|_____|______|______|_____|_____|__|

|  4  |                      |20+1|  5  |  -  |   -  |   1  |  9  |  3  |39|

.__________________________________________________________________________.

 

* -Տեսական ուսուցման 32 շաբաթներից երկուսը կարող են հանդիսանալ որպես նախագծման շաբաթ

 

.__.              .__.                            .__.

|  | Տեսական      |. | Ավարտական աշխ. կատարում    |0 | ՈՒսումնական

.__. ուսուցում    .__. (ներառյալ պաշտպանություն)  .__. պրակտիկա

.__.

|..| Քննաշրջան                                    .__.

|..|                                              |x | Արտադրական

.__.                                              .__. պրակտիկա

.__.                                              .__.

|= | Արձակուրդ                                    |* | Նախաավարտական

.__.                                              .__. պրակտիկա

 

-----------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
Կրթության, գիտ, մշակ, սպորտ նախ.
24.11.2010
N 1641-Ն
Հրաման