Սեղմել Esc փակելու համար:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ԵՎ ՄԱԳԻՍՏՐՈՍԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ Կ ...

 

 

110.1641.101210

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «10»        12            2010 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10110469

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

24 նոյեմբերի 2010 թվականի N 1641-Ն

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ԵՎ ՄԱԳԻՍՏՐՈՍԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(45-րդ մաս)

 

Հավելված 2

ՀՀ կրթության և գիտության

նախարարի

2010 թ..... N.... հրամանի

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱԳԻՍՏՐՈՍԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉ

 

Մասնագիտությունը` «271500-ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԴԻԶԱՅՆ»

____________________________________

                              դասիչ, անվանում

 

Որակավորման աստիճանը` ճարտարապետության մագիստրոս

____________________________

                                   անվանում

 

I «271500-ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԴԻԶԱՅՆ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ

 

1. «271500-Ճարտարապետություն և դիզայն» մասնագիտությունը հաստատված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թ. օգոստոսի 30-ի թ. 1038-Ն որոշմամբ:

2. Շրջանավարտի որակավորումը` Ճարտարապետության մագիստրոս:

«271500-Ճարտարապետության և դիզայն» մասնագիտությամբ ճարտարապետության մագիստրոսի պատրաստման հիմնական կրթական ծրագրի յուրացման նորմատիվային ժամկետը առկա ուսուցման դեպքում 2 տարի է:

3. Շրջանավարտի որակավորման բնութագիր.

«271500-Ճարտարապետության և դիզայն» մասնագիտությամբ ճարտարապետության մագիստրոսը բուհն ավարտելուց անմիջապես հետո կարող է զբաղեցնել հետևյալ պաշտոնները` քաղաքացիական, արդյունաբերական, բնակելի շենքերի և կառուցվածքների նախագծում և կոնստրուկտորավորում, ինչպես նաև պաշտամունքային կառույցների և համալիրների վերականգնման նախագծեր և գիտահետազոտական ուսումնասիրություններ իրականացնող պետական և ոչ պետական հիմնարկություններում` որպես ճարտարապետության, ճարատարապետա-դիզայներական ստուդիայի ղեկավար, քաղ. ծառայության գլխավոր, առաջատար և կրտսեր մասնագետի պաշտոններում:

4. Մասնագիտական գործունեության բնագավառը.

«271500-Ճարտարապետություն և դիզայն» մասնագիտությունը առնչվում է գիտության, արվեստի, շինարարական արտադրության այն բնագավառներին, որոնք ուղղված են բնակավայրերի ու նրանց առանձին հատվածների քաղաքաշինական նախագծերի մշակման, ճարտարապետական օբյեկտների նախագծման, ներքին և արտաքին դիզայներական ձևավորման, կոնստրուկտավորման և իրականացման ժամանակ կազմակերպակառավարչական գործունեության իրականացմանը, ինչպես նաև այս ոլորտում կիրառվող նոր սարքավորումների և նյութերի, դրանց ստեղծման և օգտագործման հետ կապված ճարտարապետադիզայներական հորինվածքի և գիտագործնական խնդիրների լուծմանը:

5. Մասնագիտական գործունեության օբյեկտները.

Մասնագիտական գործունեության օբյեկտներ են հանդիսանում արդյունաբերական, քաղաքացիական, բնակելի, պաշտամունքային կառույցները և կառուցվածքները, շինարարական արտադրության նյութերը, կոնստրուկցիաները և սարքավորումները:

6. Մասնագիտական գործունեության տեսակները.

Մագիստրոսը պատրաստվում է խորացված հիմնարար և մասնագիտական գիտելիքներ պահանջվող գործունեության, այդ թվում ճարտարապետադիզայներական նախագծման, կազմակերպչակառավարչական, գիտահետազոտական, գիտամանկավարժական գործունեության:

7. Մասնագիտական գործունեության ընդհանրական խնդիրները.

«271500-Ճարտարապետության և դիզայն» մասնագիտությամբ ճարտարապետության մագիստրոսը, կախված մասնագիտական գործունեության տեսակից, պետք է պատրաստ լինի լուծելու հետևյալ մասնագիտական խնդիրները.

1) մասնագիտական գործունեություն`

ա. բնակավայրերի գլխավոր հատակագծերի և գոտիավորման նախագծերի մշակում, քաղաքացիական, բնակելի, արդյունաբերական կառույցների և կառուցվածքների ճարտարապետադիզայներական նախագծում և վերակառուցման նախագծերի մշակում, կոնստրուկտորավորում և ձևավորում, պաշտամունքային շենքերի վերականգնման նախագծերի մշակում,

բ. նախագծային լուծումների արդյունավետության գնահատում;

գ. նախագծային գործունեության մեջ համակարգչային գրաֆիկայի մեթոդների կիրառում;

դ. նախագծի իրականացման փուլում ճարատարապետադիզայներական վերահսկողության իրականացում;

ե. տպագրական և էլեկտրոնային տեխնիկայի և տեխնոլոգիաների կիրառում;

2) կազմակերպական-կառավարչական գործունեություն`

ա. մասնագիտական գործունեության օբյեկտների մշակման և հետազոտման գործընթացների, ինչպես նաև դրանք իրականացնող կոլեկտիվների աշխատանքի ծրագրավորում և կազմակերպում անհրաժեշտ որակով և տրված ժամկետներում,

բ. նշված գործընթացների իրականացման համար կազմակերպական մեթոդների, ինչպես նաև տեխնոլոգիական, ծրագրային և գործիքային միջոցների ընտրություն,

գ. նույն գործընթացների որակի գնահատում, կառավարում և վերահսկում, ինչպես նաև դրանց իրականացման շրջանակներում անձնակազմի ուսուցում և վերաորակավորում,

դ. ստացված արդյունքների ներդրման գործընթացի ծրագրավորում և կազմակերպում,

3)գիտահետազոտական գործունեության`

ա. բնագավառի գիտահետազոտական որոշակի հիմնախնդրի վիճակի վերլուծություն, առաջադրանքի ձևակերպում, հետազոտության նպատակի և խնդրի առաջադրում` գրական և պատենտային աղբյուրների ուսումնասիրման և ընտրության հիմքով,

բ. հետազոտության թեմայով գիտատեխնիկական ինֆորմացիայի վերլուծություն, համակարգում և ընդհանրացում` օգտագործելով արդի ինֆորմացիոն տեխնոլոգիաները,

գ. հետազոտությունների օպտիմալ մեթոդի և ծրագրի ընտրություն, օպտիմալ գիտափորձի տեսության հիմնադրույթների կիրառում, առկա մեթոդների կատարելագործում և նորերի մշակում` հետազոտության որոշակի խնդրի լուծման անհրաժեշտությունից ելնելով,

դ. իրականացված հետազոտությունների գիտագործնական նշանակության վերլուծություն և մշակումների տեխնիկատնտեսական արդյունավետության գնահատում,

ե. հետազոտության արդյունքների գիտական մամուլում հրատարակման նախապատրաստում, ինչպես նաև ելույթների, ռեֆերատների, գիտական ակնարկների և հաշվետվությունների ձևակերպում,

4) գիտամանկավարժական գործունեության`

ա. բուհերում և մասնագիտական ուսումնական հաստատություններում մասնագիտական դասընթացների դասավանդում,

բ. նույն դասընթացների ուսումնամեթոդական մշակումներին մասնակցություն,

գ. գործունեության օբյեկտների տեսական հետազոտությունների անցկացում:

8. Որակավորման պահանջները.

1) «271500-Ճարտարապետության և դիզայն» մասնագիտությամբ ճարտարապետության մագիստրոսը մասնագիտական խնդիրների լուծման նպատակով.

ա. ձևակերպում և լուծում է մասնագիտական, կազմակերպակառավարչական, գիտահետազոտական և գիտամանկավարժական գործունեությունում ծագած խնդիրները, որոնք խոր մասնագիտական գիտելիքներ են պահանջում,

բ. մասնակցում է իր մասնագիտական գործունեությանն առնչվող գործընթացների և ընթացակարգերի բոլոր փուլերին,

գ. օգտագործում է մասնագիտական գործունեության օբյեկտների մշակման և հետազոտման իրականացման արդի մեթոդներ, միջոցներ և տեխնոլոգիաներ,

դ. իրականացնում է մասնագիտական գործունեության հետազոտական թեմաներով գիտատեխնիկական ինֆորմացիայի հավաքում, մշակում, համակարգում և վերլուծում` օգտագործելով արդի ինֆորմացիոն տեխնոլոգիաներ,

ե. իր մասնագիտական գործունեության ոլորտում հետևողականորեն ուսումնասիրում է մասնագիտական գրականությունը, գիտատեխնիկական ինֆորմացիան, ծանոթ է հանրապետական և միջազգային մշակույթի նորույթներին, գիտության և տեխնիկայի նվաճումներին,

զ. մասնագիտական գործունեության օբյեկտների մշակման և հետազոտությունների իրականացման ընթացքում համագործակցում է իր և հարակից մասնագիտությունների հետազոտողների և մասնագետների հետ, ծանոթ է մշակումներ և հետազոտություններ կատարողների աշխատանքի կազմակերպման և կառավարման տեխնոլոգիաներին,

է. կարող է գիտականորեն կազմակերպել իր աշխատանքը և տիրապետում է իր մասնագիտական գործունեությունում օգտագործվող ինֆորմացիոն տեխնոլոգիաներին,

ը. ընդունակ է գիտատեխնիկական զարգացման արդի փուլում և հարափոխ սոցիալական իրավիճակներում իր մասնագիտական գործունեության ձևի և բնույթի փոփոխմանը, միջդասընթացային նախագծերի վրա աշխատանքին,

թ. պատրաստ է կազմելու իրականացրած հետազոտության կամ նախագծի նկարագրությունը, մշակելու և վերլուծելու ստացված արդյունքները, դրանք ներկայացնելու գիտական ակնարկների, ռեֆերատների, ելույթների, հաշվետվությունների և գիտական հոդվածների տեսքով,

ժ. պատրաստ է մասնակցելու մշակված նախագծերի և հետազոտությունների ներդրման աշխատանքներին, իրականացնելու մասնագիտական գործունեության օբյեկտների նախագծային մշակման, փորձագիտության և իրականացման ընթացքի հեղինակային վերահսկողությանը:

2) «271500-Ճարտարապետության և դիզայն» մասնագիտությամբ ճարտարապետության մագիստրոսը պետք է ծանոթ լինի`

ա. իր մասնագիտական գործունեությանն առնչվող օրենքներին, իրավական ակտերին, նորմատիվ և մեթոդական փաստաթղթերին,

բ. իր բնագավառի մասնագիտական գրականությանը և գիտատեխնիկական ինֆորմացիոն աղբյուրներին,

գ. իր բնագավառի տեղեկատվական տեխնոլոգիաներին, ծրագրային միջոցներին, փաթեթներին և դրանց զարգացման միտումներին,

դ. նախագծման գործընթացի և հետազոտությունների կազմակերպման, շինարարության իրականացման և վերջինիս ընթացքում ծագած խնդիրների վերլուծության մեթոդաբանությանը,

ե. տնտեսագիտության հիմունքներին, գիտատեխնիկական մշակումներին, տեխնիկատնտեսական արդյունավետության գնահատման մեթոդներին,

զ. աշխատանքային օրենսդրության հիմունքներին, աշխատանքի պաշտպանության նորմերին և կանոններին,

է. բուհերում և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում գիտական և մանկավարժական գործունեության կազմակերպման մեթոդներին:

9. Շրջանավարտի կրթությունը շարունակելու հնարավորությունը.

«271500-Ճարտարապետության և դիզայն» մասնագիտությամբ բարձրագույն մասնագիտական կրթության հիմնական կրթական ծրագիրը յուրացրած ճարտարապետության մագիստրոսը պատրաստ է կրթությունը շարունակելու`

1) ասպիրանտուրայում` ստանալու գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

 

II ՄԱԳԻՍՏՐՈՍԻ ԿՐԹԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՅՈՒՐԱՑՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՄՐՑՈՒՅԹԱՅԻՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

10. Մագիստրոսի պատրաստման մասնագիտական ծրագիրը յուրացնել ցանկացող անձը պետք է ունենա ավարտական փաստաթղթով հաստատված բարձրագույն մասնագիտական կրթություն, ովքեր մագիստրատուրա են ընդունվում կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից սահմանված կարգով:

 

III «271500-ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ և ԴԻԶԱՅՆ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ՄԱԳԻՍՏՐՈՍԻ

ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

11. «271500-Ճարտարապետություն և դիզայն» մասնագիտությամբ ճարտարապետության մագիստրոսի պատրաստման հիմնական կրթական ծրագիրը ներառում է մասնագիտության ուսումնական պլանը, ուսումնական դասընթացների, պրակտիկաների և գիտահետազոտական աշխատանքների ծրագրերը:

12. «271500-Ճարտարապետություն և դիզայն» մասնագիտությամբ ճարտարապետության մագիստրոսի պատրաստման հիմնական կրթական ծրագրի բովանդակության պարտադիր նվազագույնի իրականացման պայմաններին և ուսումնառության ժամկետներին ներկայացվող պահանջները կանոնակարգվում են սույն պետական կրթական չափորոշիչով:

13. Մագիստրոսի մասնագիտական կրթական ծրագիրը ձևավորվում է հանրապետական, բուհական, մագիստրոսի կողմից ընտրովի դասընթացներից և գիտահետազոտական աշխատանքից:

14. «271500-Ճարտարապետություն և դիզայն» մասնագիտությամբ ճարտարապետության մագիստրոսի պատրաստման հիմնական կրթական ծրագիրը պետք է ունենա հետևյալ կառուցվածքը.

1) մագիստրոսի մասնագիտական կրթական ծրագրերով նախատեսված դասընթացների և գիտահետազոտական աշխատանքների կրթաբլոկները`

ա. Հանրապետական բաղադրիչ ՀԲ

բ. Պարտադիր առարկաներ ՊԱ

գ. Ընտրովի առարկաներ ԸԱ

դ. Երաշխավորվող առարկաներ ԵԱ

ինչպես նաև ամփոփիչ ատեստավորումը:

15. «271500-Ճարտարապետություն և դիզայն» մասնագիտությամբ ճարտարապետության մագիստրոսի մասնագիտական կրթական ծրագրի բուհական բաղադրիչի բովանդակությունը պետք է ապահովի շրջանավարտի պատրաստությունը սույն պետական կրթական չափորոշչով սահմանված որակավորման բնութագրի համաձայն: Բուհական բաղադրիչում ընդգրկված դասընթացները երաշխավորական բնույթ են կրում:

 

IV «271500-ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԴԻԶԱՅՆ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱԳԻՍՏՐՈՍԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՆՎԱԶԱԳՈՒՅՆԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

._____________________________________________________________________.

|   ՄՊ |ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԿՐԹԱԲԼՈԿ              |     |

|______|________________________________________________________|_____|

|  Հ.Բ |            Հանրապետական բաղադրիչ                       |ժամեր|

|______|________________________________________________________|_____|

|   1.1|Օտար լեզու                                              | 180 |

|      |Մասնագիտական տեքստի ընթերցում և  թարգմանություն բառարանի|     |

|      |օգնությամբ: Օտար լեզվով աղբյուրներից քաղված տեղեկատվական|     |

|      |տեքստի ընթերցում և  թարգմանություն առանց բառարանի:      |     |

|      |Մասնագիտական տեքստի ունկնդրում և  դրանց բովանդակության  |     |

|      |վերաբերյալ հարցերի պատասխանում: Մասնագիտական ոճի        |     |

|      |քերականական առանձնահատկությունների ուսուցում և          |     |

|      |կիրառում: Մասնագիտության և  գիտական աշխատանքի թեմաներով |     |

|      |զրուցելու ունակություն, բանավոր զրույցի ընթացքում       |     |

|      |առաջադրված հարցերին արձագանքելու կարողություն:          |     |

|      |Քերականական անհրաժեշտ գիտելիքների ձեռքբերում և  նրանց   |     |

|      |կիրառումը թարգմանչական աշխատանքում և  բանավոր խոսքում:  |     |

|______|________________________________________________________|_____|

|   1.2|Գիտության տեսություն և  գիտահետազոտական աշխատանքների    | 90  |

|      |մեթոդաբանություն                                        |     |

|      |Գիտությունների դասակարգման սկզբունքները, մեթոդի և       |     |

|      |մեթոդաբանության դերն ու նշանակությունը: Պատկերացում     |     |

|      |գիտական իմացության կառուցվածքի, նրա ձևերի  և  մեթոդների |     |

|      |զարգացման հեռանկարների վերաբերյալ: Էմպիրիկ և  տեսական   |     |

|      |հետազոտությունների մեթոդաբանական հիմքերը, եզրահանգումներ|     |

|      |սեփական հետազոտություններում: Դասընթացը` որպես          |     |

|      |մեթոդաբանական ուղեցույց, սոցիալ-տնտեսական և  քաղաքական  |     |

|      |գործընթացների ճիշտ գնահատման և  իրադարձությունների      |     |

|      |արժեքավորման գործում: Ընդհանուր տեղեկություններ գիտական |     |

|      |աշխատանքների մասին: Գիտական աշխատանքների նպատակն ու     |     |

|      |կառուցվածքի տրամաբանությունը: Տեսություն և  պրակտիկ     |     |

|      |ներդրում: Հիմնախնդրի հիմնավորում: Գրականության ակնարկ:  |     |

|      |Հիմնական նպատակի ձևակերպումը,  հիմնախնդրի               |     |

|      |արդիականությունը: Խնդիրների ձևակերպում:                 |     |

|      |Հետազոտությունների մեթոդիկաների մշակում:                |     |

|      |Լաբորատոր-փորձնական հետազոտություններ: Արդյունքների     |     |

|      |տվյալների մշակում: Մաթեմատիկական մոդելավորում:          |     |

|      |Նախագծային և  գրաֆիկական հետազոտման տեխնոլոգիաներ:      |     |

|      |Ավտոմատ նախագծման և  հաշվարկման համակարգչային փաթեթներ: |     |

|      |Գրաֆիկական մոդելավորում: Տեսական, բնապահպանական         |     |

|      |հիմնավորումներ: Աշխատանքի ակնկալվող տնտեսական           |     |

|      |արդյունավետության հաշվարկ: Գիտական աշխատանքների         |     |

|      |ձևակերպման  և  ներկայացման պահանջներն ու ստանդարտները:  |     |

|      |Գիտության տեսություն և  գիտահետազոտական աշխատանքների    |     |

|      |մեթոդաբանություն:                                       |     |

|______|________________________________________________________|_____|

|   1.3|Ֆիզիկական դաստիարակություն                              | 96  |

|      |Ֆիզիկական կուլտուրան ուսանողների ընդհանուր կուլտուրայի  |     |

|      |և  մասնագիտական պատրաստության միջոց, նրա                |     |

|      |սոցիալ-կենսաբանական հիմունքները, ֆիզիկական կուլտուրան   |     |

|      |որպես հասարակական սոցիալական երևույթ,  ֆենոմեն: ՀՀ      |     |

|      |օրենսդրությունը ֆիզիկական կուլտուրայի և  սպորտի մասին,  |     |

|      |անհատի ֆիզիկական կուլտուրան, ուսանողի առողջ ապրելակերպի |     |

|      |հիմունքները, ֆիզիկական կուլտուրայի միջոցների            |     |

|      |օգտագործումը աշխատունակության բարձրացման նպատակով:      |     |

|      |Ֆիզիկական ընդհանուր և  հատուկ պատրաստությունը ֆիզիկական |     |

|      |դաստիարակության համակարգում, սպորտում, սպորտի ձևերի  կամ|     |

|      |ֆիզիկական վարժությունների համակարգի անհատական           |     |

|      |ընտրություն, ուսանողների մասնագիտական, կիրառական        |     |

|      |ֆիզիկական պատրաստություն, ինքնուրույն պարապմունքների    |     |

|      |մեթոդիկայի հիմունքները և  սեփական օրգանիզմի վիճակի      |     |

|      |վերահսկողություն:                                       |     |

|______|________________________________________________________|_____|

|   Պ.Ա|Պարտադիր առարկաներ                                      |     |

|______|________________________________________________________|_____|

|   2.1|Նորագույն (արտերկրի և  հայկական) ճարտարապետությունը և   | 60  |

|      |նրա զարգացման հիմնական ուղղությունները                  |     |

|      |20 դարի երկրորդ կեսի և  21 դարի սկզբի հայկական          |     |

|      |ճարտարապետությունը: Խորհրդային ժամանակաշրջանի           |     |

|      |ճարտարապետության զարգացման առանձնահատկությունները և     |     |

|      |հիմնական ուղղությունները: Ոճական ուղղությունների        |     |

|      |սահմանումը, բնորոշ գծերը, առանձնահատկությունները,       |     |

|      |ձևավորման  պատճառները և  նախապայմանները: Վերջին         |     |

|      |տասնամյակների հայկական ճարտարապետությունը:              |     |

|      |Քաղաքաշինական, ճարտարապետական և  մշակութային            |     |

|      |ժառանգության պահպանության արդի խնդիրները: Անվանի        |     |

|      |ճարտարապետների ստեղծագործական բնութագրերը:              |     |

|______|________________________________________________________|_____|

|   2.2|Քաղաքաշինություն և  Էկոլոգիա                            | 60  |

|      |Շրջակա միջավայրի վերաբերյալ գիտության ձևավորումը  որպես |     |

|      |ինտեգրալ բնական, պատմական և  սոցիալտնտեսական            |     |

|      |գիտությունների սահմանագծում, Էկոլոգիական գիտակցության   |     |

|      |դերը հասարակության զարգացման համար: Տարածքի էկոլոգիական |     |

|      |վերլուծության փուլերը, վերլուծությունը` որպես տարածքի   |     |

|      |համալիր վերլուծության բաղադրամաս: Հիմնական              |     |

|      |հասկացողություններ` շրջակա միջավայր, բնական միջավայր,   |     |

|      |քաղաքային միջավայր: Շրջակա միջավայրի պահպանության       |     |

|      |հիմնական տեսանկյունները: Շրջակա միջավայրի փոփոխության   |     |

|      |թույլատրելի սահմանները: Հասկացողություն բիոսֆերայի,     |     |

|      |բիոցենոզների մասին: Բնության և  հասարակության           |     |

|      |փոխհարաբերությունների խնդիրը: Մարդու տնտեսական          |     |

|      |գործունեությունը, նրա ազդեցությունը շրջակա միջավայրի    |     |

|      |վրա: Էկոլոգիական հավասարակշռությունը և  նոոսֆերան:      |     |

|______|________________________________________________________|_____|

|   2.3|Քաղաքաշինություն և  տրանսպորտ                           | 60  |

|      |Տրանսպորտային համակարգի դերը բնակավայրերի կառուցվածքում:|     |

|      |Բնակավայրերի  նախագծման և  վերակառուցման գործընթացում   |     |

|      |տրանսպորտային համակարգի մշակման սկզբունքները և          |     |

|      |առանձնահատկությունները: Քաղաքների գլխավոր հատակագծերում |     |

|      |տրանսպորտային բաժնի կառուցվածքը: Տրանսպորտային միջոցների|     |

|      |դասակարգումը: Տրանսպորտի տարբեր տեսակների օգտագործումը  |     |

|      |քաղաքներում: Քաղաքային ճանապարհների դասակարգումը:       |     |

|      |Քաղաքային ճանապարհների կապը արտաքին մայրուղիների հետ:   |     |

|      |Քաղաքային ճանապարհափողոցային ցանցը: Տրանսպորտային       |     |

|      |հանգույցներ: Արագընթաց և  անընդհատ շարժման քաղաքային    |     |

|      |մայրուղիներ:                                            |     |

|______|________________________________________________________|_____|

|   2.4|Քաղաքաշինություն և  լանդշաֆտ: Խոշորագույն քաղաքների     | 60  |

|      |հիմնախնդիրները                                          |     |

|      |Ճարտարապետություն-բնություն հորինվածքային կապի          |     |

|      |օրինաչափությունների և  դրանք նախագծման մեջ կիրառման     |     |

|      |մեթոդիկայի յուրացում: Բնական գործոնները                 |     |

|      |քաղաքաշինությունում: Բնական ու մարդածին լանդշաֆտներ:    |     |

|      |Բնական ու արհեստական լանդշաֆտների ձևերը  և              |     |

|      |առանձնահատկությունները, Հողամաս, Կառույցի ու տեղանքի    |     |

|      |միասնությունը, Տարածության կազմակերպումը: Քաղաքաշինական |     |

|      |կոմպոզիցիա, կառույցի և  շրջապատող տարածության           |     |

|      |հարաբերությունները: Մասշտաբի ստեղծումը տարածության մեջ, |     |

|      |Օբյեկտը տարածության մեջ, Հատակագծային լուծման տեսողական |     |

|      |կողմերը, Տեսարան, Հեռանկար, Առանցք, Խոշորագույն         |     |

|      |քաղաքների հիմնախնդիրները: Քաղաքաշինական խնդիրները XX    |     |

|      |դարի վերջի «հետինդուստրիալ հասարակության» պայմաններում: |     |

|      |Խոշորագույն քաղաքների ֆունկցիոնալ գոտևորման  նոր        |     |

|      |մոտեցումները, գերխիտ կենտրոնների և  ծայրամասային        |     |

|      |թաղամասերի կառուցվածքային և  ֆունկցիոնալ                |     |

|      |հակասությունները և  դրանց լուծման ճանապարհները:         |     |

|      |Քաղաքների գերխտացումը XX դարի վերջին: Հին բնակելի ֆոնդի |     |

|      |ռեաբիլիտացիայի խնդիրները և  նոր բնակելի թաղամասերի      |     |

|      |ձևավորման  սկզբունքները: Քաղաքաշինական և  ճարտարապետական|     |

|      |ժառանգության պահպանման և  օգտագործման խնդիրները         |     |

|      |մշակութային գլոբալիզացիայի և  նոր տեխնոլոգիաների        |     |

|      |զարգացման պայմաններում: XXI դարի սկզբի մեգապոլիսները և  |     |

|      |«ավանդական քաղաք» հասկացության ճգնաժամը: XXI դարի սկզբի |     |

|      |քաղաքաշինական միտումները, շրջակա միջավայրի, բնական և    |     |

|      |քաղաքային լանդշաֆտի պահպանման խնդիրները: «Կայուն        |     |

|      |զարգացման» գաղափարը: Նյութական և  ոչ նյութական          |     |

|      |ժառանգության պահպանման գաղափարի զարգացումը XX դարի      |     |

|      |վերջին:                                                 |     |

|______|________________________________________________________|_____|

|   2.5|Ճարտարապետության նորագույն կոնստրուկտիվ համակարգեր      | 90  |

|      |Ճարտարապետին անհրաժեշտ է տեղյակ լինել մեծաթռիչք ծածկերի |     |

|      |տեսակավորման, դասակարգմանը, և  հատկապես ձևակազմությանը: |     |

|      |Ներածական մասում տրվում են տեղեկություններ, որոնք       |     |

|      |վերաբերում են բոլոր տեսակի ծածկերին: Երկրորդ մասում     |     |

|      |ծանոթանում են հարթային կոնստրուկցիաներին, որոնք չորսն   |     |

|      |են` հեծան, ֆերմա, շրջանակ, կամար: Երրորդ մասում         |     |

|      |ծանոթանում են տարածական ծածկերի հետ, որոնք շատ ավելի    |     |

|      |բազմատեսակ են` ստրուկտուրաներ, թաղեր, ամեն տեսակի       |     |

|      |թաղանթներ (գլանային, տակառաձև,  առագաստային, գմբեթներ), |     |

|      |ծալքեր, կախովի ծածկեր, փափուկ թաղանթներ:                |     |

|______|________________________________________________________|_____|

|   2.6|Ճարտարապետության նորագույն կոնստրուկտիվ համակարգեր      | 30  |

|      |Առարկան ուսումնասիրում է բնակելի, հասարակական և         |     |

|      |արդյունաբերական շենքերի կոնստրուկցիաների հատուկ դեպքերը,|     |

|      |երբ ծածկերը ունենում են 18 մ և  ավելի թռիչք, նկուղային  |     |

|      |հարկերը ունեն մեծ խորություն` մի քանի հարկերի չափով,    |     |

|      |ինչպես նաև,  երբ շենքերը բազմահարկ են: Տվյալ հարցերի    |     |

|      |վերաբերյալ ՀՀ նորմատեխնիկական փաստաթղթերի պահանջները,   |     |

|      |կոնստրուկտիվ լուծումները, տիպաբանական հարցերը, շենքերում|     |

|      |վերոհիշյալ կոնստրուկտիվ լուծումների կիրառության         |     |

|      |օրինակներ:                                              |     |

|______|________________________________________________________|_____|

|   2.7|Բնակելի, հասարակական շենքերի նոր տիպերի ձևավորում  և    | 60  |

|      |նախագծում                                               |     |

|      |Դասախոսության թեման վերաբերվում է քաղաքային տարածության |     |

|      |ճարտարապետության մի շատ կարևոր  և  յուրահատուկ ոլորտի.  |     |

|      |կառուցվածքներ, որոնք իրականացնում են մի շարք            |     |

|      |ֆունկցիաներ: Բազմաֆունկցիոնալության գաղափարը քաղաքային  |     |

|      |տարածության կազմակերպման գործընթացում արմատավորել է     |     |

|      |դեռևս  հազարամյակներ առաջ և,  կախված յուրաքանչյուր      |     |

|      |դարաշրջանի հասարակական կառուցվածքի ուղղվածությունից, իր |     |

|      |յուրովի արտահայտումն է գտել ժամանակաշրջանի քաղաքային    |     |

|      |կառուցվածքներում: Սակայն XX դարի սկզբում ձևավորված      |     |

|      |քաղաքաշինական մոտեցումը մերժեց ֆունկցիաների միավորման   |     |

|      |գաղափարը, որն իր լուրջ ազդեցությունն ունեցավ քաղաքներում|     |

|      |առկա բազմաթիվ խնդիրների խորացման վրա: Ներկայումս        |     |

|      |ֆունկցիաների միավորման և  համատեղ կիրառման գաղափարը նոր |     |

|      |ծնունդ է առել, և  քաղաքային տարածության ձևավորման       |     |

|      |գործընթացում ներգրավված առաջավոր մասնագետները մեծ       |     |

|      |ուշադրություն են դարձնում այդ խնդրին: Բազմաֆունկցիոնալ  |     |

|      |կառուցվածքների և  համակարգերի ներդրումը քաղաքային       |     |

|      |տարածության մեջ այսօր դիտվում է որպես մարդուն հարազատ   |     |

|      |միջավայրի ապահովման ամենաարդյունավետ միջոցներից մեկը:   |     |

|______|________________________________________________________|_____|

|   2.8|Բնակելի, հասարակական շենքերի նոր տիպերի ձևավորում  և    | 90  |

|      |նախագծում                                               |     |

|      |Ճարտարապետական նախագծումը որպես հասարակության           |     |

|      |կենսագործունեություն տարածական կազմակերպում:            |     |

|      |Ճարտարապետական նախագծման օբյեկտների սոցիալական          |     |

|      |ֆունկցիաները և  նրանց ճանաչումը: Բնակարանի սոցիալական   |     |

|      |ֆունկցիաների զարգացումը հասարակության զարգացման         |     |

|      |համապատասխան: Ընտանիքի սոցիալ-դեմոգրաֆիկական բնութագրերը|     |

|      |և  նրանց ազդեցությունը կենցաղի և  բնակարանի տարածական   |     |

|      |կազմակերպման վրա: Ընտանիքի կենսագործունեության տեսակները|     |

|      |և  նրանց տարածական կազմակերպումը: Բնակչության           |     |

|      |հասարակական սպասարկման աստիճանաձև  և  համընթաց          |     |

|      |համակարգերը, նրանց համեմատական վերլուծությունը: Քաղաքը` |     |

|      |որպես բարդ կոմունիկատիվ համակարգ: Տրանսպորտի զարգացումը |     |

|      |և  տեղափոխությունների շառավղի մեծացումը: Կենտրոնի դերը, |     |

|      |բազմակենտրոն համակարգերի գոյացումը: Ճարտարապետական      |     |

|      |նախագծման օբյեկտների սոցիալական ֆունկցիաների հետազոտման |     |

|      |մեթոդները:                                              |     |

|______|________________________________________________________|_____|

|   2.9|Ճարտարապետական միջավայրի դիզայնը և  նրա զարգացման       | 90  |

|      |ուղիները                                                |     |

|      |Միջավայրային օբյեկտների և  սիստեմների տիպերը և          |     |

|      |տեսակների առանձնահատկությունները: Արդյունաբերական,      |     |

|      |հասարակական և  բնակելի տների ու կառույցների, քաղաքային  |     |

|      |միջավայրի բաց տարածքներում, սարքավորումների և  նրանց    |     |

|      |կոմպլեքսների տեղը և  դիրքը լիարժեք ճարտարապետական       |     |

|      |միջավայրի ձևավորման  գործընթացում: Կոմպլեքսային         |     |

|      |սարքավորումների զարգացման խմբերը, նրանց դիզայներական    |     |

|      |մշակումների հիմնական սկզբունքները, սարքավորումների      |     |

|      |ընդհանուր բնութագիրը, նրանց տիպաբանությունը և  կապը     |     |

|      |միջավայրային օբյեկտների հետ, բնակելի, հասարակական և     |     |

|      |արտադրական շենքերի և  շինությունների, ինչպես նաև        |     |

|      |քաղաքային միջավայրի, վիզուալ կոմունիկացիաների նախագծային|     |

|      |դասակարգումը և  տիպերի հիմնական տեսակները:              |     |

|______|________________________________________________________|_____|

|  2.10|Ճարտարապետության տեսության զարգացումը և  ճարտարապետական | 60  |

|      |նախագծման մեթոդաբանություն                              |     |

|      |Ճարտարապետական տեսության և  ճարտարապետական              |     |

|      |մասնագիտության պատմական զարգացումը հնագույն ժամանակներից|     |

|      |մինչև  19-րդ դար: Ճարտարապետության տեսական,             |     |

|      |փիլիսոփայական և  հանրամշակութային խնդիրները:            |     |

|      |Ճարտարապետության տեսության զարգացման հիմնական պատմական  |     |

|      |փուլերը: ՈՒտոպիական մտածողությունը և                    |     |

|      |ճարտարապետությունը: Պատմական նախադրյալները, տեսական     |     |

|      |աշխատությունները, մասնագիտական կրթության համակարգերը հին|     |

|      |Եգիպտոսի, անտիկ Հունաստանի, Հռոմի, Բյուզանդիայի,        |     |

|      |եվրոպական միջնադարի, վերածննդի, բարոկկոյի և  կլասիցիզմի |     |

|      |ժամանակաշրջաններում: Ճարտարապետական աշխարհի նշանավոր    |     |

|      |տեսական աշխատությունները:                               |     |

|______|________________________________________________________|_____|

|  2.11|Ճարտարապետության տեսության զարգացումը և  ճարտարապետական | 60  |

|      |նախագծման մեթոդաբանություն                              |     |

|      |Արդի ճարտարապետության տեսությունը և  ճարտարապետական     |     |

|      |նախագծման մեթոդաբանությունը 19-21-րդ դարերում:          |     |

|      |Ճարտարապետության տեսական, փիլիսոփայական և               |     |

|      |հանրամշակութային խնդիրները: Պատմական նախադրյալները,     |     |

|      |տեսական աշխատությունները, մասնագիտական կրթության        |     |

|      |համակարգերը: Ճարտարապետության տեսության և  քննադատության|     |

|      |զարգացման հիմնական փուլերը, միտումները և                |     |

|      |ուղղությունները: ՈՒտոպիական մտածողությունը և            |     |

|      |ճարտարապետությունը: Ճարտարապետական աշխարհի նշանավոր     |     |

|      |տեսական աշխատությունները: Ճարտարապետական նախագծման      |     |

|      |մեթոդաբանությունը ճարտարապետական կրթության համակարգում  |     |

|      |և  գաղափարախոսական, դաստիարակչական, ճանաչողական         |     |

|      |նշանակությունը: ՈՒսուցման բաղադրամասերի կապը: Գործընթացի|     |

|      |և  նախագծման մոդելավորման ստեղծագործական մեթոդի         |     |

|      |օրինաչափությունները: Ստեղծագործական կրթության           |     |

|      |գեղագիտությունը, փիլիսոփայությունը, ուսուցման           |     |

|      |սկզբունքները և  մեթոդները, ստեղծագործական գործունեության|     |

|      |կառավարման կազմակերպչական ձևերը:                        |     |

|______|________________________________________________________|_____|

|  2.12|Մշակութային և  բնության ժառանգություն, պատմական         | 90  |

|      |քաղաքների, ճարտարապետական հուշարձանների վերակառուցում   |     |

|      |Քաղաքների վերակառուցման ընդհանուր համակարգում           |     |

|      |պատմամշակութային ժառանգության պահպանության խնդիրները:   |     |

|      |Քաղաքի հենակետային հատակագիծը և  պահպանական գոտիների    |     |

|      |նախագիծը: Մշակութային ժառանգության արժեքային համակարգի  |     |

|      |ժամանակակից ըմբռնումների ձևավորման  հիմնական փուլերը:   |     |

|      |Հուշարձանների պատմամշակութային նշանակության որոշման     |     |

|      |մեթոդական հիմքերը, նրանց պահպանման և  վերականգնման      |     |

|      |գործող օրենսդրական ու հանձնարարական փաստաթղթերը,        |     |

|      |տնտեսաիրավական հիմունքներին, պետական և  միջազգային      |     |

|      |գրանցման, ուսումնասիրման ու փաստագրման համակարգերին:    |     |

|      |Ճարտարապետական հուշարձանների հետազոտության պահպանության,|     |

|      |վերականգնման, հարմարեցման ու օգտագործման մեթոդական և    |     |

|      |տեխնիկական հիմունքները:                                 |     |

|______|________________________________________________________|_____|

|  2.13|Ճարտարապետական հուշարձանների վերականգնման մեթոդիկա      | 60  |

|      |Ճարտարապետական հուշարձանների ժամանակակից ըմբռնումների   |     |

|      |ձևավորման  հիմնական փուլերը, գիտահետազոտական համակարգը, |     |

|      |վերականգնման պատմականորեն ձևավորված  ու արդի հիմնական   |     |

|      |սկզբունքները, հուշարձանների վերականգնման, հարմարեցման ու|     |

|      |օգտագործման նախագծային և  շինարարական                   |     |

|      |առանձնահատկությունները: Վերականգնման վերաբերյալ տեսական |     |

|      |դրույթների առաջացումը: Ռոմանտիկ կամ ոճական վերականգնման |     |

|      |շրջանը: Հնագիտական վերականգնման դպրոցը: Աթենքի (1931.)  |     |

|      |և  Վենետիկյան (1964 թ.) միջազգային համաժողովների կողմից |     |

|      |ընդունված համաձայնագրերը: Հայկական հուշարձանների        |     |

|      |վերականգնման փորձը միջնադարում և  20-րդ դարում:         |     |

|      |Վերականգնումը` որպես հուշարձանի պահպանությունը, նրա     |     |

|      |գեղագիտական և  պատմական արժեքի ընդգծումը, միաժամանակ նրա|     |

|      |ամրացումը: Ճարտարապետական կառույցի հասարակական, պատմական|     |

|      |և  գեղարվեստական արժեքներով պայմանավորված վերականգնման  |     |

|      |նպատակը ու մեթոդը: Վերականգնման տեսակները` ամրակայում   |     |

|      |կամ կոնսերվացիա, բացում, վերականգնում, վերակառուցում,   |     |

|      |վերաստեղծում: Անասթելոզի մեթոդը: Ֆրագմենտար (մասնակի) և |     |

|      |ամբողջական վերականգնման մեթոդները: Անալոգիայի մեթոդը:   |     |

|      |Վերականգնվող հուշարձանի գեղագիտական արժեքի վերականգնման |     |

|      |ռեվալորիզացիայի մեթոդը:                                 |     |

|______|________________________________________________________|_____|

|  2.14|Ճարտարապետական հուշարձանների վիմագրություն և            | 60  |

|      |հնագիտություն                                           |     |

|      |Ճարտարապետության տեսության պատմության և  հուշարձանների  |     |

|      |վերականգնման գործառության առնչությունը այլ բնագավառների |     |

|      |հետ: Դրանցից կարևորվում  են գրավոր սկզբնաղբյուրների,    |     |

|      |վիմագիր արձանագրությունների վերծանության փորձառությունը`|     |

|      |գեղագրական, շարահյուսական և  ծածկագրային վերլուծությամբ:|     |

|      |Հնագիտության հիմունքների տիրապետումը` հնագիտական        |     |

|      |հուշարձանների պեղման, ուսումնասիրման, չափագրման,        |     |

|      |պահպանման և  ամրակայման, ինչպես նաև  պեղածո նյութերի    |     |

|      |դասակարգման, վերականգնման և  թանգարանացման համար:       |     |

|______|________________________________________________________|_____|

|  2.15|Քաղաքաշինության էկոնոմիկա                               | 90  |

|      |Տնտեսագիտությունը` որպես հենքային բազա քաղաքաշինական    |     |

|      |գործունեության ծրագրավորման, ծավալման և  կարգավորման    |     |

|      |համար: Քաղաքաշինության մեջ հիմնական տնտեսագիտական       |     |

|      |չափորոշիչները, դրանց սահմանումն ու կիրառման բնագավառները|     |

|      |«Քաղաքաշինություն-տնտեսագիտություն» փոխկապվածությունը   |     |

|      |իրավական դաշտի շրջանակներում:                           |     |

|______|________________________________________________________|_____|

|  2.16|Քաղաքաշինությունն արտակարգ իրավիճակներում               | 60  |

|      |Էքստրեմալ պայմանների դասակարգումը` ըստ բնակլիմայական    |     |

|      |պայմանների և  ըստ զոհերի վիճակագրության: Ծանոթացում     |     |

|      |էքստրեմալ պայմաններում նախագծման սկզբունքների և         |     |

|      |առանձնահատկությունների հետ` հատուկ շեշտադրելով բարձր    |     |

|      |սեյսմիկ իրավիճակում և  բարդ ռելիեֆի պայմաններում        |     |

|      |նախագծման հիմնադրույթները, որոնք բնորոշ են Հայաստանին և |     |

|      |տարածաշրջանին: Բարդ պայմաններում նախագծման համաշխարհային|     |

|      |փորձը և  նախագծման նորմատիվ պահանջները: Ծանոթացում բարձր|     |

|      |սեյսմակայունություն ունեցող կառուցապատման մեթոդիկայի    |     |

|      |հետ:                                                    |     |

|______|________________________________________________________|_____|

|  2.17|Բարձրահարկ շենքերի նախագծման առանձնահատկությունները     | 60  |

|      |Բարձրահարկ կառույցների ճարտարապետությունն ուսումնասիրող |     |

|      |կրթամոդուլում ներկայացվում են բազմահարկ շինարարության   |     |

|      |կարևոր  խնդիրները - հորինվածքի ռացիոնալ                 |     |

|      |ծավալահատակագծային, կոնստրուկտիվ լուծումները, դիտարկվում|     |

|      |են բազմահարկ շենքերի նոր տարածական համակարգեր, տրվում են|     |

|      |տվյալներ` կապված ճկուն հատակագծային կառուցվածքով շենքերի|     |

|      |նախագծման մասին:                                        |     |

|______|________________________________________________________|_____|

|   ԳՀ.|ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ                                |     |

|______|________________________________________________________|_____|

|     1|Գիտահետազոտական աշխատանք կիսամյակներում                 | 120 |

|______|________________________________________________________|_____|

|     2|Արտադրական պրակտիկա                                     | 30  |

|______|________________________________________________________|_____|

|     3|Նախաավարտական պրակտիկա                                  | 30  |

|______|________________________________________________________|_____|

|     4|Մագիստրոսի անհատական պարապմունք ղեկավարի հետ և          | 840 |

|      |ավարտական աշխատանքի կատարում                            |     |

|______|________________________________________________________|_____|

|     5|Մագիստրոսական ատենախոսության ձևավորում  և               | 900 |

|      |ատենախոսության պաշտպանություն                           |     |

|______|________________________________________________________|_____|

|      |ԸՆԴԱՄԵՆԸ                                                | 3600|

._____________________________________________________________________.

 

V «271500-ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԴԻԶԱՅՆ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱԳԻՍՏՐՈՍԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՅՈՒՐԱՑՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

16. Ճարտարապետության մագիստրոսի պատրաստման հիմնական կրթական ծրագրի յուրացման ժամկետը առկա ուսուցման ձևով 91 շաբաթ է (առանց հետավարտական արձակուրդի), որից`

1) տեսական ուսուցումը, ներառյալ մագիստրոսի հետազոտական

աշխատանքը 48 շաբաթ,

2) քննաշրջանները` 10 շաբաթ,

3) պրակտիկաները` 2 շաբաթ,

4) ամփոփիչ ատեստավորումը, ներառյալ ավարտական աշխատանքի պատրաստումը և պաշտպանությունը` 16 շաբաթ

5) արձակուրդները (առանց հետավարտականի)` 15 շաբաթ:

17. Մագիստրոսի պատրաստման հիմնական կրթական ծրագրի յուրացման ժամկետները հեռակա ուսուցման դեպքում երկարաձգվում են մինչև 0.5 տարի:

18. Ավարտական աշխատանքի կատարման ժամանակացույցը, ընթացիկ վերահսկման և ատեստավորման ձևը, պաշտպանության թույլատրման կարգը սահմանում է բուհը` հիմք ընդունելով կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից սահմանված կարգը, որը հաստատում է բուհի գիտական խորհուրդը:

19. Մագիստրոսի կրթական ծրագրով սովորողի ուսումնական բեռնվածքի առավելագույն ծավալը սահմանվում է շաբաթական 45 ժամ` ներառյալ լսարանային և արտալսարանային (ինքնուրույն) աշխատանքները:

20. Մագիստրոսի պատրաստման մասնագիտական ծրագրերի յուրացման ընթացքում առկա սովորողի լսարանային պարապմունքների ծավալը չպետք է գերազանցի շաբաթական 22 ժամը: Նշված ծավալում չեն ընդգրկվում ֆիզիկական դաստիարակության և ֆակուլտատիվ դասընթացների դասաժամերը: ՈՒսումնական տարվա տեսական ուսուցման տևողությունը 32 շաբաթ է:

21. Հեռակա ուսուցման ձևով սովորող մագիստրանտի համար պետք է ապահովվի տարեկան 25 ժամից ոչ պակաս ծավալով լսարանային պարապմունքները:

22. ՈՒսումնական տարվա արձակուրդները պետք է 12 շաբաթ լինեն, այդ թվում` 2 շաբաթից ոչ պակաս` ձմեռային քննաշրջանից հետո:

 

VI «271500-ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԴԻԶԱՅՆ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱԳԻՍՏՐՈՍԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

23. Ճարտարապետության մագիստրոսի պատրաստման հիմնական կրթական ծրագրի մշակմանը ներկայացվող պահանջները.

1) Սույն պետական կրթական չափորոշիչի հիման վրա բուհն ինքնուրույն է մշակում և հաստատում «271500-Ճարտարապետություն և դիզայն» մասնագիտությամբ ճարտարապետության մագիստրոսի կրթական ծրագիրը:

Մագիստրանտի կողմից ընտրովի դասընթացների ուսումնառությունը պարտադիր է, իսկ նրանց ցանկը երաշխավորական բնույթ է կրում, որը կարող է փոփոխել կամ լրացնել բուհը:

ՈՒսումնական դասընթացի բաղադրիչների տեսակները (դասախոսություն, գործնական, սեմինար, լաբորատոր պարապմունքներ, գիտահետազոտական աշխատանք, պրակտիկաներ, ավարտական և կուրսային աշխատանքների խորհրդատվություն և այլն) և ծավալները` դասընթացին հատկացված դասաժամերի շրջանակում սահմանում է բուհը: ՈՒսուցման ողջ շրջանում ուսումնական ժամանակի ընդհանուր հաշվեկշռում ուսանողի տեսական ուսուցումը չպետք է ցածր լինի 40%-ից:

ՈՒսանողի գիտելիքի ստուգման և գնահատման համակարգի տեսակն ընտրում է բուհը:

Կուրսային աշխատանքը դիտարկվում է որպես դասընթացի ուսումնական բաղադրիչ և իրականացվում է այդ դասընթացին հատկացրած դասաժամերի հաշվին:

Մասնագիտության ուսումնական պլանով նախատեսված բոլոր ուսումնական դասընթացների, կուրսային և գիտահետազոտական աշխատանքների և պրակտիկաների համար պարտադիր է եզրափակիչ գնահատականի նշանակումը:

2) Ճարտարապետության մագիստրոսի մասնագիտական կրթական ծրագրի գիտահետազոտական բաժնին ներկայացվում են հետևյալ պահանջները`

ա. Ճարտարապետության, քաղաքաշինության և դիզայնի զարգացման պատմական փուլերի, ինչպես նաև ժամանակակից միտումների և նոր ստեղծագործական ուղղությունների ուսումնասիրություն և գիտական վերլուծություն,

բ. Բնակավայրերի գլխավոր հատակագծերի և գոտիավորման նախագծերի, բնակելի, հասարակական և արդյունաբերական կառույցների և կառուցվածքների նախագծերի մշակման հետ կապված էկոլոգիական, սոցիալական, տնտեսական և այլ խնդիրների վերլուծություն,

գ. ճարտարապետական և դիզայներական նախագծերի իրականացման նոր կոնստրուկտիվ համակարգերի մշակում,

դ. Ժամանակակից դիզայներական սարքավորումների, շինարարական նյութերի ճարատարապետագեղարվեստական հատկությունների և շինարարական բնութագրերի ուսումնասիրություն և կիրառման հնարավորության վերլուծություն

Ծրագրի գիտահետազոտական մասը պետք է պարունակի խնդիրների ցանկ, որոնք գիտագործնական և կիրառական նշանակություն ունեն մագիստրոսի գործունեության ոլորտների համար և ներկայացվում են որպես մասնագիտական ծրագրի կուրսային աշխատանքների թեմատիկ ցանկ:

3) Ճարտարապետության մագիստրոսի հիմնական կրթական ծրագիրն իրականացնելու դեպքում բուհն իրավասու է`

ա. 5%-ի սահմաններում փոփոխել դասընթացների կրթաբլոկներին հատկացրած ժամաքանակները, իսկ առանձին դասընթացներին` մինչև 10%-ի սահմաններում,

բ. առանձին դասընթացների դասավանդումն իրականացնել հեղինակային դասախոսությունների, գործնական պարապմունքների, առաջադրանքների և գիտական սեմինարների ձևով` բուհի մշակած ծրագրերով, հաշվի առնելով բուհի գիտական դպրոցների մասնագիտական առանձնահատկությունները, դասախոսների հետազոտական ուղղվածությունը և հակումները, որոնք կապահովեն կրթաբլոկների դասընթացների թեմատիկայի լուսաբանումը` ուսանողների մասնագիտական կողմնորոշմանը համապատասխան:

4) ՈՒսուցումը մագիստրատուրայում իրականացվում է մագիստրանտի աշխատանքի անհատական ծրագրով, որը մշակվում է գիտական ղեկավարի և բուհի (ֆակուլտետի) մագիստրոսական ծրագրի գիտական ղեկավարի մասնակցությամբ, հաշվի առնելով նախորդ տարիներին մագիստրանտի կատարած հետազոտական աշխատանքի թեմատիկան և նրա գիտական նախասիրությունները: Մագիստրանտի աշխատանքի անհատական ծրագիրը հաստատում է ֆակուլտետի դեկանը:

24. ՈՒսումնական գործընթացի կադրային ապահովման պահանջները.

Ճարտարապետության մագիստրոսի պատրաստման հիմնական կրթական ծրագրերի իրականացումը պետք է ապահովվի գիտամանկավարժական կադրերով, որոնք որպես կանոն, ունեն դասընթացների դասավանդման ուղղվածությանը համապատասխանող հիմնական կրթություն (առնվազն դիպլոմավորված մասնագետի կամ մագիստրոսի) և հետևողականորեն զբաղվում են հետազոտական և գիտամեթոդական գործունեությամբ: Մագիստրատուրայում դասավանդող դասախոսները պետք է ունենան գիտական աստիճան (գիտական կոչում, արվեստի ոլորտի պատվավոր կոչում և այլն) կամ համապատասխան գործունեության ոլորտում պրակտիկ և հետազոտական աշխատանքի փորձ:

Գիտական աստիճան և կոչում ունեցող դասախոսները պետք է կազմեն պրոֆեսորադասախոսական կազմի 50%-ից ոչ պակասը:

Մագիստրանտի գիտական ղեկավարը պետք է ունենա գիտական աստիճան (գիտական կոչում) և կարող է իրականացնել մինչև 5 մագիստրանտի ղեկավարություն: Բուհի գիտխորհրդի որոշմամբ մագիստրոսական ծրագրերի գիտական ղեկավարներ կարող են նշանակվել թեկնածուի գիտական աստիճան ունեցող դոցենտներ, ովքեր ՀՀ ԲՈՀ-ից ստացել են ասպիրանտներ ղեկավարելու իրավունք: Մագիստրոսական ծրագրի գիտական ղեկավարը վերջին 5 տարիների ընթացքում պետք է ունենա թեկնածուական ատենախոսության պաշտպանած ասպիրանտ(ներ): Մագիստրանտների գիտական ղեկավարները մագիստրոսական ծրագրի թեմատիկայով պետք է վարեն գիտական հետազոտություններ, հրապարակեն գիտական հոդվածներ, ելույթներով հանդես գան գիտաժողովներում: Գիտական ղեկավարների գիտամանկավարժական գործունեությունը պետք է իրականացվի մագիստրոսական ծրագրերի հիմնական և հատուկ դասընթացների վարմամբ, ինչպես նաև այդ դասընթացների գիտամեթոդական ապահովմամբ:

25. ՈՒսումնական գործընթացի ուսումնամեթոդական ապահովման պահանջները.

«271500-Ճարտարապետություն և դիզայն» ճարտարապետության մագիստրոսի պատրաստման հիմնական կրթական ծրագրերի իրականացումը պետք է ներառի մագիստրանտի կողմից դասընթացների լաբորատոր, գործնական (սեմինար) աշխատանքների կատարում (աշխատանքների ցանկը պարտադիր տրվում է) և որպես պարտադիր բաղադրիչ` համակարգիչներով կիրառական ծրագրային փաթեթների օգտագործմամբ նախագծային առաջադրանքների և գիտահետազոտական աշխատանքների կատարում: Պարտադիր պահանջ է նաև անհրաժեշտ ինֆորմացիոն բազայի ստեղծումը, որն ապահովում է բարձրորակ մասնագետի, հետազոտողի և դասախոսի պատրաստումը, նրա մուտքը տարբեր ինֆորմացիոն աղբյուրներ, ներառյալ Internet-ը:

«271500-Ճարտարապետություն և դիզայն» ճարտարապետության մագիստրոսի պատրաստման հիմնական կրթական ծրագրերի իրականացումը պետք է ապահովվի յուրաքանչյուր մագիստրանտի մուտքով դեպի գրադարանային ֆոնդեր և տվյալների բազաներ, որոնք ըստ բովանդակության համապատասխանում են հիմնական կրթական ծրագրով նախատեսված դասընթացների լրիվ ցանկից, նույն դասընթացների բաղադրիչներին (դասախոսություններ, գործնական, սեմինար և լաբորատոր պարապմունքներ, կուրսային, գիտահետազոտական և ավարտական աշխատանքների խորհրդատվություն, պրակտիկաների ծրագրեր) նվիրված մեթոդական ձեռնարկների և ցուցումների առկայությամբ, ինչպես նաև տեսալսողական, բազմամիջավայրային նյութերով և ցուցադրական ձեռնարկներով:

Բուհի գրադարանը պետք է հագեցված լինի մասնագիտության ուսումնական պլանով նախատեսված դասընթացների արդի ուսումնամեթոդական համալիրներով, մասնագիտությանը վերաբերվող պարբերականներով, ռեֆերատիվ հանդեսներով, նորմատիվ-իրավական ակտերով, գիտական և տեղեկատու գրականությամբ:

26. ՈՒսումնական գործընթացի նյութատեխնիկական ապահովման պահանջները.

«271500-Ճարտարապետություն և դիզայն» ճարտարապետության մագիստրոսի պատրաստման հիմնական կրթական ծրագրիր իրականացնող բուհը պետք է ունենա նյութատեխնիկական բազա, որը համապատասխանում է գործող սանիտարահիգիենիկ նորմերին և հակահրդեհային կանոններին, ապահովում է օրինակելի ուսումնական պլաններով նախատեսված լաբորատոր, սեմինար, գործնական պարապմունքների և միջդասընթացային պատրաստման բոլոր ձևերի և մագիստրանտների հետազոտական աշխատանքների կատարումը:

27. Պրակտիկաների կազմակերպման պահանջները.

Մագիստրոսական ծրագրով ուսուցման ընթացքում ընտրած մասնագիտացման գծով գործնական ունակությունների, ապագա աշխատավայրում հմտություններ և փորձառություններ ձեռք բերելու նպատակով կազմակերպվում են մագիստրանտների ուսումնական և արտադրական, (նախածային, ծանոթացման, գիտահետազոտական և գիտամանկավարժական և այլն) պրակտիկաներ:

Պրակտիկաների կազմակերպմանը ներկայացվող պահանջները ձևակերպվում են բուհի կողմից` ելնելով մագիստրոսի պատրաստման մասնագիտական կրթական ծրագրի բովանդակությունից, իսկ պրակտիկաները կարող են իրականացվել`

1) բուհի մասնագիտական ամբիոններում (գիտահետազոտական և գիտամանկավարժական պրակտիկաներ),

2) կազմակերպաիրավական տարբեր ձևերի և համապատասխան ուղղության նախագծային և գիտահետազոտական կազմակերպություններում (նախագծային, և գիտահետազոտական պրակտիկա),

3) պետական և տարածքային կառավարման մարմիններում (նույնը),

4) բնագավառի հասարակական և կազմակերպաիրավական տարբեր ձևերի կազմակերպությունների հետազոտական բաժիններում (նույնը),

5) այլ բուհերի համապատասխան ամբիոններում և հետազոտական լաբորատորիաներում (գիտամանկավարժական և գիտահետազոտական պրակտիկա) ստաժավորման ձևով:

Բուհն իրավունք ունի թույլատրել ուսուցումը աշխատանքի հետ համատեղող մագիստրանտի պրակտիկայի անցկացումը աշխատավայրում` նախապես կազմված անհատական ծրագրով, եթե նրա աշխատանքի բնույթը համապատասխանում է բուհում ուսումնառած մասնագիտությանը:

 

VII «217500-ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ և ԴԻԶԱՅՆ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱԳԻՍՏՐՈՍԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

28. Մագիստրոսի մասնագիտական պատրաստվածությանը ներկայացվող պահանջները

1) Ճարտարապետության մագիստրոսը պետք է կարողանա լուծել իր որակավորմանը համապատասխանող խնդիրներ, որոնք ներառում են հետևյալ պահանջները.

ա. բնակավայրերի գլխավոր հատակագծերի և գոտիավորման նախագծերի մշակում, քաղաքացիական, բնակելի, արդյունաբերական կառույցների և կառուցվածքների ճարտարապետադիզայներական նախագծում և վերակառուցման նախագծերի մշակում, կոնստրուկտորավորում և ձևավորում, պաշտամունքային շենքերի վերականգնման նախագծերի մշակում;

բ. նախագծային լուծումների արդյունավետության գնահատում;

գ. նախագծային գործունեության մեջ համակարգչային գրաֆիկայի մեթոդների կիրառում,

դ. նախագծի իրականացման փուլում ճարատարապետադիզայներական վերահսկողության իրականացում,

ե. տպագրական և էլեկտրոնային տեխնիկայի և տեխնոլոգիաների կիրառում,

զ. մասնագիտական գործունեության օբյեկտների մշակման և հետազոտման գործընթացների, ինչպես նաև դրանք իրականացնող կոլեկտիվների աշխատանքի ծրագրավորում և կազմակերպում անհրաժեշտ որակով և տրված ժամկետներում,

է. նշված գործընթացների իրականացման համար կազմակերպական մեթոդների, ինչպես նաև տեխնոլոգիական, ծրագրային և գործիքային միջոցների ընտրություն,

ը. նույն գործընթացների որակի գնահատում, կառավարում և վերահսկում, ինչպես նաև դրանց իրականացման շրջանակներում անձնակազմի ուսուցում և վերաորակավորվում,

թ. ստացված արդյունքների ներդրման գործընթացի ծրագրավորում և կազմակերպում,

ժ. բնագավառի գիտահետազոտական որոշակի հիմնախնդրի վիճակի վերլուծություն, առաջադրանքի ձևակերպում, հետազոտության նպատակի և խնդրի առաջադրում` գրական և պատենտային աղբյուրների ուսումնասիրման և ընտրության հիմքով,

ժա. հետազոտության թեմայով գիտատեխնիկական ինֆորմացիայի վերլուծություն, համակարգում և ընդհանրացում` օգտագործելով արդի ինֆորմացիոն տեխնոլոգիաները,

ժբ. հետազոտությունների օպտիմալ մեթոդի և ծրագրի ընտրություն, օպտիմալ գիտափորձի տեսության հիմնադրույթների կիրառում, առկա մեթոդների կատարելագործում և նորերի մշակում` հետազոտության որոշակի խնդրի լուծման անհրաժեշտությունից ելնելով,

ժգ. իրականացված հետազոտությունների գիտագործնական նշանակության վերլուծություն և մշակումների տեխնիկատնտեսական արդյունավետության գնահատում,

ժդ. հետազոտության արդյունքների գիտական մամուլում հրատարակման նախապատրաստում, ինչպես նաև ելույթների, ռեֆերատների, գիտական ակնարկների և հաշվետվությունների ձևակերպում,

ժե. բուհերում և մասնագիտական ուսումնական հաստատություններում մասնագիտական դասընթացների դասավանդում,

ժզ. նույն դասընթացների ուսումնամեթոդական մշակումներին մասնակցություն,

ժէ. գործունեության օբյեկտների տեսական հետազոտությունների անցկացում:

2) Մագիստրոսի պատրաստման մասնագիտական ծրագրի գիտահետազոտական բաժնին ներկայացվող պահանջները սահմանում է բուհը:

29. «271500-Ճարտարապետություն և դիզայն» մասնագիտությամբ ճարտարապետության մագիստրոսի ամփոփիչ ատեստավորման պահանջները.

1) «217500-Ճարտարապետություն և դիզայն» մասնագիտությամբ ճարտարապետության մագիստրոսի ամփոփիչ ատեստավորումը ներառում է` ավարտական աշխատանքի պաշտպանությունը, որը թույլ է տալիս բացահայտելու մագիստրոսի տեսական և գործնական պատրաստությունը սույն պետական կրթական չափորոշիչով սահմանված մասնագիտական խնդիրների լուծման բնագավառում: Ամփոփիչ ատեստավորման բաղադրիչները պետք է լրիվ համապատասխանեն մագիստրոսի պատրաստման հիմնական կրթական ծրագրին: Նշված բաղադրիչների ընտրության ժամանակ անհրաժեշտ է ղեկավարվել հետևյալով`

ա. Ամփոփիչ ատեստավորման հիմնական պարտադիր մասը ավարտական աշխատանքի պաշտպանությունն է,

բ. բաղադրիչների բովանդակությունը և դրանց իրականացման կարգը ընդունում է բուհի գիտխորհուրդը:

2) «271500-Ճարտարապետություն և դիզայն» մասնագիտությամբ ճարտարապետության մագիստրոսի ավարտական աշխատանքին ներկայացվող պահանջները.

«217500-Ճարտարապետություն և դիզայն» մասնագիտությամբ ճարտարապետության մագիստրոսի ավարտական աշխատանքը ավարտուն նախագծային կամ տեսական հետազոտական աշխատանք է, կապված Ճարտարապետության և դիզայնի տվյալ բնագավառին առնչվող արդի և հրատապ խնդիրների լուծմանը, որը բխում է մագիստրոսի պատրաստման հիմնական կրթական ծրագրի առանձնահատկություններից և պահանջներից:

Մագիստրոսական ատենախոսությունը, որը բարձրագույն մասնագիտական կրթության եզրափակիչ փուլն է բնորոշում, պետք է ապահովի ոչ միայն մագիստրոսի ընդհանուր ակադեմիական պատրաստականության աստիճանը, այլ նաև ընտրած մասնագիտության ոլորտում նրա մեթոդաբանական պատկերացումների և մեթոդական փորձառությունների ընդհանրությունը:

Բովանդակային առումով ավարտական աշխատանքը պետք է`

ա. ներկայացվի որպես բնագավառի հիմնահարցերից մեկին վերաբերող հետազոտություն, որում մագիստրանտը բացահայտում է իր տեսական գիտելիքները և գործնական ունակությունները, որոնք թույլ են տալիս իրեն ինքնուրույն լուծելու մասնագիտական բնույթի խնդիրներ,

բ. ցույց տա մագիստրանտի կողմից գիտական և համակարգային վերլուծության մեթոդների յուրացման աստիճանը, ունակությունը` կատարելու տեսական ընդհանրացումներ և գործնական եզրակացություններ, հիմնավորված առաջարկություններ և երաշխավորություններ բնագավառի հիմնահարցերի լուծման կատարելագործման վերաբերյալ,

գ. կրի ստեղծագործական բնույթ` հավաստի վիճակագրական տվյալների օգտագործմամբ,

դ. բացահայտի մագիստրանտի պատրաստության աստիճանը ինքնուրույն աշխատելու ճարտարապետության և շինարարության ոլորտում,

ե. համապատասխանի նյութի տրամաբանված և հստակ շարադրման պահանջներին և հենվի հավաստի փաստերի վրա,

զ. արտացոլի մագիստրանտի ունակությունը` օգտագործել տեղեկատվության որոնման, ընտրության, համակարգման և մշակման արդի մեթոդներ, աշխատել բնագավառի նորմատիվ-իրավական ակտերի հետ,

է. ձևավորված լինի ճարտարապետության և շինարարության արդի նորմատիվներին և պահանջներին համապատասխան, ունենա հետազոտական աշխատանքի հաշվետվությանը բնորոշ կառուցվածք և 60-70 էջից ոչ պակաս համակարգչային շարվածքի ծավալ, ինչպես նաև նախագծի գրաֆիկական մաս` A1 ձևաչափի 10 տախտակից ոչ պակաս ծավալով:

Ավարտական աշխատանքների թեմատիկան սահմանում է մասնագիտական ամբիոնը:

Թեմաների ընտրությունը և մագիստրանտների գիտական ղեկավարների նշանակումը կատարվում է 1-ին կիսամյակի 1-ին շաբաթվա ընթացքում:

Ավարտական աշխատանքի կառուցվածքին, բովանդակությանը և ծավալին ներկայացվող պահանջները սահմանում է բուհը, սույն պետական կրթական չափորոշիչին համաձայն:

Ավարտական աշխատանքի կատարման ժամանակացույցը, ընթացիկ վերահսկման և ատեստավորման ձևը, պաշտպանության թույլատրման կարգը սահմանում է բուհը` հիմք ընդունելով կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից սահմանած կարգը, որը հաստատում է բուհի գիտական խորհուրդը:

 

-----------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
Կրթության, գիտ, մշակ, սպորտ նախ.
24.11.2010
N 1641-Ն
Հրաման