Սեղմել Esc փակելու համար:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ԵՎ ՄԱԳԻՍՏՐՈՍԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ Կ ...

 

 

110.1641.101210

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «10»        12            2010 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10110469

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

24 նոյեմբերի 2010 թվականի N 1641-Ն

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ԵՎ ՄԱԳԻՍՏՐՈՍԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(55-րդ մաս)

 

Հավելված 2

ՀՀ կրթության և գիտության

նախարարի

2010 թ. ...... N.... հրամանի

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱԳԻՍՏՐՈՍԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉ

 

Մասնագիտությունը` «280700-Անվտանգությունն արտակարգ իրավիճակներում»

________________________________________________

                                      դասիչ, անվանում

 

Որակավորման աստիճանը` ճարտարագիտության մագիստրոս

____________________________

                                     անվանում

 

I «280700-ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ

 

1. «280700-Անվտանգությունն արտակարգ իրավիճակներում» մասնագիտությունը հաստատված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թ. օգոստոսի 30-ի թ. 1038-Ն որոշմամբ:

2. Շրջանավարտի որակավորումը` ճարտարագիտության մագիստրոս:

«280700-Անվտանգությունն արտակարգ իրավիճակներում» մասնագիտությամբ ճարտարագիտության մագիստրոսի պատրաստման հիմնական կրթական ծրագրի յուրացման նորմատիվային ժամկետը առկա ուսուցման դեպքում 2 տարի է:

3. Շրջանավարտի որակավորման բնութագիրը`

«280700-Անվտանգությունն արտակարգ իրավիճակներում» մասնագիտությամբ ճարտարագիտության մագիստրոսը բուհն ավարտելուց անմիջապես հետո կարող է զբաղեցնել հետևյալ պաշտոնները`

գիտահետազոտական` կրտսեր գիտաշխատող, առաջատար և առաջին կարգի մասնագետ, խմբավար, նախագծակոնստրուկտորական` նախագծող, տեխնոլոգ, բաժանմունքի ղեկավար, արտադրատեխնոլոգիական և կազմակերպակառավարչական` կազմակերպության կենսագործունեության անվտանգության գծով ճարտարագետ, ավագ ճարտարագետ, փրկարարական և անհետաձգելի վթարային-վերականգնողական աշխատանքներ իրականացնող կազմավորման պետի տեղակալ, արտակարգ իրավիճակների գծով առաջատար և կրտսեր մասնագետ, դասախոսական` ասիստենտ, դասախոս, լաբորատորիայի վարիչ:

4. Մասնագիտական գործունեության բնագավառը.

«280700-Անվտանգությունն արտակարգ իրավիճակներում» մասնագիտությամբ ճարտարագիտության մագիստրոսը պետք է տիրապետի.

1) կենսական և կիրառական բնույթի գիտահետազոտական խնդիրների հարցադրում, պլանավորում և կատարում,

2) գիտափորձնական հետազոտությունների կատարման նոր մեթոդների մշակում,

3) հետազոտությունների արդյունքների վերլուծություն և ընդհանրացում,

4) արտակարգ իրավիճակների կանխման և դրանց հետևանքների վերացման միջոցառումների մշակում,

5) փրկարարական և վթարա-վերականգնողական աշխատանքների արդյունավետության բարձրացման միջոցառումների մշակում,

6) արտակարգ իրավիճակների տեխնիկական ապահովում,

7) բնապահպանական տեխնոլոգիաների ապահովման նախագծային լուծումների լավարկում:

5. Մասնագիտական գործունեության օբյեկտները

Մասնագիտական գործունեության օբյեկտներ հանդիսանում են`

1) բաժնետիրական ընկերությունները և այլ պետական նշանակության կազմակերպությունները,

2) շինարարական կազմակերպությունները,

3) քաղաքապետարանները,

4) մարզպետարանները,

5) «Հայաստանի փրկարարական ծառայությունը»,

6) փրկարարական և վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնող ջոկատներ և կազմավորումները,

7) բարձրագույն ուսումնական հաստատությունները,

8) ավտոտրանսպորտային կազմակերպություններ:

6. Մասնագիտական գործունեության տեսակները.

Մագիստրոսը պատրաստվում է խորացված հիմնարար և մասնագիտական գիտելիքներ պահանջվող գործունեության, այդ թվում մասնագիտական (արտադրական, տնտեսական, տեսական) ինչպես նաև գիտամանկավարժական աշխատանքի:

7. Մասնագիտական գործունեության ընդհանրական խնդիրները.

«280700-Անվտանգությունն արտակարգ իրավիճակներում» մասնագիտությամբ ճարտարագիտության մագիստրոսը, կախված մասնագիտական գործունեության տեսակից, պետք է պատրաստ լինի լուծելու հետևյալ մասնագիտական խնդիրները.

1) մասնագիտական գործունեության`

ա. արտադրական անվտանգության և աշխատանքի պաշտպանության, արտադրական սանիտարիայի և հրդեհային անվտանգության վիճակի բարելավմանն ուղղված միջոցառումների մշակման,

բ. փրկարարական և անհետաձգելի վթարային վերականգնողական աշխատանքների կազմակերպման և արդյունավետ իրականացման,

գ. փրկարարական տեխնիկայի, մեքենաների և սարքավորումների շահագործման,

դ. էլեկտրաանվտանգության և հրդեհային անվտանգության միջոցառումների մշակման և տեխնիկական միջոցների արդյունավետ շահագործման:

2) կազմակերպական-կառավարչական գործունեության`

ա. մասնագիտական գործունեության օբյեկտների մշակման և հետազոտման գործընթացների, ինչպես նաև դրանք իրականացնող կոլեկտիվների աշխատանքի ծրագրավորում և կազմակերպում` անհրաժեշտ որակով և տրված ժամկետներում,

բ. նշված գործընթացների իրականացման համար կազմակերպական մեթոդների, ինչպես նաև տեխնոլոգիական, ծրագրային և գործիքային միջոցների ընտրություն,

գ. նույն գործընթացների որակի գնահատում, կառավարում և վերահսկում, ինչպես նաև դրանց իրականացման շրջանակներում անձնակազմի ուսուցում և վերաորակավորում,

դ. ստացված արդյունքների ներդրման գործընթացի ծրագրավորում և կազմակերպում:

3) գիտահետազոտական գործունեության`

ա. բնագավառի գիտահետազոտական որոշակի հիմնախնդրի վիճակի վերլուծություն, առաջադրանքի ձևակերպում, հետազոտության նպատակի և խնդրի առաջադրում` գրական և պատենտային աղբյուրների ուսումնասիրման և ընտրության հիմքով,

բ. հետազոտության թեմայով գիտատեխնիկական ինֆորմացիայի վերլուծություն, համակարգում և ընդհանրացում` օգտագործելով արդի ինֆորմացիոն տեխնոլոգիաները,

գ. հետազոտությունների օպտիմալ մեթոդի և ծրագրի ընտրություն, օպտիմալ գիտափորձի տեսության հիմնադրույթների կիրառում, առկա մեթոդների կատարելագործում և մշակում` հետազոտության որոշակի խնդրի լուծման անհրաժեշտությունից ելնելով,

դ. մասնագիտական գործունեությունում և այլ ոլորտներում (հետազոտական արտադրական, կառավարման, սոցիալ-տնտեսական, հասարակական-քաղաքական, հումանիտար և այլն) հետազոտվող գործընթացների և երևույթների գնահատման համար մաթեմատիկական մոդելների և մեթոդների, համակարգչային տեխնոլոգիաների մշակում և ներդրում,

ե. իրականացված հետազոտությունների գիտագործնական նշանակության վերլուծություն և մշակումների տեխնիկատնտեսական արդյունավետության գնահատում,

զ. գիտական մամուլում հետազոտության արդյունքների հրատարակման նախապատրաստում, ինչպես նաև ելույթների, ռեֆերատների, գիտական ակնարկների և հաշվետվությունների ձևակերպում:

4)գիտամանկավարժական գործունեության`

ա. բուհերում և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում մասնագիտական դասընթացների դասավանդում,

բ. նույն դասընթացների ուսումնամեթոդական մշակումներին մասնակցություն:

8. Որակավորման պահանջները.

1) «280700-Անվտանգությունն արտակարգ իրավիճակներում» մասնագիտությամբ Ճարտարագիտության մագիստրոսը մասնագիտական խնդիրների լուծման նպատակով`

ա. ձևակերպում և լուծում է մասնագիտական, կազմակերպական-կառավարչական, գիտահետազոտական և գիտամանկավարժական գործունեությունում ծագած խնդիրները, որոնք խոր մասնագիտական գիտելիքներ են պահանջում,

բ. մասնակցում է իր մասնագիտական գործունեությանն առնչվող գործընթացների և ընթացակարգերի բոլոր փուլերին,

գ. օգտագործում է մասնագիտական գործունեության օբյեկտների մշակման և հետազոտման իրականացման արդի մեթոդներ, միջոցներ և տեխնոլոգիաներ,

դ. իրականացնում է մասնագիտական գործունեության հետազոտական թեմաներով գիտատեխնիկական ինֆորմացիայի հավաքում, մշակում, համակարգում և վերլուծում` օգտագործելով արդի ինֆորմացիոն տեխնոլոգիաներ,

ե. իր մասնագիտական գործունեության ոլորտում հետևողականորեն ուսումնասիրում է մասնագիտական գրականությունը, գիտատեխնիկական ինֆորմացիան, ծանոթ է հանրապետական և միջազգային գիտության և տեխնիկայի նվաճումներին,

զ. մասնագիտական գործունեության օբյեկտների մշակման և հետազոտությունների իրականացման ընթացքում համագործակցում է իր և հարակից մասնագիտությունների հետազոտողների և մասնագետների հետ, ծանոթ է մշակումներ և հետազոտություններ կատարողների աշխատանքի կազմակերպման և կառավարման տեխնոլոգիաներին,

է. կարող է գիտականորեն կազմակերպել իր աշխատանքը և տիրապետում է իր մասնագիտական գործունեությունում օգտագործվող ինֆորմացիոն տեխնոլոգիաներին,

ը. ընդունակ է գիտատեխնիկական զարգացման արդի փուլում և հարափոխ սոցիալական իրավիճակներում իր հնարավորությունների վերլուծությանը և վերագնահատմանը, նոր գիտելիքների ձեռքբերմանը, հոգեպես և մեթոդական տեսակետից պատրաստ է իր մասնագիտական գործունեության ձևի և բնույթի փոփոխմանը, միջդասընթացային նախագծերի վրա աշխատանքին,

թ. պատրաստ է կազմելու իրականացրած հետազոտության նկարագրությունը, մշակելու և վերլուծելու ստացված արդյունքները, դրանք ներկայացնելու գիտական ակնարկների, ռեֆերատների, ելույթների, հաշվետվությունների և գիտական հոդվածների տեսքով,

ժ. պատրաստ է մասնակցելու մշակված գիտատեխնիկական նախագծերի և հետազոտությունների ներդրման աշխատանքներին, իրականացնելու մասնագիտական գործունեության օբյեկտների պատրաստման, փորձարկման և հանձնման հեղինակային վերահսկողությանը:

2) «280700-Անվտանգությունն արտակարգ իրավիճակներում» մասնագիտությամբ ճարտարագիտության մագիստրոսը պետք է ծանոթ լինի`

ա. իր մասնագիտական գործունեությանն առնչվող օրենքներին, իրավական ակտերին, նորմատիվ և մեթոդական փաստաթղթերին,

բ. իր բնագավառի մասնագիտական գրականությանը և գիտատեխնիկական ինֆորմացիոն աղբյուրներին,

գ. իր բնագավառի ինֆորմացիոն տեխնոլոգիաներին, ծրագրային միջոցներին, փաթեթներին և դրանց զարգացման միտումներին,

դ. հետազոտությունների կազմակերպման, գիտափորձի իրականացման, ստացված տվյալների վերլուծության և մշակման մեթոդաբանությանը,

ե. պատենտային գործունեության իրականացման և մտավոր սեփականության պաշտպանության կարգին և մեթոդներին,

զ. մասնագիտական գործունեության օբյեկտների մշակման և հետազոտման աշխատանքներին և արտադրության կազմակերպման մեթոդներին,

է. տնտեսագիտության հիմունքներին, գիտատեխնիկական մշակումներին, տեխնիկատնտեսական արդյունավետության գնահատման մեթոդներին,

ը. աշխատանքային օրենսդրության հիմունքներին, աշխատանքի պաշտպանության նորմերին և կանոններին,

թ. բուհերում և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում գիտական և մանկավարժական գործունեության կազմակերպման մեթոդներին:

9. Շրջանավարտի կրթությունը շարունակելու հնարավորությունը.

«280700-Անվտանգությունն արտակարգ իրավիճակներում» մասնագիտությամբ բարձրագույն մասնագիտական կրթության հիմնական կրթական ծրագիրը յուրացրած ճարտարագիտության մագիստրոսը պատրաստ է կրթությունը շարունակելու`

1) ասպիրանտուրայում` ստանալու գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

 

II ՄԱԳԻՍՏՐՈՍԻ ԿՐԹԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՅՈՒՐԱՑՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՄՐՑՈՒՅԹԱՅԻՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

10. Մագիստրոսի պատրաստման մասնագիտական ծրագիրը յուրացնել ցանկացող անձը պետք է ունենա ավարտական փաստաթղթով հաստատված բարձրագույն մասնագիտական կրթություն, ովքեր մագիստրատուրա են ընդունվում կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից սահմանված կարգով:

 

III «280700-ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՃԱՐՏԱՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԱԳԻՍՏՐՈՍԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

11. Ճարտարագիտության մագիստրոսի պատրաստման հիմնական կրթական ծրագիրը ներառում է մասնագիտության ուսումնական պլանը, ուսումնական դասընթացների, պրակտիկաների և գիտահետազոտական աշխատանքների ծրագրերը:

12. Ճարտարագիտության մագիստրոսի պատրաստման հիմնական կրթական ծրագրի բովանդակության պարտադիր նվազագույնի իրականացման պայմաններին և ուսումնառության ժամկետներին ներկայացվող պահանջները կանոնակարգվում են սույն պետական կրթական չափորոշիչով:

13. Մագիստրոսի մասնագիտական կրթական ծրագիրը ձևավորվում է հանրապետական, բուհական, մագիստրոսի կողմից ընտրովի դասընթացներից և գիտահետազոտական աշխատանքից:

14. Ճարտարագիտության մագիստրոսի պատրաստման հիմնական կրթական ծրագիրը պետք է ունենա հետևյալ կառուցվածքը.

1) մագիստրոսի մասնագիտական կրթական ծրագրերով նախատեսված դասընթացների և գիտահետազոտական աշխատանքների կրթաբլոկները`

ա. Հանրապետական բաղադրիչ ՀԲ

բ. Պարտադիր առարկաներ ՊԱ

գ. Ընտրովի առարկաներ ԸԱ

դ. Երաշխավորվող առարկաներ ԵԱ

ինչպես նաև մագիստրոսի ամփոփիչ ատեստավորումը:

15. Ճարտարագիտության մագիստրոսի մասնագիտական կրթական ծրագրի բուհական բաղադրիչի բովանդակությունը պետք է ապահովի շրջանավարտի պատրաստությունը սույն պետական կրթական չափորոշիչով սահմանված որակավորման բնութագրի համաձայն: Բուհական բաղադրիչում ընդգրկված դասընթացները երաշխավորական բնույթ են կրում:

 

IV «280700-ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՃԱՐՏԱՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԱԳԻՍՏՐՈՍԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՆՎԱԶԱԳՈՒՅՆԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

._____________________________________________________________________.

|  1.  |                             2.                        |  3.  |

|______|_______________________________________________________|______|

|  ՄՊ  |        ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԿՐԹԱԲԼՈԿ     |ժամեր |

|______|_______________________________________________________|______|

|  Հ.Բ.|Հանրապետական բաղադրիչ                                  |      |

|______|_______________________________________________________|______|

|   1.1|Օտար լեզու                                             | 180  |

|      |Մասնագիտական տեքստի ընթերցում և  թարգմանություն        |      |

|      |բառարանի օգնությամբ: Օտար լեզվով աղբյուրներից քաղված   |      |

|      |տեղեկատվական տեքստի ընթերցում և  թարգմանություն առանց  |      |

|      |բառարանի: Մասնագիտական տեքստի ունկնդրում և  դրանց      |      |

|      |բովանդակության վերաբերյալ հարցերի պատասխանում:         |      |

|      |Մասնագիտական ոճի քերականական առանձնահատկությունների    |      |

|      |ուսուցում և  կիրառում: Մասնագիտության և  գիտական       |      |

|      |աշխատանքի թեմաներով զրուցելու ունակություն, բանավոր    |      |

|      |զրույցի ընթացքում առաջադրված հարցերին արձագանքելու     |      |

|      |կարողություն: Քերականական անհրաժեշտ գիտելիքների        |      |

|      |ձեռքբերում և  նրանց կիրառումը թարգմանչական աշխատանքում |      |

|      |և  բանավոր խոսքում:                                    |      |

|______|_______________________________________________________|______|

|   1.2|Գիտության տեսություն և  գիտահետազոտական աշխատանքների   |  90  |

|      |կատարման մեթոդոլոգիա                                   |      |

|      |Գիտությունների դասակարգման սկզբունքները, մեթոդի և      |      |

|      |մեթոդաբանության դերն ու նշանակությունը: Պատկերացում    |      |

|      |գիտական իմացության կառուցվածքի, նրա ձևերի  և  մեթոդների|      |

|      |զարգացման հեռանկարների վերաբերյալ: Էմպիրիկ և  տեսական  |      |

|      |հետազոտությունների մեթոդաբանական հիմքերը,              |      |

|      |եզրահանգումներ սեփական հետազոտություններում: Դասընթացը |      |

|      |որպես մեթոդաբանական ուղեցույց սոցիալ-տնտեսական և       |      |

|      |քաղաքական գործընթացների ճիշտ գնահատման և               |      |

|      |իրադարձությունների արժեքավորման գործում: Ընդհանուր     |      |

|      |տեղեկություններ գիտական աշխատանքների մասին: Գիտական    |      |

|      |աշխատանքների նպատակն ու կառուցվածքի տրամաբանությունը:  |      |

|      |Տեսություն և  պրակտիկ ներդրում: Հիմնախնդրի հիմնավորում:|      |

|      |Գրականության ակնարկ: Հիմնական նպատակի ձևակերպումը,     |      |

|      |հիմնախնդրի արդիականությունը: Խնդիրների ձևակերպում:     |      |

|      |Հետազոտությունների մեթոդիկաների մշակում:               |      |

|      |Լաբորատոր-փորձնական հետազոտություններ: Արդյունքների,   |      |

|      |տվյալների մշակում: Մաթեմատիկական մոդելավորում:         |      |

|      |Նախագծային և  գրաֆիկական հետազոտման տեխնոլոգիաներ:     |      |

|      |Ավտոմատ նախագծման և  հաշվառման համակարգչային փաթեթներ: |      |

|      |Գրաֆիկական մոդելավորում: Տնտեսական, բնապահպանական      |      |

|      |հիմնավորումներ: Աշխատանքի ակնկալվող տնտեսական          |      |

|      |արդյունավետության հաշվարկ: Գիտական աշխատանքների        |      |

|      |ձևակերպման  և  ներկայացման պահանջներն ու ստանդարտները: |      |

|______|_______________________________________________________|______|

|   1.3|Ֆիզիկական դաստիարակություն                             |  96  |

|      |Ֆիզիկական կուլտուրան ուսանողների ընդհանուր կուլտուրայի |      |

|      |և  մասնագիտական պատրաստության միջոց, նրա               |      |

|      |սոցիալ-կենսաբանական հիմունքները, ֆիզիկական կուլտուրան  |      |

|      |որպես հասարակական սոցիալական երևույթ,  ֆենոմեն: ՀՀ     |      |

|      |օրենսդրությունը ֆիզիկական կուլտուրայի և  սպորտի մասին, |      |

|      |անհատի ֆիզիկական կուլտուրան, ուսանողի առողջ ապրելակերպի|      |

|      |հիմունքները, ֆիզիկական կուլտուրայի միջոցների           |      |

|      |օգտագործումը աշխատունակության բարձրացման նպատակով:     |      |

|      |Ֆիզիկական ընդհանուր և  հատուկ պատրաստությունը ֆիզիկական|      |

|      |դաստիարակության համակարգում, սպորտում, սպորտի ձևերի    |      |

|      |կամ ֆիզիկական վարժությունների համակարգի անհատական      |      |

|      |ընտրություն, ուսանողների մասնագիտական, կիրառական       |      |

|      |ֆիզիկական պատրաստություն, ինքնուրույն պարապմունքների   |      |

|      |մեթոդիկայի հիմունքները և  սեփական օրգանիզմի վիճակի     |      |

|      |վերահսկողություն:                                      |      |

|______|_______________________________________________________|______|

|   Պ.Ա|Պարտադիր առարկաներ                                     |      |

|______|_______________________________________________________|______|

|   2.1|Շենքերի և  կառույցների զննում և  վերականգնում          | 120  |

|      |Շենքերի, շինությունների և  կոնստրուկցիաների            |      |

|      |փորձաքննությունը նախագծային և  կառուցվածքային          |      |

|      |տեսանկյունից, դրանց համապատասխանելիությունը պահանջվող  |      |

|      |նորմերին, կառուցման, շահագործման, ինչպես նաև  վթարների |      |

|      |առաջացման դեպքում շենքերի շինությունների և             |      |

|      |կառուցվածքների հաշվարկային համապատասխանելիությունը     |      |

|      |վթարներից հետո, դրանց չափերի որոշումը տեղազննման       |      |

|      |եղանակով: Վերլուծության հիման վրա առաջարկվող           |      |

|      |միջոցառումների գործընթացի աշխատանքների կազմակերպումը և |      |

|      |դրանց համապատասխանելիությունը անվտանգության նորմերին:  |      |

|______|_______________________________________________________|______|

|   2.2|Աշխարհատեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը արտակարգ  | 210  |

|      |իրավիճակների կառավարման խնդիրներում                    |      |

|      |Արտակարգ իրավիճակների առաջացման դեպքում տեղեկատվության |      |

|      |հավաքագրման, հաղորդման, մշակման և  կուտակման           |      |

|      |գործընթացների ընդհանուր բնութագիրը; տեղեկատվական       |      |

|      |հոսքերի կառավարման տեխնիկական և  ծրագրային միջոցներ;   |      |

|      |տեղեկատվության մշակման և  կառավարման գործընթացների     |      |

|      |մոդելավորման տեսություններ: Ֆունկցիոնալ և  հաշվարկային |      |

|      |խնդիրների լուծման մեթոդներ; տվյալների բազայի կառավարման|      |

|      |համակարգ թվային և  քարտեզագրման մեթոդներով: Լոկալ և    |      |

|      |գլոբալ համակարգչային ցանցեր: Համակարգչային գրաֆիկա;    |      |

|      |ժամանակակից կիրառական ծրագրային փաթեթներ;              |      |

|      |տեղեկատվություն պարունակող պետական գաղտնիքների         |      |

|      |պաշտպանության հիմունքներ:                              |      |

|______|_______________________________________________________|______|

|   2.3|Ռիսկի կառավարում արտակարգ իրավիճակներում               | 120  |

|      |Հասկացություն ռիսկի և  նրա դասակարգման մասին: Ռիսկի    |      |

|      |տեսակները: Անհատական ռիսկ, տեխնիկական ռիսկ, էկոլոգիական|      |

|      |ռիսկ, սոցիալական ռիսկ, տնտեսական ռիսկ, օբյեկտիվ ռիսկ,  |      |

|      |սուբյեկտիվ ռիսկ, ռիսկի վերլուծություն, ռիսկի գնահատում,|      |

|      |ռիսկի կառավարու, ընդունելի ռիսկ: Տեխնածին աղետի ռիսկի  |      |

|      |գնահատում, տարերային աղետի ռիսկի գնահատում: Ռիսկի      |      |

|      |քանակական և  հավանական վերլուծություն: Ռիսկերի         |      |

|      |բնութագրերը և  նրանց դասակարգումը: Ռիսկի               |      |

|      |քվանտիֆիկացիան:                                        |      |

|______|_______________________________________________________|______|

|   2.4|Տնտեսության օբյեկտների կայունությունը արտակարգ         |  90  |

|      |իրավիճակներում                                         |      |

|      |Տեխնոլորտի ռեգիոների ձևավորման  սկզբունքները: Քաղաքային|      |

|      |բնակչության գոտիավորման գործընթացները: Արդյունաբերական |      |

|      |կազմակերպությունների և  համակարգերի տեղաբաշխումը       |      |

|      |բնակչության անվտանգ կենսագործունեության տեսանկյունից:  |      |

|      |Տնտեսական և  կազմակերպությունների դասակարգումը և       |      |

|      |բնութագրերը: Պոտենցիալ վտանգավոր օբյեկտների,           |      |

|      |արտադրությունների բնութագրերը: Քիմիական, ճառագայթային, |      |

|      |հրդեհապայթունավտանգ օբյեկտներ, հիդրոտեխնիկական,        |      |

|      |էներգետիկ տարածքներ և  խոցելի գոտիներ: Արտադրական      |      |

|      |կազմակերպությունների, օբյեկտների և  համակարգերի կայուն |      |

|      |գործունեությունը: Կայունության կազմակերպման            |      |

|      |մեթոդիկաները և  կազմակերպման ձևերը:  Տեխնիկական և      |      |

|      |տեխնոլոգիական համակարգերի կայունության ապահովումը      |      |

|      |արտակարգ իրավիճակներում: Վտանգավոր գոտիների պարամետրերի|      |

|      |մասշտաբների, հնարավոր խոցելիության աստիճանի            |      |

|      |կանխատեսումը և  կանխարգելումը արտակարգ իրավիճակների    |      |

|      |դեպքում:                                               |      |

|______|_______________________________________________________|______|

|   2.5|Ճառագայթային, քիմիական պաշտպանություն                  | 120  |

|      |Ճառագայթային, քիմիական, կենսաբանական զենքերի տեսակները:|      |

|      |Ճառագայթային, քիմիական վտանգների առաջացման աղբյուրները:|      |

|      |Ճառագայթաակտիվ վարակվածություն: Ներքին և  արտաքին      |      |

|      |ճառագայթահարման աղբյուրները և  նրանց կանխարգելման      |      |

|      |միջոցառումները: Ճառագայթային, քիմիական վարակվածության  |      |

|      |գոտիների հաշվարկային մեթոդների առանձնահատկությունները: |      |

|      |ԱԷԿ-ների վթարների դեպքում a, b, y ճառագայթների         |      |

|      |բնութագրերը և  նրանց խոցման առանձնահատկությունները:    |      |

|      |ՀԱԷԿ-ի նախահարձակ պաշտպանական միջոցառումների           |      |

|      |իրականացում (5 կմ), շտապ պաշտպանական միջոցառումների    |      |

|      |պլանավորման գոտի (10 կմ) արտակարգ իրավիճակների դեպքում:|      |

|______|_______________________________________________________|______|

|   2.6|Տարերային և  տեխնածին բնույթի աղետների համակարգված     | 120  |

|      |վերլուծություն և  կառավարման հիմնախնդիրներ             |      |

|      |Տարերային, տեխնածին բնույթի աղետների պատմական          |      |

|      |վերլուծություն: Աղետների առաջացման պատճառները: Մարդու  |      |

|      |ազդեցությունը դրանց առաջացման վրա: Աղետների            |      |

|      |համակարգումը, բնութագրումը, դրանց ռիսկայնության        |      |

|      |որոշումը կանխարգելման նպատակով: Մթնոլորտային           |      |

|      |երևույթների  ազդեցությունը աղետների առաջացման վրա:     |      |

|      |Արտակարգ իրավիճակների ակտիվացումը և  կապը կախված       |      |

|      |աղետների առաջացման հետ: Տեղանքում կանխատեսվող տեխնածին,|      |

|      |տարերային աղետների վերլուծություն և  դրանց կառավարման  |      |

|      |հիմնախնդիրները: Աղետների բացասական ազդեցության         |      |

|      |նվազեցման ուղիները:                                    |      |

|______|_______________________________________________________|______|

|   Ը.Ա|Մագիստրանտի կողմից ընտրովի առարկաներ                   |      |

|______|_______________________________________________________|______|

|   3.1|Մենեջմենթը արտակարգ իրավիճակներում                     |  90  |

|      |Մենեջմենթի տեսակները և  ձևերը:  Կազմակերպությունների   |      |

|      |մենեջմենթի սոցիալ-հոգեբանական հիմունքները: Ղեկավարման  |      |

|      |տեսակները: Կադրերի կառավարման հիմունքները: Կոլեկտիվի   |      |

|      |գործունեությունը: Կառավարման որոշումների ընդունումը:   |      |

|      |Լիդերի դերը արտակարգ իրավիճակներում: Մենեջմենթի        |      |

|      |տեղեկատվական բազան: Պետական կառավարումը արտակարգ       |      |

|      |իրավիճակներում: Աշխատանքի պաշտպանությունը արտակարգ     |      |

|      |իրավիճակներում: Կենտրոնական և  տարածաշրջանային         |      |

|      |ղեկավարման կառուցվածքը: Բնակչության կենսագործունեության|      |

|      |անվտանգության մեթոդները, գործունությունը արտակարգ      |      |

|      |իրավիճակներում և  օպտիմալ որոշումների կայացումը:       |      |

|      |Մենեջմենթի համակարգերի օգտագործումը ռիսկերի կառավարման |      |

|      |խնդիրներում:                                           |      |

|______|_______________________________________________________|______|

|   3.2|Մոնիթորինգը արտակարգ իրավիճակներում                    |  90  |

|      |Մոնիթորինգի համակարգի կազմակերպումը: Մոնիթորինգի       |      |

|      |նպատակը և  խնդիրները: Էկոլոգիական, գլոբալ, ազգային,    |      |

|      |տարածաշրջանային մոնիթորինգ: Գլոբալ մոնիթորինգի         |      |

|      |համակարգը, ուժեղ ներգործող թունավոր նյութերի միջազգային|      |

|      |գործակալության գործառույթները: Կարճաժամկետ և           |      |

|      |երկարաժամկետ ուսումնասիրությունները օդի, ջրի դիտարկման |      |

|      |կետերի տեղակայման վայրերը: Ավտոմատ, բազմաֆունկցիոնալ   |      |

|      |անալիզատորների համակարգը: Շրջակա միջավայրի ստուգման    |      |

|      |մեթոդները և  սարքերը: Հեռակառավարվող և  կոնտակտային    |      |

|      |բնական և  տեխնածին աղետների գնահատման մեթոդները և      |      |

|      |կանխարգելման միջոցառումները:                           |      |

|______|_______________________________________________________|______|

|   3.3|Նախագծերի փորձաքննություն                              |  90  |

|      |Նախագծերի փորձաքննության նպատակը և  խնդիրները:         |      |

|      |Նախագծերի փորձաքննության իրավական դաշտը: Շինարարական   |      |

|      |նախագծերի, գլխավոր հատակագծերի փորձաքննության          |      |

|      |հերթականությունը: Շենքերի, շինությունների,             |      |

|      |ենթակառուցվածքների, օբյեկտների  և  այլ կառուցվածքների  |      |

|      |տեղակայման վայրերի էկոլոգիական փորձաքննություն: ՈՒժեղ  |      |

|      |թունավոր նյութեր օգտագործող, արտադրող օբյեկտների համար |      |

|      |սանիտարական գոտու նախագծերի փորձաքննություն: Քիմիական  |      |

|      |վտանգավոր օբյեկտների, հիդրոտեխնիկական կառույցների,     |      |

|      |էներգետիկ համակարգերի նախագծերի փորձաքննություն:       |      |

|      |Տեխնոլոգիական համակարգերի փորձաքննություն: Փորձաքննական|      |

|      |վկայագրերի կազմման ձևերը  և  տեսակները անվտանգության   |      |

|      |տեսանկյունից:                                          |      |

|______|_______________________________________________________|______|

|   3.4|Արտակարգ իրավիճակների օրենսդրական և  իրավական          | 120  |

|      |հիմնահարցերը                                           |      |

|      |Պետությունն ու իրավունքը, դրանց դերը հասարակության     |      |

|      |կյանքում: Պետության և  իրավունքի ծագումը, էությունը,   |      |

|      |հատկանիշները, գործառույթները, կառուցակարգը, ձևերը:     |      |

|      |Իրավունքի նորմերը և  աղբյուրները: Նորմատիվային իրավական|      |

|      |ակտերի հասկացությունը, տեսակները: Օրինականության       |      |

|      |հասկացությունը: Հայաստանի Հանրապետության իրավունքի     |      |

|      |համակարգը: Իրավունքի ճյուղերը: Սահմանադրական իրավունք: |      |

|      |Քաղաքացիական իրավունք: Աշխատանքային իրավունք: Վարչական |      |

|      |իրավունք: Քրեական իրավունք: Հողային իրավունք: ՀՀ       |      |

|      |դատական համակարգը: Դատախազության մարմինների համակարգը: |      |

|      |ՀՀ ոստիկանության մարմինները: Արդարադատությունը և  դրա  |      |

|      |խնդիրները: Քաղաքացիական դատավարության իրավունքը:       |      |

|      |Քրեական դատավարության իրավունքը: Հայաստանի փրկարար     |      |

|      |ծառայության օրենսդրական դաշտը: Ենթաօրենսդրական ակտեր,  |      |

|      |ստանդարտներ:                                           |      |

|______|_______________________________________________________|______|

|  Ե.Ա.|Երաշխավորվող առարկաներ                                 |      |

|______|_______________________________________________________|______|

|   4.1|Չափագիտություն, ստանդարտացում և  սերտիֆիկացում         |  90  |

|      |Չափագիտության տեսական հիմունքները: Չափվող տարածքների,  |      |

|      |օբյեկտների ձևերը  և  տեսակները: Քանակական և  որակական  |      |

|      |չափման առանձնահատկությունները: Չափագիտության           |      |

|      |առանձնահատկությունները տարածական կոորդինատային         |      |

|      |համակարգում: Հիմնական հասկացություններ չափվող միջոցների|      |

|      |մասին: Հասկացության բազմաչափողականության մասին:        |      |

|      |Բազմաչափողականության մշակման ալգորիթմները:             |      |

|      |Չափագիտության կազմակերպման մեթոդական և  գիտական        |      |

|      |հիմնահարցերը: Չափագիտության օրենսդրական հիմնահարցերը:  |      |

|______|_______________________________________________________|______|

|   4.2|Հրդեհային անվտանգություն                               |  150 |

|      |Շենքերի, շինությունների ներքին նախագծման սկզբունքները  |      |

|      |հրդեհային անվտանգության տեսանկյունից: Հակահրդեհային    |      |

|      |արգելքները նրանց տեսակները և  տեղակայման վայրերը:      |      |

|      |Քաղաքների, բնակավայրերի, արտադրական                    |      |

|      |կազմակերպությունների գլխավոր հատակագծերում հրդեհային   |      |

|      |անվտանգության պահանջները: Մարդկանց անվտանգության       |      |

|      |ապահովումը շենքերում, շինություններում հրդեհի դեպքում: |      |

|      |Տեխնիկական լուծումների տեսակները, մարդկանց             |      |

|      |պաշտպանությունը հրդեհներից: Արտադրական                 |      |

|      |կազմակերպությունների, շենքերի, շինությունների          |      |

|      |հրակայունությունը և  նրա բարձրացման մեթոդները: Հրդեհի  |      |

|      |ընթացքում մարդկանց և  կենդանիների տարահանումը:         |      |

|      |Նյութական միջոցների հեռացման և  պահպանման կարգը:       |      |

|      |Տարահանման ճանապարհների և  ելքերի հաշվարկը: Հրշեջ      |      |

|      |պաշտպանության կազմակերպումը: Պետական հրշեջ հսկողության |      |

|      |իրավունքները ու պարտականությունները: Հակահրդեհային     |      |

|      |կանխարգելիչ և  հրշեջ ջոկատները, նրանց արտոնությունները:|      |

|      |Ջեռուցման համակարգերին օդափոխական տեղակայանքների և     |      |

|      |գազամատակարարմանը ներկայացվող հակահրդեհային պահանջները:|      |

|______|_______________________________________________________|______|

|   ԳՀ.|ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ                               |      |

|______|_______________________________________________________|______|

|     1|Գիտահետազոտական աշխատանք կիսամյակներում                | 120  |

|______|_______________________________________________________|______|

|     2|Արտադրական պրակտիկա                                    |  30  |

|______|_______________________________________________________|______|

|     3|Նախաավարտական պրակտիկա                                 |  30  |

|______|_______________________________________________________|______|

|     4|Մագիստրոսի անհատական պարապմունք ղեկավարի հետ և         | 840  |

|      |ավարտական աշխատանքի կատարում                           |      |

|______|_______________________________________________________|______|

|     5|Մագիստրոսական ատենախոսության ձևավորում  և              | 900  |

|      |պաշտպանություն                                         |      |

|______|_______________________________________________________|______|

|      |ԸՆԴԱՄԵՆԸ                                               | 3600 |

._____________________________________________________________________.

 

V «280700-ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՃԱՐՏԱՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԱԳԻՍՏՐՈՍԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՅՈՒՐԱՑՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

16. «280700-Անվտանգությունն արտակարգ իրավիճակներում» մասնագիտությամբ ճարտարագիտության մագիստրոսի Ճարտարագիտության մագիստրոսի պատրաստման հիմնական կրթական ծրագրի յուրացման ժամկետը առկա (ցերեկային) ուսուցման ձևով 91 շաբաթ է (առանց հետավարտական արձակուրդի), որից`

1) տեսական ուսուցումը, ներառյալ մագիստրոսի

հետազոտական աշխատանքը 48 շաբաթ,

2) քննաշրջանները` 10 շաբաթ,

3) պրակտիկաները` 2 շաբաթ,

4) ամփոփիչ ատեստավորումը, ներառյալ ավարտական աշխատանքի պատրաստումը և պաշտպանությունը` 16 շաբաթ

5) արձակուրդները (առանց հետավարտականի)` 15 շաբաթ:

17. Մագիստրոսի պատրաստման հիմնական կրթական ծրագրի յուրացման ժամկետները հեռակա ուսուցման դեպքում երկարաձգվում են մինչև 0.5 տարի:

18. Ավարտական աշխատանքի կատարման ժամանակացույցը, ընթացիկ վերահսկման և ատեստավորման ձևը, պաշտպանության թույլատրման կարգը սահմանում է բուհը` հիմք ընդունելով կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից սահմանված կարգը, որը հաստատում է բուհի գիտական խորհուրդը:

19. Մագիստրոսի կրթական ծրագրով սովորողի ուսումնական բեռնվածքի առավելագույն ծավալը սահմանվում է շաբաթական 45 ժամ` ներառյալ լսարանային և արտալսարանային (ինքնուրույն) աշխատանքները:

20. Մագիստրոսի պատրաստման մասնագիտական ծրագրերի յուրացման ընթացքում առկա սովորողի լսարանային պարապմունքների ծավալը չպետք է գերազանցի շաբաթական 22 ժամը: Նշված ծավալում չեն ընդգրկվում ֆիզիկական դաստիարակության և ֆակուլտատիվ դասընթացների դասաժամերը: ՈՒսումնական տարվա տեսական ուսուցման տևողությունը 32 շաբաթ է:

21. Հեռակա ուսուցման ձևով սովորող մագիստրանտի համար պետք է ապահովվի տարեկան 25 ժամից ոչ պակաս ծավալով լսարանային պարապմունքները:

22. ՈՒսումնական տարվա արձակուրդները պետք է 12 շաբաթ լինեն, այդ թվում` 2 շաբաթից ոչ պակաս` ձմեռային քննաշրջանից հետո:

 

VI «280700-ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՃԱՐՏԱՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԱԳԻՍՏՐՈՍԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

23. Ճարտարագիտության մագիստրոսի պատրաստման հիմնական կրթական ծրագրի մշակմանը ներկայացվող պահանջները.

1) Սույն պետական կրթական չափորոշիչի հիման վրա բուհն ինքնուրույն է մշակում և հաստատում Ճարտարագիտության մագիստրոսի կրթական ծրագիրը:

Մագիստրանտի կողմից ընտրովի դասընթացների ուսումնառությունը պարտադիր է, իսկ նրանց ցանկը երաշխավորական բնույթ է կրում, որը կարող է փոփոխել կամ լրացնել բուհը:

ՈՒսումնական դասընթացի բաղադրիչների տեսակները (դասախոսություն, գործնական, սեմինար, լաբորատոր պարապմունքներ, գիտահետազոտական աշխատանք, պրակտիկաներ, ավարտական և կուրսային աշխատանքների խորհրդատվություն և այլն) և ծավալները` դասընթացին հատկացված դասաժամերի շրջանակում սահմանում է բուհը: ՈՒսուցման ողջ շրջանում ուսումնական ժամանակի ընդհանուր հաշվեկշռում ուսանողի տեսական ուսուցումը չպետք է ցածր լինի 40%-ից:

ՈՒսանողի գիտելիքի ստուգման և գնահատման համակարգի տեսակն ընտրում է բուհը:

Կուրսային աշխատանքը դիտարկվում է որպես դասընթացի ուսումնական բաղադրիչ և իրականացվում է այդ դասընթացին հատկացրած դասաժամերի հաշվին:

Մասնագիտության ուսումնական պլանով նախատեսված բոլոր ուսումնական դասընթացների, կուրսային և գիտահետազոտական աշխատանքների և պրակտիկաների համար պարտադիր է եզրափակիչ գնահատականի նշանակումը:

2) Ճարտարագիտության մագիստրոսի մասնագիտական կրթական ծրագրի գիտահետազոտական բաժնին ներկայացվում են հետևյալ պահանջները`

ա. Հիմնական և կիրառական հետազոտություններ,

բ. Որակի ցուցանիշների վերլուծություն, կանխատեսման և պլանավորման մեթոդների և ծրագրերի մշակում,

գ. Հետազոտությունների արդյունքների ներդրման առաջարկությունների մշակում,

դ. Փորձարարական և նախագծային աշխատանքներ,

ե. Նոր տեղեկատվական տեխնոլոգիաների հիմնավորում և կիրառում:

Ծրագրի գիտահետազոտական մասը պետք է պարունակի խնդիրների ցանկ, որոնք գիտագործնական և կիրառական նշանակություն ունեն մագիստրոսի գործունեության ոլորտների համար և ներկայացվում են որպես մասնագիտական ծրագրի կուրսային աշխատանքների թեմատիկ ցանկ:

3) Ճարտարագիտության մագիստրոսի հիմնական կրթական ծրագիրն իրականացնելու դեպքում բուհն իրավասու է`

ա. 5%-ի սահմաններում փոփոխել դասընթացների կրթաբլոկներին հատկացրած ժամաքանակները, իսկ առանձին դասընթացներին` մինչև 10%-ի սահմաններում,

բ. առանձին դասընթացների դասավանդումն իրականացնել հեղինակային դասախոսությունների, գործնական պարապմունքների, առաջադրանքների և գիտական սեմինարների ձևով` բուհի մշակած ծրագրերով, հաշվի առնելով բուհի գիտական դպրոցների մասնագիտական առանձնահատկությունները, դասախոսների հետազոտական ուղղվածությունը և հակումները, որոնք կապահովեն կրթաբլոկների դասընթացների թեմատիկայի լուսաբանումը` ուսանողների մասնագիտական կողմնորոշմանը համապատասխան:

4) ՈՒսուցումը մագիստրատուրայում իրականացվում է մագիստրանտի աշխատանքի անհատական ծրագրով, որը մշակվում է գիտական ղեկավարի և բուհի (ֆակուլտետի) մագիստրոսական ծրագրի գիտական ղեկավարի մասնակցությամբ, հաշվի առնելով նախորդ տարիներին մագիստրանտի կատարած հետազոտական աշխատանքի թեմատիկան և նրա գիտական նախասիրությունները: Մագիստրանտի աշխատանքի անհատական ծրագիրը հաստատում է ֆակուլտետի դեկանը:

24. ՈՒսումնական գործընթացի կադրային ապահովման պահանջները

«280700-Անվտանգությունն արտակարգ իրավիճակներում» ճարտարագիտության մագիստրոսի պատրաստման հիմնական կրթական ծրագրերի իրականացումը պետք է ապահովվի գիտամանկավարժական կադրերով, որոնք որպես կանոն, ունեն դասընթացների դասավանդման ուղղվածությանը համապատասխանող հիմնական կրթություն (առնվազն դիպլոմավորված մասնագետի կամ մագիստրոսի) և հետևողականորեն զբաղվում են հետազոտական և գիտամեթոդական գործունեությամբ: Մագիստրատուրայում դասավանդող դասախոսները պետք է ունենան գիտական աստիճան (գիտական կոչում, սպորտային բարձրագույն կարգ, արվեստի ոլորտի պատվավոր կոչում և այլն) կամ համապատասխան գործունեության ոլորտում հետազոտական աշխատանքի փորձ:

Գիտական աստիճան և կոչում ունեցող դասախոսները պետք է կազմեն պրոֆեսորադասախոսական կազմի 50%-ից ոչ պակասը:

Մագիստրանտի գիտական ղեկավարը պետք է ունենա գիտական աստիճան (գիտական կոչում) և կարող է իրականացնել մինչև 5 մագիստրանտի ղեկավարություն: Բուհի գիտխորհրդի որոշմամբ մագիստրոսական ծրագրերի գիտական ղեկավարներ կարող են նշանակվել թեկնածուի գիտական աստիճան ունեցող դոցենտներ, ովքեր ՀՀ ԲՈՀ-ից ստացել են ասպիրանտներ ղեկավարելու իրավունք: Մագիստրոսական ծրագրի գիտական ղեկավարը վերջին 5 տարիների ընթացքում պետք է ունենա թեկնածուական ատենախոսության պաշտպանած ասպիրանտ(ներ): Մագիստրանտների գիտական ղեկավարները մագիստրոսական ծրագրի թեմատիկայով պետք է վարեն գիտական հետազոտություններ, հրապարակեն գիտական հոդվածներ, ելույթներով հանդես գան գիտաժողովներում: Գիտական ղեկավարների գիտամանկավարժական գործունեությունը պետք է իրականացվի մագիստրոսական ծրագրերի հիմնական և հատուկ դասընթացների վարմամբ, ինչպես նաև այդ դասընթացների գիտամեթոդական ապահովմամբ:

25. ՈՒսումնական գործընթացի ուսումնամեթոդական ապահովման պահանջները.

Ճարտարագիտության մագիստրոսի պատրաստման հիմնական կրթական ծրագրերի իրականացումը պետք է ներառի մագիստրանտի կողմից դասընթացների լաբորատոր, գործնական (սեմինար) աշխատանքների կատարում (աշխատանքների ցանկը պարտադիր տրվում է) և որպես պարտադիր բաղադրիչ` համակարգիչներով կիրառական ծրագրային փաթեթների օգտագործմամբ գործնական առաջադրանքների և գիտահետազոտական աշխատանքների կատարում: Պարտադիր պահանջ է նաև անհրաժեշտ ինֆորմացիոն բազայի ստեղծումը, որն ապահովում է բարձրորակ մասնագետի, հետազոտողի և դասախոսի պատրաստումը, նրա մուտքը տարբեր ինֆորմացիոն աղբյուրներ, ներառյալ Internet-ը:

Համակարգչային գրաֆիկայի մագիստրոսի պատրաստման հիմնական կրթական ծրագրերի իրականացումը պետք է ապահովվի յուրաքանչյուր մագիստրանտի մուտքով դեպի գրադարանային ֆոնդեր և տվյալների բազաներ, որոնք ըստ բովանդակության համապատասխանում են հիմնական կրթական ծրագրով նախատեսված դասընթացների լրիվ ցանկից, նույն դասընթացների բաղադրիչներին (դասախոսություններ, գործնական, սեմինար և լաբորատոր պարապմունքներ, կուրսային, գիտահետազոտական և ավարտական աշխատանքների խորհրդատվություն, պրակտիկաների ծրագրեր) նվիրված մեթոդական ձեռնարկների և ցուցումների առկայությամբ, ինչպես նաև տեսալսողական, բազմամիջավայրային նյութերով և ցուցադրական ձեռնարկներով:

Բուհի գրադարանը պետք է հագեցված լինի մասնագիտության ուսումնական պլանով նախատեսված դասընթացների արդի ուսումնամեթոդական համալիրներով, մասնագիտությանը վերաբերվող պարբերականներով, ռեֆերատիվ հանդեսներով, նորմատիվ-իրավական ակտերով, գիտական և տեղեկատու գրականությամբ:

26. ՈՒսումնական գործընթացի նյութատեխնիկական ապահովման պահանջները

«280700-Անվտանգությունն արտակարգ իրավիճակներում» ճարտարագիտության մագիստրոսի պատրաստման հիմնական կրթական ծրագրիր իրականացնող բուհը պետք է ունենա նյութատեխնիկական բազա, որը համապատասխանում է գործող սանիտարահիգիենիկ նորմերին և հակահրդեհային կանոններին, ապահովում է օրինակելի ուսումնական պլաններով նախատեսված լաբորատոր, սեմինար, գործնական պարապմունքների և միջդասընթացային պատրաստման բոլոր ձևերի և մագիստրանտների հետազոտական աշխատանքների կատարումը:

27. Պրակտիկաների կազմակերպման պահանջները

Մագիստրոսական ծրագրով ուսուցման ընթացքում ընտրած մասնագիտացման գծով գործնական ունակությունների, ապագա աշխատավայրում հմտություններ և փորձառություններ ձեռք բերելու նպատակով կազմակերպվում են մագիստրանտների ուսումնական և արտադրական, (գիտահետազոտական և գիտամանկավարժական, կլինիկական և այլն) պրակտիկաներ:

Պրակտիկաների կազմակերպմանը ներկայացվող պահանջները ձևակերպվում են բուհի կողմից` ելնելով մագիստրոսի պատրաստման մասնագիտական կրթական ծրագրի բովանդակությունից, իսկ պրակտիկաները կարող են իրականացվել`

1) բուհի մասնագիտական ամբիոններում (գիտահետազոտական և գիտամանկավարժական պրակտիկաներ),

2) կազմակերպաիրավական տարբեր ձևերի և համապատասխան ուղղության գիտահետազոտական կազմակերպություններում (գիտահետազոտական պրակտիկա),

3) պետական և տարածքային կառավարման մարմիններում (նույնը),

4) բնագավառի հասարակական և կազմակերպաիրավական տարբեր ձևերի կազմակերպությունների հետազոտական բաժիններում (նույնը),

5) այլ բուհերի համապատասխան ամբիոններում և հետազոտական լաբորատորիաներում (գիտամանկավարժական և գիտահետազոտական պրակտիկա):

Բուհն իրավունք ունի թույլատրել ուսուցումը աշխատանքի հետ համատեղող մագիստրանտի պրակտիկայի անցկացումը աշխատավայրում` նախապես կազմված անհատական ծրագրով, եթե նրա աշխատանքի բնույթը համապատասխանում է բուհում ուսումնառած մասնագիտությանը:

 

VII «280700-ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՃԱՐՏԱՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԱԳԻՍՏՐՈՍԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

28. Մագիստրոսի մասնագիտական պատրաստվածությանը ներկայացվող պահանջները

1) «280700-Անվտանգությունն արտակարգ իրավիճակներում» ճարտարագիտության մագիստրոսը պետք է կարողանա լուծել իր որակավորմանը համապատասխանող խնդիրներ, որոնք ներառում են հետևյալ պահանջները.

ա. արտադրական կազմակերպությունների տեխնոլոգիական գործընթացների կազմակերպման, կառավարման, արտադրական անվտանգության և աշխատանքի պաշտպանության վիճակի վերլուծություն,

բ. արտադրական անվտանգության և աշխատանքի պաշտպանության հարցերի հետագա զարգացման կանխատեսում, պլանավորում, խնդիրների մշակում և ներդրում,

գ. արտակարգ իրավիճակներում արտադրական համալիրի օբյեկտների աշխատանքների կայունության ապահովման հեռանկարային ծրագրերի մշակում` առաջավոր փորձի վերլուծման տեղայնացման միջոցով:

դ. ելակետ ընդունելով արտադրական անվտանգության մակարդակի բարձրացումը` արտադրական պրոցեսներում օգտագործվող մեքենաների և սարքավորումների կատարելագործում և ունիվերսալացում,

ե. հեռանկարային` տեսական և կիրառական բնույթի գիտական ուղղությունների պլանավորում, կապված տեխնոլոգիական գործընթացների անվտանգության բարձրացման, արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման և փրկարարական և վթարային-վերականգնողական աշխատանքների արդյունավետության բարձրացման հետ:

զ. ինքնուրույն գիտահետազոտական և գիտամանկավարժական գործունեություն վարելու փորձառություն,

է. գիտափորձի ծրագրավորման, կազմակերպման և իրականացման մեթոդներ,

ը. համակարգչային եղանակով խմբագրման, ինֆորմացիայի հավաքման, մշակման, պահպանման, փոխանցման և պաշտպանության մեթոդներ,

թ. գիտության և մասնագիտական կրթության բնագավառների ինֆորմացիոն և հեռահաղորդակցական տեխնոլոգիաներ,

ժ. ֆիզիկական գործընթացների և երևույթների մաթեմատիկական և համակարգչային մոդելավորման մեթոդներ,

ժա. հետազոտության արդյունքների մշակման և գիտական մամուլում հրապարակման, ինչպես նաև գիտական ակնարկների, ռեֆերատների, հաշվետվությունների և ելույթների ձևակերպման մեթոդներ,

ժբ. գիտատեխնիկական ինֆորմացիայի ձևակերպման գործող չափորոշիչների և նորմատիվներ,

ժգ. մասնագիտական կրթության կազմակերպական ձևերի և մեթոդների տիրապետում:

ժդ. խոր մասնագիտական գիտելիքներ պահանջող գիտահետազոտական և գիտամանկավարժական գործունեությունում ծագած հիմնախնդիրների ձևակերպում և լուծում,

ժե. հետազոտությունների որոշակի խնդիրներ լուծելու անհրաժեշտությունից ելնելով` դրանց իրականացման մեթոդների ընտրություն, ձևավորում, կատարելագործում կամ նորերի առաջադրում,

ժզ. տվյալների բազաների, ծրագրային փաթեթների, ինչպես նաև բազմամիջավայրային համակարգերի արդյունավետ օգտագործում,

ժէ. արդի ինֆորմացիոն տեխնոլոգիաների կիրառմամբ` մասնագիտական գրականության մշակում և մատենագրական աշխատանքների վարում,

ժը. ստացված տվյալների մշակման արդյունքով և գրական աղբյուրների հաշվառմամբ` արդյունքների վերլուծություն, ըմբռնում և իմաստավորում,

ժթ. խմբագրման և մամուլի արդի պահանջների ապահովմամբ` գիտական ակնարկների, ռեֆերատների, ելույթների թեզերի, հաշվետվությունների և գիտական հոդվածների ձևակերպման ունակություններ:

2) Մագիստրոսի պատրաստման մասնագիտական ծրագրի գիտահետազոտական բաժնին ներկայացվող պահանջները սահմանում է բուհը:

29. Ճարտարագիտության մագիստրոսի ամփոփիչ ատեստավորման պահանջները

1) «280700-Անվտանգությունն արտակարգ իրավիճակներում» մասնագիտությամբ ճարտարագիտության մագիստրոսի ամփոփիչ ատեստավորումը ներառում է` ավարտական աշխատանքի պաշտպանությունը, որը թույլ է տալիս բացահայտելու մագիստրոսի տեսական և գործնական պատրաստությունը սույն պետական կրթական չափորոշիչով սահմանված մասնագիտական խնդիրների լուծման բնագավառում: Ամփոփիչ ատեստավորման բաղադրիչները պետք է լրիվ համապատասխանեն մագիստրոսի պատրաստման հիմնական կրթական ծրագրին: Նշված բաղադրիչների ընտրության ժամանակ անհրաժեշտ է ղեկավարվել հետևյալով`

ա. Ամփոփիչ ատեստավորման հիմնական պարտադիր մասը ավարտական աշխատանքի պաշտպանությունն է,

բ. բաղադրիչների բովանդակությունը և դրանց իրականացման կարգը ընդունում է բուհի գիտխորհուրդը:

2) «280700-Անվտանգությունն արտակարգ իրավիճակներում» մասնագիտությամբ ճարտարագիտության մագիստրոսի ավարտական աշխատանքին ներկայացվող պահանջները.

«280700-Անվտանգությունն արտակարգ իրավիճակներում» մասնագիտությամբ ճարտարագիտության մագիստրոսի ավարտական աշխատանքը ավարտուն տեսական կամ փորձարարական հետազոտական աշխատանք է, կապված գիտության և տեխնիկայի տվյալ բնագավառին առնչվող արդի և հրատապ խնդիրների լուծմանը, որը բխում է մագիստրոսի պատրաստման հիմնական կրթական ծրագրի առանձնահատկություններից և պահանջներից:

Մագիստրոսական ատենախոսությունը, որը բարձրագույն մասնագիտական կրթության եզրափակիչ փուլն է բնորոշում և պետք է ապահովի ոչ միայն մագիստրոսի ընդհանուր ակադեմիական պատրաստականության աստիճանը, այլ նաև ընտրած մասնագիտության ոլորտում նրա մեթոդաբանական պատկերացումների և մեթոդական փորձառությունների ընդհանրությունը:

Բովանդակային առումով ավարտական աշխատանքը պետք է`

ա. ներկայացվի որպես բնագավառի հիմնահարցերից մեկին վերաբերող հետազոտություն, որում մագիստրանտը բացահայտում է իր տեսական գիտելիքները և գործնական ունակությունները, որոնք թույլ են տալիս իրեն ինքնուրույն լուծելու մասնագիտական բնույթի խնդիրներ,

բ. արտացոլի մագիստրոսի կողմից գիտական և համակարգային վերլուծության մեթոդների յուրացման աստիճանը, ունակությունը` կատարելու տեսական ընդհանրացումներ և գործնական եզրակացություններ, հիմնավորված առաջարկություններ և երաշխավորություններ բնագավառի հիմնահարցերի լուծման կատարելագործման վերաբերյալ,

գ. կրի ստեղծագործական բնույթ` հավաստի վիճակագրական տվյալների օգտագործմամբ,

դ. բացահայտի մագիստրոսի պատրաստության աստիճանը ինքնուրույն աշխատելու արդյունաբերական և շինարարական ոլորտներում:

ե. համապատասխանի նյութի տրամաբանված և հստակ շարադրման պահանջներին և հենվի հավաստի փաստերի վրա,

զ. արտացոլի մագիստրանտի ունակությունը` օգտագործել տեղեկատվության որոնման, ընտրության, համակարգման և մշակման արդի մեթոդներ, աշխատել բնագավառի նորմատիվ-իրավական ակտերի հետ,

է. ձևավորված լինի հրատարակչական արդի նորմատիվներին և պահանջներին համապատասխան, ունենա հետազոտական աշխատանքի հաշվետվությանը բնորոշ կառուցվածք և 60-70 էջ համակարգչային շարվածքի ծավալ, ինչպես նաև հավելվածներ:

Ավարտական աշխատանքների թեմատիկան սահմանում է մասնագիտական ամբիոնը:

Թեմաների ընտրությունը և մագիստրանտների գիտական ղեկավարների նշանակումը կատարվում է 1-ին կիսամյակի 1-ին շաբաթվա ընթացքում:

Ավարտական աշխատանքի կառուցվածքին, բովանդակությանը և ծավալին ներկայացվող պահանջները սահմանում է բուհը, սույն պետական կրթական չափորոշիչին համաձայն:

Ավարտական աշխատանքի կատարման ժամանակացույցը, ընթացիկ վերահսկման և ատեստավորման ձևը, պաշտպանության թույլատրման կարգը սահմանում է բուհը` հիմք ընդունելով կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից սահմանած կարգը, որը հաստատում է բուհի գիտական խորհուրդը:

 

ՄԱԳԻՍՏՐՈՍԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

 

«280700-Անվտանգությունն արտակարգ իրավիճակներում»

 

._______________________________________________________________________

|ԿՈՒՐՍ|Սեպտեմբեր |29 |Հոկտեմբեր  |Նոյեմբեր  |Դեկտեմբեր |29 |Հունվար    |

|     |__________|IX |___________|__________|__________|XII|___________|

|     |1 8  15 22|   |6  13 20 27|3 10 17 24|1 8  15 22|   |5  12 19 26|

|     |          | 5 |           |          |          | 4 |           |

|     |7 14 21 28| X |12 19 26 2 |9 16 23 30|7 14 21 28| I |11 18 25 1 |

|_____|__________|___|___________|__________|__________|___|___________|

|  1  | |  |  |  |   |  |  |  |  | |  |  |  | |  |  |= | = |= |..|..|..|

|     | |  |  |  |   |  |  |  |  | |  |  |  | |  |  |  |   |  |..|..|..|

|_____|_|__|__|__|___|__|__|__|__|_|__|__|__|_|__|__|__|___|__|__|__|__|

|  2  | |  |  |  |   |  |  |  |  | |  |  |  | |  |  |= | = |= |..|..|..|

|     | |  |  |  |   |  |  |  |  | |  |  |  | |  |  |  |   |  |..|..|..|

._______________________________________________________________________

.______ ___________________________________________________________________

|ԿՈՒՐՍ| |Փետրվար   |Մարտ      |30 |Ապրիլ   |27|Մայիս      |Հունիս     |29 |

|     | |__________|__________|III|________|IV|___________|___________|VI |

|     | |2 9  16 23|2 9  16 23|   |6  13 20|  | 4 11 18 25|1   8 15 22|   |

|     | |          |          | 5 |        |3 |           |           | 5 |

|     | |8 15 22 1 |8 15 22 29|IV |12 19 26|V |10 17 24 31|7  14 21 28|VII|

|_____| |__________|__________|___|________|__|___________|___________|___|

|  1  | | |  |  |  | |  |  |  |   |  |  |  |  |  |  |  |..|..|..|..|X | = |

|     | | |  |  |  | |  |  |  |   |  |  |  |  |  |  |  |..|..|..|..|  |   |

|_____| |_|__|__|__|_|__|__|__|___|__|__|__|__|__|__|__|__|________________

|  2  | |*|. |. |. |.|. |. |. | . |. |. |. |. |. |. |. |. |

.______ ___________________________________________________________________

._____________________________________________________________________.

|ԿՈՒՐՍ|Հուլիս     |Օգոստոս   |տեսա|Քննա-|Արտադ.|Նախաա-|Ավարտ.|Արձա-|ԸՆ|

|     |___________|__________|կան |շրջան|պրակտ.|վարտա-|աշխա- |կուրդ|ԴԱ|

|     | 6 13 20 27|3 10 17 24|ու- |     |      |կան   |տանք  |     |ՄԵ|

|     |           |          |սու-|     |      |պրակտ.|      |     |ՆԸ|

|     |12 19 26 2 |9 16 23 31|ցում|     |      |      |      |     |  |

|_____|___________|__________|____|_____|______|______|______|_____|__|

|  1  |= |= |= |= |=|= |= |= | 32 |  7  |   1  |   -  |  -   |  12 |52|

|_____|______________________|____|_____|______|______|______|_____|__|

|  2  |                      | 16 |  3  |   -  |   1  |  16  |  3  |39|

._____________________________________________________________________.

 

.__.              .__.                            .__.

|  | Տեսական      |. | Մագիստ. ատենախոսության     |X | Արտադրական

.__. ուսուցում    .__. կատարում և  պաշտպանություն .__. պրակտիկա

.__.                                              .__.

|..| Քննաշրջան                                    |* | Նախաավարտական

|..|                                              .__. պրակտիկա

.__.

.__.

|= | Արձակուրդ

.__.

 

-----------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
Կրթության, գիտ, մշակ, սպորտ նախ.
24.11.2010
N 1641-Ն
Հրաման