Սեղմել Esc փակելու համար:
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0695.301198

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 նոյեմբերի 1998 թվականի թիվ 695

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. «Բնական բուժիչ պաշարների, բուժիչ-առողջարարական վայրերի և առողջարանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մշակման նպատակով ստեղծելու աշխատանքային խումբ հետևյալ կազմով`

 

   Կ. Հայրապետյան      - ՀՀ կառավարության աշխատակազմի

                         սոցիալական հարցերի վարչության պետ

                         (աշխատանքային խմբի ղեկավար)

 

   Ֆ. Զաքարյան         - ՀՀ տարածքային կառավարման նախարարի

                         տեղակալ

 

   Ռ. Մարտիրոսյան      - Հայկուրորտխորհրդի նախագահ

 

   Գ. Տոռոզյան         - ՀՀ կառավարության աշխատակազմի իրավաբանական

                         վարչության գլխավոր մասնագետ

 

   Ս. Սարգսյան         - ՀՀ ֆինանսների և  էկոնոմիկայի նախարարության

                         տնտեսական քաղաքականության մշակման գլխավոր

                         վարչության պետ

 

   Գ. Սայադյան         - ՀՀ առողջապահության նախարարության բուժական

                         ծառայությունների համակարգման գլխավոր վարչության

                         պետ

 

   Գ. Բակունց          - ՀՀ գյուղատնտեսության նախարարության

                         գյուղատնտեսական հումքի վերամշակման, պարենային

                         շուկաների և միջազգային առևտրի կազմակերպման

                         վարչության պետ

 

   Ժ. Էլոյան           - ՀՀ քաղաքաշինության նախարարության

                         քաղաքաշինության քաղաքականության վարչության

                         պետ

 

   Ս. Շաշիկյան         - ՀՀ բնապահպանության նախարարության

                         կենսառեսուրսների պահպանության վարչության պետ

 

2. Աշխատանքային խմբին` 1999 թվականի հունվար ամսին ապահովել սույն օրենքի նախագծի քննարկումը Հայաստանի Հանրապետության կառավարությունում:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
30.11.1998
N 695
Որոշում