Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՆՁՆԱԳՐԵՐ ՏԱԼՈՒ, ՀԱՇ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՆՁՆԱԳՐԵՐ ՏԱԼՈՒ, ՀԱՇՎԱՌԵԼՈՒ ԵՎ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

08.01.2024 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   25.02.2011  -ից մինչեւ   08.01.2024  -ը:
 

(ուժը կորցրել է 21.12.2023 թիվ 3471-Ն հրաման)

i

104.0757.250111

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «25»        01            2011 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10411036

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

29 դեկտեմբերի 2010 թվականի Հ. 2/757-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՆՁՆԱԳՐԵՐ ՏԱԼՈՒ, ՀԱՇՎԱՌԵԼՈՒ ԵՎ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 50-րդ հոդվածի 3-րդ մասով,

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության դիվանագիտական անձնագրեր տալու, հաշվառելու և հետ վերցնելու կարգը` համաձայն հավելված 1-ի:

2. Հաստատել «Դիմում դիվանագիտական անձնագիր տալու մասին» ձևը` համաձայն հավելված 2-ի:

3. Հաստատել դիվանագիտական անձնագրերի հաշվառման սեղանամատյանի ձևը` համաձայն հավելված 3-ի:

4. Սույն հրամանով հաստատված կարգը ներկայացնել ի գիտություն Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով, Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ, Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարան:

5. Սույն հրամանի կատարման պատասխանատվությունը դնել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի հյուպատոսական վարչության անձնագրային բաժնի վարիչի վրա:

6. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել հյուպատոսական վարչության պետին և ոլորտը համակարգող նախարարի համապատասխան տեղակալին:

i

7. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության արտաքին գործքերի նախարարի 2010 թվականի հոկտեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության դիվանագիտական անձնագրեր տալու, հաշվառելու և հետ վերցնելու կարգը սահմանելու մասին» N 2/608-Ն հրամանը:

 

Հավելված 1

ՀՀ արտաքին գործերի

նախարարի

2010 թ. դեկտեմբերի 29-ի

Հ. 2/757-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՆՁՆԱԳՐԵՐ ՏԱԼՈՒ, ՀԱՇՎԱՌԵԼՈՒ ԵՎ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության դիվանագիտական անձնագիրը (այսուհետ` դիվանագիտական անձնագիր) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից տրվում է «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածում, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 9-րդ մասում նշված անձանց:

Դիվանագիտական անձնագիրը համակարգչային տպագրության եղանակով լրացվում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հյուպատոսական վարչությունում (այսուհետ` հյուպատոսական վարչություն):

Դիվանագիտական անձնագիրը տրվում է առավելագույնը երկու աշխատանքային օրվա ընթացքում: Դիվանագիտական անձնագրերի պահպանման, լրացման, գրանցամատյանի վարման համար պատասխանատու է հյուպատոսական վարչության անձնագրային բաժնի վարիչը, իսկ նրա բացակայության դեպքում հյուպատոսական վարչության պետի հանձնարարությամբ նույն բաժնի աշխատակիցներից որևէ մեկը:

2. Դիվանագիտական անձնագրերի վավերականության ժամկետը հինգ տարի է: Օգտագործման համար պիտանի դիվանագիտական անձնագրերի վավերականության ժամկետը կարող է երկարաձգվել մինչև հինգ տարի ժամկետով: Երկարաձգման մասին համակարգչային տպագրության եղանակով «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության նշումների համար»» էջում լատինատառ կատարվում է «THE VALIDITY OF THE PASSPORT IS EXTENDED UNTIL...» (ԴԸ ՎԱԼԻԴԻԹԻ ՕՖ ԴԸ ՊԱՍՍՊՈՐՏ ԻԶ ԷՔՍՏԵՆԴԵԴ ԱՆՏԻԼ...) գրառումը, այն ամրագրվում է հյուպատոսական վարչության կնիքով և հյուպատոսական վարչության պետի, իսկ նրա բացակայության դեպքում` հյուպատոսական վարչության անձնագրային բաժնի պետի ստորագրությամբ: Վերը նշված էջում տեղ չլինելու դեպքում, երկարաձգման մասին նշումը կատարվում է անձնագրի հաջորդ ազատ էջում:

 

II. ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՆՁՆԱԳՐԵՐ ՏԱԼՈՒ ԵՎ ՀԱՇՎԱՌԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

3. Դիվանագիտական անձնագրերը տրվում են`

1) «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածում, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 9-րդ մասում նշված անձանց, բացառությամբ սույն կետի 2-րդ, 3-րդ և 4-րդ ենթակետում նշվածները, համապատասխան մարմնի աշխատակազմի ղեկավարի` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարին ուղղված գրության հիման վրա:

2) Դիվանագետներին` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարին ուղղված դիվանագետի ստորաբաժանման ղեկավարի զեկուցագրի հիման վրա, իսկ նրանց ընտանիքների անդամներին` դիվանագետների` «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասի և 32-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմին ծառայության մեկնելու դեպքում` արտաքին գործերի նախարարի համապատասխան հրամանի հիման վրա:

3) «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասում նշված անձանց և նրանց ընտանիքների անդամներին` համապատասխան պետական կառավարման մարմնի աշխատակազմի ղեկավարի` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարին ուղղված գրության հիման վրա:

4. Դիվանագիտական անձնագիր ստանալու համար հյուպատոսական վարչություն անհրաժեշտ է ներկայացնել.

1) սույն կարգի 3-րդ կետում նշված` անձնագիր ստանալու հիմք հանդիսացող համապատասխան պետական կառավարման մարմնի աշխատակազմի ղեկավարի գրությունը կամ արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարի գրավոր ցուցումը, որոնք նախապես գրանցվում են նախարարության քարտուղարության ընդհանուր բաժնում,

2) դիմում դիվանագիտական անձնագիր տալու մասին (հավելված 2),

3) համաքաղաքացիական անձնագրի պատճենը,

4) 35 x 45 մմ չափսի երկու լուսանկար (գունավոր, սպիտակ կամ առավել բաց ֆոնի վրա),

5) ընտանիքի անդամների համար, առաջին անգամ դիվանագիտական անձնագիր ստանալու դեպքում, լրացուցիչ ներկայացվում է ամուսնության վկայական` կնոջ կամ ամուսնու դեպքում, կամ ծննդյան վկայական` 16 տարեկանը չլրացած երեխաների դեպքում:

5. Հյուպատոսական վարչության պատասխանատու աշխատակիցն առավելագույնը երկու աշխատանքային օրվա ընթացքում ստուգում է սույն կարգի 4-րդ կետում նշված ներկայացված փաստաթղթերի փաթեթի ամբողջականությունը և տպագրում է անձնագիրը: Եթե ներկայացված փաստաթղթերն ամբողջական չեն և/կամ ճիշտ չեն կազմված, փաթեթը հյուպատոսական վարչությունում ստանալու օրվանից երկու աշխատանքային օրվա ընթացքում դիմողին բանավոր տեղեկացվում է դրա վերաբերյալ, միաժամանակ նշելով բացակայող փաստաթղթերը ներկայացնելու կամ անճշտությունները վերացնելու անհրաժեշտությունը:

Անձնագիրը տպագրելու համար ներկայացված փաստաթղթերից և տպագրված անձնագրի պատճենից կազմվում են գործեր, որոնք պահպանվում են հյուպատոսական վարչությունում` դասակարգված առանձին թղթապանակում ըստ անձնագրի տպագրման ամսաթվի, ամսի, տարեթվի` հետագայում արխիվացնելու նպատակով:

6. Դիվանագիտական անձնագրի «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության նշումների համար» էջում կարող է նշվել անձնագիրը կրողի պաշտոնը (անգլերեն լեզվով):

7. Տպված դիվանագիտական անձնագրերն անմիջապես հաշվառվում են էլեկտրոնային և էջակալած գրանցամատյաններում (այսուհետ` գրանցամատյաններ) (հավելված 3):

8. Տպագրված անձնագիրը հյուպատոսական վարչության պատասխանատու աշխատակցի կողմից հանձնվում է անվանատիրոջը կամ նրա ներկայացուցչին: Անձնագիրը ստացողը (անվանատերը կամ ներկայացուցիչը) հաստատում է անձնագիրը ստանալու փաստն իր ստորագրությամբ էջակալված գրանցամատյանում «նշումներ» մասում: Ստորագրության հետ նշվում է նաև օրը, ամիսը և տարեթիվը: Դիվանագիտական անձնագիր տալու մասին դիմումի 9-րդ և 10-րդ կետերում ստորագրում է անվանատերը:

 

III. ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՆՁՆԱԳՐԻ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՎԱՎԵՐ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

9. Պաշտոնավարության ավարտից հետո համապատասխան պաշտոնատար անձինք իրենց դիվանագիտական անձնագրերը տասնօրյա ժամկետում անձամբ կամ իրենց ներկայացուցիչների միջոցով հանձնում են հյուպատոսական վարչություն` ի պահ:

10. Օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմնում դիվանագետի ծառայության ավարտից հետո նրա ընտանիքի անդամներն իրենց դիվանագիտական անձնագրերը տասնօրյա ժամկետում հանձնում են ի պահ հյուպատոսական վարչություն:

11. Սույն կարգի 8-րդ և 9-րդ կետերի պահանջներին համապատասխան, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն չհանձնված, ինչպես նաև կորած դիվանագիտական անձնագրերը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը 20 աշխատանքային օր հետո հայտարարում է անվավեր:

Այդ մասին երեք աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացվում են Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմինները (Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ոստիկանությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը) և օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչություններն ու հյուպատոսական հիմնարկները:

12. Ժամկետանց դիվանագիտական անձնագրերը հանձնվում են ի պահ հյուպատոսական վարչություն, կամ անվանատիրոջ ցանկության դեպքում կարող են թողնվել իրեն:

13. Անձնագրի կորստի մասին անվանատերը կորուստը հայտնաբերելու պահին գրավոր տեղեկացնում է արտաքին գործերի նախարարությանը: Սույն կարգի 3-5 կետերում սահմանված կարգով նրան տրվում է նոր անձնագիր:

14. Տպագրման ժամանակ խոտանված դիվանագիտական անձնագրերի մասին անմիջապես «խոտանված է» նշում է կատարվում գրանցամատյաններում և խոտանված դիվանագիտական անձնագրի գրքույկը մարվում է դակելով կամ երկու անկյունները կտրելով: Դրա առաջին էջի վրայի համարը կտրվում է և սոսնձվում անձնագիր տալու մասին դիմումի (Ձև 1) հակառակ երեսում: Սոսնձված համարի կողքին կատարվում է «խոտանված է» նշումը:

Նույն եղանակով մարվում են նաև օգտագործման համար ոչ պիտանի դարձած, սակայն վավերականության ժամկետի մեջ գտնվող դիվանագիտական անձնագրերը:

15. Կորած և այնուհետև գտնված դիվանագիտական անձնագրերը հանձնվում են հյուպատոսական վարչություն:

16. Պաշտոնավարության ավարտից հետո հյուպատոսական վարչություն ի պահ հանձնված, կորած և անվավեր հայտարարված, այնուհետև գտնված և հյուպատոսական վարչություն հանձնված, խոտանված և օգտագործման համար ոչ պիտանի դարձած, հյուպատոսական վարչություն ի պահ հանձնված ժամկետանց դիվանագիտական անձնագրերը երկու տարին մեկ անգամ ակտավորվում են արտաքին գործերի նախարարի հրամանով ստեղծվող` հյուպատոսական վարչության առնվազն երեք աշխատակիցներից բաղկացած հանձնաժողովի կողմից և ոչնչացվում այրման կամ մանրացման եղանակով: Ոչնչացման ակտը հաստատվում է հյուպատոսական վարչության պետի կողմից և պահվում հյուպատոսական վարչության անձնագրային բաժնի վարիչին վստահված չհրկիզվող պահարանում:

 

Հավելված 2

 

ԴԻՄՈՒՄ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՆՁՆԱԳԻՐ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Խնդրում եմ ինձ դիվանագիտական անձնագիր տալ _________________________

նշել ինչ կապակցությամբ

Իմ մասին հայտնում եմ հետևյալ տեղեկությունները.

1.__________________ 2.__________________ 3.__________________

        ազգանունը                   անունը          հայրանունը

__________________   __________________

        surname(s)              name                   

 

4. Ծնվել եմ ___ ______ թ. ____________________________

երկիրը, մարզը, քաղաքը, գյուղը

 

    ________________     5. Սեռը _________  6. Անձնական նիշը __________

                     

7. Ազգությունը ____  8. Բնակության վայրը ___________________________

մարզը. քաղաքը. գյուղը. փողոցը,

շենքը, բնակարանը

___________________________________ 9. Դիմող _______________________

ստորագրություն

 

._____________.   10. Հիմք ընդունելով ______________________________

|             |             փաստաթղթի անունը, երբ, ում կողմից է տրվել

|             |   __________________________________________________

|             |   քաղ.______________տալ____________սերիայի

|             |   N_____________ անձնագիրը ____________թ.

|             |

|             |   Հյուպատոսական վարչության պետ _____________________

._____________.                              ստորագրության, ազգանուն

 

Ստացա____________ ____ _______________թ.

 

Հավելված 3

 

Դիվանագիտական անձնագրերի հաշվառման գրանցամատյան

.__________________________________________________________________.

|Գրանցման|Փաթեթը   |Տրման |Անձնագրի|Ազգանունը,|Պաշ-|Անձնագրի|Նշում-|

|հերթական|հյուպատո-|օրը,  |համարը  |անունը,   |տոնը|գործո-  |ներ   |

|համարը  |սական    |ամիսը,|        |հայրանունը|    |ղության |      |

|        |վարչու-  |տարե- |        |          |    |ժամկետը |      |

|        |թյունում |թիվը  |        |          |    |        |      |

|        |ստանալու |      |        |          |    |        |      |

|        |օրը,     |      |        |          |    |        |      |

|        |ամիսը,   |      |        |          |    |        |      |

|        |տարեթիվը |      |        |          |    |        |      |

|________|_________|______|________|__________|____|________|______|

|   1    |    2    |  3   |   4    |   5      | 6  |   7    |  8   |

.__________________________________________________________________.

 

 

pin
Արտաքին գործերի նախարարություն
29.12.2010
N 2/757-Ն
Հրաման