041.0707.041298
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
 
4 դեկտեմբերի 1998 թվականի թիվ 707
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքի մոր և մանկան առողջարանում 1998 թվականի դեկտեմբերի 3-ին տեղի ունեցած պայթյունի պատճառների ուսումնասիրման և տեղում հետևանքների վերացման անհետաձգելի աշխատանքները կազմակերպելու նպատակով`
1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության կառավարական հանձնաժողով և հաստատել դրա հետևյալ կազմը`
 
    Դ. Զադոյան          - ՀՀ տարածքային կառավարման և  օպերատիվ հարցերի
                          նախարար (հանձնաժողովի նախագահ)
 
    Հ. Նիկողոսյան       - ՀՀ առողջապահության նախարար
 
    Վ. Հարությունյան    - ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ
                          իրավիճակների վարչության պետ
 
    Ս. Թովմասյան        - ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ
 
    Հ. Վարյան           - ՀՀ ներքին գործերի և  ազգային անվտանգության
                          նախարարի տեղակալ
 
    Պ. Մանուկյան        - ՀՀ Վայոց ձորի մարզպետ
 
    Ա. Արսենյան         - Ջերմուկի քաղաքապետ
 
2. Հայաստանի Հանրապետության կառավարման հանձնաժողովին` մեկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ աղետի հետևանքների վերացման միջոցառումների և տուժողներին փոխհատուցումներ տալու վերաբերյալ: