Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԲԵՐ ՈԼՈՐՏՆԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՀ-ՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԲԵՐ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ...

 

 

041.0709.041298

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 դեկտեմբերի 1998 թվականի թիվ 709

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԲԵՐ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՇՏԱԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մայիսի 15-ի «Հայաստանի Հանրապետությունում հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման մի շարք միջոցառումների մասին» թիվ 298 որոշմամբ հաստատված` գործունեության տարբեր ոլորտներում հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման աշխատանքները համակարգելու նպատակով`

1. Ստեղծել հանրապետական շտաբ և հաստատել դրա հետևյալ կազմը`

 

   Դ. Զադոյան          - ՀՀ տարածքային կառավարման և  օպերատիվ հարցերի

                         նախարար (հանձնաժողովի նախագահ)

 

   Հ. Հարությունյան    - ՀՀ ներքին գործերի և  ազգային անվտանգության

                         նախարարի առաջին տեղակալ

 

   Մ. Ձավարյան         - ՀՀ արդյունաբերության և  առևտրի  նախարարի

                         առաջին տեղակալ

 

   Ղ. Մեհրաբյան        - ՀՀ կառավարությանն առընթեր ստանդարտացման,

                         չափագիտության և սերտիֆիկացման վարչության

                         պետ

 

   Ա. Ալավերդյան       - ՀՀ հարկային տեսչության պետի տեղակալ

 

   Ա. Զալինյան         - ՀՀ կառավարությանն առընթեր տեղեկատվության և

                         գրահրատարակչության վարչության պետի տեղակալ

 

   Գ. Արզումանյան      - ՀՀ ֆինանսների և  էկոնոմիկայի նախարարության

                         վարչության պետ

 

   Կ. Խանգելդյան       - ՀՀ կառավարության աշխատակազմի խորհրդատու

 

   Ս. Համբարձումյան    - ՀՀ տարածքային կառավարման և  օպերատիվ

                         հարցերի նախարարի օգնական

 

2. Հանրապետական շտաբին` 7-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել առաջարկություն գործունեության տարբեր ոլորտներում հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման աշխատանքների վերաբերյալ:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
04.12.1998
N 709
Որոշում