041.0711.041298
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
4 դեկտեմբերի 1998 թվականի թիվ 711
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԿՐԱՍՆՈՅԱՐՍԿ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԱՍԻՆ
1. Կրասնոյարսկի երկրամասի նահանգապետ Ա. Լեբեդի հրավերով 1998 թվականի դեկտեմբերի 9-12-ը Կրասնոյարսկ գործուղել Հայաստանի Հանրապետության պատվիրակություն հավելվածի:
2. Ընդունել ի գիտություն, որ Հայաստանի Հանրապետության պատվիրակության գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն Հայաստանի Հանրապետության համապատասխան կազմակերպությունների հաշվին` փաստացի կատարված ծախսերը հիմնավորվող փաստաթղթերին համապատասխան:
3.Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` լուծել Հայաստանի Հանրապետության պատվիրակության Կրասնոյարսկ մեկնելու հետ կապված հարցերը:
Հավելված
ՀՀ վարչապետի 1998թ.
դեկտեմբերի 4-ի թիվ 711
որոշման
ԿԱԶՄ
1998 թվականի դեկտեմբերի 9-12--ը Կրասնոյարսկ մեկնող
Հայաստանի Հանրապետության պատվիրակության
Դ. Զադոյան - ՀՀ տարածքային կառավարման և օպերատիվ հարցերի
նախարար (հանձնաժողովի նախագահ)
Գ. Շահբազյան - Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի
Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան
Է. Դևոնդյան - ՀՀ կառավարությանն առընթեր հատուկ
ծրագրերի վարչության պետ
Մ. Ձավարյան - ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարի
առաջին տեղակալ
Խ. Դումիկյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ
Գ. Ղազարյան - Երևանի քաղաքապետարանի քարտուղար
Հ. Աբրահամյան - Արարատի մարզպետ