041.0149.010311
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
1 մարտի 2011 թվականի N 149-Ա
Դ. ԲԵՋԱՆՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան`
1. Հայ անվանի քանդակագործ Դավիթ Բեջանյանի մահվան կապակցությամբ ստեղծել կառավարական հանձնաժողով` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել թաղման հետ կապված ծախսերը փոխհատուցելու մասին առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած հաշվետվության հիման վրա:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-ԻՆ
Հավելված
ՀՀ վարչապետի
2011 թվականի մարտի 1-ի
N 149-Ա որոշման
ԿԱԶՄ
ԴԱՎԻԹ ԲԵՋԱՆՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Հ. Պողոսյան - ՀՀ մշակույթի նախարար (հանձնաժողովի նախագահ)
Պ. Սաֆարյան - ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ
Հ. Դարբինյան - ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ
Ա. Պողոսյան - ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ
Ն. Սարգսյան - ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ
Վ. Վարդանյան - Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)
Ս. Աֆյան - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության
պետի տեղակալ
Կ. Աղամյան - «Հայաստանի նկարիչների միություն» հասարակական
կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)
Գ. Մանասյան - «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» ՊՈԱԿ-ի տնօրեն
(համաձայնությամբ)
Լ. Իգիթյան - ճարտարապետ (համաձայնությամբ)
Վ. Կիրակոսյան - «Մշակույթի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն
(համաձայնությամբ)
Ա. Բեջանյան - Դ. Բեջանյանի քույրը (համաձայնությամբ)