040.0763.031298
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«03» դեկտեմբերի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
3 դեկտեմբերի 1998 թվականի թիվ 763
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄՆ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13 հոդվածի «ա» ենթակետին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ավելացնել «Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության. օրենքի թիվ 1 հավելվածի 02 խմբի 01 ենթախմբով (ռազմական կարիքներ) ծախսերի ֆինանսավորումը 319,600 հազ. դրամով նույն չափով պակասեցնելով 14 խմբի 01 ենթախմբով (պետական պարտքային պարտավորությունների հետ կապված գործառնություններ) օտարերկրյա պետություններից և միջազգային կազմակերպություններից ստացված վարկերի սպասարկման (տոկոսավճար) ծախսերի ֆինանսավորման համար նախատեսված հատկացումները:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի դեկտեմբերի 3-ից: