Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆԸ ԵՎ ՀՀ ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՐ ...

 

 

040.0765.031298

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«03» դեկտեմբերի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

3 դեկտեմբերի 1998 թվականի թիվ 765

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ «ԶՎԱՐԹՆՈՑ» ԱՎԻԱՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին հատկացնել 20.98962 մլն դրամ, այդ թվում «Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան» պետական փակ բաժնետիրական ընկերությանը 1998 թվականի երկրորդ եռամսյակի ընթացքում մատուցված ծառայությունների դիմաց Հայաստանի Հանրապետությունում գործող ՄԱԿ-ի և Միջազգային կարմիր խաչի գրասենյակների ինքնաթիռների ընդունման և սպասարկման հետ կապված ծախսերը հատուցելու համար` 9.96958 մլն դրամ, Հայաստանի Հանրապետության կառավարական չվերթների, Հայաստանի Հանրապետություն մարդասիրական օգնության կարգով ստացվող բեռները ներկրող ինքնաթիռների ընդունման և սպասարկման հետ կապված ծախսերը հատուցելու համար` 3.54965 մլն դրամ, Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի «Արմենիա» զորախմբի ինքնաթիռների ընդունման և սպասարկման հետ կապված ծախսերը հատուցելու համար` 2.47978 մլն դրամ, բեռների մշակման համար` 12.87701 մլն դրամ, և Հայաստանի Հանրապետության հիդրոօդերևութաբանության վարչության «Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերությանը` 1997 թվականի չորրորդ եռամսյակում և 1998 թվականի առաջին կիսամյակում մատուցած օդերևութաբանական ծառայությունների համար` 2.1136 մլն դրամ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի դեկտեմբերի 3-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
03.12.1998
N 765
Որոշում