Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0180.090311

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

3 մարտի 2011 թվականի N 180-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. 2009 թվականի կատարված ստուգման արդյունքներով «Սևան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության նկատմամբ հաշվարկված լրացուցիչ հարկային պարտավորությունների գծով առաջացած ապառքների մարման նպատակով «Սևան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը որպես դրամաշնորհ տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանն առաջին եռամսյակում հատկացնել 101899.4 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին» հոդվածով):

2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` սույն որոշման 1-ին կետում նշված գումարը «Սևան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության հարկային պարտավորությունների մարմանն ուղղելու նպատակով «Սևան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել դրամաշնորհի պայմանագիր` դրանում նախատեսելով, որ սույն որոշման 1-ին կետում նշված դրամաշնորհի գումարն անմիջականորեն հաշվեգրվելու է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի համապատասխան հաշվեհամարներին:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` սույն որոշման 2-րդ կետում նշված պայմանագրի հիման վրա սույն որոշման 1-ին կետում նշված գումարը հաշվեգրել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի համապատասխան հաշվեհամարներին որպես «Սևան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության պարտավորությունների կատարում` դրանք հիմնավորող համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 9-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
03.03.2011
N 180-Ա
Որոշում