040.0771.041298
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ» 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
 
«04» դեկտեմբերի 1998 թ.
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
 
4 դեկտեմբերի 1998 թվականի թիվ 771
 
ՀԱՅ-ԱՄԵՐԻԿՅԱՆ «ՏՆԱՇԻՆԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄ» ՀԱՄԱՏԵՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ (ՍՊԸ) ՊԵՏԱԿԱՆ ԲԱԺՆԵՄԱՍԸ «ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայ-ամերիկյան «Տնաշինական արտադրական միավորում» համատեղ ձեռնարկության (ՍՊԸ) պետական բաժնեմասը սեփականության իրավունքով անհատույց հանձնել «Հայաստան» համահայկական հիմնադրամին:
2. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել նշված ձեռնարկության պետական բաժնեմասի հանձնումը «Հայաստան» համահայկական հիմնադրամին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի դեկտեմբերի 4-ից: